remedy, medicine, medicament, purgative, potion, draught;
spice, drug;
cure, dressing;
poison, venom;
ink;
die, colour;
amulet, talisman;
— դալար, grass, herbage, green;
nacea;
dress;
verdure;
ամենաբոյժ —, panacea;
— մատուցանել, to physic, to dress;
— առնուլ, to take a remedy;
to take poison;
անոյշ՝ դառն՝ սաստիկ՝ գօրաւոր՝ ազդու —, sweet, bitter, violent, powerful, efficacious remedy.
• , ո հլ. (Ագաթ. ունի գրծ. դեղօք. յետնաբար նաև ի հլ.). առաջին և հիմնական նշանակութիւնն է «խոտ». այս իմաստով տ-ռանձին գործածուած չէ, այլ միշտ ղալար բառի հետ իբր «կանաչ խոտ». այսպէս՝ «Եւ խոտ նորա նուազեսցէ և դեղ դալար անդ մի՛ գտցի» Ես. ժե. 6. «Լիզանիցէ արջառ զդեղ դալար ի դտշտի» Թիւք իբ. 4. «Նուազութիւն խոտոյ և ամենայն դալար դեղոյ լինի» Ոսկ, ես. 163. «Մի՛ ելզէ ի վերայ նորա ամենայն դեղ դալար» Օր. իթ. 23. «Ո՛չ գտցի ի նմա դեղ դալար» Ես. իէ. 10. (այս գործածութեան հետ հմմտ. խոտ դալար դարձուածը. «Ամե-նայն խոտ դալար ի կերակուր» Մն. ա. 30. «Ժողովես զխոտ դալար» Առակ. իէ. 25)։ Բա-ռիս առանձին գործածութիւնը պահում են վրացին և գաւառականները (տե՛ս տակը)։-Խոտերը հին բժշկութեան մէջ կազմելով հի-ւանդութեանց գլխաւոր դարմանը՝ այս դեղ ռառն էլ սկսաւ կամաց կամաց գործածուիլ «բժշկական խոտ» նշանակութեամբ. այս ի-մաստով գտնում ենք գործածուած Լաբուբ. էջ 5 և Իմ. ժզ. 11 «Ջի ոչ դեղովք և արմա-տովք բժշկես դու, այլ բանիւ», «Ոչ դեղք և ոչ սպեղանիք բժշկեցին ղնոսա»։-Այնուհետև աւելի ընդհանրանալով՝ սկսաւ նշանակել «ա-մէն տեսակ դարման, դեղ» ՍԳր. Եզն. Պիտ. Փիլ. և այս ընդհանրացումը պատճառ եղաւ. որ բառի նախկին նշանակութիւնը գործածու-թիւնից դադրի, ասպարէզը թողնելով խոտ հոմանիշին։ Նշանակութեանց այս զարգա-ցումը տեղի է ունեցած Ե դարից շատ առաջ։ Վրացերէն մղելո მდელო «խոտ» բառը, որ հայերէնից է փոխառեալ, հակառակ վրացե-րենի սովորական վերջաձայն ի յանգին, ունի ո, որ ներկայացնում է հյ. բառի ո բունը (դեղ-դեղոյ). այս բանը ցոյց է տալիս թէ բա-ռը փոխ է առնուած ա՛յն ժամանակ, երբ հայ լեզուն իր բուները դեռ կորցրած չէր. հետևա-բար նաև «խոտ» նշանակութիւնը այս ժամա-նակից է։-Դ դարի վերջերում «խոտ» նշա-նակութիւնը կորաւ. և ահա դրա համար է, որ Ե դարուն հազիւ նրա մնացորդներն ենք գըտ-նում, իսկ Ե դարից յետոյ՝ բնաւ։ Բայց դեղ «դարման», ինչպէս Ե դարուն, նոյնպէս և մինչև այսօր սովորական է։-Դեղ «դար-ման, ճար» նշանակութիւնը յառաջանա-լուց յետոյ՝ նոր փոխանցումներով ձևա-ցան հետևեալ նոր նշանակութիւնները.-«թոյն» (իբր վնասակար դեղ կամ խոտ) Բ. մակ. ժ. 13. Իմ. ա. 14. Փիլ. Պղատ. օրին., «յուռութ կամ կախարդանք» (իբրև միջոց բժշկութեան) Սղ. ծէ. 6. Ոսկ. կող. ը., «մար-մինը օծելու անուշահոտ իւղեր» Պղատ. տիմ., «ներկ» Լաբուբ. էջ 6, Ագաթ. Արիստ. աշխ. Յհ. կթ. 5, «աչքի քաշելու ծարիր» Յայտ. գ. 18, «թանաք, մելան» Բ. յհ. 12, գ. յհ. 13. Ե-ղիշ. չրչր., «աբեթ, կպչան» (այս նշանակու-թիւնը չունին բառարանները). Տաթև ձմ. ճզ (Հուրս վառի յերկաթէ և ի քարէ, յոր-ժամ պատրաստ լինի դեղն)։-Նշանակու-թեանց այսպիսի զարգացում գտնում ենք նաև ուրիշ շատ լեզուներում. հմմտ. վրաց. ծամալի «թունաւոր խոտ, դեղ, թոյն, ներկ», թուշ. ծոմալ «բժշկութիւն, դեղ, փոշի», արե-վել. թրք. ot «խոտ, դեղ, լուծադեղ, թոյն, դալար փայտ», եաքուդ. otarmak «արածաց-Kraut «խոտ, դեղ, դարման», ռուս. τραο-«խոտ» և oтpaвa «թոյն», ասոր. [syriac word] samā և ն. ասոր. darmana «դեղ, թոյն, ներկ» ևն ևն։ -Դեղ բառի այս զանազան առումներից են ածանցւում՝ դեղատու Սղ. ծէ. 6. Յայտ. իս-8. Եփր. քրզ., դեղել «բժշկել» Մագ., «թու-նաւորել, կախարդել» Եղիշ. փիլ., «ներկել, Պղատ. օրին., դեղագիտութիւն «կախարդու-թիւն» Նոննոս., դեղագործ «դեղ շինող» Ոս կիփ., «թոյն պատրաստող» Փարպ., «ներկա-րար» Ոսկիփ., «ներկով նկարուած» Վրդն. սղ. դեղագործող «նկարիչ» Բանք իմ. 54, դեղոջ «ներկանկար պատկեր» Հաւաք. 19, դեղա-խունկ Սեբեր., դեղահունդ Ոսկ. եփես., դե-ղաթափ Մեսր. եր. Ճառընտ. Մեծոբ., անղե-ղեայ Ոսկ. փիլիպ. Սեբեր. Բուզ. կամ անդե-ղայ Կոչ. 155 (գրուած նաև անթեղայ, ան-դեղէս Պիսիդ. Վեցօր.), մաղձադեղ Եզն., մկնդեղ Բժշ., դեղուն «թունավորուած» Շշունի ԱԲ) Պտմ. կիլ. 205, սևադեղ Սե-բեր., գրադեղ «մելան, թանաք» Վրք. հց.. կարմրադեղ Փարպ., դառնադեղ Ոսկ. ապաշխ., թմբրադեղ Յայսմ., կապըն-դեղ, հացադեղ, խաշնդեղ, ճակնդեղ բոյ-սերը։ Նոր գրականում՝ դեղագիր, դե-ղատոմս, դեղատուն, դեղավաճառ, դեղա-վաճառանոց, դեղատուփ, դեղափոշի ևն։-Դեղ բառի հետ ծագմամբ նոյն են՝-Դալար «խոտ, կանաչ, մատղաշ». կազմուած է դալ արմատից՝ -ար մասնիկով (տե՛ս և առան-ձին).-Դալուկն «դեղնացաւ», կազմուած է դալ արմատից՝ ուկն մասնիկով (տե՛ս և ա-ձին). նշանակութեան զարգացման համար հմմտ. տճև. սարը «դեղին» և սարըլըք «դա-ւուկ», ֆրանս. jaune «դեղին» և jaunisse «դալուկ» ևն.-Դաղձն «վայրի անանուխ» կազմուած է խոնարհ աստիճանի դալ ձայն-դարձից, որ աճած է ձ աճականով, բաղա-ձայնի պատճառով լ դառնալով ղ. «խոտ» նախնական նշանակութիւնը պահում է դեղ (տե՛ս և առանձին)։-Դեղին «դեղին գոյնը». կազմուած է դեղ արմատից՝ -ին մասնիկով, նշանակութեան զարգացման համար հմմտ դալար, դալուկն և յաջորդները (տե՛ս և ա-ռանձին).-Դեղբ «դեղին». կազմուածբ ա-ձին).-πեղե, կազմուած դեղ արմատից՝ ձ աճականով. բուն նշանակութիւնն էր «դե-ղին», որ յետոյ կորտւ. գոյնի պատճառով այս բառը յատկացուեց ծանօթ պտուղին. հմմա. պրս. ❇ šaftrang, որ նշանա-կում է բուն «դեղնագոյն», բայց գործածւում է դեղձ պտուղի համար. նոյնպէս [arabic word] saflalu «ռեղձ», որ ստուգաբանօրէն նշանա-կում է «դեղին սալոր». գրեթէ նոյն բանն է նաև պրս. [arabic word] zardālū «ծիրան», որ բուն նշանակում է «դեղնակարմիր սալոր» (տե՛ս և առանձին)։ Դեղձ բառի հին նշանակութիւ-նը յայտնի կերպով ցոյց է տալիս՝ Դեղձան «դեղին», որ կազմուած է դեղ արմատից՝ 3 աճականով և -ան մասնիկով.-Դեղձն «վայ-րի անանուխ». գրականութեան մէջ գործա-ծուած չէ և ենթադրւում է միայն Ղրբ. տէ՛խս-նը ձևից. կազմուած է դեղ արմատիզ ճիշտ այն ձևով՝ ինչպէս կազմուած է դաղձն բա-ռը ղալ արմատից (տե՛ս դաղձն բառի տակ),
• = Բոլորն էլ բնիկ հայ բառեր են, որոնք հաւաքւում են դեղ և դալ արմատների շուրջը. սրանք էլ ծագում են հնխ. dhel-արմա-տից, որի ձայնդարձներն են dhol-, dhl-. հմմտ. յն. ϑαλλω «ծաղկիլ, կանաչիլ, տե-րևներով ու պտուղներով զարդարուիլ (ծա-սի)», ϑαλλός «ընձիւղ, նոր ճիւղ», ϑαλερός «ծաղկած, դալար, թարմ, մատղաշ, ուժեղ», ϑαλος «ընձիւղ», ϑαλλια «ձիթենու հիւղ», ἐი.-ϑηλής «բազմաճիւղ, աճուն», εῦ-ϑαλής կամ εν-ϑηλής «բերրի, աճուն», միռլ. deil «ճպոտ». կորն. dele «ճպոտ, ճիւղ», բրըտ. delez «ճպոտ», հբգ. tolun «ողկոյզ», toldo և գերմ. dolde «գագաթ՝ վարս ծառոց», աւսան. dal' (կտր. dola) «ընձիւղիլ» (Walde, 472, Boi-sacq, 332)։ Հնխ. dhel-կանոնաւորապէս տալիս է հյ. դեղ, հնխ. dhl->հյ. դալ, իսկ հնխ. dhol-ձայնդարձը հայերէնի մէջ ներկայացուցիչ չունի. Pokorny, 1, 825։-Հիւբշ. 438։
• Lag. Urgesch. 210 դեղ բառը պրս. darmān ձևի հետ միասին հանում և dhar արմատից։ Lag. Arm. Stud. § 605 մերժում է այս և բառի նախնական ի-մաստն է համարում «(բուժա)խոտ»։ Տէրվ. Մասիս, 1881 մայիս 6 դալար,
• ղեղին, դալուկ բառերի հետ՝ դալ. դաղ արմատից։ Canini, Et. étym. 144 պրս. dāru «դեղ»։-Մառ, ЗВО, 5, 319 զնդ. viša «թոյն» ձևի հետ։ Հիւնք. պրս. թէրէ «խաւարտ, բանջար»։ Հիւբշ. 438 դալար բառը մեկնում է յն. ϑαλερός ևն, իբրև դալ-ար. իմ առաջարկութեամբ ընդունեց նաև դեղ բառի մեկնութիւնը՝ IF, Anz-10, 45։ Ամբողջ ընտանիքի մեկնութիւնը վերի ձևով տուած եմ նախ Բազմ. 1898, էջ 370-371։
• ԳՒՌ.-Պահուած է մի քանի նշանակու-թեամբ. այսպէս. «ճար, դարման» նշանակու-թեամբ են՝ Ալշ. Երև. Հճ. Մշ. Ոզմ. Ջղ. դ'եղ. Ագլ. դէղ, Ախց. Խրբ. Կր. Սեբ. դ'էղ, Սլմ. Վն. տեղ, Հմշ. Ղրբ. Մկ. Մրղ. տէղ, Ասլ. դէղ, Ռ. թէղ, Տփ. դիղ, Տիգ. թիղ. -«թոյն» նշա-նակութիւնն ունին Ալշ. Ղրբ. Ասլ. Մշ. Վն. Տփ., որից՝ Ակն. դ'էղիլ «թունաւորել», իսկ Մժ. տէխկ (իմա՛<դեղք) «թոյն» և տէխկէլ «թունաւորել».-«խոտ» նշանակութիւնն ու-նին Մշ. Սս., որոնց մօտ դեղ նշանակում է «մի տեսակ դաշտային խոտեղէն բոյս, որ պանիրի մէջ են դնում՝ անուշ հոտ տալու հա-մար» (վերջին երկու նշանակութեանց է լա-րում խնդեղն Ղրբ. «օշինդը», որ ծագած է *խնդադեղն ձևից և իմաստի զարգացման կողմից համեմատւում է մոլախինդ, խնդա-մոլի բառերին)։-«Աչքի ծարիր կամ երեսի շպար» նշանակութեամբ են Ակն. Մկ. Վն. Տփ.։-Սրանցից դուրս նոր իմաստներ են ցոյց տալիս՝ Զթ. դ'էղ «վառօդ», Նբ. Վն. «մածունի կամ պանիրի մակարդ, մէրան», Սչ. դ'էղել «կեղտոտել»։-Նոր բառեր են՝ դեղապէտ. դեղաջուր, դեղդիր, դեղդղել, դեղթափ, դեղիկ, դեղկոծել, դեղմաշկ, դեղուկ, դեղրար, դեղ-բունքել։
• ՓՈԽ.-Շատ հին փոխառութիւն է վրաց. მgელო մդելո «խոտ, դալարիք», որ պահում է հին հայերէնի բունը (դեղ, դեղոյ) և մեր բառի առաջին և նախնական նշանակութիւ-նը։ Նախաձայն մ վրացական սովորական յաւելուած է, ինչ. მგოსანი մգոսանի «գու-սան»։ Կալ և վրաց. φელა դելա, որ ըստ Ե-րիսթավի բառարանի՝ անծանօթ մի բոյս է։-Նոր փոխասութիւն է գ.ռ. թրր. [arabic word] t-tal «խիսա աղդեցիկ միջոց, դարման» (< հյ. դեղթափ) (տե՛ս Յուշարձան 329 ա, հմմտ. նաև Բիւր. 1900, 670 ա)։-
• «շեղջ» տե՛ս Թեղ։
• «դաշտան». անստոյգ նորագիւտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Ոսկ. պօղ. ա. 308 «Որ ի դեղսն է, ասէ, պիղծ է» յն. յանկողնի. լտ. ի դաշտանի)։