Definitions containing the research յո : 10000 Results

Արծաթազօծ

See full entry →

adj.

silvered.

NBHL (1)

Դրունս ձուլածոյս ի յոսկեգոյն պղնձոյ արծաթազօծս. (Մաթին.) ուր վրիպակաւ գրի՝ ԱՐԾԱԹԱԶՕԹՍ, զոր կարէ ոք ընթեռնուլ եւ Արծաթազօդ։


Արծաթսիրութիւն, ութեան

See full entry →

s.

love of money, avarice.

NBHL (1)

Արծաթսիրութեամբն մոլեալ յուդաս. (Շար.։)


Արծիւ

See full entry →

cf. Արծուի.

NBHL (1)

Արծիւ սրաթեւ։ Քաջութիւն կամ տեսութիւն արծուի. (Մագ. ՟Լ՟Ի. ՟Ծ՟Ե։ Նար. յովէդ.։ Լմբ. սղ.։ Վրք. հց. ՟Ժ՟Թ։)


Բարեգործեմ, եցի

See full entry →

vn.

to do well, good.

NBHL (1)

Բարեգործել եւս զլաւագոյնն յորդորէ. (Պիտ.։)


Բարեգութ

See full entry →

adj.

benign, humane, merciful, compassionate, tender, charitable, flexible.

NBHL (1)

εὕσπλαγχνος misericors, piissimus Որ ունի զբարի կամ զքաղցր գութ. քաղցրագութ. գթած յոյժ.


Բարեզարմ

See full entry →

adj.

of good family, noble.

NBHL (1)

Եւ համօրէն՝ նոցին ծննդոյ, յոգնաշաւիղ՝ բարեզարմոյ. (Յիսուս որդի.) իմա՛ բարեզարմի, կամ բարի զարմի։


Բարելաւ

See full entry →

adj.

very good, very useful.

NBHL (1)

καλοκάγαθος bonus, optimus, probus Բա՛րի եւ լաւ. քաջալաւ. ընտիր յոյժ. աղէկ ու լաւ, շատ աղէկ.


Բարեխառն

See full entry →

adj.

sober, temperate, moderate.

NBHL (1)

Հաւասարելով զլեռնայինն եւ զջերմայոտն ի բարեխառն. (Խոր. ՟Բ. 6։)


Բարեխառնութիւն, ութեան

See full entry →

s.

temperance;
temperature, moderation, modification, mitigation;
— օդոց, temperature of the air.

NBHL (1)

Զմաղասոյն յուզմունս նմանապէս բարեխառնութեամբ այսինքն բարեխառնելով. (Պիտ.։)


Բարեխօս, աց, ից

See full entry →

adj. s.

intercessor, mediator;
— լինել, cf. Բարեխօսեմ.

NBHL (4)

ԲԱՐԵԽՕՍ ի. ից կամ աց. ա. παρακαλών, παρακαλέσας, πρεσβευτής, μεσίτης advocans, advocatus, intercessor, mediator, legatus Որ բարի խօսի զայլոց, որպէս հաշտարար, կամ յորդորիչ. միջնորդ եւ աղաչաւոր.

Սոքա են մեզ բարեխօս յարքայութեանն Աստուծոյ։ Զճգնութիւնս սոցա բարեխօս քեզ ունիմք. (Շար.։)

Յուսամ ես տէրն իմ, յորդին համագործ, եւ ի հոգին սուրբ բարխօս։ Բնակեալ է յոսկերս սոցա բարեխօս հոգին. (Ագաթ.։)

ասի եւ Բարեխօս ունել զԱստուած առ սուրբս, յորժամ աղաչեմք զի հրամայեսցէ նոցա.


Բարեխօսութիւն, ութեան

See full entry →

s.

intercession, mediation.

NBHL (3)

παράκλησις advocatio, deprecatio, παρενόχλησις, μεσιτεία interpellatio, intercessio Բարեխօս լինելն. միջնորդութիւն. աղանչանք. յորդոր. թախանձանք.

Սուրբ վկայքն՝ զոր դուքն չարչարեցէք, վասն ձեր նոքա բարեխօսութիւն կարեն մատուցանել։ Հասանել բարեխօսութեամբ սրբոյս յարքայութիւն Քրիստոսի. (Ագաթ.։)

Արդ՝ վասն Քրիստոսի պատգամաւորիմք, որպէս եւ Աստուծոյ բարեխօսութեամբ մեօք. ( ՟Բ. Կոր. ՟Ե. 20.) իմա՛ յորդորելովն Աստուծոյ ի ձեռն մեր զձեզ։


Բարեկամ, աց

See full entry →

s.

friend;
familiar, dear;
մտերիմ՝ անկեղծ՝ ճշմարիտ՝ անձնանուէր՝ սիրելի սուտ —, intimate, sincere, true, devoted, dear, false friend.

NBHL (1)

Զյոպոպ եւ զշիղջ գիշերոյ համարիմ բարեկամ գոլ զնոսա, եւ խնդալ ի խաւարի. (Մէկն. Ղեւտ.։)


Բարեկամանամ, ացայ

See full entry →

vn.

to be friendly, familiar, to make one's self familiar.

NBHL (1)

Բազում զօրագլուխք յունաց ընդ իս բարեկամացան ուխտիւ եւ երդմամբ. (Փարպ.։)


Բարեկամութիւն, ութեան

See full entry →

s.

friendship, familiarity, attachment;
սերտ —, intimacy;
անկեղծ —, cordiality.

NBHL (1)

Ամենայն ազգ մեղաց՝ վասն յոյժ անձին իւրոյ բարեկամութեանն լինիցին. զի կուրացեալ իցէ առ սիրեցեալն սիրողն. (Պղատ. օրին. ՟Է։)


Բարեկամուհի, հւոյ, հեաց

See full entry →

s.

friend.

NBHL (1)

Յաղագս խրախճանութեանցն՝ զբարեկամս եւ զբարեկամուհիս ոչ յոլովագոյնս հնգից՝ երկաքանչիւրոցն ի միասին կոչիլ. (Պղատ. օրին. ՟Զ։)


Բարեկեցիկ

See full entry →

adj.

happy, prosperous, in good circumstances, rich.

NBHL (1)

(Տային) յորդառատ գոհութիւն ըստ նմանութեան բարեկեցիկ մարդկան. (Եղիշ. ՟Ը։)


Բարեկեցութիւն, ութեան

See full entry →

s.

happiness, felicity, ease, contentment, comfort.

NBHL (1)

Սարդանապաղղոս անցոյց զանցոյց զամենեքումբք բարեկեցութեամբ եւ յուղութեամբ. (Եւս. քր. ՟Ա։)


Բարեկիր

See full entry →

adj.

good, honest, virtuous;
բարեկիր առնել, cf. Հաճեմ, cf. Բերկրեցուցանեմ, cf. Հեշտացուցանեմ.

NBHL (1)

εὑπαθῶν, εὑημέρων bene affectus, laetus որ եւ ԲԱՐԵԿՐԵԱԼ. Կրօղ յինքեան զբարութիւն՝ յո՛ր եւ է կարգի. բարեօք ճոխացեալ. բարեկեցիկ. եւ Զուարթ, բերկրամիտ.


Բարեկիրթ

See full entry →

adj.

well instructed, civil.

NBHL (1)

Այն ինչ՝ յոր իցէ ոք քաջ կրթեալ.


Բարեհաճոյ

See full entry →

adj.

very agreeable;
բարեհաճոյ լինել, cf. Բարեհաճոյանամ.

NBHL (1)

Կարի՛ հաճելի. հաճոյական յոյժ. գովելի.


Բարեհաճութիւն, ութեան

See full entry →

s.

approbation, consent, benevolence, favour, friendship.


Բարեհամբաւութիւն, ութեան

See full entry →

s.

good name, renown, reputation, fame, praise.

NBHL (1)

Սորա եւ հռչակաւորն բարեհամբաւութիւն յայտ ի յոլովից աստուածաբանիցն է։ Բարեհամբաւութեամբ հռչակեցաւ. (Պիտ. ստէպ։)


Բարեհաւան

See full entry →

adj.

obedient, submissive.

NBHL (1)

Եղիցի քեզ ապրել՝ ի նուէս նաւի՝ յոր երթասն լիցես (ի փոր կիտին). (Փիլ. յովն.։)


Բարեհրաւէր

See full entry →

adj.

that invites, exhorts to good things.

NBHL (1)

Ի բարին հրաւիրօղ. բարեյորդոր.


Բարեմասնութիւն, ութեան

See full entry →

s.

good fortune, happiness, participation of good;
goodness, perfection.

NBHL (2)

Արժանիս արասէ զմեզ բարեմասնութեանշնորհաց իւրոց։ Բարեմասնութեանս այսմիկ արժանաւորք եղաք. (Սարգ. յուդ. եւ ՟Ա։)

(Հրեշտակք) ընդ մերում կրիցս կարեկցելով՝ բարեմասնութեանն մեր սպասեն։ Հերքեալս ի բարեմասնութեանց։ Բարեմասնութեան Աստուծոյ հաճելեացն։ Ի յուշ բերեալ զոր ի քեզ անճառելի բարեմասնութիւնք, եւ այլն. (Նար. ստէպ։)


Բարեմիտ, մտաց

See full entry →

adj.

sincere, ingenuous, frank, naive;
innocent, good, well disposed.

NBHL (2)

Զծառայս՝ ոչ յորժամ կապեալս ունիցիս, բարեմիտս կարծիցես զնոսա. (Մաշկ.։)

Բարեմիտ խորհրդոց է՝ ոչ հեռանալն, եւ այլն. (Բրս. յուդիտ.։)


Բարեմոռաց

See full entry →

adj.

unthankful, ungrateful.


Բարեմտութիւն, ութեան

See full entry →

s.

sincerity, innocence, goodness, indulgence.

NBHL (2)

Հաւանի (Աստուած), յորժամ բազմութիւն հանդերձ բարեմտութեամբ աղաչիցէ զնա։ Որք բարեմտութեամբ զսխալանս իւրեանց ասիցեն, ընդունի. (Ոսկ. անոմ.։)

Այսու ամենայնիւ բարեմտութեամբ յուղարկեալք յաշխարհէ. (Եղիշ. ՟Ա։)


Բարեյարմար

See full entry →

adj.

well adjusted, well agreed;
symmetrical.


Բարենշան, ից

See full entry →

adj.

of good sign;
signalized, remarkable, famous.

NBHL (1)

Հռաքս ոմն անուն ... մարդասէր յոյժ բարենշան բարեհամբաւ. (՟Բ. Մակ. 37։)


Բարեպաշտ, ից, աց

See full entry →

adj. s.

pious, religious, devout.

NBHL (1)

Տէր Աստուած Իսրայէլի, յոյս բարեպաշտին։ Ցանկութիւնք ամբարշտաց չար են, արմատք բարեպաշտաց հաստատունք են։ Ճանապարհք բարեպաշտաց ուղիղ են.եւ այլն։


Բարեպաշտեմ, եցի

See full entry →

vn.

to be religious, to lead a pious life, to do good works.


Բարեպաշտութիւն, ութեան

See full entry →

s.

piety, religion;
բարեպաշտութեամբ, cf. Բարեպաշտաբար.

NBHL (1)

ԲԱՐԵՊԱՇՏՈՒԹԻՒՆ որպէս Մեծարանք. սպաս. հարկիք, ծառայութիւն. θεραπεία cultus, obsequium


Բարեպատեհ

See full entry →

adj.

very convenient, proper, decent, fit, worthy.


Բարեվստահութիւն, ութեան

See full entry →

s.

good assurance, certainty, boldness.

NBHL (1)

Վստահութիւն մեծ. գովելի համարձակութիւն, կամ ակնկալութիւն. բարեյուսութիւն.


Բարետոհմութիւն, ութեան

See full entry →

s.

nobility;
noble birth;
grandeur;
fertility.

NBHL (1)

ԲԱՐԵՏՈՀՄՈՒԹԻՒՆ. Յաստուածային անձինս է Համապատիւ համագոյութիւն.


Բարերար, աց

See full entry →

adj.

beneficent, benefactor, friend, obliging, indulgent, favourable, kind.

NBHL (1)

Լայնաբար ասի եւ զայլոց իրաց, որպէս Բարի ինչ, եւ առիթ բարւոյ, յորոյ ի լաւութեան լինի վայելել.


Բարերարեմ, եցի

See full entry →

vn.

to do good, to gratify, to favour, to oblige.

NBHL (1)

Ի քոյոցդ խրատեալ բանից, եւ բարերարեալ քոյդ ողորմութեամբ. (Նար. ՟Լ՟Թ։) Այլ առաւել սովորաբար ասի.


Բարերարութիւն, ութեան

See full entry →

s.

benefit, bounty, good, beneficence, kindness, favour, service, pleasure, gratification, liberality.

NBHL (1)

Բարերարութեանն առաքինութիւն այն է, յորժամ այլքն ի նմանէ վայելեսցեն։ Եզնիկ.։


Բարերջանիկ

See full entry →

adj.

blissful.


Բարերջանկութիւն, ութեան

See full entry →

s.

blissfulness;
good fortune, happiness.


Բարեփառ, աց

See full entry →

adj.

glorious, illustrious, splendid, magnificent.

NBHL (1)

Յայնժամ վարդապետն բարեփառ, յորժամ աշակերտն դիւրահաւան։ Բարւոք վաստակոց՝ պտուղ բարեփառ. (Ոսկ. ղկ. եւ Ոսկ. յադամ.։)


Բարեփառութիւն, ութեան

See full entry →

s.

splendour, grandeur, magnificence, majesty.

NBHL (1)

Բարեփառութեամբ զնոսա յուղարկէ. (Խոր. ՟Գ. 57։)


Բարեքեմ, եցի

See full entry →

va.

to hide, to veil, to dissimulate.


Բարեքի

See full entry →

adj.

personable, genteel, agreeable.

NBHL (1)

Եթէ որդիք ուրուք իցեն յոռի, եւ նա ցանկասցի այլոց որդւոց բարեքւոց հայր անուանել. (Ոսկ. յհ. ՟Ա. 12. ըստ հին ձեռ. իսկ ի նորն բարե ոց. եւ ի տպ. բարէոց։)


Բարեքիկ

See full entry →

cf. Բարեքի.

NBHL (1)

Եւ զայր վարդապետ՝ եթէ տեսանեն՝ որ ի կերակրիկ ինչ մտաբերիցէ, եւ բարեքիկ հանդերձիկ ագանիցի ... բամբասեն. (Սարգ. յուդ. ՟Բ. ըստ ձ։)


Բարիոք, աց

See full entry →

adj. adv.

good;
well, softly, leisurely;
ծածկել — է, it is better to hide it;
— է, it is well;
որպէս եւ —թուի քեզ, as you like it, if you please.


Բարկանամ, ացայ

See full entry →

vn.

to be angry, provoked, to storm, to rage.


Բարկացայտ

See full entry →

adj.

angry, vexed, enraged.

NBHL (1)

Ցայտեալ սաստկութեամբ՝ որպէս բարկութեամբ. որ ցայտէ զցասումն. ահագին, սաստիկ յուզեալ.


Բարկացողութիւն, ութեան

See full entry →

s.

irascibility, ire.

NBHL (1)

Բարկացողութիւն է չարութիւն ցասմնատեսակին, ըստ որում դիւրաշարժք լինին ի ձեռն բարկութեան. յն. ի բարկութիւն. (Արիստ. առաք. յորմէ եւ Լմբ. սղ.։)