seed-pod of the rose.
«շնվարդ, վայրի վարդի պտու-ղը, լտ. cynorrhodon, կամ rosa canina L (ըստ Տիրացուեան, Contributo § 214)» Լծ. նար. կէ. որից մասրի կամ մասրենի «վայ-րի վարդենի» Բժշ. Կոստ. երզն. 113. Ամեռա ունի միայն ՀՀԲ և ՀԲուս. § 198z.
ԳՒՌ (dialectal) Ալշ. Ախց. Ակն. Բն. Երև. Զթ. Մկ. Մշ. Ննխ. Վն. Տփ. մասուր, Սլմ. մասուր, մանսուր, Խրբ. մասուլ, մասուրա, Ախց. մասուրա, Ոզմ. մասօր, Հճ. մանսույ, Ղրդ. մա՛սուռ, Ղրբ. մհա՛սուր, Սեբ. մասբուռ, Չմշ. մարսիգ։
ՓՈԽ (borrowing) ինձ թւում է թէ մի կապ կայ քրդ. masur «ուռեցք», թրք. [arabic word] mayasəl «սրբանից արիւներթութիւն» (Հաճինի թրք. mayasər) և հյ. մասուր բառերի միջև։ Ի-մաստի զարգացման համար հմմտ. հյ. թութ «պտուղը» և թութք «արիւներթութիւն»։ Ժո-ղովրդական բժշկութեան մէջ մասուրը գոր-ծածւում է իբր դեղ արիւներթութեան. շատ տեղ էլ մասուրի համար կարծիք կայ թէ շատ ուտելով սրբանի քոր է յառաջ բերում. հմմտ. նաև ֆրանս. gratte-cul «մասուր», որ ստուգաբանօրէն նշանակում է «յետոյք քորող»։ -Թրք. բառի աղբիւրն է արաբ։ ❇ bavāsīr «թութք, արիւներթու-թիւն», որ դարձել է նախ թթր. [arabic word] babasir (Будaговъ 1, 272), վերջաձայնի փոփոխութեամբ թթր. և Ատրպտ. թրք. [arabic word] babasil, որ յետոյ հյ. մասուր բա-ռի ազդեցութեամբ դարձել է mayasər կամ maуnsəl։ Պէտք է նկատի ունենալ որ ժողո-վուրդը երբեմն կեղծ ստուգաբանութեամբ մի բանի անունից դեղ է հնարում. օր. լտ. as-trutium «օճառախոտ»ը փռշտալու դէմ դեղ դարձաւ. Իտալացիք սամիթի խաշուն աչքի հիւանդութեանց իբր դեղ են գործածում, ստուգաբանելով finocchio «սամիթ» բառը fino occhio «վասն աչաց» (Ernout-Meillet 77-8).