Your research : 11 Results for վայ

Entries' title containing վայ : 222 Results

Definitions containing the research վայ : 273 Results

Որոճ

s. fig.

rumination, chewing the cud;
thought, meditation, reflection;
— ածել, բերել յ—, cf. Որոճեմ;
ազգի ազգի —ս որոճել, to ruminate or meditate upon, to think over, to revolve in one's mind.

• = Թերևս բնիկ հայ բառ՝ հնխ. rod-ար-մատից։ Այս արմատի ժառանգորդներն են սանս. [other alphabet] rad, rádati «քերել, փորել, կրտ-րել, կրծել», [other alphabet] radana «ատամ», լատ. rodo «կրծել, պատառոտել», dentem dente rodere «ատամները ծամել, ծնօտները զուր յոգնեցնել», rādo «քերել, փորել, ճանկռել. փոցխել, ածիլել, խուզել, կտրել», կիմր rhathu «հարթել, յղկել», rhatheil «խար-տոց», rhath «հարթավայր», բրըտ. raza «ածիլել», հբգ. rāzi «կծուահամ», ինչպէս նաև «առնէտ» (բուն «կրծող») նշանակող հբգ. ratto, մբգ. ratze, գերմ. Katte, հոյյ, rat, rot, անգսք. raett, անգլ. rat, դան. rotte, ֆրանս. rat, իտալ. ratto։ Այս բոլորը տալիս են հնխ. rēd-, rōd-արմատները. հյ. որոճ եթէ պատկանում է այս խմբին, ենթադրում է rod-. դժուարութիւն է հանում միայն ճ, որ կարող էր յառաջանալ di ձևից, բայց աոհա-սարակ այս ձայնի հնդևրոպական ծագումը անստոյգ և անորոշ է։ Բառասկզբի ո-ան-շուշտ յաւելուած է՝ ր-ի պատճառաւ, ինչպէս ցոյց է տալիս գւռ. արոճ, որի նախաձայնը նոյն յաւելուածի աւելի սովորական կերպա-րանքն է։ Հմմտ. Walde 639, Pokorny 2 369, Kluge 387։


Պաճոյճ

adj. s.

adorned, beautified, set off, decked, elegant;
jewel, trinket;
cf. Պաճուճան.

• «զարդ, զարդարանք. 2. զարդա-րուն» Բրս. ծն. Վրք. հց. ա. 192. Նար. կուս. Մագ. որից պաճուճել «պճնել, զարդարել» ՍԳր. Կոչ. Եփր. ծն. պաճուճան Ոսկ. ես. պա-ճուճանք ՍԳր. կոչ. Ոսկ. մ. ա. 12. և ես Կիւրղ. թգ. պաճուճազարդ Վեցօր. պաճուա-պատանք ՍԳր. նկարապաճոյճ Ագաթ. ան-պաճոյճ Վեցօր. ընդվայրապաճոյճ Ոսկ. ես. գեղապաճոյճ Յհ. կթ. լուսապաճոյճ Անան եկեղ. Նար. թագապաճոյճ Վահր. յյտ. ևն։


Ոչխար (աց)

s.

sheep, ewe;
mutton;
միս —ի, mutton;
ոտն —ի, sheep's trotters;
— մոլորեալ, wandering, lost sheep;
վաճառանոց —ի, sheep-market;
փարախ, գաւիթ —աց, sheep-cot, sheep-fold, sheep-pen;
մայեն, բառաչեն —ք, sheep bleat;
cf. Կտուրք.

• Klaproth, Asia pol. 1823, 104 վօ-գուլ. oš, թրք. koč, kockar ձևերի հետ։ ՆՀԲ «որպէս ոչ խարեալ մալեալ կամ որոճօղ զխար. վրաց. ցխովարի»։ Մորթ-ման ZDMG 26, 563 բևեռ. huzi ձևին է կցում հյ. խոյ, ու-խար, թրք. quzu. qoc։ Պատկ. Փորձ 1880 մարտ, էջ 92 կցում է չաղաթ. qocqar, qočqor «վայրի խոյ» ձևերին և համարում է աևևառեան փոխառութիւն։ Հիւնք. պրս. աշ խօր «կերակուր ուտելի»։ Վերի մեկնութիւնը


Ովան

s.

sea-monster.

• (սեռ. ովանայ) «ծովային մի գա-զան է» Եւս. քր. ա. 14, 20-22, 47 (ունի միայն ԱԲ. իսկ ԳԲ մեկնում է «մէջքէն վար ձկան մորթով մը ծածկուած՝ բաբելացւոց էա աստուածը»)։ Նոյնը գիտէ Մագ. թղ. էջ 213 և 215 ովամայ և ովանայ ձևերով, և «Կարմիր ծովից դուրս եկող մի մեծ ձուկ» իմաստով (տե՛ս Աճառ. Հյ. նոր բառեր հին մատ. Բ. 200). «Կէտք վեհ գոլով քան զփագրոս... և քան զդռակոնոռայն և կամ զովամայն, որ ի Կարմիր ծովէ արտաքս ելեալ.-Յիշատակեալ եմք զփագրոս և զովանայն և զդռակոնոռայն և զկէտն Յովնանու, ընդ նոսին և զլևիաթա-նայն»։ Նոյն է վերջապէս Մխ. այրիվ. էջ 43 «Ովան գազանն հրեշտակ էր, որ ուսուցանէր մարդկան զամենայն հնարս կենցաղավարու-թեան»։


Ովսաննայ (ից)

s.

hosanna;
երգել —իւք, to sing hosannas.

• Հներից Սեբեր. 201 մեկնում է. «Ով-սաննա, այս է ըստ եբրայեցւոց բարբա-ռոյն՝ փառաբանութիւն իսկ նշանակեալ և մեծ գովութիւն»։-Բրս. մրկ. 136 «Ով-սաննայն եբրայեցի բառ է. սակայն այլևայլ լսի ըստ լեզուաց. զի ըստ յու-նացն ասէ՝ փառք ի բարձունս այնմ տեառն, որում վայելէ. իսկ ըստ ասոր-ւոցն՝ փրկութիւն ի բարձունս, և ըստ հայոց՝ փրկութիւն որդւոյ Դաւթի... Ով-սաննայն ըստ եբրայեցւոցն է յօդեալ յերկուց բանից. ի բոլոր բանէ և ի կի-սոյ. մին՝ որ է օսի, որ թարգմանի փըր-կեա՛ միշտ կամ փրկեա՛ զժողովուրդ քո. և միւսն՝ աննա, որ է աղաչական, որպէս ասեն եօթանասունքն, ո՛ տէր. փրկեա...»։ Երզն. մտթ. 446 «Ովսան-նալ բարձրելոյն. այսինքն փրկութիւն ի ռարձանց կամ կեցո՛ և ապրեցո՛. նոքա ձևացուցանէին զայս վասն Ղազարու յարութեանն՝ փրկիչ և ապրեցուցիչ ի բարձանց ասացեալ. իսկ սոքա ըստ խորհրդոյ հետևեալ՝ ստուգաբանութեամր


Որդի (դւոց)

s.

son, child;
— աստուծոյ, Son of God, Only Son;
—ք լուսոյ, խաւարի, the children of light, of darkness;
հոգւոյ —, cf. Որդեգիր;
—ք բրտից, potters;
—ք որդւոց, nephews;
— ի հօրէ, from father to son, successively;
ըստ հօրն եւ —ն, like begets or produces like.

• ՀՀԲ (նոյնը նաև ՆՀԲ) «որ դիէ (զկա-թըն)»։ Klaproth, Asia pol. 105 կազի-կում. ers. E. Boré, JAs. 1841, 655 կարդալով vorti և դնելով v=b, են-վատ=պրս. bad, մեկնում է իբր զնդ puϑra, պրս. pusar «որդի»։ Windisch. 38 յն. πόρτις «հորթ, ձագուկ, տղեկ»։ Gosche 47, Böttich. Arica 64, 40, Jus-ti, Zendsp. 191, Պատկ. Изсльд. 27, նաև կասկածով Müller SWAW 35, 197 սանս. putra, հպրս. [other alphabet] puϑrah, պրս. [arabic word] pusar «որդի» ձևերի հետ։ Lag. Urgesch. 412 սանս. vrddha բա-ռի չեզոքը։ Müller SWAW 64, 456 զնդ. varəδa, պրս. gurd «աճումն»։-Lag. Arm Stud. § 1745 յիշում է պրս. [arabic word] rōd «որդի», հսլ. roditi «ծնիլ» ևն։ Boрp, Gram. comp. 2, 250 սանս. ardh, rdh, rudh «աճիլ», գոթ. lud «աճիլ», lauths «մարդ», հսլ. na-rodú «ժողո-վուրդ», հկելտ. rhodora «մի տեսակ բոյս»։ Bugge, Btrg. էջ 28 դնում է *gotrio-նախաձևից, որին է կցում լտ. uterus «արգանդ», գոթ. qiϑra «փոր. որովայն» (հմմտ. անգլ. child «տղայ» և գոթ. kilϑei «արգանդ»)։-Մառ. ЗВO 5, 317 զնդ. vareδa «հերոս» կամ fra-zainti, պհլ. frazand «որդի»։ Bugge IF 1, 452, ծան. 3 մերժում է իր նախորդ մեկնութիւնը։ Հիւնք. լտ. ortus «ծագեալ, սերեալ» բառից։ Վերջին անգամ Bugge, Lyk. stud. 1, 59 յն. ὄρϑός «ուղիղ», լիւկ. urtu «օրինական» բառերի և լիւկ. *Kρτιο ևն յատուկ անունների հետ։ Patrubány SA 1, 191 յն. ὄροϑύνω «յուզել, զուառ-ճաղնել», իբրև հնխ. ordh-ios «զուար-թացուցիչ» ձևից։ Հիւբշ. Pestschrift 70 տալիս է վերի ուղիղ մեկնութիւնը, որ անկախաբար ունին նաև Meillet MSL 2 46 և աւելի ուշ Շէֆթէլոմից [ethiopian word] 99 21. Wiedemann BВ 27, 221 (առ Walde և Pokorny 1, 149) հնխ. erədh «աճիլ. մեծանալ» արմատի տակ, որից և լտ. arduus «բարձր», հիռլ. ard «բարձր,


Որիզ

cf. Որիզն.

• = Յն. ὄοζα ὄρύζιον, նյն. ὸρυτι, ῥմζι հո-մանիշից։ Այս բառը տարածուած է ընդհա-նուր լեզուների մէջ, միմեանցից փոխառու-թեամբ. ինչ. լտ. oryza, risium, իտալ. risō, սպան. պորտ. arroz, ֆրանս. riz, ռում. orez, riškasu, բուլգար. oriz, ալբան. oris, urez, հունգ. riskása, լեհ. ryz, ռուս. pисъ, մբգ. rīs, գերմ. Reis (փոխառեալ իտալերէնից. Kluge 392), անգլ. rice, հոլլ. rijst, գնչ. ri-zоs. ասոր. [syriac word] ruzā, ն. ասոր. rəzza ա-րաբ. [arabic word] aruz, վրաց. ორიზა որիզա, բո-լորն էլ «բրինձ» նշանակութեամբ, իսկ լազ. oriza «ձաւար»։ Բառիս բուն ծագումը Քոչին-չինից է, ուր բրինձը աճում է մեծ առատու-թեամբ և վայրենի վիճակի մէջ (Boisacq 712). այստեղից բառը նիւթի հետ անցել է Հնդկաստան (հմմտ. վեդ. vrīhi-«բրինձ»). յետոյ Պարսկաստան (հմմտ. իրանեան նա-խաձևը *vrinǰi-, առանց ռնգականի աֆղան. vrizē), որից փոխառեալ է յունարէնը (ար-սէն ն. Ք. Ե դարից) և որից էլ տարածուել է ամբողջ Եւրոպա։ Հայերէնի մէջ պարսկական աղբիւրից փոխառեալ է բրինձ, յունականից որիզ, արաբականից էլ ռուզ, ըռուզ (Horn § 208)։-Հիւբշ. 369։


Ուրուր

s. zool.

s. zool. buzzard.

• րում։ Մորթման ZDMG 32, 724-8 հա-մարում է «դարձող», իբր ուր «ռառ-նալ» արմատից, որ գտնում է պար--ուր-ել բառի մէջ և հանում է սանս. vrit ձևից։ Տէրվ. Նախալ. 68 լտ. ulula «բու», յն. δλαω, ὄλολώζω ձևերի հետ՝ հնխ. ur «ոռնալ, վայել» արմատի՞ց, իսկ էջ 1z3 հնեւ. uruka «բու»? Pedersen Kelt. Gram. I 491 տուաւ վերի մեկնութիւնը (առ Pokorny անդ)։ Ադոնց REA VII 1 (1927), 194 վրաց. կորի «բազէ», յն. (Հեսիք.) ϰεῖρις, հյ. որի և վրաց. or-bi «արծիւ» բառերի հետ։


Տառ (ից)

cf. Տարր;
letter, character;
letter, episite;
book;
աստուածեղէն —ք, the Holy Scriptures;
մարգարէական —ք, the prophecies;
—ք կանոնականք, canons, constitutions, statutes, written laws.

• «նեղսիրտ». նորագիւտ բառ, որ եր-կու անգամ գտնում եմ գործածուած Տաթև. ձմ. ճթ և ամ. 253. «Ջի մի՛ իցէ նեղտիրտ և տառ բարուքն, տեսեալ զինքն ի չքաւորու-թեան ստեղծեալ. այլ տեսցէ զամենայն կա-տարեալ, զի արձակ և առատ բարուք սնա-նիցի և վայելեսցէ։ Ագահն թեպէտ ընչիւք մեծատուն լինի, այլ մտօքն սին և տառ և ծակաչք»։


Տարիթիւրէ

s.

seat of jurisprudence.

• Այս բառը չունի ՆՀԲ։ Առաջին անոամ յիշում է ՋԲ՝ դարիթեար, դարիթիար, դարիթիր ձևերով և մեկնում է «զառի-վայր»։ ԱԲ գրում է դարիթիւրէ, տարի-թիւրէ և մեկնում է «դուռն օրինաց», իբ-րև պրս. բառ։ Անշուշտ հասկանում է պրս. [arabic word] dār-i tor. «դուռն օ-րինաց», Պատկ. Maтep. I. 9 մերժելով այս՝ դնում է դարիթիր=պրս. [arabic word] dar-i tir «porta potestatis իշխանա-թեան դուռը»։ Բառիս վրայ ընդարձակ քննութիւն ունի Բազմ. 1895, էջ 6-(=Միքայէլ Փորթուգալ փաշա, Եղիշէ. 439), որի ամփոփումը հետևեալն է-թիւրէ և կամ թէօրէ մոնղոլ-տաճկական

• մի բառ է՝ ըստ Բուրհան-ի-Քաթիի (տպ. Պօլիս irη., էջ 193), և Ճինգիզխանի հաստատած կարգի ու օրենքի անունն է. (Մոնղոլները իրենց շէրիաթը կոչում են թօրա)։ Այս բառը չի կարող լինել Եղիշէի դրածը, որովհետև Ե դարուն ռեռ չկար։ Բացի սրանից՝ նախարարները ո՛չ թէ դատարան, այլ մոգպետի ատրուշա-նը պիտի երթային զոհաբերութեան հա-մար։ Եղիշէի ձեռագիրների ընթերցուա-ծը կերևայ թէ ո՛չ դարիթիւրէ է և ո՛չ էլ տարիթիւրէ. այլ ղարիթիր, դարիթիւր, դարիթիւ։ Կայ պրս. թարութիւր, թարի թարիթէր «մութ, մթին, մթագոյն», իբր թէ ասուած լինէր «վաղը մութին եկէք»։ Բայց այս մեկնութիւնն էլ յարմար չէ, սրովհետև անդ բառից հասկացւում է, որ խօսքը տեղի մասին է։ Եղիշէի բառը պէտք է սրբագրել ղարիմիհր կամ հ ըն-կած՝ դարիմիր, որ է պհլ. dar-i-Mihr «դուռն Միհրի». հմմտ. փարս. darime, «մեծամեծ զոհաբերութեանց սրբավայ-րը, ատրուշան հրոյ կամ Dari M.hr ռու-ռըն կամ պալատ Միհրի» (Darmesteter Zeud-Avesta, էջ ծթ.)։-Պազիլ, Աւե-տաբեր, 1914, էջ 522 պրս. [arabic word] dar-i-dari «Դուռն արքունի»։


Տեղ (ոյ, աց)

s.

shower, abundant rain;
յամենայն —, every where;
always;
տեղի, տեղային ի ձեզ զ— երկնաւոր շնորհիցն, heavenly graces rained thick upon you;
— ոսկի տեղայր ի փեսայութեանն արտաշիսի, gold fell in showers at the nuptials of Artaxerxes;
spot, place;
post;
ի —, instead, in substitution for, in the place of;
անցանել ի — ուրուք, to stand instead of, to supply the place of, to substitute, to replace.

• , ի-ա հլ. «տեղ, վայր» Կորիւն. Եղիշ, որից ի տեղ «փոխանակ, տեղը» Եփր. թուոց և ծն. (սրանց հին գործածութեան վրայ տե՛ս Այտնեան, Քնն. քեր. էջ 65), տեղա-կալ Ա. եզր. գ. 14, դ. 47-9, Ոսկ. ա. տիմ. Վեցօր. տեղակացութիւն Ոսկ. ա. կոր. տե-ղապահ Կորիւն. կռուատեղ Փարպ. բռնատեղ կամ ձեռնատեղ «կոթ» Մամիկ. ընտեղակաց Պիտ. ժամատեղ Գնձ. Ոսկիփ. Ուռհ. Մովա-տեղ (իբր տեղանուն) Յայսմ. տեղահան, տեղահանել, տեղահանութիւն (նոր բառեր) ևն։ Գործածւում է նաև հետևեալ ձևերով. ՏԵՂԻ (-ւոյ, -եաց) ՍԳր. Ոսկ. Կիւրղ. ծն. Կոչ. Եզն. Եւս. քր. կազմուած է տեղ ձևից ի մասնիկով. սրանից են տեղի տալ «քաշ-ուիլ, յետ քաշուիլ» Ամովս. է. 12. Ոսկ. մ. ա. 14. տեղի առնուլ կամ ունել «հանդար-տիլ, դադարիլ, կանգ առնել» Ոսկ. յհ. ա. մեհենատեղի Բուզ. ճակատատեղի Եփր. թգ. գերեզմանատեղի Ոսկ. մ. ա. 9. խղատեղի Ոսկ. մ. ա. 7. կոծատեղի Մանդ. յետնաբար տեղեսէր Առ որս. տեղեակ, տեղեկիկ «փոք-րիկ մի տեղ» Խոր. Արծր. տեղիարան Նար. տաղ. տեղիասիրութիւն Առ որս.-ԵՏՂ (սեռ. ետեղ), որ շատ հին ձև է և յետոյ ազատ գործածութիւնից դադարած. Ոսկեդարեան մատենագրութեան մէջ աւանդուած է մի քա-նի ձևերով միայն. ինչ. առ ետեղ Ա. մկ. դ. 15, ժբ. 29. Ոսկ. յհ. բ. 20, 21. զետղ առ-նուլ Եփր. ել. Կոչ. Վեցօր. յայսր ետեղ Ոսկ. յհ. բ. 25, 26. յիւրում ետեղ, յորում ետեղ Խոր. աւելի սովորական է բարդութեանց մէջ, բառասկզբում ետեղ ձևով, բառավերջում ետղ ձևով. օր. ետեղակալ Ա. եզր. գ. 2. Ե-րեմ. խը. 18. Եզն. Վեցօր. ետեղապահ Բուղ. ետեղափոխ Ագաթ. § 267. ետեղանալ Եղիշ. դտ. կրակետղ Յհ. իա. 9. լալետղ Դատ. ը. 1. բանակետղ ՍԳր. Վեցօր. Եփր. ա. Կոր. ժողովետղ Գծ. ժը. 7. գործետղ Անյ. բար-ձըր.-ՉՏԵՂ, որ կազմուած է զօրացուցիչ զ նախդիրով՝ տեղ արմատից, որից զտեղել «կենալ, հաստատուիլ» Եւս. քր. ա. Արծր.-ՉԵՏԵՂ «հաստատուն, անփոփոխ, առկայա-սեալ» Ոսկ. եբր. դ. և ա. տիմ. և մ. ա. 2Ս. Պիտ. կազմուած է զ սաստկականով՝ ետղ ձևից, որից զետեղել, զետեղեցուցանել «հաս-տատել, մի տեղ բնակեցնել» ՍԳր. Եւագր. զետեղիլ «հանգչիլ, հանգստանալ» Յես. է. 7. Եզն. սխալմամբ գրուած է զեմեղ, զեմուղ, զեմեղել, որոնք տե՛ս նաև առանձին.-ՍՏԵՂ., որից ունինք միայն ստեղել «կանգ առնել, կանգնիլ, հանդարտիլ» Վրք. հց. կամ ստե-ղանալ «նոյն նշ.» Նիւս. թէոդ. կազմուած են զտեղ-ձևից՝ զ վերածելով ս-ի, յաջորդ տ ձայնի խուլութեան պատճառաւ. հմմա-

• dersen, Հայ. դր. լեզ. 67 տեղի դնում են հնխ. sed-«նստիլ» արմատից։ Sch. eftelowitz BВ 29, 19 տեղի դնում է իբր=սանս. sthalī «տեղ», պալի thali, անգսք. stal, իսկ անդ՝ էջ 28 սրանից բաժանելով ետղ, դնում է իբր =սանս sadas., գոթ. sitls, լտ. sedla, յն. ἕ́δρα հսլ. sedlo։ (Ընդունում են այս վերջի մեկնութիւնը Brugmann IF 32, 4, Wal-de 697, Pokorny 2, 485)։ Սանտալճեան, L'idiome էջ 12 խալդ. sili, ֆրանս. lieu, լտ. locus բառերի li, lo մասի հետ է կցում։ Karst, Յուշարձան 403 սու-մեր. dil «տեղ» բառի հետ։ Մառ ՀԱ 1921, 81 բասկ. tegi «տեղի» բառի հետ, իսկ ЗВО 25, էջ 318 վրաց. gi, սեմ qam «կանգնիլ» արմատի հետ։ Schef-telowitz KZ 53 (1925), 249 ստեղել բառը կցում է սանս. sthálam «տեղի», հբգ. stellan, գերմ. stellen «զետեղել» հոմանիշների հետ։ Յիշում է Pokorny 2, 643 հնխ. st(h)el-«կանգնիլ, զետե-ղել» արմատի տակ և մերժում։ Պատա-հական նմանութիւն ունին վրաց მტილი մտիլի «դաշտ, այգի» Մտթ. ժգ. 31, օսթյ. ftaga, taγa, taγi «վայր, տեղի» և հունգ. tèr «տափաստան». (որ Pat-rubány SA 1, 223 հայերէնից փոխա-ռեալ է համարում)։


Քանասար

cf. Քանասարիկ.

• (յետնաբար ի-ա հլ.) բուն նը-շանակութիւնը անյայտ է. գործածւում և իբր մակդիր արաբացի վայրագ գայլի. Նար. կթ. էջ 177, Ճաշոց 231 ա (կտկ. չրչ.), Սիմ. ապար. 51 (սեռ. քանասարաց), որ և քանա-սարիկ Ոսկ. մ. ա. 22 (յն. չարագոյն), քաննասարիկ, քաննասարեան Տօնակ.։

• «գիշատիչ, վայրագ», ԱԲ «վազուև. յափշտակող, վնատակար»։-Աւետի-քեան, Մեկն. Նար. Վենետ. 1859, էջ 352 պրս. քէմ «չար, ժանտ» + sar «գլուխ» բառերից՝ իբր «չարագլուխ» և կամ յն. քա՛ննօս, քանտօս «պատա-ռող»։ Տէրվ. Altarm. 61-62, Մասիս 1882 յուլ. 24, Լեզու 160 բուն «շնագը-լուխ», իբր սանս. çvaçīrša, պրտ sak-sar «շնագլուխ», կազմուած *քան «շուն» =սանտ. çvan, յն. ϰιων, լտ. can-և պրս. sar «գլուխ» բառերից։ Հիւնք. լտ. canis «շուն»+ պրս. sar՝ որ ստացել է «ծայր» նշանակութիսնը։


Փաղարիկ

cf. Փաղ.

• -Յն. φαλαρίς «ծովային մի թռչուն, poule d'eau», որից նաև լտ. phalaris։-Հիւբշ. 386։


Փոր (ոյ, ի)

s. adj. mar.

belly, abdomen, paunch;
womb, bowels, entrails;
concavity, cavity, hollow;
side, part;
hollow, empty, void;
— անօթոց, capacity of vases;
— նաւի, keel, ship's bottom, careen;
— սեխի, seed-pulp of melon.

• ՀՀԲ փոր «որովայն» բառից՝ թռչունի մեծ փորի պատճառաւ այսպէս կո-չուած։ ԳԴ պրս. օ [arabic word] hubara «կա-րապ», Ինճիճեան, Հնախ. Գ. 22 ո բնաձայնից։ Հիւնք. փոր «փոս» բառից, որովհետև կարապ=յն. ϰάραβος «նաւ», «որ գոգաւոր է, իբր մէջը փորուած»։ Պատահական նմանութիւն ունի վրաց. ბორა բորա «մի թռչուն»։


Քուռաթ

cf. Քուռութ.

• ԳՒՌ.-Սվեդ. քուռութ «վայրի պրաս»։ Այլուր ունինք թուրքերէնից փոխառեալ փը-րասա և պարսկերէնից քյավառ (պրս. [arabic word] ըստ Seidel § 268)։


Քօշ (ից)

s.

he-goat, buck.

• ԳՒՌ.-Մկ. Սվեդ. քէօշ «արու այծ», որ և Խտջ. քօշ.-փոխաբերաբար ունինք քօշ Ոզմ. «աղա, իշխանաւոր», Ակն. «մեծացած, տարիքն առած», որից քօշոտ Ակն. «2-3 տարեկան վայրի նոխազ»։


Տիկ (տկաց)

s.

leather bottle, goat's skin;
— գինւոյ, a skin of wine;
— հովուաց, bagpipe.

• = Բնիկ հայ բառ, որ նախապէս նշանա-կում էր «այծ» և ծագում է հնխ. dig-«այծ» բառից. հմմտ. յն. լակոն. διζα «այծ», հբգ. ziga «այծ», zickī «ուլ», մբգ. zige, նբզ. Ziege «այծ», անգսք. ticcen «այծիկ, ուլ» (գերմանական ձևերը տալիս են հնխ. dik-կամ digh-, յոյնը՝ հնխ. dig-la-)։ Տարբեր են ալբան. δī «այծ», ռուս. дикiū «վայրի, վայրենի» (Pokorny 1, 527, 814, Berneker 200, Boisacq 187)։ Լեզուների մէջ բազմա-թիւ օրինակներ կան, որ «մորթ, կաշի, տիկ, նշանակող բառերը յառաջացած լինին այծի, ոչխարի կամ ուրիշ մի կենդանու անունից, ինչ. սանս. aǰa-«այծ», aǰina-«մորթ», հսլ. jazno «կաշի», սանս. mēša «խոյ, ոչ-խար» և յետոյ «կաշի»=ռուս. мexъ «տիկ, մորթ, մուշտակ», պրս. [arabic word] miš «ոչխար» և [arabic word] mīšin «կաշի», լեհ. kozief «ուլ, պարկապզուկ», ռուս. козá «այծ, պարկա-պզուկ», кожa «կաշի» և յատկապէս ֆրանս. boue «բուծ», բայց նաև «տիկ»։ Ինչ. un bouc de vin d'huile ևն։


Տիտան (այ, ի)

s. chem.

cf. Տիտանիք;
Titan;
titanium.

• «մի տեսակ բոյս. վայրի քուռաթ, լտ. empetrum» Ամիրտ. ունի միայն ՀԲուս. § 2956։


Աղաւնի (նւոյ, նոյ, նեաց)

• Ինճիճեան, Հնախօս. Գ 21 աղու ունի։ Peterm. 29, 42 ասոր. ❇ уaunā, եբր. [hebrew word] yaune «աղաւնի» բառից փոխա-ռեալ։ Klaproth, Asia pol. 105 գոթ. ahaks։ Bötticher, Arica 67. 4Ո5 balon։ Lag. Urgesch. Arm. 768 հա-մարում է թէ բառը կազմուած է labi ար-մատից՝ a մասնիկով, ինչպես որ նոյն արմատից դնում է օսս. balōn, լատ. pal-čιmes. columba, հսլ. golabī հոմանիշ-ները՝ կազմուած ava, upa, cum մաս-նիկներով։ Lag. Arm. Stud. § 53 մեր-ժում է այս. և ասորի ու եբրայական ձե-վերին աւելացնում է պրս. [arabic word] vana «վայրի աղաւնի», ասելով թէ այս բա-ռերի մէջ անշուշտ մի կապ կայ. և թէ ա՛յն ժողովրդին է վերաբերում բառը՝ որ ընտելացրել է աղաւնին։ Bugge KZ 32, 1 աղաւնի բառի առաջին նշանակու-կութիւնը դնում է «սպիտակ» և ըստ այսմ մեկնում է լտ. albus, օսկ. alafo, յն. αλφός, ἀλωφους «սպիտակ» ձևերով, ինչպես որ սլաւ և գերման լեզուներումն էլ «կարապ» ծագում է նոյն albho-«սպիտակ» բառից. հմմտ. հսլ. lebedi, հբգ. albiz, հիսլ. alft ևն։ Müller SWAW 84 (1877), 226 օսս. balan, ինչ. լիթ. balaudis=հսլ. lebedi։ Pokorny 1, Չ3 մերժում է լտ. albus ևն ձևերի հետ դնել հնխ. albho-«սպիտակ» բառից։ Հիւնք. յն. ἐλένη (Հեղինէ) յատուկ ա-նունից։ Հալաճեան, Արևելք 1893 նոյ" 10 աղու հաւ. Մառ ИАН 1915, 940 սվան. մուգւ «աղաւնի» ևն։ Պատահական նմա-նութիւն ունին լազ. ալիոնի «mouette» և կազանի թթր. [arabic word] āγuvun «կաքաւ»։


*Քարթու

adj.

stale.

• «հին, վաղուցուայ». մէկ ան-գամ գտնում եմ գործածուած Դրնղ. 537. «Եւ ի մտանելն իմ տեսի ի դրունս նորա նստատեղի մարդոյ՝ թաժաճա (թրք. tazeje նոր, թարմ) և ոչ քարդու կամ վաղենի» (իմա՛ վաղեմի, հին)։ Գործածական է արդի գաւառականներում քարթու ձևով՝ սովորա-բար «օթեկ» իմաստով և հացի համար գոր-ծածուած, բայց կայ նաև «հին, վաղուցվայ» իմաստով։


Քարշ

adv.

cf. Քարշումն;
ի —, ընդ —, trailingly, creepingly;
ըստ or ի — ածել, արկանել, ձգել, to train, to trail, to draggle, to drag or draw along;
ի — գնալ, to crawl, to creep in the belly.

• «քաշելով» Տօնակ. «մի տեսակ ե-րաժշտական խազ» Ոսկիփ. որից ի քարշ «քաշքշելով» Ագաթ. Եզն. քարշել «քաշել» ՍԳր. Սեբեր. Ոսկ. Եզն. «լլկել, պղծել, բըռ-նառարել» Մն. լդ. 31. Գանոն. «բամբասել» Ոսկ. յհ. բ. 37, 39. «տևել» Մեկն. դևտ. քարշութիւն Փարպ. քարշանք «չարչարանք» Կոչ. վայրաքարշ Սարգ. Տօնակ. գետնաքարշ Ոսկ. մ. ա. 1. գիշաքարշ Եղիշ. քարշնահետ «(վիշապի) քաշուելով գնալուց մնացած հետքը» Վրք. հց. ա. 244. երկրաքարշ Պիտ. ձեռնաքարշութիւն «գողութիւն» Տօնակ. ևն։ Նունը ր-ի անկումով դարձած է նաև քաշ «մի տեսակ խազ. 2. համառօտագրութեան նշան» Գէ. ես. (տե՛ս պատիւ բառի տակ). Վրդն. սղ. Գրչ. արիստ. «տաշտաթաղ» Վստկ. 65. 130. քաշել Եփր. գ. կոր. քաշանք «առևանգութիւն, բռնի քաշել տանիլը» Յայ-սմ. յնվ. 4. Զքր. սարկ. Բ. 45. 138. «կռիւ, ծեծկւուք» Անսիզք 61. «նախատանք» Սմբ. դատ. 123։


Արդ (ուց)

• , ու հլ. «ձև, կարգաւորութեւն սարք» Եզն. ընդարձակ գործածութեամբ արմատ, որ ներկայանում է մեզ բազմազան կերպարանքներով և ճոխ ածանցումով։ *. Ամենապարզ և նախնական ձևն է արդ. որից ածանցւում են՝ անարդ «անձև, ան-կազմ» Եզն. «տձև, տգեղ» Նիւս. կազմ. ար-դակ «հարթ» Փիլ. Շիր. «տախտակ ի բաց քերելոյ զզեղուն մասն չափոյ ցորենոյ. racloire» մհյ. բառ (ըստ Նորայր, Բառ. ֆր. 1022 ա). արդակագոյն «շատ հարթ» Փիլ. արդել «յարդարել» Փիլ. արդեալ «տաշուած, կոկուած» (նորագիւտ բառ, որ մէկ անռամ գործածուած է Նորագիւտ Բ. մնաց. լդ. 11, տե՛ս իմ Հայ. նոր բառեր Մնաց. գրոց մէջ, 11). արդակել «ուղղել» Շիր. միարդակ (նորագիւտ բառ) Ստ. ժմ. 634 (Շնորհօքն Քրիստոսի դիցուք առաջի զմիարդակ (այլ ձ. միարձակ) լուծն ի միասին ժողովելն մեր). արդուած «յօրինուած» Պիտ. անար-դակ «աննման, անհամեմատ, գերազանց» Մագ. մակարդակ Արիստ. Մագ. անարդի «անհեթեթ» Փիլ. անարդիլ «վիթխարի, ան-ճոռնի, տձև» Պիտ. Փիլ. Վրդն. երգ. նաև բառերի ծայրին, ինչ. խորանարդ «խորա-նաձև» Յոբ. լը. 38, Ագաթ. գմբեթարդ «գըմ-բեթաձև» Վեցօր. էջ 15. ծործորարդ «հով. տաձև. որռաւոր» Ոսկ. Եփես. 871. վիմարդ Յհ. կթ. վիմարդեան Անյ. բարձր. զիա՞րդ «ի՛նչ ձև, ի՞նչպէս» ՍԳր. որից յետինների մօտ համառօտուած զերդ կամ զերթ (յետոյ, զեդ, զէտ) «իբր, որպէս, նման» Շնորհ. Մագ. Երզն. այբ.։ Նոր գրականում արդուկ «ութու», արդուկել «ութու տալ, ութույով հարթել». -2. Ձևական կարգաւորութիւնը կամ նիւթական ուղղութիւնը բարոյական մտքով առնելով՝ կազմուած է արդար բառը (-ար մասնիկի համար հմմտ. մեծ-ար-ել. հրաժ-ար-իլ, յարդ-ար-ել, զարդ-ար-ել, աս-տուած-ար-եալ ևն), ո հլ. «ուղիղ, ճշմառեա-հաւատարիմ (մարդ), ստոյգ շիտակ, իրաւ (խօսք)» ՍԳր. Ոսկ. որից անարդար Ա. պետ. գ. 18. արդարագնաց Կոչ. արդարագնացք Վեցօր. արդարակորով Ել. ժը. 21. Եզն. ար-դարանալ ՍԳր. արդարացուզանել ՍԳր. Ա-գաթ. արդարածնունդ Արձ. 1217 թ. (Շահ-խաթ. Ստորագր. Բ. 99-100), արդարև «ճշմարտիւ, իրաւ, իրօք, ստուգութեամբ, ճշմարիտ որ» ՍԳր։-Յ. 3 նախդիրով կազ-մուած է յարդ արմատականը, որ առանձին էլ գործածուած է «արդ, կարգ, ձև» նշանա-կութեամբ՝ Եզն. որից ածանցուած են նոյն -ար մասնիկով (ինչ որ տեսանք արդար բառի մէջ)՝ յարդար «ողորկ, վայելուչ» Ոսկ. մ. գ. 3. յարդարել «ուղղել, կանոնաւորել, կարգաւորել, շինել» ՍԳր. Ոսկ. Եւս. քր. Եղն, Կիւրղ. թգ. յարղարիչ «կարգադրող» Ոսկ. «ճրագի մկրատ, բազմակալ» Ել. լէ. 25. Գ. թագ. է. 49. յարդարուն Բրս. հց. Սարռ. Պիտ. Կանոն. նուագայարդար Եւս. քր. եր-գայարդար Եւս. քր. սեղանայարդար Ոսկ. Եփես. նոր գրականում բեմայարդար, հա-շուայարդարութիւն ևն։-4. Զ նախդիրով՝ զարդ, ու հլ. (ինչպէս է նաև բուն արմատը՝ արդ) ՍԳր. Ագաթ. որից զարդասէր Վեցօր. Ոսկ. զարդասիրիկ Ոսկ. ես. զարդակից Ոսկ. եբր. անզարդ Խոր. Պիտ. փիլ. անզարդու-թիւն Ոսկ. մ. բ. չզարդ Ոսկ. ա. տիմ. դիա-զարդ Ծն. ծ. 2. մեհենազարդ Գծ. ժթ. 35. մեծացարդ Վեցօր. լուսազարդ Ոսկ. յհ. ա. 43. նշողազարդ Մծբ. Վեցօր. մարգարտա-զարդ Բուզ. ծաղկազարդ Պիտ. Յհ. իմ. նոյն -ար մասնիկով՝ զարդարել ՍԳր. զարդարե-ցուցանել Ոսկ. յհ. բ. 34. զարդարագիր Եւս. պտմ. զարդարանք Եփր. Բ. կոր. զարդար-կոտ Ոսկ. զարդարուն Ոսկ. (որ և յետնա-բար զարղուն Սարգ. յկ. ը). արդի գրական լեզուի մէջ բազմաթիւ նոր բառեր, ինչպէս՝ պատկերազարդ, նկարազարդ, զարդագիր, լուսանցազարդ, սիւնազարդ ևն։-5. Արդ արմատը ունի նաև «արած բանը, կատարած գործը, վաստակ, իր» նշանակութիւնը, հմմտ. վարը՝ ցեղակից ձևերը. այս նշանա-կութիւնը գտնում ենք արդիւն բառի մէջ, որ կազմուած է իւն մասնիկով (հմմտ. շար-ժիւն «շարժում» Յոբ. լթ. 23, հնչիւն ՍԳր. ևն). արդիւն (սեռ. -դեան, գրծ. -դեամբ, -դեամբք. սովորաբար անեզական, որի հա-մար էլ արդի լեզւում ասւում է արդիւնք) բուն նշանակում է «գործ, արած բանը» ՍԳր. Ոսկ. Եզն. Կորիւն. Սեբեր. և յետոյ, «բերք, արմտիք, երկրագործութեան ար-դիւնքը» ՍԳր. Եփր. Եբր. Ոսկ. Կողոս. (ճիշտ ինչպէս ունինք արգասիք «գործ, արդիւնք և բերք, արմտիք»). սրանից ածանցւած են՝ արդիւնագործ Սեբեր. արդիւնակատար Կո-րիւն. արդիւնարար «պտղաբեր» Ոսկ. յհ. ա. 17. Եղիշ. դտ. «երկրագործ, մշակ» ՍԳո. Կոչ. Եփր. Եբր. արդիւնական Փիլ. արդիւնա-կանաւոր Եւագր. ոճով ասւում է լարդիւնս ածել Ոսկ. Եփես. ճիշտ ինչպէս ունինք ի զարդ և ի յարդ և ի կերպարանս ածել Եզն. նոր գրականի մէջ ապարդիւն, արդիւնաւէտ ևն։ (Kivola, Բառ. Հայոց 1633, էջ 39 դնում է արդիունք «vasa sacra aurca et arxentca». ինչ որ նոյն է ՆՀԲ արդիւնք «ինչք, գոյք, կարասիք»)։-Արդիւն բառի գործիականը արդեամբ և մանաւանդ յոգնակին՝ արդեամբք գործածւում է մակբայաբար «իրօք, իս-կապէս, գործնապէս, գործով» նշանակու-թեամբ, որ նոյն է «ստոյգ, շիտակ, ճշմա-րիտ» նշանակութեան հետ։-⦿. Արդեամբ բառի այս գործածութիւնը նոյնանում է ճիշտ մեր արդեօք բառի հետ, որ հների մօտ ոռա-կան մտքով գործածուելով նշանակում է «իրօք, արդարև, իսկապէս, յիրաւի» ՍԳր. Ոսկ. յհ. բ. 1, Փարպ. իսկ հարցական գոր-ծածութեամբ «մի՞թէ» (բուն՝ իրա՞ւ, իրա՞ւ է որ) ՍԳր. Եղիշ. (արդի գրականում դրական գործածութիւնը իսպառ դադարել է և մնում է միայն հարցական մտքով)։ Սակայն այս արդիօք ձևը իրապէս գործիական հոլով է և ենթադրում է հնագոյն ուղ. *արդի «գործ» բառը. (նրա աւելի հին ձևերն են արղևք, արդեաւք, կայ նաև արդիւք Եփր. համաբ. 87, 201, 225, աւետ. 276. նշանակութեան համար հմմտ. արդեամբք, ձևի համար հմմտ. ձևք, մևք, ձեօք, մեօք գործիականները)։

• kla համարելով սանս. kara «շինող» բառը։ Զարդ բառը Justi. Zenden. 11а համեմատում է զնդ. zairita «ոսկեգոյն դեղին» բառի հետ, իսկ Lag. Arm. stud. § 758 հետևելով ՆՀԲ-ի, բաժանում է զ+արդ և համեմատում սանս. samid-dha բառի հետ, միայն sam մասնիկի տեղ՝ դնելով uz մասնիկը (=զ)։ Տէրվ, Նախալ. 117 ունի զնդ. anarata, սանս. anrta=հյ. անարդար։ Նոյն, Նախալ. 62 և Մասիս 1881 մայիս 11՝ տե՛ս առնել։ Հիւնք. արդ «ձև» հանում է ա՛րդ մակ-բայից. արդարև, արդեօք, յարդարել, զիարդ, զարդ, անարդիլ՝ արդ-ից. ար-դար թէ՛ արդ բառից, թէ՛ յն. ἀρτιος-ից և թէ պրս. dādār ձևից։ Bugge KZ 32, 3 իրարից զանազանում է արդ «ձև» (որից զարդ) =յն. ἀρτύς և արդ «ուղ-ղութիւն» (որից արդար, արդեօք, ար-ղարև) =սանս. rtā-։ Գրեթէ նոյնպիսի ռաժանում անում է նաև Հիւբշ. 423-4, միևնոյն ժամանակ չի ընդունում արդեօք և զիարդ բառերը միացնել նա-խորդներին։ Սակայն այսպիսի մի բա-ժանում անտեղի է, որովհետև արդէն յն. ἀρτύς, սանս. rta-, լտ. ars ևն պատկանում են միևնոյն art-արմատին։ Սրանց ծագման, արդ «հիմայ» բառի հետ հին ցեղակցութեան, ինչպէս և հնագոյն պարզական ar=առնել արմատից ծառե-լու մասին տե՛ս Walde, էջ 61-63։ Թի-ռեաքեան, Կարնամակ, ծանօթ. 32 պհլ. arastan «յարդարել» բայից է դնում արդ և յարդարել։ Պատահական նմանութիւն ունի արաբ. [arabic word] ︎ zatt «զարդարել» (Կա-մուս, թրք. թրգմ. Ա. 303)։ Ղափանցեան, Տեղեկ. ինստիտ. 2, 107 արդակ «ուղիղ» պրս. ardar բառից և կամ օսս. urdig «ուղիղ»։ + ԱՐԴ «հիմայ» ՍԳր. Ագաթ. Եւս. պտմ. «հիմիկուայ, արդի, այժմուայ» Եփր. հռ. 40 (յարդ ժամանակս). գործածւում է նաև իբր անցման ձև՝ խօսքի սկիզբը, իբրև նախորդ-նեռի հետևութիւնը, «ուրեմն, հետևաբար, ֆրանս. or» նշանակութեամբ. ՍԳր. Ագաթ. (նոր գրականում դործածական է միայն այս նշանակութեամբ)։ Ունինք ցանացան ձևե-րով. ինչ. արդ ևս, և արդ, իսկ արդ, բայց արդ։ Նոյն արմատից են՝ արդի «այժմեան, հիմիկուայ» ՍԳր. Եւս. քր. Ոսկ. արդէն. ար-դէն իսկ «առաջուց, հիմի էլ» ՍԳր. արդածին «նորածին» Կիւրղ. գանձ. արդատունկ «նո-րատունկ» Եփր. աւէտ. արդեան «այժմեան» Փիլ. Խոր. Պիտ. արդային «հիմիկվայ» Ճառ-ընտ. արդեօք «հիմակուհիմայ» Մագ. Վրք. հց. «արդ, ուրեմն» Յայտ. գ. 3. Ոսկ. յհ. ա-29, 38. զարդիս Գծ. ե. 35. ցարդ, ցարդ ևտ ՍԳր. արդիական (նոր բառ)։

• = Հնխ. art-արմատից. հմմտ յն. δοϰ «հիմի, այս վայրկեանիս, մի քիչ առաջ, հենց հիմայ». բարդութեանց սկզբում հայերէնի աէս գործածւում է «նոր» նշանակութեամբ. ինչ. ἀρτι-γενής «արդածին, նորածին», ἐο-ί-γαμος «նոր ամուսնացած», ἀρτί-δομος «նո-րակառոյց», ἀρτι-ϰδμιστος «նորաբեր» ևն հմմտ. նաև ւեթ. arti «մօտ»։ Գիտուններն ընդունում են, որ այս արմատը նախալեզուի մէջ իսկ նոյն էր նախորդի հետ. հմմտ. նշա-նակութեան զարգացման համար՝ գերմ. eben «հարթ, տափարակ» և so eben «իսկոյն, անմիջապէս, հի՛մայ» (տե՛ս Walde 63, Boi-sacq 84, Pokorny 1, 72)։ -Հիւբշ. 423։


Ոստրէոս

• (յգ. ոստրիք, սեռ. ոստրից) «ծովային մի խեցեմորթ» Վեցօր. 14M 143-4, 152, Պղատ. տիմ. 174 (տպ. ոստ-րից, ՆՀԲ դնում է ոստռից!) Գնձ. գրուաձ ոստրիոս Գիրք թղ. 472. ոստրէ Եփր. մրդ. 355 (սեռ. ոստրէից). նոր գրականի մէջ ըն-դունուած է միայն ոստրէ ձևը։