Definitions containing the research ել : 10000 Results

Անանջատ

See full entry →

adj.

inseparable, indivisible.

NBHL (4)

ἁχώριστος, inseparabilis, inseparatus Որ չունի զատանիլ անջատիլ. անբաժանելի. անբաժան. անմեկնելի. այրըչմազ, նամէֆրուգ.

Անանջատիցն ոմանց ելոց ըստ ինքեանց, եւ ոմանց ըստ պատահման. (Պորփ.։)

իբր անանջատաբար. առանց ի բաց մեկնելոյ.

Բազումս փոխանակ միոյ տեարս եւ տիկնայս ստասցիս ի ներքս ի քեզ որջացեալս, որ զքո զոգիդ անանջատ եւ անմեկնելի ջնջեն. (Փիլ. լին.։)


Անանջատաբար

See full entry →

adv.

indivisibly.

NBHL (3)

ἁδιαιρέτως, ἁμερίστως, sine divisione. Առանց անջատելոյ. անբաժանաբար.

Զանանջատաբար լծակցութիւն նոցա նշանակելով. (Դիոն.։)

Կամ անմեկնելի օրինակաւ. ἁχωρίστως, inseparabiliter.


Անանց

See full entry →

adj.

that passes not away, eternal;
impassable.

NBHL (4)

ἅβατος, ἁνέκβατος, invius Ընդ որ ոչ լինի անցանել. անգնալի. անհուն. անկոխ. չանցնելու. կէլիլմէզ.

Յարեւելից յարեւմուտս անանց լիցի ճանապարհ. (Եղիշ. ՟Բ։)

Անանց ամենեցուն եւ անտեսանելի՝ բայց ի քահանայապետէն միայնոյ։ Մաքուր մարմին եւ սուրբ եւ ամբիծ՝ անանց եղեալ յամենայն մեղաց. (Ոսկ. ծն.։)

Գնել ընդ անցաւորիս զանանցն։ Անանց բոցոյն։ Անուն բարի յերկրի եւ անանց յազգաց ազգս. (Փարպ.) ուր եւ հաւախօսն անանց կոչի, իբր հաստատուն եւ ընդաբոյս։


Անանցական, ի, աց

See full entry →

cf. Անանց.

NBHL (2)

Անսպառին եւ անանցականին միայն հսկելով. (Խոր. ՟Բ. 87։)

Հատուցանելոց ես զանանցական վրէժս տանջանաց. (Եղիշ. ՟Բ։)


Անաշխատ

See full entry →

adj. adv.

unfatigued, fresh;
easy, not difficult;
easily, without fatigue or trouble.

NBHL (3)

Նոքա անաշխատ, եւ մեք միշտ վաստակեալ։ Ի վաստակս առաքինութեան անաշխատ լինել. (Լմբ. սղ.։)

Աղաչէր հանգչել անաշխատիցն, որպէս աշխատելոցն. (Սարկ. հանգ.։)

Անաշխատ կատարել, կերակրել, հնչել, ընդունել. (Պիտ.։ Արշ.։ Լմբ.։ Լծ. կոչ.։)


Անաշխարհիկ

See full entry →

adj.

banished or driven from his country;
captive, enslaved;
strange, foreign.

NBHL (3)

Անաշխարհիկս կոչեաց զնոսա՝ ասելով, դուք չէք յաշխարհէ աստի ըստ իս. (Ոսկիփոր.։)

Գալ դնել զորդիսն իսրայէլացւոց յանաշխարհիկս իւրեանց. (՟Ա. Մակ. ՟Գ. 4.) այժմու յն. ի կորուստ. ἁπώλεια , այլ ըստ մեզ՝ ἁπολίτης, qui civis esse desiit.

Մի՛ ապականեսցեն զնոյն խորհուրդք չարք՝ առնելով աշխարհականս զանաշխարհիկսն. (Կլիմաք.։)


Անաչառաբար

See full entry →

adv.

impartially, without respect of persons, justly;
rigorously, strictly, austerely.

NBHL (3)

Իրաւունք Արարչին անաչառ վարելով առ ամենեսեան. (Յհ. կթ.։)

Անաչառ տանջել, ծառայեցուցանել. (ՃՃ.։) (Սարգ.։)

Անաչառաբար կշտամբել. (Նար. ԼԱ։)


Անաչառապէս

See full entry →

adv.

cf. Անաչառաբար.

NBHL (1)

Անաչառապէս ճարակի յայրել եւ յապականել. (Յհ. կթ.։)


Անաչառութիւն, ութեան

See full entry →

s.

impartiality, disinterestedness, uprightness, justness, sincerity;
strictness, rigour, austerity, severity.

NBHL (8)

Տեսանե՞ս զանաչառելի դատաստան կնոջն, զի յեղելոցն ընտրէր զնախահօրն եւ զՔրիստոսին. (Ոսկ. յհ. ՟Ա. 31։)

Արդարադատ եւ անաչառու։ Հրամայեմք անաչառու լսել. (Մագ. ԺԴ. ԾԹ։)

Ոչ աչառելն. չառնուլն ակն մարդոյ. անխտրութիւն. անվրէպ արդարադատութիւն.

Անաչառութեամբ սիրել զմեծամեծս եւ զփոքունս. (Եղիշ. ՟Ը։)

Կամ խստութիւն ի դատելն. չխնայելն. սէրթլիք, քէսքինլիք, իւնֆ.

Մի խստութեամբ եւ անաչառութեամբ, այլ մեղմով ի կարգ ածել. (Կանոն.։)

Կամեցաւ զմեծատունսն երկեցուցանել՝ մի՛ անաչառութեամբ իբրու զտկարս վարկանել զաղքատսն. (Սարգ. յկ. ՟Ժ։)

Շարժեն ի բարկութիւն, անաչառութիւն զնոյն ասելով. (Լմբ. սղ.։)


Անապական, ի, աց

See full entry →

adj.

incorruptible;
pure, chaste, inviolate.

NBHL (3)

ἅφθαρτος, ἁδιάφθαρτος, incorruptibilis, incorruptus, integer, inviolatus. Որ ոչն ապականի. անեղծ. անվթար. անարատ. անմահ. անփուտ. մաքուր. անվնաս. պօզուլմազ. եօրսելենմէմիշ. խալիս. սազ, լա՛ եէզալ.

Որ զսիրելիս քո զերիս մանկունսն անապականս պահեցեր ի հրոյն. (Շար.։)

ԱՆԱՊԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ ասի Քրիստոսի՝ ի սուրբ խորհրդեան եւ յերկինս, զի է այժմ ի փառաւորեալ վիճակի. իսկ ըստ նախկին վիճակի յերկրի՝ որպէս անփուտ ի գերեզմանին, որպէս անախտ, կամ հեռի յանգոսնելի կամ ի հարկեցուցիչ կրից. զի զամենայն կամաւ կրեաց։


Անապաշաւ

See full entry →

adj. adv.

impenitent, hardened, obdurated.

NBHL (2)

Անապաշաւ մեռանել. (Վրդն. սղ.։)

Անապաշաւ եւ գորովագոյն խանդաղատանօք ի տածելն պատրաստականք. (Պիտ.։)


Անապաշխար, ի, ից

See full entry →

adj. adv.

cf. Անապաշաւ.

NBHL (3)

Երիս վա՛յ ասելով հոգւոյն եւ մտաց եւ մարմնոյն անապաշխար անձանց. (Լծ. կոչ.։)

Առանց ապաշխարելոյ կամ զղջանալոյ. խստասրտութեամբ.

Այն ինչ՝ ընդ որ ոք չապաշխարէ. անթողլի. աններելի.


Անապաշխարութիւն, ութեան

See full entry →

s.

impenitence, obduracy.

NBHL (1)

Չապաշխարելն. անզղջութիւն. յամառութիւն ի մեղս.


Անապատ, աց, ից

See full entry →

s. adj.

desert, hermitage, solitude;
solitary, uninhabited lonely, unfrequented.

NBHL (6)

Յայնմ ծովէն՝ զոր ոչ կոխեցին նաւք, յանապատի ծովուն եւ ի ներքին կղզիսն ... Խառնել նաւ յնապատի նորա. (Վեցօր. ՟Է։)

Այլ առաւել՝ ἕρημος, ἑρημία, ἑρήμωσις, desertus. ամայի. վայրի. անբնակ. աւերակ. դաշտ աւազոյ. չէօլ, չէօլլիւք, պէրիյէ խարապ.

Ի գիւղս, յանապատս, եւ ի պատս։ Ո՛չ զպատն յանապատ յեղափոխել. (Մագ. ԽԷ. Ծ։)

Փախեար յԱստուծոյ. զո՞ր վայր անապատ յԱստուծոյ գտանելոց էիր։ Անապատ մնացեալք ի կառավարէն։ Որբքն յօգնականութենէ են անապատ։ Յիմանալոյ անապատ ամայի (յն. մի բառ)։ Իմաստութեամբ՝ որ է ի մեծամեծացն անապատ ի չարեաց, յանուսումնութենէ եւ յանխրատութենէ. (Փիլ.։)

Անապատ ի սիրելւոյ, ամայի յօգնականաց. (Բրս. ընչ.։)

Անապա՛տ է ի սիրելեաց, հեռի յօգնականաց. (Մանդ.։)


Անապատանամ, ացայ

See full entry →

vn.

to become a desert, to be deserted;
to fall, to decay.

NBHL (2)

Իբրեւ անապատ աւերակ եւ ամայի լինել. յաւեր դառնալ. վերան՝ խարապ օլմագ.

Եւ անապատաբնակ լինել. առանձնանալ.


Անապատասէր

See full entry →

adj.

loving solitude, or retired situations, retired, solitary.

NBHL (1)

Բնակութիւն ջայլամանց, զի անապատասէր է թռչունդ։ Անապատասէր թռչնոց լինել դադար. (Մխ. երեմ.։)


Անապատացուցանեմ, ուցի

See full entry →

va.

to cause to be deserted, to lay waste, to unpeople.

NBHL (3)

ἑξερημόω, desertum facio. Առնել անապատ կամ յանապատ. աւերակ եւ ամայի կացուցանել. խարապ էթմէք.

Անապատացուցանել կամելով զաշխարհս Հայոց. (Ասող. ՟Գ. 7։)

Անապատացուցանել զԵրուսաղէմ. (Բրս. չար.։)


Անապաւէն

See full entry →

adj.

without refuge, destitute, unprotected.

NBHL (1)

Տեսանելով զանձինս անապաւէնս. (Արշ.։)


Անառակ, աց

See full entry →

adj.

dissolute, debauched, libertine, licentious, wanton, lewd;
prodigal, profuse.

NBHL (3)

( ի հյ. առակ. եւ թ. առ, ըրզ) անամօթ. անպատկառ. անարգել. վատնիչ ընչից. զեղխ եւ շռայլ. առսըզ. էտէպսիզ. եօսմա. շէհվէթլի. միւսրիֆ. ἁκόλαστος, luxuriosus.

Ոմանք շամբուշք եւ փառամոլեալք յանառակ շրջագնացութենէն. (Պիտ.։ Իսկ յասել անդ.)

Զայս մի ըստ միոջէ թուել զանառակն կորուստ (պատուոյ, իշխանութեան, եւ ընտանեաց) ոչ է հարկաւոր. մարթ է իմանալ որպէս անօրինակ, մեծ յոյժ։


Անառակաբար

See full entry →

adv.

dissolutely, lewdly, wantonly;
prodigally, lavishly.

NBHL (1)

Սաստել անառակաբար. (Պրպմ. ԼԷ։)


Անառակիմ, եցայ

See full entry →

vn.

to be dissolute, to be debauched, to be a libertine;
to be prodigal or lavish.

NBHL (2)

Իբրեւ զմանուկ ոք վերացուցեալ ի համբոյր, եւ յանառակելն՝ զարկուցանէ զգետնի. (Վրդն. սղ.։)

Ոչ անառակիլ ի կերակուրս եւ յըմպելիս. (Եփր. քրզ.։)


Անառակութիւն, ութեան

See full entry →

s.

debauchery, dissoluteness, libertinism, excess, disorderly life, wantonness, lasciviousness, lust;
unchastity, prostitution.

NBHL (1)

Զերեւելիս կարծէաք Արարիչ, եւ գործէաք զամենայն անառակութիւնս. (Եղիշ. ՟Ը։)


Անառիկ

See full entry →

adj.

impregnable, inexpugnable

NBHL (2)

ԱՆԱՌԻԿ որ եւ ԱՆԱՌ. ἁκαταγώνιστος, inexpugnabilis. Զոր չէ մարթ առնուլ պատերազմաւ. անմարտնչելի. անվանելի. ամենայնիւ ամրացեալ. ալընմազ, թեսխիրի միւմքին օլմայան.

Որովք եւ տապանակին անառիկ լինել ասէ. Արշ.։ Անառիկ ամրութեամբ, կամ զգուշութեան։ Ի մէջ անառիկ ամրացեալ խաղաղութեան. (Պիտ.։)


Անասնաբար

See full entry →

adv.

brutally, coarsely.

NBHL (1)

Որ ինչ միանգամ առ ի կերակուրս անասնաբար է, եւ յըմպելիս։ Անասնաբար ընդ անասունս հաւասարել. (Փիլ.։)


Անասնաբարոյ, ից

See full entry →

adj.

brutal, rude, ill-mannered.

NBHL (3)

Առաւել անասնաբարոյք են քան զգազանս չարս. (Ոսկ. յհ.։)

Ի ձեռս բժշկացն (եւեթ) զյոյսն ունել, եւ ի նոցանէ զառողջութիւն՝ անասնաբարոյ է. (Բրս. հց.։)

Անասնաբարոյք լինելով դատարկութեամբն. (Պիտ.։)


Անասնազոհութիւն, ութեան

See full entry →

s.

cf. Անասնազետութիւն.

NBHL (1)

Անասնազենութեամբն կարծէին զԱստուած հաշտեցուցանել. (Լմբ. սղ.։)


Անասնական, ի, աց

See full entry →

cf. Անասնախառն.

NBHL (1)

Անասնական անարգելութիւն, կամ խառնակութիւն, յարձակումն, ախտք. (Պիտ.։)


Անասնանամ, ացայ

See full entry →

vn.

to become quite a brute, to lead the life of a brute;
to be clownish or churlish, to be besotted.

NBHL (2)

ἁποκτήνομαι, obbrutesco. Նմանել կամ հաւասարիլ անասնոց անբանից. հայվանա պէնզէմեք.

Դէպ լինի՝ զի եւ բա՛նս անասնանայ ի ձեռն առ անասունն միտելոյ. (Նիւս. կազմ. Ի։)


Անասնիկ

See full entry →

s.

a small beast;
animalcule;
a lean beast.

NBHL (2)

Զիա՛րդ այնպէս դիւրաւ թոյլ ետուն լուծանել զիւրեանց անասնիկն. (Տօնական.։)

Զգօնացոյց եւ զանասնիկն՝ մեղմաբար սպասաւորել նմա. (Երզն. մտթ.։)


Անաստուած, ից

See full entry →

adj.

atheistic, atheist;
ungodly, irreligious.

NBHL (1)

Որք անանաստուածք են, հոգւով մեռան։ Անաստուած ոմն ես։ Առ անաստուածիւդ (այս ինքն անաստուած գոլով՝) ե՛ւ աւերես զերդումն։ Անաստուածի կարծիք են ոչն կարծել զաստուածային ակնն զամենայն տեսանել. (Փիլ.։)


Անաստուածութիւն, ութեան

See full entry →

s.

atheism;
ungodliness, irreligion.

NBHL (1)

Կարճել կամելով զնոցա անաստուածութեանն յանդգնութիւն. (Սարգ. ՟բ. պետ. ՟Գ։)


Անաստուածպաշտութիւն, ութեան

See full entry →

s.

idolatry.

NBHL (1)

Ի ձեռն սովորութեան ամուսնացելոցն ընդ հեթանոսական ազգին՝ ուսան զանաստուածպաշտութիւնս նոցա. (Կանոն.։)


Անատակ

See full entry →

adj.

impotent, imbecile, feeble.

NBHL (1)

Մինչեւ համարել զինքն անզօր եւ անատակ առ ի պահել զսրբութիւնն. (Վրք. հց. ՟Բ։)


Անարատ, ից

See full entry →

adj.

immaculate, without sin, innocent, irreproachable;
clear, refined;
intact, pure, whole, perfect.

NBHL (6)

Որոջ անարատ։ Գառինս անարատս։ Ոչխար կամ խոյ անարատ։ Արու կամ էգ անարատ։ Ընտրել ի մէջ անարատին եւ արատաւորին։ Մանկունս անարատս գեղեցիկս երեսօք. եւ այլն։

Հաճո՛յ լեր առաջի իմ, եւ լե՛ր անարատ առաջի Տեառն։ Ո՞ ոք իցէ մարդ՝ որ եղեւ անարատ։ Այր անարատ։ Կեանք անարատ։ Գնային յամենայն պատուիրանս եւ յիրաւունս Տեառն անարատք։ Ըստ արդարութեան օրինացն լեալ անարատ։ Հաստատել զսիրտս ձեր անարատս ի սրբութիւն։ Զի եթէ առաջինն անարատ էր, ապա երկրորդն տեղի ոչ խնդրէր։ Գիտեմ, զի անարատ զիս ոչ թողուցուս։ Յանօրէնութենէ անարատ ոչ արարեր զիս։ Անարա՛տ արա զիս ի հալածչաց իմոց. եւ այլն։

Անարատ ասելովն, յարատոյ՝ որ ըստ հոգւոյ եւ մարմնոյ իցեն, մաքուր լինել հրամայէ. (Շ. ընդհ.։)

Պարտ է եպիսկոպոսին անարատ լինել։ Զայս պատուիրեա՛, զի անարատք իցեն։ Պահել քեզ զպատուիրանն անբիծ անարատ. եւ այլն։ cf. ՈՂՋ ԱՆԱՐԱՏ։

Կամ անկասկած. անշփոթ. առանց ընդ բանս ինչ ածելոյ. աներկբայ. շիւպհեսիզ.

ԱՆԱՐԱՏ. Որպէս թարգմանութիւն յն. ձայնիս ամիանդօն. ἁμίαντον (զոր տեսեր ի վերոյ իբր ա. ἁμίαντος ), Քար՝ ուստի ելանէ նիւթ նման բամբակի կամ վշոյ՝ անարատ կալով եւ ի մէջ հրոյ.


Անարատաբար

See full entry →

adv.

holily, inviolably.

NBHL (2)

Մատուցաւ անարատապէս կամաց բարձրելոյն։ Անարատապէս առ քեզ հետեւել. (Նար. մծբ.։)

Անարատապէս ունել միտս. (Մեկն. ղեւտ.։)


Անարատութիւն, ութեան

See full entry →

s.

purity, uprightness, integrity, entire state.

NBHL (1)

Անարատն գոլ ըստ ամենայն առման. ամբծութիւն. ամբողջութիւն. մաքրութիւն. կատարելութիւն. սրբութիւն. անեղծութիւն. լէքէսիզլիք, փաքլըգ, սատագաթ, թէմամիյէթ.


Անարար, աց

See full entry →

adj.

increate.

NBHL (4)

Երկուց անարարաց ի միասին չէ մարթ լինել։ Ուստի լեալ իսկ երեւի (այս ինքն տեսանի) հիւղն, եւ ոչ անարար. (Եզնիկ.։)

Անարար ասեն (մոլորեալք) զերեւելի արարածս, եւ ոչ յայլմէ եղեալ. (Սարգ. ՟բ. պետ. ՟Ե։)

Որպէս ἅποιος, qualitate carens, անորակ. առանց որպիսութեան. (ուր թարգմանելն անարար՝ որպէս եւ անարարող, անարարուած, է վրիպական. տե՛ս եւ ի բառսն ԱՐԱՐՈՒԱԾ, եւ ՔԵՐԹՈՒԹԻՒՆ. որք ի թարգմանութիւնս շփոթին ընդ ՈՐԱԿՈՒԹԵԱՆ)

Ոչ կարէ ներգործութեամբ գոլ մարմին նախ քան ընդունել զտեսակն, զի նիւթ է անարար (այս ինքն անորակ), եւ ոչ մարմին։ Ըստ այսոցիկ որակութեանց եւ ջուրն անարար ( ի լս. անորակ) ասի. (Նիւս. բն. ՟Բ. եւ ՟Թ։)


Անարբ

See full entry →

adj.

sober, abstemious.

NBHL (1)

Ոչ արբեալ. չըմպօղ. հրաժարական յըմպելոյ զգինի. չխմօղ, չխմելու. իչկիսիզ.


Անարգ, աց

See full entry →

adj.

worthless, contemptible, vile, abject, despicable, ignoble.

NBHL (1)

Դիւրին է Աստուծոյ՝ անարգօք զմեծամեծ իրս կատարել. (Եղիշ.։)


Անարգաբար

See full entry →

adv.

unworthily, basely, dishonourably, vilely, meanly.

NBHL (1)

Ընդ ամենայնսն անարգաբար անցանելով՝ ընդ կերակուրս, ընդ հանդերձս, ընդ տունս. (Ոսկ. յհ. ՟Բ. 38։)


Անարգամեծար

See full entry →

adj.

that honours the humble.

NBHL (1)

Անարգամեծար խոնարհութեամբ արժանի համարեցար զերանութիւն մարդկան ընդունել. (Հ. կիլիկ.։)


Անարգանք, անաց

See full entry →

s. pl.

affront, offence, wrong, insult;
indignity, slight, contempt, disgrace, shame, opprobrium, discredit, blame.

NBHL (5)

Լի եմ անարգանօք։ Լի՛ց զերեսս նոցա անարգանօք։ Փառք նոցա լցան անարգանօք։ Առաքեսցէ ի պատիւ քո անարգանս։ Զանարգանս իւրեանց ոչ առին ի միտ։ Ընկալցին զանարգանս իւրեանց։ Ցաւս եւ անարգանս կրէ։ Որ խրատէ զչարս, առնէ անձին իւրում անարգանս։ Առնել անօթ, զոմն ի պատիւ, եւ զոմն յանարգանս։ Այր եթէ գիսաւոր է, անարգանք են նմա. եւ այլն։

Անարգանս ածելով ի վերայ խորհրդոյ իրին. (Յհ. իմ.։)

Մի՛ ի վիճելն՝ թշնամանաց եւ անարգանաց բանս բարբառել. (Շ. ընդհ.։)

Անարգանս, ըստ որում զհեշտութիւնս անձանց պատրաստելով՝ այլոց նախատինս հասուցանեն. (Արիստ. առաք.։)

Իսկ եթէ բազում անարգանօք ասէ զայս, ոչինչ է սքանչելի. զի զիջման էին ճառեալքն. (Ոսկ. յհ. ՟Բ. 34։)


Անարգասաւոր, աց

See full entry →

adj.

infertile, unfruitful, poor, barren, sterile.

NBHL (1)

Հիւղն՝ զոր ասեն անարգասաւոր եւ անկերպարան։ Անարգասաւոր է հիւղն, եւ Աստուած ած զնա յարգասիս։ Անարգասաւորն զիա՞րդ կարէր յայլս արդիւնս ծնուցանել. (Եզնիկ.։)


Անարգասի

See full entry →

adj.

formless, deformed, ugly, rugged.

NBHL (1)

Եւ թերեւս մարմնոյս անարգասի տխեղծութիւն փոքրագոյն է ասել. (Պիտ.։)


Անարգեմ, եցի, եալ

See full entry →

va.

to offend, to shock;
to despise, to depreciate, to disparage;
to disapprove, to disallow, to refuse, to reject;
to blame, to find fault with.

NBHL (6)

Չյարգել. անպատուել. արհամարհել. յոչինչ համարել. խոտել. մերժել. ապախտ առնել. ἁτιμάζω, ἁτιμόω, ἁθετέω, ἑξουδενέω, ἁποδοκιμάζω, φαυλίζω, ignomina afficio, dehonesto, despicio, contemno, vilipendo, praevaricor, reprobo. չսեպել, վար զարնել, խաղք ընել. խօրլամագ, սայմամագ, թահգիր եթմէք, զէլիլ դութմագ, րուսվայ եթմէք, խադրընա տօգանմագ.

Որ անարգէ զտնանկն, մեղանչէ։ Անարգէ զհայր, եւ մերժէ զմայր։ Որ կամակորի ի ճանապարհս իւր, անարգեսցի։ Խոնարհեսցի մարդ, եւ անարգեսցի այր։ Անարգեսցին փառքն Մովաբու։ Գան հարին, անարգեցին։ Պատուեմ զհայր իմ, եւ դուք անարգէք զիս։ Որ արհամարհէն զիս, անարգեսցի։ Էին արքն անարգեալք յոյժ։ Եւ ես անարգեցի զնա՝ չթագաւորել։ Անարգեսցէ զչարն, եւ ընտրեսցէ զբարին։ Անարգէ Տէր զխորհուրդս ժողովրդոց։ Զպատկերս նոցա անարգեսցես։ Եւ դուք այսօր անարգեցէք զԱստուած։ Անարգեն զհրաման թագաւորի։ Անարգեաց զերդումն, եւ անց զուխտիւն։ Զվէմն՝ զոր անարգեցին շինօղքն։ Զբան Տեառն անարգեցին։ Անարգեաց Եսաւ զանդրանկութիւնն։ Անարգել զմարմինս իւրեանց յանձինս իւրեանց եւ այլն։

Զդաշամբքն օրինացն անցին, որպէս կին անարգելով զարամբն. (Մխ. երեմ.։)

Ոչ պատուել կարեն զպաշտօնեայս իւրեանց, եւ ոչ անարգել։ Անարգեցին զտէրութիւնն Պարթեւաց. (Ագաթ.։)

Անարգել զփափկութիւն. (Փարպ.։)

Եւ որպէս անիծանել. նախատել. թշնամանել. κακολογέω, maledico որ եւ չարախօսել.


Անարդիւն

See full entry →

adj.

unproductive, fruitless, useless;
worthless.

NBHL (2)

Անարդ. անհեթեթ. իբր տարադէպ. դժպատեհ. անվայել. անշնորհք, ամօ՛թ բան. այըպ. իբր ἁσχήμων, tupre.

Ո՛վ երիցս երանելւոյ ոգւոյ, յորում Աստուած ո՛չ անարգի համարեցաւ բնակել շրջել. (Փիլ. լին. ՟Դ. 8։)


Անարժանաւոր

See full entry →

adj.

unworthy.

NBHL (1)

Սովոր եի միշտ բարութիւնքն ծուլացուցանել զմեզ, եւ անարժանաւորս առնել ի պարգեւացն. (Ոսկ. ես.։)


Անարժանի

See full entry →

adv.

cf. Անարժան;
յ—, unworthily.

NBHL (1)

Համարելով զինքեանս անարժանիս ընդ տիկնոջն կեալ։ Անխորհրդից եւ անարժանեաց ի վեր հանել զխորհուրդս. (Փիլ. լին.։)


Անարժանութիւն, ութեան

See full entry →

s.

unworthiness.

NBHL (3)

ἁνάξιον, ἁπαξία, indignitas. Անարժան գտանիլն. անարժանաւորութիւն. ոչն արժանի լինել կամ երեւիլ. եւ յետնութիւն. ցածութիւն. նուաստութիւն. լայըգսըզլըգ.

Յառաջ կոչելով զմերս անարժանութիւն. (Շ. ատեն.։)

իբր անպատեհութիւն. անտեղութիւն. անկարգութիւն, զոր չէ արժան առնել. այըպ՝ նալայըգ շէյ.


Անարիագոյն

See full entry →

adj.

more or very feeble, very weak, very timid.

NBHL (2)

ἁδρανέστερος, vilior. Առաւել կամ յոյժ անարի. տկարագոյն. աղկաղկ. խիստ վախկոտ, անճրկած, տկար.

Առ ոստայնս սարդից, եւ ստուերս եւ երազս, եւ առ անարիագոյնս քան զայսոսիկ վարելով. (Ոսկ. յհ. ՟Բ. 25։)