hail.
• , ի հլ. «կարկուտ» ՍԳր. Մծբ. որից կարկտեայ Ոսկ. եբր. կարկտաբեր Եփր. պհ. կարկտախառն Եղիշ. յես. Շիր. կարկտածեծ Վստկ. էջ 116. կարկտածու Խոր. կարկտահար Լծ. Կոչ. կարկտահոս Արծր. քարէկարկուտ Նխ. յես։ (Անստոյգ բադեր են կարկտումն Վրդն. սղ. և կարկըտ-չել Փիլ. նխ. 63. այս բառերը ՋԲ չի լիշում. ՆՀԲ մեկնում է կարկտումն «փոխարկումն անձրևոյ ի կարկուտ կամ տեղատարափ կարկտի և կամ սարսռումն», կարկտչել «տեղալ կարկտի, կարկտել, մանաւանդ դո-ղալ ի ցրտոյ՝ որ յերեսաց կարկտի, կամ բաբախել ատամանց ընդ միմեանս»։ Առա-ջինը ըստ այլ ձեռ. կարդալու է կրկտմամբ, իսկ երկրորդը պէտք է ուղղել ըստ իս կար-կաչել «ատամները իրար զարնել, զոփալ». հմմտ. կարկաջումն, ատամնակարկաջ բա-ռերը՝ կարկաչ արմատի տակ։ Տե՛ս նաև վարը կրկիտ)։
• = Բնիկ հայ բառ՝ հնխ. g2ag'rōdo-ձևից։ Սրա հետ հմմտ. հսլ. gradu, ռուս. градь, լհ. grad, չեխ. hrád, լտ. grando հոմանիշները և լիթ. gródas «սառած ցեխ»։ Այս բոլորի նա-խաձևն է g2rōd-, որ հայերէնի մէջ կրկնուելով տուել է նախ *կակրուտ, յետոյ շրջմամբ կարկուտ։ Թէև սրանց նման են հնչում, բայց սրանցից տարբեր խումբ են կազմում սանս. hrāduni-«կարկուտ», hradate «աղմկել», յն. [hebrew word] γάλαζα «կարկուտ» և դոր. ϰεχλάδειν «աղմկել» (Walde 351, Boisacq 1047, 1055. Berneker 344, Trautmann 99, Pokorny 1, 658, Ernout-Meillet 413)։-Հիւբշ. IF Anz. 10, 48?։
• նախ Klaproth. Asia poly. 101 հա-մեմատես սլ. gradú, լտ. grando բա-ռերի հետ։ ՀՀԲ և ՆՀԲ քարէ կուտ։ Ու-ղիղ մեկնութիւնը վերի ձևով տուաւ նախ Տէրվ. Նախալ. 82, որից անկա-խաբար յետոյ Meillet MSL 10, 280։ Հիւնք. կարկատել բայից։ Bittner WZKM 14 (1900). 161 պրս. [arabic word] tagark հոմանիշի հետ։ Karst, Յու-շարձ. 420 թթր. kar «ձիւն, եղեամ, սառոյց» և հյ. սառն բառերի հետ։
• ԳՒՌ.-Ագլ. Ախց. Գոր. Երև. Կր. Ղրբ. Մկ. Մրղ. Շմ. Սլմ. Վն. Տփ. կարկուտ, Ալշ. Մշ. կարգուդ, Ոզմ. կարկօտ, Խրբ. Հմշ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. գարգուդ, Տիգ. գmրգուդ, Զթ. գայգուդ, գարգուդ, ճճ. գայգուդ, Սվեդ. զ'արգ'էօդ, Ասլ. գարգիւնդ (վերջինի-մէջ ն ձայնը յիշեցնում է պատահաբար լտ. n, բայց կապ չունի նրա հետ և յառաջացած է ժողովրդական ստուգաբանութեամբ կա-պելով կունդ=գունդ բառին)։ Նոր բառեր են կարկտագիր, կարկտաթակ, կարկտատար. կարկտել «կարկուտի պէս տեղալ (արցուն-քը)», կարկտահատ «կարկուտի հատիկ»։
• ՓՈԽ.-Կարո՞ղ է հայերէնից լինել գնչ. kukkudi «կարկուտ».-Paspati այս բառը համեմատում է յն. ϰόϰϰος «որդան», ϰόϰϰινος «կարմիր» ևն բառերի հետ, որոնք ո՛չ մի յա-րաբերութիւն չունին գնչու ձևի հետ։