Definitions containing the research առ : 10000 Results

Միագոյն, գունից

adj.

monochromatic;
of the same colour, uniform.

· Calfa

NBHL (1)

Խաշն համակ եւ միագոյն (կամ միագունի)։ Մայրն հասարակ միագոյնն, որ ծնաւ զնկարէն գառինսն. (Եփր. աւետար.։)


Միագործ

s. adv.

fellow-labourer, cooperator, coadjutor;
working or acting together, cooperatively.

· Calfa

NBHL (1)

Ո՞վ կարիցէ հակառակ զիս հայել (կամ համարել) տեսանելով ի միագործ միակամ նմանութեան (կամ նմանութենէ). յն. զնոյնս կարացօղ ընդ հօր. (Ոսկ. յհ. ՟Բ. 10։)


Միագումար

cf. Համագումար.

· Calfa

NBHL (1)

Ի մի գումարեալ. ի միասին առեալ.


Միագունդ

cf. Համագունդ.

· Calfa

NBHL (3)

συνεστραμμένοι, πανεθνεί եւ այլն. Համագունդ. համախումբ. միահամուռ. ամենեքին առ հասարակ. միաբան.

Պատրաստեալք միագունդ կայցեն մինչեւ ցառաւօտ. (՟Ա. Մակ. ՟Ժ՟Բ. 27։)

Քառասուն վկայքս միագունդ զօրականք. (Սիսիան.։)


Միազոյգ

adj.

paired, conjoined, matched, equal.

· Calfa

NBHL (1)

Այլեւ խորհուրդ մարմնոյ տեառն մերոյ է (մանանայն). որ շատ առնու, եւ որ սակաւ, միազոյգ միոյ կենաց հաղորդին. (Վրդն. ել.։)


Միաթիւ

cf. Համաթիւ.

· Calfa

NBHL (2)

Երեք ոստք առաւել միաթիւք պտղովք. (Փարպ.։)

Մնալ քառասուն, եւ պսակիլ հաւասար միաթիւ։ Սոյնգունակ եւ ութեւտասունքն, երեք վեցեակս՝ միաթիւս. (Սիսիան.։)


Միաժողով

cf. Համագումար.

· Calfa

NBHL (1)

Միաժողով անդրէն ի տեղիս դառնան։ Երամ երամ միաժողով շրջին. (Վեցօր. ՟Է. ՟Ը։)


Միալեզու

adj.

speaking the same language.

· Calfa

NBHL (1)

ὀμόγλωττος qui eadem lingua utitur, ejusdem linguae. Որոց լեզուն է մի. միաբարբառ.


Միախոհ

cf. Միախորհուրդ.

· Calfa

NBHL (6)

Միախոհ լեալ ընդ նախարարացն։ Զմիախոհս միասնականին հալածէր։ Ոչ հակառակողի են այնպիսի բանք եւ գործք, այլ միաբան եւ միախոհ բնութեան. (Յհ. կթ.։ Տէր Իսրայէլ. յնվր. ՟Ժ՟Ը.։ Նանայ.։)

Միախորհ եւ միակրօն միաբան նստէին։ Միաբան եւ միախորհք՝ կան եւ կեան առ միմեանս. (Շար.։ Արծր. ՟Գ. 9։)

Յորժամ միախորհ առնեն զկապակցութիւնն երկուց դիմացն ծնօղքն իւրեանց. (Մխ. դտ.։)

Ոչ աստուած ոք հակառակ աստուծոյ է, այլ միաբան եւ միախորհուրդ հօր. (Ոսկ. մ. ՟Ա. 22։)

Համաշունչ եւ միախորհուրդս զամենեսեան առնելով ի մի յոյս կոչմանն քրիստոսի. (Յհ. իմ. եկեղ.։)

Վայելչաբար սիրով ի միասին միախորհուրդք զմիտս կառավարեալք։ Միաբանք եւ միախորհուրդք եւ հաւասարք առ միմեանս բնակէին իշխանք հայոց. (Յհ. կթ.։ Արծր. ՟Գ. 1։)


Միախորհուրդ

adj. adv.

of the same opinion or way of thinking, unanimous;
unanimously.

· Calfa

NBHL (6)

Միախոհ լեալ ընդ նախարարացն։ Զմիախոհս միասնականին հալածէր։ Ոչ հակառակողի են այնպիսի բանք եւ գործք, այլ միաբան եւ միախոհ բնութեան. (Յհ. կթ.։ Տէր Իսրայէլ. յնվր. ՟Ժ՟Ը.։ Նանայ.։)

Միախորհ եւ միակրօն միաբան նստէին։ Միաբան եւ միախորհք՝ կան եւ կեան առ միմեանս. (Շար.։ Արծր. ՟Գ. 9։)

Յորժամ միախորհ առնեն զկապակցութիւնն երկուց դիմացն ծնօղքն իւրեանց. (Մխ. դտ.։)

Ոչ աստուած ոք հակառակ աստուծոյ է, այլ միաբան եւ միախորհուրդ հօր. (Ոսկ. մ. ՟Ա. 22։)

Համաշունչ եւ միախորհուրդս զամենեսեան առնելով ի մի յոյս կոչմանն քրիստոսի. (Յհ. իմ. եկեղ.։)

Վայելչաբար սիրով ի միասին միախորհուրդք զմիտս կառավարեալք։ Միաբանք եւ միախորհուրդք եւ հաւասարք առ միմեանս բնակէին իշխանք հայոց. (Յհ. կթ.։ Արծր. ՟Գ. 1։)


Միախումբ

cf. Համագունդ.

· Calfa

NBHL (2)

Ի հանդիսական տօնիս մերոց վկայից՝ միախումբ եկա՛յք եղբարք պարառեալ երգօք եւ այլն. (Տաղ.։)

Ի կարանայ, որ զառաջինն միախումբ կալաւ զմակեդոնացւոց հարստութիւնն. (Եւս. քր. ՟Ա։)


Միախուռն

adj. adv.

assembled, crowded;
in crowds, together, in a mass.

· Calfa

NBHL (2)

Եւ այսպէս միախուռն ժողովեալք առ միմեանս՝ լինէին իբրեւ արք ութ. (Ղեւոնդ.։)

συνεστικός compositus, conflatus συνέχων continens. եւ Միախուռն ժողով. συνουσία conventus. իսկ բայիւ συναθρείζω congrego, congero συντρέχω concurro եւ այլն. Ի մի խռնեալ, խռկեալ. խիտ. խառնիխուռն.


Միածին, ծնի, ծնաւ

adj.

Only Begotten;
— որդի, only son.

· Calfa

NBHL (5)

Զփառս իբրեւ զմիածնի առ ի հօրէ։ Միածինն որդի՝ որ է ի ծոց հօր։ Զորդին իւր միածին ետ.եւ այլն։

Ծնաւ ի հօրէ, եւ ծնաւ ի մօրէ. եւ ո՛չ է երկածին, այլ՝ միածին. (Պիտառ.։)

Մարիամ լուսապայծառ՝ միածին ծնունդ յայտնեալ ծնողաց. (Շար.։)

Անդ նահապետն միածնաւն իւրով յառաջեաց. (Յհ. իմ. եկեղ.։)

Եւ յեփթայեայ դուստրն միածին. (Պիտառ.։)


Միակ, աց

s. adj.

unity, first number, one;
only one, alone, singular.

· Calfa

NBHL (4)

Ի թիւս, միակք՝ տասնեկաց են առաջինք։ Զեօթներեակն պիթագորեանքն անմօրն միակի նմանեցուցանեն. (Փիլ. լին. եւ Փիլ. այլաբ.։)

Ուստի եւ զյօդաւոր մարմինն միակ՝ խառնեաց ընդ աստուածական բնութեանն իւր անքակ. (Նար. կուս.։)

Պատահէ ումեմն լինել միակ միայնակ առանց ազգատոհմի. (Լմբ. ժղ.։)

ἐνάς, μονάς, ἐνότης unitas μόνος, μοναχός unicus. Մի թիւն. առաջինն ի թիւս. միութիւն. եւ մի միայն. մէն. մեկին. մինաւոր. մէկ հատիկ.


Միակամութիւն, ութեան

s.

cf. Համակամութիւն.

· Calfa

NBHL (1)

Յայտ արարեալ զմիակամութիւնն իւր ընդ հօր։ Այսպիսի ձայնք ոչինչ նուազ զմիակամութիւնն ցուցանեն։ Որովն ասել՝ կրտսերութիւն ինչ ոչ ցուցանէ, այլ գործակցութիւն է, եւ միակամութիւն։ Համաբարւոյ միակամութեանն ցուցակ առ ի զնոյն բարի ներգործել. (Ագաթ.։ Ածաբ. պենտեկ.։ Սարգ. յկ. ՟Ե։ Նար. ՟Խ՟Դ։)


Միական, ի

adj.

only, sole, singular.

· Calfa

NBHL (4)

Միական միութիւն աստուծոյ։ Ըստ նորին միականին պատճառի։ Էութիւն միական։ Միական բնութեան եւ իշխանուըեան ընդ հօր. (Դիոն. երկն. եւ Դիոն. ածայ.։ Եւագր. ՟Լ՟Բ։ Նանայ.։)

Իսկ էութիւնն աստուածական՝ յառեալ բնութիւնըն նիւթական, անխակտելի է միական՝ յորովայնէն մինչ յաւիտեան. (Շ. խոստով.։)

Ամենայն թիւ միանայ ի միակն, եւ ըստ որում որքան ի միականէն գայ յառաջ, այսքան որոշակի եւ բազմանայ. (Դիոն. ածայ.։)

Ոչ միջոց՝ ոչ մեծութիւն, ոչ առաջին՝ միականին. (Մագ. ոտ.։)


Միականի, նւոյ, նեաց

adj.

one-eyed, monocular.

· Calfa

NBHL (1)

Զոմանս միականիս ի թշնամեացն առնէին (նետաձգութեամբ). (Յհ. կթ.։)


Միակեաց, եցաց

adj.

living together;
cf. Միայնակեաց.

· Calfa

NBHL (1)

Միակեաց մի՛ շարժեսցի ըստ ինքեան։ Միակեաց՝ որ սիրէ զանփառութիւն. (Եւագր. ՟Ի՟Ը. ՟Լ՟Բ։)


Միակեղեւ

adj.

having one bark or rind.

· Calfa

NBHL (1)

Կէսքն (ի ծառոց) միակեղեւք, եւ կէսքն խաւիխաւոյք. (Վեցօր. ՟Ե։)


Միակենցաղ

adj.

cf. Միակեաց;
monobious.

· Calfa

NBHL (1)

Միակենցաղ եւ զուգակցորդ ընդ քրիստոսի գոյք փառաւորեալ. (Նար. առաք.։)


Միակի

adj.

sole, only;
միայն —, alone, quite alone.

· Calfa

NBHL (2)

Որ զահաւոր զառիւծն միայն միակին հեղձուցանէր. (Ոսկ. ի հերոդ. (յն. միայնակ։))

Եւ ըզլեզուսըն միակին՝ զայն խառնակեաց յեօթանասնին. (Յիսուս որդի.։)


Միակնի, կնոջ

adj. s.

married only once;
monogamist.

· Calfa

NBHL (2)

Կիկղոփ այր էր անճոռնի եւ յաղթ, եւ միակն (կամ մի ակն) էր ի ճակատն. (Պիտառ.։)

Միակնի ոք թէ հանէր զակն այլոց զմի, հանցի եւ նորայն. իբր զմիակնոյն եւ զամենայն լոյսն բառնայ, զի՞նչ պարտ էր առնել. զնորա զամենայն լո՞յսն առնուլ. (Վրդն. ել.։)


Միակնութիւն, ութեան

s.

monogamy.

· Calfa

NBHL (1)

Պակաս քո ակամբդ՝ որ ասի մի. անցուցեր զմեզ քո միակնութեամբդ, որ առաւելեալ եմք քան զքեզ բազմակնութեամբ. (Նար. երգ.։)


Միակշիռ

adj.

equal, of the same weight, equipollent.

· Calfa

NBHL (1)

Այսու ամենայնիւ գտանի ծով միակշիռ, զի մի՛ լնուցու ի գետոցն՝ որ մտանեն ի նա։ Միով հաւասարութեամբ միակշիռ տեսանեն զծագել արեգականն։ Զհուրն եւ զլոյսն միակշիռ խառնուածովք խառնեաց արկ ի նա. (Վեցօր. ՟Գ. ՟Զ։ եւ Շիր.։)


Միակողմանի

adj. adv.

paralytic, palsied, crippled;
one-sided;
from one part only.

· Calfa

NBHL (2)

Երեւեցան թշուառակացն երեսքն միակողմանի սեաւք որպէս եթովպացւոց. (Հ=Յ. նոյ. ՟Ի՟Գ.։)

Ամբաստանողին հանդերձ թշնամեօքն երթալ. որով միակողմանի գործ յիշմանցն առնեն։ Միակողմանի գործէին զյիշմունսն. (Սոկր. ՟Ա. 32։)


Միակրօն, ից

adj.

of the same religion, coreligionary;
of similar habits;
uniform, conformable.

· Calfa

NBHL (1)

Ի հաղորդական ի կեանսն՝ իւրաքանչիւրոց առանձինն շնորհք՝ հասարակ միակրօնիցն լինիցին։ Միակրօն քրիստոնէիցն վարք՝ մի հանդէս ունին զփառսն աստուծոյ. (Բրս. հց.։)


Միակրօնութիւն, ութեան

s.

professing the same religion, conformity in religion;
unanimity;
conformity, uniformity.

· Calfa

NBHL (2)

Ժառանգորդ յետ քրիստոսի է միակրօնութիւնն. (Եւագր. ՟Լ՟Ա։)

συνάσκηις, συνάθλησις exercitatio communis, concertatio. Միակրօնն գոլ (ըստ ամենայն առման). միաբան ճգնիլն. եւ Մի հաւատք.


Միակցորդ

adj.

conjoined, equal, partaking of.

· Calfa

NBHL (1)

Զսուրբ երրորդութիւնն փառաւորելով ի նոյն տէրութին միակցորդ հաւասարութեան։ Ի յոտս տանողական կրողաց երկուց միակցորդ խորհրդականաց. (Նար. ՟Լ՟Դ. ՟Խ՟Զ։)


Միահամար

s. adj.

vote, suffrage;
even, equal, like;
summed up;
— դնել, to vote, to come to the vote;
չէ ընդ —, that is not the same thing.

· Calfa

NBHL (1)

Չէ՛ ընդ միահամար՝ առնուլ զիշխանութիւնն եւ մատն լինել, եւ չառնուլ իսկ բնաւ զառաջինն. (Ոսկ. փիլիպ. ՟Է։)


Միահամուռ

adv.

collectively, altogether, generally, all at once;
in all;
in a crowd, in a mass;
եւ զի — ասացից, to say briefly, in short.

· Calfa

NBHL (1)

ὀμοθυμαδόν unanimiter συλλαλών, συνελόντι summatim συμπληροτικῶς complete. Համօրէն ի միասին. հանուրն միանգամայն. համանգամայն. ընդ ամենայն. առ հասարակ. միաբան. համագումար. միախուռն. ամմէնը միատեղ.


Միահանդերձ

cf. Մեկնահանդերձ.

· Calfa

NBHL (1)

Ի ձմերայնի սառուցեալ՝ միահանդերձ եւ անվերարկու. (Տէր Իսրայէլ. փետր. ՟Ա.։)


Միահարթ

adj.

even, flat, smooth, equal, levelled.

· Calfa

NBHL (2)

Ժամանակն հատուած, իսկ յաւիտեանն միահարթ զանսկզբնութիւնն եւ զանկատարածն յայտ առնէ. (Լծ. ածաբ.։)

Մի է սրբասացութիւն եւ փառաբանութիւն երից անձնաւորութեանց՝ ըստ միահեծան եւ միահարթ բնութեանն եւ զօրութեանն եւ իշխանութեանն։ Միահեծան եւ միահարթ ունէր զբնութիւնն եւ զիշխանութիւն առ հայր. (Նանայ.։)


Միահաւան

adj. adv.

unanimous, of the same opinion;
unanimously.

· Calfa

NBHL (2)

Միաբան միահաւան վառեալ պատրաստեալ. (՟Բ. Մակ. ՟Ժ՟Ա. 8։)

Միահաւանս բարբառելով առաքելական բանիցն. (Իսիւք.։)


Միահաւատ, ից

adj.

of the same religion, faith or belief.

· Calfa

NBHL (2)

Քառասուն վկայքս՝ միահաւատ քրիստոսակրօն. (Սիսիան.։)

Աբրահամ եւ մելքիսեդեկ կարի քաջ սիրէին զմիմեանս, միահաւատ լինելով առ աստուած բարձրեալն, եւ ըստ մարմնոյ արեանառու (ի սեմայ). (Եպիփ. ծն.։)


Միահետ

cf. Միայար.

· Calfa

NBHL (1)

ՄԻԱՀԵՏ կամ ՄԻԱՀԵՏԻ. ὀμοῦ simul. ընդ միահետ. Միահաղոյն. միանգամայն. նոյնհետայն. զոյգ առ նմին. հետը մէկ տեղ, նոյն ատեն, մէկէն. ...


Միահետի

cf. Միայար.

· Calfa

NBHL (1)

ՄԻԱՀԵՏ կամ ՄԻԱՀԵՏԻ. ὀμοῦ simul. ընդ միահետ. Միահաղոյն. միանգամայն. նոյնհետայն. զոյգ առ նմին. հետը մէկ տեղ, նոյն ատեն, մէկէն. ...


Միաձայն

adv.

with one voice, unanimously;
adj. gr. one-voweled.

· Calfa

NBHL (4)

Միաձայն բարբառով աղաղակեն։ Եւ ընդ սերովբէսն եւ ընդ քերովբէսն միաձայն սրբասացութեամբ յօրինել նուագս։ Միաձայն երգով ի մի հանդէս պարու տօնեսցուք քեզ. (Ժմ.։ Պտրգ.։ Լմբ. վերափոխ.։)

ՄԻԱՁԱՅՆ. Ըստ քերականաց՝ Ունօղ զմի ձայնաւոր տառ.

Են որ երկբարբառք են, եւ են՝ որ միաձայնք. (Ոսկիփոր.։)

σύμφωνος consonus, concors συμφώνως voce inter se conveniente, concorditer. Համաձայն, եւ համաձայնութեամբ. ձայնակից, ձայնակցութեամբ. միաբարբառ. միաբան.


Միաձայնիմ, եցայ

vn.

cf. Ձայնակից լինիմ.

· Calfa

NBHL (1)

Եթէ ոչ միաձայնին վկայքն, իւրաքանչիւր կողմանցն լիցի ընտրութիւն առաջի դատաւորացն. (Մխ. դտ.։)


Միաձայնութիւն, ութեան

s.

cf. Ձայնակցութիւն.

· Calfa

NBHL (3)

Ի ձեռն այսորիկ ցուցանէր առ հայր զմիաձայնութիւնն. (Ոսկ. յհ. ՟Ա. 22։)

Տե՛ս զմիաձայնութիւն մարգարէին առ մարգարէ։ Անմարմնոց զինուորութիւնքն ընդ հողեղինացս միաձայնութեամբ ի մի բերելով զօրհնութիւնսն. (Ճ. ՟Գ.։)

Ո՛վ պայծառ տեսութեան արդարոց անձանցն միաձայնութեան. (Սիսիան.։)


Միաձի

adv.

with one horse.

· Calfa

NBHL (1)

Միաձիօք առնել զնահատակութիւնսն. (Պղատ. օրին. ՟Ը։)


Միաճաշակ

adj.

indiscriminately eatable;
adv. adv. feeding but once a day.

· Calfa

NBHL (1)

Են կարգաւոր առանձնականք, որ ՟Ծ՟Ե օր ծննդեանն քրիստոսի պահեն միաճաշակ. (Զքր. ծործոր.։)


Միամասնեայ

adj.

of one part;
simple.

· Calfa

NBHL (1)

Զի ի հաւասարութիւն հարթութեան միամասնեայ նկատման խառնեալ. միասցին. (Նար. խչ.։)


Միամարտ

cf. Մենամարտ.

· Calfa

NBHL (2)

Զօրական ոմն քաջամարտիկ ի թագաւորէ հարկաւորի ելանել նահատակ ընդ այլում թագաւորի միամարտի. (Մխ. առակ.։)

Յառաջամարտիկք, եւ միամարտք. (Կլիմաք.։)


Միամիտ, մտաց

adj.

simple-minded, ingenuous, simple, artless, innocent;
good-natured, silly, simple, foolish;
faithful, attached, loyal, true, devoted.

· Calfa

NBHL (4)

Միամիտ կալ ի ծառայութեան մերում. (Խոր. ՟Գ. 65։)

Որովհետեւ ի սակաւուդ միամիտ գտար, մո՛ւտ յուրախութիւն տեառն քո. (Մաշկ.։)

Եմուտ խորամանկն առ միամիտ անդր (ադոնիա առ բերսաբէէ). (Եփր. թագ.։)

ἁκέραιος (անխառն), ἁκερεότερος sincerus, purus ἄπλους, ἀπλούτερος simples, simplicior, integer. Պարզ եւ անմեղ. աննենգ. անխարդախ.


Միամտեմ, եցի

vn.

cf. Միամտիմ.

· Calfa

NBHL (4)

ՄԻԱՄՏԱՆԱՄ ՄԻԱՄՏԵՄ ՄԻԱՄՏԻՄ. Միամիտ լինել կամ գտանիլ. վարիլ որպէս միամիտ (ըստ ամենայն առմանն). հաւատալ, եւ հաւատարմութիւն ցուցանել. սիրով ծառայել. եւ Հաւանիլ մտօք.

Զմիամտելն առ թագաւորին արշակունւոյ. (Խոր. ՟Գ. 48։)

Ի ծառայութիւն մտին ստահրացւոյն, եւ ընդ նմին միամտեցան։ Զի միամտեալ եւ հաւանեալ եւ նուաճեալ էին ի տէրութեանն արտաշրի. (Ագաթ.։)

Ո՛չ հաւատամ, եթէ գործովք ոչ տեսանիցեմ, եւ միամտիցիմ. (Վրք. հց. ՟Ժ՟Թ. (որպէս ռմկ. խելքը պառկիլ, անտարակոյս ըլլալ։))


Միամտիմ, եցայ

vn.

to be candid, open, sincere, to behave sincerely;
to conduct oneself loyally or faithfully, to ascertain, to verify, to become assured, persuaded, to believe, to acquiesce, to agree, to consent.

· Calfa

NBHL (4)

ՄԻԱՄՏԱՆԱՄ ՄԻԱՄՏԵՄ ՄԻԱՄՏԻՄ. Միամիտ լինել կամ գտանիլ. վարիլ որպէս միամիտ (ըստ ամենայն առմանն). հաւատալ, եւ հաւատարմութիւն ցուցանել. սիրով ծառայել. եւ Հաւանիլ մտօք.

Զմիամտելն առ թագաւորին արշակունւոյ. (Խոր. ՟Գ. 48։)

Ի ծառայութիւն մտին ստահրացւոյն, եւ ընդ նմին միամտեցան։ Զի միամտեալ եւ հաւանեալ եւ նուաճեալ էին ի տէրութեանն արտաշրի. (Ագաթ.։)

Ո՛չ հաւատամ, եթէ գործովք ոչ տեսանիցեմ, եւ միամտիցիմ. (Վրք. հց. ՟Ժ՟Թ. (որպէս ռմկ. խելքը պառկիլ, անտարակոյս ըլլալ։))


Միամտութիւն, ութեան

s.

plain-dealing, sincerity, innocence, ingenuousness, artlessness;
fidelity, faithfulness, loyalty;
simple-mindedness, simplicity, silliness, credulity;
միամտութեամբ, cf. Միամտաբար.

· Calfa

NBHL (3)

Միամտութեամբ սրտի, կամ սրտիւ։ Ի խորհուրդս միամտութեան իւրոյ փրկեցաւ։ Երթային միամտութեամբ. եւ ոչ գիտէին ամենեւին զզրոյցսն։ Լա՛ւ է տգիտի՝ որ գնայ միամտութեամբ իւրով, քան անզգամին՝ որ շաղաւաշուրթն իցէ։ Փոխանակ արդարութեան միամտութեան, զոր պահեցին նոքա առ մել։ Ոչ հատոյց նմա ըստ միամտութեան վաստակոց նորա. եւ այլն։

Առցեն զմիամտութիւնն զանվնաս եւ զսուրբ աղաւնոյն։ Յամենայն զօրութենէ քումմէ ծառայեցեր ինձ միամտութեամբ։ Միամտութեամբ հաւատաց ի նա. (Ագաթ.։)

Արանց եւ կանանց՝ պարկեշտութեամբ եւ առողջմտութեամբ, տնաշինութեամբ եւ միամտութեամբ զինքեանս փրկել. (Փիլ. քհ.։)


Միամօրութիւն, ութեան

s.

state of an only child, or of a destitute person.

· Calfa

NBHL (1)

Փրկեա՛ ի ձեռաց շանց զմիամօրութիւն իմ։ Ի բա՛ց արա յառիւծուց զմիամօրութիւն իմ. (Սղ. ՟Ի՟Ա. 21։ ՟Լ՟Դ. 17։)


Միայար

adj. adv.

united, joined, attached, chained together;
continuous, continual;
immediate;
at a single stroke, at one bout, in a moment, immediately, at the same time;
— տողել, to join together, to link, to chain.

· Calfa

NBHL (4)

Գրեցի առ բանին սպասաւորսդ, եւ միայար եղբայրութիւնսդ. (Կիր. պտմ.։)

Զարեւագալին աղօթսն ի յառաւօտին յարեն, եւ միայար տողեն՝ միջոց ոչ առնելով. (ի գիրս Խոսր.։)

Այժմ տեսանէք միայար եւ ըստ կարգի, զորս երեք եւ չորք կրկին էր եդեալ. (Երզն. քեր. այս ինքն ի մի ձեւ եւ ի յարմարութիւն եդեալ առանց կրկնութեան։)

Զցուցեալ նշանախեցսն հանդերձ միայարօքն ետ գրել հռուփանոսի. իմա՛, հանդերձ կարգաւորութեամբ եւ հանգամանօք՝ ըստ անսայթաքութեան տառից յունաց. ապա եթէ իմասցիս, հանդերձ բաղաձայնիւքն (որք միշտ յարին ի ձայնաւորսն), է կարծիք միխայէլի ասորւոյ փոխանցեալ առ քանի մի մատենագիրս հայոց, որպէս թէ ձայնաւորք միայն իցեն գիւտ մեսրոպայ. իսկ բաղաձայնքն գիւտ դանիէլի ասորւոյ։ Թո՛ղ զի եւ դանիէլեան նշանագիրքն չէին նորագիւտ, այլ ի հին դպրութեանց ի փոխ առեալք։


Միայարութիւն, ութեան

s.

conjunction, concatenation, train, contiguousness, continuance, succession.

· Calfa

NBHL (1)

Իսկ որ զկնի սորին ասէ, այնպէս թուի՝ թէ առանց միայարութեան է. մեք զմիտսն քննելով՝ յայտնի լինի միայարութիւն բանին. (Ոսկ. յհ. ՟Բ. 1։)