indigent, necessitous, poor, forlorn.
• (սեռ. -ի) «կարօտ, աղքատ, նուաստ» Ոսկ. ես. յհ. ա. 9, 10. Փիլ. նար. էջ 178. «աչք տնկող, ագահ» Ոսկ. ես. որից անքատանալ «կարօտ մնալ, պէտք ունենալ» Փիլ. լիւս. 146. Պիտ. անքատիլ Փիլ. անքա-տութիւն, «չքաւորութիւն» Թէոդոր. խչ. ա-նանքատ «անկարօտ» Ոսկ. յհ. ա. 9։
• ՆՀԲ դնում է «լծ. հյ. աղքատ, որպէս թէ գրեալ էր յն. տառիւքս ἀγϰάδ (որ տա-ռացի agkad է, բայց կարդացւում է ankad). նոյն ընդ պրս. և արաբ. էն-քեատ, մէնաքէտ, թրք. գըտէսիզ»։ Սը-րանից առնելով Հիւնք. էջ 93 շինում է պրս. էնքեատ «կարօտ, աղքատ, չքա-ւոր» բառը։ Ստոյգն այն է՝ որ էնքեատ պարսկերէն չէ, այլ արաբ. [arabic word] an-kad բառն է, որ մեկնւում է «ոտքը չար. անբարեյաջող, ուղուրսուզ», [arabic word] nakd արմատից (տե՛ս Կամուս, թրք. թրգմ. Ա. էջ 700)։ Նշանակութեամբ և ձևով տարբեր բառիս նմանութիւնը պատա-հական է։ Տէրվ. Altarm. 19. հյ. քանցել բառի հետ = սանս. skhad, յն. σχάζω, լտ. scandula, հսլ. ckada, ckadъ, ըստ այսմ ան մասնիկ է, Թիրեաքեան, Արիահայ բառ. 40 ան բացանականով զնդ. kata, պհլ. katak, պրս. [arabic word] kad «տուն» բառից, իբր «անտուն». (զնդ. kata նշանակում է «սենեակ, նկուղ, գե-րեզման» և չունի «տուն» նշանակու-թիւնը)։
• ԳՒՌ.-Ըստ Գաբրիէլեան ՀԱ 1909, 256 նոյն է գւռ. անքոտ (Ակնայ բարբառով), որի նշանակութիւնը-սակայն չէ տուած։