sieve, riddle, bolt, bolter;
կող —ից, hoop of sieve;
— մեղուաց, honey-comb, cell.
λικμός, κόσκινον vannus, cribrum. Խարբալ. գործի հիւսեալ կամ ծակոտկէն՝ շրջապատ ամրութեամբ, առ ի վայր անցուցանել զմանր մասունս իրաց՝ ի վեր պահելով զխոշորս.
Ի մաղինս խարխալելոյ (խարբալելոյ) մնայ աղբ. (Սիր. ՟Ի՟Է. 5։)
Ես մաղս գործեմ։ Որ զմաղս գործէ, նա ի գիւղս շրջի։ Գործէր մաղս. եւ զյաւանակն մաղիւքն իւրովք բարձեալ (այսինքն բեռնաւորեալ) առաքեաց զնա. (Վրք. հց. ՟Ժ՟Ա. ՟Ժ՟Է։)
ՄԱՂ. Կողով ի նմանութիւն մաղի կամ ուռկանի. κύρτος, -τις nassa, qualus, fiscella, gibbosa sagena եւ πλοκή հիւսք, եւ այլն.
Յօդոյ եւ ի ջրոյ իբրու զտեսակ ինչ մաղի շարամանելով. (Պղատ. տիմ.։)
Զներքինսն զմաղին ի հրոյ բաղկացոյց. (անդ։)
ՄԱՂ մեղուաց. κηρίον (որպէս թէ մոմարան). cellula, favus. Մոմակերտ ծակոտկէն պանն, որ եւ Բջիջ. որպէս եւ մեղրալիցն կոչի Խորիսխ.
Զմաղսն մեղերն յարդարէ, եւ զմոմ մաղուցն ի ծաղկաբեր մարգացն ժողովէ։ Անգայտ մաղովք անօրս գործոյնն զգործած գբոցն յօրինէ. (Վեցօր. ՟Ը։)
Գործասէրն մեղու աշխատի՝ առնելով ի մաղսն զվեցանկիւնսն. (Ածաբ. նոր կիր. եւ Ածաբ. առ որս. ՟Է։)
Մաղք արդարոց լցցին խորսխով. (Եւագր. ՟Ժ՟Դ։)
, ո, ու, ի հլ. (յգ. մաղք կամ մաղինք) «մաղ, խարբալ» Սիր. իէ. 5, Վրք. հց. «կո-ղով» Պղտ. տիմ. «մեղրահաց» Վեցօր. 165. Եւագր. Ոսկ. եփես. 873. որից մաղել «մա-ղից անցկացնել» Ես. իթ. 5. Ոսկ. եբր. Սե-բեր. մաղաբախութիւն Ոսկ. եփես. Մանդ. մաղաբախ (սխալ գրուած մաղաբաւովդ) Հին բռ. մաղատեսակ «ծակոտկէն» Պղատ. տիմ. մաղունչ «մաղի մէջ մնացած խոշրտուքը» Ոսկիփ. մանրամաղ Վեցօր. Ագաթ. հողամաղ «հիւլէ, շամանդաղ» Եզն. «մի տեսակ թըռ-չուն է» ՍԳր. խառնամաղ Կոչ. մաղմաղա-տեսակ «մանրամաղ» Տօնակ.՝ (արմատը մաղմաղ «մանրամաղ» ունի Խրբ.)։ Այստեղ է պատկանում նաև մաղակ «փոքր կողով», որ մէկ անգամ ունի Վրք. հց. բ. 622. «Կա-տարեցից զսակաւ արմաւենի տերևս կամ զպակասեալ մաղակիս և ապա յառնեմ»։ (ՆՀԲ մեկնում է «կա՛մ է մաղ փոքրիկ կամ վերծանելի մախաղ». տե՛ս տակը փոխ.)։
Տէրվ. Մասիս 1881 մայիս 5 և Նա-խալ. 98 կցում է մալել, մղեղ (=իբր մղմեղ), մլաղաց, մամուլ (<*մալմուլl ձևերին. արմատը իբր մալ, միլ, մուլ. հմմտ. ռոթ. malan, յն. μὸλλω, լտ. mւμ lere, լիթ. malti «աղալ, մանրել» և պրս. mālīdan «ոլորել»։ Նոյնը նաև Müller, Armen. Vl։ -Bugge, Beitr. 25 յն. ἰμαλιά́ «ալիւրի աւելցուկը», լտ. simi-la «շարմաղան ալիւր» բառերի հետ հնխ. simali-ձևից, որ կազմուած է -mal-մասնիկով si-«մաղել» արմա-տից. հմմտ. լիթ. sijóǰu «մաղել», հսլ. sito «մաղ»։ Հիւնք. մղեղ բառից։ Թի-րեաքեան, Արիահայ բռ. 268 զնդ. maγa «ծակ» բառից։
ԳՒՌ (dialectal) Ագլ. Ալշ. Ախց. Ասլ. Գոր. Երև. Խրբ. Կր. Հմշ. Ղրբ. Մկ. Մշ. Մրղ. Ննխ. Շմ. Ոօմ. Պլ. Ջղ. Ռ. Սչ. Սեբ. Սլմ. Վն. Տփ. մաղ, Տիգ. մmղ, Հճ. մօղ, Զթ. մօղ, մող (առան-ձին չի գործածւում, այլ միայն բարղութեանց մէջ), Սվեդ. միւղ։-Նոր բառեր են անմու ղել, մաղահան, մաղծակ, մաղմաղ, մաղիկ-մաղիկ, մաղմղել, մաղմղուկ, մաղուք, քար-մաղ, շարմաղ, ձարմաղ, ալրմաղ, փոկեմաղ ևն։
ՓՈԽ (borrowing) Վրաց. მალაკი մալակի եթէ նշա-նակում է «մաղ», այս բառից է և ենթադ-րում է հյ. մաղակ, որ տե՛ս վերը. իսկ եթէ նշանակում է «խսիրէ փոքր տոպրակ», տե՛ս վերը մախաղ բառի տակ.-քրդ. [arabic word] kermaγ «մեծ ծակերով մաղ» (Justi, Dict. Kurde, էջ 330) գալիս է զւռ. քարմաղ բա-ռից։