Your research : 78 Results for տի

Entries' title containing տի : 904 Results

Definitions containing the research տի : 1613 Results

Շահապ

cf. Շահապետ.

• Աւետիքեան, Մեկն. թղթ. Պօղոսի 18Ո6. հտ. Ա. էջ 554 համարում է պրս.։ ՆՀԲ արաբ. [arabic word] sāhib «տէր» բառի հետ։ Ուռիղ մեկնեց նախ Lag. Urgesch 1118, Ges. Abhnd. 68։ Նոյն, Arm. Stud. § 1667 «քաղաքապետ» նշանա-կութիւնը պրս. šahr. «քաղաք» բառից կարծելով՝ ենթադրում է թէ նախապէս երկու տարբեր բառեր լահապ ձևի մէջ միացած են։ Այս բանը չի ընդունում Հիւբշ. 208։ Բազմ. 1895, 148 դնում է շահապետ բառից կրճատուած։

• =Արաբ. [arabic word] šāhib կամ [arabic word] āšhab «մի տեսակ յամբար ծաղիկ». գալիս է šahab «գորշախայտ», šahāb «հրագոյն, ատրաշէկ» արմատից (Կամուս, թրք. թրգմ. Ո. 176)։-Աճ.


Շահասպրամ (ի)

s. bot.

s. bot. basil.

• = Պհլ. sāhspram, որից պրս. ❇ *ahisparam (կազմուած է šah «թագաւոռ» և spram բառերից, որի վրայ տե՛ս համասպ-րամ). ասւում է նաև պրս. sahisparγam, sā-hisfaram, šahsarm, sāhsiparham, sāhsipar-vam, sāhsiparm, sāhsifarham, šasparm, šāhisparm, sāhisfarm ևն, որոնք բոլոր նշա-նակում են «ռեհան»։ Իրանեանից փոխառու-թեւն է նաև ասոր. [syriac word] sahaspram (?) «ocimum basilicum»։ Հյ. շահասարամ բառը թէև շատ յետին, բայց ձևով այնպէ՛ս համապատասխան է պհլ. բառին, որ ան-շուշտ պէտք է հին համարել. հմմտ. հա-մասպրամ Ագաթ.-Հիւբշ. 209։


Շահէն (ենի)

s.

yellow-legged hawk, aesalon, merlin, sparrow-hawk.

• (սեռ. -հենի) «ընտիր և վարժուած բազէ» Մխ. առկ. Երզն. քեր. ասւում է նաև շահին.-նոյն է նաև շահեան «ԲՉ ձայնին պատկանող մի եղանակի անուն» Մանրուս. (Ամատունի, Հայոց բառ ու բան, 509ա)։


Շաղ (ից)

s.

cf. Ցօղ;
night-damp, evening-dew.

• , ի հլ. «ցօղ, խոնաւութիւն, շիթ, կա-թիլ» Երգ. ե. 2. Յոբ. լը. 28. Վստկ. 215. որից շաղալից «ցօղալից» ԱԲ. շաղել «ջրով թրջել, թրմել, շաղախել» Մաշտ. Կիլիկ. Զքր. կթ. (իմաստի զարգացման համար տե՛ս և հմմտ. թրել). արմատի երկրորդ ձևն է *շող, որից շողիք «լորձունք, թուք» Վստկ, ընդ-հանուր իմաստն է «թացութիւն»։ Հմմտ. նաև ջաղախ։

• ԳԴ պրս. žal, žāla «ցօղ»։ ՆՀԲ պրս. ժալ, ժալէ, որպէս և թրք. չըղ, չըյ «ցօղ»։ Տէրվ. Նախալ. 72 հյ. սառ, ցուրտ, պրս. žāla. sard, զնդ. sarəda, լիթ. szalti «սառեւ». szalna, szarma «շաղ, եղեամ, ձևերի հետ՝ հնխ. çar «սառիլ» արմա-տից։ Karolides, Γλ. συγϰρ. 215 կպդովկ, šavi, սանս. savam «ջուր», sunomi «քամել», ումբր. savitu «անձրև» ևն։ Հիւնք. պրս. žāl։ Justi, Dict. Kurde 261 և Kurd. Gram. 251 հալ. շաղել ռա-ռի հետ դնում է քրդ. šelen «շաղուել, հեղուկի մէջ թաթախել ևն», որ բայի անորոշ ձևն է. արմատը šel։ Սագրզեան

• ՀԱ 1909, 334 սումեր. seq «անձրև», suk «աղբիւր», suk «ճահիճ», šagar «ցեխ». թրք. yaγmur «անձրև», č̌aγmur «ցեխ», sel «հեղեղ», saγanaq «տարափ», հյ. շաղախ, շողիք ևն։ Lidén IF 44, 191 շաղել, շողիք և շաղախ իբր բնիկ հայ՝ կցում է հանգլ. hwelian «թարախոտիլ» և լիթ. szvelnus «կակուղ» բառերի հետ։ Նոյնը Pokorny 1, 473 հնխ. k'uel-ար-մատի տաև։

• ԳՒՌ.-Ալշ. Ասլ. Գոր. Երև. Ղրբ. Մկ. Մշ. Շմ. Ռ. Սլմ. Վն. Տփ. շաղ, Զթ. շօղ, շող, Ագլ. շէհ «ցօղ».-2. Երև. Պլ. շաղէլ, Գոր. Ղրբ. Տփ. լա՛ղիլ «անձրևը բարակ ցօղել», Ալշ. Հճ. Ջղ. Մղ. շաղել, Զթ. Խրբ. շաղիլ, Տիգ. շmղէլ «ալիւր կամ ցեխ շաղախել, շաղուել». որ և Ակն. շէղիլ.-այս երկու իմաստները զանազանելու համար կազմուած է յետոյ, շաղվել «խմորը շաղախել», որից ունինք Ախց. Կր. Ննխ. Պլ. Սեբ. շաղվէլ, Հմշ. շաղ-վուշ, Ռ. շաղվէլ, շավղէլ, Ակն. շէղվիլ. (հին գործածութիւնը ունի Քուչ. 63).-ցօղի պատ-կերով է շաղ տալ Ախց. Երև. Տփ. «ցանել ցրուել»։-Նոր բառեր են շաղիկ, շաղաթա-թախ, ըաղակալել, շաղակոլոլ, շաղամէջ, շաղայրեց, շաղատար, շաղափուք, շաղոտիլ, շաղուիլ։

• «կապ, զօդ, կցում, կապակցութիւն». այս նշանակութեամբ առանձին գործածուած գտնում եմ մէկ անգամ Այրիվ. 8ա. վկայու-թիւնը տե՛ս տարփ (Յաւելուածում), որից կազմուած են շաղել «պատատել, փաթա-թուել, կապուել» ՍԳր. Սեբեր. 209. Արծր. Բրս. հց. Նիւս. բն. շաղապատիլ «պատիլ, փաթաթուիլ, միանալ» Կոչ. Ոսկ. ա. կոր. Լաբուբ. 42. Փիլ. «թակարթի մէջ բռնուիլ» Յոբ. ժը. 8. շաղաշարիլ «կապուիլ, միանալ» Ճառոնտ. «խառնակիլ, զուգաւորիլ» ։ Նոնն. Երզն. մտթ. 118. շաղամանութիւն «յարակ. ցութիւն» Փիլ. լին. շաղկապ Նար. Նիւս. բն Արշ. կամ շաղակապ Սանահն. շաղկապական Ոսկ. յհ. բ. 36. այստեղ է պատկանում նաև շաղիպատուկ «բաղեղ, պատատուկ» Գա-ղիան. (ունի միայն ՀԲուս. § 2263)։

• Հիւնք. յն. συν-ձևից։ Pedersen, Հայ դր. լեզ. 102 անապահով է գտնում կցել հաղ «կից» բառին։ Petersson, Ar. u. Arm. Stud. 28 սանս. çulba-«կապ» և հյ. շեղ, շղթայ բառերի հետ հնխ. kul--արմատիռ։


Շաղախ (ոյ)

s. adj.

cement, mortar;
lute;
slime, mire, mud;
caltrop;
star-thistle;
soiled, sullied;
foul, dirty.

• = Ծագում է շաղ «թրջել, թացութիւն» ար-մատից, որից շաղել «շաղախել». այս եր-կուսը երբեմն իրար հետ այնքան են միա-նում, որ անկարելի է լինում զանազանել. հմմտ. հներից՝ «Մոխիր հնոցի քացախով շաղախեալ արկին ընդ քիթս նորա» (Ճա-ռընտ.) միջին հյ. շաղղել (իմա՛ շաղաղել) «շաղուել» Վստկ. 157, որ յայտնի չէ թէ շա-ղել բայի՞ց է կազմուած -աղ մասնիկով, թէ շաղախել բայից՝ խ>ղ ձայնափոխութեամբ. նոյնը նաև յաջորդ գաւառականներում։

• ՆՀԲ «նոյն ընդ ցեխ, ցիխ, որպէս թէ կաւ շաղեալ», իսկ թրք. շէլէգ «տիղմ կպչուն» և սելսալ «տիղմ կամ կաւ աւա-զախառն»։ Հիւնք. շաղիղ բառից։ Pat-rubány SA 1, 189 յն. ϰηλίς «արատ-կեղտ», հսլ. kalu «ցեխ, տիղմ», սանս-kāla «սև» բառերին ցեղակից։ Նոյն ՀԱ 1908, 213 հնխ. kéuo «ուռիլ» արմա-տից։-Սագրզեան ՀԱ 1909, 334 հյ. շաղ, տաղախ, շողիք, թրք. čaγmur «ցեխ» saγanak «տարափ», սումեր. šagar «ցեխ», suk «ճահիճ» ևն բառերի հետ։


Շաղակրատ (աց)

s.

great talker, babbler, chatterer, tattler;
talebearer, scold;
—ք, immodest dance, tarantella.

• (յետնաբար կայ սեռ. ի, ոյն «դատարկախօս, շատախօս» Փարպ. Նար. «ծաղրածու» Ոսկ. եփես. ժէ. որից շաղակրա-տել «պարապ խօսիլ» Ոսկ. ա. տիմ. ժդ. շա-ղակրատումն Ղևոնդ. շաղակրատութիւն Ա-ծաբ.։ (Սխալ գրուած շարակարտող Եփր. րատ Դ. 115՝ փոխանակ շաղակրատող)։


Շաղգամ (ի, աց, ից)

s.

turnip;
— վայրի, rape.

• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Գոր. Երև. Կր. Ղրբ. Ջղ. շախկամ, Մշ. շախգ'ամ, Մկ. շախկ'mմ, Սլմ Վն. շmխկ'mմ, Ակն. շօխգամ, Խրբ. շօխգ'ամ, Տիգ. շօխքmմ, Զթ. լուխգ'օմ, շուխգ'ոմ, Սեբ. ժօխբանք։ Նոր բառեր են շաղգամակեր, շաղ-գամահամ, շաղգմուկ։


Շաղիղ (ղղոյ)

s.

raw flesh;
carrion, carcass, dead body.

• Հիւնք. պրս. lāšá «դիակ» բառից (-իղ մասնիկով)։ Müller WZKM 10, 277 իբր ոնիկ հայ՝ կցում է սանս. cárira-«մարմ-նի կարծր տարրը, ոսկորները, մարմին» բառին։ Հիւբշ. Arm. Gram. 479 սանս. բառը դնելով հնխ. k'allo-ձևից, ձալ-նապէս անհամաձայն է գտնում հայերէ-նի հետ։ Նոյնը աւելի ընդարձակ Boisacq MSL 17, 113 և Dict. etym. 433։ Պա-տահական նմանութիւն ունի վրաց. შალა-ლი շալալի «թարախ», որ Ղափանցեան Տեղեկ. ինստիտ. 2, 85 հյ. շարաւ բա-ռից է հանում։


Շամամ

s.

musk-melon.

• = Արաբ. [arabic word] šammām կամ [arabic word] šammāma՝ նոյն նշ. որից փոխառեալ են նաև պրս. šamāma, քրդ. šemamuk. šimamok ուտ. ևս շամամ։ Արաբ. բառը ծագում է ս։ šamm «հոտոտել, բուրել» արմատեծ և այսպէս է կոչուած իր անուշ հոտի պատ-ճառով։-Հիւբշ. 272։

• ՆԻՌ.-Երև. Ղրբ. Մկ. Մշ. Վն. Տփ. շամամ, Ալշ. շmմամ, Մրղ. Ննխ. Շմ. Սլմ. Տիգ. շա-մամա, Մշ. շամամուգ, Ագլ. շա՛մում։


Շոգմոգ (ի, աց)

s. adj.

tale-bearer, tell-tale, backbiter, informer, slanderer;
tale-bearing, slanderous.

• =Կրկնուած է *շոգ պարզական արմատից. որ այլուստ անծանօթ է։-Աճ.


Շող (ոց, ից)

s.

ray, flash of light, beam;
—ս արձակել, to emit or throw out rays, to beam.

• (յետնաբար ի, ո հլ.) «արևի ճառա-ռայթ, նշոյլ, ցոլք» Բ. մկ. ա. 22. Ես. լր. 8, Ագաթ. Եզն. «լուսաւոր, փայլուն» Ոսկ. եբր. Վեցօր. 115. «տաք» Վստկ. 17. Սմբ. պտմ. 70. Տաթև. հարց. 211, որից շողալ «փայլիլ, զոլալ» Նաւ. գ. 3. Յոբ. թ. 23. Ոսկ. ես. Եփր. թգ. Ագաթ. Սեբեր. «լոյսի մէջ երևիլ» Եզն. Սեբեր. Վեցօր. էջ 161, 179 (ՀԱ 1913, 135) «երևիլ» Ոսկ. փիլիպ. 412, Եփես. 868. շո-ղանալ «սաստիկ տաքանալ» Մանդ. Յայսմ շողացուցանել Ագաթ. Եւս. պտմ. Բուզ. Սե-բեր. Ոսկ. ես. շողաւոր Կորիւն. շողային «տաք» Աբր. կրետ. 66. շողսիրտ «տաքարիւն, կրքոտ, զայրացած» (չունի ԱԲ) Անսիզք 35 շողհաց «մատաղի յատուկ մի տեսակ հաց» Սմբ. դատ. 60. շողկտացուցանել «հայելին արևի դէմ ցոլացնել» Վստկ. 73. շողրեցուցա-նել «մի քիչ տաքացնել» Վստկ. 215. կրկնու-թեամբ՝ շողշողիլ «փայլփլիլ» Նար. խչ. լող-շողենի «փայլուն» Նար. տաղ. նոր բառեր են՝ լուսաշող, ամպշող, շողշողուն ևն։ Այստեղ են պատկանում նաև նշող, նշոյլ ձևերը. ո-րոնց վրայ տե՛ս առանձին։

• Այվազովսքի, Յղ. հնչման 16 տճկ. շէօլէ «շող» (իմա՛ արաբ. [arabic word] su'lā «բոց, նշոյլ»)։ Canini, Et. etym. 182 սանս. çuč̌ «փայլիլ»։ Տէրվ. Մասիս. 1881 մայիս 5 ցոլանալ բառի հետ յն σγελλω, լտ. calere, calor։ Նոյն, Նախալ. 115 կասկածով սանս. cur, զնդ. xvarəta «փայլ», գերմ. Schwuel «գոլ» ձևերի հետ՝ հնխ. svar «վառիլ, այրիլ» ար-մատից։ Հիւնք. լտ. sol «արեգակ» ռա-ռից։ Bugge IF 1, 441 սանս. sčandra-յետնաբար čandrá «փայլուն, լուսին» և հյ. շանթ ձևերի հետ։ Patrubány IF 14, 55 հնխ. kelē արմատից՝ լտ. calere, ւեթ. šilaū «տաքանալ», հգերմ. lāo։ Գաբրիէլեան, ՀԱ 1909, 222 նոյն ընդ շոգ։ Karst, Յուշարձան 427. օսմ. yəl-də-rəm «փայլակ», yəl-tramaq «կայծա-կել», ույգուր. yola «ջահ, լոյս», չաղաթ. žili čili «տաք» բառերի հետ։ Peterssor LUA 1915, 3 և 1916, 47, Ar. u. Arm. Stud. 94, որից և Pokorny 1, 368 հնխ. k'eu-«փայլիլ, պայ ծառ» արմատի տակ հմմտ. հյ. շուք, շա iթ, սանս. çvah «վա-ղը», զնդ. surəm «առաւօտը կանուխ», սանս. çona-«կարմիր» և այլն։


Շոյտ

adj. adv.

quick, light, prompt, active, swift, nimble, agile, brisk, alert;
quickly, promptly, speedily, quick, fast.

• ԳԴ պրս. ❇ zud «շուտ, արագ». (նմանութիւնը պատահական է, որովհե-տև բառիս պհլ. ձևը՝ [other alphabet] zut՝ պիտի


Շոր (ից)

s.

cloth;
vest, dress.

• (յետնաբար ի, ո հլ.) «հագուստ» Տա-թև. ձմ. ձդ. Յայսմ. յնվ. 2. Առաք. պտմ. 456. Մխ. ապար. Մին. համդ. 56. Սիմ. ա-պար. 160. որից կեղտաշոր «քուրջ, կեղտոտ շոր» (նորագիւտ բառ) Յայսմ. ապր. 16 շորեթափիլ «հագուստները վրայից ընկնիլ?» Ոսկիփ. Վրդն. առ. 60. շորեղէն Ես. պտմ. 42. ոտաց շոր կամ ոտնաշոր «կանացի վարտիք» Զքր. սարկ. Բ. 82, 88։

• ԳՒՌ.-Ալշ. Մշ. Ջղ. Վն. շոր, Ախց. Երև-Կր. Ննխ. Պլ. Ռ. ըօր, Շմ. շօր, Գոր. Հմշ. Ղրբ. Սեբ. շէօր, Ասլ. շէօ՞ր, Ագլ. Տփ. շուր, Մկ. Տիգ. շուր, Սլմ. շուէր, Մրղ. շուիր. սրժ րանք նշանակում են «1. լաթ, կտոր. 2. հա-ռուստ, զգեստ. 3. շորի կտոր, քուրջ, հին շոր».-Պլ. միայն «մանկիկի առականքը պատող շորերը»։-Նոր բառեր են շորաբա-լուլ, շորակտոր, շորահան, անշորահան, շո-րահին, շորահոտ, շորաձևանք, լորձևէք, շո-րացու, շորաւորիկ, շորհանելուկ, շորերաւօն, շորապահ, շորատուն, ոտաշոր, տակարոր.-շորեղէն հաւաքական բառ է և նշանակում է «շորերն ընդհանրապէս» (հմմտ. քարեղէն, արծաթեղէն, պղնձեղէն, երկաթեղէն, փայ-տեղէն), մինչդեռ շորեղէն Մ. Մաշտ. էջ 216բ նշանակում է «շորից շինուած»։


Շուայտ

cf. Շուայտաբարոյ.

• «ցոփ, զեղխ, վաւաշոտ» Ժմ. յն, որից շուայտանալ «զեղխութիւն անել» Ոսկ, ա. կոր. և ա. տիմ. Մանդ. շուայտիլ Ոսկ. մ. ա. 4, 10. ա. Թես. Եփր. թգ. շուայտու-թիւն Ղկ. իա. 34. Սիր. լդ. 3. շուայտասէր Ոսկ. բ. կոր. շուայտանք Մանդ. շուայտաբա-րոյ Ագաթ. (ուղղել շղուաբարոյ). ունինք նաև գրուած լուայթիլ։


Շուշտ

adj.

doubtful, mistrustful.

• «տարակուսած, երկբայող». ունի միայն ԱԲ, որից անշուշտ «հաւաստի, ստոյգ, անսուտ» ՍԳր. Ագաթ. արևիշուշտ «ապե-րախտ» Ոսկ. մ. գ. 3։

• ԳՒՌ.-Պարզ արմատը ցոյց են տալիս Վն շոզտեմ «ա՞րդեօք, կկասկածիմ, չլինի թէ», Աևն. շուշտիկ «ապուշ, տկարամիտ, միշտ շուարած» (ՀԱ 1908, 286)=շուշտակ Վն. «թեթևամիտ»։


Շուփ

s.

suspition;
cf. Շփումն.

• «իրար քսել, տրորելը». արմատ ա-ռանձին անգործածական, որից կազմուած են չփել Ղկ. զ. 1, Յոբ. լ. 13, Եզն. Վեցօր. էջ 58, 59, Ոսկ. մ. բ. 4, 17, շփշփել Ոսկ. եբր. շփիլ «քսուիլ» Եղիշ. հրց. 53 (Գլուխքն յեր-կինս շփէին). լփումն Մանդ. պարզ արմա-տը երևան են հանում ամպաշուփ Ագաթ (բայց նոր տպ. § 562՝ ուղղուած ամպաշուք), ոտնաշուփ «ոտքով տրորելով» Եղիշ. այլակ, 237 (ՆՀԲ գրում է ոտնափշուր. Նորայր ուղ-ղում է ոտնաշուփ՝ Յուշարձան, էջ 167)։-Արմատիս հետ նոյն է շօշափել, որի վրայ տե՛ս առանձին։

• ՆՀԲ ափ բառի՞ց։ Justi, Kurd. Gram. 195 լտ. scabo, քրդ. hešawtin «փշրել, մանրել»։ Տէրվ. Նախալ. 53 և 111 շօ-շափել բառի հետ՝ հնխ. skap «քերել, փորել» արմատից. հմմտ. յն. σϰάπтω լտ. scabere, լիթ. scapoti, գերմ. scha-ben։ Հիւնք. համառօտուած շօշափել բա-յից։-Karst, Յուշարձան 407 սումեր šub-šub «կպցնել», 426 թթր. seb, suv «հարթել»։ Պատահական նմանութիւն ունին ասոր. [syriac word] šəfā «խարտել, մաք-րել, հարթել», šappi «հարթել, մաքրել», արամ. [arabic word] šai, šaf «փշրել, մանրել», եբր. [hebrew word] šuf «տրորել, մանրել»։

• ԳՒՌ.-Մշ. Սչ. չփել, Ախց. Երև. Կր. Ռ. ննխ. Պլ. Սեբ. շփէլ, Ասլ. շփէ՝լ, Խրբ. Տիգ. շփիլ, Զթ. շը'փիլ, Հճ. շmփել, Մշ. շպել, Հմշ. շփուշ (որ և նշ. «մածուն հարել»)։-Նոր բա-ռեր են շփոց, շփվտիլ, շփշփել, շփտել։-Թրքախօս հայերից՝ Ատն. շփէլլէմէք «շփել» (թրք. -lemek բայակերտ մասնիկով)։


Շպար (աց)

s.

paint, rouge;
plaster.

• , ի-ա հլ. «սնգոյր, երեսի ներկ» Մամբր. առ. Լեհ. որից շպարիլ Եզեկ. իգ. 40. Ոսկ. մ. ա. 16 և ա. տիմ. ը. շպարանկար Պիտ. առ Լեհ. շպարանք (սխալմամբ գրուած շապրանք) Իրեն. ցոյցք 14 (ՀԱ 1910, 304). գրուած նաև շպիրիլ, շեպարել (սրանց վրայ տես Նորայր, Կոր. վրդ. 435)։-Ներկայ գրա-կանում հնչւում է ըստ արևելեանի ըշպար, ըստ արևմտեանի շըպար։

• = Ասորական փոխառութիւն է. հմմտ. ա-սոր. ❇ šappīr «գեղեցիկ», [syriac word] šufr։ «գեղեցկութիւն, փառք», ❇əfar «գեղեց-կանալ». բայական ձևերից մէկն էլ նշանա-կում է «զարդարել, գեղեցկացնել». հայերէ-նին համապատասխան բուն ասորի բառը՝ որ կազմուած էր այս արմատից, կորած է։-Հիւբշ. 3142


Շպետ (աց)

s.

shepherd;
cf. Հովիւ.

• ԳՒՌ.-Վրաց. შβეტი շպետի «հովիւ», შ3ეტობა շպետոբա «հովւութիւն»։


Շռատ

cf. Միզագրաւ.

• = Վրաց. შრატიշրատի «պանրից ևամ մած-նից վազած ջուրը»։ Որովհետև հայ բառը շատ ուշ է աւանդուած, խիստ քիչ է գոր-ծածուած և այժմ էլ գոյութիւն ունի միայն Խտջ. գաւառականում, մինչդեռ վրացերէնը կենդանի և շատ սովորական ձև է, ուստի պէտք է կարծել թէ հայերէնը փոխառութիւն է վրացականից։-Աճ.


Շռնիտ

s.

basin, wash-hand basin.

• «մէջը ձեռք լուալու կոնք, լական» Մաշտ. ջահկ. որ և շռնիճ «կոնքի մէջ ջուր լցնելու ամանը, երպրրխ» Մաշտ. -այս ի-մաստը՝ որ ընդունուած է արդի գրականումն էլ, սխալ է, որովհետև Մաշտ. իրար յետևից դնում է «զշռնիտն և զքսեստինն և զռաստա-ռակն», որոնցից վերջինը լինելով «թաշկի-նակ, սրբիչ, անձեռոց», երկրորդը լինելով «կուժ»!, առաջինն էլ միայն «լական, կոնք» կարող է լինել։ Ճիշտ այսպէս է նաև Բիւզ. ն. γερνιβσζεστα «basin and pitcher, for washing the hands, լական ու կուժ, ռմկ լէհէն-երպրըխ» (Sophocles 1164բ)։

• = Փոխառեալ պիտի դնել յն. χέ́ρνιβον «կոնք, մէջը ձեռք լուալու լական» բառից, հմմտ. յն. χερνιβόζεστα որ բոլորովին նոյն է Մաշտոցի «զշռնիտն և զքսեստինն» ձևի հետ։ Մագում է յն. χείρ «ձեռք» բառից (Boisacq 1056)։ Վերջաձայնի տարբերութեան համար պէտք է ենթադրել թերևս յետին յն. ռմկ. մի ձև, որ աւելի մօտիկ էր հայերէնին։

• ՆՀԲ յն. χέρνιβον բառից։ -Կոյլաւ. Բառ. գերմ. 1341 ա դնում է բառս իբրև «միզաւառ, կրիճ, անկողին պառկած հի-ւանռի միզաման», որով անշուշտ ու-զում է կապել շեռ «մէզ» արմատին։ (Բայց այսպիսի նշանակութիւն չէ ա-ւանդուած մեր մէջ. միայն յն. γερνίβιον նուազականն է, որ նշանակում է թէ՛ «փոքր լական» և թէ «կրիճ. միզա-ման»)։


Շտապ (ի, աւ, իւ)

s. adj. adv.

diligence, haste, hurry, promptitude, urgency;
urgent, pressing;
— տագնապի, too great haste, hurry, great urgency, hasty eagerness, precipitation;
constraint, imperious or urgent obligation;
pain, anguish, affliction, trouble;
—, — —, առ —, —աւ, hastily, in haste, expeditiously, speedily, diligently;
— տագնապաւ, with all possible speed or despatch, in a hurry, precipitately, post-haste;
առանց —ոյ, without hurry;
— տագնապի հասուցանել, ի վերայ դնել or ի վերայ հասուցանել, to urge, to press, to force, to compel, to oblige, to constrain;
to grieve, to pain, to agonize, to harass;
— քան զասելն, no sooner said than done.

• = Պհլ. štap ձևից, որ աւանդուած չէ. բայց հմմտ. պհլ. [other alphabet] ostaftan «շտապել, աճապարել», [other alphabet] oš-tāp=պրս. [arabic word] šitā̄b կամ [arabic word] iš-tāb «շտապում, աճապարանք», ︎ sī taftan կամ [arabic word] istāftan «շտապել, աճաաարել». որոնք կազմուած են tap «տապ, տաքութիւն» արմատից՝ aiwiš-մաս-նիկով, իբր զնդ. *aiwiš-tap «տաքանալ, եռանդ ստանալ» (Horn § 777)։-Հիւբշ. 215։


Շրէշ

s.

cf. Շռէզ;
glue, gluten.

• -Պրս. *širēš ձևից, որի դէմ ունինք պրս. siris, sirišem «շրէշ, սոսինձ», ինչպէս նաև պրս. [arabic word] č̌ares, քրդ. ciriz, čiriš, աֆղ. sarēš «սոսինձ». փոխառութեամբ թռօ. [arabic word] čiris, արաբ. ❇ [arabic word] Sīras (Կա-մուս. թրք. թրգմ. Բ. 250), արևել. թրք. [arabic word] širis, ուտ. շիրիշ, ռում. čiriz, հունգ. csiriz «շրէշ»։ Իրանեան ձևերը ծա-գում են sris արմատից. հմմտ. զնդ. sraeš-«կպիլ, փակչիլ», սանս. çliš, çris «կպցնել, միացնել, փակցնել», պրս. [arabic word] sīris-tan «զանգել, թրել (խմոր ևն)», ❇ sirist «խառնուածք կամ բնութիւն» [arabic word] sirišagar «հաց շաղւող, խմոր շինող», պհլ. sristan (Horn § 732, Հիւբշ. Persische Stud 75)։

• ԳՒՌ.-Ախց. Խտջ. Կր. Սեբ. Տփ. շրէշ, Զթ. շը'յէշ, շը'րէշ, Ագլ. Գոր. Ղրբ. շրիշ, Շմ. չի-րիշ, Հճ. շmյէլ, Բբ. շէրէշ, չրէշ, Ալշ. Երև. Մկ. Սլմ. Վն. շրէշտ, Մրղ. շիրէշտ, Ջղ, շրիշտ, Խրբ. Տիգ. շրէզ, Մշ. շրէզ, շրէզդ, Բլ. շրէստ. Պլ. (նոր փոխառութեամբ թուրքերէ-նից) չիրիշ։-Նոր բառեր են շրեշուկ, շրէշ-խնջլոզ, շրեշտաջուր, շրէշտուն։


Ոզոր

s.

wicker, osier;
osier-band, straw-band;
—ածեծ առնեմ, to strike with rods or osiers, to whip, to flog.

• «ճիւղ, ճպոտ». արմատ՝ որ հների մոտ առանձին գործածուած չէ. շատ յետին է Զքր. Բ. 119 (Բարակ ոզորով փոքր փոքր հարկանէր զնոսա). որից կազմուած ունինք հզորածեծ առնել (գրուած նաև ոզրածեծ և տգիտութեամբ՝ ոլորածեծ) «ճպոտով ծեծեւ գանահարել» Ագաթ. Յայսմ. (Նոր վկ. էջ 18), Երզն. լս. (Ներբ. յորդ. 32, 41), Ճառընտ. Լմբ. մատ. 381. ոզորած փայտ «մի կապոց փայտ՝ ոզորով կապուած» Կեչառ. աղէքս.։


Ոլոք (աց)

s.

fibula, perone, shinbone.

• , ի-ա՞ հլ. (յետնաբար ո հլ. աւելի յետնաբար ն հլ. յգ. ոլոքունք) «ծունկից մին-չև կրունկը եղած մասը» Ագաթ. Պղատ. տիմ էջ 151. Փիլ. որից բոկոլոք «բոկոտն» (գրը-ուած բոկոլոռ) Սոկր. 308. ոլոքոսկր (նոր բառ). գրուած է նաև ոլոգ, նոյնը օլոխ «ճուռ» Բառ. երեմ. էջ 335.-Քաջունի, Գ. 189 դետէ նաև «ծաղկի կոթ» նշանակութեամբ (նոյն-պէս է դարձեալ Գաբ. բառ.), իսև Գ. 189 «երկար գուլպայ» նշանակութեամբ դնում է ոլոգ ձևով։

• = Բնիկ հայ բառ՝ որ ծագում է հնխ. oleq-ձևից (երկրորդ ձայնաւորը առաջինի ազդե-ցութեամբ դարձել է ռ). սրա ցեղակիցներն են՝ սանս. çkšala (<*lqs-elā) «ձիու կրուն-կից մինչև սմբակը եղած մասը», յն. άλας «արմուկ», λας «կրունկով», λαχμός «քացի, կիցք», λαxτίζω «աքացել, քացի տալ», լտ. lacertus «մկանունք, բազուկ», հիսլ. leggr «սրունքների բումբը», անգլ. ieg «սրունք», հիռլ. less «երանք», հիսլ. laer, հշվէդ. lār «սրունք», հսլ. lakúti, ռուս. lákoti «արմուկ» լիթ. elkuné, հպրուս. alkunis «արմուկ», lag-no «վարտիք, ոտաշոր» ևն։ Հնխ. արմատը oleq-(աճած ole-, elei-, lei-պարզականից) նշանակում էր բուն «ծռել, ճկել» և յետոյ, զանազան լեզուների մէջ յատկացուեցաւ նը-շանակելու արմուկը կամ սրունքը՝ սրանց ևորացած ձևի պատճառաւ. հմմտ. մն. σϰολιός «կեռ» և σxέλος «սրունք», հյ. կարո «ձկնորսի կամ ոտքի ճանկ» (Pokorny 1, 157, Walde 404, Boisacq 555)։ Նոյն ար-մատին են պատկանում նաև ողն և ուլն, որոնք տե՛ս առանձին։ Ernout-Meillet 490 lacertus բառի համար ո՛չ մի համեմատու-թիւն ստոյգ չի գտնում։


Պարգեւ (աց)

s.

gift, present;
donation, favour, grace, gratification, munificence, liberality;
premium, remuneration, recompense;
salary, pension;
ի —, ի —ի, ի —ի մասին, as a gift, as a present;
—աւ առնել զոք, to lavish gifts or benefits on, to gift;
cf. Լնում;
cf. Ճոխացուցանեմ.

• , ի-ա հլ. «մեծից տրուած նուէր, ինծայ» ՍԳր. Եւս. քր. Ոսկ. ես. Եզն. 38 (Որ պարգև ի տեսանէ կամ ձիր ի բարեկամէ առնուցու). «ռոճիկ, թոշակ, ուտելեղէն» Ծն-խէ. 22. Ա. մկ. գ. 28. «մրցանակ» Ա. եզր. գ. 5. որից պարգևել ՍԳր. Եզն. Եփր. աւետ պարգևաբաշխ Ագաթ. պարգևական Ագաթ. պարգևապետ Երեմ. ծա. 59. պարգևատու Գ. մկ. ե. 6. Եբր. ժա. 6. պարգևիչ Ոսկ. Կողոս. աստուածապարգև Կորիւն. Ագաթ. նորա-պարգև Ագաթ. բարեպարգև Ոսկ. յհ. ա. 41. երախտապարգև Բուզ. մեծապարգև ՍԳր. Բուզ. Սեբեր. վերնապարգև Կորիւն. պարգե-ւամտիկ «հարուստ, մեծատուն» Ոսկ. ճառք, էջ 109 ևն։

• ԳՒՌ.-Ջղ. պարգ'եվ, Կր. Ախց. պարքէվ, Տփ. պա՛րքիվ (փխբ. Ակն. «ընտիր»)։


Պարզ (ի, ոյ)

adj. adv. s.

simple;
serene, calm;
pure, clear, clean;
simple, sincere, genuine;
clear, evident;
simply;
ի —ի, ի —ոյ, with a clear sky;
serenity, sereneness, fine weather, clear sky, serene atmosphere;
evening stillness;
morning freshness.

• «ծարաւ». -անստոյգ բառ, որ երկու անգամ գտնում ենք գործա-ծուած Մծբ. ա. և դ. «Զի պարզու ծառաւռւ իմոյ զովասցի յաղբերէ վտակաց քոց. Հան-գո՛ զիս ի ցանկութենէ աստի ի պարզոյ ծա-րաւու»։


Պարծ

adv.

proudly, haughtily;
— շրջիլ, to walk ostentatiously, in a stately manner, to bridle up, to carry the head high, to strut, to strut about, to stalk along.

• ԳՒՌ.-Ջղ. պարծենալ, Սլմ. պmրծենալ, Ախց. Երև. Տփ. պարծէնալ, Կր. պարծըննալ. Շմ. պարձանիլ, Ննխ. Պլ. Ռ. Սչ. Սեբ. բար-ձէնալ, Տիգ. բmրձէնmլ, Ասլ. բարձըննալ, Զթ. բայձինօլ, բարձինոլ, Հճ. բայձինօլ, բայձmննօլ, Մկ. պարծմանալ, Ալշ. Մշ. պարզէնալ, Խրբ. բարզէնալ, բարզանք, Ակն. բարձօնք «պարծանք»։ Նոր բառ է պարծեն-կոտ։


Պարմանի (նւոյ, նեաց)

cf. Պարման.

• [arabic word] burna «երիտասարդ», որ է պհլ, apurnāyak, զնդ. apərənāyuka-«տղայ. մանչ»)։ Թիրեաքեան, Արիահայ բռ. էջ 319 թուրանցի մի կտրիճի անունն է, որ հասարակ անուն է դարձել։ Բառիս վը-րայ խօսում է Ակինեան ՀԱ 1933 509-11, տալիս է վկայութիւնները (Փիլ. տես. 20. Պիտ. Տիմոթ. կուզ. 299 Պետր. սիւն. 20-Աթան. 299) և ստուգա-բանում է պար «շուրջ» ման-ել բառե-րից, իբր յունաբան դպրոցի գործ. հմմտ. պատանի և մանուկ բառերի հա-մար հների տուած ստուզաբանութիւն-ները։


Պարոն (աց)

s.

baron.

• «իշխան, մեծաւոր» (Կիլիկեան շրջանի մի տիտղոս) Յայսմ. Հեթմ. պտմ. Վահր. ոտ. Ոսկիփ. Ուռհ. Վստկ. Թլկր. 51. որից պարոնութիւն կամ պարնութիւն Վահր. ռտ. Վստկ. Պտմ. ռուբ. 219. նոր գրականում դարձած հասարակ պատուանուն՝ իբր ֆը-ռանս. monsleur, որ նոյնպէս առաջ նշա-նակում էր «տէր, իշխան» և այժմ հասա-րակ պատուանուն է։ Իշխանական պատուա-նունը սրանից զանազանելու համար արևե-լեան գրականի մէջ ընդունուած է գրել բա-րոն, իսկ պարոնը պահուած է սովորական գործածութեան համար։

• ԳՒՌ.-Ջղ. Սլմ. պարոն, Ախց. Երև. պա-րօն, Շմ. Տփ. պարուն, Պլ. բարօն, Սեբ. բա-րօն, բարէօն, Տիգ. բmրօն, Ակն. բարիւն, Մրղ. պառուն. այս բոլորը փոխառեալ են գրականից։ Բնիկ գաւառական է Սվեդ. բm-րիւն «հողատէր անձ, որ մարաբաներ է պա-հում»։ Նոր բառեր են պարոնբանջար «մի տեսակ բանջար», պարոնգզիր «մի տեսակ խաղ», պարոնպապ (>Հճ. բայէնբօբ կամ բայբօբ) «կեսրայր, տագր», պարոնտատ «կեսրայր», պարմայր (<պարոնմայր) «կե-սուր»։


Պարուս

cf. Պարուսան.

• «սէզից հիւսուած չուան» Ճառ-ընտ. սրա հետ նոյն է պարուսան «նոյն նշ.» Վրք. հց. (այլ ձ. պատրուսան, տպ. գաւա-զան), պարուսանի «ուղտի պախուրց» Ա-թան. էջ 581, Վրք. հց. ա. 55։


Պարսաւ (ից)

s. adj.

blame, reprehension, injury, outrage, infamy, vituperation, criticism, censure;
blamable;
— լինել, to be blamed, criticized, carped, animadverted.

• , ի հլ. «անարգանք, նախատանօ» Պիտ. Պղատ. օրին. «նախատուած, ամօթա-հար» Ոսկ. եբր. և բ. տիմ. Եփր. ծն. որից պարսաւել «անարգել, նախատել, մեղադրել» Եւս. քր. պարսաւանք Երեմ. ի. 20. Բ. կոր. զ. 8. Սիր. լ. 23. պարսաւասէր Փիլ. Կիւրղ. ռնձ. պարսաւադիր Ոսկ. յհ. ա. 27. հրապա-րակապարսաւ Երզն. քեր. կանխապարսաւ Շնորհ. բ. որ ինքնապարսաւ Սկևռ. աղ. Նար.։

• ՆՀԲ պարս «պարսաքար» բառից։ Müller SWAW 42, 253 արեմենեան pars, հմմտ. պհլ. pātfrās «պատու-հաս»։ Տէրվիշ. Նախալ. 73 հնխ. çru «լսել» արմատից՝ պա<ապա բացասա-կանով, ինչպէս որ միևնոյն արմատից դ բացասականով էլ ունինք դրսով, դըս-րով։ Հիւնք. բասրել բառի հետ՝ յն. περι-τύρω «քաշքշել, պատառոտել»։ Müller WZKM 6, 184 կապ ունի պհլ. patfrās «պատիժ»= զնդ. *paiti-parəs («հարց. նել» արմատից) բառի հետ և եռևա-ռեալ է իրանեանից։ Pedersen, Հայ. դը. լեզ. 34 ըստ Տէրվիշեանի։


Պարտ (ոյ, ուց)

s. adj. v. imp.

debt, duty, obligation, engagement;
due;
active debt, credit;
tribute, tax, impost;
cause, reason, author;
in debt to, indebted, accountable, responsible;
guilty, culpable;
— բաշխք, tribute due;
—ոյ տէր, creditor;
v. imp. — է, there must, there ought;
it is right, it is necessary;
— եւ արժան էր, it was necessary;
չէ —, ոչ է —, ոչ է եւ պատշաճ, it must not be, it is not right, just or lawful;
չէ — կենաց, he is unworthy of life;
— վարկանել, to think proper, to deem expedient;
արկանել ընդ —եօք, to cause to run into debt, to get into debt, to be involved in debt;
մտանել ընդ —եօք, to run into debt;
to lay oneself under obligations;
բազում —ս ունել, լի —եօք լինել, to be over head and ears in debt;
— անձին համարել, to assume the obligation;
հատուցանել զ — ս իւր, to discharge or pay a debt;
հատուցանել զ —ս երախտագիտութեան, to discharge a debt of gratitude;
հատուցանել զ— ս իւր առ հայրենիս, to pay one's debt to one's country;
—առնել, to render culpable, to impute, to accuse;
to condemn;
cf. Թոյլ;
cf. Պատշաճ.

• . ու հյ. (յետնաբար նաև սեռ. -ոյ) «մէկի վճարելիք գումարը. 2. որևէ տալիք. 3. պարտականութիւն. 4. փոխ տրուած դը-րամ» ՍԳր. «պարտական, առիթ, պատճառ» Հռ. ա. 27. Իմ. ժբ. 15. Եզն. Կոչ. Եփր. թգ. Ոսկ. «արժան, պատշաճ, վայել» Կիւրղ. գնձ. որից պարտ է «պէտք է» ՍԳր. պարտ և ևս. Եփր. օրին. և թգ. պարտիք ՍԳր. (ռամ. կաձև յգ. պարտեր «պարտքեր» Եղիշ. է. էջ 108. մի քիչ ցած՝ զպարտսն). պարտոյք «պարտականութիւն» Եւթաղ. 179. պարտիլ «պարտական լինել» ՍԳր. Ոսկ. Կոչ. Սեբեր. պարտական, ՍԳր. պարտապան ՍԳր. պար-տատէր Ես. իդ. 2. պարտաւոր ՍԳր. ան-պարտ ՍԳր. Ոսկ. եբր. ամպարտել «ան-պարտ կացուցանել, ներել» Տիմոթ. կուզ, էջ 150. բազմապարտ Մծբ. բարեպարտ Ոսկ. ա. կոր. բարեացապարտ Կորիւն. (այս և նը-ման -պարտ յանգող բարդութեանց վրայ ռե՛ս Ադոնց ՀԱ 1928, էջ 81). գլխապարտ Դան. ա. 20. Եզն. Ոսկ. ես. դատապարտ Հռ. գ. 19. ը. 34. Առակ. ա. 23. Ոսկ. մ. ռ. 11 զրպարտել ՍԳր. Ոսկ. ես. մահապարտ ՍԳր. մահապարտութիւն Բուզ. Փարպ. մեղապարտ Ոսկ. ա. կոր. Եփր. թգ. չարեացապարտ Բ. մկ. դ. 47 (ըստ Ադոնց ՀԱ 1928, 80 ուղղելի ըստ յն. չարեաց պարտ). պատժապարտ Ոսկ. Սեբեր. վնասապարտ Գ. թագ. ա. 21. տարապարտ ՍԳր. Ագաթ. Սեբեր. Եւս. պտմ. Եզն. տարապարտուց «պարապ տեղը, ի զուր» ՍԳր. Կոչ. 353. նոր բառեր են՝ երախ-տապարտ, պարտամուրհակ, պարտաճանաչ, անպարտաճանաչ, պարտադիր, պարտադրել, պարտաւորեցուցիչ, անպարտադիր, անպար-տագիր, յանցապարտ ևն։ -Փոխաբերական իմաստով է պարտիլ «յաղթուիլ» (իբր թէ պարտական մնալ), պարտել «յաղթել, նուա-ճել» ՍԳր. Սեբեր. որից պարտութիւն ՍԳր. Եզն. պարտումն Փարպ. անպարտելի Եղիշ. խոր. դիւրապարտելի Մեկն. ղևտ. ևն։

• ՆՀԲ լծ. տճկ. պօրճ «պարտք», պրս. պայէտ, ֆարզ «պէտք, պէտք է»։ Ուղիղ մեկնեց Müller SWAW 42, 250 և 78. 431՝ կցելով զնդ. ձևերին։ Նոյն է նաև Հիւբշ. KZ 23, 19։ Muller WZKM 6 (1892), 301 պհլ. [other alphabet] pardūn «պա-տիժ, տուգանք» բառի հետ, որ կարդում է part։ Հիւնք. տճկ. պօրճ և արաբ. [arabic word] ֆարզ։ Bugge, Lуk. Stud. 1, 40 փռիւգ. παρτυσυβρα «անմեղ» բառի մէջ, որ մեկնում է պարտասուրբ. -Այս բո-լորը վերաբերում է պարտ «պարտք» բառին, իսկ պարտել «յաղթել» սրանից բաժանելով՝ մեկնում են-Հիւնք. պրս. burdan «յաղթել», barda «ռերե».-Հիւբշ. Arm. Gram. 229 (կասկածով) հարս. *part-«կռուիւ» արմատից. հմմտ. զնդ. pərətənte «մարտնչին», Aəšanā-«պատերազմ», սանս. pr'-«պատերազմ», prtanā-«պատերազմ, ընդհարում», պրս. ❇ āward «կռիւ». nabard պհլ. nipart «պատերազմ»։ Patrubány ՀԱ 1907, 304 պար «շուրջ» ձևի հետ։ Մառ ИАН 1920, 107 վրաց. մարթալ «արդար» բառի հետ։

• ԳՒՌ.-Ախց. Երև. պարտք, Ալշ. Մշ. Շմ. Ջղ. Տփ. պարտկ, Վն. պառտք, Գոր. Կր. Ղրբ. պարթք (բայց Ղրբ. պըռտա՛կան), Սչ. բարդք, Խրբ. բարդք, բարք, Տիգ. բmրդք, Ննխ. Ռ. բարթք, Սեբ. բարդգ, Ակն. և Պլ. բարթգ, Մկ. պարք՝, Ասլ. բար*գ, բար (բայց բարդըգտ), Անտ. բօրթք, Ագլ. պօռթկ, Զթ. բօյդք, բորդք, Հճ. բօյդք, Մրղ. և Սլմ. պառք, Սվեդ. բուրթք, թրքախօս հայերից Առն. bardk «տալիք»։ Նոր բառեր են պարտկանտէր, պարտքաթաղ, պարտքակոխ, պարտքատէր, պարտքնտէր, պարտքովի, պարտօք (Տիգ. բmրդօգ) «փոխատուութիւն»։


Պետմոգ

s.

the entire history of the Persian religion.

• «զրադաշտական մի աղանդ՝ ար-տաքոյ մոգական հինգ վարդապետութեանց և անսուրբ ու հերձուածական ըստ Պարսիդ»։ Մէկ անգամ ունի Եղիշ. «Այս հինգ կեղտք են, որ գրաւեալ ունին զամենայն օռէնս մա-գութեանն. բայց արտաքոյ սոցա է միւս ևս այլ վեցերորդ, զոր պետմոգն կոչեն»։ Բառս սովորաբար գրուած է նաև մոգպետ, որ ինչ-պէս յայտնի է՝ պաշտօնի անուն է և ո՛չ դա-ւանանքի. ուստի լաւագոյն է ուրիշ ձեռա-գիրների հետ ընդունիլ պետմոգ (Պատկ. Maтep. I. 26, Բազմ. 1895, 52)։


Պէշասպիկ

s. adj.

nag, pony;
courser;
mounted on a courser.

• ՆՀԲ դրում է պէչասպիկ և մեկնում է «ի պրս. բառիցս pača, piča «ձագ, մտրուկ» և asp «ձի», իբր փոքրիկ ձի, նժոյգ և հեծեալն ի նժոյգ»։ ՋԲ ունի «պէչասպիկ կամ պէշասպիկ, պրս. հե-ծեայն յերիվար քաջընթաց»։ Եւրոպա 1852, 123 «բառ առ բառ յառաջաձի... առջևէն ու շուտով ձիավարող սուրհան-դակ», իբր պրս. peš+asb։ ԱԲ մեկնում է «պզտի ձի, քալուկ ձի, քալուկ ձիու վրայ հեծնող» (երեքն էլ անճիշտ մեկ, նութիւն). Պատկ. Բուզ. 56, Սեբ. (հրտր. 1879), էջ 199 և Maтep. I (1882), էջ 12 պրս. pešasbi։ Հիւբշ. ZDMG 35 (1881), 762 ունի ուղիղ մեկնութիւնը վերի ձևով, բայց առաջին մեկնիչն է Եւ-րոպա։ Տէրվ. Մասիս 1882 լունիս 24 և Լեռու 158 կրկնում է Եւրոպայի մեկնու-թիւնը։-Հիւնք. =ՆՀԲ։


Պիծակ (աց)

s.

wasp, drone, hornet, ox-fly, gad-fly;
բոյն —աց, wasp's nest.

• Böttich Arica 67. 90 օսս. bune բա-ռի հետ։ Müller, Benieys Orient u. Occ. 3, 349 և SWAW 84 (1877), 229 օսս. bindze «ճանճ» բառի հետ։ Տէրվ. Altarm. 57 յն. σφῆς «պիծակ», σφίγγω «անդել, ճնշել», հյ. անձուկ ևն բառերի հետ՝ իբր բնիկ հայ։ Հիւնք. պրս. ❇ biz «մեղու»։ Patrubány ՀԱ 1903, 381 ap-մասնիկով և -ga աճականով uei «ոլո-րել» աբմատից։ Ղափանցեան, ЗВО 23, 356 պրս. biz, քրդ. vəzek «մոծակ» բա-ռերին ցեղակից։ Պատահական նմանու-

• թիւն ունին գնչ. pesi, հինդ. pisu, պրս. paša «ճանճ», օսս. bindzá, «մեղու» ատիճէ badze «ճանճ», Petersson KZ 47, 278 (չեմ տեսած) հիսլ. pik «խայ-թոց» բառի հետ՝ հնխ. g2eyā-«բռնա-նալ, ճղմել» արմատից։ Չի ընդունում Pokorny 1, 667։


Պիհ

cf. Պարենիկ.

• «ոռեպահիկ, պաշար, պարէն, ուտե-լիք» Եւս. պտմ. 161. Իրեն. հերձ. 89. (Հին բռ. մեկնում է պիհ «վզինակ կամ մռտի-կոն», իսկ Բառ. երեմ. էջ 271 «վզինակ կամ մռտինակ», որով հասկացւում է «վնաս, թշնամութիւն»). սրանից է օրապիհ «օրա-պահիկ» Եփր. կձուրդք (ըստ պատուական սրբագրութեան Վարդանեանի, Բառաք. դիտ. Գ. 30)։

• Հիւնք. պրս. [arabic word] bih «բարի» բառից, իմաստի տարբերութեան համար հմմտ. հյ. բարիք։ (Բայց պրս. bih բառի հինն է պհլ. vēh, որ տալիս է հյ. վեհ, ուստի այլ ևս պիհ ձևի հետ գործ չունե)։ Մ. Ա Դաւեթ-Բէկ, Յուշարձան 398 իռլ biuth, biith, biad «սնունդ», հբրըտ. bit «կեր, սնունդ», յն. βίοτος «կեանք, կեն-սամթերք»։


Պիղծ (պղծոց)

adj.

impure, unclean, profane;
filthy, foul, dirty, abominable, detestable, execrable;
— առնել, cf. Պղծեմ.

• , ո հլ. «անմաքուր, գարշելի, կեղ-տոտ» ՍԳր. Կիւրղ. Գնձ. «կեղծ, նենգեալ (դրամ)» Գէ. ես. որից պղծել ՍԳր. Կիւրղ. ղևտ. պղծաբան Ոսկ. մ. գ. 8. Եփր. բ. տիմ. պղծագործ Ագաթ. Կոչ. 235. պղծալից Բ. պետ. բ. 10. Եզեկ. ե. 11. Ագաթ. Եփր. ծն. Կիւրղ. ղկ. պղծախօս Ոսկ. ես. եղծա-պիղծ Կղնկտ. պղծաշուրթն Ես. զ. 5. մկ՛նա-պիղծ Շնորհ. ընդհ. չարապիղծ Վրք. ոսկ. ևն։ Գրուած է նաև պեղծ Անսիզք 29, պիւղծ Ոսկ. ես. 351, 388, պիւծ։

• Տէրվ. Նախալ. 93 ղ մասնիկով պիծ արմատից (պիծղ>պիղծ). որ փիծ բա-ռի հետ հանում է հնխ. pig «ներկել» արմատից, իբր սանս. pinj «ներկել», pingala «գորշ», լտ. pingere «ներկել»։ Bugge, Btrg. 33 իբր բնիկ հայ՝ յն σπίλος «կեղտ» բառի հետ։ Մառ, Արաքս 1890 Ա. էջ 109 փոխառեալ սեմակա-նից. հմմտ. հր. և ասոր. bis, արաբ. baisa։ Վերի ձևով մեկնեց Pedersen (տե՛ս Պղտոր)։ Հիւնք. հանում է կեղծ


Պիրկ

adj.

tight;
— ձգել, to stretch tightly.

• եան, Արիահայ բռ. 63 պուրծ արմատի հետ նոյն է դնում։ Պատահական նմա-նութիւն ունի ասուր. pirik «փականքով կողպել»։ Նոյնպէս նաև արևել. թրք. [arabic word] . birk «հաստատուն, ուժեղ, ամուր», birkitmak «հաստատել, ամրացնել», birkilmak «ամրանալ», ատր. թրք. berk «հաստատուն, ուժեղ, ամուր», տճկ. perkitmaq «դուռը ամուր փակել», որոնց համար Vámbery, Etymol. Wort, էջ 201, ❇ 213 դնում է berk, bert ար-մատը, սրան կցելով նաև ույղուր. berk, չուվաշ. parga, եակուդ. bārkta «շատ, ւաւ». bärd «գլխաւոր» ևն։


Պղակունդ

cf. Պղակունտ.

• = Յն. πλαϰοῦς, սեռ. πλαϰοῦντος «կարկան-դակ», πλαϰούντιον «փոքրիկ կարկանդակ», որից նաև ասոր. [syriac word] plaqūntas «Semidalis», լտ. placenta, placentula վրաց. მლაკუნტი պլակունտի, ბალეკუნჯი պալեկունտի, ბალეკუნთი պալեկունթի «գա-թայ, նազուկ»։ Մագում է πλαϰῦεις «տա-փակ, տափարակ, հարթ» բառից. նախապէս ասուել է πλαϰίεις αρτος կամ πλαϰοῦς αρτος «տափակ հաց», յետոյ ածականը իբր գո-յական է առնուել (Boisacq 790)։-Հիւբշ. 322։


Պճեղն (ճղան, ճղունք)

s.

instep, ankle, ankle-bone;
foot;
cf. Խստոր.

• ՆՀԲ լծ. թրք. փաչա (իմա՛ պրս. pača «փոքրիկ ոտք, տոտիկ», որ նուազականն է pā, pāy «ոտք» բառի)։ Հիւնք. պրս.

• պիւճիւլ, պիւժիւլ «վէգ» (իմա՛ [arabic word] bužul «ոտքի կոճ», ︎ buǰul «վէգ», որից նաև արևել. թրք. [arabic word] buǰul խաղալու վէգ»։ Նշանակութեամբ նոյն, բայց ձևով տարբեր են. ծագումն ու հը-նագոյն ձևերը անյայտ)։ Petersson, Ar u. Arm. Stud. 101 -եղն համարում է մասնիկ, ինչպէս ասեղն, աղեղն, տա-ռեղն, բաղեղն բառերի մէջ։ Ղափան-ցեան, Տեղեկ. ինստիտ. 2, 96 վրաց. ბრჭალი բրճալի «ոտքի կրունկ»։

• ԳՒՌ.-Ջղ. Սլմ. Վն. պճեղ, Ախց. Երև. Կր. Ղրբ. Մկ. Մրղ. պճէղ, Տփ. պճիղ, Շմ. պճըղ, Ալշ. Մշ. պջեղ, Զթ. բը'ջեղ, Խրբ. Հմշ. Պլ. Ռ. Սեբ. բջէղ, Ննխ. բջէղ, բջղագ, բջըղ, Ասլ. բջէ՝ղ, Սվեդ. Տիգ. բջիղ, Հճ. բmջեղ. -սրանք ստացած են զանազան նշանակութիւններ. այսպէս՝ Խրբ. Ննխ. Տփ. «ոտքի մատ», Երև. Ղրբ. Հճ. Շմ. Սրմ. Վն. «անասունի ոտքի կճղակ», Ախց. Երև. Կր. Խրբ. Ասլ. Սլմ. Պլ. Սվեդ. «տխտորի գլխի իւրաքանչիւր բաժան-մունքը», Ղրբ. «կեղև, կճեպ»։ Նոր բառեր են պճղել, պճղուիլ, պճղովի, պճղոտել, պրճ-ղըտել «մէջտեղից երկու ճեղքել» ևն։


*Պոլոճ

cf. Ճճի.

• = Կովկասեան փոխառութիւն պէտք է լի-նի. հմմտ. վրաց. ბობოლი բոբոլի «մեծ որդ», լազ. boboli «միջատ»։ Այս բոլորի համե-մատութիւնից երևում է որ արմատն է bol= հյ. բոլ, որից կրկնութեամբ վրացին և լազը. հայերէնի մէջ պարզ ձևն է բոլո, բ>պ ձայ-նաշրջութեամբ՝ պոլո, լ>ղ սովորական ձայ, նափոխութեամբ՝ պողո, բողո, ճ մասնիկի յաւելումով (հմմտ. հատին, ուտիճ)՝ բոլոճ պոլոճ, բողոճ և առաջին ձայնաւորի անկու-մով՝ բլոճ, պլոճ, պլո ևն։ Վերջապէս բոբող կրկնական է՝ ճշտիւ համապատասխան վը-րաց. և լազ. ձևերին։-Աճ.


Շառ

adj.

cf. Շէկ.

• «ամբոխ, խռովութիւն». մէկ անգամ յիշում է Վրդն. ել. կաշառ բառի ստուգաբա-նութեան մէջ. «կաշառն... ստուգաբանի «կայ շառ», որ է ամբոխ և խռովութիւն»։ Սրանից են նաև շառագլուխ և շառամայր «գլխաւոր խռովարար». (Իբրև մեռաւ Սերվիլոսն այն շառագլուխ, դադարեաց ամենայն խռովու-թիւնն. Գլխաւորք և շառամայրք մարտին). Մարթին։

• «ոտքի կապ». նորագիւտ բառ, որ են-թադրել է տալիս Վրդն. ել. կաշառ բառի ստուգաբանութեան մէջ. «Կաշառն ո՛չ միայն կոյր առնէ, այլ և զկեանս քաղէ. և ստուգա-բանի՝ կայ շառ, որ է ամբոխ և խռովութիւն և շարաւանդ ոտից»։ Պէտք է անշուշտ կցել շարաւանդ բառի հետ։

• ՆՀԲ լծ. ռմկ. շիրա «քաղցու», պրս. surxak «կարմրագոյն», թրք. sarə «դե-ղին» և լտ. cruor «արիւն»։ Canini, Et étym. 123 սանս. čara «դեղին», 187 խպտ. shari «կարմիր», եբր. shered «կարմիր մատիտ»։


Շատ (ից)

adj. adv. v. imp.

much, several, considerable, abundant, plentiful, copious, in great quantity;
"much, too much, very, most;
enough, sufficiently, as much as necessary;
— անգամ, often, frequently, cf. Բազում անգամ;
— իսկ, sufficiently;
— կամ սակաւ, more or less;
ընդ — եւ ընդ սակաւ, in all about;
փոքր ի —է, somewhat, partly, a little;
more or less;
ոչ ընդ — եւ ընդ փոքր, in no wise, in no way;
" v. imp. "— է, enough, it is enough, sufficient, no more, cf. Բաւական է;
— է այդ, that is enough;
— է զի, it suffices that;
provided that;
— ասել, to be content;
— համարիլ, to content oneself with;
—ք յայնցանէ, most of them, the greatest part of them;
դեռ աւուր — կայ, much time still remains;
ո՞չ իցէ քեզ — զի..., does it seem to you a little thing that."

• «ուրախ» Կոստ. Երզն. 141. Զի է խնդման օր և շատի։


Շատրուան (աց)

s.

tent, pavilion, marquee.

• ՆՀԲ «պրս. շատիրվան, շատիւրպան, շատիւրէվան, այսինքն զուարճալի ի գնացս. իսկ թրք. չատըր է վրան՝ խո-րան. այլ վրաց. շատրովանի է ամղան»։ Lag. Arm. Stud. § 1682 ՆՀԲ-ից առնե-լով՝ պրս. šāderawān։


Շար (ից)

s.

string, file, line, range, row, rank, order, long string, concatenation, chain, series, suite, train;
multitude, great number;
composition;
—ք մարգարտաց, string of pearls;
ոսկի —, gold chain;
—ք լերանց, mountain-chain;
— ճանճից, swarm or lot of flies;
— մրջմանց, swarm of ants;
anthill;
— շանց, pack, number of dogs;
— ազգաբանութեան, genealogy;
ի —ի հարկանել, to register, to record, to set or write down;
ի —ի արկանել, to string, to range, to rank;
ի — արկեալ թուել, to enumerate, to number, to count;
ի միում —ի հարեալ ընդ մի համարել, to be enumerated in the same series;
յանտեղեաց —ին է այս, it is very far from the purpose.

• «քօղ, շղարշ, տիւլ» Գնձ. Մաշտ. Տօ-նակ. Նար. առաք. որից շարեղէն շապիկ «բարակ տիւլէ շապիկ» Քուչ. 55 (Լուկ իւր շարեղէն շապիկն ի չորեք դիմաց կու խըզ-տէր), որ և շարեշապիկ՝ նոյն նշ. Պտմ. աղշ. էջ 171 (Յայնժամ աղջիկն եհան զհանդերձսն. ընդ նմին և զշարեշապիկն, զոր եդ ի ներքոյ սնարից գլխոյն), շարշապկանց «շարէ շապիկ հագած» Քուչ. 61 (տպ. շարշապկանք, որ յարմար չէ յանգին)։

• = Պրս. ❇ šār «նուրբ և գոյնզգոյն տիւլ» (Vullers), «սնդուս, զոր կանայք արկանեն զգլխովք իւրեանց, յորմէ և բազմիցս հան-դերձ կազմեն», որից պրս. օ ❇ šāra «աաս-տառ հնռևային, կարմիր կտաւ լապտերի», [arabic word] sārīča «ծածկոյթ զոր առնուն ի վե-րայ»։-Հիւբշ. 212։

• Ուռեո մեկնեց նախ ԳԴ։ ՆՀԲ սովր րական շարք «կարգ» բառի հետ է դրած։ Lag. Arm. Stud. § 1683 պրս. šār։-Հիւնք. պրս. sāra։ Մառ, Иппoл. 67 դը-նում է ասոր. ❇ šeryā կամ ի ❇ Հիւբշման պարսկերէնից է դրած։ (Որով-հետև բոլորովին նոյն է պարսկերէնի հետ. իսկ ասորերէնից լինելու դէպքում պիտի ունենայինք հյ. լերեայ. թո՛ղ իմաստի տարբերութիւնը)։


Շարագոյր (գուրի)

s.

cover;
veil;
— գրոց, cover or binding of a book, book-cover.

• ՆՀԲ շար, որպէս վարագոյր կամ շարիէ ագուցեալ պատին։


Շարական (ի, աց)

s.

hymn, canticle, melody;
hymn-book, hymnology.

• , ի-ա հլ. «եկեղեցական երգ. 2. այդպիսի երգերի հաւաքածոյ, երգարան» Մաշտ. Յայսմ. Գր. տղ. Լմբ. Լծ. եւագր. Վրք. հց. որից լարականք լեզուի «առանց իմաս-տին ուշ դարձնելու՝ թութակի պէս ասուած խօսքեր» Պտրգ. 578. շարակնոց «շարական-ների հաւաքածոյ» Շար. շարականազէտ (նոր բառ)։

• -Կառմուած է հյ. շար(ք) բառից՝ -ական մասնիկով։ Այս բառով հասկանում էին իւ-րաքանչիւր տօնի յատկացուած ինը երգերի մի շարք, որոնք մի ամբողջութիւն էին կազ-մում։-Հնագոյն ժամանակներում ամէն տօ-նի համար կային զանազան հոգևոր երգեր։ Ը դարուն Յունաց մէջ, և նրանց օրինակով նաև Հայոց մէջ սովորութիւն դարձաւ միև-նոյն տօնին պատկանող զանազան հոգևոր երգերից ընտրելով կամ, եթէ պակասներ կա-յին, լրացնելով՝ կազմել ինը երզերի մի շարք։ Շարքի այդ մասերն էին՝ 1. Օրհնու-թիւն, 2. Հարց, 3. Գործք, 4. Մեծացուսցէ, 5. Ողորմեա, 6. Տէր յերկնից, 7. Մանկունք, 8. Ճաշու, 9. Համբարձի. իսկ բոլորի ամբող-ջութիւնը կոչւում էր կանոն կամ կարգ, եր-բեմն նաև սարք. օր. կարգ ծննդեան, կարգ աւագ շաբաթուն, կարգ ապաշխարութեան, իւր սարօքն ևն։ Այս բանը հաստատում է նաև Օրբելեանի հետևեալ վկայութիւնը. «Բա-ժանեաց և զութ ձայնսն և կարգեաց լարեաց զՅարութեան Օրհնութիւնսն» (հրտր. Էմ. էջ 101)։ Նախապէս ասւում էր (իբր ածական) շարական երգ, յետոյ բառը դարձաւ գոյա-կան, ինչպէս ունինք բազմական, գեղական, ուրուական, վաճառական, ազգական, իսկ գիրքը կոչուեց շարակնոց։-Շարական բառը կանոն բառից աւելի նոր է, մօտաւորապէս ԺԲ դարից, բայց կարող է լինել նաև աւելի հին՝ ժ դարից։ Ըստ Ամատունի (Հայոց բառ ու բան, էջ 511) «Բառս առաջին անգամ լի-շում է ԺԱ դարում ապրող Պօղոս վրդ. Տա-րօնեցին՝ ասելով. իսկ ի կիւրակէի և ի մար-տիրոսաց յիշատակս խնկարկութեամբ և շա. րականաւ (կատարել)»։ Բառիս կազմութեան համար կարող ենք համեմատել նաև յն εἰρμός «շարք, բայց նաև բանահիւսութիւն, շարական» (Sophocles 426բ). հմմտ. Վրք. հց. ա. 421 տունս եռմոսից, որ էջ 422 դառ-նում է տունս շարականաց. հմմտ. նաև անո՝ էջ 535-6 ասուածները։

• Schrōder, Thesaur. 45 եբր. [hebrew word] šrq «սուլել» արմատից։ ՀՀԲ շարք ականց։ Հ. Գ. Աւետիքեան, Բցտր. շար. էջ ժ մերժում է այս բացատրութիւնը, որով-հետև ակն բառը բարդութեանց սկիզբը դառնում է ական-, վերջը՝ ակն. ուստի, պիտի ասուէր ականաշար կամ շարակն. ինքը հանում է կա՛մ հլ. շարք (հմմտ. շարագիր, շարագրած. նաև Մովս. քերթ. «շարադրութիւն շարամանութեան հոգե-ւոր երգարանիս ըստ երաժշտական չա-փոց) և կամ եբր. շիր, լիրահ «երգ» բա-ռից։ ՆՀԲ լծ. եբր. շիր, շիրա, արաբ. [arabic word] ši'r, պրս. surūd, թրք. šarqi «երգ»։ ՓԲ «ուր շարեալ կան ամենայն երգք»։ Peterm. իր մի ընդարձակ յօդուածում՝ Uber die Musik der Armenier, ZDMG 1851, էջ 365-372 մեկնում է «շարք մարգարտաց, այսինքն ականց»։ Էմին, Ист. Bарданa, էջ 116, Iepeводы 320, 327 սեմ. շէր «երգ» բառից, որ ունի նաև Մամիկ. շեր ձևով։ Հիւնք. հյ. սարեակ = պրս. šārak «սոխակ» բառից։ Ա. վրդ. Ամատունի (Ուս. շարականաց, Արրտ. 1894, էջ 176-180, 218-222, 250-256) դնում է շարք բառից։ Մառ, Teксть и paз. I (1900), էջ 22-23 մերժում է դնել արաբ. ❇ ši'r «երգ» բառից, որով-հետև այս բառից նախ չի կարող յառա-ջանալ ըար-ձևը, և երկրորդ՝ կրօնական մի բառ չի կարող յառաջանալ արաբե-րէնից. ուստի դնում է ասոր. šahrā «հսկում, նաև հսկման երգ» բա-

• ԳՒՌ.-Ախց. Երև. Կր. Շմ. Ջղ. Սլմ. Տփ. շարական, Ալշ. Մշ. Պլ. Սեբ. շարագան, Ննխ Ռ. շարագան, Ասլ. շարագտ, Ագլ. շրա՛կան, Մև. շmրmկան, Տիգ. շmրmգmն, Մրղ. շառա-կան, Զթ. շայագօն, շարագոն, Սվեդ. շmրm-գուն. բոլորն էլ գրականից փոխառեալ։


Շարաւ (ոյ)

s.

pus, matter, ichor, sanies, purulence;
rottenness;
stench, stink;
— առնուլ;
to effervesce, to swell, to become inflamed.

• , ո հլ. «թարախ, վէրքի կեղտոտ ջուրը» ՍԳր. Ոսկ. մ. բ. 3. Եղիշ, որից շա-րաւ առնուլ «արիւնը բորբոքիլ» Պղատ. տիմ. շարաւահոտ Կորիւն. Ագաթ. Մծբ. 240 (սոխի համար ասուած). շարաւահոտութիւն Եւագր. շարաւոտեալ Եփր. ել. էջ 176. բազմաշարաւ Ոսկիփ. մեծաշարաւ Յիշատ. շարաւալիր Լծ պրպմ. 775, գրուած է շարաֆ Մոլութ. էջ 8բ և Գեռո առար. 397ա. հմմտ. հարաւ> հարաֆ։


Շարժ (ից)

s.

movement, motion;
earthquake.

• ՆՀԲ լծ. հյ. սարսել, եբր. շարէշ «ար-մատէն հանել», թրք. սարսմագ, սալլա-մագ «ցնցել, շարժել», յն. οαλεύω «ցըն-ռեւ»։ Մորթման ZDMG 26, 545 բևեռ. asazi «շարժել»։ Տէրվ. Նախալ. 64 շ մասնիկով *արժ արմատից, որ կցում է սանս. argh, յն. ὄρχέω բառերին, իբր հնխ. argh «շարժել, յուզել»։ Հիւնք. ա-

• րաբ. զէլզէլէ, յն. σεισμός «շարժ, ցըն-ռում»։ Nvberg, Hilfsb. 2, 107 իրան, *uš(h) arz-ձևից, այն է us-մասնիկով՝ զնդ. harəz «թողնել, արձակել» արմա-տից։ Մերժում է Meillet BSL հտ. 32, (h)arz-ձևը պիտի պահէր իր նախա-ձայն ս-ն, 2) չպիտի ունենար ժ, 3) նշա-նակութիւնը տարբեր է։

• ԳՒՌ.-Անփոփոխ են պահուած Սչ. շար-ժել, շարժում «երկրաշարժ».-ր ձայնի ան-կումով ունինք Մկ. շաժիլ «շարժիլ», և ժ ձայ-նը ք-ի մօտ խլանալով՝ շաշք «երկրաշարժ շարժք».-նաև նախաձայնը վերածուելով վերջաձայնի աստիճանին՝ Ալշ. Մշ. ժաժել, Ակն. Ասլ. Կր. Պլ. Ռ. Սեբ. Սվեդ. Տփ. ժաժ, Ախց. ժաժ տալ, Հմշ. ժաժվուշ «շարժուիլ, թօթուել», Գոր. Զթ. Ղրբ. Մրղ. Վն. ժmժ, Ախց. Երև. Հմշ. ժաշ, Ջղ. ժաշկ, Սլմ. ժmշք «երկրաշարժ», Ննխ. ժաժէլ «շարժել», որոն» ցից ածանցուած ձևեր են՝ ժաժկան, ժաժկաի (Ննխ. ժաշքթէլ), ժաժկլտիլ, ժաժմունք, ժաժ-ումաժ, ժիժացնել, ժժնել, ժժկռտալ, անձեռը-ժաժտաւ ևն։ Սրանց հին վկայութիւնն է ժա-ժուն «շարժական իրեր» Սմբ. դատ. 64։


Շաւաշարիւն

cf. Նուիճ.

• = Պրս. ❇ [arabic word] xun-i-siyāvaš բա-ռից կազմուած թարգմանաբար. ասւում է նաև պրս. xun-i-siyāvašān, xun-i-siyāvus կամ xūn-i-siyvusān. նշանակում է «մի տե-սակ կարմիր խէժ, որ վազում է արմաւենի-ների ցեղին պատկանող մի տեսակ եղեգա-նման ծառից և հին բժշկութեան մէջ օգտա-կար դեղ էր. լտ. sanguis draconis, ֆր. sang-de-dragon»։ Իր թունդ կարմրութեան պատճառով զանազան յեզուների մէջ այս խէժը նմանեցրել են արիւնի և ըստ այսմ ծա-գած են լտ. և ֆրանս. անունները («վիշապի արիւն»), ինչպէս և արաբ. dam-ul-axavaini, թրք. qardaš-qanə «եղբայրների արիւն» (տե՛ս և հյ. աղբրանց արիւն՝ եղբայր բառի տակ)։ Պրս. բառն էլ նշանակում է «Սիավու-շի կամ Շաւարշի արիւն» և այս բացատրու-թիւնը գոյացած է մի հին աւանդութիւնից, որի համեմատ ասում են թէ նոյն ծառը ա-ռաջին անգամ բուսել է այնտեղ, ուր Թուրա-նի Աֆրասիաբ թագաւորը Իրանի Քէյքաւուս թագաւորի մատաղատի որդի Siyāvuš-ին ըս-պանեց տարապարտ տեղը. հմմտ. նահնա-մէ. Բ. 664, տող 8, 9։ Պրս. բառը թարգ-մանուած է հյ. շաւաշարիւն.-ՀԲուս. § 2293 ունի և շաւաշ բառը՝ «արանց ծաղիկ, թաղթ» նշանակութեամբ. բայց սա ըստ Նորայր ՀԱ 1923, 161 պարզ ձեռագրական սխալ է՝ փխ. լօշ և հետևաբար բնաւ կապ չունի վերի բառի հետ։-Հիւբշ. 213։