s.

prison, gaol;
դնել ի բանտի, ի — արկանել, to imprison;
խուսել ի —է, to make one's escape from prison, to escape;
հանել ի —է, to let out of prison;
ելանել ի —է, to go out of prison.

• , ի հլ. «յանցաւորին արգիլելու տեղ» ՍԳր. Եփր. ծն. որից բան-տակալ Ագաթ. բանտական Ոսկ. ես. Ագաթ. Կորիւն. բանտամուտ Ագաթ. բանտապահ Կոչ. բանտապան Կոչ. բանտապետ ՍԳր. բան-տարգել Գծ. իզ. 10. Ոսկ. մ. ա. 7. խաւարա-բանդարգել Սեբեր. ևն։ Այս բոլորը գրւում են թէ՛ տ-ով և թէ դ-ով. նոր գրականում թէև ընդունուած է գրել տ-ով, բայց հնագոյն և հարազատ ուղղագրութիւնը դ-ով է, ինչպէս ցոյց է տալիս բառի ծագումը։ Նոր բառեր են ռանտարկել. բանտարկութիւն։

• = Պհլ. *band «բանտ» բառից, որ թէև չէ աւանդուած գրականութեան մէջ, բայց նոյնն են հաստատում պազենդ. band «կապ, կապանք», պրս. [arabic word] band «կապ, յանցա-ւորի ոտքը զարնուած շղթան», աֆղան, bandl «կապումն, բանտարկութիւն, ձերբակալու-թիւն, գերութիւն», սոգդ. նորագիւտ ǰand «բանտ», բելուճ. bandag «կապեալ», քրդ. [arabic word] ben, [arabic word] bend «կապանք». որոնցից ևազմուած են պրս. [arabic word] bandivan «բան-աապան»=պհլ. bandikpān և սոռռ. ântot'k «բանտապահ». հմմտ. նաև Թուրֆանի սա-սան. պհլ. ban «կապ», banbē̄d «բանտա-պետ», banéstān «բանտ» (BSZ հտ. 33, Ν 99, էջ 157). բառիս բուն և նախնական նշանակութիւնն է «կապանք» և այս պատ-ճառով յաճախ ասում են տուն բանտի, այն է «կապարան»։ Իրանեան բառերին ցեղա-կից են զնդ. bañ̄d, սանս. bandh, bandhati, գոթ. bindan, հբգ. bintan, գերմ. binden, թրակ. βενδ-«կապել», յն. πεῖσμα (<*πενβ-σμα) «պարան, թոկ» πενϑερός «աներ» (հմմտ. սանս. bandhu «ազգական»), լտ. offendix «քահանայական փակեղի կապերը». լիթ. bendras «մասնակից ընկեր», միռլ. bunne «կապ»։ Այս բոլորի արմատն է հնխ. bhendh, ստորին ձայնդարձով bhndh, որ յետոյ արիականում դարձաւ նաև bendh> bandh «կապել» (Walde 537, Boisacq 758, 766, Trautmann 30, Kluge 57)։ Ի՞նչ պէտք է տար այս արմատը հայերէնի մէջ. հնխ. bh դառնում է հյ. բ, իսկ հնխ. b>հյ. պ։ Ըստ այսմ հնխ. bhndh կարող էր տալ հյ։ բանդ (Հիւբշ. Arm. Gram. 511). իբրև բնիկ հայ բառ, բայց որովհետև ունինք հյ. պինդ, որ հնխ. bendh ձևի կանոնաւոր ներկալա-ցուցիչն է (հմմտ. հինգ) և հարազատ հայե-րէն, և որովհետև «բանտ» իմաստը իրա-նեանի մէջ միայն կայ, ուստի հյ. բանդ փո-խառեալ է իրանեանից, որի հարազատ հա-յերէն ձևն է պինդ։ Իրանեանից փոխա-ռեալ է նաև վրաց. ბანდი բանդի «կապեալ»։ -Հիւբշ. 117։

• Ուղիղ մեկնութիւնը տուաւ նախ ՆՀԲ, որ համեմատում է պրս. band «կապ» բառի հետ, թէև սրա հետ միասին յիշում է նաև հյ. պահանդ։ Peterm. 17, 21 սանս. bandh, պրս. band։ Windisch 14 սանս. bandha։ Սանտալճեան, Բազմ. 1904, 500 լծ. հլ. բաստարան։

• ԳՒՌ.-Ալշ. բ'անդ։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Բանտակալ (ի, աց)

Բանտական (ի, աց)

Բանտամուտ

Բանտապահ (ի, աց)

Բանտապան (ի, աց)

Բանտապետ (ի, աց)

Բանտարգել

Բանտարգելութիւն (ութեան)

Բանտարկեալ

Բանտաւոր

Բանտեմ (եցի)

Voir tout