cf. Ապահար.
• , ի հլ. «տեռատես, ամսական հոսում ունեցող» Ես. կդ. 6, Եզեկ. ժը. 6, լզ. 17. «տեռատեսութիւն, ամսական հո-սում» Կոչ. 117. Ոսկ. կողոս, 659. որից ա-պարահանոց «ճեմիշ, արտաքնոց» (այս բա-ռը գործածուած է Դ. թագ. ժ. 27՝ լուսանցքի վրայ), ապարահութիւն Եփր. ծն. էջ 79. ա-պարահիտ «տեռատես» Գէ. ես. ապարահեղ «արտաքնոց» Բուզ. ե. 35 (այսպէս ուղղեց Նորայր այս բառը՝ Բուզանդի յապարահէ-զանց առնելոյ դարձուածը սրբագրելով յա-պարահեղ անցանելոյ «արտաքնոց երթալու». տե՛ս Կորիւն վրդ. և նորին թրգմ. էջ 446). յապարահեղն երթալ «արտաքնոց երթալ», զապարահեղին պետս (ճարել) «բնական պէտքը հոգալ», ապարահեղք «կղկղանք». վերջին երեքը գործ է ածում Ոսկ. կող. 572, 604, 696 (յն. ունի ἀποπατέω «կղկղել». ի-մաստի ճշտումը կատարեց Վարդանեան, ՀԱ 1911, 500, մերժելով Նորայրի (անդ) տուած նշանակութիւնը, որ է «միզել, մէզ»)։ Բառս գրուած է նաև ապարախ, ապահար Գնձ. Կանոն. Սարգ. ա. պետր. դ (էջ 316). որից ապահարել Կանոն. ապահարիտ Մաշտ. ա-պահարութիւն Կանոն.։ Նախնական իմաստն է եղել «ջրի ճանապարհ», ինչպէս ցոյց է տալիս Հաճնոյ գաւառականը, ուր ունինք ապառահ «ջրի խողովակ» (ըստ Թէրզեան, Ամէն. տարեց, 1924, էջ 197)։ Նոյն են նաև Աստ. աբրահ «ջաղացքի վաքը» (հաղորդեց Մ. Աբեղեան) և Սլմ. աբրա «վաքի թումբը» (հաղորդեց Սեդրակ Բարխուդարեան)։ Ըստ այսմ բառը փոխառեալ է՝
• = պհլ. āp «ջուր»+ ras (կարդա՛ rah) «ճանապարհ» բառերից, իբր պրս. [arabic word] abrāh «ջրի անցք, ջրմուղ»։ (Նկատելի է ռահ, բարդութեան մէջ դարձած րահ, ճիշտ ինչպէս ռազմ բառի մէջ րազմ, որից պա-տերազմ)։ Բառիս ստուգաբանութիւնը ցոյց է տալիս, որ հին հայոց մէջ արտաքնոցները շինուած էին ջրի անցքի վրայ, ինչ որ հաս-տատում են նաև ճեմիշ և չաշմակ բառեռո (տե՛ս անդ)։ Հմմտ. նաև պրս. [arabic word] ābxā-na «արտաքնոց» (բուն «ջըտուն»)։ Սրա-նից բնականաբար հետևում է նաև որ արե-վելեան լուացումը հին հայոց էլ սովորու-թիւնն էր։ Ուրեմն կարող ենք այս մտքով հասկանալ Եզն. էջ 16 «կամ զջուրս՝ զոր հա-նապազն ըմպեմք... և զներքին և զարտաքին աղտեղութիւնս մեր նոքօք սրբեմք»։-Աճ.
• ՆՀԲ և Հիւնք. բառիս ուղղագոյն ձևը հա-մարում են ապարահ, իսկ Տէրվիշ. Մա-սիս 1882, օգոստ'' 18 բուն ձևը դնում է ապահար։ ՆՀԲ մեկնում է «Ըստ եբր. ապարահ է անցք (եբր. [hebrew word] և արաբ. [arabic word] brh «անցնիլ»), իսկ յն. άπόῤρεω «բացահոսիլ, բղխիլ», առուիւ կամ հուռ հուռ վազել»։ Canini, Et. etym. 56 յն. ἀβροτονον «մի տեսակ բոյս, ֆրանս. aurone»։ Հիւնք. հրապարակ բառից։ Հիւբշ. 103 կարծում է որ իրանեան փո-խառութիւն է, սակայն համեմատելի ձևեր չի նշանակում։ Ուղիղ մեկնեց նախ Ա. Խաչատրեան (անձնական)՝ պրս. [arabic word] abrah «անցք ջրոյ», որ ձևաւորում և հաստատում եմ վերի եղանակով։ Այս-պէս նաև Թիրեաքեան ՀԱ 1914, 55, որ ապարահ դնում է =պրս. āb-rah և սրանից ապարահեղ, իբր ապահեղ «դուրս հոսած», որի մէջ աւելորդաբար պահուած է rah։-Կարող է լինել՝ որ
• բառս իրօք պրս. [arabic word] ab, հպրս. և պհլ. äp «ջուր» բառից ձևացած լինի. հմմտ պրս. [arabic word] abxāna «ջրի շտեմարան. 2. արտաքնոց», [arabic word] abdan «ջուր կե-ցած տեղ. 2. միզափամփուշտ», [arabic word] ābrēz «ջրհեղ. 2. արտաքնոց», [arabic word] ābdastxāna «լուացուելու տեղ. 2. ար-տաքնոց», հյ. ջրվաթ «մէղ» և ջուր թա-փել «միզել»։