cf. Դագաղ.
• ո հլ. «ռագաղ» Պտմ. աղէքս էջ 113 (ձձ. թաբուտ, թապութ). նոյն է նաև թաբուտ Օրբել. 308 (Բազում հնարիւք ջա-նայր Ռուսուդանն այն՝ կորուսանել զնա, եո-բեմն դնէր ի թաբուտ և ծովասոյզ առնէր, երբեմն տայր յիշխանսն սպանանել), թա-ւութ Միխ. աս. 166, 171. Սամ. անեց. 66. Քուչ. 94. թապութ Կանոն. (ըստ մի քանի ձեռ.), Տաթև. ձմ. ճլգ. (Չմարմինս յեկեղե-ցին տարէք թապութով և փառօք թաղեցէք)։
• -Պրս. [arabic word] tabūt «դագաղ», արաբ. [arabic word] tābut, աֆղան. tabūt, որոնք գալիս են ա-րամ. [hebrew word] tēbūtā, եբր. [hebrew word] tēwa [hebrew word] tebat «արկղ, դագաղ» բառերից, իսկ սրանք էլ փոխառեալ են եգիպտ. tbt, tbjet, խպտ. taibe «արկղ» բառից։-Հիւբշ. 153։
• Առաջին անգամ S' Martin, Mémol-res II 292 դրաւ արաբերէնից, ինչ որ կարելի չէ, որովհետև հայ բառի գոր-ծածութիւնը հին է։ ՆՀԲ յն. ϑαπτω «թա-ղել» բայից։ Մանանդեան, Խորենացո. առեղծ. լուծ. էջ 110-1 գտնելով որ Ա-ղէքսանդրի վարքը թարգմանուած է ուշ ժամանակ, թափուտ դնում է արաբ. և ո՛չ պրս։ Հ. Ն. Ակինեան գրում է ինձ (նամակ 1935 մարտ 22), թէ գտել է նա-խակեչառուական երկու ձեռագիր, որոնք հաստատում են թէ Ալեքսանդրի վարքը Ե դարից է։ Հետաքրքիր է իմանալ, թէ թափուտ բառը կա՞յ նրանց մէջ։ Պատկ. Maтep. I. 9 արաբերէնից։