Your research : 5 Results for ուն

Entries' title containing ուն : 1066 Results

Definitions containing the research ուն : 2136 Results

Մած

adj.

glued together, joined;
adhesive, sticking, adherent;
curdled, coagulated;
dense, compact.

• «վահանակ, uncinus, կեռ», ունի միայն Ներսէսովիչ, Բառ. լատին-հյ. էջ 585ա։

• «կպած, կից, իրաբ միացրած» Ել. իը. 25. Ոսկ. եփես. 821. «խիտ, հոծ, թանձր» Վեցօր. 60, 172. որից մածանիլ կամ մած նուլ «կպիլ, կպչիլ, փակչիլ, թանձրանալ, կաթը մակարդուիլ» ՍԳր. Ոսկ. Թես. Եփր. բ. մնաց. «յարիլ, միանալ (այրը կնոջ հետ)» Երզն. մտթ. էջ 399. մածչիլ Պիսիդ. վեցօր. 1651, մածանել Նար. մածուցանել «կպցնել, միացնել, մակարդել (կաթ, պանիր ևն)» ՍԳր. զմածիլ «սաստիկ կպչիլ» ԱԲ. մածումն նեւս. բն. մածան «կպչուն» Տօնակ. մած-ուած Պիտ. տախտակամած ՍԳր. թանձրա-մած Ոսև. ես. և ա. Թես. թ. խաւարամած Ագաթ. ջրամած Ագաթ. հեղեղամած Ագաթ. դանդաղամած Բ. մկ. ա. 20. մառախլամած Մձռ. ստուերամած Ագաթ. գետնամածեալ Շար. ծխամած Ճառընտ. կրամած Ճառընտ. խճամած Նչ. եզեկ. հրամած Բենիև ձեռնա-մած Պտրգ. մածուն Ոսկիփ. Մագ. և Երզն. քեր. (վերջինիս համար հմմտ. Մածուցեր զիս իբրև զպանիր. Յոբ. ժ. 10. Մածաւ որ-պէս կաթն սիրտ նոցա. Սղմ. Ճժը. 70. առո-masidan «մակարդել» և māst «մածուն», թրք. yoγurmaq «շաղախել, շաղուել» և yoγurt «մածուն», ֆրանս. cailler «մակառ-դել, թանձրացնել» և lait caillé «մածուն»), մածուցիկ (նոր բառ) ևն։

• -Բնիկ հայ բառ՝ հնխ. mag'-«շաղախել, մածուցիկ խմոր շինել» արմատից. ցեղա-կիցներն են՝ հսլ. mažo, mazati «օծել, քսել», mazi «օծանելիք, սպեղանի», ռուս. мажу, мааать «օծել, քսել», мазь «սպեղանի», նաև հսլ. և ռուս. маслo «կարագ, իւղ», յն. μαγίς «շաղախուած խմոր, հաց», μαγεύί «հացթուխ», μάγειρος «խոհարար» (բուն նշանակում էր «հաց շաղուող»), μάγμα «չոր սպեղանի», μάϰτρά́ «խմորի տաշտ» (>հյ. մակտրայ), հիռլ. maistre «խնոցի», բրըտ. meza «շաղուել», միռլ. maistir «խնորի հա-րել», կիմր. maedd «կռուիլ, իրար խառ-նուիլ», հսաքս. makō̄n «շինել, կառուցանել» (հմմտ. հյ. տախտակամած), անգսք.. ma-clan, հբգ. mahhōn, գերմ. machen, անգլ. make «անել, շինել», գերմանականից փո-խառութեամբ՝ ֆրանս. maçon «որմնադիր» (նախապէս նշանակում էր «տան համար կաւ ու ցեխ շաղուող»)։ Նոյն արմատի *maq-և *meno-ձևերից են գալիս սանս. máčatē «փշրել», յն. μάσσω «շաղուել», μαϰαρια «ջրով և ալիւրով շինուած մի տեսակ կերա-կուր, խիւս», լտ. mācero «շաղուել. տրորե-լով՝ ճմռելով կակղացնել», maceria «պատ, ցանկապատ», լեթթ. mākt «ճնշել, նեղել», լիթ. minkyti «շաղուել», minksztas «կա-կուղ», հսլ. meknati «կակղիլ», mekukù «կակուղ», maka «ալիւր. 2. չարչարանք». բուլգ. mackam «շաղուել», չեխ. mackati «ճմռել», գերմ. mengen «իրար խառնեւ» ևն (Boisacq 597, Trautmann 173, Pokorny 2. 226-7, Walde 451, Ernout-Meillet 546)։ Հնխ. արմատի բուն նշանակութիւնը լաւա-ռոյն ձևով պահած է հայերէնը, որի ցոյց տուած զանազան առումները գեղեցիկ կեր-պով միացնում են միւս լեզուների երևան հանած նորանոր նշանակութիւնները։

• Հնեռեռ Մագ. քեր. 228= Երզն. քեր. ճիշտ են ստուգաբանած մածուն բառը. «Մածուն՝ քանզի մածեալ է, սոյնպէս և անուանի»։-Müller SWAW 42, 254 սանս. maii արմատի հետ։ Պատկ. Изсльд. 15 նոյն ընդ մատզիլ և պոս māst «մածուն»։ Lag. Arm. Stuo. § 1406 յն. πήγμα «մակարդ» և հյ. մակ-մասնիկը։ Canini, Et. étym. էջ 157 մածնուլ=պրս. makhīdan «կցել, միա-նալ»։ Հիւբշ. Arm. Stud. էջ 41 և Arm Gram. 471 պատահական է համարում սանս. mástu-«թթու սեր», պրս. māst «մածուն». māsīdan «մակարդել», հյ. մազտիլ ևն։ Horn § 959 ասում է թէ հյ մածուն, մածանիմ, ինչպէս և բելուճ. maδaγ «մակրդել», որ Հիւբշ. ZDMG 44, 561 համեմատում է պրս. māst «մածուն», māsīdan «մակարդիլ». սանս. mástu-«թթու սեր» բառերին, ձայնապէս չեն համապատասխանում։ Ուղիղ մեկնութիւնը առաջին անգամ մը-տածեց Lidén BВ 21 (1896), 99, որ մածանել և մածուն միացնում է հբգ. mahhō̄n, հանգլ. macian ձևերին. այս բառերը պատկանում են հնխ. mag'-արմատին։ Հսլ. mažo, mazati ձևերին միացրեց յատկապէս Meillet MSL 10 (1898), 279։ Հիւնք. մակարդ բառից։ scheftelowitz BВ 29 (1905), 30 բե-լուճ. madaγ «մածուն», մբգ. matte, matz, ֆրանս. maton «լոռ», լտ. madeo, յն. μαδάω «թրջուիլ, խոնաւանալ» բա-ռերի հետ։ Charpentier KZ 46. 38 ա-սում է թէ մածուն=պրս. māst ևն խումբը, որ Հիւբշ. 472 մերժում է, պէտք է ընդունիլ։ Առանձին յօդուած ունի ռա-ռիս վրայ Meillet MSL 19, 122-3, ուր հաստատում է նորից վերի մեկնու-թիւնը, հնխ. mag'-արմատից։ Այնու-ամենայնիւ Pokorny 2, 226-7 մեռժև-լով թէ՝ Meillet-ի այս մեկնութիւնը և

• թէ՛ charpentier-ի մեկնութիւնը (= հնխ. mozgho-«ուղեղ» ձևի տակ Po-korny 2, 309), ընդունում է էջ 231 հնխ. mad-«թաց» արմատի տակ՝ Scheftelo-witz-ի մեկնութիւնը։ -Պատահական նմանութիւն ունին ասոր. [syriac word] masϑā «մակարդ», պրս. [arabic word] mast, քրդ. māst, māzd, գնչ. mast «մածուն», պրս. māstu, māstūna «չորթան», իսլ. misa «թան», նորվ. mysse «շիճուկ», շվեդ. mysa «շիճուկ», messe «թան», mуssje «թանը քամելուց առաջ շինուած թարմ պանիր» (տե՛ս A. Sjögren, Os-set. Stud. էջ 601, յիշուած մեր բառե-րի հետ), աբաբ. [arabic word] maδa «թրթ-ուած կաթ» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 447)։ Պատահական պիտի լինին նաև ասոր. ❇ māzōnā, արամ. և եբր. [hebrew word] māzōn «կերակուր, ուտե-լիք, սնունդ», որոնք սեմական լեզունե-րի մէջ ստոյգ մեկնութիւն չունին (տե՛ս Gesenius, 1910, էջ 406բ) և ի հարկին կարող են հայերէնից փոխառեալ լինելք Իմաստի զարգացման համար հմմտ. թրք. qatəq «հացի հետ ուտելու որևէ բան», արևել. թրք. qatəγ «մածուն»։

• ԳՒՌ.-Բայական ձևով ունինք միայն Մշ. մաձնիլ. -այլուր գրեթէ ամէն տեղ պահուած է մածուն բառը. այսպէս՝ Ախց. Գոր. Երև. Կր. Ղրբ. Մկ. Մրղ. Շմ. Սլմ. Վն. Տփ. մա-ծուն, Ալշ. Զթ. Խրբ. Հճ. Հմշ. Մշ. Ննխ. Ռ. Սեբ. Սչ. Տիգ. մաձուն, Ասլ. մաձիւն, Ոզմ. մածօն, Սվեդ. մmձձօն։ (Պլ. այս բառը ջնջուած է՝ փոխանակուելով թրք. եօղուրտ բառով. պահուած է «մածուն ծախեմ» ման-կական խաղի անուան մէջ, բայց այստեղ էլ արտասանւում է մաջուն, անծանօթ դարձած մածունը փոխանակելով թրք. maǰun սովո։ րական բառով)։ Նոր բառեր են մածնաբըր-դուճ, մածնալաւաշ, մածնաշոռ, մածնաշոր, մածնակարագ, մածնահամ, մածնասեր, մածնապուր, մածնաքսուկ, մածնեսպաս, մտծնահար, մածնապան, մահնատուն ևն։

• ՓՈԽ.-Մածուն բառի կազմութիւնը հաւ-կական լինելով՝ մեզանից են փոխառեալ վրաց. მაწონი մածոնի «մածուն», թրք. mazun (հմմտ. Թուրքն փոխան մածնի՝ մա-զուն ասէ. Ոսկիփ.), յն. μαζοῦν (Զի ոչ էր սովորութիւն յունաց իւղ գործել և կիթ և ուսեալ ի մէնջ զմածուն և նովին անուամբ կոչեն զնա, ոչ գիտելով զստուգաբանութիւն, եթէ մածուն՝ քանզի մածեալ է, սոյնպէս և անուանի. Մագ. քեր. 228 = Երզն. քեր)։ (-Այլ է թերևս մինգր. მარβვენი մարծ-վենի «մածուն». տե՛ս Caucasica 4, 13)։-Յիշուած ազգերի մէջ կարող է ո՛չ միայն հայ բառը, այլ և նրա հետ նիւթը կամ մածուն պատրաստելու եղանակը Հայաստանից մը-տած լինել, ինչպէս որ այդ բանը տեղի է ունեցել վերջին ժամանակներս ուրիշ տե-ղեր. -Ռուսները Կովկասում վրացիների մի-ջոցով ծանօթանալով մածունին՝ նրանցից առել են мацони բառը (Մուրճ 1903, 173). որ հայկական փոխառութիւն է. Նոր-Նախի-ջևանում ուղղակի հայերից փոխ են առել мацунъ «մածուն»։ Բոլորովին վերջերս Կե-սարացի մի հայ բժիշկ (Դր. Տատրեան) մածունը փոխադրելով Ամերիկայի Միացեալ Նահանգները՝ պատճառ եղաւ անռւ. mazoon «մածուն» և mazol «իւղով խառնուած մա-ծուն» (թուլակազմ մարդոց տրուելիք սը-նունդ) բառերի փոխառութեան (տե՛ս իմ յօդուածը Բիւր. 1898, 386)։


Մակարդ (աց)

s.

rennet, coagulum.

• , ի հլ. «խախաց. մածունի մէ-րան» Բուզ. 14 (փխբ. մեղքի համար ասուած է). Վրդն. սղ. Խոսրովիկ. Գնձ. որից մա-կարդանալ «խմորիլ» Բժշ. մակարդել, մա-կարդիլ Սահմ. Խոսր. Նար. Երզն. մտթ. 403 մակարդէտ «խմորի՝ մէրանի աման» Բժշ. մեղսամակարդ Պիտ.։

• ՓՈԽ.-Լազ. მაკათი մակաթի, მარკათი մարկաթի «մածունի մակարդ» (Մառ, Гpaм. чaн. էջ 165), կապադովկ. μαϰάρτι «մա-կարդ», μαϰαρτωμένογα «մածուն» (Karolides, Γλ. συγϰр. էջ 91 և 188)։


Մակարդակ (աց)

adj. s.

plane, plain, flat, level;
plane, level surface.

• ԳՒՌ.-Գրականից է փոխառեալ Ասլ. խել-քիդ մագարթագը «խելապատա՛կդ» ծաղրա-կան բացատրութիւնը։-Բայց ինչպէ՞ս պէտք է կապել մակարդուն Եւդ. «հարթ. յղկուն» բառը։


Մահակ (աց)

s.

large stick, club.

• «փորձաքար». ունի միայն ՀՀԲ՝ պռանց վկայութեան. յետին ռամկական մատենագրութեան մէջ գտնում ենք գործած-ուած մահաք, մահագ ձևով. ինչ. Կոստ. երզն. 96, 155. Զի ես պղինձ օծած ոսկով, դո՞ւ ընդէր մօտ ի մահաքն յայտնի լինիս պարզ երեսով... զայն որ ընտրած էր մա-հագով. Որ մահաքովն ղալպ լինի։


Մահր (ի)

cf. Տուայր.

• «օժիտ փեսացուի առ հարսնա-ցուն» Ասոր. դատ. 9. Մխ. դտ. էջ 289. Ան-սիզք 45։


Մաղ (ից, աց)

s.

sieve, riddle, bolt, bolter;
կող —ից, hoop of sieve;
— մեղուաց, honey-comb, cell.

• , ո, ու, ի հլ. (յգ. մաղք կամ մաղինք) «մաղ, խարբալ» Սիր. իէ. 5, Վրք. հց. «կո-ղով» Պղտ. տիմ. «մեղրահաց» Վեցօր. 165. Եւագր. Ոսկ. եփես. 873. որից մաղել «մա-ղից անցկացնել» Ես. իթ. 5. Ոսկ. եբր. Սե-բեր. մաղաբախութիւն Ոսկ. եփես. Մանդ. մաղաբախ (սխալ գրուած մաղաբաւովդ) Հին բռ. մաղատեսակ «ծակոտկէն» Պղատ. տիմ. մաղունչ «մաղի մէջ մնացած խոշրտուքը» Ոսկիփ. մանրամաղ Վեցօր. Ագաթ. հողամաղ «հիւլէ, շամանդաղ» Եզն. «մի տեսակ թըռ-չուն է» ՍԳր. խառնամաղ Կոչ. մաղմաղա-տեսակ «մանրամաղ» Տօնակ.՝ (արմատը մաղմաղ «մանրամաղ» ունի Խրբ.)։ Այստեղ է պատկանում նաև մաղակ «փոքր կողով», որ մէկ անգամ ունի Վրք. հց. բ. 622. «Կա-տարեցից զսակաւ արմաւենի տերևս կամ զպակասեալ մաղակիս և ապա յառնեմ»։ (ՆՀԲ մեկնում է «կա՛մ է մաղ փոքրիկ կամ վերծանելի մախաղ». տե՛ս տակը փոխ.)։


Մաղաս (ոյ)

s.

phlegm, slime, snot, pituite, mucus.

• ՆՀԲ լծ. թրք. մալէզ «խմոր, խիւս»։ Justi, Dict. Kurde, էջ 405 մեր բառի հետ է կցում քրդ. [arabic word] melaze «գլխի հարբուխ», որ անշուշտ արաբ. nazla ձևից է փոխառեալ և գործ չունի


Մաճառակ

s.

new-cheese, curd;
cheese-cake.

• (կամ մաճռակ?) «նոր և թարմ պանիր». մէկ անգամ ունի Ա. թագ. ժէ. 18։

• ՆՀԲ թուի հանել մածեալ բառից։ Հիւնք. մածուցանել բայից։ Patrubány SA 1, 223 հանում է Մաճառ ազգի ա-նունից, իբրև «հունգարական պանիր»։ Պատահական նմանութիւն ունին ուտ. մուճանաղ՝ «կաթ» և արաբ. [arabic word] ma' δar «կաթը թթուելով մածնանալ» (Կա-մուս, թրք. թրգմ. Բ. 110). առաջինը ստուգաբանւում է մուճա «անուշ, քաղ-ցըր» և նաղ՝ «թան» բառերից և բուն նը-շանակում է «քաղցր թան»։


Մաճաս

s. anat.

s. anat. basilica.

• = Թւում է թէ արաբական փոխառութիւն է, ինչպէս ցոյց են տալիս ա, է, ի ձայնա-ւորների փոխանակութիւնը և ճ, ջ ձայնա-շրջութիւնը (տե՛ս տակը)։ Նոյն աղբիւրից են նաև վրաց. მაჯა մաջա «բազկերակ, դաս-տակ», მაჯის ժარღვი մաջիս ձարղվի «շնչերակ», მაჯის ცემა մաջիս ցեմա «ար-եան զարկը երակների մէջ», թուշ. მაჯ մաջ «բազկերակ» և թերևս նաև ն. ասոր. mača «մկանունք»։-Աճ.

• Բառս չգիտէ ՆՀԲ։ Ունին միայն ՀՀԲ, ՋԲ (իբր նոր բառ) և ԱԲ, միայն առա-ջին նշանակութեամբ և առանց վկայ, ութեան։ Չուբինով 687 վրացին դնում է հայից։


Մաճար (աց)

s.

wine made of sour grapes.

• «օաղզու, խակակութ գինի, շի-րա». ունի միայն Բառ. երեմ. էջ 203.-մէկ անգամ գտնում եմ գործածուած Տաթև. ամ. 267. «Խաղող էր և եղև քաղցու և մաճար և գինի և քացախ»։ (Այս օրինակից երևում է, որ քաղցուն բոլորովին նոր քամուածն է, իսկ մաճարը՝ մի քիչ թթուածը)։


Մամուլ (մլոց)

s.

press;
wine-press, cider-press, oil-press;
— պտուտակաւոր, screw press;
— կերպասուց, calender, hot press;
— տպագրութեան, printing press;
— ջրաբաշխական, hydraulic, water press;
— դրամակոփ, balancier beam.

• (ո հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «ճնշելու՝ ճզմելու գործիք՝ մե-քէնայ» Ագաթ. Շիր. Ճառընտ. որից մամուլ գրոց «գրքի բուն նիւթը՝ նպատակը» Եւագր. հմմտ. նաև «ի մամուլս գիտութեան և աշ-խատութեան» Տաթև. ամ. 114։

• «cholera, զեղխումն». այսպէս ունի Ներսէսովիչ, Բառ. լտ.-հյ. 74բ։


Մամուխ (մխոյ)

s. bot.

s. bot. sloe, wild-plum.

• (ոստ ՋԲ ո հլ. իսկ ՆՀԲ չունի բառս) «վայրի սալոր» ԱԲ. որից մամխի (-խւոյ, -խեաց) «վայրի սալորենի» Բուզ. էջ 118 (ըստ ՀԲուս. § 1951 prunus salvaticus)։

• ԳՒՌ.-Երև. մամուխ «մի տեսակ թթու-անպէտք պտուղ է», Արբ. մամուխ «թրք. ճան էրիյի կոչուած սալորը», Ղզ. Պրտ. մա-մուխ «վայրի սալոր», Ակն. մամօխ, Ասլ. մամէօ՛խ, Սվեդ. մmմէօխ «վայրի սալոռ». Մշ. մամոխ «խակ» (օր. Կեռասը մամոխ է). Ատ. մամուգ-սալօր (<մամուկ-սալոր, իմա-մամուխ-սալոր) «դամոն», որից Ղք. մա-մըխկի «մի տեսակ ծառ, մամխի»։-Մա-մուխ «սալոր» բառից որոշ պատկերաւո-րութեամբ յառաջացած է Ննխ. մամուխ «բունոց», որի համար հմմտ. Ղրբ. ծիրան և թրք. շէֆթալի «դեղձ» պտղանունները, որոնք փոխաբերաբար ստացել են նաև «բու-նոց» նշանակութիւնը։


Մամուռ (մռոց)

s.

moss;
lichen;
seaweed.

• «անխախտ կամ ջամախ կամ ղօզ կամ խոտ բարակ, որ ի ջուրն ոռւա-նայ». այսպէս՝ ունի Բառ. երեմ. էջ 203. բա-ցի առաջինից՝ մնացեալ բոլորը նշանակում են «մամուռ». ուստի անխախտ բառն էլ կա՛մ նշանակում է «մամուռ» և կամ կայ մի տարբեր մամուռ բառ, որ նշանակում է «ան-խախտ»։-Վերջինիս համար հմմտ. թերևս արաբ. [arabic word] ma'mūr «հոյակապ, շէն, բարգաւաճ, մշակեալ»։


*Մայթ (ից)

s.

footpath, side-path, walkway, flagging.

• «փողոցի երկու կողմը՝ անցուդար-ձի համար շինուած նեղ սալայատակ». ունի միայն Նորայր, Բառ. ֆր. trottoir, իբրև նո-րակերտ բառ։


Մայիս (ի)

s.

May;
առաջին օր —ի, May-day;
ծաղկաքաղ լինել յառաջնում աւուր —ի, to go maying;
յամսեանն —ի, in the month of -.

• = Յն. μάնος ձևից, որ1 ծագում է լատ. maius հոմանիշից. այս բառը նախապէս էր Maius աստուծոյ անունը, որ Walde 455 կցում է maior «մեծագոյն» բառին, իբր «ա-ճում յառաջ բերող աստուած»։ Փոխառու-թեամբ տարածուած է բազմաթիւ լեզուների մէջ, ինչ. ֆրանս. mai, իտալ. maggio, գերմ. Mai, հբգ. meio, ռուս. май, թրք. [arabic word] mayəs ևն։-Հիւբշ. 367։


Մայծրայ

s.

drinking-glass.

• «գաւաթ» Լծ. փիլ. (Պատժա-նակն մեծ մայծրայ է.. զոր տօսդաքան ա-սեն). ունին միայն ԱԲ և Հացունի, ձաղեր 76, 104։-Նոյն բառը Նորայր, Բառ. ֆռանս 180 ա, 760 ա համարում է «ծառի վրայ ուռ կամ այտոյց, broussin» (իբր մհյ. բառ). որ կրկնում են Քաջունի, Ա. 1176, Գ. 156 և Գաբ. բառ.։


Մայտան (ի)

cf. Հրապարակ.

• «հրապարակ» Վրք. հց. ա. 351, Ուռհ. 32, Ոսկ. գծ. 325. գրուած է նաև մէյ-դան Օրբել. հրտր. Էմ. էջ 248, մոյտան Կոստ. երզն. 175. նոյնը ունի Շապհ. 40, 45 մոյ-տան, մէտան ձևերով։


Մայր (ից, իւք)

s. adj.

cedar;
pine-tree;
cedrine, made of cedar.

• (մօր, մարբ, մարք, մարց, մարբք) «մայր, մայրիկ» ՍԳր. Եզն. Ոսկ. ևն. որից մայրաբար Եփր. ծն. մայրակեր Ոսկ։ մ. գ. 3. մայրակնութիւն «իր մօր հետ ա-մուսնանալը» Ոսկ. տիտ. 328 (չունի ՆՀԲ), մայրաքաղաք ՍԳր. մօրաքոյր Ղևտ. ժո. 13 մօրեղբայր (հնից չէ աւանդուած), մօրեղ-բօրորդի Պղատ. օրին. մօրու «խորթ մայր. Ոսկ. պօղ. Ա. 328. Սեբեր. 42 (նաև գրուած մուրու). Եւս. քր. Բ. էջ 116 (ձ. ի մօրէն). աստուածամայր Շար. Սկևռ. Գնձ. անմայր ես. ծդ. 1. Եբր. է. 3. Կոչ. գորովամայր Մաշկ. եղերամայր Ոսկ. եբր. և Փիլիպ. ման-կամայր Ագաթ. մատաղամայր Գ. մկ. ա. 11։ ոսկեմայր Ագաթ. կնքամայր Մխ. ապար. կոչամայր Վրդն. ծն. կուսամայր Պիտառ. ճամամայր Ծն. խգ. 29. Եւս. քր. միամօր ՍԳր. (յգ. սեռ. միամօրուց Տոբ. ը. 19), համմօրեալ Մխ. դտ. ևն։

• re ևն ձևերի հետ։ ԳԴ պրս. madar, mā-δar, mād, māmā, mām, mār, māru հոմանիշների հետ։ ՆՀԲ «որպէս թէ ունօղ զմի այր կամ միացեալ ընդ այր». լծ. և պրս. սանս. յն. լտ. ձևերը։ Ուղիղ են մեննում Peterm. 20, 21, 33, Win-disch. 22, 31, Böttich. Horae 36, Boрp Հմմտ. քերակ. 2, 37, ևն։ Bugge, Lyk Stud L 86 լիւկ. madrane «մայռա-կան»։ Ալիշան, Հին հաւ. 318 Կելտերի մայր կոչած իգական ոգիների հետ։ Հիւնք. հայր բառի՞ց։ Jensen, Hitt. u. Arm 95 կցում է հաթ. mtr, mtar ձևե-րին։

• ԳՒՌ.-Ագլ. մայր, Ախց. Ակն. Ասլ. Կր. Ղրբ. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. մար, Խրբ. մmր, Զթ. մmյ, մmր, Երև. Հմշ. Մկ. Մշ. Մրղ. Շմ. Ջղ. Սլմ. Վն. Տփ. մէր, Գոր. մըէր, Ոզմ. մեր, Հճ. մայ.-մօրու ձևը պահում են Շտ. մուրո. մէր (Ազգ. հանդէս իե. 115)՝ իբր ածական և Բլ. Մշ. խորթումուրու (<խորթ ու մօրու) կրկնականում.-մայր բառը բոլորովին ջընջ-ուած է Տիգ. և փոխանակուած մmմ բառով. ինչպէս որ հայր փոխանակուած է բmբ (<պապ) բառով։-Նոր բառեր են մայրա-հոր, մայրամահիկ, մայրամեռ, մայրամուտ, մայրանք, մայրապետ, մայրատատ, մայ-րացու, մայրնմանակ, մայրտեսիկ, մայրք, մօրենական, մօրութ, մօրացու, մօրացեղ, մօրուց ևն։-Այստեղ են պատկանում նաև ևոհաեամէր «կոճակի լամբակ», մէրան «մածնի կամ պանրի մակարդ», մէրել «մա-կարդել» (հմմտ. վրաց. მაწვნის gედა մածվնիս-դեդա «մածնի մերան», բուն «մածնի մայրիկ») ևն. այս բառերի վրայ ռես Գւռ. բռ։-Թրքախօս Հայոց մէջ գտնում ենք Ատն. մէրկիմօրէ «աղքատ», սանամէր «սանամայր». էնկ. ինք'ամար «կնքամայր» (Բիւր. 1898, 789)։

• «մթութիւն, խաւար». անկախօրէն գործածուած չէ, բայց պահուած է մի քանի դարձուածների մէջ. ինչ. ի մայրն դառնալ, ի մայր մտանել «արևի մայր մտնելո» Յայսմ. Եղիշ. խաչել. ի մայր դարձուցանել «ճրագը հանգցնել» Ոսկ. մ. գ. 16. մայր արևու «արևմուտք» Լաստ. որից արևմայր կամ արևմարք «վերջալոյս» Վստկ. 45, 116. մարիլ «աստղը մայր մտնել» Վստկ. 45. ան-մար (նորագիւտ բառ) «անշէջ» Ադամ. ՅՈՈ. գաւառականներում ունինք բայական ձևով մարել «հանգցնել», մարի, «հանգիլ (լոյսի, կրակի)», կրկնութեամբ՝ մարմրիլ «առկայ-ծելով՝ կամաց կամաց շիջանիլ» ևն։ Հմմտ. նաև մառ։-Ըստ՝ իս այստեղ է պատկանում նաև մայրամած Օրբել. 370. «Վասն որոյ, մայրամած դիմօք մաղթեմ զդասս սրբազա-նիցդ, զի յիշման զմեզ արասջիք արժանի»։ ՆՀԲ մեկնում է բառս «մածեալ ի մայր հա-սարակաց՝ ի հող, գետնամածեալ», որից էլ ԱԲ «հողի կպած». պէտք է հասկանալ «խա-ւառամած, մթամած»։

• չընդունելով ՆՀԲ-ի մեկնութիւնը, մայր համարում է անկախ արմատ, «մթու-թիւն» իմաստով։


Ման (ի)

s.

spinning;
circular motion, turn, revolution;
— առնուլ, — գալ, to turn, to move round;
to take a walk;
պտղոց —, bloom on fruit;
cf. Մանանայ;
mina (measure).

• «մանանայ» Ել. ժց. 31. «Անուանե-ցին որդիքն Իսրայելի զանուն նորա ման». ուրիշ վկայութիւն չկայ։

• «մի տեսակ քաշ, որ ըստ Շիր. =44 ունկի» Գ. թագ. ժ. 17 (երեք մանք ոսկւոյ ի մի զէն). ուրիշ վկայութիւն չկայ։

• ԳՒՌ.-Նոր փոխառութեամբ՝ Մրղ. ման «մի լիտր», Շմ. ման «կէս փութ, 20 ֆունտ», Սլմ. ման «հեղուկաչափ, որ առնում է մօտ երկու շիշ»։


Մանանայ (ի, ից)

s.

manna.

• = Ասոր. [syriac word] mannā հոմանիշից, որ է եբր. [hebrew word] mān «մանանայ». ըստ Ել. ժզ 13-31 կազմուած է եբր. [hebrew word] man hū̄-«զի՞նչ է այս» ձևից. «Եւ եղև ընդ առա-ւօտն՝ ընդ արկանել ցօղոյն շուրջ զբանա-կաւն, և ահա ի վերայ երեսաց անապատին մանը իբրև զգինձ, սպիտակ իբրև զեղեամն ի վերայ երկրին. Իբրև տեսին զայն որդիքն Իսրայելի, ասեն ընկեր ցընկեր. Զի՞՛նչ է այս. քանզի ո՛չ գիտէին զի՛նչ իցէ... և անուանե-ցին որդիքն Իսրայելի զանուն նորա ման. և նա էր իբրև զսերմն գնձոյ սպիտակ, և համ նորա իբրև զխորիսխ մեղու»։ Ս. Գրքի թարգ-մանութեամբ մտած է բազմաթիւ լեզուների մէջ, ինչ. յն. μάννα, լտ. manna, արաբ. [arabic word] mann ևն։ Հիւբշ. կարծում է, որ բա-ռը ասորերէնից սխալ տառադարձութեամբ անցած է մեզ։ Դիտելի է սակայն, թէ մա-նանան Հայաստանի մէջ էլ է գտնւում, և յատկապէս Տարօնի կողմերը, ուր դեռ մին-չև այսօր պահում է այս անունը։ Արդեօք պէտք է ընդունիլ թէ բոլոր այս գաւառական ձևերը Ս. Գրքի թարգմանութիւնից, այսինքն գրական ճամբո՞վ են յառաջացել, թէ ընդ-հակառակը մանանայ ուղղակի ժողովրդա-կան փոխառութիւն է՝ հարաւային Հայաս-տանի ասորիների բարբառից և այստեղից էլ անցել է Ս. Գրքի թարգմանութեան։-Հիւբշ. 310։

• ԳՒՌ.-Ալշ. Երև. Կր. Մշ. Շմ. Ջղ. Սլմ. Ռ. Տփ. մանանա, Մկ. մmնmնա, Ղրբ. մնա՛նա, Ախց. շփոթուելով յաջորդ բառի հետ՝ դար-ձել է մանանէղ. այսպէս նաև Սլմ. մանանեխ (ըստ Ա. Աթայեան, Սալմաստ, էջ 162)։ Սր-րանից կազմւած ձևեր են՝ բերանը մանանայ չդնել Երև. Ղրբ. «ոչինչ չուտել», մանանայ անել Ղզ. «մի քիչ բան ուտել», անմանանայ Ղրբ. «անսուաղ, քաղցած»։-Այս բառից կազմուած իգական յատուկ անուն է Մա-նան։-Ըստ Ոզմ. մանանա «մի տեսակ բոյս է»։


Մանգղիոն (աց)

s.

engine of war, machine.

• ՆՀԲ «նոյն է ընդ մենքենայ, մեքենայ, յն. միխանի, լտ. մաքինա, պրս. մէն-հէնիյք»։ Հիւբշ. 363 դնում է յունարէ-նից։ Meillet Kev. ét. arm. I. էջ 11 ա-րամերէնի միջոցով անցած է գտնում։


Մանկլաւիկ

s.

court-page, courtier.

• «սենեկապան արքայի, ար-քունի սպասաւոր» Վրդն. պտմ. տպ. Վենետ. էջ 77 (իբր օտար բառ գրում է և մեկնում «Մանկլաւիկքն, որք են սենեկապանք ար-քայի և մօտակայք»). աւելի ուղիղ ձևն է մանգլաւիտ Նար. խչ. 380 (դրուած է սեռ. մանգլաւտի ձևով, որից ՆՀԲ հետևցնում է ուղ. մանգլաւտ, որ սխալ է)։

• ՆՀԲ հտ. Բ. էջ 205 գ «որպէս մանուկ լաւիկ», բայց էջ 1057բ տալիս է ուղիռ մեկնութիւնը։ Նոյնը Պատկ. Maтepiаль l, 3։ Ուղուրիկեան (տես ԳԲ, էջ 893 և 1405) լտ. manus «ձեռք» + clava «մահակ» (իբր ձեռքը մի լախտ կրող արքունի սենեկապան)։


*Մանչ

cf. Մանուկ.

• = Բնեև հալ բառ՝ հնխ. mas-«տղայ» ար-մատից, որի ժառանգն է նաև լտ. նուազա-կան mas-culus «արու»։ Ուրիշ լեզուի մէջ չի գտնւում բառս։ Հայերէնի մէջ mas-պիտի տար մա, բայց արմատը չ աճականով աճե-լով դարձել է *մաչ, որից էլ ռնգականի յա-ւելմամբ՝ մանչ.-յետին շրջանի հայերէնի մէջ ռնգականից յետոյ յաճախ է լինում այս-պիսի յաւելում՝ մանաւանդ չ ձայնից առաջ. ինչ. կանանչ, ճանանչ, ամանչել, զոնքանչ, կարմունջ, մանճ, կամանց, մենծ, մենք, լինգ՝ փոխանակ կանաչ, ճանաչ, ամաչել, զոքանչ (նախ շրջուած զոնքաչ), կամուրջ, մաճ, կամաց, մեծ, մեք, նիգ։-Աճ.


Մանրագոր (աց)

s.

mandrake, mandragorous.

• , ի-ա հլ. «մի տեսակ թըմ-րեցուցիչ բոյս. լտ. atropa mandragora» Ծն. լ. 14-16, Երգ. է. 13, Ագաթ. Վեցօր. 88, 89. Եզն. -այս բառը Լծ. նար. կէ. մեկնում է. «Ամենայն պտղի մանրագոր ասեն, որ զծաղիկն ի ծայրն ունին, որպէս մասուրն և սինձն. Եւ դարձեալ՝ ազգ մի խնձոր կայ վա-ղահաս, մանրագոր ասի, կարմիր է և անաւ-շահոտ». (վերջինը ՆՀԲ համարում է «ափի-ոն, խաշխաշ»). իբր Մոկաց նահանգի պը, տուղ է յիշում Խոր. աշխ. 608։


Հոյզ (հուզոյ)

s.

sap, juice;
extract;
mucilage.

• , ո հլ. «ծառից վազած հիւթ, խէժ» Վեցօր. 101, 186. ունինք նաև հոյծ։ Բառ. երեմ. էջ 185 և հոյժ ՀՀԲ սխալագիր գրչու-թիւնները. նոր գրականում նշանակում է աոհասարակ «քամուած հիւթ», որից հուսա-թաղաևթ։

• Brosset JAs. 1834, 369-405 իրար լծորդ է դնում հոյզ, խէժ, խոյզ։ ՆՀԲ լծ. թրք. óz «հիւթ» և gōz yašə «ար-ցունք»։ Հիւնք. տճկ. óz «հիւթ»։ Karst, Յուշարձան 408 սումեր. uzu «միս, ճարպ», 421 թրք. yaš, is, iz «թաց», yuz-mek «լողալ», Թիրեաքեան, Բազմ. 1913, 341 թրք. 5z։


Հոյն (հունի)

s.

cornel, cornelian cherry;
cornel-tree.

• , ի հլ. (գրուած նաև հոն, հուն) «ցր-ղալ, չում, տճկ. գըզըլճըք, լտ. cornus» Ա-գաթ. որ և հիւն Մագ. թղ. 138. ծառը կոչ-ւում է հունի, հոնի, հնի (ըստ ՀԲուս § 1715), իսկ ՓԲ դնում է հոնենի։

• Պատահական նմանութիւն ունի ման-ջուր. ❇ una «մի տեսակ կար-միր ու քաղցր պտուղներով թուփ է՝ բարբարիսի նման»։

• ԳՒՌ.-Ղզ. Տփ. հուն, Գոր. Ղրբ. հիւն, Հճ. հին, Երև. ֆօն, որից Ղրբ. հի՛ւնի, Հճ. հնընի, Երև. ֆօ՛նի «հունի ծառը». նոր բառեր են հունոտ, հունաթթու, հոնեսպաս։


Հոռի

s.

the second month of the ancient Armenian calendar.

• = Փոխառեալ է կովկասեաններից. հմմտ. վրաց. ორი որի, ჭერი հերի, մինգր. žiri, žuri, ինգ. or, oor, սվան. ori, heri, yervi, լազ. žur, žur, ǰur. բոլորն էլ նշանա-կում են «երկու», հոռի ամսանունը առնուած է իբր «երկրորդ ամիս», ինչպէս սահմի՝ եր-րորդ ամիս, կովկասեան «երեք» բառից։

• Հներից Վանակ. տարեմ. և Տաթև. հաոդ. 200 ստուգաբանում են հորել «թաղել» բայից. «Հոռի, զի հորեն երկ-րագործք և մշակք, զցորեան և զգինի ի շտեմարանս ժողովելով»։ Նոյնպէս է նաև Տաթև. ձմ. ա, որ մի քիչ յետոյ էլ ասում է. «Հոռի զխորհրդակցութիւն ա-սէ, յորժամ առաքեաց զհուրն ի ջուրն և նկարեաց զամենայն»։ Երզն. տօնապ. (տե՛ս Ալիշան, Հին հաւ. էջ 140) ասում է թէ այս ամիսը նախապէս կոչւում էր մատրան և Խոռէն անունով մէկի պատ-ճառով կոչուեցաւ Հոռի։ Վերի մեկնու-Ռիւնը տուաւ նախ Brosset, JAs. 1832, 528։-Պատկ. O названiяxъ древнихъ арpм. мъсяцевъ 1871, էջ 38 կցում է զնդ. xšaϑra vairyn «մետաղների պա-հապան ոգին», պրս. [arabic word] šahrē-var «է անուն հրեշտակի՛ միոջ, որ է վե-րակացու հանքաց և հրոյ. 2. է անուն չորրորդի աւուր իւրաքանչիւր արեգակ-նային ամսոյ», աղուան. oreli «10-րդ ամիսը»։ Վրացականի հետ են կապում

• նաև Բագմ. 1845, 82, Հ. Ե. Տայեցի՝ Բազմ. 1897, 337, Բասմաջեան՝ անդ, էջ 339, Աճառ. անդ՝ էջ 394, Հիւնք. եα 313։-Ալիշան, Հին հաւ. 139 կցում է խոռ (Հայկի որդին), եգիպ. Հոր. Orus, յն. լտ. Հորա «դիցուհի գեղեցկութեան», գւռ. խորոտիկ և պրս. խոր «արև», իսկ էջ 338 պրս. խուրտատ ամսանունըչ Յա-կոբեան, Բանաս. 1900, 37 քաղդ. airu, եբր. iyyar, արաբ. ասոր. ayyar «երկ-րորդ լուսնային ամիսը», պրս. xōr «արև» ևն։ Պատահական նմանութիւն ունի չին.> orh4 «երկու»։


Հոս (ք, սից)

s.

flux, fluxion;
effluvia;
effusion.

• Klaproth, Asia pol. 100 արաբ. ❇ seil, պրս. sil «հեղեղ»։ Տէրվ. Նախալ. 110 հոսել և հրոսակ դնում է հնխ. srus արմատից. հմմտ. սանս. սրու, յն. ῥέω ῥεῦμα «հոսանք, գետ» ևն։ Հիւնք. հիւ-սել բայից։ Patrubány ՀԱ 1908, 213 հնխ. ponts-ձևից, որ տես հուն։

• ԳՒՌ.-Տփ. հուսիլ «հոսիլ», հուսան «հռ. սանք», Խրբ. հօսիլ «երնել» (նոյն բառն ու-նին նաև Բլ. Բն. Պրտ.), Երև. ֆօսան «բուք», որից հոսանակապ «բքարգել»։ Հետաքրքրա-կան է մանաւանդ հոսելի Ախք. Արբ. Կր. «հեծանոց, եղան», որ ունի Խտջ. հուսէլի Սվեդ. հիսսիլա, Բլ. հօռսէլի, Մշ. հօրսըլի, Ղզ. հուրսըլի, Երև. ֆօրսըլի ձևերը, որոնք ցոյց են տալիս հորս-արմատը. սրանից ր-ի անկումով յառաջացել է հոս-իլ։


Հովիտ (վտի, վտաց)

s.

valley, vale, dale;
plain.

• , ի-ա հլ. «ձոր» ՍԳր. «ցածր բըլ-րակ, մի քիչ խոր՝ դարուվար տեղ» ԱԲ. «խո-ռոչ» Պղատ. տիմ. որից հովտանալ Նիւս. երգ. հովտագոյն Փիլ. հովտաձև Խոր. Արծր. հովտային Ասող. հովտութիւն Փիլ. լին. հով-տաբար Նիւս. կազմ. բոլորահովիտ Թէոդ. կոյսն. ջերմահովիտ Յհ. կթ. գրուած է ովիտ Խոր. Ա. 16. Արծր. հրտր. Պատկ. 112. եր-կու ձևով էլ մտնում է բազմաթիւ տեղական յատուկ անունների մէջ. ինչ. Բալահովիտ, Կոգովիտ, Աղիովիտ, Արճիշակովիտ ևն-


Հովիւ (վուի, վուաց)

s.

pastor, shepherd, herdsman, neatherd;
հովուի գաւազան or բիր, shepherd's rod or staff, wild thistle, dipsacus sativus, damasonium;
մանուկ —, shepherd-boy;
աղջիկ —, shepherdess, shepherd-girl, shepherd-lass.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. ovi-pā «խաշնա-պահ, հովիւ» ձևից. սա մի հին բարդութիւն է, որի մասերն են՝ հնխ. oui-«ոչխար»+pā «արածել, արածացնել». առաջինի ժառանգ-ներն են սանս. avi, յն. οίς, լտ. ovis, ումբր. oui, uvef, հիռլ. ōi, լիթ. ovis, լեթթ. avs, հսլ. ovica, ռուս. овцa, հիսլ. er, անգսք. ēowu, ēowe, հսաքս. ewi, հբգ. ouwi, ou. բոլորն էլ «ոչխար» (Pokorny 1, 167, Walde 550, Boisacq 692, Trautmann 20). երկրորդից ունինք՝ լտ. pāsco, հսլ. pasa, pasti «արածել», յն. πῶῦ «հօտ» ևն (Po-korny 2, էջ 72-73)։ Երկու արմատները առանձին պահուած չեն հայերէնի մէջ։ Հնխ. owi-նշանակում էր «ոչխար», առանց սեռի խտրութեան. այս վիճակը պահում են դեռ սանս. յն. և լտ. լեզուները. գերմանականում և կելտականում վերածուեց իգականի, լի-թուաներէնը նոյնպէս պահեց իգականի հա-մար, արականի համար ստեղծելով āvinas «խոյ». իսկ սլաւականը մասնիկների տար-բերութեամբ զանազանեց ovъ-nъ «խոյ» և ovь-ca «մաքի» (տե՛ս Ernout-Meiliet 684)։

• Windisch. 22 լտ. pasco, pavi «հով-ուել» ձևի հետ։ Lag. Urgescn. III pa արմատից։ Տէրվ. Նախալ. 91 հօտ, պա-հել, լտ. pasco, յն. πάομαι «ստանալ, ունել». πῶῦ «հօտ», ποιμήν «հովիւ» ևն ձևերի հետ հնխ. pa արմատից։ Նոյնպէս է նաև Muller, WZKM 6, 266. Աւելի յետոյ Müller WZKM 8, 282 և Bugge KZ 32, 16 առաջարկեցին վերի մեկնութիւնը, ճիշտ այնպէս՝ ինչպէս ու-նինք յն. οἰοπόλος, սանս. avipālá-«ոչխարի հովիւ», gōpá-, gopal'a-«նախրորդ»։ Այս մեկնութիւնը ոմանք ընդունում, ոմանք էլ մերժում են։ Մեր-ժում է Հիւբշ. 468, պատճառ բռնելով այն՝ որ ո՛չ հնխ. oui և ո՛չ pā-արմա-տից ո՛չ մի հետք մնացած չէ հայերէ-նում։ Այս առարկութիւնը ուժ չունի, որովհետև շատ լեզուներում աատահում են երբեմն արմատներ, որոնք այլուր կորած և միայն մի որևէ բարդութեան կամ ածանցման մէջ պահուած են լի-նում. յիշենք հայերէնից *հուն «կրակ» (պահուած հնոց բառի մէջ), *տի «կապ» (պահուած սամետի, կալոտի բառերի մէջ), *տի «մեծ» (պահուած տիկին, տէր. տիեզերք բառերի մէջ), անդ «շեմք» (պահուած դրանդ բառի մէջ) ևն։-Bartholomae SA' 1, 239 և Wo-chenschr. f. kl. Phil. 1898, էջ 1054 ըն-դունում է հակառակ Հիւբշմանի։ Pe-dersen, Նպաստ 8 դնելով -իւ մասնի-կով՝ հով «շուաք» (իբր պաշտպան, ա-պաստարան) բառից, հետևցնում է ա-ռանց որևէ պատճառաբանութեան՝ թէ «ovi-pā ձևին մասին ամէն խնդիր կը վերնայ»։ Meillet, Dial. ind.-eur. 73 և MSI 18, 264 գեղեցիկ է գտնում Mül-ler-ի մեկնութիւնը, բայց ❇>վ ձայնա-փոխութիւնը դեռ ապացուցուած. չի հա-

• ԳՒՌ.-Ալշ. Երև. Հմշ. Մշ. հօվիվ, Սվեդ. հուվէվ, Մկ. Վն. խօվիվ, Ոզմ. խօվէվ. Չրս. հօվիգ. նոր բառեր են հովուարած Խրբ. «հո-վիւ», հովիւխաբան «մի տեսակ թռչուն» Մշ.։


Հորդ

adj.

trodden, frequented.

• «կոխուած, շիտակ (ճամբայ)» Ոսկ. գծ. 10 (չունի ՆՀԲ). որից հորդել «ճամբան բանալ, մաքրել, պատրաստել» ՍԳր. Ոսկ. մ. ա. 15 և ես. Եփր. ել. (գրուած նաև խոր-դել Պիտառ). հորդիլ «երթալ, տարածուիլ» ԱԲ. հորդան տալ «ճամբայ հանել, յառաջ վարել, քշել (զօրքը, ոչխարները ևն)» Սղ. հէ. 52. Յհ. կթ. ռահահորդ «ճանապարհորդ» ննորհ. տաղ. ներհորդիլ «յառաջ խաղալ, յառաջանալ» Յհ. իմ. ատ.։

• ՆՀԲ հարթել, յարդարել, յորղել, ռմկ. ղորդել, խորդել, թրք. օրտու եիւրիւթմէք «բանակը յառաջ վարել» ձևերի հետ։ Հիւնք. յն. ὄρϑόω «ուղղել, առաջնոր-ռել, հովուել»։ Scheftelowitz BВ 29, 21 սանս. par «յայնկոյս վարել», յն. πορος «անցք», անգսք. faran «անցնիլ, եր-թալ» ևն բառերի հետ. հայերէնը իբր անց. դերբայ հնխ. prto-ձևից։ Այս մեկնութիւնը ընդունում են Walde 602, Boisacq 758 և Pokorny 2, 39։ Karst, Յուշարձան 421 լտ. porro, գերմ. Furt, յն. περαίνω «կատարել, վերջացնել, անցնիլ», թթր. yor, yur, yur. «քայլել»։

• ԳՒՌ.-Ալշ. հօռտել, Բլ. հօրտել, Մշ. հօր-թել, Սլմ. խորթել, Հմշ. Տր. հօրթէլ, Վն. խորտել, Մկ. խուրտիլ, Ոզմ. խուռտիլ «տու-նը աւլել, մաքրել, սրբել», Հճ. հիյթել «ձիւնը տանիքից թափել» (ըստ Թէրզեան, Ամէն. տարեց. 1924, էջ 197), որից Կր. հօրթունք «յարդարանք, մաքրել ու սրբելը», Սեբ. հօր-դ'էլ «ծառը յօտել» (այսպէս նաև Ռ. երևի յօտել բառի հետ խաչաձևմամբ)։ Ուրիշ է ջորդել, խորդել «շինել, յարդարել, յօրինել», որ ծագում է ղորդ<ուղղորդ բառից։


Հորիզոն (ի)

s. fig.

horizon;
-;
— զգալի, երեւոյթ, ուսումնական, իմանալի, sensible, apparent, mathematical, rational -;
քաղաքական —ն մթագնի, ամպէ, the political-horizon begins to lower, to become cloudy;
—ն սկսանի պարզել, the-begins to clear up.

• «տեսութեան սահմանագիծո». ունի միայն ՓԲ. նոր գրական բառ, որից նաև հորիցոնական։


Հու

s.

purulent blood.

• «շարաւալից արիւն». ունի միայն ԱԲ. մէկ անգամ գտնում եմ գործածուած Մխ. բժշ. էջ 63. «Ապա թէ իւր էութիւնն աւիրի, նա հերձե զերակսն և ի յանդամ մին վաթի, հու և շարաւ ընծայի իւրմէն»։

• տիլ», πὸϑω «փտեցնել», πὸϑομαι «փր-տիլ», լտ. pūs «թարախ», puleo «հո-տիլ, թարախոտիլ», գոթ. fuls, գերմ. faulen «նեխել», լիթ. pūvu «փտիլ», pu-lei «հու, թարախ» ևն։ Այս մեկնու-թիւնը ընդունում է Հիւբշ. 468։ Վերի մեկնութիւնս հրատարակուած է Բազմ. 1897, 169 և 1898, 371։. Հիւբշման (անձնական), յետոյ նաև IF Anz. 10, 45 ընդունեց, ըստ որում հայ բառը շատ յետին գործածութիւն միայն ունի։ Հիւբշ-մանի առաջին կարծիքը կրկնում են Walde 626, Boisacq 828 և Pokorny.2, 82, անտեղեակ մնալով վերջին կարծի-քին։


Հուղկահար

cf. Հուղկահարու.

• = Երևի թէ բարդուած է *հուղիկ կամ *հու-ղուկ անծանօթ բառից+հար (հարկանել). հմմտ. պրս. ❇ rāhzan «աւազակ», որ է բուն «ճանապարհ զարնող»։


Հուպ (հպոյ, հպի, ից)

adj. prep. adv.

near, nigh, close, adjacent;
near, close to, by, by the side of;
—, ընդ —, — ընդ, — առ —, ի հպոյ, near, close, at hand;
by and by, shortly, soon, very soon, in a short time;
— լինել, երթալ, մատչել, to be near, to approach, to draw near, to go or come near to, or towards, to go closer to;
to touch.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. sub-ձևից. սրա ամենամօտիկ ժառանգներն են լտ. sub «տա-կը, ըստ, մօտիկ, մերձ, առաջի, տակից, դէ-պի, վրայ», subeo «հուպ լինել, մօտենալ» ումբր. sub-«տակը»։ Այս sub-ձևը կազ-մուած է հնխ. upo նախդիրից, որի վրայ ա-ւելացել է eks-նախամասնիկը, կրճատուե-լով նրանից ek-մասը. իսկ uрo նախդրի տեղ դրուած է իր ձայնդարձր ub-, որի հա-մար հմմտ. յն. ἀπό, լտ. ab։ Ընդհանրա-պես կարծւում էր, թե այս ամբողջ ձևափո-խութիւնը կատարուած է լատինականում. բայց հայերէնի համեմատութիւնը ցոյց է տալիս՝ որ նոյն իսկ նախալեզուեան շռնա-նից է։ Միւս լեզուները ունին միայն հնխ. upo ձևի ժառանգները. ինչ. յն. ὸπό «տա-կը», ύπερ «վրայ», սանս. զնդ. հպրս. upa «առ, կողքին, դէպ, մերձ», գոթ. uf «տակը, վրան», հբգ. oba, ubar, ul, uf, հիսլ. upp, անգսք. up, upp, հիռլ. fo, կիմր. quo-, գալլ։ vo-«տակը» ևն. նաև լտ. super «վրայ», ումբր. super «վրայ» (Walde 748, Boisacq 1005, Pokorny 1, 192)։

• «սեղմում, սեղմել» իմաստով. գտնւում է գաւառականներում. այսպէս հուպ տալ Երև. Լ. Ղզ. Ղրբ. Շմ. Տփ. (=խուպ տալ Ջղ.) «սեղմել», հուպ գալ Երև. «սեղ-մուեւ», որից իմաստի զարգացմամբ՝ հուպ Ղրբ. «փակ, գոց», հուպ ունել Ղրբ. հուպ ա-նել Շլ. «փակել, գոցել», հուպ գալ Ղրբ. «գոցուիլ, փակուիլ», հպնափայտ Ղրբ. «գոր-գի ոստայնի գերանները սեղմող փայտը»։ Այս բառից ազդուելով է անշուշտ, որ այժմ Կովկասում ոմանք ընդ հուպ «իսկոյն, շու-տով» բառը գործածում են «պինդ կպած, քիպ»! նշանակութեամբ։


Հուսկ

adj. adv.

last;
— յետին, վերջին, the last, the last of all, the hindmost;
— յետոյ, — ուրեմն, after all, at last, lastly, finally.

• «յետին, վերջին, ամէնից յետոյ». գործածւում է մանավանդ հուսկ յետին, հուսկ յետոյ, հուսկ վերջին դարձուածների մէջ՝ Ծն. լգ. 2. Ա. կոր. ժե. 8. Եւս օր. աւե-լի անկախ ձևով կայ հուսկ կրտսերն Եւս. քր. հուսկ յեզր մագաղաթին Փարպ. առհասարակ գործածւում է անհոլով. միայն Մագ. թղ. ունի ի հլ. (Ի հուսկիցս կարծեաց)։


Հռոգ (ի, իւ)

s.

salary;
bursary.

• = Բիւզ. յն. ῥὸγα «ժողովրդին բաշ-խուած դրամ», որ փոխառեալ է լտ. eroqatio ձևից (Sophocles 971). սա էլ ծագում է ero-go «ծախսել, դրամ բաժանել՝ յատկապէս ժողովրդական ծախսերի համար» բայից. յոյն բառը նշանակում է նաև «զինւորներին տրւած թոշակ, տարեթոշակ» (Կոստ. պերփ. de admin. imp. էջ 185, 187). յունարէնից է փոխառեալ նաև վրաց. როკი րոքի, როღაი րողաի «ռոճիկ. 2. պարգև»։-Հիւբշ. 362։

• ՆՀԲ նոյն համարելով ռոնիկ բառի հետ՝ դնում է իբր պրս. րուզի, րըզգ ևն։ Պատկ. Изсльд. էջ 18 նոյն ընդ ռոճիկ։ Հիւնք. պրս. րուզ, րուզի, րունի։ Ուղիղ մեկնեց նախ Brockelmann, Ուս. փոխ. բառից, էջ 91։


Հռչակ (աց)

adv.

cf. Համբաւ;
exultation, rejoicing;
solemnity, pomp;
—աւ, solemnly, pompously;
— հարկանել, cf. —եմ;
— լինել, to be heard, published, divulged;
— հարկանիլ, to be spread the fame of;
եւ երթայր — զնմանէ ընդ ամենայն կողմանս, and the fame of him went out into every place of the country round about;
— ընթանայ, it is reported, there is a report, they say;
the report is spread;
it is rumoured.

• , ի-ա հլ. «ուրախութեան ձայն՝ աղաղակ» Ա. մն. ժե. 28. «անուն, համբաւ» ՍԳր. որից հռչակ հարկանել «անուն հանել» Մրկ. ա. 45, Բ. կոր. բ. 14. հռչակել Ագաթ. Փարպ. հռչակեցուցանել Ոսկ. բ. տիմ. հըո-չակական Ագաթ. հռչակաւոր Ագաթ. բարե-հռչակութիւն Ոսկ. յհ. բ. 37. բազմահռչակ րահռչակ Կիւրղ. գնձ. տխրահռչակ (նոր բառ)։


Հրեշտակ (աց)

s.

angel;
deputy;
messenger, envoy, ambassador, legate;
courier, express;
indication, sign, token;
—ք, the angels, heavenly spirits;
— հայրապետին հռովմայ, nuncio, the Pope's -;
— մարտի կամ հաշտութեան, herald;
պահապան —, tutelary or guardian-angel;
— տեառն, angelus;
բարի —ք, the good angels;
չար —ք, the evil spirits;
—դ իմ ! my angel ! my darling !
—ս առնել, առաքել, արձակել, յղել, to send a messenger or ambassador.

• -Պհլ. *frēštak բառից, որ թէև չէ աւան-դուած, բայց հմմտ. մանիք. պհլ. [hebrew word] frištag «մարգարէ, հրեշտակ» (Salemann, Manicháische Stud. ЗАН 8, 119), պրս. [arabic word] firesta, նորը՝ [arabic word] firista «հրեշտակ», հպրս. *fraišta-և զնդ. fraēš, ta-«պատգամաւոր». բուն նշանակութիւնն է «ուղարկուած, առաքեալ» և ծագում ի fra-մասնիկով՝ aēš-«շտապել, շարժու-մի մէջ դնել, ուղարկել (զօրք, բանակ ևն)» բայից (անց. դերբ. išta-). ձևի հա-մար հմմտ. հպրս. frāišayam «ուղարկեմ», սանս. prēšayati «ուղարկել» (Bartholomae 975, Horn § 8196*), իսկ իմաստի զար-գացման համար հմմտ. արաբ. [arabic word] ma-lāk «հրեշտակ. 2. դեսպան», բուն «ուղար-կուած» (Կամուս, թրք. թրգմ. Գ. 72 և 110), ինչպէս նաև չեչէն. elča «մարգարէ», որ թրք. ︎ elči «դեսպան» բառն է։ Պրս. բառից փոխառեալ են նաև բելուճ. p'irištaγ, ուտ. faršta (Մ. Լ. Բարխուդարեանց, Առուա-նից երկիր, էջ 93), քրդ. firište։ Հայերէնի մէջ հրեշտակ համապատասխանում է իրան. firešta (>*հիրեշտակ) ձևին.-պհլ. *frēstak տալիս է *հրէշտակ>հրիշտակ, իսկ նորա-գոյն firišta(k) ձևը տալիս է հիրիշտակ >հրշտակ. երկուսն էլ գործածական միայն գաւառականների մէջ-Հիւբշ. 184։


Հրէշ (հրէշից)

s.

monster;
portent, prodigy, moon-calf.

• Պատև. խոր. աշխ. 1877, էջ 80 տար-բեր արմատից է դնում հրեշերէ, իբր արաբ. [arabic word] hiriš կամ haris «մէկ եղջիւրով խառնագազան, մի տեսակ օձ, ռնգեղջիւր»։ Հիւնք. հրեշտակ բառից։ Կաա ունի՝ արդեօք վրաց. რამი րաշի «առասպելական ձի», որի հետ նոյն է Ախց. հրաշ, պահուած միայն Հրաշին պէս եկաւ դարձուածում։ Ֆնտգլեան, Կոչնակ 1931, л 40 զնդ. frayaši «ամէն մէկի պահապան ոգին»։

• ՓՈԽ.-Պէտէլեան, Արևելք 1888 նոյ" 8-9 սրանից է դնում Ատանայի թրքախօս Հայոց, Տաճկաց և Յունաց մէջ գործածուած հրէիկ «հսկայ մարդ» (իբր հրէշիկ), որ շատ կաս-կածելի է։


Հիռ

s.

turn;
— գալ, to turn round and round;
to revolve;
— շրջանակել, to turn, to turn or whirl round, to revolve.

• «շրջան, պտոյտ». անկախ գռռծածա-կան չէ. այլ միայն ոճով. այսպէս՝ հիռ գալ «ատտիլ, դառնալ, շուռ գալ» Փիլ. Խոսր. 204 Նիւս. կազմ. հիռ շրջանակել «պտտացնել» Լմբ. սղ. որից ունինք արագահիռ «շրջանա-կի վրայ շուտով դարձող» ԱԲ. հռիկ գալ «դառնալ» Փիլ. լիւս. 135 (տպ. հռիկղ). հռի-ռայօղ «դարձող, պտտւող (երկինք)» Մագ. թղ. 20 (նոր տպ. հռիգօղ), հիռալ «ղառնալ». հիռական «դարձող» (այս երկու ձևերը գիտէ միայն ՀՀԲ)։


Հիրիկ

s. bot.

Iris, rainbow;
flag, iris;
— լճասէր, halophila, sword-grass, yellow waterflag.

• «լաղթեալ». ունի միայն Բառ. ե-րեմ. էջ 182։


Հիւանդ (աց)

adj.

sick, ill, unwell, unhealthy, diseased;
suffering, patient;
invalid, infirm;
— լինել, cf. Հիւանդանամ;
լինել մահացու, վտանգաւոր —, լինել — ի մահ, to fall seriously ill, dangerously ill;
դարմանել, խնամել զ—, հսկել առ —ին, to nurse, to take care of, to tend, to assist, to watch by, to sit up by;
յայց ելանել —աց, to visit patients;
— հոգւով եւ մարմնով, ill both in body and mind;
— եղէ, I have been ill.

• ՆՀԲ արմատը վանդ, պրս. վէնտ «աշ-խատութիւն, տարժանումն» (յիշում է վանդեմ բառի տակ)։ Հիւնք. յն. ἀυαντή «ցամաքեցուցիչ» բառից։ Bugge KZ 32, 15 և՛ IF 1, 453 համեմատելով յն. πῆμα «տառապանք, դժբախտու-թիւն» և սանս. pāpmán «դժբախտու-թիւն, վնաս, մեղք» բառերի հետ, դնում է հնխ. pēmantó-ձևից. հոմերական ἄπήμαντος «ողջ առողջ» ձևին ճիշտ համաձայն է գալիս հյ. անհիւանդ։ Այս մեկնութիւնը ընդունում է Brugmann, Grdr2, 1, 403 և 510, և նախաձեր դնում է *pēvnto-։ Հիւբշ. It Anz. 10, 48 յի-շում է այս և նկատում է, որ *pevnί-պիտի տար *հուանդ, ուստի աւելի լաւ է դնել *peivnt-? Bugge-ի մեկնութիւնը ւեռում են նաև Boisacq 780 և Pokorny 2, 8, վերջինը դնելով հնխ. pē-«ցաւիլ, վնասել» արմատի տակ։ Մառ (տե՛ս Sa-lemann. Manichaische Stud. ЗАН 8, 92) պհլ. ❇ «հիւանդ»=մանիք. պհլ. [hebrew word] xīndg բառի հետ, որ թերևս պէտք է ուղղել [hebrew word] xīvandak։ Ըստ Մարքվարթ (անձնա-

• կան) այս պհլ. բառը պէտք է կար-դալ xīvand, xīvandak «հիւանռ». x։ vandakih «հիւանդութիւն», որից փո-խառեալ է հայր։ Պատահական նմանու-թիւն ունին վրաց. ավադ, ավաթ, ավա-դա «վատ, տգեղ, հիւանդ», ավադոբա, ավադտղ'ոփոբա «հիւանդութիւն», ինգ. ավադ «հիւանդ», ավադղ'աֆայ «հիւան-դութիւն», աւար. untun, unt'un, unt'la, untaran «հիւանդ» և լակ. hintu «հի-ւանդ»։

• ԳՒՌ.-Ագլ. Ալշ. Երև. Խրբ. Մշ. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. Տփ. հիվանդ, Ախց. Կր. հի-վանտ, Տիգ. հիվmնթ, Ակն. Հճ. Հմշ. հիվօնդ, Զթ. հիվօնդ, հիվոնդ, Սվեդ. հիվունդ, Ղրբ. հէ՛վէնդ, Ասլ. հվանդ, հվա*, Մկ. Վն. խի-վանդ, Սլմ. խիվանդ, խվանդ, Ոզմ. խէ՛վանդ. ածանցների մէջ ձայնաւորի անկումով ու-նինք՝ Սչ. հիվընդըդ «հիւանդոտ», Ննխ. հի-վընդնալ, հիվըննալ, Պլ. հիվընդնալ, հըվըդ-նալ (կտր. հըվըձձա), Սեբ. հըվընդեալ,, Տփ. հիվընդանալ. Ագլ. հիվընդm՛նիլ, Ասլ. հըվը'-նալ, Վն. խիվընդնալ (կտր. խիվընձm), Զթ հօվօնդնօլ, հօվօնդնոլ (բայց հը'վը'նդու-թը՛ն), Հմշ. հիվըննուշ։ Նոր բառեր են հի-ւանդատեղ, հիւանդադարձ, հիւանդատէր, հիանդիկ, հիւանդկախ, հիւանդկալ, հիւան-դուկ, հիւանդտես ևն.-Երև. մնկ. հիանդ։


Հիւթ (ոց)

s.

humour;
moisture;
succulency;
— պտղոց, juice;
syrup;
— բուսոց, sap;
— մսոյ, gravy;
— փորոտեաց, intestinal juices;
— ստամոքային, gastric juice;
ապակային —, vitreous humour.

• , ո հլ. (յետնաբար ի հլ.) «նիւթ, տարր, հոյզ (մանաւանդ խոնաւութեամբ), ծուծ, իսկութիւն» ՍԳր. Եզն. Ագաթ. Կորիւն, որից ունինք հիւթաբեր Եզն. հիւթեղ Ոսկ. մ. ա. 5. հիւթանիւթ Կոչ. 50. Կիւրղ. ծն. ան-հիւթանիւթ Թղ. պրոկղեայ ՀԱ 1921, 18, հիւ-թել «կազմել, գործել» Ճառընտ. Եղիշ. ան-հիւթ Ագաթ. նմանահիւթ Նար. խչ. պատ-շաճահիւթ ԱԲ. պղնձահիւթ Կիւրղ. խչ. հիւ-թալի (նոր բառ)։

• -Բնիկ հայ բառ՝ հնխ. sip-to ձևից, որ ծագում է to-մասնիկով՝ seip-(ստորին ձայնդարձը sip-) «կաթկթիլ, ծորիլ, մէջի հե-ղուկը դուրս թորիլ. հեղուլ, քամել, մզել» արմատից։ Նշանակութեան զարգացման համար հմմտ. յն. χέω «հեղուլ, թափել» արմատից վδλος, γομός «հիւթ, հոյզ»։, Յե-ղակիցներից յիշենք յն. τρύγ-οιπος «գինի պարզելու քամիչ»՝ կազմուած τρός «նոր գինի» + οιπο-(*soipo-) «քամել» արմատից, սերբ. sipiti «անձրևը բարակ մաղել», անգսք. sife, հբգ. sib, գերմ. Sieb, հոլլ. zeef «մաղ», անգսք. sipian «կաթիլ կաթիլ թա-փուիլ, ամանի մրզելը», siftan, գերմ. si-chten «մաղել», մսգ. sever «հոյզ, լոր-ձունք», հֆրիզ. sēver, saver, հբգ. seivar, մբգ. seifer նոյն նշ., մբգ. seifel «թուք», մսգ. sīpen, հոլլ. zijpelen, մբգ. sifen, շվէդ. šipa, դան. sibe «կաթկթիլ, ծորիլ, դանդաղ հոսիլ» (Pokorny 2, 467, Boisarq 987)։ -Աճ.

• Brosset JAs. 1834, 369 ևն վրաց. նիվթի (որ սակայն մեր նիւթ բառն է)։ ԳԴ պրս. [arabic word] hift «այն իր՝ որ գոլով խոնաւ և թաց, փոքր մի սկսեալ է չորանալ». (անստոյգ բառ է. Horn § 1099 գտնում ենք պրս. [arabic word] huft «ումպ», որ կցում է հբգ. sutan, գերմ. saufen «խմել» բառերին)։ ՆՀԲ վրաց. ծուէ՛թի. և յն. βάϑος «խորութիւն»։ Տէրվ. Նախալ. 110 հնխ. su «քամել, ծնանել» արմատից. հմմտ. սանս. su և սրանից էլ sunu «ծնունդ, որդի», savz «հիւթ» ևն, հյ. հիւթ, քամել, քամի։ Այս Su-արմատից են սանս. sutá, զնդ. hu-tī «քամուածք», իռլ. suth «կաթ», որոնց յարաբերութիւնը հայերէնի հետ մերժում է Meillet (անձնական)։ Հիւնք. յն. ὸδωρ «ջուր, քրտինք, ցող, հիւթ»։ Pedersen, Հայ. դր. լեզ. 162=KZ 39, 437 հբգ. fūht, գերմ. feucht «խոնաւ», յն. ύγρός լտ. udus «խոնաւ» բառե-րի հետ։ (Յիշում է Pckorny 2, 5, բայց չի ընդունում)։ Մերժում է Patrubány, Monde or. 2 (190718), էջ 224 և կցում է սանս. siipas «ապուր», հբգ. suf «ա-պուր», հսլ. sūsati «ծծել» բառերին. արմատը *séu «խոնաւ»։ Մառ. Яöeт. cбор. 1, 61 յն. γολός «հիւթ»։


Հիւղ (ից)

cf. Հիւլէ.

• (ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վը-կայութեան) «պարտիզպանի խրճիթ, խուղ» Սղ. հր. 2. Երեմ. իզ. 18. Վրդն. սղ. գրուած է նաև հիղ Կոչ. 351, հուղ, հեղ. բայց յատ-կապէս նկատելի է հեղք (որ և հիղք) Լմբ. սղ. իբրև եզակի գործածուած. Հիղք մրգա-պահացն պարիսպ է և ամրութիւն. Լմբ. սղ. հը. հմմտ. Իբրև զհիղս մրգապահաց. Երեմ. իզ. 18։ Նոր գրականում ընդունուած է մի-այն հիւղ, որից հիւղակ «փոքր խրճիթ»։

• ՓՈԽ.-Քրդ. ❇ holik «հիւղակ, խրճիթ» (որից էլ փոխառեալ է Մշ. հօլըք). նոյնպէս և քրդ. և թուրքման [arabic word] huy «ճիլերով շինուած վրան կամ եղեգով ու խը-ռիւներով տնակ» (յիշում է բառս Կամուս, թրք. թրգմ. Ա. 29, 557, Բ. 373 և Գ. 447)։-Պատահական նմանութիւն ունին տաբ. հուլ «գիւղ», թրք. գւռ. Կես. huyuk, uyúk «հիւ-ղակ» (Բիւր. 1898, 713)։

• , ի հլ.? «նիւթ, տարը, նախանիւթ» Եզն. Ոսկ. ա. տիմ. էջ 96. Վեցօր. էջ 25, 26, 28. ասւում է նաև հիւղէ (սեռ. -ի, եայ) Վեցօր. էջ 25, 26, 28, 47. Եզն. Փիլ. Ագաթ. հիղեայ Վեցօր. էջ 4. հիւղայ Վեցօր. 25. հիւ-լէ. Նխ. ծն. վերջին ձևը ընդունուած է արդի գրականում, «atome» նշանակութեամբ, ո-րից հիւլէական, հիւլէականութիւն։

• Իբրև օտար բառ յիշում է արդէն Եզն. էջ 9, «Ջոր հիւղն կոչեն, որ թարգմանի նիւթ», էջ 21 «Որում հիւղն անուն էր. որ է նիւթ», էջ 22 «Նիւթ ինչ, զոր հիւղն անուանեն». մինչև անգամ յունարէնի վրայ բառախաղ էլ է անում էջ 110. «Քանզի նիւթոյ անուն ի նոցա լեզու ի մրուր մերձ է». (հմմտ. յն. Ծλη «նիւթ» և ἰλνς «մրուր»)։ Ուղիղ մեկ-նեցին նորերից Schroder, Thesaur. 16, 47, ՀՀԲ, ՆՀԲ ևն։


Հիւպատոս (աց)

s.

consul;
փոխան —ի, vice-consul;
ի —տոջն, during the consulate of.

• , ի հլ. «փոխարքայ. կուսա-կալ» Ա. մկ. ժե. 16. Միսայէլ խչ. գրուած է նաև հիպատոս Անյ. պորփ. Սարգ. հիւպատ Եւս. քր. Արծր. հիպատ Եւս. քր. ա. 9, Ոսկ, եբր. 500. գործածուած է հիպատ «երկիր, գաւառ» նշանակութեամբ Սասն. էջ 39, 66. սրանցից են հիւպատեան «հիւպատոսներ» Խոր. բ. 47. հիւպատիկք Մխ. դտ. էջ 460. հիւպատոսական Սոկր. հիւպատոսութիւև Խոր. հիւպատութիւն Արծր. հիւպատաւորու-թիւն «հիւպատոսական աստիճան» Ասող. էջ 144 (չունի ՆՀԲ). գրուած նաև իպատոս Արձ. ԺԱ դարու (Վիմ. տար. էջ 27). արդի գրա-կանում ընդունուած է միայն հիւպատոս ձևը, «consul» նշանակութեամբ, որից էլ հիւպատոսարան, փոխ-հիւպատոս։ Առան-ձին տես անթիհիւպատոս, հիւպատի և հիւ-պատիկոս։

• = Յն, ὅπατος «հռովմէական հիւպատոս», ύπατεία «հիւպատոսութիւն», ὅπατιϰός «հիւ-պատոսական». որից փոխառեալ է նաև վրաց. იბატოხი իպատոսի, ვიმატოხი վիպատոսի «հիւպատոս». բուն նշանակու-թիւնն է «վերին, գերագոյն». հմմտ. ὸπὲρ «վեր, վերին» (Boisacq 1002)։-Հիւբշ. 361։


Հիւս (ի, ոյ, ից)

s.

texture, tissue;
tress;
braid;
intertwining, interweaving, wreathing;
knit;
դեղձան —ք, golden tresses;
— ձեան, avalanche, snow-slip.

• , ի հլ. (յետնաբար նաև հիւսոյ) «գըլ-խի մազի հիւսուածք, հիւսկէն զարդ» ՍԳը. Եփր. ծն. Խոր. որից հիւսել Ոսկ. ես. և յհ. ա. 40. Մծբ. հիւսուլ Յուդթ. ժ. 3. Եզեկ. իդ. 17. հիւսեալ Ել. լթ. 19. հիւսանիլ Թէող. մայր. հիւսածոյ Ոսկ. ա. տիմ. ը. հիւսակ Ոսկ. մ. բ. 24. հիւսեակ «մազի հիւսք» Անկ. գիրք հին կտկ. Ա. էջ 166. հիւսկէն Ել. իր. և լթ. Կիւրղ. թգ. հիւսումն Խոր. հիւսուածոյ Նխ. ել. բազմահիւս Պրպմ. բանահիւս Նար ծաղկահիւս Թէոփ. խ. մկ. զուգահիւսեալ Մաքս. եկեղ. եդեմահիւս Թէոփ. խ. մկ. եռա-հիւս Եղիշ. դտ. ևն։-Հիւս ձևի տեղ ունինք հեւս Եփր. ա. տիմ. 239. բայր աւանդուած է նաև հեսուլ Վրք. հց. բ. 478. հուսկուլ, հե-նել, հուսել, հուսուլ, հիսուլ (Պիսիդ. վեցօր. տող 187), յուսանել Եփր. դտ. 343, յօսել Վրք. հց. բ. 464, յօսուլ, յօսնուլ, յուսել Վրք. հց. բ. 98, ՀԱ 1912, 549 ձևերով։

• Brosset JAs. 1834, 369 ևն վրաց. քսովա ձևի հետ։ ՆՀԲ լծ. հիւսէյին իշլէ-մէք! Մորթման ZDMG 31, 432 և 573 մեր բառին է կցում հյ. հիւսն, գերմ. Haus «տուն», բևեռ. huçi «տուն», hվ-çini «հիւսն, հիւսել»։ Justi, Zendsp. 190 ա զնդ. pis «զարդարել», սանս. piç, pinçáti, պրս. abistan, փռիւգ. πεσοινοῦς։ Տէրվ. Նախալ. 105 հիւսել, հիւսկէն, հեսկ դնում է հնխ. viç=visk արմատից, որի պարզական vi ձևից գալիս են սանս. vā, հսլ. viti, լտ. vfere, հյ. հենուլ ևն։ Müller WZKML 8, 282 pis արմատի (pis «գրել», pis «զարդա-րել») *pipis կրկնականից։ Հիւնք. հիւս «ձեան հիւս» բառից։ Scheftelowitz BВ 28, 282 սանս. pā̄ça «չուան, կապանք» և գերմ. fangen «բռնել» բառերի հետ հնխ. pek' արմատից (նոյնը նաև Boi-sacq 778)։ Pedersen, Հայ. դր. լեզ. 142 յն. ύφαινω «հիւսել» բառին ցեղակից։

• Պատահաեան նմանութիւն ունի չին. hsúe3 «ձիւն»։


Հնար (ի, ից)

s. rhet. v. imp.

means, way, expedient;
way, egress;
resource;
solicitude, utmost diligence;
industry, invention, ingenuity;
deceit, artifice, insidiousness, fraud, trick, intrigue;
style, method;
—ք պատերազմի, stratagem;
—ք հայթայթանաց, remedy, means, way;
—ք բժշկութեան, remedy, cure, medicament, medicine, physic;
չարարուեստ, չարիմաց, ճարտարիմաց or խորամանկ —ք, artfulness, craft, shuffling, artifice, cunning, dodge, intrigue, wiles and shifts;
—ս հնարել, խորհել, իմանալ, ի —ս հայթայթանաց մտանել, to bethink oneself of a device or expedient, to tax one's ingenuity, to contrive, to adopt or employ means to;
հնարել ումեք —ս, to deceive, to cheat, to dwindle, to defraud;
to plot, to machinate;
իմանալ զամենայն —ս, to be fertile in expedients;
յանհնար —ս մտանել, to be wavering, irresolute, to vacillate, to hesitate;
to know not which way to turn oneself;
զամենայն —ս հնարել, ի զանազան —ս մտանել, to bend all one's mind to, to task all one's powers of ingenuity and application, to do one's utmost, to use one's utmost endeavours, to do all or any thing one can, to strive with might and main, to try every art, to leave nothing untried, to leave no stone unturned, to move heaven and earth;
որպէսի —ս եւ իմանայցէ ոք, whatever artifice one may employ;
բիւր ազգի ազգի —ս հնարէր, he used a thousand stratagems;
—իւք իմն ուղղեցի, I found means to rectify;
enthymeme;
v. imp. — է, — ինչ իցէ, it is possible, it can be done, it may be;
չէ —, չիք —, չիք ինչ —, it is impossible, it can't be;
it is done;
եթէ գոյր —, if it were possible;
որքան — է, as much as possible, as much as one can;
— էր նմա, he could have done it;
որ —դ ես անհնարից, Thou, to whom nothing is impossible.

• = Պհլ. պազ. ❇ hunar «գիտութիւն» բառից փոխառեալ. հմմտ. զնդ. ❇ hunara-«ճարտարամտութիւն, անձնական արժանաւորութիւն, իմաստութիւն, հնարի-մառութիւն», haδa-hunara «հնարիմաց, ճարտար», պրս. ❇ hunar «ճարտա-րութիւն, հնարագիտութիւն, խելք, միտք. հանճար», hunarvar «հանճարեղ, հնառա-գէտ». պարսկերէնից փոխառութեամբ՝ բե-լուճ. hunar, աֆղան. hunr, քրդ. huner, թրք. huiner, վրաց. უნარი ունարի, բոլորն էլ «մտքի կամ ձեռքի ճարտարութիւն, հնարի-մացութիւն» (Horn § 1108)։ Իրանեան ձևե-րի. հետ համեմատւում են սանս. [other alphabet] sīnara-(նոր հնդ. sundara-) «ուրախ-զու-արթ, վեհանձն, գրաւիչ, գեղեցիկ». բոլորի ծագումը դրւում է սանս. զնդ. nar-«տոա-մարդ, այր» բառից, hu-«լաւ» մասնիկով. իբր թէ «տղամարդութիւն» նախնական նշա-նակութիւնից երանգաւորուած. հմմտ. հիռլ. so-nirt և կիմր. hy-nerth «քաջ, կտրիճ, ու-4եղ» (Pokorny 2, 332)։-Հիւբշ. 181։

• Ուղիղ մեկնեց նախ ԳԴ։ ՆՀԲ «լծ. պրս. հիւնէր, բայց արմատն է ի հայ. հուն, այսինքն անցք, որպէս հունա-րար»։ Müller, Kuhns u. Schleich. Btrg. 3, 84, SWAW 38, 583 և 39, 396 պրս. hunar, զնդ. hunara, սանս. su-nara-։ Հիւնք. մերժելով պրս. հիւնէր, հանում է հյ. հուն բառից։ Դ. Սար-գըսեան, Բիւր. 1898, 483 ար «ճամբայ»

• ԳՒՌ.-Ախց. Երև. Կր. Շմ. Սչ. հնար, Սլմ հնmր, Ալշ. Գոր. Ղրբ. Մշ. Ննխ. հնարք, Սվեդ. հնուրք, Մկ. խնարք1. ուրիշ տեղ գոր-ծածական են նոր փոխառութեամբ հունար, հիւնէր ձևերը. կայ նաև իմաստի տարբե-րացմամբ՝ հնար «ճար, միջոց», հունար «հմտութիւն, վարպետութիւն»։ Բայական ձևով են՝ Ննխ. Սեբ. հնարէլ, Շմ. հնարիլ. Տիգ. հնmրիլ և իմաստի փոփոխութեամբ՝ Սչ. հնարել «միջնորդել», ինչպէս և հնար «միջնորդութիւն»։ Հետաքրքրական ձևեր են Տփ. անհրանէլի «անհնարելի, անհնարին» և հնարաւորուիլ Ախց. «յարմարուիլ, իրար հետ եօլայ գնալ» (Ամատ. էջ 398), որի հետ նոյն է հնաւորուիլ Վն. «մէկի հետ վարուիլն ի-մանալ, ամէնքին հաճելի լինելու բնաւորու-թիւնն ունենալ» և անցողականով՝ հնաւոր-ցընել Մշկ. «գոհացնել, գոհ կացուցանել»։


Հոկտեմբեր (ի)

s.

October.

• = Յն. ὄϰτώβριος, որ փոխառեալ է լտ. october հոմանիշից. բուն նշանակում է «ութերորդ ամիս» և կազմուած է լտ. octo «ութը» բառից. տարածուած է բոլոր եւրո-պական և այլ լեզուների մէջ. ինչ. գերմ. Ok-tober, ֆրանս. octobre, իտալ. ottobre, ռուս. вктябрь ևն. հայ բառը այսպէ՛ս է ձևափո-խուած, ազդեցութեամբ սեպտեմբեր, նոյեմ-բեր և դեկտեմբեր բառերի. հմմտ. վրաց. ოკტომბერი ոկտոմբերի՝ որ նոյն ամսա-նունների ազդեցութեամբ ստացել է աւելորո մ ձայնը։-Հիւբշ. 367։


Հող (ոյ, ով)

s. fig.

earth, clay, dust;
ground, land, soil;
land, territory, dominions;
tomb;
նախնական, երկրորդական, երրորդական, անցողական, ողողական —ք, primitive or primordial, secondary, tertiary, transport, alluvial soil or rock;
— թափչի, fuller's earth;
—ի գլուխ լինել, — արկանել զգլխով, to throw dust or ashes on one's head;
ի — իջանել or ննջել, to be buried;
—ոյ եւ պատանաց չլինել արժանի, to be unworthy of burial, of funeral honours;
to be left unburied, without a tomb;
տալ —ոյ զմարմին, to inter, to bury, to entomb.

• , ո հլ. «հող, գետին», լայնառաս նաև «գերեզման, կալուած, արտ» ՍԳը. Բուս. Եզն. որից հողաբեր Ագաթ. ճողաբլուր Ես. իե. 2, հողագործ ՍԳր. հողաթաւալ Ա-գաթ. հողաթափ ՍԳր. հողախառն Բ. մկ. ղ. 41. հոոածին Իմ. է. 1. Երեմ. խթ. 33. հո-ղակալ Կոչ. հողամաղ «թռչունը» ՍԳր. «փո-շու շամանդաղ» Եզն. հողեղէն ՍԳր. Եզն թանձրահող Պիտ. փիլ. Շիր. անօսրահող Նոնն. 15. թեթևահող Փիլ. այլաբ. ևն։ Նոր բառեր են հողատէր, հողատիրութիւն, հողա-տիրական, հողազուրկ, սակաւահող, կաւա-հող, սևահող, աւազահող, հողաբաժանութիւն ևն։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. pol-ձևից. սրա մերձաւոր ցեղակիցն է հսլ. polje «դաշտ, արտ». բուն նշանակում է «բացավայր» և նոյն է հյ. հոլ. «բաց, մերկ» բառի հետ. աւելի ընդարձակ տե՛ս անդ։

• բառի հետ։ ՆՀԲ լծ. յն. հիւլէ և χόος χῶμα «հող», սանս. կօ, արաբ. (եմա-պրս.) xak «հող»։ Peterm. 26, 38 լտ. solum։ Böttich. Arica 79, 312 սանս. oula, ռուս. polū, գերմ. Feld։ Lag. Ur-gesch. 801 հսլ. pole, անգսք. folde, fild։ Տէրվ. Մասիս 1881 մայ" 5 լտ. pulvis «փոշի» և սանս. purisa։ Karo-lides, Րλ. συγϰρ. 102 կպդվկ. χαίζι «դաշտ», յն. χαμαί, γαμελός, լտ. hu-mue.-Meillet MSL 8, 154 համեմա-տում է հսլ. polye և ռուս. полт «տախ-տակամած, յատակ» բառերի հետ։ Tho-maschek, Die alten Thrak. II, 18 լիթ. pilis «բերդ», piltas «լցեալ», յն. πόλιշ «քաղաք», թրակ. πόλτυν «փայ-տեայ տուն» բառերի հետ։ Հիւնք. հիւղէ բառից։ Pedersen, Հայ. դր. լեզ. 61 չի ընդունում հսլ. polje և ռուս. полe, ինչ-պէս նաև լտ. pulvis և ամէնից աւելի յարմար է գտնում լտ. solum «յատակ, հիմք, երկիր, ոտքի տակը»։ (Սրա հետ միացւում են հիռլ. fol, գոթ. sulja, հբգ. sola, անգսք. solu «ոտքի տակը». հմմտ. նաև ֆրանս. sol, իտալ. suolo, սպան. suelo «հող, գետին». նախաձևն է հնխ. suol-, sul-ըստ Walde 723, որոնք սակայն չեն կարող տալ հյ. հող ձևը)։ Karst, Յուշարձան 423 թթր. hól «հոռ»։ Մառ. ИАН 1917, 330 ավար. xur «դաշտ»։