cf. Բասրելի.
• «պարսաւելի, անարգելի» Նար. որից բասրել «պարսաւել, վար զարնել» Եփռ. թգ. էջ 455. Ոսկ. ես. բասրիլ Խոր. բասրելի նառ. բասրանք Սիր. լը. 16. Ոսկ. ա. կոր. բասրական Երզն. մտթ. անբասիր Յհ. կթ. ևն։ր ձայնի տեղափոխութեամբ յառաջացած է բարսել, որ մէկ անգամ գործածել է Ոսկ. ես. յն. βλασφήμω «հայհոյել» բառի դէմ (ըստ ՆՀԲ).-Նշանակութեան զարգացման համար հմմտ. անարգել, որ նոր գաւառականներում գործածւում է «հայհոյել» նշանակութեամբ (տե՛ս արգ բառի տակ)։
• = Ասոր. ❇ bəsīr «անարգ». գալիս է *basir ձևից. արմատը [arabic word] bəsar «արհա-մարհել, մերժել, խոտան համարել», որից նաև [syriac word] bəsārā «ստորութիւն», [syriac word] bəsīrā «ապականեալ, պիղծ» ևն։-Հիւբշ. 301։
• ՆՀԲ լծ. հյ. վսեր։ Ուղիղ մեկնութիւնը աաւաւ նախ Lagarde, ❇rm. Stud. § 360։ Տէրվ. Altarm. 11, Նախալ. 95, Մասիս 1882 մայ" 24 բամ, բաս, բայ ձևերի հետ է կապում։ Հիւնք. պարսաւ և բաս-րել դնում է <յն. περισύρω «քաշքշել»
• ԳՒՌ.-Վն. պսրել, Նբ. պստրել «դատարկ դատարկ խօսիլ, ցնդաբանել, խելքին փչածն ասել»։
• ՓՈԽ.-Վրաց. გასრობა բասրոբա «ծաղ-րել, այպանել». Խոլո իգինի հբասրոբդես մաս «Եւ նոքա ծաղր առնէին զնա» Ղուկ. Ը. 53. გამახრვა գաբասրվա «նախատել, վրան խնդալ», საბახრობელი սաբասրոբելի «բաս-րելի, պարսաւելի, այպանելի»։