Definitions containing the research առ : 10000 Results

Պիստակ

s.

pistachio.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«մի տեսակ պտուղ, ֆստրխ Խոր. աշխ. Հին բռ. բժշ. որից նոր գրակա-նում կազմուած են պիստակենի, պիստա-կագոյն, պիստակավանառ։ Խոր. աշխ. 608 (2 ձեռ. պիստակ). հնագոյն ձևն է պստակ որ գործածուած է հրտր. Սուքրեանի, էջ 3 և 1 ձաւնև անևումով համապատասխանում է պհլ. *pistak ձևին։

= Պհլ. ենթադրեալ *pistak ձևից, որի հետ հմմտ. պրս. [arabic word] pista «պիստակ». տարա-ծուած է շատ լեզուների մէջ. օր. յն. πιστάϰιον, նյն. βιστάϰιον, լտ. pistacium, ֆրանս. pistac-he, ռուս. фисташки, արաբ. [arabic word] fustuq, թրք. fəstəq>ռմկ. ֆըստըխ ևն, բոլորն էր նոյն նշանակութեամբ։ Արաբերէն ձևից յետ-նաբար փոխառեալ է փստուղ, որ տե՛ս ա-ռանձին։

NBHL (1)

յն. բիսթա՛գիօն. πιστάκιον pistacium. ... Կրկին ազգ պտղոյ. մին կանոնաձեւ բերք ծառոյ, որ նման է մայրեաց, եւ միւսն ողկուզաձեւ բերք այլոյ տնկոյ.


Պիտակ, աց

adj. s.

false, improper, abusive, adventitious, extrinsic;
degenerate, bastard;
note, letter, bill, card;
— ի պարտուց, innocent, guiltless, faultless.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

= Յն πιττάϰιον «տոմտակ, նւմակ, գրու-թիւն» (Boisacq 788, Sophocles 892. գոր-ծածական է թէ՛ բիւզանդական և թէ նոր յու-նարէնում)։-Բուն նշանակում է «շորով սպեղանի, cmplâtre» և ծագում է πίττα «ձիւթ» բառից։ Յոյնից են փոխառեալ նաև լտ. pit-tarium «շոռով սպեղանի. 2. նամակ, տոմ-սակ. 3. պիտակ, étiquette», արաբ. ❇ bi'āqa «պիտակ» (ըստ Կամուս, թրք. թրգմ. Բ. 871), թրք. [arabic word] pitaka, pataka «ապ-րանքների վրայ կպցնելու պիտակ»։ Պատա-հաբար նման են ու սրանց հետ կապ չունին չաղաթ. [arabic word] betik կամ petek «նամակ, անցագիր, վաւերագիր», թունգուզ. bitsik, bičəik «գրուածք», բուրեաթ. bič̌ik «գը-րուածք», ալթայ. pičik «գիր, գիրք», ուլ-ղուր. beček, bicik «գիր», որոնք ծագում են թթր. bit, bet արմատից. հմմտ. չաղաթ. bitmak «գրել, արձանագրել» եակուռ. bit «նշան», թունգուզ. bltšim «գրել» ևն (տե՛ս Vámbery, Etym. Wört. էջ 203, л 217 և Gustav Meyer, Turk. Stud. SWAW 1893, էջ 128)։ Թուրքականից են փոխառեալ պրս. ❇ batak «գիր, գրչութիւն, գրուածք», [arabic word] bitikči «գրագիր», Կազանի թթր. [arabic word] biti «հմայեակ», քրդ. betik, bitik «հմայեակ, նուսխայ», որից նաև հյ. գւռ. Վն. բիթիկ անել, ՆԲ. բթիկ անել, Երև. փիթիկ անէլ (Պռօշ. Սօս և Վարդիթ. ա տպ. էջ 29) «գիր անել հմայելով»։

ՆՀԲ լծ. թրք. պիթի։ Հիւնք. պրս. պէ-թէք, յն. πιττάϰιον։ Աճառ. Արրտ. 1910, 269 մերժելով յունարէնը՝ դնում է թա-թարականից. բայց ճիշտ չէ, որովհետև այս դէպքում սպասելի էր առնուազն *պիթակ և ո՛չ թէ պիտակ։

ՓՈԽ (borrowing) Վրաց. მიტაკი պիտակի «աղերս. խնդիրք, прocьбa» (Ս. Գէորգի Վարուց մէջ գործածուած) ըստ Չուբինովի2 1020 հայե-րէնից է։ Նոյնպէս Մառ, Հայ-վրաց. յարա-բերութ. էջ 41 հայերէնից է դնում վրաց. պիտակի, բայց նշանակութիւնը դրուած չլի-նելով, յայտնի չէ թէ ա՛յս բառն է։

NBHL (4)

Զբուն աստուածն թողին, եւ ի պիակսն զառածան։ Մի համարեսցիս՝ թէ նա լոյս իմանալի եւ բուն է, եւ սա լոյս ինչ երեւելի եւ պիտակ. (Սեբեր. ՟Գ. եւ ՟Է։)

Որ իմաստասիրելն առանց պիտակ օտարութեան է գիտուն, եւ աննենգ եւ մաքուր բարեպաշտութեան վերակացու է. (Փիլ. ՟ժ. բան.։)

ՊԻՏԱԿ. ռամկական առմամբ, որպէս պիտանի.

ՊԻՏԱԿ. καταχρηστικός abusivus, improprius. Ումպէտ. չարաչար կամ տարադէպ առեալ ի պետս ինչ. օտար ի բուն իսկութենէ. կեղծ սուտ. խարդախեալ. շինծու.


Պիտուս

s.

pine, pine-tree.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«թեղօշի ծառը, pinus». մէկ անգամ ունի Վեցօր. ը. 186. ուրիշ օր. չկայ։

NBHL (2)

Աղուէս բժշկէ զվէրս իւրոյ հարուածոյ ի հուզոյ, որ լինի ի ծառոյ միոջէ, անուանեալ կոչի պիտուս. (Վեցօր. ՟Ը։)

Բառ յն. πίτυς piceo, pinus. որ ըստ մեզ՝ Բեղօշ, սարոյ, սօսոյք


Պիրկ

adj.

tight;
— ձգել, to stretch tightly.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«արկուած, ձիգ, ամուր» Տօնակ. որից պիրկ ձգել «ուժով քաշել» Նիւս. կազմ. պրկել «ամուր քաշելով կապել» Ա. մկ. ե. 47, Գծ. իբ. 25. Ագաթ. Բուզ. Ոսկ. Եւս. պտմ. «քաշելով երկարացնել, ձգտել» Կիւրղ, ծն. Նիւս. կազմ. Փիլ. պրկումն Եւս. պտմ. պրկոց Եղիշ. ը. էջ 131. պրկանք Ճառընտ ուժգնապիրկ Նար. խչ.։

Bugge IF 1, 453 *փիրկ ձևի միջնոր-դութեամբ հանում է հնխ. sphigró-s բառից. հմմտ. յն. σφἰγγω «կապել, սեղ-մել, ճնշել»։ Հիւնք. պրս. բէրչիյտէն «ոլորել զծայր»։ Karst, Յուշարձան 415 փակ բառի հետ մոնգոլ. buke, կալմուք. buku «ամուր, հաստատուն»։ Թիրեաք-

NBHL (1)

Յարաժամ ամենայնիւ պիրկ ձգեալ գործաւորութեամբ կենդանին՝ պախումն իմն եւ խզումն պրկեցելոցն առնէ մասանց. (Նիւս. կազմ. ՟Ծ՟Դ։)


Պիւռիոն, ի

s.

pyrheum, Persian Fire-altar.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, որ և պիռիոն, պռիոն, պեռիոն «ատրուշան, Պարսից կրակատունը» Ճառ-ընտ. Յայսմ. ապր. 14. Վրք. և վկ. Ա. էջ 1։

= Յն. πυρεῖον նոյն նշ. (ծագում է πυρ = «հուր» բառից)։-Հիւբշ. էջ 372։

NBHL (2)

Բառ յն. πυρεῖον templum ignis apud Persas. Ատրուշան. կրակատուն.

Հրով վառեաց զպիւռիոնն պարսից, զոր տաճար հրոյ անուանէին, յորում զհուրն բորբոքէին հրապաշտքն։ Հրամայէր նմա միւսանգամ շինել զպիւռիոնն՝ զոր այրեաց. (Ճ. ՟Բ. եւ Հ=Յ. մարտ. ՟Ի՟Դ.։ եւ Տէր Իսրայէլ. մայ. ՟Ի՟Դ.) որ գրէ ՊԻՌԻՈՆ, եւ ՊԵՌԻՈՆ։


Պիւրամիդ

cf. Պիւրամիտ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. πυραμίς, πυραμίδος «բուրգ». ընդհա-նուր տարածուած բառ է. ինչ. ֆրանս. py. ramide ևն։ Առաջ կարծում էին թէ ծագած է πῦρ «կրակ» բառից, իբր թէ կրակի բրգաձև բարձրացման օրինակով, բայց այժմ այս կարծիքը թողնուած է և յն. πυραμίς համար-ւում է օտար փոխառութիւն (Boisacq 829)։ -Հիւբշ. 372։

NBHL (1)

ՊԻՒՐԱՄԻԴ որ գրի եւ ՊԻՐԱՄԻԴ, ՊԻՒՌԱՄԻԴ, ՊԻՒՐԱՄԻՏ . Բառ յն. πυραμίς, -ίδος, pyramis, -idis. Բուրգն. հուրան. ցուրան. այն է մարմին հաստատուն բազմանկիւնի՝ սրածայր յանդեալ, որպիսի եղեն բրդունք կամ կոթողք եգիպտոսի. տիքիլի թաշ, հերեմ.


Պլօր

cf. Բիւրեղ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«բիւրեղ» Երզն. մտթ. 108 (այս-պէս ըստ ՆՀԲ, բայց տպագրում գտնում ենք պիլլօր). Վրդ. առ. 332-3. Մաշտ. ջհկ. Ոս-կիփ. Տաթև. ձմ. լէ. «բիւրեղեայ»» Ուռհ. 149, 150. ասւում է նաև պիլօր Երզն. մտթ. 308. այժմ ռմկ. պիլլօր, որից պլօրեայ «բիւրեղէ» Հայել. 178։

NBHL (4)

Ռամկականն բառիցս Բիւրեղ. Սառնատեսակ (ապակի), եւ Պաղպաղակ. պիլլօռ.

Ասեն հրէաք՝ թէ պատուհանն (տապանին) էր պլօր։ Լոյսն մտանէ ընդ պլօրն. եւ ելանէ առանց ապականութեան. (Ի գիրս առաքին։)

Յառաւել հովէ եւ ի յստակութենէ քքրդի եւ ի ժիպակի՝ լինի պլօր. (Ոսկիփոր։)

Պաշտօնեայքն հուր հանցեն ի պլօրէ եւ կամ ի քարէ, եւ անտի վառեսցի մոմեղէն մի. (Մաշտ. ջահկ։)


Պղակունդ

cf. Պղակունտ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. πλαϰοῦς, սեռ. πλαϰοῦντος «կարկան-դակ», πλαϰούντιον «փոքրիկ կարկանդակ», որից նաև ասոր. [syriac word] plaqūntas «Semidalis», լտ. placenta, placentula վրաց. მლაკუნტი պլակունտի, ბალეკუნჯი պալեկունտի, ბალეკუნთი պալեկունթի «գա-թայ, նազուկ»։ Մագում է πλαϰῦεις «տա-փակ, տափարակ, հարթ» բառից. նախապէս ասուել է πλαϰίεις αρτος կամ πλαϰοῦς αρτος «տափակ հաց», յետոյ ածականը իբր գո-յական է առնուել (Boisacq 790)։-Հիւբշ. 322։

NBHL (2)

Մի ընդ կուտեալ առաջի միսն եւեթ հայիցիս եւ ընդ պղակունդսն։ Ազգի ազգի պղակունտս ուտես. (Ոսկ. մ. Բ. 23։)

ՊՂԱԿՈՒՆԴ կամ ՊՂԱԿՈՒՆՏ, ՊՂԱԿՈՒՆԴԱ կամ ՊՂԱԿՈՒՆՏՐ. Բառ յն. πλακοῦς. սեռ. -κοῦντος, placenta, πλακούντιον, placentula. յորմէ ռմկ. բոկեղ. թ. պօղալա. իտ. ֆօգա՛լլիա. Կարկանդակ. քաքար. նաստիկ, հայս զանգեալ. եւ եփեալ իւղով եւ մեղու.


Պղեմբատ

s.

plumbatae, leaden shot or bullets.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«կապարեայ գունտ և այդպի-սի գնտակով ծեծ՝ ձաղկում» Ճառընտ.։

= Լտ. plumbatae նոյն նշ. կազմւած է plumbum «կապար» բառից. անշուշտ փո-խառեալ է յունարէն *πλουμβάτα տառադար-ձութեան միջոցով, որ չգիտէ Sophocles։ Կայ նաև նոյնի ասորի ձևը՝ ❇ (որ անշուշտ պէտք է կարդալ plumbatā) «virgae plumbatae»։-Հիւբշ. 373։

NBHL (2)

հրամայեաց առնուլ նմա յիսուն պղեմբատ ի վերայ թիկանցն. (Ճ. ՟Ա.։)

Բառ լտ. plumbatae, plembatura. ըստ յն. μωλιβδώδες, μολίβδωσις . Կապարեայ գունտ. եւ Ձաղկումն կապարեայ գնտովք.


Պղինձ, ղնձոյ

s.

copper;
coppercoin;
— ծխեալ, yellow copper, brass, bronze, tombac;
— հրաքարային, copper pyrites, yellow copper-ore;
— երփներանգ, variegated copper-ore, phillipsite.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

. ո հյ. «պղինձ մետաղը» ՍԳր. «ստակ, դրամ, փող» ՍԳր. «կաթսայ» Երզն. երկն. զ. Վստկ. 81, 161. որից պղնձի ՍԳր. պղնձագործ Իմ. ժե. 9. Եզն. Ոսկ. մ. ա. 20. Ագաթ. պղնձահատ Եւս. պտմ. և քր. պղրն-ձաձոյլ Ագաթ. պղնձատ «պղնձէ դրամ» Բրս. մրկ. 168 (նորագիւտ բառ) (Այրին որ զեր-արկ երկու պղնձի փող. անդ՝ էջ 235). պղըն-ձանիգ Գ. թագ. դ. 13. պղնձապատ ՍԳր. Ոսկ. մ. գ. 16. պղնձուր (նորագիւտ բառ) «պղնձագոյն» Զենոն. իմաստ. (ըստ Հ. Ա-կիսեանի հաղորդագրութեան). անագապը-ղինձ, պղնձամորթ (նոր բառեր) և այլն։

= Իրանեանից փոխառեալ բառ. հմմտ. պրս. [arabic word] ︎ birinj կամ [arabic word] pirinǰ «արոյր, պղինձ», որի հին ձևերը յայտնի չեն. յաւա-նի չէ նաև բառիս ծագումը (Horn § 208 bis), որովհետև պատահական նմանութիւն միայն ունի bronze, որ յառաջանում է ստ. լտ. aes Brundisinum ձևից և նշանակում է «Բրինդիզոյ պղինձ» (Kluge 74)։ Պարսկե-րէնից են փոխառեալ նաև քրդ. birinj, pirin-ǰok «արոյր», բելուճ. brinj, թրք. [arabic word] pirinǰ վրաց. ბრინჯაო բրինջաօ, աբազ. prinj-žeš «արոյր», ասոր. [syriac word] parnog «պղինձ»։ Հայերէնի ձ ձայնի համար հմմտ. բրինձ< պրս. birinǰ։-Հիւբշ. 231։

Ուղիղ մեկնեցին նախ Աւգերեան, Բցտր. չփ. և կշռ. էջ 153, Klaproth, Asia pol. էջ 102։ ՆՀԲ լծ. իտալ. bron-zo, թրք. փիրինճ։ Lag. Urgesch. 8II Müller SWAW 38, 588, Diefenbach KZ 12, 76, Պատկ. Изслeд. 10 զնդ. berejya. պրս. birinǰ։ Justi, Zendsp. 187 զնդ. parō-berejya ձևի տակ՝ պրս. և քրդ. ձևերի հետ, ասելով թէ ըստ Pott ZKM 4, 264 բառս արևմտեան ծագում պէտք է ունենայ։ (Զնդ. bərəjya կար-ծեօք միայն «պղինձ» է նշանակում. իսկ պրս. birinj բառի հետ համեմատութիւ-նը համարւում է շատ անապահով՝ ըստ Horn § 208.-Bartholomae, Altir Wört. 958 զնդ. bərəjya-մեկնում է «աստուածութեան մի անուն», իսկ էջ 859 parō. bərəjya-թողնում է անլայտ իմաստով)։ Պատկ. Истор Монг. 72 և Հիւնք. թրք. pirinյ։ Խ. Ուղուրիկեան. Ամէն. տարեց. 1908, էջ 36 կզում է bronze բառին! Յ. Գ. Մ. Պատմ. դրակ. էջ 15 եբր. պըտիլ։ Մառ, O полож. aб-xaз. 7 յաբեթական hpil, spil առմա-տից, որից և ափխազ. bγ «պղինձ»ս

ԳՒՌ (dialectal) Պահուած է «պղինձ (մետաղը) կամ կաթսայ» նշանակութեամբ. այսպէս՝ Ալշ. Երև. Մկ. Մղ. Շմ. Ջղ. Սլմ. Վն. պղինձ և Ախց. պղինծ «մետաղը և կաթսայ», Տփ. պղինձ, Կր. պղինծ, Մրղ. պիղինձ «կաթսայ». Ռ. Սեբ. բղինձ «մետաղը», Ակն. Խրբ. Հմշ. Սչ. Տիգ. բղինձ «կաթսայ», Գոր. Ղրբ. պր-ղէնձ «մետաղը», Սվեդ. բղէնձ «կաթսայ». Ագլ. պղայնձ «մետաղը», Հճ. բmղինձ «մեծ կաթսայ» (նշանակութեան զարգացման հա-մար հմմտ. գւռ. խալկին «կաթսայ»<յն. γαλϰίον «կաթսայ»՝ χαλϰός «պղինձ (մետա-ղը)» բառից)։ Նոր բառեր են պղնձի «սուր ականջով», պղնձահամ, պղնձահոտ, պղնձա-ռեխ, պղնձկալ, պղնձկալք կամ պղնձկարգ, պղնձեղէն «բոլոր պղնձէ ամանները միա-սին» (-եղեն հաւաքական մասնիկով. ինչ. քարեղէն, ոսկեղէն, արծաթեղէն, երկաթե-ղէն, փայտեղէն ևն)։

NBHL (2)

Մի ստանայք ոսկի, եւ մի արծաթ, եւ մի պղինձ ի գօտիս։ Արկանէր պղինձ ի գանձանակն։ Զպղինձս հատավաճառացն ցրուեաց. (Մտթ. ՟Ժ. 9։ Մրկ. ՟Ղ. 8։ ՟Ժ՟Բ. 41։ Յհ. ՟Բ. 15։)

χαλκός aes. իտ. rame եւ ottone եւ bronzo (որ է լծ. ընդ հյ. եւ թ). Հրաշալի շառագոյն, որ դեղին կամ ոսկեգոյն լինի՝ յորժամ բաղադրեսցի ընդ զինկ անուանեալ կիսամետաղին, եւ յայնժամ Արոյր եւս կոչի առ մեզ. եւ մթնագոյն է չեւ բոլորովին զտեալն.


Պղպեղ, ի

s.

pepper;
— լոսեալ, ground or pounded -;
համեմել —աւ, to -.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

(գրուած նաև պղպիղ) «տաքդեղ» Սահմ. Ճառընտ. Խոր. աշխ. 615. որից պրղ-պեղիկ «մի տեսակ բոյս. piperitis sili-quastrum, lepidium latifolium» Ռոշք. հմմտ. նաև կոճապղպեղ, դարապղպեղ։

= Պհլ. *pilpil հոմանիշից, որ աւանդուած չէ. հմմտ. պրս. [arabic word] pilpil հոմանիշը։ Սա հնդկական մի բառ է, որ հետզհետէ արև-մուտք յառաջանալով՝ տարածուած է բոլոր լեզուների մէջ. ինչ. սանս. pippalī, քուչ. pippāl, յն. πέπερι (Boisacq 768) >լտ. pi-per, նյն. πιπερι, թրք. [arabic word] biber, հսլ. pipru, գերմ. Pfeffer (Kluge 365), հոլլ. peper, իսլ. piparr, անգլ. pepper, իտալ. pepe, pe-vere, ֆրանս. poivre և յատկապէս պարսիկ ձևից յառաջացած՝ վրաց. მილმილი պիլ-պիլի, արաբ. [arabic word] fulful, ասոր. [arabic word] telfəlā «պղպեղ»), ուտ. pimpil «պդպեղ» (տարանմանութեամբ փխ. *pilpil)։-Հիւբշ. էջ 231։

ԳՒՌ (dialectal) Ջնջուած է. փոխարէն գրրծածւում է տաքդեղ (թրք. isotə=«տաք խոտ») և կամ նոր փոխառութեամբ թուրքերէնից՝ բիբառ, բիբէռ։

NBHL (2)

Զսպիտակ պղպեղ եւ զսեաւ՝ նմանս միմեանց ասեմք գոլ ըստ ջերմայնոյն. քանզի երկոքին ջերմինք են, այլ ըստ առաւելութեան եւ նուազութեան. քանզի սեաւն առաւել ջերմային է, իսկ սպիտակն նուազ. (Սահմ. ՟Ծ։)

ՊՂՊԵՂ. գրի եւ ՊՂՊԻՂ. նոյն բառ է եւ յայլ լեզուս. թ. պիպէր. πέπερι, πέπερις piper. իտ. pepe, pevere. Համեմ կծու եւ ջերմ յոյժ՝ ի գոյն սեաւ, եւս եւ սպիտակ՝ ի չափ գնձոյ՝ ողկուղօրէն բերեալ ի վերայ փոքրիկ ծառոյ յարեւելեան հնդիկս. իսկ յայլ տեղիս պղպեղ է բերք դոյզն բուսոյ՝ ի սկզբան կանաչ պատճով, որ յետոյ կարմրանայ. տաքդեղ.


Պղպջակ, աց

s.

air-bubble or water-bubble, globule, froath, foam.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

, ի-ա հլ. «ջրի երեսին ձևացած բշտիկ» Վեցօր. գ. էջ 47. Պիտ. Շիր. որից պղպջակաձև Յայսմ. պղպջակել «ջերմուկի ջրի դուրս բխիլը» Պիոն. 383 (ոսկեդարեան բառ), «ջրի երեսին պղպջակ կազմել» Յհ. կթ. Ճառընտ. պղպջակիչ Պիտառ. գրուած է նաև բղբջակ Զքր. կթ. պաղպաջակ Եփր. խչ. 77. պարզ արմատն է *պղպուջ, ինչպէս ցոյց են տալիս պղպջանալ «խմորի ուռչիլը» Փիլ. ել. (որ և փղփջանալ Կիւրղ. թգ.), պղպջաձև Յայսմ. պղպջումն Փիլ. բագն. միջին հյ. բխբուճ «գիրգ» Տաղ. հրտր. Չօպանեան, Հայ էջեր, էջ 28. գւռ. բխբճալ, բղբնջիլ, պխպճալ, փխպճիլ և մանաւանդ բխբուճ, բղբունջ, փխպուճ «փափուկ ուռած հաց», պղպու «պղպջակ»։ Նոյն բառի այլայլուած ձևը (գուցէ և տպագրական սխալ) եմ համարում աղպկալիլ «խմորի թթուելով պղպջալը», որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Ջա-րօն. Ա. § 97, էջ 202. «Պղպկալելն և ուռչիլն խմորոյն և թթուութեամբ քացախիլն»։

= Բնիկ հայ բառ՝ հնխ. bul-«ուռչիլ» ար-մատից. որ երևան է գալիս նաև bol-, bhel-phel-ևն հոմանիշ ձևերով. առաջին ձևև ժա-ռանգներն են՝ յն. βομβυλίς «պղպջակ» (Հե-սիւք.), βολβός «սոխ» (իբրև կոճղէզ), լտ. bulla «պղպջակ, կոճակ», bulbus «սոխ», ւթ. burbulas «պղպջակ», bulbé, bulwis «գետնախնձոր», bumbulys «շողգամ», bulis «յետոյք»=սանս. bulih «բունոց. 2. յե-տոյք», լեթթ. burbulis «պղպջակ», bulbes, bulwas «գետնախնձոր», bumbuls «ու-«ուռչիլ», peul «ընդեղէնների պատիճ», ան-գըլ. pulse «պատճաւոր ընդեղէն», մռեռմ poll «գլուխ», իսկ bhel-ձևից յիշենք յատ-կապէս յն. πομ-φόλυς «պղպջակ», φλυϰτίς «բշտիկ» և ռուս. булкa «փափուկ ուռած հաց, բուլկի» ևն։ Հյ. պղպջակ կրկնական է՝ ինչպէս դող-դոջ, բող-բոջ և կազմւած է պուլ-պարզ արմատից, իբր պուլ-պուջ-ակ > պլպջակ>պղպջակ (լ դարձած ղ յաջորդ բաղաձայնի պատճառաւ)։ Նոյն արմատի ժառանռներից են հայերէնի մէջ և պալար (հնխ. bl-ստորին ձայնդարձից), բողբոջ, բողկ, բող (հնխ. bhel-, bhol-արմատից), նաև գւռ. պլուզ «ուռած՝ դուրս ցցուած (աչ-քեր)» (որից պլզել, պլոզել, պլզացնել «աչ-քերը չռել», պլզան «չռած աչքերով»), պլուզ «այծի կղկղանք» (Սեբ.), (որից պլզել «այ-ծի կղկղել». նմանութեամբ այծու պլուզ «մի տեսակ պտուղ. թրապուզան խուրմասի= Ննխ. թստան խուրմա»). առաջինի հետ նոյն են սերբ. bulǰiti, iz-buljiti «աչքերը չռել, պլզել», buljo-ok «ուռած աչքերով», չեխ. vy-bouliti «աչքերը պլզել» (Berneker 100), երկրորդի հետ յն. βόλβιτος, βόλιτος «այծի թրիք»։ Առանձին տե՛ս պուց (Pokorny 2, 111 և 176-9, Walde 101, Boisacq 126, 803, 1030, Berneker 100)։-Աճ.

ՆՀԲ լծ. յն. πομφὸλυς և լտ. bula «պղպջակ» (որոնք ճիշտ համեմատու-թիւններ են)։ Հիւնք. փայլ բառից։ Պա-տահական նմանութիւն ունի ասոր. ❇ bagbugītā «պղպջակ»։

ԳՒՌ (dialectal) Ջղ. պրպճել «մածնի թթուելով պճպճալը», փխպուճ «փափուկ՝ ուռած (հաց)», Երև. փխպուճ, փխպուջ՝ նոյն նշ. Դվ. պխպճալ «հացի լաւ եփուելով ուռչի-լը».-անփոփոխ կրկնութեամբ Եւդ. բղբղիլ «օճառի լաւ փրփրիլը» (<պուլպուլիլ).-պողոճ, պղոճ «միջատ» բառի նմանութեա՞մբ ևն Մկ. պօղօճակ «ջրի պղպջակ», Ալշ. պօ-ղօջգել «մարմնի վրայ բշտիկներ դուրս գալ», որի հետ նոյն են Թեհ. Վն. պօղօճկել, Աա. պղոճկիլ, Ապ. Վն. օղօճկել «մարմնի վրայ բշտիկներ դուրս գալ, այրուելով կամ հա-րուելով կոշտ կապել» ևն, արմատը պղոնակ Բլ. «աշխատելուց յառաջացած կոշտեռ»։-Այս բոլորի մէջ կարելի էր պ, բ, փ ձայների փոխանակութիւնը վերագրել հնխ. b, bh, ph ձայներին, բայց աւելի բանաւոր է վերագրել բաղաձայնների յարմարեցման, ինչպէս են նաև խ, ղ և ճ, ջ ձայներու

NBHL (1)

Զանչափ մեծութիւսն երկնից՝ եւ զսակաւիկ ինչ նշանակ պղպջակաց՝ որ լինի յանձրեւաց, ընդ մի համար է առնել աստուծոյ՝ թեթեւութեամբն երագընթաց ակնարկելոյն իւրոյ. (Վեցօր. ՟Գ։)


Պճեղն, ճղան, ճղունք

s.

instep, ankle, ankle-bone;
foot;
cf. Խստոր.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

ՆՀԲ լծ. թրք. փաչա (իմա՛ պրս. pača «փոքրիկ ոտք, տոտիկ», որ նուազականն է pā, pāy «ոտք» բառի)։ Հիւնք. պրս.

պիւճիւլ, պիւժիւլ «վէգ» (իմա՛ [arabic word] bužul «ոտքի կոճ», ︎ buǰul «վէգ», որից նաև արևել. թրք. [arabic word] buǰul խաղալու վէգ»։ Նշանակութեամբ նոյն, բայց ձևով տարբեր են. ծագումն ու հը-նագոյն ձևերը անյայտ)։ Petersson, Ar u. Arm. Stud. 101 -եղն համարում է մասնիկ, ինչպէս ասեղն, աղեղն, տա-ռեղն, բաղեղն բառերի մէջ։ Ղափան-ցեան, Տեղեկ. ինստիտ. 2, 96 վրաց. ბრჭალი բրճալի «ոտքի կրունկ»։

ԳՒՌ (dialectal) Ջղ. Սլմ. Վն. պճեղ, Ախց. Երև. Կր. Ղրբ. Մկ. Մրղ. պճէղ, Տփ. պճիղ, Շմ. պճըղ, Ալշ. Մշ. պջեղ, Զթ. բը'ջեղ, Խրբ. Հմշ. Պլ. Ռ. Սեբ. բջէղ, Ննխ. բջէղ, բջղագ, բջըղ, Ասլ. բջէ՝ղ, Սվեդ. Տիգ. բջիղ, Հճ. բmջեղ. -սրանք ստացած են զանազան նշանակութիւններ. այսպէս՝ Խրբ. Ննխ. Տփ. «ոտքի մատ», Երև. Ղրբ. Հճ. Շմ. Սրմ. Վն. «անասունի ոտքի կճղակ», Ախց. Երև. Կր. Խրբ. Ասլ. Սլմ. Պլ. Սվեդ. «տխտորի գլխի իւրաքանչիւր բաժան-մունքը», Ղրբ. «կեղև, կճեպ»։ Նոր բառեր են պճղել, պճղուիլ, պճղովի, պճղոտել, պրճ-ղըտել «մէջտեղից երկու ճեղքել» ևն։

NBHL (1)

Որպէս առիւծ ի խորոց սրտից եւ ի պճղանց գոչէին եւ հառաչէին. (Վրք. հց. ՟Դ։)


Պնակիտ, կտի

s.

writing-tablet, table-book;
— ծոցոյ, tables, memorandum-book;
— նկարչի, painter's pallet;
— գրաշարի, galley, composing galley, pan.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

= Յն. πιναxίς (սեռ. πιναϰίδος), πιναϰίδιον «այբուբենի տախտակ», որից փոխառեալ է նաև ասոր. [syriac word] penaqīdtā «տախ-տակ»։ Յոյն բառի ծագումը տե՛ս պնակ։-Հիւբշ. 373։

ԳՒՌ (dialectal) Գրականից են փոխառեալ պնակիթ Ննխ, իսկ Սեբ. բնարքիթ։

ՓՈԽ (borrowing) Kraelitz-Greifenhorst WZKM 27 (1913), 131 հայերէնից փոխառեալ է դնում թրք. [arabic word] binegid «խմորի տաշտ» (ըստ Zenker), որ և գիտէ Будaговъ, Cpaв cлов. 1, 320 նոյն նշանակութեամբ, բայց [arabic word] penegid ձևով։-Այբուբենի տախ-տակից ի՞նչպէս կարող է «խմորի տաշտ» դուրս գալ։

NBHL (2)

Հինգ զառաջին գրեալսն յառաջնում պնակտին (տասնաբանելայ պատուիրանաց) ... եւ զայս եւ որ ըստ միւսում պնակտին է։ Դէպ լինի իմն ջնջեցելոցն՝ գրոյն ջնջել, իսկ պնակտին եւ գրոյն յաւէտ կալ մնալ։ Պնակտք եւ գիրք՝ ձեռաց կազմած են. եւ որք ի սոսայն են՝ դիւրաւ իմն ապականելիք են. քանզի մոմ է ի պնակտսն՝ որ դիւրաւ փխրի. (Փիլ. ՟ժ. բան. եւ Փիլ. լին. եւ Փիլ. ել.։)

πίναξ, πινακίς, πινάκιον , πυνακίδιον tabula, tabella, codicellus, libellus եւ δέλτος , ի ձեւ Δ տառիս յն. Pugillares. տախտակ գրելոյ՝ պնակաձեւ՝ տափարակ՝ յոր եւ է նիւթոյ՝ ի պէտս տղայոց. կամ ի պէտս նկարուց, եւ խրատուց.


Պոդիրի

s.

gown, long robe.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. τοδήοης «պճղնաւոր», որից նաև հսլ. podiri նոյն նշ. ծագում է ποῦς, ποδός «ոտք» բառից։-Հիւբշ. 373։

NBHL (1)

Բառ յն. ποδήρος . Պճղնաւոր հանդերձ մինչեւ ցոտս.


Պողիպոդ, ի

s.

polypus.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

-άն. τολύπονς սեռ. πολύποδος, յգ. πολὸ-ποδες նոյն նշ. կազմուած է πολύ «շատ» և πούς «ոտք» բառերից. բուն նշանակութիւնն է «բազմոտանի». սրանից են փոխառեալ նաև լտ. polypus, ֆրանս. polype, գերմ. Polyp ևն։-Հիւբշ. 373։

NBHL (1)

Ոչ պինդ մարմինս ունին, այլ թոյլ, այսինքն պողիպոդք։ Պողիպոգէս յամենայն քար կամ խարակ՝ յորում հասանէ ի մէջ ծովուն, զնորուն գոյն առնու. (Վեցօր. ՟Է։)


Պողոտայ, ի, ից, այց

s.

high-way;
thoroughfare, broad street.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Ասոր. [arabic word] plātīā «հրապարակ, հա-սարակաց փողոց», որ իր հերթին փոխառեալ է յն. πλατεῖα հոմանիշից։ Այս բառը πλατύς բառի իգականն է. նշանակում է «լայն ու հարթ» (ցեղակից հյ. լայն բառին, որ տե՛ս) և առնուելով όδός (իգ.) «ճամբայ» բառի հետ՝ πλατεῖα ὄδός «լայն ու հարթ ճամբայ», որից գոյականաբար πλατεῖα «մեծ փողոց». Սրանից է փոխառեալ նաև լտ. platea և սրա միջոցով էլ գոթ. plaϑja, հոլլ. plaats, գերմ. Platz, անգլ. ֆրանս. place, իտալ. piazza «հրապարակ» (Kluge 373), որից վերջապէս թրք. piasa «դրամական կուրս», ռմկ. Պլ. փիացա «զբօսանք, շրջագայութիւն. 2. դրա-մական կուրս»։ Ըստ այսմ հայերէնի լայն, պողոտայ և փիացա բառերը, որոնք՝ իմաս-տով իրարից շատ տարբեր, արտաքին նմա-նութեան ո՛չ մի կէտ էլ չունին, ծագմամբ և ձևով միևնոյնն են։-Հիւբշ. 315։

ՆՀԲ յն. լտ. իտալ. ձևերը։ Peterm. 17 լտ. platea բառից է հանում։ Lag. Arm. St. § 1892 դնում է ասորուց։ Այսպէս նակ Müller WZKM 8, 284, թրգմ. ՀԱ 1894, էջ 294, ասելով թէ յունարնէից լինելու դէպքում պիտի ունենայինք պողոտի, ինչպէս ունինք եկեղեցի։-Հիւնք. յունարէնից։ Հիւբշ. 315 -այ վեր-ջաւորութեան պատճառաւ դնում է ասո-րուց, բայց կարծում է թէ կարելի է նաև ռնել յունարէնից։

NBHL (1)

Նոյն բառ է եւ ի յն. լտ. πλατεῖα platea. իտ. piazza. որ է լայն փողոց քաղաքի, ստէպ թարգմանեալ ի գիրս Հրապարակ, քաղաքամեջ. եւս եւ փողոց, եւ գռեհ. Բայց վարի ի մեզ եւ որպէս Ուղի, արահետ. ճանապարհ արքունի.


Պոմպիլոս

s. zool. pompilus, nautilus, a species of remora.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն, πομπίλος «մի տեսակ ձուկ է, որ իբր թէ նաւերի առաջն ընկնելով ճանապարհ է ցոյց տալիս. ֆր. pilote»։-Հիւբշ. 373։

NBHL (2)

Զնոյն զայս՝ զարոքիլեսն ամենեցուն առնել, եւ զպոմպիլոս, եւ այլն. (Փիլ. լիւս.։)

Բառ յն. πομπίλος pompilus. (որպէս թէ յուղարկաւոր, ուղեցոյց). Ազգ ձկան, որ ստէպ կարապետ լինի նաւուց՝ որպէս թէ ճանապարհ ցուցանելով.


Պոչ, ոյ

s.

tail;
virile member;
prepuce.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

(յետնաբար ռ հլ.) «ագի» Յայսմ. փխբ. «առնանդամ» Փիլ. լին. 219 (նշանա-կութեան զարգացման համար հմմտ. չա-ռաթ. kotak «պոչ և առնի»). որից պոչաւոր. անպոչ, պոչատ, պոչազգեստ (նոր բառեր)։

Böttich. ZDMG 1850, 361, Arica 73, 187, Lag. Urgesch. 968 սանս. puččha «պոչ»։ Justi, Zendsp. 191 և Kurd. Gram. 31 սանս. pučcha «պոչ», զնդ. pusa «պսակ», պրս. buš «բաշ»։ Պատկ. Иacлen. 18 սանս. pučcha և քրդ. bot։ lusti Dict. Kurde 58 սանս. puččha, քրդ. bezu, bisk։ Müller, Armen. VI յն. λὄοϑη πέος «առնի», πόσϑων «մեծան» դամ», լատ. penis, սանս. pasas, puc-cha, լիթ. pyzda «բունոց» բառերի հետ, եբր բնիկ հայ՝ հնխ. pas-ka ձևից։ Թի-րեաքեան, Բազմավէպ 1913, 342 ցեղա-կից է դնում թրք. փօչ, փէօչ ձևին։ Մառ Яa и Лит. I. էջ 274 ռուս. xвoст հոմա-նիշի հետ նոյն։-Պատահական նմա-նութիւն ունի սանս. [other alphabet] puccha «պոչ», որ Walde 625 լտ. puppis «նա-ւի ցռուկ», յն. πζματος «վերջին», πύννος «սրբան» ևն բառերի հետ դնում է հնխ. pu-«յետևը» արմատից (չի յիշում այլևս Pokorny 1, 48), որ յամենայն դէպս չպիտի տար հյ. նախաձայն պ։

ԳՒՌ (dialectal) ՒԻՌ.-Ալշ. Մշ. Ջղ. Վն. պոչ, Ախց. Երև Կր. պօչ, Խրբ. Ննխ. Պլ. Ռ. Տիգ. բօչ, Մկ. Տփ. պուչ, Սլմ. պուէչ, Մրղ. պրիչ, պրէչ, Հմշ. Սեբ. բէօչ. -այս բոլորը նշանակում են «ագի».-նշանակութեան զարգացմամբ Ղրռ. Շմ. պօչ (յոգնակի պօ'չէր ձևով) «ճակատի երկու կողքից կախ ձգուած ծամեր»։ Նոր բառեր են պոչուկ, պոչիկ, պոչակտուր, պոչ-կտրուկ, պոչատակ։

ՓՈԽ (borrowing) Վրաց. ბოჩი պոչի «եղջերուի, այ-ծի ևն պոչ», թրք. գւռ. Կր. poč «պոչ», pocik «աոչիկ» (Բիւր. 1898, 627), Ատն. poč «պոչ, այծի պոչի միսը» (Արևելք 1888 նոյ. 8-9), Իւդ. póc, pocuk (Բիւր. 1899, 314, Յուշար-ձան 329), Կս. poς «պոչ» (օր. qoуunun po-ču «ոչխարի պոչր»), poč kemiyi «պոչի ոս-կոր» (Բիւր. 1898, 712), Ակն. bocig «ողնա-շարի ծայրի ոսկորը» (այսպէս նաև հյ. գւռ. Ակն. և Նբ.).-էնկիւրիի թուրքաց, ինչպէս նաև թրքախօս հայոց և յունաց բարբառով՝ poc «պոչ» (Բիւր. 1898, 789), Տ. poc «պոչ» (Բիւր. 1899, 799), չերեմիս poč «պոչ» (Patrubány SA 1, 202-3), քրդ. boς «պոչ», počik «հրացանի կոթ» (Justi, Dict Kurde 58, 83). հմմտ. նաև Erckert, Dig Spr. d. Kauk. St. էջ 311 արչ. oč «պոչ» (եթէ սխալ գրուած չէ)։

NBHL (1)

(առաւել ռմկ) Ձետ. ագի. տուտն.


Պոռնիկ, նկաց

adj. s. fornicator;
letcher, whore-monger;
adulterer;
— կին, prostitute, abandoned or debauched woman, harlot, street-walker, courtesan, whore, strumpet, wench, trull;
adulteress.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, ի-ա հլ. «ապօրի խառնակւող այր կամ կին» Ա. կոր. ե. 10. զ. 9. «բոզ» ՍԳր. Ոսկ. յհ. բ. 16. «կին արամբի շնա-ցեալ» Առակ. լ. 20. Ովս. գ. 1. որից պոո-նըկիլ ՍԳր. պոռնկեցուցանել ՍԳր. Ոսկ. ա. կոր. թ. պոռնկանալ Սեբեր. պոռնկագոյն Ոսկ. մ. ա. 6. պոռնկորդի Օր. իգ. 2. Ես. ծէ. 3. Եփր. թգ. պոռնկոց Եզեկ. ժզ. 25, 31, 39. Ոսկ. մ. ա. 10 և ա. կոր. Եւագր. պոռնկա-ռան Եւառո. ևն։ Նախաձայնի թաւացմամբ փոռնիկ, փոռընկութիւն, փոռընկանալ ձևով ունի Cl. Galano, Gram. et log. inst. Ko. mae 1645, էջ 27բ։-Շուն և պոռնիկ հոմա-նիշների տարբերութեան վրայ տե՛ս Մտթ. ևագր. 24։

= Յն. πύρνος «պոռնիկ մարդ». πόρνη «պոռ-նիկ կին» բառն է, որ յառաջանում է περνημι «արտահանելով վաճառել» բայից, որ հնդև-րոպական բառ է՝ ցեղակից հիռլ. renim (*prinami) «վաճառեմ» բային (Boisaq 805). -նախնաբար պոռնիկները գերուհև էին լինում, այն է վաճառքի առարկայ։ Յու-նարէնից է փոխառեալ նաև ասոր. [arabic word] თ pornā «պոռնիկ»։ Հայերէնի -իկ վերջաւո-րութիւնը ըստ Meillet REA 1, 12 ցոյց է տալիս թէ բառը նախ անցել է Պարթևներին և այնտեղից էլ հասել է մեզ։-Հիւբշ. 373։

Աւգերեան, Մեկն. թղ. պօղ. Գ. 292 առաջին անգամ դրաւ յն. πόρνη բառից փոխառեալ։ ՆՀԲ «նոյն բառն է և յն. πὄρνος»։ Peterm. 38 յն. πορνιϰός և լտ. fornicarius։ Հիւնք. յն. πόρνη իգականից։ Հիւբշ. 373 հայերէնի -իկ վերջաւորու-թիւնը բացատրելու համար պոռնիկ դը-նում է πορνιϰός, իգ. πορνιϰή «պոռնկա-կան» ձևերից։ Thumb ցոյց է տալիս որ յն. շեշտայանգ բառերը ամբողջու-թեամբ պահւում են հայերէնում և հե-տևաբար πορνιϰός պիտի տար հյ. *պոռ-նիկոս։ Ուստի մեր ձևը մեկնում է կազ-մուած -իկ մասնիկով πόρνος բառից։ Ընդունելով ըստ Meillet պահլաւակա-

NBHL (4)

Չխառնակել ընդ պոռնիկս։ Եթէ ոք եղբայր անուանեալ՝ պոռնիկ իցէ։ Ո՛չ պոռնիկք, ոչ կռապարիշտք, ոչ շունք. (՟Ա. Կոր. ՟Է. 10։ ՟Ղ. 9։)

Զպոռնիկ մի՛ առնցու։ Կին պոռնիկ եւ պղծեալ։ Կապէնս պոռնկաց։ Զիարդ եղեւ պոռնիկ՝ քաղաքն հաւատարիմ սիոն.եւ այլն։

Կին որ կապեալ է ընդ առն, եթէ ընդ այլում հաղորդի՝ եղիցի պոռնիկ. նոյնպէս որ կապեալ է ընդ կնոջ, եթէ յայլ կին մերձենայ՝ պոռնկի. (Ոսկ. յհ. ՟Բ. 16։)

Խառնակի ընդ այլում, ընդ որում չէ ամուսնացեալ օրինօք՝ եթէ այր իցէ եւ եթէ կին. Նոյն բառ է եւ յն. πόρνος fornicator, scortator. որպէս այր բոզարած.


Պոռոտ

cf. Պոռոտող.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«խոշոր և յոխորտ, մեծառան» Պիտառ. «խռպոտ (ձայն)» Փիլ. նխ. բ. 77. որից պոռոտախօս Պտմ. աղէքս. էջ 132. պոռոտող Պտմ. աղէքս. 132. գրուած նաև պռոտաբան Արծր. նոր գրականում պոռո-տալ։

= Անշուշտ նոյն է պոռոք «պոռոտախօս» բառի հետ և երկուսը միասին ցոյց են տա-լիս պոռ-արմատը. -ոտ և -ոք մասնիկ են։ -Աճ.

NBHL (2)

Բանք պոռոտք զքաջ իմաստունն ոչ երկեցուցանեն. (Պիտառ.։)

Իբրեւ առ մարդ պոռոտախօս եւ խուժադուժ ընդհարկանիմ պատերազմաւ, եւ ոչ իբրեւ ընդ աստուծոց։ Ոչ ընդոստեալ զարթեաւ ընդ պոռոտախօս բանս նորա. (Պտմ. աղեքս.։)


Պուրակ, աց

s.

wood, forest, grove.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

(սեռ. -ի) «անտառակ, փոքրիկ անտառ» Բուզ. գ. 14. աւելի յաճախ գոր-ծածուած է պրակ Փիլ. լիւս. Արծր. Եպիփ. բարոյ. սխալ ձև է պարուկ Պտմ. վրաց. ար-դի գրականում ընդունուած է միայն պու-րակ։ Սրանցից են եղեգնապուրակ կամ եղեգնապրակ Խոր. պուրակացիր (գրուած նաև պարկացիր) «անտառի մէջ ցրուած» Խոր. Գ. 23. պրակագեղ Վեցօր. բ. էջ 29։

= Թերևս պհլ. մի ձևի միջոցով փոխառ-եալ սանս. [other alphabet] pauraka «քաղաքի մօտ գտնուած զբօսավայր պարտէզ» բառից, որ ծագում է [other alphabet] pura «քաղաք» բառից (Böht-lingk, Sans. Wört. IV 889)։-Աճ.

ՆՀԲ լծ. պրս. bark «տերև, սաղարթ»։ Հիւնք. պրս. buryā «տէզ»։ Հիւբշ. Ոա-փոխառ. բառից 39 կցում է պրակ բա-ռին, որ սակայն այլ ևս չի կրկնում Arm (ram.։

ՓՈԽ (borrowing) Գ. Փառնակ, Անահիտ 1906, 233 հաւերէնից է դնում ալբան. pul «անտառ», որ բոլորովին պատահական նմանութիւն ու-նի։-Հայերէնից է սակայն վրաց. Յრაკი պը-րակի «թաւ անտառ», ինչպէս նկատում է Մառ, Փизioлоrъ, էջ 56 (Չուբինով չունի ալս բառը)։

NBHL (3)

cf. ՊՐԱԿ, ըստ որում Անտառ.

Ի սակաւ անտառակին՝ ի հացուտ պուրակին. (Բուզ. ՟Գ. 14։)

Զպուրակս յոքունց անտառաց շամբից եղեգանց ի հատուածս գոյութեանց գրչաց կազմեցից. (Նար. ՟Թ։)


Պռզօղ

s.

enemy, adversary.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

. անստոյգ բառ. մէկ անգամ ունի իօն. 250. «Ասեն. օտարին՝ գնովք գևեալ է զմեզ՝ ի տեառնէն արարածոց... ապա օտա-րին՝ զոր նմա պռզօղ մուծանէ, չէր պարտ նորա արարածոցն ցանկանալ»։ ՆՀԲ մեկ-նում է «գովող կամ յափշտակող զօտարին ինչ, գող կրծող զիրս այլոց». ՋԲ «զովող կամ ոսոխ», ՓԲ «կցորդ հաւասար» (որից շինել է նաև պռզել բայը). Թոռնեան Հառ-ընտ. 1866, Ա. 49 «մասնակից, բաժանորդ, ընկեր», Բաբգէն վրդ. ՀԱ 1907, 315 դնում է «գործակից, զովող», համարելով թէ Ե ռա-րու ժողովրդական բառ է։ Հաւանական է երևում «գործակից ընկեր» նշանակութիւնը։ Հմմտ. նաև վոզօղ։

NBHL (2)

Բառ անյայտ, որ թուի զովող. կամ յափշտակող զօտարին ինչ. գող կրծօղ զիրս այլոց.

Ասեն. օտարին՝ գնովք գնեալ է տեառնէն արարածոց ... թէ ճշմարիտ է նմա (մարկիոն)՝ օրինացն աստուած, յորմէ զարարածս ամենայն դնէ, ապա օտարին՝ զոր նմա պռզօղ մուծանէ, չէր պարտ նորա արարածոցն ցանկանալ, թէպէտ եւ ի տանջանս էին կամ ի հանգստեան. (Եզնիկ.։)


Պռիմիկուռ

s.

primicerius, dean.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի-ա հլ. որ և պռիմիկեռ. պռիմիկիւռոս «առաջին ատենադպիր, նա-խագահ իշխան» Ճառընտ. =Վարք. և վկ. Ա. 414, Բ. 49. Յայսմ. հոկ. 7։

= Յն, πριμιϰήριος «առաջին պաշտօնեայ», որ փոխառեալ է լտ. primicerius «առաջին, գլխաւոր. 2. գործավար, գործապետ. 3. կայ-ռերական արքունեաց առաջնակարգ պաշ-առնեաւ. 4. մեծ սենեկապան» բառից. սրա-նից նաև ֆրանս. primicier, իտալ. primoce-ro ևն։-Հիւբշ. 374։

NBHL (1)

ՊՌԻՄԻԿՈՒՌ կամ ՊՌԻՄԻԿԵՌ, կամ ՊՌԻՄԻԿԻՒՌՈՍ. Բառ լտ. եւ յն. primicerius πρωτοκήριος . որպէս թէ նախամոմ, նախակեռոն. Անուն նախագահութեան ի մէջ աւագ որերոյ, որպէս նախկին նշանակեալն ի ցուցակի. կամ առաջին ատենադպիր։ ՃՃ. եւ Հ. վրք. սարգսի եւ բագոսի.։


Պռոյգ, ուգի, գաց

s.

paraphernalia, portion, dowry, dower.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն, προίς, «ροίς, սեռ. προιϰός. նյն, προυϰίν προτϰα «հարսի բերած օժիտը», որից προίζαα-ϑαι «պռուգել, օժիտ տալ». ծագում է πρό «առ, ի» և ἴϰω «գալ» բառերից։-Հիւբշ. 374։

NBHL (1)

Առաջինն (կին) եբեր պռոյգս։ Եթէ ոչ առնէ կտակ (այրն), որդիրք պռուգօք կնոջն ժառանգեն զնա։ Վասն պռուգաց։ Զոր ինչ բերէ կին ի պռոյգս։ Հաւանի այրն ի պռոյգսն։ Յամենայն աշխարհս ըստ սովորութեան բերեն կանայք զպռոյգսն։ Այր ոք՝ որ առնու կին օրինաւոր պռուգօք։ Այն որ յառնէն ի կինն դարձաւ (պարգեւ), ոչ դրի ի թիւ պռուգացն՝ որ հարսինն է բերք։ Պռոյգս տայ դստերացն՝ եւ տուայր որդւոցն. (Մխ. դտ.։)


Պռոտոպապ

s.

pontifex maximus.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. πρωτοπάπας «առաջին հայր» (Sopho-čles 958)։-Հիւբշ. 370։

NBHL (1)

Բառ յն. բռօդօբա՛բբաս. πρωτοπάππας primus papa, pontifex maximus. Հայրապէտ. քահանայապէտ,


Պռոտոստրատոր

s.

General commanding the cavalry.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Յն. πρωτοστράτωρ «մեծ ախոռապետ» (Sophocles 959) բառից, որ կազմուած է πρῶτος «առաջին»+στράτωρ<լտ. strator «ա-խոռապետ» բառերից։-Հիւբշ. 374։

NBHL (2)

Պատուով առաջին գոլ հեօելազօրացն որ կոչի յունարէն պռտօստռատօր։ Ալեքսի մեծի պռտօոստրատորի։ Ի սիրեցեալ փեսայէն մերմէ պռոտոստրատորէն. (Ժող. հռոմկլ.։)

որ կարճելով գրի եւ Պռտօստռատօր, կամ Պռօտրատօր. Բառ յն. (ի միջին եւ ի յետին դարս). πρωτοστράτωρ, προστράτωρ princeps sive magister equitum. Զօրապէտ հեծելոց.


Պտղի

s.

elm-tree.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«մի տեսակ անպտուղ ծառ. թեղի. կնձնի, ulmus campestris L» (ըստ Ար-թինեան, Ածաշնչի տունկերը 142) Վստկ. Յայսմ. ասւում է նաև պտեղածառ, պտեղ-եայ ծառ, փտեղեայ ծառ։

= Յն. πετλέα կամ πτελία հոմանիշ ձևից փոխառեալ. նոյն յն. բառի ցեղակիցն է հյ. թեղի, որ տե՛ս առանձին։-Հիւբշ. 374։

NBHL (1)

որ եւ յն. բդէլէ՛ա. πτελέα ulmus. Անուն անպտուղ ծառոյ մեծի, զորով պատի որթ այգւոյ. յաճախ տնկի եւ ի վերայ ճանապարհաց ի զուարճութիւն. Գարա աղաճ։ (Վստկ. ՟Ի՟Ա. ՟Լղ. ՟Լ՟Ը։)


Պտոյտ, տուտի, տուտից

cf. Պտոյտք.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

, ի հլ. «ջրի՝ գետի յորձանք» Յոբ. իր. 10. Սղ. կր. 16. Իմ. ժթ. 7. Ոսկ. փիլիպ. որից պտուտիլ, պտուտել «ոլոր ոլոր դառ-նալ՝ դարձնել» Խոր. Յհ. կթ. Բրս. մրև Ճառընտ. պտուտանալ Եպիփ. կուս. պտու-տաբար Շիր. Յհ. կթ. պտուտկել Շնորհ, եդես. Բրս. մրկ. եռանդնապտոլտ Անան եկեղ. հերձինապտոյտ Սիւն. տաղ. խչ. շըր-ջանապտոյտ Նար. տաղ. շրջապտուտկեալ Դիոն. թղթ. ոլորապտոյտ, պտուտակ, պտու-տակաւոր (նոր բառեր) ևն։ Նոյնից է նաև պուտուտակ «սիսեռ», որ տե՛ս առանձին։

Հիւնք. պատատել և փաթոյթ բառերի հէլր։

ԳՒՌ (dialectal) Ջղ. պտտել, Երև. պտըտէլ, Ագլ. Ախց. Կր. պտըտիլ, Ղրբ. Տփ. պտուտ գալ «պտտիլ, դառնալ», պտուտ տալ «դարձնել». Ալշ. Մշ. պդօդել, Պլ. բըդըդիլ, Հմշ. բըդը-ռուշ, Սեբ. բդըդէլ, Ռ. բըդդէլ (երկու վան. կով). Ասլ. բդըդէ՝լ, Շմ. պիւտիւտ տալ, Ակն բըդօդ, Սվեդ. բmդ'վիլ «պտտիլ, շրջիլ, զբօս-նուլ. 2. որոնել»։-Նոր բառեր են պտուտ-կուն «մեծ մրրիկ», պտտան, պտտացնել, պտտկիլ, պտտուիլ, պտտուկ, պտտուն։

NBHL (3)

Զպտոյտ գետոց պատառեաց. (Յոբ. ՟Ի՟Ը. 10։)

Եղեւ թնդիւն ի ծովուն՝ պտոյտ առեալ ի ծովուն. (Ճ. ՟Ա.։)

Զհաւատոցն առագաստն պարզ եւ անխոնարհելի ունիլ ի մեջ հերձուածողական պտույտից. (Լծ. կոչ.։)


Պտուկ, տկոց

s.

button, bud, eye;
nipple;
cf. Պուտուկ;
պտկունք կովու, ոչխարի, udder, dug, teat.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

, ո հլ. (լգ. պտկունք, պտկանց) «ընձիւղ, ծիլ, բողբոջ» Ագաթ. Եփր. համաբ. 221. Ոսկ. հմբ. Փիլ. լիւս. յովն. և լին. «ստինքի ծայրը» Առակ. լ. 33. (նշանակու-թեան զարգացման համար հմմտ. ծիլ և ծը-լիկ). որից պտկել կամ պտկիլ «ծլիլ, բոդ-բոջիլ» Իմ. դ. 4. ընչապտուկ Եզն. ծայրա-պտուկ Վրդն. երգ.։

=Բնիկ հայ բառ՝ հնխ. bud-«ուռչիլ» ար-մատից, հյ. -ուկ մասնիկով. ցեղակիցները տե՛ս պուտ բառի տակ, որ պահում է պարզ արմատը. յիշենք այստեղ ի մէջ այլոց մ. անգլ. budde, անգլ. bud, հոլլ. bot «կոկոն»։

Հիւնք. պոյտն, պուտուկ բառից։ Վերի մեկնութիւնը տւաւ Petersson KZ 47 (1916), 253-4, որ յիշում է նաև Po-korny 2, 116։ Պատահակա՞ն են վրաց. ბუტკი բուտկի, ბუტკოբուտկո «ծիլ, կո-կոն»։

ԳՒՌ (dialectal) Ախց. Երև. Կր. Մկ. Ջղ. Սլմ. Վն. Տփ. պտուկ, Ալշ. Մշ. պդուգ, Հմշ. Սեբ. Տիգ. բդուգ, Ասլ. բդիւգ, բդիւյ, Ագլ. Գոր. Ղրբ. պտօկ, Զթ. բօդուգ, Հճ. բmդուգ, Սվեդ. բու-դիւգ, Ննխ. Պլ. Ռ. բուդուղ, թրքախօս հայե-րից էլ՝ Ատն. բդուղ. բոլորն էլ «ծծի ծայր կամ կովի ծիծ» նշանակութեամբ (վերջին-ների մէջ ղ ձայնը յառաջացած է շփոթելով պտուղ բառի հետ)։ Նախաւոր «ծիլ» իմաստը պահում են Վն. Գոր. Ղրբ. վերջինիս մէջ նը-շանակում է նաև «ծայր» (ինչպէս՝ լեռան, գրչի ևն), որից էլ պտկիլ, պտկուիլ «գոյա-նալ, յառաջ գալ, նոր երևան գալ». հմմտ. ծագ և ծագիլ։ -Նոր բառեր են պտկալ, պըտ-կակար, պտկ-տ։

NBHL (2)

Ի կոկոնաց եւ ի պտկոց՝ իջելոյ ցօղոյ ի վերայ, յինքեանս ծծեն (մեղուք)։ Տեսեալ զպտուկ տերեւոցն ի դուրս երեւեցելոց։ Գարունն Մի սերմանց կատարելութիւն. իսկ ամառնն՝ ի պտղոց եւ ի պտկոց. (Փիլ. լիւս.։ եւ Փիլ. յովն.։ եւ Փիլ. լին. ՟Բ. 55։)

Պտուկք ծայրից ծառոց բացեալ փթթիցին. (Շիր.։)


Պտուղ, տղոց

s. fig.

fruit;
fruits;
fruit, produce, effect, result;
tip of finger;
— աչաց, pupil, eye-ball, apple of the eye;
չորս — խունք, four grains of incense;
դալար, կանաչ, վաղահաս, հասուն, չոր, փտեալ —, fresh, green or unripe, premature, ripe, dried, rotten fruit;
կեղեւ պտղոց, peel, paring;
կեղեւել զ—ս, to pare, to peel;
to decorticate, to strip;
— տալ, բերել, to bear, to yield, to produce fruits;
— քաղել, to gather, to pluck, to pick fruit;
to reap the fruit of, to derive benefit from.

· Calfa

Etymologies (5) · Adjarian

, ո հլ. «միրգ, փխբ. բերք, ար-դիւնք, գործ» ՍԳր. «եկեղեցական տուրք, պտղի» Բուզ. 235. որից պտղաբեր ՍԳր. Եւս. քր. բազմապտղաբեր Մծբ. պտղազուարճ Ոսկ. ես. պտղալի Եփր. ծն. պտղաքաղ Օրին. իդ. 21. Ղևտ. ժթ. 10. պտղաքաղել Եւագր. 54. պտղի «եկեղեցական հարկ՝ բերքով» (հմմտ. ֆր. fruit «պտուղ» և իբրև իրաւագի-տաւևան բառ՝ «մուտք, ստացուածք, տուռո») Զքր. սարկ. Գ. 8. անպտուղ ՍԳր. լիապտողլ Ոսկ. յհ. ա. 31. Փարպ. միապտուղ Կիւրղ. թգ. ձիթապտուղ Ոսկ. եփես. հասարակապը-տուո Փարպ. պտղատու «պտուղ տուող» Փիւ-Նար. «պտղի, այն է՝ եկեղեցական տուրք տուող» Լմբ. մատ. 430. կաղնապտուղ Փիլ. լին. պտղառատ (նոր բառ) ևն։-Պտուղ մասնաւորապէս նշանակում է «խաղողի մէկ հատիկը». ինչ. «Հացն ի բազում ցորենոյ, բաղկանայ և գինին ի բազում պտղոց խա-ղողոյ» (Տաթև. ամ. 161). որից փոխաբե-րաբար նշանակում է նաև «աչքի բիբ» Եփր. այլակ. Նանայ. Միխ. աս. «մատի ծայրը» Առակ. լա. 20 (երկուսն էլ կլորակ ձևից առ-նելով)։ Առաջինից պիտի լինի նաև պտղակն «աչքը տկար կամ պակասաւոր» Ղևտ. իա. 20 (հմմտ. գւռ. պտղիլ «աչքի պտուղը ընկ-նիլ դուրս, աչքը պայթիլ»). երկրորդի հետ նոյն է պտեղն «մատի ծայրը» Լմբ. իմ. Վստկ. սրանք ունին պտղան, ի պտղանէ հո-լովաձևերը, որոնցից ՆՀԲ հանում է ուղ. պտեղն ձևը. բայց պտեղն չէ աւանդուած, գաւառականներում առհասարակ ունինք պր-տուղ Պլ. «մատի ծայրի փափուկ միսը», Խ. ւև «աառունը. մատի ծայրով առնուած քա-նակութիւն» (օր. մէկ պտուղ խունկ. այս ձևը ունի նաև Մաշտ. Կիլիկ., որ ՆՀԲ սխալ է մեկնում «բոլորակ հատ խնկոյ», իբր թէ լի-նէր խնկի տեսակը, մինչդեռ չափն է). և միայն Հճ. ունի բmդեղ<պտեղ «պտղունց». սրանից են կազմուած նաև պտղունց «մատ-ների ծայրով առնուած քանակութիւնը». փտղել (իմա՛ պտղել) «մատի ծայրով պտու-ղը ճզմել՝ հասունութեան աստիճանը իմա-նալու համար» Վստկ. որոնք ցոյց են տալիս թէ բառի բուն ձևն է պտուղ և ո՛չ պտեղն։

Աւետիքեան, Քերակ. 1815, 312 պա-տել (կճեպով պատած) կամ պէտք (ծա-ռին պիտանի) և կամ պտուկ «ծառի ծիլ» բառից։-ՆՀԲ պտղակն լծ. յն. πτίλλος τοῖς ὄφϑαλμοῖς։ Մառ ЗВО 5 319 պտուղ կցում է զնդ. fsuša հոմա-նիշին։ Հիւնք. արաբ. badal «փոխա-րէն» բառից։ Patrubány SA 1, 311 հնխ. pat «ընկնել» արմատից՝ -ուղ մասնիկով։ Pedersen, Հայ. դր. լեզ. 15 հնխ. bhidu-lo-m ձևից, որ է «պայթիլ» արմատից. հմմտ. լտ. findo «ճեղքել», ինչպէս սանս. phala-«պտուղ» ծագում է phal-«ճաքիլ» արմատից։ Petersson KZ 47, 253 պտուկ բառի հետ դնում է հնխ. bud-«ուռչիլ» արմատից, որի ժա-ռանգները տե՛ս պուտ բառի տակ։ Wal-de 293 ընդոտնում է Pederson-ի մեկ-նութիւնը, բայց Pokorny 2, 116 և 139 մերժելով այն՝ ընդունում է Petersson-ի մեկնութիւնը։ (Ձևապէս անընդունելի չէ

այս մեկնութիւնը, որովհետև հնխ. bud-պիտի տար հյ. պտ-. իսկ -ուղ մասնիկ է, ինչպէս տես-իլ, կենց-աղ. կարևոր է միայն գտնել ժառանգ մի ձև «պտուղ» նշանակութեամբ)։ Պատահական նմա-նութիւն ունին արաբ. [arabic word] ︎ fatla «պա-տիճ, որոշ ծառերի պտուղի պատեանը». [arabic word] futul «զանազան անտառային ծա-ռերի պտուղի պատճանման բերքը». [arabic word] ︎ iftāl «յիշեալ տեսակի ծառերի կճեպ կապելը» (Կամուս, թրք. թրգմ. Գ. 310)։

ԳՒՌ (dialectal) Ախց. Երև. Մկ. Ջղ. Սլմ. Տփ. պր-տուղ, Շմ. պուտուղ, Ագլ. պտօղ «միրգ, աչքի բիբը», Ալշ. Մշ. պդուղ «բերք, խաղողի հատ, աչքի բիբ», Մրղ. պուտուղ, Խրբ. բդուղ «խա-ոողի հատ, բիբ», Սչ. Տիգ. բդուղ «միրգ», Զթ. բօդուղ, Պլ. բուդուղ «բիբ, պղպջակի մէկ գնտիկը», Սվեդ. բդէօղ «ձիթապտուղ»։ Նոր բառեր են ծառապտուղ, աչքապտուղ, պրտ-ղատել, պտղաւոր, պտղիլ, պտղուիլ, պըտ-ղունց, պտղտանք, պտղտունք, պտղտել, պտղտուիլ, պտղտուկ։ Թրքախօս հայերից Ատն. բարիբդուղ «բարի պտուղ», բդղի «պտղի», գասնըբդուղ «ձիթապտղի նման մի պտուղ՝ որ իբր հինայ են գործածում» (Արե ւելք 1888 նոյ. 8-9)։

ՓՈԽ (borrowing) Վրաց. მტული պտուլի «թաց պր-տուղ. 2. նուբար. 3. հազուագիւտ բան»։ Ա-տանայի թուրքերը և թրքախօս յոյները հա-յերից փոխ են առած gasnəbəduγ «կասնա-պտուղ» (տե՛ս վերը)։ Թրք. գւռ. Այն. buduγ «ձիթապտուղ» (Կոչնակ 1928, 15)։

NBHL (8)

Ծառ պտղաբեր՝ առնել պտուղ։ Ի պտղոյ ծառոց դրախտիդ կերիցուք։ Ծառ բարի՝ պտուղ բարի առնէ։ Ի պտղոյ իւրմէ ծառն ճանաչի։ Տնկեսցեն այգիս, եւ ինքեանք կերիցեն զպտուղ նորա.եւ այլն։

Ի պտղոյ բերանոյ առն՝ լցցի իւր բարութեամբ։ Ի պտղոյ ձեռաց իւրոց գործէ զերկիր. (եւ այլն։ Առակ. ստէպ։)

Պտուղ տեառն է։ Զպտուղս առաջին արմտեաց քոց բերցես ի տուն տեառն աստուծոյ քոյ։ Առնուցուք զպտուղս իմ. եւ այս է պտուղն զոր առնուցուք ի նոցանէ, ոսկի եւ արծաթ. եւ այլն։

Զառաջին պտուղ ընծային՝ մատուցանէին կապեալ նախարարացն. (Եղիշ. ՟Ը։)

Զձեռս իւր ընդարձակեաց աղքատաց, եւ կարկառ պտուղ տնակին. (Առակ. ՟Լ՟Ա. 20։)

Եպիսկոպոսն վառէ չորս պտուղ խունկ, եւ դնէ ի չորս տնկիւնս սեղանոյն։ Լոսեն պտուղ խունկ, եւ խառնեն յօրհնեալ ձէթն. (Մաշտ. կիլիկ.։)

Ոչ ամենայն անդամոնց զփառս իւր եցոյց նոցա, այլ որչափ բաւական էին տանել պտուղք աչաց նոցա. (Եփր. այլակերպ.։)

καρπός, γέννημα fructus, fruges. Բերք ծառոց եւ տնկոց ի սերումն ազգի նոցա, եւ ի կերակուր մարդկան եւ անասնոց. եէմիշ. միյվէ.


Պրակտոր

s.

tax-gatherer or collector.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«հարեահան» Վրդն. սղ. դնում և մեկնում է իբր օտար բառ. «Քննեսցէ փո-խատուն զամենայն ինչս նորա. Սիմաքոս (թարգմանէ) պրակտոր, որ է հարկահանն»։

NBHL (1)

Բառ յն. πράκτωρ, πρακτήρ actor, exactor, quaestor. Գործակալ. հարկահան. հարկապահանջ.


Պրաստին

s.

suburb.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«քաղաքի արուարձան, նախա-քաղաք» Սոկր. էջ 89, 112. գրուած նաև պռաստին Սոկր. 194. Վրդն. պտմ. տպ. Վե-նետ. էջ 92, 98, 102 (հասկանում է «գիւղ», ինչ. էջ 102՝ Եւ զպռաստինս հարիւր, որ է գեօղեան). Յայսմ. փետ. 17. Ճառընտ. Պտմ. ամաս. 60. արաստ կամ պռաստ Ճառընտ. որից պռաստնոց «դաւառ, երկիր» Մագ. թղ. 157։

-Յս, προάστειον, προάστιον «նախաքաղաք, արուարձան», որից նաև վրաց. მრასტინი պրաստինի «мъстопрeбыванiя բնակավայր» (Չուբինով 1022), թերևս հայերէնի միջ-նորդութեամբ, ինչպէս երևում է ձևից։ Յոյն բառը ծազում էπρό «առաջի» և ἀστν «քաղաք» բառերից։-Հիւբշ. 375։

NBHL (2)

Թագաւորն ի փսամաթիայ՝ որ է ի պրաստին, որ է յայսմ (յայսկոյս) նիկոմիդիայ, քննեալ եւ անարատ գտեալ զաթանաս։ Յառնէր ի հեղինուպօլսէ ի նիկոմիդիա, եւ անդ ի պրաստին իւրում լինէր. (Սոկր. ՟Ա. 27։)

ՊՐԱՍՏ կամ ՊՐԱՍՏԻՆ. գրի եւ ՊՌԱՍՏ, ՊՌԱՍՏԻՆ. բառ յն. προάστιον . որ է արուարձան, առաջք քաղաքի կամ շինի.


Պրետոր, աց

s.

praetor;
praetorium, judgment seat or hall;
General's tent.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«նախագահ դատաւոր Հռովմա-յեցոց. 2. խորհրդարան, տեղի ատենի» Վրք. հց. բ. 322. նոյն է նաև պռետոր «փռևւա-նորդ առաքելոց» Թղթ. դաշ. 24. որից պռե-տորական Սռկր. էջ 419։

= Յն, πραίτωρ «առաջին իշխան, նախա-գահ, պետ», πραιτώριον «կառավարչապետի պալատը». երկուսն էլ փոխառեալ են լտ. praetor, praetorium ձևերից. հայերէնը յու-նարէնի միջնորդութեամբ է։-Հիւբշ. 375։

NBHL (1)

Բառ լտ. praetor πραίτωρ . Նախագահ դատաւոր հռովմայեցւոց. իշխան պալատական, կամ խորհրդական. յորմէ praetorium πραιτώριον, βουλευτήριον . Ապարանք դատաւորի, խորհրդարան, տեղի ատենի.


Պրշակ, աց

s.

roof, ceiling.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(որ և պշրակ, պչրակ, բրշակ) ի-ա հլ. «առաստաղի վրայի տախտակէ զարդե-ոռ» Բարուք զ. 54. Եփր. աւետ. 324. Լծ, կոչ. Նիւս. երգ. Վրդն. երգ. էջ 94. Բենիկ (տպ. Սոփերք ԻԱ. 81). Արծր. Պիտառ. (Հին բռ. մեկնում է «պրշակ, շինուած մարդակով և տախտակով». Բառ. երեմ. էջ 58 բրլաշակ «դարաւանդ». բայց այս դարաւանդը պէտք է հասկանալ ճիշտ ինչպէս ինքը էջ 74 մեկ-նում է «պրչակ, որ է մարդակ և տախտակ շինուածոցն կամ կոճ». որին մտադիր չլի-նելով ՓԲ՝ մեկնում է սխալմամբ «բրաշակ բարձր սար! դարասանդ»)։

NBHL (5)

Նաճ ասաց զպճրակս ձեղուանն. եւ պշրակ ասին քաջայարմարք ոմանք եւ դրօշեալք տախտակացն կառուցմունք, որք զձեղուանն գեղացկութիւն զանազանացուցանեն։ Իսկ նոճ քեզ ասացելօքս պչրակօք զ՝ի ներքս գործոյն զկազմութիւն գեղեցկացուցանէ։ Պչրանք մեր՝ նոճք. պրշակ՝ մարդակքն. (Նիւս. երգ.։)

Առ ի չժուժել ճիւաղեալ պրշակաց տան միոջ՝ զդոգ առեալ ձեղուն՝ լինելով նմա անզերծանելի ծուղակ, սուզեալ ընկենու զնա ի ձեռս արանց քաջաց. (Արծր. ՟Է. 2։)

Ելանիցէ հասանիցէ ծուխն մինչեւ ի նա ի ծակոց առաստաղացն եւ ընդ որմածերպս պրչակին. (Եփր. աւետար.։)

Նաքա լքեալք (ի հրդեհեալ տան), իբրեւ մի մի ի պրշակաց անդէն։ ի ներքս այրեսցի. (Պիտառ.։)

φάτνωμα laqueare եւ δόκος trabs. Գրի եւ ՊՐՇԱԿ, եւ ՊՉՐԱԿ. որ եւ ԴԱՐԱՒԱՆԴ, կամ ՃԵՄԵԼԻՔ. Տախտակամածք յօրինեալք ի վերայ առաստաղակալ գերանաց տանն.


Պրտու, ոյ

s.

rush, bulrush;
papyrus.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

ԳԴ պրս. [arabic word] burdī «սէզ, կնիւն»։ ՆՀԲ արաբ. պէրտի, պէրտիյէ։ Հիւնք. ըստ ԳԴ։ Բառս բնիկ արաբերէն է (տե՛ս Կամուս, թրք. թրգմ. Ա. 575) և ձայնա-կան տեսակէտով անյարմար մեր բա-բին,

NBHL (6)

Միթէ կանաչանա՛յ պրտու առանց ջրոյ։ Ընդ ազգի ազգի ծառովք ննջէ, առ պրտուով եւ եղեգամբ եւ կնիւնով։ Յամենայն ամուրս եղեգան եւ պրտուոյ. (Յոբ. ՟Ը. 11։ խ. 16։ Ես. ՟Ծ՟Բ. 6։)

պտրիխք են ի դուզնաքեայ նիւթոյ, յորոց կարի գձուձ գետնաստորս՝ ի գաւառին պրտուոյն. (Փիլ. տեսական.։)

Հրամայեաց դատաւորն պրտուս թանալի ի ձէթ. եւ վառեցին հրով, եւ պրտու այրեցաւ, եւ մատունք սրբոցն ոչ այրեցան. (Հ=Յ. յունիս. ՟Ի՟Ա.։)

Վառեցին պրտուովն զմատունսն։ Այրեցաւ պրտունք, եւ մատունքն անարատ մնացին. (Տէր Իսրայէլ. յունիս. ՟Ժ՟Գ.։)

Չոր պրտու դի՛ր ի ներքս ... Ոմանք առնուն չոր պրտուս. (Վստկ. ՟Ճ՟Հ՟Ը. եւ այլն։)

πάπυρος papyrus, juncus. որ եւ ար. պէրտի, պէրտիյէ. Կնիւն եւ եղէգն լայնատերեւ կամ երկայնատերեւ ՝ ազգի ազգի. յորմէ հիւսին փսիաթք եւ սիրայք. որպէս եւ այն որ բուսանի յեգիպտոս առ նեղոսիւ, զորոյ զտերեւս ի հնումն վարէին ի դրութիւն.


Պրքէ

s.

reservoir, basin.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Արաբ. [arabic word] birka «աւազան», որից նաև քրդ. birké, birk «աւազան»։ Բնիկ սեմական բառ է. հմմտ. եբր. [hebrew word] bəreka, եգիպտ. birakati «գուբ կամ աւազան». բուն արմա-տը յայտնի չէ՝ ըստ Gesenius17 118.-Հիւբշ. 274,

NBHL (1)

Բառ. ռմկ. որպէս արաբ. պիւրքէ. այն է Աւազան կամ փոս՝ ուր ժողովեն զջուր.


Պօզ

cf. Պօզլախ.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

«գորշագոյն» Վստկ. 199. Երազ. որ և պօզլախ (գրուած պաւզլախ) Յայտ. զ. 8 լուսանցքի վրայ (յետին գրիչներից աւելա-ցուած իբր բացատրութիւն շլոռոս բառի). բոլորն էլ գործածուած են ձիու համար։

ՆՀԲ սխալուելով Յայտ. զ. 8 լուսան-ցագրութիւնից՝ դնում է «գոյն կանաչ ֆըստըխի և դեղին կամ բացագոյն կա-նաչ. ըստ մեզ բացատրի յն. բառիս χλω-թός, շլոռոս»։ Թրք. բառերը իրեն ծանօթ չեն, ինչպէս նաև գւռ. բօզ «գորշ ձի», որ թուրքերէնից նոր փոխառութիւն է։

NBHL (1)

ՊՕԶ ՊՕԶԼԱԽ. Բառ ռմկ. Գոյն կանաչ ֆըստըխի. եւ դեղին կամ բացագոյն կանաչ. ըստ մեզ բացատրի յն. բառիւ χλωρός , շլոռոս. virens, herbidus, pallidus, flavus


Ջաբրոն

s.

hood, cowl, frock.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

= Հֆրանս. chaperon «գլխանոց» (ստ. լտ. cappa «ծածկոց» բառից), որ և ֆր. chaperon, իտալ. ciapperone «գլխանոց»։-Հիւբշ. 390։

NBHL (2)

ՋԱԲՐՈՆ կամ ՋԱԲՐՈՒՆ. Բառ գաղղ. շաբըրօն. chaperon ի լատ. capero, tegmen capitis. իտ. cappuccio. այն է Վեղար. ծածկոյթ գլխոյ կրօնաւորաց։ Մխ. ապար. ստէպ։

Յեկեղեցին գոլով ի պաշտօնն՝ կարմիր սկառլատ ջաբրունս տարցեն ի գլուխս իւրեանց։


Ջալոտ, ից

s.

cudgel, club;
whip-thong;
kerbatch, knout.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

նիկով և այն ժամանակ արմատը կլինի օալ, որ և տե՛ս առանձին։

NBHL (3)

(լծ. հյ. ջլուտ, եւ ջայլ՝ իբր խուրձ կամ բազմութիւնն գաւազանաց ի մի տրցակ. եւ թ. ջալը ). Բիր. քուք. կարիճ. արջառաջիլ, եւ գաւազան դանից.

Կտրէ քառասուն կաղնի ջալոտ։ Զքարասուն կաղնի ջալոտ մանրեմ ի վերայ քո։ (Ոսկիփոր.։)

Զարկուած ջալոտիցն առեալ սրբոցն՝ աւանդելով զոգիսն. (Տաղ.։)


Ջահ, ից

adj. ast.

light, torch, flambeau, link;
candelabra, chandelier;
facula, bright spot on the sun.

· Calfa

Etymologies (3) · Adjarian

︎, ի հլ. «բոցավառ մարխէ ձող, վա-ռուած լոյս» ՍԳր. «կանթեղներով կախովի մեծ ճրագ» Յիշատ. որից ջահաւոր Ոսկ. ես. ջահացուցանել Ագաթ. ջահափայլ Եփր. պհ. 169. ջահաբորբոք Ասող. եօթնաջահեան Եղիշ. դտ. ճառագայթաջահ Կիւրղ. խչ. ճրա-գաջահ Տաղ. ևն։

Lag. Ges. Abhd. 9 սանս. čātra, որ մերժում է Arm. Stud. § 1897 նախա-ձայն č̌-ի և նոյն ձևը իրանական խմբի մէջ չգտնուելու պատճառով։ Հիւնք. հա-մառօտուած ճառագայթ բառից։ Ա. Մ. Գարագաշեան (անձնական) ջերանիլ բայից, ինչպէս ունինք մեռանիլ բայից մահ։ Մառ ИАН 1918, 341 նոյն ընդ (հր)դեհ։

ԳՒՌ (dialectal) Ագլ. ջահ, Տիգ. ջmհ, Ախց. Կր. Սեբ. Սչ. ջ'ահ, Խրբ. ջ'այ, Մշ. ջ'ախ, Մկ. ճmխ.-Շմ. Տփ. ճաղ. -Մշ. ջ'առ, ճառ, Մրղ. Ջղ. ճառ, Ննխ. Պլ. ջառ, Ռ. ջառ, ջառա, Զթ. ջ'օհյը, ջ'օհրը.-վերջինները մատնանշում

NBHL (7)

Որոց ի խաւարի եւ ի գիշերի էին՝ ջահ առաջնորդութեան։ Այսու գիտութեամբ ջահ վառեաց զնոսա յառատ լուսոյ անտի, զոր ինքն բնութեամբ ունէր. (Կիւրղ. ղկ.։ Իգն.։)

Ճրագ եօթնաջահեան վառեալ՝ յանշիջող ջահէն իջման. (Տաղ.։)

Ջահ վառեալ սուրբ սերովբէն՝ կայր ի սպասու հրալից վիմին (գերեզմանի փրկչին). (Շ. տաղ.։)

Խաղաղասէր կրօնաւոր՝ ջահ պայծառ է եղբայրութեան. (Նեղոս.։)

ՋԱՀ. Զարդ եկեղեցեաց առկախեալ՝ ջահիւք բազմաթիւ կամ մոմեղինաց. ասկը.

Ջահ մի՝ ունելով յինքեան կանթեղս հարիւր եւ երկոտասան։ Ջահ այս ճախր առեալ ի գլուխ կաթուղիկէիս։ Չափաւոր ջահ մի այլ յանուն սրբոց քառասնիցն՝ ունելով յինքեան կանթեղս ըստ թուոյ նոցա. (Յիշատ.։)

λαμπάς, δᾴς, δᾳδός fax, taeda πῦρ, πυρά pyra, rogus φανός lanterna candela. Ճրագ բոցաբորբոք ի դիւրավառ եւ յիւղային փայտից, ի խրձանց եւ այլն. խուրձ վառելի. մոմեղէն լուցեալ պայծառ. զամպար, եւ լոյս կամ բոց մեծ՝ իրօք կամ նմանութեամբ. եէլ մումը,


Ջամբռ

s.

chamber.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

= Հֆրանս. փոխառութիւն, որ է արդի ֆրանս. chambre, անգլ. chamber «սե-նեակ»։

Ուղիղ մեկնեցին նախ Վիստոնեանք, թրգմ. Խոր. էջ 216, յետոյ ՀՀԲ։ Իսկ ՆՀԲ մեկնում է «բառ լտ. յն. գա՛մէռա, գա-մա՛ռա, գղ. շամպր, անգղ. ջէմպր, հյ. կամար, թրք. գէմէր»։ Սրա համեմատ ԱԲ մեկնում է բառը «կամարով խուց, արքունի դիւան»։

NBHL (1)

Բառ լտ. հյ. գա՛մէռա, գամա՛ռա. գղ. շամպր. անգղ. ջէմպր. հյ. կամար. թ. գէմէր. որպէս Սենեակ. դիւան


Ջատագով, աց

s.

apologist, advocate, defender, protector, patron;
— լինել՝ կալ՝ մտանել cf. Ջատագովեմ.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

(ի, ի-ա հլ. ըստ ՆՀԲ. բայց կայ միայն յետնաբար ի հլ.) «դատական պաշտպան, բարեխօս» Եզն. Բուզ. Սեբեր. Եփր. պհ. «դատախազ, ամբաստան» Պղատ. սոկր. (ստէպ). որից ջատագովութիւն Սեբեր. ջատագովել Նիւս. կազմ. Իսիւք. Ճառընտ. ջատագովական (նոր բառ)

NBHL (4)

Անդ ո՞վ ջատագով, զի՞նչ պատճառք, ո՞ր սուտ պատասխանի։ Բարի են մեզ ջատագով անդ տնանկքն, որոց արարաք ասա զողորմութիւն։ Առաքեալ մտանէ ջատագով տեառնն իւրոյ։ Զիա՛րդ եղեւ ջատագով քում աստվածութեանդ։ Առ երեսս՝ առաքիութեանն կեղծաւորին լինել ջատագովք։ Յովբայ ջատագովք էին (եւ բանք հակառակորդին)։ Ջատագովս արդարոցն զնոսա ցուցանէ։ Ջատագով լիցին ճշմարտութեանն։ Զերկնաւոր ջատագովն աղաչէ։ Եւ դուք աղօթիւք ջատագո՛վ լերուք. (Ածաբ. կարկտ.։ Ոսկ. համբեր.։ Եղնիկ. Սեբեր.։ Իսիւք. ստէպ։ Շ. թղթ.։)

Նինուէացիքն ապաւինեցան ի պահս, եւ եղեւ նոցա ջատագով՝ խօսելով առաջին դատաւորին. (Եփր. պհ.։)

Զոր ինչ ախտացայք ի ձեռն իմոց ջատագովիցն։ Իմ բազում ջատագովք եղեն առ ձեզ. (Պղատ. սոկր. ստէպ։)

Արդ յաղագս այնոցիկ՝ որ առաջին ջատագովքն իմ ստուրոգէին (այսինքն շարախօսէին), այս իցէ առ ձեզ բաւական պատասխանի. (անդ։)


Ջատուկ, տկաց

s. fig.

conjurer, sorcerer, wizard;
divineress, sorceress, witch, enchantress;
vixen, scold.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

(ի-ա հլ. յետնաբար) «կախարդ (այր կամ կին)» Ոսկ. մ. բ. 4. Կանոն. Նար. 146. Նար. լծ. սխալ գրուած ջամուկ Լաստ. իգ (տ. Նորայր, Հայկ. բառաք. էջ 19)։

-Պհլ. ǰātūk «կախարդ, վհուկ» բառից. սրա հին ձևն է yātuk, այն է զնդ. ❇ yatu-«կախարդ», սանս. [other alphabet] yatú-«կա-խարդութիւն. 2. կախարդութեան դևր». աւե-լի նոր ձևերն են պազ. jadu, պրս. [arabic word] jādū, որից փոխառեալ են քրդ. jadu, թրք. ǰādə «չար պառաւ կին», բուլգար. džadad-žiǰa։-Հիւբշ. 232։

Ուղիղ մեկնեց նախ ԳԴ՝ կցելով պրս. նատու բառին։ ՆՀԲ լծ. թրք. պրս. նա-տու, հազիւ։ Պատկ. Изcлeед. ժանտ բա-ռի և պրս. զնդ. ձևերի հետ։ ՓԲ դնում է պրս., բայց և մեկնում է ջատ «կից» բառից՝ իբր «կարկամեալ, կծկեալ» (տե՛ս ջատակել)։ Տէրվ. Altarm. 23 պրս. jādū։

ԳՒՌ (dialectal) Նոր փոխառութիւններ են Ախց. ջ'ադու, Ալշ. Կր. Ղրբ. Մշ. Տփ. ջադու, Վն. ջադիւ, Պլ. ջադը՛ «չար պառաւ»։

NBHL (1)

Այնպիսւոյն անյարիր ջատուկ՝ մահու ծնդեցեալ չարաշուք առն ողորմեցար. (Նար. ՟Ծ՟Ը։)


Ջեր, ոց

s. adj.

fine weather;
heat, caloric, warmth;
warm, hot;
serene, fine, clear.

· Calfa

Etymologies (5) · Adjarian

, ո հլ. «տաքութիւն» Սիր. գ. 12 «տաք, տաքուկ» Եզն. «պարզ, բարեխառն և պայծառ օդ» Մտթ. ժզ. 2. Ոսկ. մ. ա. 6, բ. 28. Սեբեր. որից ջերանիլ «այրիլ, հիւան, դութեամբ, ցաւով կամ մոլութեամբ տոչո-րիլ» Ա. մկ. ա. 6. Եւս. քր. Սեբեր. Ոսկ. ա. տիմ. մտթ. ես. ջերիլ Անան. եկեղ. ջերին ատաթուկ» Եզն. «պարզ օդ» Պիտ. փիլ. ջե-րոտ Ագաթ. ջերոց Վստկ.։ -Այս արմատե միւս ձևերն են՝ ՋԵՌ-, որից կազմուած են ջեռնուլ կամ ջեռանիլ ՍԳր. Եփր. թգ. ջեռու-ցանել ՍԳր. Ոսկ. մտթ. ջեռումն Ոսկ. ռ կոր. ջեռիլ Տօնակ. ջեռացուցանել Խոր. Պե-րիարմ. Ասող. ջեռլի Ոսկ. ես. ջեռուցիչ «կաթսայ» Գ. թագ. է. 40, 45. ոտնջեռեալք «հանդէսի վերջաբանը» Նորագիւտ բ. մն. է, 9. դիւրաջեռ Դիռն. երկն.-ՋԵՐՄ, ո հլ. (յետնաբար նաև ի հլ.) «տաք» ՍԳր. Ոսկ ս. տիմ. Ագաթ. Կիւրղ. ել. «օդի տաքու-թիւն» Ագաթ. Եղիշ. «մտերիմ, ընտանի» Ոսկ. մ. բ. 2. Փիլ. 15, 518, «ջեր օդ» Ոսկ. մ. ա. 24. որից ջերմագոյն Ոսկ. ես. ջերմա-նալ Մրկ. ա. 30. Ոսկ. յհ. ա. 3, բ. 33. ջեր-մաջերմ Տոբ. բ. 11, 18. Ոսկ. մտթ. Կիւրղ. ել. Եւագր. Եփր. գ. կոր. ջերմագութ Ոսկ. ջերմակիծ Ագաթ. Վեցօր. ջերմն «տենդ» ՍԳր. (յգ. ջերմանք Եղիշ. Կանոն. 364) ջերմնակալ «ջերմոտ» Ոսկ. բ. տիմ. ա. ջեր-մեռանդն Ագաթ. Սեբեր. Եփր. թգ. ջերմ-նոտ Ոսկ. մտթ. բ. տիմ. ջերմնեակ Մծբ. ջերմուկ Եւս. պտմ. Վեցօր. ջերմակաջուր (ուղղել ջերմաջուր) Վեցօր. դ. 79. ջերմիկ Վրք. հց. նոր բառեր են ջերմել, ջերմոց, ջերմանոց, ջերմաչափ, ջերմագին, ջերմա-միզութիւն ևն.։

= Բնիկ հայ բառ՝ հնխ. gšher-արմատից. ժառանգներից հմմտ. սանս. [other alphabet] ghar [other alphabet] ghrnōtl «այրել, վառել, լուսաւո-րել», [other alphabet] ghrna-«տաքութիւն», [other alphabet] I ghini, [other alphabet] hára-«կիզիչ տաքութիւն», զն, ǰar «տաք», յն. ϑέρος «ամառուայ տաքր. ա-մառ». ἕλέρμασσα «հնոց», ϑερομαι «ջեռնում», հիռլ. gorim, guirim «այրեմ, տաքացնեմ», gor «տաքութիւն, կրակ», կիմր. gor «թուխս», gwres «տաքութիսն», բրրտ. gor «կրակ», լիթ. gāras «շոգի», լեթթ. gars «տաք գոլորշի. 2. ոգի», հսլ. gorêti «վա-ռել», grčti «տաքացնել», žeravi «կիզիչ», po-žarū «հրդեհ», ռոա. горeть «այրիլ», гope «ցաւ, վիշտ», горячiи «տաք», горяц-кa «ջերմ», горькiи «կծու» (որ է «այրող»), горчицa «մանանեխ», горнъ «հալոց, հը-նոց», жаръ «շոգ, տապ», жаркoe «խռոռ-ված», жарить «խորովել», nо-жаръ «հրը-դեհ», ոպկր. hority, բուլգար. gor'ъ «այրել, վառել», չեխ. horim, լեհ. gorzeje, պոլաբ. guörè-sa «այրել», ալբան. ngroh «տաքաց-նել», zjar «կրակ, տաքութիւն, եռանդ», լտ-fornax «փուռ» ևն ևն։ Հնխ. gkher-արմա-տից -mo-մասնիկով ձևացած է հնխ. g'her-mό-«տաք», որից յառաջանում են յն. ϑερμός առաք», փռիւգ.-թրակ. germo-, ալբան. žjarm «տաքութիմն» և հյ. ջերմ։ Նոյն ար-քատի *gšhor-ձայնդարձից է յառաջանում հնխ. gšhormó-«տաքութիւն», որի ժա-ռանգներն են սանս. [other alphabet] gharmá-«տա-քութիւն, շոգ, եռանդ», զնդ. ❇ garə-ma-«տաք», հպրս. garma-, պհլ. garm, պրս. [arabic word] garm «տաք», աֆղան. γarma, γārma «կէսօր, օրուայ տաք ժամանակը», բելուճ. garm, քրդ. germ «տաք», germik «ջեր-մուկ», օսս. γarm, qarm «տաք» (Horn § 911), լատ. formus «տաք», հպրուս. gorme «տաթութիւն», գոթ. warmjan «տաքացնել», հբգ. նբգ. հոլլ. անգլ. warm «տաք», հհիւս. warmr «տաք» (Walde 308, Boisacq 341, Berneker 334 Trautmann 79, Pokorny I, 687, Kluge 518)։ Հնդևրոպական նախալե-սուի մէջ ձայնդարձը գործածւում էր բառի նեսակը որոշելու համար. այսպէս՝ e ձայն-դարձը ածականի համար էր, o ձայնդարձը գոյականի համար։ Հայերէնի մէջ սակայն երկուսը միանալով e ձևը տարածուած է և o ձայնդարձը ժառանգ չունի հայերէնի մէջ։-Հիւբշ. 486։

Ուղիղ համեմատութիւններ տւաւ նախ Klaproth, Asia pol. էջ 106։ Նոյնը նաև ԳԴ, որ համեմատում է պրս. garm, gar-māgarm=ջերմաջերմ բառերի հետ։ Brosset JAs. 1834, էջ 383 ևն յն. ϑερος ՆՀԲ ջեր դնում է նոյն ընդ հյ. չոր, թրք. նէրին, լտ. serenum, ջերմ՝ լծ. արաբ. ճէրմ, պրս. կէրմ, յն. թէրմօ՛ս։ Peterm 26, 35 սնս. յն. և զնդ. ձևերը։ Win-disch. 9 սանս. gharma-։ Ուդիղ են նաև Böttich. ZDMG 1850, 361, Lag, Ur-gesch. 965, Müller, Justi, Տէրվ. ևն։ Canini, Et. étym. էջ 5-6 ջեր=սանս. cur, լիթ. kurti «վառել» և ջերմ=պրս. garm։ Հիւնք. ջերմ՝ ըստ ՆՀԲ, իսկ ջեր= պրս. թիյր «Հերմէս» և յն. ϑέρος։ Սրմա-գաշեան, Արմէնիա ջեր ձևի հետ է դը-նում ռում. ger «սաստիկ ցուրտ»։ Պա-տահական նմանութիւն ունի արաբ.օ [arabic word] ǰarma «խարոյկ»։

ԳՒՌ (dialectal) 1. Ջեր արմատից՝ Մշ. ջ'եր «պարզ և տաքուկ օդ», Լ. ջէր «ոչ-պարզկայ դիշեր», Տփ. ջիրանալ «տաքանալ», Վն. ճեր «ոչ-պարզկայ գիշեր», ճէրել «երկինքը պարզել». Չթ. չիրնօլ «տաքանալ» (պատկանում է այս արմատին, բայց ազդուելով չոր բառից՝ դարձել է այսպէս։ Մրկ. ժդ. 54 գրուած է կու ջիրներ, բայց դա գրականի ազդեցու-թեամբ է. բուն հնչումն է չ ձայնով)։-2. Ջերմ առմատիղ՝ Ննխ. ջէրմ, Ախց. Կր. Սեռ. ջ'էրմ, Ագլ. ջիրմ, Շմ. ճէրմ, Ասլ. չէ՛րմը, նշանակում են «տենդ, ջերմ հիւանդութիւ-նը», որից Գոր. Ղրբ. ճէրմէլ «ջերմ ունե-նալ», -Եւդ. ջէրմուգ «ջերմուկ»։

ՓՈԽ (borrowing) Թրք. գւռ. Եւդ. čermig, čermug «ջերմուկ» (Բիւր. 1899, 314 և Յուշարձան 329). Կր. čerməx «ջերմուկ», Sovux-cermax (վայրանուն)։ Փռքր-Ասիոյ զանազան կող-մերը կան տճկ. čermik կամ čermuk ձևով զանազան գիւղեր կամ աւաններ, բոլորն էլ մի որևէ ջերմուկից ստացած իրենց անունը։ -Հայերէն ջերմ «տենդ» բառից եմ համա-րում բիւզ. յն. τζίρμα «ջղաձգութիւն, σπασμός, гоnvulsion», որի համար Sophocles 1o80 ասում է թէ՝ եթէ σόρμα բառի աղաւաղութիւնն է, պէտք է գրել *ύρμα. -արաբերէն ևս կայ [arabic word] jarm «տաք. 2. շատ տաք երկիր», բայց այս բառը ըստ Կամուս, թրք. թրգմ. Գ. 414 պրս. [arabic word] garm ձևից արաբացեալ է։

NBHL (4)

Որպէս ջեր ի վերայ սառին, այնպէս հալեսցեն մեղք քո զքեզ. (Սիր. ՟Գ. 17։)

Պարզ երբէք լինել եւ ջեր՝ խաղաղացուցանել զոդին իրաւացուցեալ . յն. բարեխառնեալ գոլ։

θέρμη, θερμότης calor καῦμα aestus. կամ εὑδία (որ է պարզ). Որպէս արմատ բառիս Ջերմ ՝է ջերմութիւն. տապ. տօթ. տաք. այսինքն տաքութիւն.

ՋԵՐ. գ. εὑδία, αἱθρία serenum caelum, serenitas, sudum γαλήνη, εὑδινή tranquillitas serena. (որպէս նոյն ընդ հյ. չոր. թ. սէրին. եւ լտ. սէրէնում ). Պարզ. այսինքն պայծառ՝ բարեխառն եւ հանդարտ օդ. պարզութիւն եւ հանդարտութիւն եթերական.


Ջերի

ast.

stag.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«մի մոլորակի անուն». մէկ անգամ ունի Մեկն. ծն. «Լուծ՝ հող, և ջերի՝ ջուր, որ է այծ... ծպաւոր՝ օդ, փառազնոտ՝ հուր»։ Ըստ ՆՀԲ կոչւում է նաև եղջերու, ուստի վե-րի բառն էլ թերևս պէտք է կարդալ եղջե-բու. նախաւոր և բառի նախատառը պատ-ճառ է եղած շփոթութեան։

NBHL (1)

Լուծ՝ հող, եւ ջերի՝ ջուր՝ որ եւ այծ ... ծպաւոր՝ օդ. (փառազնոտ՝ հուր. Մեկն. ծն.։)


Ջեք

int.

how ! oh ! o strange ! wonderful !

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի հլ. «շատ մեծ ու ռառձռ. գերազանց. 2. իբր ձյն. ո՛հ, ի՛նչ լաւ, ի՛նչ դեղեցիկ» Քեր. թր. 33. Համամ. քեր. 275. Երզն. քեր.։-Հմմտ. բեք։

ՆՀԲ «որպէս և պրս. ջի՛, արաբ. զիհի «քանի՞, ո՞վ, ո՛րչափ», իսկ բեք բառի տակ՝ «որպէս թրք. չէ՛ք, չօգ, եիւքսէք»։ Պատահական նմանութիւն ունի ալթայ. թթր. [arabic word] ček «ամբիծ, մաքուր, ան-պարսաւելի, անարատ» (Будaговъ 7, 506)։

NBHL (1)

Ջէքն բախճանագոյն (կամ խրախճանագոյն) լսի, կամ զօրազուարճ։ Ջէքն այնքան գեղեցիկ էր պսակն։ Ջէք պայծառ իմն է լոյսն։ Ջէք անճառականք են աստուծոյքն, եւ հրեշտականք։ Բէքիցն աւանք, եւ ջեքիցն խումբք սոսկականք են, եւ գեղաղէշք. (Երզն. քեր.։)


Ջիլ, ջլաց

s. fig.

nerve, sinew;
fibre, string;
whip;
nerve, sinews, force, vigour;
— տեսաբանական, optic nerve;
լուծանիլ ջղաց, to become enervated;
զ—ս հարկանել ուրուք, to shock a person's nerves, to frighten, to terrify;
զ—ս հատանել ուրուք, to hurt a person's nerves, to weaken, to enervate.

· Calfa

Etymologies (4) · Adjarian

, ի-ա հլ. (յետնաբար նաև ի հլ.) «ջիղ, փխբ. ուժ, զօրութիւն» ՍԳր. Ոսկ. մ. բ. 7, Եփր. պհ. ասւում է նաև ջիղ, ջեղ Ոսև. ես. Եղիշ. որոնցից ջլաձիգ Յհ. կթ. փիլ. ջլա-պինդ Փիլ. Գէ. ես. ջլել «անդամալոյծին ռա-քի հանել» Իսիւք. ածած. 300. ջլատել Պիտ-ջլուտ կամ ջղուտ Պիտ. Նիւս. ջլեայ, ջղեայ Խոր. արջառաջիլ Յհ. կթ. Վրք. հց. ամոլա-ջիլ Մն. լբ. 25, 32. վարազաջեղք Մծբ. բնա-ջեղք Վստկ. լայնաջիլ Դամասկ. մանրաջիլ ԱԲ. ջղալուծ «տանջանքի գործիք՝ որով ջղերն են պրկում» (չունի ՆՀԲ) Վկ. ոէ. 3Ո. Նոր բառեր են ջղային, ջղայնանալ, ջղայ-նացնել, ջղայնութիւն, ջլախտ, ջլախտաւոր, ջլախտաբոյծ ևն։-Նոյն արմատից պէտք է լինի նաև ջլացեալ «բարակացած», որ գըտ-նում եմ գործածուած Վրդն. սղ. լբ. էջ 114 «Ժողովէ ի ծովէ, ի գետոց և յաղբերաց ջուր և կապէ ի ջլացեալ և ի ծակոտեալ օդ իբրև ի տիկ»։ Սրա անցողականն է ջլացուցանել «բարակացնել». «Ի ջուրց ծովուց՝ որ շուրջ են սեզերօք երկրի, ջլացուցանելով զօդն և արարեալ ծակոտկէն, արկանէ ջուր ի ներքս՝ իբր ի տիկս և հողմով ի վեր առեալ՝ տանի յո՛ և կամի». Վրդն. սղ. ճլդ. էջ 453 (ԱԲ բառս մեկնում է «պնդացնել, զօրացնել», որի հետ նոյն է Բառ. երեմ. էջ 275 «տեր-տել»)։ Նոյնը կայ և Շիր. 45. «իսկ (ի) գար-նանային ժամանակին օդն պարարի խռնա-ւութեամբ և յարեգակնային ջերմութենէն ջլանայ զհարստութիւն»։

= Բնիկ հայ բառ՝ հնխ. gihisla-ձևեռ. ժառանգներն են լիթ. gysla «երակ, ջիղ, նեարդ», լեթթ. dzisla, dziksla, հին պրուս. gislo «երակ», հսլ. žila «երակ», ռուս. жи-дa, սերբ. žila, չեխ. žila «ջիղ», լտ. flum «թել», ալբան. det «ջիղ, երակ, նեարդ» (Walde 291, Trautmann 90, Pokorny 1. 670, Ernout-Meillet 345)։ Միւս լեզուները չեն պահած այս արմատը։-Հիւբշ. 486։

Տէրվ. Altarm. 23 սանս. jya, զնդ. zya, յն. βιός «աղեղի լարը» բառերի հետ՝ ղ մասնիկով։ Հիւնք. ջոլիր բառից։

ԳՒՌ (dialectal) Կր. ջ'իղ, Ալշ. Հճ. Մշ. Ս,. ջ'եղ, Սեբ. ջ'էղ, Տիգ. ջիղ, Խրբ. ջէղ, Սլմ. Վն. ճեղ, Մկ. ճէղ, Ննխ. ջըղ, Ջղ. Տփ. ջիլ, Մշ. ջ'իլք, Ագլ. Ախց. Գոր. Երև. Ղրբ. Մրղ. Շմ. ճիլ։-Նոր նշանակութեամբ են Մրղ. «կօշիկի կամ գուլպայի ռետին», Ակն. Մշկ. «ոլոք», Երև. «անծամելի, պինդ», Սվեդ. ջղվա «ոտքեր» (իմաստի զարգացման համար հմմտ. ջիղ Ակն. «ոլոք»)։ Նոր բառեր են ջիլոտ, ջիլ-ջիլոտ, ջլակոտոր, ջլամորթ (հմմտ. ճլլամահ Առաք. պտմ. 389), ջլատ, ջլատել, ջլատո-տել, ջլբաց կամ ջլեբաց

NBHL (3)

Ձգական եւ ուժգնագոյն քան զմարմին, եւ գիջագոյն եւ կակղագոյն քան զոսկերս ստացաւ զօրութիւն ջիլքն։ Զոսկերս եւ զուղեղ կապելով առ միմեանս ջղիւք. (Պղատ. տիմ.։)

Թագաւորն փառաց հետամուտ եղեալ՝ եհատ զջիղս աւազակին, եւ ձերբակալ առնելով կապեալ ած ի դատաստան մահու. (Արշ. ՟Ի՟Թ։)

Իբր արջառաջիլ. ջալոտ.


Ջիք

adj.

perihelion.

· Calfa

Etymologies (1) · Adjarian

«վերին եթեր. արևի մօտ եղած տե-ղերը» Պիտառ.։

NBHL (2)

Բառ անյայտ, որպէս մասն վերին եթերաց.

Յարկայ կամարք արեգականդ, ուր օդն թանձրամած ջիք, շաղաւարն. (Պիտառ.։)


Ջնար, աց

s.

cithern, harp, lyre.

· Calfa

Etymologies (2) · Adjarian

, ի-ա հլ. «քնար, տաւիղ, կիթառ» նատում. գ. 8. Սեբեր. 136. Տօնակ. Նար. էջ 244. որից ջնարաւոր Ոսկ. կողոս. 641. Ես. 292. ջնարահար Խոր. Մագ. թղ. 209. Նար 104. պէտք չէ կարծել թէ քնար բառի ձևա-փոխութիւնը լինի, որովհետև երկուսը միա-սին կողք կողքի գործածուած ունինք Ոսկ. կողոս. 614՝ ջնարն և քնարն։

ՆՀԲ քնար բառի հե՞տ։ Lag. Urgesch. 849 եբր. kinnōr «քնար» բառից։ Նոյն, Armen. Stud. § 1904 սրա հետ յիշում է նաև հյ. ջին, ջնել «զարնել»։

NBHL (1)

κιθάρα cithara χορδή fides, chrodae. Քնար՝ պէսպէս յօրինուածով, տաւիղ. նուագարան աղէօք կամ լարիւք. կիթառ.