Definitions containing the research տից : 3068 Results

Արական, ի, աց

See full entry →

adj. gr.

male;
masculine;
—ք, cf. Առականք;
—թիւ, odd;
— or արեկան, jaundice.

Etymologies (1)

= Արաբ. [arabic word] irqān, որ Կամուսի ա-րաբերէն ընդարձակ բառարանը (թրք. թրգմ. Բ. էջ 863) ա՛յսպէս է մեկնում. «Մե տե-սակ կարմիր ծառի անուն է, որ թրք. գըզըլ աղաճ կոչուածն է. նաև նշանակում է հի-նաւ. նաև նշանակում է քրքում. նաև նշա-նակում է աղբերաց արիւն կոչուած դեղը. նաև նշանակում է մի տեսակ հիւանդութիւն՝ ռր բոյսերին է պատահում, նրանց հիւթն է ապականում, դեղնեցնում և անպիտանաց-նում է. և թրք. սաէ «ցորենի դեղնախտ» է կոչւում. այս հիւանգութիւնը մարգոց էլ է պատահում և կոչւում է նաև araqān, iriqan. nrūcān arq. arqān, urāq, yurqan և սա շատ ծանօթ մի բառ է. բժշկութեան մէջ յայտնի է yarqān ձևով և տճկ. կոչւում է սարըլըգ «դալուկ»։-Բառը բնիկ արաբերէն է և թէև Կամուսը վերի հատուածում ❇ arq «ան-քուն մնալ» արմատի տակ է դնում, բայց այս յայտնապէս սխալ է։ Բառը ծագում և ևեմական ❇ [arabic word] yrq «կանաչ» արմատից (ինչպէս ուղղում է յետոյ նաև Կամուսը՝ հտ. Գ. էջ 69), որին պատկանում են նաև ասուր. arāqu «կանաչիլ, դժդունիլ», amur-riqanu «դալուկ», ասոր. [syriac word] mriqanā, եբր. [hebrew word] yeraqōn «դալուկ», արաբ. [arabic word] ︎ irqān «հինա, քրքում» կամ բայական գոր-ծածութեամբ «մազին, միրուսին հինա դնել, քրքում քսել, դեղին ներկել» (տե՛ս Կամուս. թրք. թրգմ. Գ. էջ 639)։-Աճ.


Արգաւանդ, աց

See full entry →

adj.

fertile.

Etymologies (1)

Lagarde, Arm. Stud. § 237 յն. οργα-οντ-, իբր ὄργάς «հիւթալի, պարարտ և բարեբեր տեղ. անտառապատ երկիր»։ Տէրվ. Նախալ. 64 արգոյ, արգաւոր, արժել ևն բառերի հետ՝ հնխ. argh «ար-ժել» արմատից։ Հիւնք. արգանդ-ից։ Թւում է թէ բառիս մէջ -ւանդ մաս'իկ է (հմմտ. զնդ. vañt-«-ւէտ») և բուն ար-մատն է արգ՝ իբր «բերք, պտուղ»։ Եւ անշուշտ սրա համար է որ Pedersen, Philologische Wochenschrift 1907, յունվ. 5, թրգմ. ՀԱ 1907, էջ 95 գրում է թէ արգ «արժէք» պարսիկ բառն է՝ ազդուած արգասիք բառի նշանակու-թիւնից։-Karst, Յուշարձան, էջ 406 սումեր. rak «ստեղծել, զաւակ բերել» բառի հետ։ Ղափանցեան ЗВО 23, 353 արգանդ, արգասիք և զարգանալ բա-ռերի հետ՝ arg «պտուղ» արմատից։


Արդ

See full entry →

conj. adv.

now;
accordingly;
at present, now, presently, recently, lately;
— իսկ, just now;
directly, newly, very lately.

Etymologies (3)

-Հնխ. art-արմատից. հմմտ. յն, ἀρτύς «կարգաւորութիւն», ἀρτόω, ἀρτύνω «կարզա-ւորել, պատրաստել, յօրինել, շինել», αρτίζω «կարգի դնել», ἀρτος «յարդարուն», αρετή «արժանիք, մարմնական և հոգեկան ընտիր յատկութիւններ», ἀρτι-«արդար, ճշմարիտ». որ գտնւում է հետևեալ բարդութեանց մէջ. άρτι-επής «ճշմարտախօս», αρτι-νοος «արդա-րամիտ», αρτί-πους «ոտքերը ուղիղ», αρτί-φρων «արդարակորով» ևն. լատ. ars (սեռ. artis «ձեռքի կամ մտքի ճարտարութիւն, արհեստ, ճարտարարուեստ, ձեռագործ, գեղարուեստ», artifex «վարպետ, բանւորների պետը», artiticium «արհեստաւորի կամ արուեստա-զէտի արած գործը», artus «յօդ, մարմնի յօդուած, անդամ», սանս. rtá-«սուրբ հրա-ման, իրաւունք, ճշմարտութիւն», rtävan «սուրբ, արդար», rtú-«կարգ, կանոն», բti-«ձև, եղանակ», հպրս. arta-, զնդ. aša, aša-van-«սուրը», մրգ. art, գերմ. art «ձև, ե-ղանակ, տեսակ, կերպ»։ Արիական, հալ, յոյն, լատին և գերմանական ընտանիքնե-րից դուրս ուրիշ տեղ չէ՛ պահուած ալս արմատը։ Հնխ. art-աճած է հնխ. ar-«կցել, միացնել, արուեստով յօրինել» պարզական արմատից, որի վրայ տե՛ս առնել, յարել։-(Walde 63, Boisacq 84, Kluge 24, Po-korny 1, 70-72, Ernout-Meillet 72-73)։ -Հիւբշ. 423 և 424։

kla համարելով սանս. kara «շինող» բառը։ Զարդ բառը Justi. Zenden. 11а համեմատում է զնդ. zairita «ոսկեգոյն դեղին» բառի հետ, իսկ Lag. Arm. stud. § 758 հետևելով ՆՀԲ-ի, բաժանում է զ+արդ և համեմատում սանս. samid-dha բառի հետ, միայն sam մասնիկի տեղ՝ դնելով uz մասնիկը (=զ)։ Տէրվ, Նախալ. 117 ունի զնդ. anarata, սանս. anrta=հյ. անարդար։ Նոյն, Նախալ. 62 և Մասիս 1881 մայիս 11՝ տե՛ս առնել։ Հիւնք. արդ «ձև» հանում է ա՛րդ մակ-բայից. արդարև, արդեօք, յարդարել, զիարդ, զարդ, անարդիլ՝ արդ-ից. ար-դար թէ՛ արդ բառից, թէ՛ յն. ἀρτιος-ից և թէ պրս. dādār ձևից։ Bugge KZ 32, 3 իրարից զանազանում է արդ «ձև» (որից զարդ) =յն. ἀρτύς և արդ «ուղ-ղութիւն» (որից արդար, արդեօք, ար-ղարև) =սանս. rtā-։ Գրեթէ նոյնպիսի ռաժանում անում է նաև Հիւբշ. 423-4, միևնոյն ժամանակ չի ընդունում արդեօք և զիարդ բառերը միացնել նա-խորդներին։ Սակայն այսպիսի մի բա-ժանում անտեղի է, որովհետև արդէն յն. ἀρτύς, սանս. rta-, լտ. ars ևն պատկանում են միևնոյն art-արմատին։ Սրանց ծագման, արդ «հիմայ» բառի հետ հին ցեղակցութեան, ինչպէս և հնագոյն պարզական ar=առնել արմատից ծառե-լու մասին տե՛ս Walde, էջ 61-63։ Թի-ռեաքեան, Կարնամակ, ծանօթ. 32 պհլ. arastan «յարդարել» բայից է դնում արդ և յարդարել։ Պատահական նմանութիւն ունի արաբ. [arabic word] ︎ zatt «զարդարել» (Կա-մուս, թրք. թրգմ. Ա. 303)։ Ղափանցեան, Տեղեկ. ինստիտ. 2, 107 արդակ «ուղիղ» պրս. ardar բառից և կամ օսս. urdig «ուղիղ»։ + ԱՐԴ «հիմայ» ՍԳր. Ագաթ. Եւս. պտմ. «հիմիկուայ, արդի, այժմուայ» Եփր. հռ. 40 (յարդ ժամանակս). գործածւում է նաև իբր անցման ձև՝ խօսքի սկիզբը, իբրև նախորդ-նեռի հետևութիւնը, «ուրեմն, հետևաբար, ֆրանս. or» նշանակութեամբ. ՍԳր. Ագաթ. (նոր գրականում դործածական է միայն այս նշանակութեամբ)։ Ունինք ցանացան ձևե-րով. ինչ. արդ ևս, և արդ, իսկ արդ, բայց արդ։ Նոյն արմատից են՝ արդի «այժմեան, հիմիկուայ» ՍԳր. Եւս. քր. Ոսկ. արդէն. ար-դէն իսկ «առաջուց, հիմի էլ» ՍԳր. արդածին «նորածին» Կիւրղ. գանձ. արդատունկ «նո-րատունկ» Եփր. աւէտ. արդեան «այժմեան» Փիլ. Խոր. Պիտ. արդային «հիմիկվայ» Ճառ-ընտ. արդեօք «հիմակուհիմայ» Մագ. Վրք. հց. «արդ, ուրեմն» Յայտ. գ. 3. Ոսկ. յհ. ա-29, 38. զարդիս Գծ. ե. 35. ցարդ, ցարդ ևտ ՍԳր. արդիական (նոր բառ)։

= Հնխ. art-արմատից. հմմտ յն. δοϰ «հիմի, այս վայրկեանիս, մի քիչ առաջ, հենց հիմայ». բարդութեանց սկզբում հայերէնի աէս գործածւում է «նոր» նշանակութեամբ. ինչ. ἀρτι-γενής «արդածին, նորածին», ἐο-ί-γαμος «նոր ամուսնացած», ἀρτί-δομος «նո-րակառոյց», ἀρτι-ϰδμιστος «նորաբեր» ևն հմմտ. նաև ւեթ. arti «մօտ»։ Գիտուններն ընդունում են, որ այս արմատը նախալեզուի մէջ իսկ նոյն էր նախորդի հետ. հմմտ. նշա-նակութեան զարգացման համար՝ գերմ. eben «հարթ, տափարակ» և so eben «իսկոյն, անմիջապէս, հի՛մայ» (տե՛ս Walde 63, Boi-sacq 84, Pokorny 1, 72)։ -Հիւբշ. 423։


Բարձ, ից

See full entry →

s.

cushion;
bolster, pillow;
squab, mattress, divan;
bench, sofa;
hip, thigh;
dignity, degree, throne;
floor or board of a ship;
փետրալից —, downy pillow;
— երեսաց, pillow;
առաջին —, first place, place of honour;
— տալ ումեք, to confer a dignity of some one.

Etymologies (1)

barhis և զնդ. barəziš բառերի հետ։ Տէրվ. Նախալ. 96 բարձը ևն բառերի հետ՝ հնխ. bhargh «աճիլ» արմատից։ Bugge, Etrusk. u. Armen. 97 ետրուսկ falaš ձևի հետ։ Հիւնք. բարձր բառից է հանում։ Հիւբշ. 428 համարում էր բնիկ հայ բառ. Meillet, Rev. crit. թրգմ. Բազմ. 1898, 119 (յետոյ նաև MSL 17, 244) տուաւ վերի մեկնու-թիւնը, որ ընդունեց նաև Հիւբշման։ Թիրեաքեան, Կարնամակ, ծանօթ. 35՝ ամբարտակ, բարդ, բերդ և բառնալ բառերի հետ է կցում։ Karst, Յուշար-ձան 418 թրք. baldər «սրունք» բառի հետ=բարձք։


Բարձր, ձու, ձունք, ձանց

See full entry →

adj. adv.

high, elevated;
sublime, eminent, great, excellent;
հոսել ի բարձուէ, to fling, to throw from above;
ի ձայն բարձր, — ձայնի, ձայնիւ բարձու, aloud, loudly;
— առնել, to elevate, to raise on high, to magnify, to exalt, cf. Բարձրացուցանեմ, cf. Վերացուցանեմ, cf. Համբառնամ, cf. Օրհնեմ;
— լինիմ, to be elevated, glorified, cf. Բարձրանամ, cf. Փառաւորեմ;
ճանաչել զբարձունս, to know sublime or profound things;
սեղան —, splendid, sumptuous dinner, banquet;
ի բարձուէ, from above;
— ոճ, elevated style;
— քանդակ, relief, basso-rilievo.

Etymologies (1)

Klaproth, Asia polygl. 101 և 142 սա-մոյէդ. pirze, piriče, parče և ենիսէյ, barčoi հոմանիշների հետ է միացնում։ ՆՀԲ «ի վեր բարձեալ... պրս. պերզ, պիւրզ, պերզետէ ... որպէս պերճ, պրս. պերժ»։-Windisch. 13, 15 զնդ. bərə-zat, սանս. vrhat։-Gosche 72, 201 սրանց հետ նաև օսս. barzond, պոս firāz «զառիվեր» բառերը։ Հիւբշ. տե՛ս բառնամ բառի տակ։ Տէրվ. Նախալ. 96 բարձ ևն բառերի հետ հնխ. bhargh արմատից։ Bugge, Etrusk. u. Armen. էջ 96 հյ. բարձունք= ետրուսկ. falnϑ «երկինք»։ Հիւնք. պրս. [arabic word] bartar «վերագոյն» բառից։ Թիրեաքեան, Կար-նամակ՝ ծանօթ. 35 ամբարտակ, բերդ, բարդ, բարձ ձևերի հետ է միացնում։ -Karst, Յուշարձան 403 սումեր. bar «բարձր, վեր, գագաթ, մակերես»։ Մարտիրոսեան ՀԱ 1924, 458 հաթ. barku «բարձր»։ Պատահական նմա-նութիւն ունի չեչէն. barz «բլուր»։


Բաւ

See full entry →

s. v. imp.

end, limit;
sufficiency;
— է, it suffices, it is enough;
իմաստութեան նորա ոչ գոյ —, his wisdom is without measure.

Etymologies (3)

= Իրան. bav-«զօրել, առատ լինել, կա-րող լինել» արմատից, որի ածանցներն են պհլ. bavandak (ներկայ դերբայ) «կատած րեալ, ամբողջ, լրացեալ», մանիք. bvndg «կատարեալ» > հյ. բաւանդակ, զնդ. būir-«առաա. ևատարեալ, լրիւ, կարող, հզոր». հմմա. նաև սանս. bhumā-«լիութիւն, հարստութիւն», bhuri-«առատ, լիուլի, շատ, ուժեղ, հզօր», bhávīyas-«աւելի առաա սժեղազոյն, հզօրագոյն», pra-bhu-ta-«առատ, բազմաթիւ»։ Իրանեան ար-մատը հանւում է հնխ. bhexə-, bhu-«ա-ճիլ, մեծանալ» արմատից (որի ժառանգ-ները տե՛ս բոյս արմատի տակ) և այս էլ ny 2, 114 և 140)։ Երկուսի միութեան հա-մար հմմտ. ի միջի այլոց լիթ. būrys «քա-նակութիւն, դէզ», յն. φδμα «ուռուցք, այ-տոյց», հսլ. iz-bytъkъ «առատութիւն»։

անբաւ «անվերջ»՝ բաւ բառից. բայց ան-բաւ «անճառ, անպատում». բա, բալ. բառ, բան ձևերից։ Lagarde, Urgesch. 189 բաւ՝ սանս.. bhu, յն. գυ-. իսկ էջ 130՝ անբաս «անճառ» = սանս. bhä։-Lag. Arm. Stud. § 374 բաւա-կան ձևի հետ համեմատում է պրս. [arabic word] bab «արժանի»։ Տէրվ. Նախալ. 97 հնդ. bhū, յն. φὸω, լտ. fuo, fui, լիթ. buti, գոթ. bauan «բնակիլ», հյ. բոյն, բոյս բառերի հետ՝ հնխ. bhu «լինել, բնա-կիլ» արմատից։ Հիւնք. բովք-ից դնում է բովանդակ, որի հակառակն է բաւա-կան, սրանից բևեկնի, յորոց համառօ-տեալ բաւակ, բաւ, ամբաւ։ Patrubány SA 1, 189 յաջորդ բաւանդակ բառի հետ, միասին՝ պարսկական *փոխառա-թիւն է համարում (ընդունում են նաև ուրիշները, ինչ. Bartholomae, Altir. Wört. 969, Boisacq 151 և վերջին անգամ Benneniste BSL,՝ հտ. 34, M 102, էջ 189)։-Scheftelowirz BВ 29, 37 սանս. bhavati «լինել», հսլ. byti, լիթ. buti, յն. φύω «աճեցնել». ւտ. fui «եղայ» ևն ձևերի հետ։ Pedersen, Հայ. դր. լեզ. 49 լիթ. bengiú «վերջացնել». pabanga «վերջ» բառերի հետ։

ԳՒՌ (dialectal) Տփ. բօվական, որ ծագում է բով արմատից (տե՛ս վերը)։


Բաւանդակ

See full entry →

cf. Բովանդակ.

Etymologies (2)

-Պհ, VI buvandak «կատարեալ, ամբողջ, լրացեալ», նորազիւտ մանիք. [hebrew word] bvndg «կատարեալ» (Salemann, Mani-chäische Stud. ЗAH 8, 61), պազենդ. bunda. պրս. buvanda «անուանի մարդ» (տե՛ս Horn Neupers. Schriftsprache 145, Grundr d. iran. Phil. I. 2, 1)։ Իրանական ձևը բուն ներկայ դերբայ է, որի արմատից են պրս. [arabic word] buvī «լիցիս», [arabic word] buvad «լիցի». [arabic word] buv'š «լինելութիւն» ևն, որոնք ծա-գում են հնխ. bhewə, bhu «աճիլ, մեծա-նալ, լինել» արմատից։ Սրա վրայ մանրա մասն տե՛ս հյ. բոյս։ Պհլ. φլ)) բառը ըստ որում դրուած առանց ձայնաւորների, մինչև վերջերս կարդացւում էր bundak (բառիս երկրորդ և երրորդ տառերը կարող են կարդացուել թէ՛ ս, թէ՛ v և թէ n). Horn կարդում է buvandak. Հիւբշման հայերէնի օգնութեամբ կարդում է bavandak, բայց կարելի է նաև կարդալ bovandak։-Հիւբշ. lE Anz, K, 36։

Առհասարակ դրուած է բաւ արմատից, որ տե՛ս։ Ուղիղ մեկնեց նախ Patru-bány SA 1, 189, որ հաստատում է Հիւրշ. անդ։ Վերջին անգամ Salemann, Manichaische Stud. ЗАН 8 (1908), 61.


Բեզակ

See full entry →

s.

sun;
light;
thunderbolt.

Etymologies (1)

= Եբր. [hebrew word] bazaq «փայլակ» բառն է [hebrew word] bzq «ճեղքել, պատռել» արմատից, ըստ որում փայլակը ամպերը ճեղքելով դուրս է ցայտում)։ Այս բառը գտնւում է միայն Ե-սեկ. ա. 14 հատուածում և տառադարձուած է յունարէնում βέ︎εϰ (Sophocles, էջ 304բ «lightning, փայլակ»), Վուլգատայում besec, վրացերէնում՝ ბეზეკი բեզեկի, սակայն հա-յերէն թարգմանութեան մէջ, փոխանակ մեւռնեռի նման տառադարձելու, թարգմա-նուած է «արեգակն»։ Սրանից հետևում է այն, որ բեզեկ բառը մեր մէջ մտել է առա-ջին անգամ Եւագրի թարգմանութեամբ յու-նարէնից, ուր իրօք որ գտնում ենք βζεϰ։


Բեկար

See full entry →

s.

tribute, impost;
vicar.

Etymologies (1)

«հարկ, տէրութեան վճարուած տուրք» Յհ. կաթ. 169, 203 (բեկարաց), Կա-նոն. էջ 125. Օրբ. հրտր. Էմ. էջ 130 (բց. ի բե-կարէ). գրուած նաև պեկար (ըստ յետին տա-ռադարձութեան) Մխ. դտ. հրտր. Բաստամ. էջ 216. արձանագրութեանց մէջ առաջին ան-գամ յիշուած է 901 թուին (Վիմ. տար. էջ 4) բց. ի բեկարէ ձևով։ Որից անբեկար «առանց հարկի» Մխ. դտ. (ըստ հրտր. Բաստամեանի՝ էջ 212 անպեկար)։ Բառիս վրայ առանձին մի քննութիւն ունի Մանանդեան, Գիտութեան և արուեստից ինստիտուտի Տեղեկագիր 1, 32-37, ուր համարում է «հողային հարկ կամ թերևս պարտադիր զինւորական ծառայու-թիւն»։


Բերդ, ից, աց

See full entry →

s.

fortress, castle.

Etymologies (1)

թրզմ. Տաշետն, Ուսամն. հաս. կսԽտս բառից. էջ 16 կասկածով յիշամ է ասոր. merdā, որ յայտնի կերպով մերժոմ է Հիւբշ. Arm. Gram. 301, բ և m ձայ-ների անհամաձայնութեան պատճառով։ Հիւնք. բուրդ բառից։ Bugge, Lуk Stud. 1, 37 Լիկայոնիոյ Γlερτα տեղա-նուան մէջ է ուզում տեսնել։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ Բ. Խալաթեանց, Բանաս. 1902, 166 և ՀԱ 1902, 309։-Թիրեաքեան, Կարնամակ, ծանօթ. 35 դնում է ամ-բարտ-ակ ձևի հետ։ Pat-rubány ՀԱ 1906, 345-6 արմատակից է դնում բարձր և բերձ բառերին, ինչ-պէս որ Solmsen KZ 37, 575 դոթ. baurgs, հբգ. հսաքս. burg «րերդ» հա-նում է «բարձրանալ» արմատից. «բեր-դերը յառաջագոյն լէրանց բարձանց վրայ գտնուող ամուր վայրեր էին նե-ղութեան և վտանգի ժամանակ ապաս-տանելու»։ Karst, Յուշարձան, էջ 399 ասուր. birtu, Nieberg տե՛ս վերը Բարդ։


Բերրի

See full entry →

adj.

fruitful, fertile.

Etymologies (2)

-Կազմուած է բեր-արմատից (բերել, բերք), -րի, -իւր անծանօթ մասնիկներով (տե՛ս բեր). հմմտ. բերուկ, բերունակ և լտ. fertilis «բերրի» հոմանիշները՝ տրոնք ծագում են նոյն բեր=լտ. fero արմատից։

ՆՀԲ բերիւք լի, այսինքն բեր-լի։ Ե, Գեանօեղեան ZAPh 1, 58 բեր-առմա-տից -ro մասնիկովս


Բիր, բրով

See full entry →

s.

large stick, club, cudgel.

Etymologies (1)

, ի-ա հլ. (յետնաբար ռ հլ.) «մահակ կամ հաստ գաւազան» ՍԳր. Ագաթ. «կռանի կոթ» Ուռհ. 320. որից բրազոհ առնել «չա-րաչար ծեծել» Ճառընտ. բրածեծ «բիրով ծեծ կամ բիրով ծեծ կերած». Ագաթ. Բուզ. Ոսկ. բ. կոր. բրաջարդ «բիրով ջար-դուած» Մարթին. բրաւոր «բիրերով զի-նուած» Ոսկ. յհ. ա. 21։-Բիր նախապէս էր նաև փորելու գործիք և այս իմաստից են բղխում՝ բրել «փորել» ՍԳր. Եւս. քր. Ագաթ. բրած «փորած տեղը» Յայսմ. Ճառընտ. բը-րածոյ «փորելով շինուած, հիմը ամուր» Յհ. կթ. բրածոյք «հանք» Ոսկիփ. բրիչ «փորելու գործիք» Լաստ. իգն. Սարգ. երկրաբիր «հո-ղը փորող» Ոսկ. Փիլիպ. գետնաբիր «հող փորող» Ագաթ. հողաբիր «բրիչ» Եղիշ. այ-լակ. 239. կրկնութեամբ բրբրել «այս ու այն կողմը փորփրել» (չունի ԱԲ) Առաք. պտմ. 59։


Բղուկ

See full entry →

s.

pot, earthen vessel.

Etymologies (1)

Ուղիղ մեկնեց Հիւնք. էջ 300, որ դնում է պրս. belūk։ Petersson KZ 47. 261 բլուր բառին կցելով հյ. բղուղ, եր-կուսն էլ միասին՝ դնում է հնխ. bhel, bhol «ուռիլ» արմատից (տե՛ս բլուր բառի տակ)։


Բոգ, ոյ

See full entry →

s. bot.

gentian.

Etymologies (2)

= Պհլ. bag «Աստուած», պազենդ. baγ, հպրս. baga-«Աստուած», զնդ. baγa-, սանս. [other alphabet] bhága-«բաշխող, բաժանող, յարգե-լի, պաշտելի, Արեգակ, Լուսին և Սիվա աս-տուածը»։ Իրանեան բառերի միւս հնդևրո-պական ցեղակիցներն են հսլ. ռուս. borъ «Աստուած», փռիւգ. βαγαῖος «Արամազդ աս-տուած» (ըստ Հեզիքիոսի), որոնք ցոյց են տալիս թէ եթէ հայերէն բառը բնիկ լինէր, պիտի ունենար *բակ ձևը։ Բառիս բուն նշա-նակութիւնն է «ճոխ, հարստութիւն բաժա-նող». հմմտ. նոյն արմատից հսլ. bogatū «հարուստ», ubogu «աղքատ» բառերը։-Հիւբշ. 113։

Ո.աօեն անգամ S'. Martin, Mém. s. l' Arm. հտ. Բ, էջ 487 համեմատեց րառս borъ «Աստուած» ևն ձևերի հետ։ Gosche էջ 22 վերի բառերի հետ։ Ու-սիղ են մեկնում նաև Եւրոպա հանդէս, Վիեննա 1852, էջ 162, ծան. 2, Սէր. 1862, թ. 24, էջ 182, Էմին, Հայ հե-թան. կրօնը, թրգմ. Յոյս 1875, էջ 414-5, Տէրվ. Altarm. 102 և Նախայ. 95, Justi, Zendsp. 209 ևն։ Մորթման ZDMG 26, 485 և 30, 438 Վանեան բևեռագրերի մէջ գտնում է Bag «Աս-տուած» և bagrituri՝ նոյն արմատից։ Canini Et. etym. էջ 71 բագին=ա paganus «կռապաշտ» և հյ. երկր-պագել։


Բոլոր, ի, ով, իւ, ից

See full entry →

adj. s.

all total, entire;
garland, crown, circle;
bud, button;
environs;
— գիր, primer.

Etymologies (3)

, ի, ո հլ. «ամբողջ, ամէն» ՍԳը Ագաթ. Եզն. «կլոր, բոլորակ» Պղատ. տիմ. Եփր. օրին. Սհմ. «լուսնի շրջան» Շիր. Պղատ. տիմ. Կամրջ. «երկնքի բևեռը» Ա-ոիստ. աշխ. «ծաղկի կոկոն» Իմ. բ. 8. «ըզ-գեստի գնդաձև զարդ» Պիտ. «գրի մի տե-սակ, բոլորգիր» Յիշատ. պտմ. Վրդն.-այս արմատից են ծագում՝ բոլորել «ոլորել, հիւ-սել. 2. շուրջը պատել. 3. շրջանը կատարել, վերջացնել» ՍԳր. Ոսկ. մ. ա. 24. Ագաթ «ամփոփել, հաւաքել» Եղիշ. բոլորակ ՍԳր. Կիւրղ. թագ. բոլորակութիւն Ոսկ. ես. բոլո-րաձև Ոսկ. ես. Վեցօր. երեքբոլորաձև Վեցօր. բոլորշի ՍԳր. բոլորովին (կազմուած բոլոր բառի գործիականից՝ ին մասնիկով. հմմտ. ամեն-և-ին, բն-աւ-ին, լի-ով-ին, երամ-ով-ին ևն) Ագաթ. Եղիշ. գրւում է նաև բոլորո-վիմբ Խոր. Սրգ. Շնորհ. Բրձր. (կրճատ բո-լորովիմ), բոլորիմբ Պիսիդ. Դամասկ. բոլո-րեքին կամ բոլորեքեան (հմմտ. ամենեքին, ամենեքեան, երկոքին, երկոքեան) Եզն. Ոսկ. Եղիշ. (ընտիր մատենագրութեան մէջ ան-կախ չի գործածւում. այլ միայն իբր կրկնու-թիւն ամենեքեան բառի հետ). ბրաբոլոր Վրդ. պտմ. բոլորապատել «քաղաքը շրջա-պատել» Սմբ. պտմ. տպ. Մոսկ. 58 (իսև տպ. Շահն. ունի բոլոր պատեցին). նոր բա-ռեր են բոլորգիր, բոլորտիք, բոլորանուէր։

= Բնիկ հայ բառ՝ հնխ. bhel-, bhol-ար-մատից, -որ մասնիկով։ Այս արմատի հիմ-նական նշանակութիւնն է «ուռչիլ», որից յա-ռաջացել են մի կողմից «բարձրանալ, միւս կողմից «գնդաձև (ուռուցիկ) կերպարանք առնել» նշանակութիւնները և յետոյ էլ «մեծ, խոշոր, հաստ» իմաստը (տե՛ս Boisacq 1020)։ Հայերէնի մէջ «բարձրանալ» գաղա-փարից ունինք բլուր, որ կազմուած է հնխ. bλōl-ձևից՝ -ուր մասնիկով. իսկ «գնդաձև» գաղափարի համար ունինք գւռ. բուլ «խմո-հից կտրուած մէկ գունտ, որ մի հաց կդառ-նայ» (>Ազլ. բիւլ, Ջղ. բ'ուլ, Գնձ. Ղրբ. Շմ. պիւլ)։ Այնուհետև «կլոր (գնդաձև») գաղա-փարը դարձել է «կլոր (բոլորակաձև)»։ (Այս երկու գաղափարները շատ յաճախ են շփոթ-ւում ւեզուների մէջ. աշխարհաբարի մէջ կլոր թէ՛ «բոլորակ» է և թէ՛ «գնդաձև». այսպէս է նոյն իսկ ֆրանս. rond. տե՛ս և գինդ բառի տակ)։ Այս իմաստով է կազմուած բոլ-որ. Մասնիկների յաւելման մէջ կայ ձայնավոր-ների նմանութիւն. bhol->բոլ-որ և bhōl >*բուլ-որ>բլուր։ Վերջապէս «մեծ, խոշոր. հաստ» գաղափարի դէմ ունինք հյ. բոլոր «ամբողջ»։ Յեղակից ձևերից, որոնք շատ բազմաթիվ են (տե՛ս Pokorny 2, 177-4 Boisacq 1020, Ernout-Meillet 359), յիշենք 1) «ուռչիլ» իմաստից՝ հիռլ. bolach «ու-ռուցք», լտ. follis «ուռցրած պարկ, խառա-լու փամփուշտ», ռուս. болонa «ծառի վրայ աւռուցք» ևն. 2) «բարձրանալ» իմաստև ա-ծանցները տե՛ս վերը բլուր. 3) «գնդաձև» իմաստից՝ հբգ. ballo (*bhol-n) «գնդաև». bolōn «ոլորել, գալարել, պլորել» մբզ. boln նոյն նշ., bolle «գնդաձև աման», հիսլ. bollr «գնդակ», և վերջապէս 4) «մեծ՝ խո-շոր» իմաստից՝ շվեդ. bol «հաստ ու խոշոր, տժեղ», bál-stor «շատ մեծ (իբր բոլորովին ստուար)», հիսլ. blā «չափազանց, շատ»։ Հնխ. bhel-«ուոչիլ» իր համազօրն ունի bul-«ուռչիլ» արմատի մէջ. ուշադրութեան արժանի է յատկապէս հիսլ. bollr «ամոր-ձիք»=հյ. գւռ. պլոր նոյն նշ.։

ՓՈԽ (borrowing) Բոշ. bələrel «դառնալ, յետ դառ-նաւ» (Finck. Die Sprache der Arm. 71-geuner ЗАH 1907, էջ 107)։ Վրաց. საბლუ-რი սաբլուրի «кpучeнныи какъ вepeвкa չուանի պէս ոլորած», შებოლოვება շերոլո-վերա «доканчивать աւարտել». առաջինը «կլոր, ոլորել» իմաստից, երկրորդը «ամ-բողջ» իմաստից, վերջինը պահում է հայե-րէնի արմատական բոլ ձևը, որ ունի նաև Ոսմ. բ'եօլօվ «ամբողջ»։


Բոյժ

See full entry →

s.

cure;
remedy.

Etymologies (1)

, ի-ա հլ. «դեղ, հնար, դարման» Պիտ. բառիս համար չորս ընտիր վկայութեւն է գտնում Նորայր, Հայկ. բառաք. էջ 53 «Բոյժս գտանէ հերձուածողն. տեսանե՞ս, ա-սէ, զի նովաւն՝ սպասաւորութեան գուշակէ» (Սեբեր. Ե. էջ 96. տպուած բոյծս). «Բոյժս իմն ի բանիս գտանեն հերձուածողացն աշա-կերտք» (Սեբեր. Բ. էջ 16, ձեռ. բուժս). «Եւ այ-նու բոյժս իմն գտանեն հերձուածողքն» (Սե-բեր. Դ. էջ 68. ձեռ. բուժս). «Եթե մեք գազա-նիցեմք ընդ նմա, նա չիշխէ գազանել և եթէ մեք թուլամորթք լինիցիմք, նա բոյժս գտա-նէ» (Ոսկ. Եփես. իբ. էջ 923)։ Այս արմատից ևն ծագում բուժել «բժշկել, առողջացնել» Եզն. Ոսկ. մ. բ. 10. յհ. ա. 20. բուժիչ Եզն. բուժակ «բժիշկ» Փիլ. լին. (այժմ «ֆելդշէր»). բուժան «դարման» Պիտ. Նեղոս 690, բուժիկ «բժի՞շկ» Առաք. պտմ. 340. հմմտ. բուժկու-թիւն «բժշկութիւն» Թէոդ. խչ. դժուարաբոյժ Փիլ. նոր գրականում կազմուած են բազմա-թիւ գիտական բառեր՝ ինչ. անասնաբոյժ, վիրաբոյժ, ատամնաբոյժ, բեկաբոյժ, ակ-նաբոյժ, յիմարաբոյժ, ջրաբուժութիւն, ելեկ-տրաբուժութիւն, նմանաբուժութիւն ևն։


Բոյլ, բուլից

See full entry →

s. ast.

company, body, assembly;
—ք, Pleiades.

Etymologies (1)

Brosset JAs. 1834, xIV. 369-405 վրաց. պոլցի բառի հետ։ Böttich. Arica 79. 312 հոյլ բառի հետ=սանս. bhūri-«առատ, շատ»։ Հիւնք. յն. βουλή «խոր-հուրդ, ժողով» բառից։ Meiliet MSL 12, 431 սանս. bhuris «առատ, շատ», գոթ. uf-bauljan «ուռիլ»։ Գազանճեան, Արև. մամ. 1902, 75բ մասնիկով հոյլ բառից։ Karst, Յուշարձան 421 հոյլ բառի հետ թրք. Kullu «ամբողջ» (դըժ-բախտաբար արաբ. [arabic word] kulli բառն է)։ Petersson KZ 47, 276-7 բոլորովին ճիշտ է գտնում Meillet-ի մեկնութիւնը, որի վրայ աւելացնում է նաև լիթ. buris, լեթթ. búra «դէզ, հօտ»։ Peder-sén KZ 39, 387 և 406 յ ձայնի յաւե-լումով բոլոր բառի հետ։ Մերժում է Pokorny 2. 115 և ընդունում է Meil-let-ի մեկնութիւնը, դնելով հնխ. bhu-«ուռչիլ» արմատից՝ աճած Լ աճակա-նով։-Գւռ. բուլք ձևի հետ նոյն է ալթայ. [arabic word] pölōk «ցած և փշոտ


Բոյն, բունոց

See full entry →

s.

nest;
niche;
dwelling, lodging;
—ս դնել՝ կառուցանել, to nestle, to make one's nest;
հանել ի բունոյ, to take out of the nest.

Etymologies (1)

[hebrew word] bānā «շինեց» բառից։ Müler SWAW 38, 578 պրս. [arabic word] buna «տուն, հալրենիք»։ Lag. Arm. Stud. § 406 զնդ. buna բառից, ինչպէս ունինք գոյն տից։ Հիւբշ. Arm. Stud. էջ 11 նշանակութեան կող-մից համաձայն չի գտնում զնդ. buna, պրս. bun «վերջ, հիմ», որոնք կցւում են մեր բուն, բնակ բառերին։ Հիւնք. պրս. bun «յատակ, արմատ», bum «հայրենիք. բնակարան»։ Bugge, Lуk. Stud. 1, 85 հհիւս. bua «բնակիլ», ալ-բան. buj «գիշերել» և լիւկ. pu «բնա-կեցնել» բառերի հետ։ Մառ. ЗВО 22, 80 վրաց. բուդե «բոյն», հյ. բուն, ելամ. pun-kito «ի վերջն», վրաց. փուձնա «հիմնել» ևն բառերի հետ՝ իբր յաբե-թական արմատից։ Kипшидзе, Гpaм. мингp. яз. CII. 1914, էջ 276 մինգր. omane «որջ» կցում է հյ. բուն բառին. պէտք է հասկանալ բոյն, որ արդարև ունի նաև «որջ» նշանակութիւնը։


Բով, ոյ, ուց

See full entry →

s.

furnace, forge, ooppel;
mine;
chimney, stove;
grief, affliction;
heat, ardour.

Etymologies (1)

tus «ջեռուցում» բառերի հետ։ (Այս համեմատութիւնը սխալ է, որովհետև լտ. foveo ևն պատկանում են հնխ. dhog2h-արմատին. տե՛ս Walde 311)։ Petersson KZ, 47, էջ 279 լտ. fove4 «փոս, քարայր», յն. գολεός «որջ», գոթ. bauan «բնակիլ», հբգ. būan, ռեռմ bauen «կառուցանել», հհիւս. būϑ «բնա-կարան, վրան» բառերի հետ՝ հնխ. bhou-«փոս, խոռոչ» արմատից. հյ. ռով բառի նախնական իմաստը համա-րում է «փոս, որի մէջ դնում էին կրա-կը վառելու համար»։


Բորբ, ի, ոյ

See full entry →

s. adj.

brightness;
heat;
dark, mist;
abundant.

Etymologies (1)

«ծածկոյթ, սաւան» նշանակութեամբ. որից քողաբորբ, քողաբորբեալ բառերը։ Ուղիղ մեկնեց Windisch. 15 բոր-բոք համեմատելով լտ. ferveo բառի հետ։ Տէրվ. Altarm. 60 և Նախալ. 96 համարում է թէ կրկնուած է բըոք ար-մատից, որին կցում է սնս. bhrāǰ̌, յն. ϰλεγω, լտ. fulgeo, flagro, անգլսք. bli-can, գոթ. bairhts, հսլ. blisku ձևերը։ Հիւնք. մորմոք բառից։ Վերի ձևով Meillet BSl հտ. 13, թ. 52, էջ 29։-Scheftelowitz BВ 29, 37 սանս. babhru «մութ կարմիր», յն. φαρῦνει «փայլեց-նել». հսլ. bronū «սպիտակ», լիթ. bá-ras «գորշ» բառերին ցեղակից։ Հա-փանցեան ЗВO 23, էջ 357 բորբոք կրկնուած է *բոք արմատից, որ է=բոց։


Բորենի, նւոյ

See full entry →

cf. Բորեան.

Etymologies (1)

-Բնիկ հայ բառ՝ հնխ. bhero-«զորշ, թուխ» արմատից, որի ժառանգներն են լիթ. bèras, լեթթ. bērs հբգ. անզսք. brún, հիսլ. brūnn, ռուս. brynē'tь, որոնք նշանակում են «թուխ», յն. φάρη «ամպ» և կրկնութեամբ՝ սանս. babhrú-«գոր-շակարմիր»։ Հնագոյն ժամանակից այս բառը յատկացուած է նշանակելու զա-նաղան անասուններ, յատկապէս արջը, որի անունը թաբուի էր ենթարկուած. հմմտ. սանս. bhalla-, bhallaka-, հբգ. bero, անզսք. bera, զերմ. Bär, հիսլ. bigrn, bersi, բոլորն էլ «արջ», յն. φρύνη, φρῦνος «դոդոշ», կրկր-նութեամբ՝ սանս. babhru-«հետահան, ich-neumon», զնդ. bawrō, լտ. fiber, կորն. be-fer, բրըտ. bieuzr, հբգ. bibar, անգսք. beo-for, հիսլ. biōrr, գերմ. Biber, լիթ. bebrus, հպրուս. bebrus, ռուս. չեխ. լեհ. бобръ, բոլորն էլ «կուղբ, ջրշուն» (Pokorny 2, 166, Ernout-Meillet 340, Boisacq 1040, Berneker 47, Walde 287, Kluge 39, Tra-utmann 28, 30)։ Մեր մէջ արջը գրեթէ պահած է իր բնիկ անունը և վերի արմա-տը յատկացուած է բորենիին, որ նուազ սոսկալի գազան չէ և հիմա էլ մարդագայլ է կոչւում։ Հայերէնի մէջ պահուած է bhoro-արմատաձևը, որ գտնում ենք նաև սլաւա-կանում (ռուս. չեխ. լեհ. бобръ, ընդհ. սլա-ւական *bobrъ). -ենի կամ -6ի մասնիկը ու-նին վերի ձևերից շատերը, որոնց համար դրւում է հնխ. bhre-no-, bhro-no-ևն։-Աճ.


Բութ, բթի

See full entry →

adj. gr.

blunt, dull, whose edge is worn;
stupid, heavy;
— անկիւն, obtuse angle;
—, — շեշտ, ոլորակ, grave accent.

Etymologies (2)

= Բնիկ հայ բառ՝ հնխ. bhut-ձևից։ Հայերէնի հետ նշանակութեամբ նոյն են հոլլ. bot, դան. but, հիւս. գերմ. butt «բութ (նիւթապէս և կամ փոխաբերաբար, այն է «հաստագլուխ, ըթամիտ») կարճ ու հաստ», գերմ. verbuttet «մարմնով կամ հոգեպէս չզարգացած» գւռ. buttet «կարճ ու հաստ», Butz «կարճ ու հաստ մարդ, անասուն կամ բոյս», փոխառութեամբ՝ հունգ, buta «բութ, ապուշ», սպան. պորտ. boto, botoso «բութ», ֆրանս. (pied) bot «կուչ եկած (ոտք)», վալ-լոն. bott, իտալ. boto, ռում. but. butacīū «բութ», ռուս. botètь, butetь «հաստանալ, գիրանալ», սլ. buta «խոշոր գլխով մարդ, բթամիտ մարդ»։ Այս բառերից սլաւական խումբը ըստ Berneker 77 փոխառեալ է գերմանականից միւսների ծագումը պարզու-ած չէ։ Ըստ Pokorny 2, 127 գերմանական խումբն էլ ծագում է հնխ. bhaud-, bhūd-«զարնել, հրել» արմատից, որի համազօրն է հնխ. bhaut-, bhūt-«զարնել, հրել» (Po-korny 2, 125)։ Հյ. բութ ձևով համապա-տասխան երկրորդին, իսկ նշանակութեամբ առաջինին, դառնում է երկուսի միջին օղա-կը, աւելացնենք հատկապէս գւռ. բթել, բո-թել «հրել, մշտել», որ նոյն արմատների բայական իմաստն էլ պահում է։-Աճ.

Meillet MSL 9, 150 համեմատում է լիթ. bukùs «բութ, զուլ», bukti «բթա-նալ, գուլ դառնալ», որոնց վրայ MSL 10, 282 աւելացնում է նաև գոթ. bauθs «խուլ, համր, անհամ»։ Հիւբշ. 430 չի ընդունում առաջին մեկնութիւնը, որով-հետև կարելի չէ հյ. թ և լիթ. k իբրև մասնիկ բաժանելով բառից՝ ենթադրել համեմատւում են սանս. badhirá-, միոլ. bodar «խուլ» (տե՛ս Walde 275)։ Bug-ge BВ 18, էջ 163 ալբան. bute «կա-կուղ» բառի հետ, որ հիշել է Moratti՝ but ձևով։ Pedersen KZ 36, 341= Նպաստ մը, էջ 12 կցում է ալբան. bute «կակուղ», իռլ. bocc, նիռլ. bog «կակուղ» բառերի հետ, որոնց նշանա-կութիւնը անյարմար է։-Հիւնք. բոյս բառից։ Charpentier IF 25, 242 հնխ. bhau-«զարնել» արմատից. հմմտ. ւտ fatuus «անհամ». confuto «խառնել,


Բուն, բնոց, բնից

See full entry →

s. adj. adv.

nature, native, origin, spring, root;
stock, stalk, trunk, set, stake, stem;
baggage;
camp, army;
ancestor;
chief;
own, natural, real, original, radical, true, principal;
— աշտանակի, socket;
— սեան, shaft of a column;
ի —, ց—, մինչեւ ի —, մինչեւ ց-, ի բնի, to the end, entirely;
զգիշերն ի —, all the night;
—, ի բնէ, naturally, by origin;
— ի ներս մտանել, to enter precisely, exactly;
ի — իսկ ուսանել, to learn thoroughly;
դոք որ — անարդ էք, you who are by nature vile;
ի քաղաքն ի — նոցա, in their own capital;
ի — իսկ յերկինս, in the heaven itself;
ի բնին իսկ ի զտակի, in the same day of Easter;
— բարեկենդան, quin-quagesima Sunday;
— բարեկամ, intimate friend;
cf. Յարմատոյ.

Etymologies (1)

, ի-ա հլ. (կայ նաև սեռ. բնոյ Եփր. Փիլիպ., գրծ. բնիւ Բուզ.) «ծառի իրանը, այն է արմատից վեր՝ մինչև ճիւղերի ռաժան-մունքը եղած մասը» Յոբ. ժդ. 8. նմանու թեամբ՝ «աշտանակի հիմնական մասը, որի վրայ հաստաուած են ստեղները կամ ճրագ-նեոր» Ել. իե. 31, լէ. 17, Թուոց ը. 4. «նիզա-կի կոթ» Ա. թագ. ժէ. 7. «խաչի կոթը, եռ. կար թևը» Շնորհ. թղթ. և բարձր. «սանդու-խի երկու կողմի գերանները, որոնց վրայ ամրացած են աստիճանները. montant» Վրք. հց. «խարիսխ, հիմ» Ոսկ. զ. ճառ Ղազարու. (Զբունս սրտին շարժեալ սասանէր. յն. ἐձ βεuέλια (ոհիմունս) τῆς ϰαρδίας. áá զբոյնս, զբոց, զբոյժս. ՆՀԲ ուղղում է զբոյ-նըս. Վարդանեան ՀԱ 1911, 690 յաջող կեր-աով սրբագրում է զբուն). «բուն բանակը կամ բանակատեղին (համեմատութեամ թևերի)» Ա. մակ. թ. 35. Ագաթ. Բուզ. «մէկի կամ մի բանի ծագումը, նախապատճառը. սկիզբը» Ոսկ. մ. բ. 26. Մծբ. Եզն. Եփր. Փի-լիպ. «բնիկ, բնական, իսկական, ճիշտ ու ճիշտ» Սգր. Ոսկ. ես. և Եփես. Եւս. պտմ. և քր. Կորիւն։ Այս այլևայլ առումներից են ծա-գում ի բուն «ցվերջ, ի սպառ» Ագաթ. Ոսկ. ես. ցբուն «ցվերջ, ընդ միշտ» Ոսկ. մ. բ. 6, z. ես. և եփես. ի ընէ «բնականից, ի սկըզ-բանէ» ՍԳր. Ոսկ. մտթ. հռ. Եւս. պտմ. և քր. Ագաթ. Բուզ. Եզն. Կիւրղ. թգ. բուն կանգնել «որսալու մի ձև է. որսատեղին մարդկանցով ու շներով շրջապատելով՝ երէներին խըրտ-նեցնում էին և քշում դէպի կենտրոնը» Անան. գիտ. 25. ի բնմէ Բուզ. Ոսկ. յադամ. ի բնո-ջէ Կիւրղ.. գնձ. բնաւ, բնաւ իսկ, ոչ բնաւ-ընդ բնաւ ՍԳր. Սեբեր. Ոսկ. Եզն. Ագաթ. Եւս. քր. բնաւին Ոսկ. մ. ա. 4. բնաւոր Ոսկ. մտթ. և ես. բնակ «բուն, հարազատ» ՍԳր. Եւս. քր. Բուզ. «տևական, մնայուն» ՍԳր. Ոսկ. ես. բնի Ոսկ յհ. ա. 11. բնիկ Փարպ. Խոր. բնութ Տիմոթ. կուզ. էջ 178. բնութիւն ՍԳր. Ոսկ. ես. Եզն. բնական Հռ. ա. 26, 27. Կորիւն. բնաբարձ Մծբ. Ոսկ. ես. բնադիր «բանակա-տեղի» Յուդթ. ժե. 7(բուն «բանակ» բառից). բնածին Բ. պետ. բ. 12. բանիբուն Ոսկ. Սե-բեր. Եւս. քր. անբուն Հռ. ժա. 24. նիզակա-բուն Եփր. թգ. Բուզ. միաբան Ագաթ. Կիւրղ. յես. համաբնեայ Եզն. ողորմաբուն «բնապէս ողորմած» Մ. Մաշտ. 226բ ևն ևն։ Նոր բա-ռեր են՝ բնաձիր, բնապաշտ, բնատուր, բնա-կանոն, բնածուխ, բնագէտ, բնագիտութիւն, բնոյթ, բնութագիր, բնութագրութիւն ևն։


Բուշտ, բշտի, տոյ

See full entry →

s.

chyst;
bladder;
bubo;
carbuncle.

Etymologies (1)

նաև փափուկ՝ դնում է հնխ. pap, pamp արմատից։ Bugge, Btrg. 20 փամփուշտ կցում է յն. πεμφός ձևին՝ իբր բնիկ հաւ։ Müller WZKM 6, 185 միացնում է փոշտ(անկ) և փամփուշտ։


Բազուկ, զկաց

See full entry →

s. bot.

arm, forearm;
power;
branch, bough;
beet, strawberry-spinach;
— առ — մարտնչել, կարկառել, to come to blows, to fight;
— առ — գնալ, to hold by the hand, to give each other the hand, to go arm in arm, together.

Etymologies (1)

Նախապէս Klaproth, Asia polygl. էջ 9Կ համեմատեզ պրս. bāzū և քրդ. bask բառերի հետ։-ԳԴ համեմատում է պրս. սառև հետ։-Պրս. և սանս. ձևերի հետ են համեմատում ՆՀԲ, Peterm. 17, Diefcnbach, Berl. Jahrb. 1843, 144, Windisch. 21, Gosche 34 ևն։ Յունա-րէնի համեմատութիւնը տալիս է նախ Bötticher ZDMG 1850, 351 ևն։ Pott ZKM 1850, 167 մեր ձևի հետ է հա-մեմատում քրդ. bāsk kaluin «ծևա-մորճ»։ Տէրվ. Նախալ. 95 հնխ. bhagh «աճիլ» արմատից։ Jensen ՀԱ 1904 183 գտնում է հաթ. p'ás'á «թև» բառը, որով հայերէն բազուկ համարում է բնիկ և ո՛չ թէ փոխառեալ։


Բազում, զմի, զմաց

See full entry →

adj. adv.

"several, diverse, much, thick, great, large, full, abundant, copious, numerous, considerable, frequent, very, too much, excessive;
ոչ —, but little, not much;
— անգամ, բազմիցս, several times, often, frequently, cf. Յոլով անգամ, cf. Շատ անգամ;
— ինչ պէտք են, it is necessary much trouble, many things;
յետ ոչ — աւուրց, in few days;
ի բազմաց հետէ, a long time ago;
—ք, many people;
—ք ի մարդականէ, the most part of men;
" —ս, — ինչ, much, too much;
— ինչ գոչել ծովու, roaring of the waves;
—ս չարչարիլ, to suffer much;
ընդ — ժամանակս, for a longtime.

Etymologies (1)

ԳՒՌ (dialectal) Պլ. փազում՝ գրականից փոխառու-թեամբ գործածւում է երբեմն՝ մեծ չափա-զանցութիւն ցոյց տալու համար։-Նոր բառ է բազումք (Երև. Ղրբ. Շմ.) «բոյլք համաս-տեղութիւնը» (Ջղ. բ'ազմոնք, Մկ. պmզիւնք՝), որի հին գործածութիւնն ունի Սմբ. պտմ. 53 «Երևեցաւ աստղն գիսաւոր յերեկոյին յարև-մըտից կողմն և յետս սողալով՝ եկն ի հարաւ ընդ բազումին և ընդ լուսնին մէջ». հմմտ. նաև բազմոյթ «սայլ համաստեղութիւնը» (ըստ ՋԲ և ԱԲ)։


Բալ, ից

See full entry →

s.

cherry;
large black cherry;
morello cherry;
fog, mist;
pale colour, paleness.

Etymologies (1)

ՀԱ 19οs, 2ր6 հնխ. bhelo «այտնուլ» արմատից. հմմտ. յն. φλέω, ւաա. fluo «հոսիլ»։


Բահ, ից

See full entry →

s.

spade, hoe;
mattock;
բահեմ, to hoe.

Etymologies (3)

= Հնխ. bher-արմատից, որի միւս ժա-ռանգներն են (իրենց աճած ձևերով միա-սին). սանս. bhrīnāti «վիրաւորել», bhri «կացին», զնդ. brīnənti «հատանեն», brólϑ-тa «սուր բերան, սայր», bära «սուր ծայր»,

պրս. [arabic word] burīdan «կտրել, բրդել» (ներկ. [arabic word] burram), [arabic word] bēl (գւռ. berd) «բահ». քրդ. birin «կտրել», bāl, bīel, ber «բահ», թրակ. βρίλων «սափրիչ», յն. φάρω «ճեղքել», φάρος «արօր, հերկ», φαρόω «հերկել», ἂφαρος «անմշակ», ալբան. bie, birni «զարնել, բաղխել», brime «ծակ», լտ. ferio «ծեծել, բաղխել, հարուածել», forare «ծակ ծակել», հսլ. briti «մազերը կտրել, սափրել», briči «ածելի», borja «կռուիլ», brani «կռիւ», ռուս. боронa «ցաքան», броня «զրահ», брить «ածիլել», бритва «ածելի», լիթ. barù, լեթթ. bar'u «նախատել» (որ է «խօս-քով ծեծել»), հբգ. borōn «ծակել», bora «գզիր», berjan «ծեծել», նբգ. bohren «ծա-կել», անգլսք. borian, անգլ. bore, հիսլ. borr «ծակել». beria «ծեծել», իռլ. bern «ճեղք», berraim «մկրատով խուզել», ևն ևն (Walde 283-4, Boisacq 1016, Kluge 66, 212 և 257, Pokorny 2, 159, Ernout-Meil-let 333)։ Ալս բոլոր բառերի հիմնական նշանակութիւնն է «ծեծել, ծակել, ճեղքել, փորել»։ Առաջին նշանակութեան հետ կապ-ւում է բիր, միւսների հետ բահ։ Բահ բառի հնագոյն ձևն է *բարհ (ինչպէս ցոյց են տա-լիս կովկասեան փոխառութիւնները), որ հնխ. bher արմատի հետ կապւում է այն-պէս՝ ինչպէս մահ<մարհ կապւում է mer> մեռ-անիլ արմատի հետ։ Այս *բարհ ձևի հետ կար և *բիրհ, որ գրաբարում սղուելով դարձաւ բիր «մահակ, հաստ գաւազան», իսկ գաւառականների մէջ տուաւ բիհ<պիհ, բիհր, բիհիր։ Այս երկու բառերը (բիր և բահ) նշա-նակութեան կողմից շատ անձուկ կերպով միացած են իրար հետ։ Հին հյ. *բիրհ միայն ծեծելու գործիք չէր, այլ նաև փորելու գոր-ծիք. այս պատճառով է, որ գրաբարում ունինք բրել «փորել», բրիչ, երկրաբիր, հողաբիր ևն (տե՛ս բիր բառի տակ). արդի գաւառական-ներից Ղրբ. պիհ (<*բիհ<բիհր) նշանա-կում է «բահ» և ո՛չ թէ «բիր». Ագլ. բրհի՛լ, որ ծագում է *բիրհ արմատից, նշանակում է «բահել» և ո՛չ թէ «բիրով ծեծել»։ Վերջապէս կենդանի է տակաւին Երև. Ղզ. Ղրբ. Տփ. բիհր, բհիր «ծայրին երկաթ անցկացրած բիր՝ գետինը փորելու, նաև իբրև ցից խրելու համար, որից շղթայով շուն, տաւար կամ ձի են կապում»։

Առաջին անգամ Lag. Gesam. Abhd. 297 և Arm. Stud. § 336 բահ հանելով բարճ ձևից, կցում է զնդ. barōiϑra բառին։ Lag. Arm. Stud. § 336 և Հիւ-բըշ. Arm. Stud. 25 բահ բառի հետ համեմատութեան են դնում նաև բրել, բրիչ։ Thomaschek, Deutsche Littera-turz. Յ. Թ. 1883, էջ 1254 թուշ. bhargh բառի հետ։ Հիւնք. պրս. [arabic word] fah «ցեխի կամ նաւի թի»։ P. Persson KZ 33 (1894), 292 ուղիղ է համեմատում բահ, յն. φαράω, լտ. forare։ Հիւբշ. Pers. Stud. 34 բահ=պրս. bāl<*berd։ Նոյն, Arm. Gram. 427 անապահով է համա-ռում բահ =հնխ. bher ևն համեմատու-թիւնները, իսկ էջ 429-430 իրարից բաժանելով բիր «փայտ» և բրել, վեր-օինը ուզում է բահ բառի հետ *bher արմատից հանել։ Reichelt KZ 39 (1905), 35 բահ համեմատում է ուղիղ կերպով լիթ. bárti, barnis, հսլ. brati, brani ձևերի հետ։ Scheftelovitz BВ 29 (1905), 25 փոխառեալ է բահ՝ պհլ. *barh ձևից, որի ներկայացուցիչն է պրս. գւռ. bār «բահ»։ Ս. Դաւիթ-Բէկ, Յուշարձան, էջ 396 իռլ. biáil և հբրըտ. bahell. buhell «կացին, բահ» բառերի հետ։


Բաղանիք, նեաց

See full entry →

s. pl.

baths, bathhouse;
bathing place;
տաշտ բաղանեաց, bathing-tub;
վերարկու բաղանեաց, bathing-gown;
եղանակ բաղանեաց, bathing season;
սրահ, սենեակ բաղանեաց, bath-room;
ի բաղանիս մտանել, բաղանիս առնուլ, to bathe, to take a bath;
ի բաղանիս երթալ, to go to the baths;
գետոյ, ծովու —, river-baths, sea-baths;
— գոլորշւոյ, բժշկական —, vapour, medicated bath;
նստական —, hip bath;
ցուրտ, ջերմ ջրոյ —, cold, hot or warm baths.

Etymologies (1)

= Յն. βαλανεῖον «բաղանիք» (որ ըստ Boisacq 113 ծագում է հնխ. guelē «ծորիլ» արմատից)։ Նշանաւոր էին բիւզանդական հասարակական բաղանիսները։ Իբրև քա-ղաքակրթական տերմին՝ այս բառը իրի հետ տարածուեց շատ լեզուներում. այսպես՝ ասոր. [syriac word] balāna, արաբ. [arabic word] ballān (Կամուս. թրք. թրգմ. Գ. 148), լտ. balineum, bal-neum, ստ. լտ. balnia, ռմկ. *baneum, որից ֆրանս. bain, իտալ. bagno, սպան. baño, պորտ. banho, սլ. banya, ռուս. баня, նյն. (յետ փոխառեալ) μπάνιο ևն։ Հայերէնի մեջ բառիս անեզական գործածութիւնը հա-մապատասխան է ուրիշ շատ լեզուների որոնց մէջ էլ «բաղանիք» յոգնակի է. ինչ հոմեր. յն. λουτρά, ֆրանս. bains (տե՛ս Meillet MSL 17, 22) ևն։-Հիւբշ. 343։


Անքատ

See full entry →

adj.

indigent, necessitous, poor, forlorn.

Etymologies (1)

ՆՀԲ դնում է «լծ. հյ. աղքատ, որպէս թէ գրեալ էր յն. տառիւքս ἀγϰάδ (որ տա-ռացի agkad է, բայց կարդացւում է ankad). նոյն ընդ պրս. և արաբ. էն-քեատ, մէնաքէտ, թրք. գըտէսիզ»։ Սը-րանից առնելով Հիւնք. էջ 93 շինում է պրս. էնքեատ «կարօտ, աղքատ, չքա-ւոր» բառը։ Ստոյգն այն է՝ որ էնքեատ պարսկերէն չէ, այլ արաբ. [arabic word] an-kad բառն է, որ մեկնւում է «ոտքը չար. անբարեյաջող, ուղուրսուզ», [arabic word] nakd արմատից (տե՛ս Կամուս, թրք. թրգմ. Ա. էջ 700)։ Նշանակութեամբ և ձևով տարբեր բառիս նմանութիւնը պատա-հական է։ Տէրվ. Altarm. 19. հյ. քանցել բառի հետ = սանս. skhad, յն. σχάζω, լտ. scandula, հսլ. ckada, ckadъ, ըստ այսմ ան մասնիկ է, Թիրեաքեան, Արիահայ բառ. 40 ան բացանականով զնդ. kata, պհլ. katak, պրս. [arabic word] kad «տուն» բառից, իբր «անտուն». (զնդ. kata նշանակում է «սենեակ, նկուղ, գե-րեզման» և չունի «տուն» նշանակու-թիւնը)։


Անօսր, ից

See full entry →

adj.

slender;
rare;
fine, subtile, thin, delicate;
feeble, meager, lean;
light.

Etymologies (1)

ԳՒՌ (dialectal) Ալշ. Մկ. Ննխ. Սլմ. Վն. Տիգ. նօ'-սըր, Ախց. Կր. նօսր, նօրս, Շմ. նօսր, նօս-տըր, Խրբ. Ռ. Սեբ. նօրս, Տփ. նօստր, Ասլ. նէօ՝րսը, Զթ. նէօյսը, նէօրսը, Հճ. նէյս։ Գա-ւառականների մէջ բացի «ցանցառ, ոչ-խիտ» իմաստից՝ նկատելի են նաև Հմշ. «քիչ», Տր. «քիչ անգամ», Վն. «անխելք, խենթուկ». Ննխ. «չքաւոր, անկուտի, անփող» նշանա-կութիւնները։


Աշխարհ, աց

See full entry →

s.

world, universe;
land, country, region;
փոքր —, microcosm;
հանդերձեալ —, the other world, future life;
ընդ ամենայն —, through all the world;
— ամենայն, all the world or people, every body;
ըստ — հանել, to expatriate, to exile, cf. Արտաքսեմ, cf. Աքսորեմ;
ելանել՝ փոխիլ յաշխարհէ, to go in the other world;
գալ յ—, to be born, to come into the world;
յաչս —ի, in the eyes of the world;
զուլ զ—, to leave the world.

Etymologies (1)

= Հպրս. xšaϑra «թագաւորութիւն», ցնդ. xšaϑra-«թագասորութիւն, իշխանութեւն». սանս. kšatra «տէրութիւն, իշխանութիւն», բաղդ. պհլ. xšatr «երկիր», պհլ. šatr, պրս. [arabic word] šahr «քաղաք» (հնագոյն նշանակու-թեամբ «երկիր») կամ նաև [arabic word] šār նոյն նշ., քրդ. [arabic word] šār «երկիր», [arabic word] šeher, šehir «քաղաք»։ Մագում է իրան. xšāv «իշ-խել» արմատից։ Բառիս հին արշակունեան ձևն էր-xšaϑr, որ յետոյ եղաւ xšahr, որից էլ հայերէնի օրէնքների համաձայն ձևացաւ աշխարհ։ Իրանեան բառը աւելի յետոյ վե-րածուեց šahr ձևին և այս ժամանակ վերըս-տին փոխ առնուելով՝ դարձաւ հյ. շահ (հմմտ. շահաստան, անաշահիկ ևն)։-Հիւբշ. 101։


Աշխոյժ, խուժից

See full entry →

adj.

ardent, spirited, lively, sprightly, mettlesome, fiery;
adroit, skilful;
alert, vigilant;
— ձի, a spirited horse.

Etymologies (1)

ՆՀԲ մեկնում է «հրային և ուժեղ», որով ուզում է հանել աշխէտ և ոյժ բառերից։ Kорщъ, թրգմ. Մշակ 1914, л 122 հպրս. *xšaudya ձևից՝ որ ծագած է դը-նում զնդ. xšud =սանս։ kšūd «յու-զուիլ, ցնդուիլ» արմատից։


Աշուն, շնան

See full entry →

s.

autumn.

Etymologies (1)

Արշալոյս։ Հիւնք. շուն բառից։ Հալա-հեան, Արևելք 1893 նոյ՛՛ 10 հաջիլ բառից։ Հիւբշ. 433 մերժում է միաց-նեւ ռոթ. asans, հսլ. jaseni = ռուս. oceнь, պրուս. assanis հոմանիշների հետ։ Patrubány IF 14, 54 և ՀԱ 1907, 305 *ku 6 «ուռչիլ, աճիլ» արմատից, եբր *akikuuont «պտղաբեր» նախաձե-վից, հմմտ. սանս. štšuš «տղայ», յն. αἰϰος «ուժ» ևն։ Pedersen, Հայ. դրիլեզ. 158 հյ. աճիլ բայից՝ ուն մասնիկով, հմմտ. լտ. auctumnus, Lidén, Յուշարձ. 387-8 հւ. հասանիլ բայի հետ՝ իբրև «հասուն»։ Պատահական նմանութիւն ունի եբր. [hebrew word] əšun, «ժամանակ»։


Աշտեայ, էի, էից

See full entry →

s.

pike;
javelin, dart, lance.

Etymologies (1)

նմանութիւն ունի ասոր. [syriac word] ︎ šədāita «նիզակ», որ ծագում է [arabic word] šədā «նե-տեւ» արմատից։


Ապական, ի, աց

See full entry →

adj.

corrupted, corruptive.

Etymologies (1)

ՆՀԲ և ՋԲ? ապ և ակն բառերից, իբր «բառնալ և աներևոյթ առնել յաչաց»։ Lagarde, Gesam. Abhd. 298 khan «փորել» արմատից, որից նաև վևան-դել։ Պատկանեան, Փորձ 1880 մարտ, էջ 84 և Maтepiaль I. 6 ա բացասակա-նով պրս. [arabic word] pāk «մաքուր» բառից, իբր «անմաքուր»։ Տէրվ. Նախալ. 24 ապա+ակն։ Հիւնք. ապ+ակն, ինչ. յն. ἀφανιζω «աներևոյթ դարձնել, ջըն-ջել, կորցնել, հեռացնել, մթագնել». կազմուած a բացասականով φαίνω «ե-րևիլ» բայից։ Հիւբշ. 413 խորհրդածե-լով Lagarde-ի համեմատութեան վրայ՝ կասկած է յայտնում, որ գուցէ բառս ի-րանեանից փոխառեալ լինի, իբրև պհլ, *apakanēm? Թիրեաքեան, Արիահայ բռ. 49 պրս. ab «ջուր»+կան մասնիկով. իբր թէ «մէջը ջուր խառնել»։


Ապահարզան, ի

See full entry →

s.

repudiation, divorce;
գիր՝ թուղթ ապահարզանի, act of divorce.

Etymologies (1)

= Իրանեան փոխառութիւն է. հմմտ. զնդ. apaharəzana «արձակում», որ կազմուած է apa մասնիկով harəz «արձակել, ձգել, թող-նել» արմատից= հիւս. մանիքէական պհլ. hyrz (hirz) «թո՛ղ, ձգէ՛», պրս. hilem «թող-նեմ». հմմտ. նաև նոյն արմատից՝ սանս. apasarǰana-«լքում, բաշխում, հոգին ա-ւանդել», զնդ. viš-harəzana-, apanharsti-«պատիժը ներել», սանս. apasršta «յետ քաշուած», սոգդ. pγ'rš «անջատուրը»։ Բա-ռիս հոմանիշ է հյ. արձակում. հմմտ. Մտթ. ե. 31 զարձակմանն=յն. ἀπυστήσιον։-Հիւբշ. 104։


Ապաստան, աց

See full entry →

s.

asylum, refuge, place of safety, shelter;
a. sheltered, placed uuder protection;
— առնեմ, to confide, to intrust, to secure, cf. Ապաւինեմ, cf. Յանձնեմ;
— լինիմ, to take refuge;
to confide, to trust, to be confident, cf. Ապաստանել, cf. Պատսպարել, cf. Ապաւինել, cf. Վստահել;
յոգիս — լինել, յոգւոցն պարզել — լինել, to be in the last agonies, to be at the point of death.

Etymologies (1)

= Պհլ. apastān «ապաւէն, ապաստան», պազենդ. awastām «վստահութիւն, հաւա-տարմութիւն», հմմտ. սանս. upasthāna-«յարգ, պատիւ», avastana «բնակարան, տուն, տեղ» (Horn, էջ 266), որոնք կազ-մուած են stha «կալ, մնալ» արմատից՝ զա-նազան մասնիկներով։-Հիւբշ. 104։


Ապարօշ, ից

See full entry →

s.

turban, head-band, frontlet.

Etymologies (1)

«գլխին կապելու մի զարդ է» (ըստ Հացունի, Պատմ. տարազին, էջ 132 ճոխ ժապաւէն՝ որ ճակատից անցնելով գլխի յետևում կապւում էր). չորս անգամ միայն գործածուած է Ս. Գրքում՝ անհոլով (ՆՀԲ դնում է սեռ.-ի)։


Ապաւանդակ, աց

See full entry →

s.

cord, string, line.

Etymologies (2)

= Փոխառեալ է իրանեանից. մայր ձևը կո-րած է, բայց նրա գոյութիւնը հաստատում է սանս. unabandha-«կապ, չուան», bandh «կապել» արմատից։-Հիւբշ. 105։

Lagarde, Urgesch. 417 bandh «կապել արմատից։ Վերի մեկնութիւնը տւաւ Հիւբշ. Pers. Stud. էջ 139։ Հիւնք. ἀπο-βάτρα բառից, որ չգիտէ Bailly (թեր-ևս իմա ἀποβαβρα «նաւից դուրս գալու կամուրջ»)։


Բարակ, աց

See full entry →

adj.

subtile;
— ցաւ, ջերմ, phthisis;
cf. Նուրբ;
brach (sporting dog);
nitre;
cf. Բորակ.

Etymologies (1)

=Կրկնուած է բար անծանօթ արմատից քում մեկնուած է փայլակն)։


Անտառ, աց

See full entry →

s.

forest, wood;
— փոքր, grove, copse, thicket;
— թաւ, thickest part of a forest;
վերակացու անտառի, ranger of a forest, forester.

Etymologies (1)

ՆՀԲ համտարը, համծառ։ Bötticher ZDMG 1850, 350 և Bopp. Հմմտ. քե-րակ.բ տպ. թրգմ. Bréal, II 381 սանս. kantāra։ Lag. Urgesch. Arm. 259 և Bak Lex. 68 tar արմատից, իբր «անթա-փանցելի»։ Մսերեանց, Ճռաքաղ 1859, 430 մեզնից փոխառեալ է դնում սանս. թառու «ծառ» և Մադեռա կղզու անու-նը, որ «լուսիտաներէն նշանակում է ծառ»։ Տէրվ. Altarm. 75 նոյն ընդ հյ. ծառ և սնս. taru «ծառ». անտար -համ. ծառ։ Նոյն, Նախալ. 86, 122 և Լեզու էջ Չ1 ան մասնիկը համեմատում է անխուլ. անքոյթ, անգամ բառերի ան մասե հետ. Canini, Et. etym, 125 հբգ. triuuen «ա-հիլ» բայի հետ։ Bugge, Etrusk. u. Arm. 86 ծառ. յն. δρία, δρίος բառերի հետ, ան-= sm «միասին»? Հիւնք. յն. ὄενδ-ρα-ից։ Patrubány SA 1. 190 փոխառեալ իրանեանից, իբր պհլ. van «ծառ»+tar մասնիկ (=սանս. *vanatara «ծառաս-տան»)։ Սագրզեան ՀԱ 1909, 335 հյ, ծաո և սումեր, tar «ծառ, անտառ, փայտ»։ Մառ ИАН 1912, 597 վրաց. տեվրի «խիտ անտառ» բառի հետ, Մառ ЗВО 1925, 667 ռուս. дepeвo «ծառ» բառի հետ։


Խոնջ, ի —

See full entry →

s. adj.

fatigue, lassitude;
fatigued, tired, weary, faint, jaded.

Etymologies (1)

Տէրվ. Նախալ. 72 յն. ϰονέω, ϰάμνω ձևերի հետ հնխ. çan, çam «խոնջիլ» արմատից. հայերէնում ջ մասնիկ է, ինչպէս մէջ։ Հիւնք. խնջոյք բառից։ Karst, Յուշարձան 425 յոգն բառի՞ց է հանում, թէ ունջ բառից։ Ղափանցեան, Տեղեկ. ինստիտ. 2, 89 մինգր. šur «յոգնիլ» բառի հետ։


Խոռ

See full entry →

s. bot.

iva.

Etymologies (1)

«ծակ, փոս, ծերպ, պարիսպի վրայ բացուած խրամ» (չունի ՆՀԲ) Լաստ. ժզ. տպ. 1844, էջ 69. «պակասաւոր, թերի» Վոռն. առակ. էջ 199 (ատամների համար է ասում, որ իբր թէ հանուելով՝ ծակ, փոս մնացած լինի). Ոսկիփ. «փոս տեղ, ձորակ, fosse». այս վերջին իմաստը չունին բառա-րանները. բայց ահա նրա վկայութիւնները, բոլորն էլ Օրբելեանից.-«Հաս ի խոռն Անձ-նատու, որ է յարևմտից կոյս եկեղեցւոյն, իբրև ձայնընկէց մի» (էջ 31). «Իսկ շնաբա-րոյքն այն գաղտ պահեալ զճանապարհն, որ անցանէ ընդ խոռն Յուրայ, յարեան ի վերայ և սպանին զեպիսկոպոսն» (էջ 183). «Զսա ևառծեմ սպանեալ դաւաճանութեամր հռւ. ոացեաց, ի վերայ խոռոյն Յուրայ» (էջ 215). «Եւ այս իսկ են գաւառք վիճակեալք հօտի նոցա. Սիւնիք... Վայոց ձոր խաչերոյ խո-ռովն...» (էջ 227) «Հատանէ և զսահման Աղ ուանից Ըռըմբի խոռն...» (էջ 227). «Երկու գիւղ... զԱղուերծ և զՅուբական խոռ» (էջ 196). «Ընձաւեգի... զՅուբականխոռ, զոր դնեալ էի ի յԱրտաւազդայ» (էջ 196), «Սկսեալ ի մեծ դիտաւոր սարէդ Գազբոյլայ ջրաթա-փովն մինչ ի խոռին ճանապարհն» (էջ 169). «Անցեալ ընդ գետն՝ փոքր ձորակովն որ ելա-նէ յԱւազեաց խոռ ի խոզաց բլուրակովն» (էջ 169). «Եւ այս են սահմանք... և անտի ջրթա-փաւն յՍտերջաց գաւակ և բնասեռիւդ ի Վարգանայ մարգի խոռն... Հարժիք, որ ի ճանապարհէդ ի խոռդ ելանէ ձորովդ ի վայր ի Սևաջուրդ» (էջ 149-150). «Ջրաթափովն ի մեծ խոռն» (էջ 169)։ (Այս բառը Տաշեան ՀԱ 1926, 73 մեկնում է «կիրճ, կապան». տե՛ս նաև Այտնեան, Քննակ. քեր. էջ 143)։ Այս արմատից են խոռել «պատի վրայ ծակ՝ խրամ բանալ» Լաստ. «մարմնի վրայ վէրք՝ փոս բանալ» Վրք. հց. Ա. 266. Տաթև. ձմ. ժ «յանցաւորին ի պատիժ՝ մարմինը խեղել» Սմբ. դատ. 105, 163. «խանգարել, ձևահան անել» Վստկ. 177. խոռեալ «վէրքի պատճա-ռով տեղը փոս մնացած» Վրք. հց. Ա. 169. խոռոչ (կամ խոռոջ, խորոջ) «փոս, ծակ» Վեցօր. էջ 55, 69. Վրք. հց. խոռոչանալ Ա-զաթ. անխոռ «անեղծ, ամբողջական» Սարգ. ա. պետր. է, էջ 293։ Այս արմատից է դար. ձեալ խոռնոքիլ «մարմինը որևէ հարուածով վնասուիլ, խեղիլ» (մասնիկի համար հմմտ. բարւոք). այս բառը յիշում է միայն ՀՀԲ «սպանել, կտրատել, խողխողել» նշանակու-թեամբ՝ առանց վկայութեան. մէկ անգամ գտնում եմ գործածուած Յայսմ. յնվ. 18, Թէոդոս թագաւորի պատմութեան մէջ. «15 հառար արք խոցեցան, 7000 մեռան և 8000 խոռնոքեցան և խեղեցան»։


Խոստ

See full entry →

s.

confession;
promise;
ի — ածել, to cause to confess;
ի — գալ, to confess, to tell the truth;
— լինել, to confess one's sins.

Etymologies (2)

= Իրանեան փոխառութիւն է. հմմտ. պհլ. xustūk xustavān, xvastūkik «խոստովա-նող», պազենդ. xustuheδ «խոստովանեալ է», xvastuī «խոստովանող», պրս. ❇ xust «խոստովանութիւն», [arabic word] xustu «խոստովանող», [arabic word] hastu կամ [arabic word] xastu «խոստովանութիւն, խոստովանող», [arabic word] xustuvān «խոստովանողք» (Horn § 485)։ Այս բոլորի պարզական արմատը դրւում է stu «գովել, օրհնա-բանել», որից a մասնիկով ունինք զնդ. aš-tav «օրհնաբանել. 2. հանդիսաւորապէս խոստանալ, 3. երդուել», āstavana «օրհնա-բանեալ, գովաբանեալ, խոստովանեալ», apa-մասնիկով՝ զնդ. apastav «խոստմնա-զանց՝ երդմնադրուժ լինել» (Bartholomae 1593-4), պհլ. āštuvān «հաստատուն, լիա-հաւատ», astuvanih «հաւատք», պրս. [arabic word] ustuvān «հաստատուն. 2. հա-ւատք»։ Նոյն արմատից xva-մասնիկով ձե-ւացած է xvast-, որից հյ. խոստ. սրանից -uk մասնիկով՝ պհլ. xvastūk, որից հյ. խոստուկ և պրս. xustu. և վերջապէս ana, an մասնիկով՝ զնդ. *xvastavana, պհլ. *xvastavān կամ *xvastuvān, պրս. xustu-van, որից հյ. խոստովան։ (Պարզ stu ար-մատի բնիկ հայ համապատասխանութեանո վրայ տե՛ս թովել)։-Հիւբշ. 161։

պհլ. [arabic word] և պրս. xastū, xustū= հյ. խոստակ։ Նոյն, Huzw. Gram. 187 պհլ. xvastuk, պրս. xastu=հյ. խոստո-վանել։ Lag. Beitr. baktr. Lex. 21 խոս-տովան=սանս. sva+stu, պրս. sutū-dan «գովել», հմմտ. պրս. xastū (մաս-նիկն համարելով vant)։ Տէրվ. Altarm. 97 և Նախալ. 72 սանս. çans, զնդ. sanh, հպրս. tha, հայ. խօսիլ, խօսք բառերի հետ՝ խոստանալ= հնխ. cas, çans արմատից,-Հիւնք. բոլորն էլ ու ղիղ պրս. ձևերից։


Խոտ, ոց

See full entry →

s.

grass, herbage, turf, verdure;
pasture;
չոր —, bay, forage.

Etymologies (1)

Հներից Տաթև. ամ. 108 կապում է խոտան բառի հետ։ Klaproth, As. polygl 102 օտս. chos, բենգալ. gos բառերի հետ։ ՆՀԲ լծ. թրք. ot «խոտ», otləq «արօտատեղի», յն. γόρτος «խոտ»։ Peterm. 259 յն. χόρτον։-Lag. Btrg. baktr. Lex. 40 արաբ. qut։ Նոյն, Arm. Stud. § 1011 մերժելով այս՝ ուզում է հանել թրք. ot բառից? Մորթման ZDMG 24, 80 թրք. ot «խոտ»։ Տէրվ. Նախալ. 21 համառեւով թէ բուն նշանակութիւնն է «կտրուած», դնում է հնխ. kud «կըտ-րել, կոտրել» արմատից։ Հիւնք. պրս. xōdrū «ինքնաբոյս» բառից։ Canini, Et. étym. 56 թրք. ot, սանս. kutha, Tomaschek, Die alt. Thrak. II. 30 թրակ. ϰοτίατα «սէզ», լիթ. kótas «ցողուն», իռլ. coth «կերակուր» բառե-րի հետ։ Bugge KZ 32, 69 կցում է յն. χόρτος «խոտ», լտ. hortus «պարտէզ», հիռլ. gort «ցանածը, ցանք» բառերի հետ, որով մեր բառի նախաձևը լինում է *խորտ։ Srheftelovitz BВ 28, 312 նոյն է դնում հյ. խածանել, խայծ բա-ռերի հետ, իբրև սանս. khāda «եւռտ»։ Pedersen. Հայ. դր. լեզ. 196 համեմա-տում է հսլ. sadū «բոյս», սլովեն. sad


Խորիսխ, րսխոյ

See full entry →

s.

honey-comb;
honey-cake.

Etymologies (1)

pictet 1, 440 (սխալմամբ գրելով խորին) kar «անել, շինել» արմատից։ Հիւնք. խարիսխ բառից։ Bugge KZ 32, 10 -իսխ դնելով մասնիկ, խոր կռում է լիթ. koris «մեղրահաց», լեթթ. kāri-tes «մեղրահացերի խաւեր, պան», լն. ϰηρός «մեղրամոմ», ϰηρίον «խո-րիսխ», լտ. čera «մեղրամոմ» բառերին. հին ձևն է *կորիսխ. հմմտ. նաև կա-պադովկ. յն. ϰηρόϰϰο «մեղրահազ»։ Հիւբշ. 455 չի ընդունում այս մեկնու-թիւնը։ Patrubány ՀԱ 1903, 220 kar. q' [other alphabet] r «շինել» արմատից։


Խորշ, ից

See full entry →

s.

corner;
compartment, division, pigeon-hole;
chess-squares, chequers;
niche;
cell, partition;
nook, lurking-place, hidden corner;
hollow, cavity;
— հանդերձիկ, fold, plait, crease;
— երեսաց, ճակատու, dimple;
wrinkle, puckering;
— ծովու, gulf, bay;
creek, cove;
— նաւի, hold of a ship;
— լերանց, cave, cavern;
— կենդանեաց, den, haunt, lair;
— թռչնոց, eyrie, nest;
ի — մի, in a corner;
— զխորշիւ իջանել, to fold, to plait, to crease;
to become wrinkled, to knit the brow;
—ս քաղել, to fold variously;
—ս —ս գործել, to make smnall rooms or cells;
to gather, to plait;
—ս արկանել յայտս, to wrinkle, to pucker.

Etymologies (1)

= Բառիս հետ նոյն է երևում եբրայեց, [hebrew word] xarīsi, որ միայն մէկ անգամ գործածուած է Ս. Գրքի մէջ՝ Յովն. դ. 8, հետևեալ ձևով. [hebrew word] гoxa qādīm xarīsīt, որ թարգմանուած է յն. πνεύματι ϰαύσωνι συγϰαιοντι = հյ. հողմոյ խորշակի տապախառնի։ Արդի մեկնիչները տոյն եբր. բառը մեկնում են «արեւելեան հեղձուցիչ քամի» և հանում են եբր. [hebrew word] xrš «կտրել, տաշել»=ասոր. [arabic word] xraš «սպանել»=արաբ. ❇ harϑ «հերկել, մշակել» արմատից։ Արդեօք հայերէն բառը սեմական փոխառութի՛ւն է, թէ պա-տահաեան նմանութիւն ունի։-Աճ.


Խորտիկ, տկաց

See full entry →

s.

dish, viand, mess;
roast-meat;
cooked victuals.

Etymologies (1)

= Պհլ. ❇ xvartīk «ապուր, արգա-նակ», մանիք. պհլ. [hebrew word] აvardig «կերակուր» (Salem. ЗАH 8, 92), զնդ. [arabic word] xvarəti-«ուտելիք, կերակուր, ուտել-խմելը», սոգդ. xwart «ուտելիք, ճաշ», պրս. [arabic word] xvardī «կերակուր». այս բոլորը ծագում են իրանեան xvar «ու-տել» (նաև «խմել») արմատից (Horn § 507), որի բայական ձևերը տես խորակ բառի տակ։ Ըստ Կամուս, թրք. թրգմ. Բ. 892 իրա-նեանից են փոխառեալ նաև արաբ. ❇ *ardaq «ապուր», [arabic word] xurdīq «մի տեսակ կերակուր կամ ապուր»։-Հիւբշ. 161։


Խոց, ից, ոց

See full entry →

s. adj.

wound, sore, ulcer;
wounded;
— խորամուխ՝ կարեվէր, deep, mortal wound.

Etymologies (1)

ՆՀԲ առս. [arabic word] xasta «խոցեալ հիւանդ»։ Հիւնք. հանում է խածանել բայից։ Patrubány ՀԱ 1910, 118 հնխ seqā «կտրել» արմատից։ Մառ, O no-лож. oбхaз. էջ 35 ափխազ. axu «վի-րաւոր» և վրաց. խոցա բառերե հետ։ Petersson. Ar. u. Arm. Stud. 123 հնխ. khed-արմատից (որից նաև խեճեպ և խեցի). նոյն արմատի s-ով աճած sk-hed-ձևն են ներկայացնում յն. σχέδη