Your research : 10 Results for դարձ

Entries' title containing դարձ : 77 Results

Definitions containing the research դարձ : 447 Results

Կամուրջ (մրջաց)

s.

bridge;
պսակ կամրջի, parapet —.

• = Բնիկ հայ բառ. հմմտ. յն. γέϰῦρα «պո-ղոտայ, յետնաբար՝ կամուրջ», որ ուրիշ բարբառներում ժողովրդական ստուգաբա-նութեամբ ստացել է διφοῦρα, δίφουρα, δέφορα, βέευρα, βιυφόρις, βλέευραν ձևերը։ Ուրիշ լեզուների մէջ պահուած չէ սոյն հնդևրոպական բառը, անշուշտ կրօնական նախապաշարմունքով, և փոխանակուած է զանազան նոր դարձւածներով. ինչ. սանս. «կապ», իրան. «անցք», լտ. «ճանապարհ» ևն։ Հալերէն ու յունարէն ձևերը ապահովա-պէս նոյն են իրար հետ, բայց իրար այն-քան աննման, որ կարելի չէ վերականգնել հնդևրոպական նախաձևը։ Jacobsohn (Wör-ter und Sachen, Kulturhistorische Zeit-schrift, հտ. II, էջ 198) յունարէն բառի հետ է միացնում լտ. vibia «գերան», այս վեր-ջինը դնելով հնխ. g'*ebhia ձևից։ Արմատը ենթադրելով g*ebh-կամ gebh-՝ հայերէ-նում սպասելի էր *կաւուրջ. մեր մ ձայնը կարող է մի անծանօթ ձայնական օրենքի և կամ ժողովրդական ստուգաբանութեան ար-դիւնք լինել։ Ըստ Meillet նախաձայնը ան-շուշտ g* է, ինչպէս երևում է կրետական δεφυρα, բէովտ. βέφυρα և յոն. -ատտ. γέ́φῦρα ձևերի համեմատութիւնից. իսկ հյ. ա յառաջացել է նախաւոր e>ե-ից՝ ազդեցու-թևամբ յաջորդ վանկի ու ձայնաւորի. հմմտ. վեց և վաթսուն (փխ. *վեթսուն)։


Կապ (ոց, ից)

s. gr. fig. adj.

tie, fastening, knot;
ligature, lace, lashing, band, withe, bandage, swath;
rope, cord, string;
spelling;
tie, bond, link, obligation;
sour, sharp, harsh, tart.

• ԳՒՌ.-Ախց. Գոր. Երև. Կր. Ղրբ. Մկ. Մրղ. Շմ. Ոզմ. Ջղ. Սլմ. Վն. Տփ. կապ, Ալշ. Մշ. կաբ, Խրբ. Հմշ. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. գաբ, Ասլ. գաբ, գա*, Տիգ. գmբ, Ագլ. կօպ (բայց կա՛պիլ), Հճ. գօբ, Զթ. գօբ, գոբ, Սվեդ. գուբ։ Նոր բառեր են կապան «մազի, օրորոցի կապ, կապիչ», կապելանց, կապճիւղ, կա-պանորթ, կապամէջ, 'կապասեղ, կապլ «խուրձ», կապիչ, կապկայ, կապկպել, կապ-կըշտել, կապռտել, կապտռտել, կապկպո-տել, կապոտել, կապկպտել, կապովի, կա-պոց, կապուկ, կապս, կապք, կապօն, կապ-րար, կապքար, փորկապ ևն։ Կապել «շինեւ» նշանակութիւնը գտնում ենք յատկապէս Հմշ. (փսիաթ ևն հիւսել, գործել), Երև. (մա. տուռ. կամուրջ կապել)։ ՓՈԽ.-Վրաց. კაჭი կապի «փայտի կամ ծառի վրայ երկճիւղ բաժանմունք». ორ-კაάი որ-կապի «երկժանի», ❇ბებიანი կապե-բիանի «բազմաճիւղ (փայտ)», აკაბი ա-կապի, აკაუი ակափի «գայլ, բերանա-կապ»? კაბანი կապանի «քարոտ, ժայռոտ, անանցանելի տեղ», իմերխևի լեզուով კაბანი կապանի «անդունդների վրայ վը-տանգաւոր ուղի» (Մառ, Teксть VIII էջ 82), գւռ. թրք. Կր. kaban (Բիւր. 1898 627), Ակն. geban «քարոտ, նեղ անցք կամ ճամբայ» (հյ. կապան «լեռնանցք, կիրճ» բառից).-հայ մազկապ ձևից է փոխառեալ թրք. [arabic word] ❇ nezgeb «ծամկապ, մազերի կապ» (Կամուս, թրք. թրգմ. Գ. 325)։-Հա-յերէն կապս բառին շատ նման է հնչում ն ասոր. käps «փորկապութիւն», որի հետ նոյն է թրք. gabz «փորկապութիւն» և որից փոխառեալ է նաև ռմկ. խապըզ «փորևա-պութիւն»։ Այս բառը համարւում է արաբ. [arabic word] qabz, որ նշանակում է «առնել, բրո-նել, տարածել, թռչիլ» և չունի «փորը կա-պուիլ» իմաստը, ըստ Կամուսի ընդարձա-կածաւալ բառարանի (հտ. Բ. 441)։ Միև-նոյն ժամանակ արաբ. qabz ներգործական է, իսկ թրք. qabz գործածւում է իբրև չեզոք (qabz olmaq «փորկապ լինել»)։ Այս բոլո-դնել ո՛չ թէ արաբ. qabz-ից, այլ հյ. գւռ. կապս ձևից։ Հյ. կապոց բառից է փոխա-ռեալ եթովպ. cabotz կամ cotz «tenia, երի. զորդ. 2. kousso կոչուած բոյսը, վարդազգի. ների ընտանիքից, որ սքանչելի դեղ է ե-րիզորդի դէմ»։ Հապէշլի Գարապետ անու-նով մի Պօլսեցի հայ վաճառական, որ շա-րունակ երթևեկում էր Եթովպիա, ճանաչեց այնտեղ այս բոյսը 1757-62 թթ. և Պօլիս բերելով ծանոթացրեց A. Brayer անունով ֆրանսիացի բժշկին։ Բժիշկը տարաւ բոյսը Պառիզ 1822 թ. և առաջարկեց նշանաւոր բուսաբան Kunth-ի քննութեան։ Բուսո հա-ւանութեամբ «Բնական պատմութեան ընկե-րութեան» կոչուեց Brayera antheminople. Այս պատմութիւնը գրեց ինքը Brayer, Neuί années a Constantinople (Paris 1836) աշ-խատութեան մէջ, ուր էջ 430 ասում է թր այս բառը ծագում է հյ. կապոց «ծրար» բառից, որովհետև այս բոյսի գործածու-թեամբ երիզորդը կծիկի պէս դուրս է գա-լիս։ Նոյնից քաղելով կրկնում է Վ. Թորգո-մեան REA 8(1928), էջ 33-38 և Կոչնակ Հայաստանի 1919, л 20, էջ 624-6։-Հա-յերէնից է նաև թրք. գւռ. Այն. կապ (Կոչ-նակ՝ անդ)։


Կապար (աց)

s. bot.

lead;
caper;
caper-bush.

• Klaproth, Asia polygl. 99 արաբ. և պրս. [arabic word] abār։ ԳԴ պրս. abār «հա-լած կապար»։ ՆՀԲ սրա հետ նաև եբր-օֆրէթ, ափէրէթ «կապար»։-Lag. Arm. Stud. § 1103 արաբ. abār, ibbār «կա-աար»։ Պասմաճեան, Մասիս 1893, 251 համարում է տուրանեան բառ՝ իբր ակ-կադ. abar։ Հիւբշ. 306 յիշում է ասոր. արամ. [syriac word] awārā, եբրայեց. [hebrew word] 'ofereϑ, ասուր. abaru, արաբ. և պրս. [arabic word] abār «կապար», բայց մերժում է սրանց հետ կապել հայերէն բառը, որ եթէ ասորերէնից փոխառեալ լինէր, *ա-բար ձևը պիտի ունենար։ Jensen սր-րանց յարաբերութիւնը մերի հետ ըն-դունում է և ազդեցութիւնը վերագրում է հաթեան շրջանին։ Հիւնք. հանում է կարապ թռչունից։ Karst, Յուշարձ. 401-2 դարձեալ սումեր. abar «ևա-պար» բառի հետ։ Մեր բառին աւելի նման են հնչում լտ. cuprum, հբգ. cup-far, գերմ. Kupfer, անգլ. copper, ֆը-րանս. cuivre, սերբ. kupor ևն, որոնք բոլոր նշանակում են «պղինձ»։ Այս բո-լորի հնագոյն ձևն է լտ. aes cyprium «մետաղ Կիպրոտի», որ փոխառեալ է յն. ϰύπριον «կիպրական, Կիպրոսի պղինձ» բառից. միւսները փոխառեալ են լատինից։ Ըստ այսմ լտ. cuprum և ամբողջ ընտանիքը կապ չունին հա-յերէնի հետ։


Կապոյտ (պուտոյ)

adj. s.

blue, sky-blue, cerulean, aznre;
light blue;
գորշ —, dark blue;
— դաշտ, the liquid plain, the watery way, the main, the sea.

• = Պհլ. kapōt «կապոյտ», պաղենդ. ka-poδ, պրս. [arabic word] kabūd, քրդ. kew, գիլանի kebūd, մազանդարանի kāu, gav, garu «կապոյտ», նորագիւտ պարսկական բևեռա. գրերից հպրս. kapautaka «մի տեսակ կա-պոյտ ազնիւ քար», որից տառադարձուած է ե-լամ. qabau... կիսատ գրուած բառը (BSL, հտ. 30, N 89, էջ 61)։-Կապուտակ ծագում է պհլ. *kapōtāk «կապուտակ» բառից, որ հաստատում է պրս. [arabic word] kabūda «կա-պուտակ»։ Այս բոլորի հետ հմմտ. սանս. kāpota-կամ kāpōta-«գորշ, դորշակա-պոյտ, կապտագորշ, աղաւնեգոյն և աղաւնի թռչունը», որի համեմատ էլ պհլ. kapōtar. պրս. [arabic word] kabūtar «աղաւնի» (Horn § 842)։-Հիւբշ. 166.


Կապուտ

s. adj.

spoils, booty, plunder, loot;
despoiled, stripped;
— առնել՝ թողուլ, to despoil, to plunder;
ժողովել զկապուտ կողոպուտ անկելոց, to gather the spoils.

• «մերկ»։ Մորթման ZDMG 26, 604 բևեռ. kabudi «աւար»։ Տէրվ. տես կապ բառի տակ։ Հիւնք. լտ. čapto։ Bugge KZ 32, 51 և 60 լտ. capin «բռնել», captura «բռնելը կամ բռնա-ծը» բառերին ցեղակից (սրանց վրայ աւելի ընդարձակ տե՛ս կապ բառի տակ)։ Patrubány ՀԱ 1903, 151 հնխ. kapvód նախաձևից է հանում։ Peder-sen, Հայ. դր. լեզ. 219 տ մասնիկով՝ կապել բայից։ Karst, Յուշարձան 420 Աթր. qap, չաղաթ. kapmak, օսմ. qap. maq, ալթայ. qap «բռնի առնել, յա-փըշտակել»։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 197 պրս. [arabic word] kapidan «կապտել, խլել, կորզել», որ թէ՛ իմաս-տով և թէ բառի առաջին բաղաձայննե-րով շատ յարմար է մեր բառին, բայց արմատը լինելով kap, մեր բառի -ուտ մասը մնում է դուրս. ըստ այսմ նմա-նութիւնը պատահական և համեմատու-թիւնը մերժելի է։


Կասկամ (ի)

s. ornith.

s. ornith. owl, owlet.

• ԳՒՌ.-Ակն գասգամ «մի տեսակ բու? 2. թղթախաղի մի տեսակ է». Մշ. կասկամ, որ գործածական է միայն «Կասկամ հաւու պէս կկանչէ» դարձուածի մէջ. իմաստն է «կող-բայ»։


Կար (ի, իւ)

s.

force, vigour;
power;
means, faculty, capacity, ability;
— է, it is possible;
ոչ է —, it is impossible;
ըստ կարի, as much as possible;
ըստ կարի փութով, with all possible speed;
ըստ կարի նուազ, as little as can be;
իւրաքանչիւր ըստ իւրում կարի, every one according to his ability;
որչափ իկարի քում իցէ, as much as you can or as lies in your power;
ըստ իւրում կարի— զօրութեան իմոյ, to the utmost of my power, the best I can, all I can;
ոչ գոյ ի ձեռս մեր —, it is not in our power, we cannot;
իվեր քան զկար իւրեանց, beyond their strength.

• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Գոր. Երև. Կր. Ղրբ. Մկ. Մշ. Շմ. Ոզմ. Ջղ. Սլմ. Վն. Տփ. կար, Ասլ. Խրբ. Հմշ. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. գար, Տիգ. գmր. Մրղ. կառ, Ագլ. կօր, Զթ. գօյ, գոր, Հճ. գոյ, Սվեդ. գուր. այս բոլորը նշանակում են «կար». առանձնապէս կարևոր է կար Սեբ. «սայլի վրայի չուանը» (Գործ 1917, Ν 4, էջ 84)։-Բայական ձևով ունինք Ջղ. Սլմ. Վն. կարել, Ախց. Գոր. Կր. Ղրբ. կարէլ, Ագլ. Շմ. Տփ. կարիլ, Սչ. գարել, Ռ. Ննխ. Պլ. զարէլ, Ասլ. գարէ՝լ, Խրբ. գարիլ, Հմշ. գա-րուշ, Մրղ. կառէլ, Տիգ. գmրէլ, Զթ. գայիլ. գարիլ, Հճ. գայէլ,-կրկնականն է՝ Ջղ. կար-կատել, Գոր. Ղրբ. կրկա՛տէլ, Ագլ. կրկա-տիլ, Ախց. Կր. կարկտէլ, Սչ. գարգըդել, Ննխ. Պլ. Ռ. գարգըդէլ, Ասլ. գարգըդէ՝լ, Հմշ. գարգըդուշ, Զթ. գայգըդիլ, գարգդիլ, Վն. կարկտնել, Տփ. կարկտնիլ, Մշ. կարգդնէլ, Խրբ. գարգըդնիլ, Մրղ. կառկըննէլ, Տիգ. գmրգըննէլ, Հճ. գայգը՝ննել, Սլմ. կարկը-նել։-Նոր բառեր են կարկտան, կարաման կարելչէք, կարողչէք, կարկատովի, կարկա-տորել, կարկատոտել, կարկտնուկ, կարկը-տուք, կարկրել, կարովի, կարուկ, կարուձև, ձևկար, կարփակ, դարձկար ևն։


Կարկեհան (աց)

s.

carbuncle, ruby.

• = Արշակունեան պհլ. *karkaδan ձևից փոխառեալ։ Այս բառը թէև չէ աւանդուած, բայց հաստատւում է մի կողմից հայերենի և միւս կողմից արաբ. [arabic word] ︎ karkand «հը-րագոյն մի ակն», ❇ [arabic word] Karkahan, [arabic word] ︎ karkahān «մեղեսիկ» բառերի միջոցով, որոնք նոյնպէս նրանից են փոխա-ռեաւ։ Ըստ Laufer, որ բառիս ծագման վրայ ունի մի առանձին յօդուած (MSL 22, 43-46), այս քարի հայրենիքն է Յեյլոն կղզին երով և բոլորի աղբիւրն է սանս. [other alphabet] karketana, որից յառաջացել են պրակրիտ kakkeraa, թիբեթ և մոնգոլ. kekeru։ Նատ հին ժամանակ բառը անցել է Պարսկաստան և տուել արշակունեան *karkaδan ձևը։ Սրա-նից պէտք է բաժանել յն. χαλϰηδών (գոր-ծածուած է Յայտ. իա. 19, որ մեր թարգմա-նութեան մէջ եղել է պղնձագոյն. ծագում է Բիւթանիոյ Քաղկեդոն քաղաքի անունից) և ϰαρχηδόνιοσ որ Կարքեդոնի անունից է ծագում։ Վերջին յոյն բառից է ծագում ա-սոր. [syriac word] ❇ qarkeδnā, թերևս և հր. [hebrew word] karkdō̄n։ Նոյն յունարէն ձե-ւերից են ծագում նաև լտ. calchedonius և гarchedonius։ Կարկեհանը մեծ ընդունելու-թիւն չգտնելով՝ վաճառականութեան մէջ փնտռուած առարկայ չդարձաւ։ Այս քարը անծանօթ է Չինացոց. իբրև գրական փո-խառութիւն է յիշւում թիբեթերէնի և մոնղո-լերէնի մէջ, և միայն հայերէնն ու արա-բերէնն են, որ նրա յիշատակը պահում են։-Հիւբշ. 167, 512։


Կարոս (ի)

s.

celery;
վայրի —, parsley.

• = Պրս. [arabic word] karafs «apium petro-selinum, graveolens», որից փոխառեալ են նաև արաբ. [arabic word] karafs (Պամուս, թրք. թրգմ. Բ. 284), քրդ. kerefs, թրք. [arabic word] kereviz «լախուր»։ Հյ. բառի հնագոյն ձևն է կարաս, որից կարօս, սխալ ուղղագրու-թեամբ կարոս, որ արդի գրականի ընդու-նած ձևն է. միւսները յետին արտասանու-թեանց համեմատ տառադարձուած ձևեր են։-Հիւբշ. 167։


Կեղեւ (ոց)

s. fig.

bark;
peel;
rind;
husk;
shell;
outside.

• ԳՒՌ.-Ներկայանում է 12 ձևով, որոնք կարելի է դասաւորել հետևեալ ձևով. 1. Զթ. և Սվեդ. գիղիվ (<կեղև). 2. Սեբ. գէղէբ (<*կեղեբ). 3. Ակն. գէղօփ (<*կեղոփ). 4. Մկ. քէղվունք՝, Տիգ. քէվիխ՝ որ շրջուած է *քէխիվ ձևից (<քեղև). 5. Ալշ. քէղեբ (<*քեղեբ) 6. Բլ. Մշ. քէղեփ, Ոզմ. քեղէփ (<*քեղեփ). 7. Երև. կլէպ (<*կլեպ). 8. Շլ. քլէպ (<*քլեպ). 9. Ղրբ. քլէվ (<*քլև). io. Արբ. Եւդ. Երզ. քլէֆ (<*քլեֆ). 11. Սեբ. քէ-լէֆ (<*քելեֆ). 12. Տր. ղալաբ։-Այս բո-լորը կարելի է վերածել 4 խումբի.-1. կեղև, կեղեբ, կեղոփ. 2. քեղև, քեղեբ, քեղեփ. 3. կլեպ. 4. քլեպ, քլև, քլեֆ, քելեֆ, ղալաբ։ Երբեմն երկու ձևերն էլ գործածական են միևնոյն բարբառում, տարբեր առումներով. օր. Սեբ. գէղէբ «ընկուզի կամ ծառի կեղև», քէլէֆ «ձուի կեղև»։ Բայական ձևով ունինք ի մէջ այլոց՝ Ակն. գէղվիլ, Պրտ. գէղբէլ, Ասպլ. գէ՛ղբէլ, Սվ. գէբէղէլ (շրջուած *գեղե-բել ձևից), Ալշ. քէղբել, Մշ. քէղփել «կեղե-ւել, ստկել, կեղևը հանել»։ Նոր բառեր են կեղուել, կեղևուիլ, կեղեւահան, կեղվտուք, կլպել, անկլպել, կլպահան, կլպոտել։ Նկա-տելի է որ բառիս հոմանիշ խեճեպ ձևն էլ ներկայ բարբառների մէջ այսքան զանառան կերպարանքներ ստացել է և տարակոյս չը-կայ՝ որ խեճեպ և կեղև իրար վրայ փոխա-դարձաբար ազդած և իրար կերպարանա-փոխած են։ Այնուամենայնիւ կեղև և կլեպ այնպէս հեռու են իրարից և այնպէս ան-վերածելի, որ անհրաժեշտ է ընդունիլ թէ սրանք ասորի բառի զանազան տառադար-ձութիւններն են՝ տարբեր շրջաններում փո-խառեալ։-Կլեպ ձևի վկայութիւնն ունինք 1788 թուից, Կ. Սարաֆեան, Բանալի գի-տութ. Ս. Պետերբ. էջ 68։


Կերատ (ի, աց)

s.

carob-seed;
carat.

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց կայ մի-այն սեռ.-ի) «փոքր մի կշիռ է. չորս գարե-հատ, իբր այծեղջիւրի մէկ կորիզի ծանրու-թիւն» Շիր. էջ 27. նոյնը յետինների մօտ դարձել է ղերատ։ Աշխարհագրական առու-մով բառս յետոյ ստացել է «գօտի, երկրա-զնտի 1/2։ մասը» նշանակութիւնը. այս նո-ռագիւտ առումով գտնում եմ գործածուած կրկին գրչութեամբ էլ հետևեալ վկայու-թեանց մէջ. «Քսան և չորս կերատ է աշ-խարհս և չորեքտասաներորդն Լիբիա է». Մխ. այրիվ. էջ 42 «Քսան և չորս ղերատ է աշխարհս և զվեշտասանն Քուշանքն ունին և Հնդիկք. Քսանևչորս ղերատ է աշխարհս և 16 ղերատն նոքա են». Միխ. աս. էջ 248, sz3,

• = Յն. ϰερατιον՝ նոյն կշիռը. նուազականն է ϰέρας «եղջիւր» բառի և բուն նշանակում t «եղջիւրիկ կամ այծեղջիւր պտուղը». (այծ-Արմատական բառարան-37 եղջիւր պտղի մի կորիզը իբր ունի նոյն քաշը). փոխառութեամբ անցած է շատ լե-զուների. ինչ. լատ. čeratium, ֆրանս. անգլ. carat, իտալ. carato, գերմ, Karat. ռուս. кapатъ (Berneker 501), պորտ. quirate. սպան. quilate, արաբ. ❇ [arabic word] qirāt կամ ❇ ︎ qirrat (Կամուս, թրք. թրգմ. Բ. էջ 503), որի տառադարձութիւնն է յետին հայ. ղերատ։ Նոր լեզուների մէջ գործածական է իբրև «20 սանտիգրամանոց փոքր կշիռ՝ ա-դամանդի կամ մարգարտի և զանագան գո-հարների համար»։-Հիւբշ. 356։


Կերտ

s.

building, construction.

• պրս. kard, gird, garvāda «կերտուած». Սրանից յետոյ ՆՀԲ՝ իբր պրս. kard։-Neumann ZKM 1, 247 հաւանաբար սանս. kջ «անել, շինել»։ Lassen ZKM 6. 79 յիշում է Հեսիքիոսի աւանդածը, բայց ինքը համարում է սեմ. qeret, qiryā «քաղաք»։ Gosche 37 սնս. karta և օսս. քարթ «բակ»։ Böttich. ZDMG 1850. 356 սանս. kar, krtá։ Justi Zen. dsp. 80 զնդ. karet «կտրել», 84 զնդ. kərəta, սանս. krta, իբր kar «շինել» արմատից, իսկ էջ 269 զնդ. varəd «յա-ռաջացնել»։ Lag. Gesam. Abhd. 199 Arm. St. § 1151 Հեսիւքոսի αμαζαϰάραν ձևը ուղղելով ἀμαζαϰάρδαν՝ կցում է այստեղ։ Müller SWAW 38, 572-3 և 45, 538 ևն սանս. krt, օսս. awkardan զնդ. aiwikərənt։ Տէրվ. Նախալ. 69 հնխ. kar «շինել» արմատից է դնում, կցելով նաև հլտ. čerus «արարիչ», լտ. creare «առնել, ստեղծել»։-Կերտ ռա-ռի վրայ ընդարձակ մի վէճ ունին Հիւ-բըշման և Մորթման։ Առաջինը ZDMG 30, 138-141 իր Iranisch-Armenische Namen auf karta, kert, gird վերնա-գրով նամակի մէջ հաստատում է թէ կերտ բառը զուտ իրանեան փոխառու-թիւն է, քանի որ հայերէնը չունի ան-ցեալ դերբայի -ta մասնիկը և թէ կերտ նշանակում է ո՛չ թէ «քաղաք», ինչպէս աւանդում է Հեսիւքոս, այլ «շինեալ»։ Սրան պատասխանեց Մորթման ZDMG 32, 724-8, ուր պնդում է թէ պրս. [arabic word] նշանակում է «քաղաք» և ո՛չ թէ «շի-նել», որի համար իբրև ապացոյց մէջ է բերում Բուրհան-ի-Կատիի հետևեալ վկայութիւնը. «gird «քաղաք» նշանա-կութեամբ, ինչպես Darābgird-ի և Sisa-vušgird, որոնք Darāb-ի և Siyayus-ի քաղաքն են նշանակում»։ Մորթման՝ պրս. gird դնում է girdidan «դառնալ» բայից. հմմտ. յն. πόλις «քաղաք» և τԱλ︎έω «դառնալ». իսկ պրս. girdidan միացնում է սանս. vrt և հյ. ուր բառե-րին. վերջինը պահուած ուրուր և պա-բուրել ձևերի մէջ։ Նոյն խնդրի մասին


Կթղայ

s.

drinking-glass;
— ընկեր, bottle-companion.

• = Ասոր. ❇ qədxa «բաժակ, գա-ւաթ», որ փոխառեալ է համարւում արաբ. [arabic word] qadah «բաժակ» բառից (Brockelm. Lex. syr. 312)։ Նոյն արաբ. բառն է՝ որ դարձել է օսմ. qadeh, ռմկ. խատեխ «բաժակ»։-Աճ.


Կիթ (կթից, կթոց)

s.

act of milking;
milk, milk-diet;
emulsion;
—ք, the vintage.

• , ո հլ. «անասուններից քաղուած ար-դիւնք. ինչ. կաթ, ձու, կարագ ևն» Յոբ. ի. 17. Ոսկ. ա. կոր. «կթելը, քաղելը» Վստկ. 41. Լծ. նար. որից կթել «կաթ կթել» Առակ. լ. 39. Յոբ. ժ. 3, 10. կթան «կթելու անա-սուն» Իսիւք. 38. Ոսկիփ. կթեղէն «կաթի և ձուի վերաբերեալ ուտելիք. ինչ. պանիր, կարագ, մածուն, ձու ևն» Ասող. գ. 17. ալ-գեկիթք Վստկ. հաւու կիթ Վստկ. 205= հաւ-կիթ «ձու» Ոսկիփ. խակակիթ Մծբ. կովկիթ Կանոն. 116. ձիակիթ Փիլ. տես։-Այս ար. մատի երկրորդ ձևն է՝ կութ. ո հլ. «այգին քաղելը» ՍԳր. որից կթել «խաղողը քաղել» ՍԳր. «պտուղ քաղել» Անկ. գիրք հին կտ. 155. Գր. սքանչ. ծն. քս. (ՀԱ 1912, 473). Լմբ. ճառ հմբ. տպ. 1865, էջ 252. կթոզ «կթած խաղողը մէջը լցնելու կողով» Վա-նակ. յոբ. Վրք. հց. (կ ազդուելով յաջորդ թ-ից՝ քթոց Վրդն. սղ. ձ. էջ 274, Վստկ. 135. Սմբ. դտ. 61, որ և քթանոց Վստկ.), այգե-կութ Ոսկ. ես. խակակութ Ել. իէ. 20. Ղևտ. իդ. 2. դժուարակութ Նար։-Նոյն կութ ար-մատից է դարձեալ կթոց «սեպտեմբեր ա-միսը» Գիրք թղ. 273 (նորագիւտ բառ), որ կազմուած է ճիշտ այնպէս՝ ինչպէս գւռ. քաղոց «յունիս» ամսանունը քաղել բայից։


Կինամոմոն

s. bot.

s. bot. cinnamon.

• = άն, κινναμωμον (տաղաչափութեան մէջ ϰιναμωμον), յետնաբար (սղմամբ) ϰίνναμον, որից փոխառեալ են նաև լտ. cinnamum, Finamomum. ֆրանս. cinname, ռուս. ки-гамомъ ևն, բոլորն էլ նոյն նշանակու-թեամբ։ Յոյն բառը ծագում է եբր. [hebrew word] սի (Գ. 111) փիւնիկեան ծագում ու-նի. հմմտ. նաև առամ [hebrew word] qon-nāmā, մալայ. kaǰii-mānis։-Յոյն բառը ըստ տառադարձութեան ստացել է նախ *ϰιννάμωνον ձևը, բայց յետոյ՝ ժողովրդա-կան ստուգաբանութեամբ ազդուելով յն. ἄμωμον «համեմ, cissus vitiginea L» բա-ւից, դարձել է ϰιννάμωμον (Boisacq 457 և 59)։-Հիւբշ. 356։


Կնգուղ (գղի, գղոյ)

s.

cowl, hood;
monk's gown or frock.

• = Յն, ϰονϰούλλιον «աբեղայի գլխարկ» ռառից, ռր ծագում է լտ. cucullus, cucullio, cuculla «գլխանոց» բառից, իսկ սա էլ հա-մարւում է կելտական փոխառութիւն (Walde 206)։ Յոյն բառը այնուհետև անցել է զա-նազան լեզուների. ինչ. հբգ. cucula, մբգ. kugele, հսլ. kukoli, ռուս. куколь, բուլգար. gugla, լեհ. չեխ. kukla (Berneker 640), լազ. kukula, թրք. kukuleta ևն։ Լատիներէ-նից յետ են առնուած իռլ. cochull, կիմր. çwcwll (Walde անդ)։ Հայերէնի մէջ ու-ղիղ տառադարձութեամբ ծագած է նախ կու-կուլ, յետոյ ն յաւելուածով կնկուղ. և ն-ի մօտ կ կակղելով՝ կնգուղ։-Հիւբշ. 358։


Կնճիթ (ճթաց)

s.

snout, muzzle, nose;
trunk, proboscis;
— ամպոց, water-spout.

• «շուշմայ, սուսամ» Եփր. ել. Եւս. օր. ա. 18. յետնաբար դարձել է կնջիթ Աանահն. Գաղիան. Հին բռ. կնջիւթ Փիլ. ել. 534. կնճութ Բժշ. կնճիթն (սեռ. կնճթան) Մխ. առակ. նաև կանճուտ, կաճուտ Բժշ.։


Կրկին (կնոյ, ով)

adj. adv.

double, doubled, iterated;
doubly, two-fold, twice, as much again;
— անգամ, afresh, again, anew;
— եւ —, repeatedly, many times;
— մեծ, twice greater;
— թուով, two;
— գոչել՝ կարդալ, to encore, to demand the repetition.

• , ո հլ. «երկու անգամ, երկրորդ անգամ, դարձեալ» ՍԳր. Եւս. քր. Ոսկ. յհ. որից կրկնել ՍԳր. Եւս. պտմ. Ոսկ. յհ. բ. 18. կրկնաբուղխ Եւագր. կրկնապարիսպ Եւագր. կրկնարօր Սեբեր. կրկնաւոր Կորիւն կրկնակի «կրկին անգամ, երկիցս» Յես. ե 2 Ոսկ. ես. «վերարկու» Կոչ. կրկնոց «վե-րարկու» ՍԳր. (հմմտ. յն. διτλοίς «man-teau qu'on met en double»). կրկնոցակ «խեղճ վերարկու» Կոչ. 258. կրկնուած Ոսկ. ես. կրկնամեռ Յուդ. 12. բազմակրկին Ա-սող. չորեքկրկին Լմբ. պտրգ. կրկնակօշիկ, կրկնամկրտութիւն, կրկնապակի, կրկնատա-տուաստ, կրկնատոմար, կրկներևոյթ (նոր բառեր)։


Համակ

adv.

all, entirely, totally;
only;
always.

• = Պհլ. ❇ hamāk «ամբողջ, ամբողջա-պէս, բոլոր», մանիք. պհլ. [hebrew word] namāg (Salemann, Manichaische Stud. ЗАН 8 84), բելուճ. hamak, hamuk, hama «բոլոր. իւրաքանչիւր», պազ. hamā, պրս. [arabic word] hama «բոլոր, ամէնքը», [syriac word] ︎ hamagī̄ «բովան. դակ» (Horn § 1103). աւելի ընդարձակ տե՛ս ձամ.։-Հիւբշ. 177։


Կաթն (թին, թանց)

s.

milk;
— կովու, այծու, մաքեաց, իշոյ, cow's, goat's, ewe's, ass's;
— ձկան, soft roe;
շիճուկ —ին, butter -;
whey;
թարմ՝ թթու —, fresh, sour -;
կաթամբ սնանիլ, to live on milk;
— տալ, to suckle;
գրել զ—, to suck;
կթել —, to milk;
ամջատել ի կաթանէ, to wean.

• = Բնիկ հայ բառ, որ ծագում է հնխ. g2a։ lakt-ձևից. սրա միակ ժառանգներն են յն։ γάλα (սեռ. γάλαϰτος), հոմեր. γλαγος-երետ. ϰλαγος և հլտ. lacte, lacti, լտ. lac (սեռ. lactis) «կաթ». լատինականից են փոխառեալ իռլ. lacht, կորն. lait, կիմո. llaeth. իսկ լատիներէնի ածանցներն են ֆրանս. lait, իտալ. latte, սպան. leche ևն։ Հնխ. g2alakt-տուել է նախ յն. *ϰαλαντ' (որ պահուած է սեռականում) և սրանից՝ վերջաձայնի անկումով *γάλαϰ-> γάλα (հմմտ. Gauthiot, La fin de mot, էջ 124. տե՛ս և Boisacq 139, 1102)։ Նոյնպիսի ան-կումով և առաջին ձայների կորուստով ձևա-ցել է լտ. *glact>lact>lac (հմմտ. Solm-sen IF Anz. 19, 31 և Walde 403)։ Հայերէ-նի մէջ հնխ. g2alakt-նման սղումներով տուել է նախ g2alt> *կաղթ, որ աւելի կըր-ճատուելով դարձաւ կաթ և -ն մասնիկով՝ կաթն։ Հնագոյն *կաղթ ձևը պահում է դեռ Ագլ. կախց, որի մէջ վերջաձայն թ փոխուած է ց-ի (հմմտ. խեղդ-հեղձ, խայտ-խայծ, փոխինդ-փոխինձ, Ղրբ. կլոնդրակ, կլպընդ-րիկի=Դոր. կլոնձրակ, կլպնձրիկի, երև լոդ-լոձ «դեղձի մի տեսակ» ևն), սրա մօտ միանգամայն թրթռուն ղ՝ դառնալով խուլ խ. Pokorny 1, 659 (նախաձևը դնում է g2lag-կամ g'lak-, չեզոք սեռի ուղղական հոլով՝ glak-t). հայերէնը չի կարող լինել այս ձե-ւից, որովհետև այս ձևը պիտի տար *լաթն, այլ միայն g'alakt-։ Նոյն բառի աւելի յե-տին ձևափոխութիւնն է Հւր. կախս։-Աճ.


Կաթսայ (ից)

s. mech.

copper, caldron, kettle, pot;
boiler.

• = Ասոր. [syriac word] qadsa բառից փոխա-ռեալ. այս ասորի ձևը ծագում է յն. ϰάδος բառից, որ նշանակում է «գինու կամ ջրի մեծ աման, 32 լիտր պարունակութեամբ մի չափ». յոյն բառն էլ ծագած է փիւնիկերէնից (Boisacq 398). հմմտ. եբր. [hebrew word] kaδ «դոյլ, կուժ, ջրաման», բաբել. kandu, ե-գիպտ. qd «պտուկ» (BSL հտ. 27, ж 21 էջ 88), արամ. [hebrew word] kaddānā հր. [hebrew word] kadda «փոքր կուժ»։ Նոյնից փո-խառեալ են նաև լտ. cadus, հսլ. kaϑι ռռւս. кадь, кадка, кадочка, кадушка, кадущечка, ուկր. кадкa, բուլգար. кána. kádos, kaca, սերբ. kärd, չեխ. kád', լեհ. kadz' «ևիսատակառ, կոնք կամ նմպն ա-մաններ», ռուսերէնից էլ վերջապէս լիթ. kodis «ջրի կուժ» (Berneker 467)։ Յունա-րէնից է դարձեալ արաբ. [arabic word] qadas «պղնձէ դոյլ, փարխաճ» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 274)։ Հայերէնի մէջ ասորի բառը տուել է նախ *կադսայ, ուր դ ձայնը աց-ղուելով յաջորդ ս-ից՝ վերածուած է խու-լի։-Հիւբշ. 306։


Կալի

s.

potash.

• ԳՒՌ.-Մշ. խլէքար «կալաքար», որի նա-խաձայն խ՝ արաբ [arabic word] q տառի մի ուրիշ տա-ռադարձութիւնն է։


Կաղամբ (ից, աց)

s.

cabbage;
— ընդաւոր, cauliflower;
— խոպոպի, savoy cabbage;
— վայրի, colewort, rapeseed;
—ի տակ, — stalk, — stump.

• = Փոխառեալ է իրանեանից. սրա պհլ. ձևը աւանդուած չէ, բայց կայ պրս. [arabic word] kalam «կաղամբ», որից փոխառեալ են նաև քրդ. և Ատրպտ. թրք. kelem, k»alam։ Պրս. կայ դարձեալ [arabic word] karan, [arabic word] karanb, [arabic word] karanbā «կաղամբ»։ Այս բոլոր իրա-նական ձևերը ծագում են՝ ըստ Հիւբշ. Pers. Stud. էջ 256, յն. ϰράμβη «կաղամբ» բառից, որից փոխառեալ են դարձեալ լատ. cram-be, արաբ. [arabic word] karnab, օսմ. karnabit, ասոր. kərabbā, kərabbe «կաղամբ»։ Յու-նարէն բառի ստուգաբանական իմաստն է «խորշոմած, կուչ կուչ եկած». հմմտ. ϰραμ-βος «չորացած, կռնծած», ϰρομβοῦν «խո-րովել», հբգ. hrimfan «ծռել, խորշոմել. կծկել, պռստել», անգսք. hrympel «խոր-շոմ», լիթ. kremblys «սունկի մի տեսակ» (կծկուած), skrebiu «չորանալ», ռուս. коро-бить «ծռել, գելուլ», cкорблыи «խիստ, կոշտ» ևն, հնխ. qremb, qereb, sqremb, sqereb արմատներից (Boisacq 507-508)։ -Հիւբշ. 162։


Կամ

conj.

or.

• Ուղիղ մեկնեց նախ Peterm. 251։ Նոյնը նաև Böttich. ZDMG 1850, 356, Lag. Urgesch. 457, Հիւբշ. KZ 23, 39, Տէրվ. Մասիս, թիւ 3192, մայ. 24, 1882 ևն։ Հիւնք. կալ բայից։ Karst, Յուշար-ձան 420 թթր. kun, gun, kon. čhn «հարթ, ուղիղ», ken, eñ «ընդարձակ», em, am «հանգիստ»։


Համար (ոյ, ոց)

s. prep.

account, calculation, computation, enumeration, numeration;
number;
catalogue, list;
roll-call, muster;
examination, inventory, statement, account;
esteem, respect, value, regard, station, degree;
presentation or rendering of accounts;
comparison;
lesson;
verse;
ի —, ի —ի, —, for, on account of;
ընդ մի —, same, same thing;
— առնուլ, պահանջել, to ask for an account of, to require one to account for;
— առնել, to find out an explication of, to examine;
to take or draw up an inventory of;
to take stock;
— տալ, to render an account;
to give a reason;
to be responsible, to account for;
— առնուլ ի մէջ ծառայից իւրոց, to make an account with his servants;
ի — ածել, արկանել, դնել, to count, to calculate, to compare;
մտանել ի —, to be reckoned, numbered, esteemed among;
ի —ի լինել, to be counted as, to pass for, to be reputed, esteemed;
ընդ մարդկան կալ ի — ի, to be taken for a man;
— դնել ընդ ումեք, to dispute;
հանել թիւ —ոյ, to draw or cast lots;
տուր զհամար տնտեսութեան քո, give an account of thy stewardship;
ոչ եղեւ ի —ի բան իմ, no attention was paid to my words;
չէ ինչ ի — ի, it is unimportant;
no matter;
թուով — ով էր ամենայն, all was counted;
—ովք թուոց կատարեալ, a clever arithmetician;
— առնուլ, to take lessons;
գիտել, ուսանել, ասել զ—ն, to know, to learn, to say or repeat one's lesson;
cf. Թիւ.

• . ո հլ. և երբեմն ու հլ. «թիւ, գու-մար, հաշիվ, հաշուելը, քննութիւն, հարցու-փորձ, բանի տեղ դնելը, համեմատութիւն, ենթադրում» ՍԳր. Ագաթ. Կոչ. Սեբեր. Եւս. քր. և պտմ. Ոսկ. որից համարիլ «հաշուել, թուել, սեպել» ՍԳր. Սեբեր. Ոսկ. ես. Կոչ. (աշխարհաբարում դարձել է համարել). հա-մարադրութիւն Ոսկ. ես. համարողութիւն Վեցօր. անհամար ՍԳր. Ագաթ. դիւրահամար Ոսկ. ես. կապճահամար Արծր. յոգնահամար կղկնտ. Բենիկ. երդահամար Զենոբ. բազմա-համար Բենիկ. ևն։-Համար բառի գաւառա-կան և նոր գրական «վասն, պատճառաւ» նշանակութեան հնագոյն գործածութիւնն ու-նին Խոր. Բ. 7, 87, 90 (Ի համար քեռ իւրոյ), Վրք. հց. Վրդն. սղ. Մխ. դտ. էջ 244՝ ի հա-մար ձևով. (Պահի ի համար մեծի փեսայի. Մխ. դտ.)։ Համարիլ բայի երկրորդական «վարկանել, սեպել» նշանակութեան համար հմմտ. թիւ, թուիլ և աշխ. ա՛յնպէս հաշուել. երկու նշանակութիւնները իրարից տարբերե-լու համար արևմտեան գրականը գործածում է համարել «սեպել» և համրել «հաշուել». հմմտ. արաբ. [arabic word] hasabā «հաշուեւ համրել», [arabic word] hasiba «համարել, սե-աեւ»։-Նոր բառեր են համարակալ. համա-րանաւութիւն, համարիչ, համրիչ, մարդա-Բամար. համարում, համարմունք։


Համբոյր (բուրից)

s. fig. gr. adj.

kiss, embrace;
*buss;
sweetness, affability, familiarity;
union, joint, joining together;
spondee;
sweet-tempered, affable, benign, gentle, mild, meek;
propitious, favourable;
agreeing, unanimous;
— ձեռաց, hand-kissing;
յուդայի, մատնչի, a traitor's kiss;
— տալ ումեք, to embrace, to kiss;
to buss;
տալ միմեանց — խաղաղութեան, to give the kiss of peace;
ի — ածել, to familiarize, to tame, to domesticate;
հաշտ եւ — առնել, — յարդարել, to appease, to calm, to pacify, to reconcile;
գալ ի —, to get or grow tame, familiar, to be tamed;
— եւ կամակ բարս ստանալ, to be good-tempered, gentle, amiable.

• ՓՈԽ.-Վրաց. ამბორი ամբորի «համ. ռոյր», ამბორება ամբորեբա «համբուրել». Րոմելսա մե ամբորս-ուղ'ո, իգի արս, շեիպ-ղ'արթ իգի «Ընդ որում ես համբուրեցից՝ նա է, զնա ունիցիք». Մտթ. իզ. 48։-Ըստ Մառ. Гpaм. др. aрм. 41 և ЗВО 17, 303 տառա-դարձուած է նաև 3ამბორი համբորի, ჭამბო-ვრი համբովրի, որի հետ Վ'apaя, Oбъ. отнош. aбхазcк. яз. էջ 20 միացնում է նաև չերքէզ. boyor, boyo «համբոյր»։


Հայ (ոց)

s. adj.

s. adj. Armenian;
—ք, Armenia;
—ք or —եր, the -s, the — nation;
— լեզու, բարբառ, the Armenian language;
թարգմանել ի —, յեղուկ ի — բան, to translate into —, into the — language.

• ԳՒՌ.-Ալշ. Ախզ. Ակն. Գոր. Երև. Խրբ. Կր. Հմշ. Մշ. Ննխ. Ղրբ. Շմ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. Տփ. հաց, Ասլ. հաց, հաս, Տիգ. հmզ (սեռ. հmցցի), Ագլ. Հճ. հօց, Զթ. հօց, հոց, Անտ. հուէօց, Այն. հաս (Բիւր. 1900, 682), Սվեդ. հուց, Մկ. Մրղ. Ոզմ. Ջղ. Սլմ. Վն. խաց.-հետաքրքրական ձևեր են Ջղ. ախանօ «ան-հազ, առանց հացի», Ջղ. մնկ. ծածիկ «հա-ցիկ»։-Նոր բառեր են հացաբեր, հացակեր, հացահաջ, հացահոտ, հացաման, հացանուշ, հարաշէն, հացապուր, հացատուն, հացա-ւորել, հացափոխ, հացափոր, հացթուխ, հաց-լաթ, հացահան (մի քիչ հնից ունինք՝ հա-ցահան Զքր. սարկ. Բ. 65, որից Վն. խաս-խան, Շմ. ծահան, Ղրբ. ծհան), հազութազ, հացուտ «կուշտ», հացպան, հազվալայ, հազ-փնջիկ, հացփոր, անհացուտելի, անաղուհաց, թաւահացիկ, թթահաց, տաքդեղահաց ևն. Ատանայի թրքախօս հայերը պահած են մէ-ղա հացցիկ դարձուածը (ասում են՝ երբ հացը գետին ընկնի), ախաս «աղուհացք, մեծ պահք» (Բիւր. 1900, էջ 454)։


Կունդ

adj.

bald, hairless.

• ԳՒՌ.-Ոզմ. կունդ «ճաղատ», Երև. կունդ անել «պատուաստելիք ծառի ճիւղերը բոլոր կտրատել», որից Մշ. Սլմ. կնդել, Ջղ. կնդել, կունդել, Շմ. կնդիլ, Պլ. գնդէլ «գլխի մա-զերը խոր կտրել» (նոյնն ունին նաև Ախց. Արբ. Եւդ. Մն. Խրբ. Սվ. Վն.), Ասլ. Արբ. «այծերի և ոչխարների բուրդը խուզել», Աստ. «ածիւել», Երև. «թուփի կամ ծառի բնից վեր գտնուած ճիւղերը բոլոր կտրա-տել», կնտլոզ Մշ. «մերկ», կնտոտել Երև «բոլորը կնտել», կնտուկ Տ. «մազերը խոր կտրած»։-Այս բառն է՝ որ շփոթուելով կամ նմանեցնելով գունդ բառի հետ՝ դարձել է զնդել «մազերը խուզել», ինչպէս ունինք Հճ. գ'mնդել։


Կոճ (ոց)

s. bot.

astragal;
door-post, side-post, jamb;
joint, articulation;
ankle-bone;
knuckle-bones (for play);
— վրացի, hellebore;
դար եւ — խաղալ, to play at cross & pile, or head & tail.

• . ընդարձակ զարգացում կրած ար-մատ. առաջին և հիմնական նշանակութիւնն է «ջարդել, կտրտել». այս իմաստով է կազ-մուած *կոճել բայը, որ առանձին աւան-դուած չէ հին մատենագրութեան մէջ, բայց կայ նրա կրկնականը կոշկոճել (փխ. *կոճկոճել), ինչպէս և մի քանի աճած ձև. վեր, որոնք են՝ կոճոպել, կոճոտանալ, կո-ճոտիլ, կոճկցել։ Սրանց վրայ տե՛ս իւրա-քանչիւրն առանձին։ Ունինք նաև *կոճիկ «ծեծելու գործիք», նորագիւտ բառ, որ գրծ. կոճկամբ ձևով մէկ անգամ գտնում եմ գոր-ծածուած Վրք. և վկ. Բ. 251 (Կոճկամբն իւրեանց անողորմ ծեծէին զբերան նորա)։ Այս առաջին իմաստից բխում են յաջորդա-բար՝ 2 «ճեւռերր կտրտուած ծառի բուն» կամ սրանից յառաջացած «կաղամբի կոթ, կոչան». այս նշանակութիւնը՝ որ անյայտ է բառարաններին, մէկ անգամ գտնում եմ գոր-ծածուած Յաւսմ. մըտ. 4 «Ջայնքան աւուր-սըն ոչինչ ճաշակեալ, բայց յամէն կիրա-կէի ուտէր կոճ մի կաղամբի». որից ո մաս-նիկով՝ կոճղ (ղ հլ. սեռ. կոճեղ) «ծառի բուն» Գէ. ես. «փայտի խոշոր կտոր» Ագաթ. «բանտարկեալների ոտքը պնդելու մեծ գե-րան» Յոբ լգ. 11. գծ. ժզ. 24, Եւս. պտմ. և քր. «մարդու իրան» Մարթին. կոճակ «փայ-տի մեծ կտոր» Յայսմ. «մեղուի փեթակ» Վստկ. 192. Սմբ. դատ. 152. 3. «Գեռան». այս իմաստով գործածուած է կոճ բառը Եզեկ. խա. 2, 3. «Խոյակք կոճոց դրանն կամ մտից»։ ՆՀԲ այս բառը հասևանում է «կոզակ կամ կողմանոց շի-նուածոյ որ բոլորովին սխալ է», ՋԲ մեկ-նում է «դրանդի», որ ստոյգ է։ Կոճ՝ որ ընդ-հանրապէս նշանակում է «գերան», տո-նուած է այստեղ յատուկ առումով և նշա-նակում է այն երկու գերանները՝ որոնք դռան աջ ու ձախ բարաւորներն են կազմում. Այս բանը ցոյց է տալիս յոյն բնագիրը՝ որ վերոյիշեալ տեղն ունի ἔπωμίς «դռան բա-րաւոր, montant d'une porte»։ Նոյնն են հաստատում նաև հին մեկնիչները. այսպէս՝ Նչ. եզեկ. մեկնում է. «Խոյակս կոճոց դրանն զդարձեկացն ասէ. (դարձեակ նորագիւտ բառը նշանակում է «գերան». հմմտ. դար-ձեկ Խրբ. «տանիքի հիմնական գերանների վրայ՝ նրանց հակառակ շարքով շարուած փոքր գերանները»). խոյակ կոճոց՝ որ ի վերայ որմին դնեն յայսկոյս և յայնկոյս, ապա զդրանդիքն դնեն»։ Ըստ Թորամա-նեանի (անձնական) վերոյիշեալ կոճը նշա-նակում է «դռան երկու կողքի սիւները՝ ո-րոնք գլխից միացած են շրջանակով և շէն-քի մարմնից մի քիչ դուրս են ընկած»։ 4. «Մարմի վրայ դուրս ցցուած ոսկրա-«ոտքի թաթից մի քիչ բարձր՝ երկու կողմից դուրս ցցուած ոսկորները» Վրք. հց. Բ. 381 «մատերի յօդերը» Ճառընտ. Պտմ. մծբ. 61. «վէգ» Պտմ. աղէքս. կոճակ «ոտքի կոճ» Ոսկիփ. որից կոճկոճել Վրք. և վկ. Ա. 195, որ մի քիչ վերևը կոչւում է կոճ կոճ լուծա-նել։ 5. «Գնտաձև ուռուցքներ կամ մասեր՝ բոյ-ռերի վրայ». որից կոճակ «բոյսի ակնուռ ծիլերի ուռեցքը կամ աչքը» Վստկ. 24. կոճ-ղէզ (որ և կոճղիզ, կոճողէզ, կոճողիզ) «բոյ-սերի տակի սոխը» Գաղիան. կոն վրացի կամ վրացի կոճ «եղեբորոս բոյսը, hellebo-τus» Բժշ. (անունը առնուած է բոյսի ար-մատի մօտ ցցուած կոճերից. հմմտ. թրք. doquz depeli, որ բուն նշանակում է «ինը գագաթով»). տարազ վրացի կոճակի «ա-ղարիկոն» Գաղիան. կոճապղպեղ «զէնճէ-ֆիլ բոյսը» Բժշ։ 6. «Նման փոքրիկ գնտաձև իրեր», որից կոնակ «զգեստի կամ ձիու սանձի կոճակ» Լմբ. զքր. կոճկէն Բ. թագ. ժգ. 18, 19 կամ կոճկենիկ Վանակ. ուրխ. «կոճակներով զար-դարուած (զգեստ)» (Հացունի, Պատմ. տրզ. 140 կոճկէն հասկանում է «մինչև ոտքի կոճերը հասնող (=պճղնաւոր)», ըստ որում յոյն բնագիրը Բ. թագ. ժգ. 18, 19 կոնկէն բառի դէմ ունի ϰορπωτός «մինչև ռաստա-կըն իջնող հագուստ»)։ Իմաստի նման զարգացում են սուր տա-լիս լտ. truncus «կտրտուած, խեղաթիւ-րուած. 2. ծառի բուն. 3. սիւն. 4. մարդու իրան», յն. ἀστράγαλος «ողնաշար, գար-շապար, վէգ, մի տեսակ սիւնազարդ, մի տեսակ բոյս», գւռ. կոնդ «ծառի ճիւղ, գե-րան, կոճղէզաւոր բոյսերի տակի գլուխը»։


Կոյ (ի)

s.

dung, cattle-dung.

• ԳՒՌ.-Ախց. Ախք. Կր. Մկ. Ոզմ. Սլմ. Վն. կու «թրիք, անասունի աղբ», Հմշ. գուղի «արջառի և ոչխարի աղբ», Մրղ. կու «տա-ւարի աղբ», իսկ կղը՛ «ոչխարի կամ ուղտի աղբ», Սվ. գըղ «ուղտի և ոչխարի աղբ»։ Նոր բառերն են կոյոտել, կուաթաթախ, կուա-հոտ, կուազցի, կուակալ, կուել, կուղել, կուոտ, կուոտել, կուղոտել, կուղոտիլ, կու-նարկ, կունարկնոց, կունդուռ, կունտեղ (վերջինների մէջ ն որոշիչ յօդն է, որ յետոյ, արմատական է դարձել. հմմտ. դրացին, ձին, մեղուն ևն)։


Կոպ

cf. Կոպք.

• «փակել» բայից է հանում։ Bugge KZ 32, 51 կցում է սլ. klep-«փակել», հսլ. po-klopü «կափարիչ», բուլգար. klep-ka, klepaé «կոպ», յն. ϰόλπος «ծիծ. փոր, ծոց, ծալք» բառերին։ Patrubány SA 2, 235 յն. σϰέπτω, σϰοπός «ծածկոց» բառերի հետ։ Lidén, Arm. Stud. 29 հին ձևը համարելով կոփ՝ դնում է իբրև ձայնդարձը կափ (կափուցանել) արմատի. նշանակութեան տարբերու-թեան համար հմմտ. լիթ. vókas, գերմ. Augenlied, թրք. qapaq, որոնք նշանա-կում են «կոպ», բայց ծագում են «ծած-կել, փակել» արմատից։


Կոպար (աց)

s.

confines, boundaries, limits.

• ԳՒՌ-Ղրբ. Ղք. կօ'պար «ցեխի կամ ձիւ-նի վրայ բացուած նեղ ճամբայ, որ մար-դոց շատ գնալ-գալուց ամրաղած է լինում. 2. անտառում նոյնպիսի նեղ ճամբայ, որ շատ անցուդարձ անելուց է լինում ձևա-ցած». սրանից կոպար անել «մէկի տունը շատ յաճախել»։ (Ամատունի, Հալոր ռառ բւ բան, էջ 358 տալիս է կոպառ, կուպար գա-ւառական ձևերը)։


Կոռ

s.

villein or duty service.

• «պարտադիր ձրի աշխատութիւն» Արձ. 992 թուից (տե՛ս Վիմ. տար. 10), ԺԱ դարից (Վիմ. տար. 27), Մխ. դատ. էջ 412 Զքր. սարկ. Ա. 46, Բ. I1. Առաք. պտմ. 62. որից կոռավար «այն արտը՝ որ գիւղացիք ձրի վարում են կալուածատիրոջ համար»։ Արձ. 1237 և 1241 թ. (Վիմ. տար. 80, 83) Երբել. (հրտր. Շահնազ. Ա. 335, Էմ. էջ 157)։-Ըստ Մանանդեան, Տեղեկ. ինստիտ. 1, 39 հնագոյն վկայութիւնն ունի Դուինի կանոնը 645 թ., որ յետոյ աղաւաղուելով դարձել է կռուով։


*Կոտոշ

cf. Եղջիւր.

• ՓՈԽ.-Հայերէն տառադարձութեան միջո-ցո՞վ է արդեօք վրաց. კოტვილი կոտվիլի «մի տեսակ չափ», ինչպէս ցոյց է տալիս վ, որ կարող է յառաջացած լինել հյ. ւ-ից։


Կոր

adj. adv. fig. s.

curved, bent, crooked, adun-cous;
ի —, bowed, inclined;
down, below, downwards;
ի — կորացեալ, depressed, cast down;
ի — կործանել, to cut down, to overturn, to throw to the ground, to overthrow, to upset;
to dishearten thoroughly, to strike with dismay, to confound, to abash;
ի — կործանիլ, to fall, to break down, to sink, to be overthrown;
to droop, to be disheartened, to give way, to lose heart, to be ashamed, abashed;
— գիծ, curve.

• вoй, յն. γυρός, ϰυρτός, թրք. egri, ey. ri, ռմկ. կեռ։ Տէրվ. Altarm. 31, ծան 1 կոր=լտ. curvus։ Canini, Et. etym. 133 անգսք. kerr «կոր»։ Հիւնք. յն. ϰορωνη, γυτω, լտ. curvus։ Յ. Արշէզ, Բազմ. 1897, 52 ոլ-որ, բոլ-որ, հոլ-ով բառերի հետ հնխ. gal, gul «կլոր լի-նեւ» և սեմ. gal «շրջան առնուլ» ար-մատից. հմմտ. յն. ϰυλλός «կոր», լտ. col-lis և հյ. գլել, գլան։ Müller, WZKM 10, 354 յն. ϰυρτός, լտ. curvus խմբի հետ, որ Հիւբշ. 520 ընդունում է մի-այն այն պայմանով՝ որ հնխ. q ձայնը o-ի մոտ դարձած լինի կ։ Յակոբեան, Բիւր. 1899, 600 արաբ. [arabic word] zar', zur', հյ. ծուռ և թիւր։ Scheftelowitz BВ 28, 304 յն. ϰορωνός ևն բառերի ընտանիքին։-Այս ընտանիքի անդամներն են յն. ϰορωνη «ծայրը ծռած՝ կեռ մարմին», ϰορωνος «ծռած, կոր», ϰορωνίς «ծայրը կեռ». ϰορωνιάω «կռանալ, կորանալ», ϰυρτός «կոր, ծռած, կորացեալ», լտ. curvus «կոր, ծուռ», ալբան. kurús «ծռել, կո-րացնել», լիթ. kreīvas «շեղ», հսլ. krivu «ծուռ», հիռլ. cruinϑ «կլոր» ևն, որոնք բխում են հնխ. qer-, qor-ար-մատից։ Lidén, Arm. Stud. էջ 111 մեռժեւով սրանք, որ պիտի տային հյ. քոր ձևը, կցում է յն. γυρος «ծուռ, կլոր» ևն բառերին (որ ընդունում է Walde 216)։ Սակայն ուրիշ հնդևրո-պագէտներ սրա նախաձայն γ համա-րում են դարձնել», օսմ. boyrü «ծուռումուռ»։ Պռահախան նմանութիւն ունի թերևս հսլ. gura, սերբ. gura, gurav «կուզ,

• 36з. scheftelowitz KZ 53(1925), 249 և 54(1927), 229 դարձեալ դնում է յն. ϰορωνος «կոր», միռլ. čeair «ծուռ», պամիր. kard «կորացեալ»։


Հանդոյրժ

adj.

patient.

• ՆՀԲ համ ժուժել կամ անդորը ժու-ժալ։ Եազրճեան, Արևելք 1884 հոկ. 12 հան մասնիկով դուրժ<դուժ=սանս. դուշ «հանդարտիլ, խաղաղիլ» բառից։ Տէրվ. Նախալ. 87 հնխ. dargh կամ dhargh «պնդել, բռնել, տոկալ» արմա-տից դնում է սանս. darh, յն. δράσσω= = δραχέω, զնդ. draž. հսլ. družati, գոթ. dragan «տանիլ, կրել» և հայ. հան--դուրժ-ել, և դարձեալ՝ դերձակ, աոս. darzi, դերձան, պրս. darzan։ Հիւնք անդորր բառից։ Հիւբշ. 177 հան-մաս-նիկով։


Հաշ

adj.

lean, lank;
wasted, languid.

• ՆՀԲ լծ. թրք. աշընմագ «մաշիլ»։-Մորթման ZDWG 26, 571 բևեռ. kha. sivami «վախենալ» և գնչ. khasovāvā «երդնուլ» բառերի հետ։ Lidén, Յուշար-ձան 387 հնխ. *nçuo-արմատից. հմմտ. սանս. náçyati «անհետանալ, կորչիլ», nācáyati «անհետացնել, փճացնել, կոր-ծանել», զնդ. nasyeiti «կործանիլ», na-su-«դիակ», յն. νέϰυς, νεϰρός «դիակ» լտ. neco «սպանել» և յատկապէս հիռլ. èc, մկիմր. angheu, կորն. ancow «մահ». հայերէնի մէջ հ յաւելուած է, հնխ. *nçu-տուած է նախ անշ-, ուր ն կորչելով՝ դարձել է աշ->հալ-։ Karst. Յուշարձան 420 թթր. as, az, aš «պա-կասացնել», օսմ. asənmaq «մաշիլ», նաև aš, eš, kaš «քորել» և aš, as «ու-տել»։


Ճաճանչաւուխտ

adj. s.

gay with many colours, with gold and silver embroidery;
embroidery.

• = Բառիս վերջի մասը -ւուխտ «հիւսեալ» փոխառեալ է իրան. *vafta<*ufta «հիւ-ևեալ» բառից (տե՛ս զառնաւուխտ). իսկ ա-ռաջին մասը անծանօթ է՝ ինչպէս ձևոմ. նոյնպէս և ծագումով. ուղիղ ձևն է թերևս ճաճանաւուխտ, որ յետոյ շփոթուելով հա-ճանչ բառի հետ, դարձել է ճաճանչաւուխտ։ Հաւանական է որ ամբողջը իրանեան փո-խառութիւն է։-Աճ.


Ճապաղ

adj. s.

spread, dispersed, scattered;
diffusion, extension, dilatation.

• «ճամբայ, ճանապարհ». նորա-գիւտ բառ, որ գործածուած է միայն հե-տևեալ տեղերը. «Եւ թեպէտ զհաց յոռի և չարահաւ կերիցէ մարդ... ընդ նոյն ճապաղ երթայ ի մարդ անդը և տայ զոյժ զօրու-թեան». Մծբ. (Հռովմ 1756, էջ 322. բնա-գիրն ունի «ընդ նոյն ճանապարհ» և կոկոր-դի անցքի համար է ասում). «Ճանապարհ իմն և ճապաղ եղև անկարգութեան». Ոսկ. եփես. էջ 733. «Դարձան ջուրքն... ընդ ճա-նապարհ (և) ճապաղ գնացից իւրեանց». Եփր. յես. էջ 307։


Ճառագայթ (ից)

s. geom. ast.

ray, beam, radiation;
light, splendour, brightness, brilliancy;
radius;
— տանելի, vector radius;
—ս արձակել, to irradiate, to beam, to emit rays.

• = Արմատն է ճառագ, որ թէև գրաբարի մէջ աւանդուած չէ, բայց գտնւում է բազմա-թիւ գաւառականներում. այսպէս՝ ճառաքել Ակն. Ասլ. Երև. Լ. Մն. Զն. Պլ.. ճրաքել Արտ., ճռա՛քել Ղրբ., ճռռէ՛քել Ղս. «ւուռո-պայծառ փայլիլ», ճառ-ճառաք Ննխ.=լուս-ճառաք Ննխ. Պլ. «շատ լուսաւոր» (որ Ննխ. գիւղերում դարձել է լուս-ժառանգ)։


Ճետ (ից)

s.

race, descendants, posterity, generation, progeny.

• ԳՒՌ-Ու. ճէտ «փորրիկ», Վն. ճետ «վառ-եակ», Խն. «փոքրիկ աքլոր», Մկ. ճիտ «հաւի ճուտ» (առանց սեռի որոշման), Ալշ. Բլ. Խլ Հզ. Մշ. ճեդ «աքլոր», որից ճետնոց, ճետխօ-սոց, ճիտու արիւն «շատ կարմիր», ճտլօզ «փոքրիկ աքլոր, աքլորաճուտ»։ Հին վկա-յութեամբ ունինք ճետանոց «աքլորների հա-ւանոց» Վրդ. առ. էջ 122։-Հմմտ. նաև ճուտ «ձառ, վառեակ», որ նոյն բառի ձայնդարձն է. տե՛ս գւռ. բռ.։-Մառ, Վրդ. առ. 1. էջ 203 հետ «աքլոր» կցում է ճուտ բառին, բայց նաև ծիտ! որ այստեղ գործ չունի։-


Ճիղմ

adj.

young, tender;
— հասակ, tender age, childhood.

• «դեռաբուսիկ, մատղաշ» (մանկա-կան հասակի համար ասուած) Ոսե. եևես. էջ 904. որից կրկնութեամբ՝ ճղճիմ «փոքրո-գի, կծծի, ժլատ» Ոսկ. մտթ. բ. էջ 706, 708 709 (=յն. (σ)μιϰρολόγος «փոքրոզի, չնչին բաների ուշադրութիւն դարձնող. 2. կծծի, ժլատ»), ճղճմագոյն «ագահագոյն» ԱԲ. ճըղ-ճըմիլ «ժլատութիւն անել» Ոսկ. կող. 1, էջ 529 և մ. բ. էջ 447 (յն. μιϰρολογέω, ձեռա-գիրն ունի բաղաձայնների խճողմամբ՝ ճըղմ-ճըմճիցին. ՆՀԲ դնում է ճղճմճիլ, ճղմճմճիլ, իսկ հրատարակիչը իրաւամբ ուղղում է ճղճմիցին). «ծերութիւնից թառամել, կնճռիլ, քաշուիլ» Պիտ. «ճշդել» Մագ. գամառտ. (գրուած ճմղճել. տե՛ս Նորայր, Բանաս. 1900, 135). այստեղ է պատկանում նաև ճղճասիրտ «փոքրոգի, սիրտը ճղճիմ» Սի-րաք. ժդ. 3 (յն. μιϰρολόγος. վերինների համեմատ ուղղելի ճղմասիրտ կամ աւելի լաւ՝ ճղճմասիրտ)։


Հարաւ (ոյ, ով)

s.

south wind;
the south;
արեւելեան —, south east;
արեւմտեան —, south west;
հողմ —ոյ, the south wind;
շնչէ —, it blows from the south.

• ԳՒՌ.-Տփ. հա՛րավ, Ախց. Երև. Կր. Մշ. Ջղ. Սեբ. հարաֆ, Սլմ. հmրmֆ.-իսկ Խրբ. հիսիսէն հարաֆէն դարձուածի մէջ, որ նշա-նակում է «դէսից դէնից, կցկտուր»։-Հարաֆ գրուած գտնում եմ արդէն 1788 թուին Կ. Սարաֆեան, Բանալի գիտութ. Սանկպետ. էջ շ2։


Հարբուխ (բխոյ)

cf. Խարբուխ.

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ) «նէվազիլ, դումով, սալում, զուքամ» Մխ. ապար. (երկու ձևերից հնագոյնն է հար-բուխ, ուր նախաձայն հ՝ վերջաձայնի ազդե-ցութեամբ դարձել է խ. տե՛ս խրախ բառի տակ). արդի գրականի մէջ ընդունուած է հարբուխ. բայց ոմանք սխալ ստուգաբանու-թեամբ գրում են հարբուղխ. հմմտ. գւռ. հա-րինք, հարով-հազ «հարբուխ»։


Հարթ (ից)

adj. adv.

plain, flat, even, level;
polished, smooth;
uniform, alike, equal;
unitedly;
evenly, plainly;
— հաւասար, on a level with, even with;
— եւ ուղիղ հասակ, fine-shaped, of a fine stature or figure;
— առնել, to level, to smooth;
to facilitate;
եղիցին առապարքն ի — ճանապարհս, the rough places shall be made smooth.

• ՆՀԲ թուի արդ (յարդարուն) բառին կցել։ Windisch. 12, 22 սնս. prthu։ Lag. Urgesch. 299, Müller SWAW 38 579, 583, Justi, Zendsp. 191 բ. ևն սանս. prthu, զնդ. pərəϑu, յն. πλατός «լայն»։ Thomaschek Deutsrhe I itteraturzeit 1883. սեպտ. 8, էջ 1254 մեր բառի հետ է համեմատում վրաց. փարթո «լայն, ընդարձակ», մինգ. ֆարթօ, լազ. partho, ինգիլ. fart'oys «ընդարձակ», որոնք պատահական է համարում Հիւբշ. 397։


Հարիւր (ոց)

adj. s.

hundred;
cent;
տասն առ —, ten per cent.

• Peterm. 158 դնում է եր արմատից սրա յոգնակին է երեր «մէկեր, բա-զումք», որ դարձել է յետոյ հարիւր. այս եր ձևից է նաև երր=երեք։ Boрp, Abhnd. d. Ak. d. Wiss. zu Beriin 1846, 297 համարում է *հատ-իւր ձևից, ուր -իւր մասնիկ է, իսկ հատ=սանս. çata, պրս. sad «հարիւր» ևն։ Justi, Zendsp. 312ա ոնդ. haurva, սանս. sarva «բո-լոր» բառերի հետ։ Müller, Benfeys Ur. u. occ, II (1864), էջ 585 մերժելով Boрp-ի մեկնութիւնը՝ դնում է para-ivare ձևից, որի մէջ para «մէկ», իսկ ivare գտնւում է baevare «բիւր» բառի մէջ։ Ascoli BVS 5, 212 իրանեան par-var ձևից. հմմտ. սանս. parvan, parus, իբր «խումբ, լիութիւն»։ Müller SWAW 66, 272 ուզում է կցել յն. πօλώ «շատ» ևն ձևեռեն։ Böttich. Rudimenra 41, 113 Թալմուդի յիշած պրս. [hebrew word] yr «հարիւր» ձևը համարում է [hebrew word] hrvr = հարևր։ Müller ՏWAW 84 (1877), 225 *paruvat «բազմաթիւ» ձե-ւով է մեկնում։ Տէրվ. Երկրագունտ Ա, 49=Լեզու էջ 179 համարում է ծագումն անծանօթ, բայց հաւանական է կարծում *paru «բազում» արմատից դնել։ Մառ ЗВО 5, 316 զնդ. sata բառի հետ։ Հիւնք. հարաւ բառից։ Patrubány SA 1, 196 յն. πολύς, սանս. purú «շատ» բառե-ոի հետ, իբր հնխ. polevros ձևից։ Meil-let MSZ 11, 384 կասկածով համեմա-տում է վրազ. asi, մինգր. oši, սվան. ašir «հարիւր» բառերի հետ։ Pedersen, Հալ. դր. լեզ. 59-61 ենթադրում է որ չափ ցոյց տուող մի գոյական էր, որ

• վերածուել է թուականի, ինչպէս են ռան. snes «քսան» և ol «ութսուն» թուականները, որոնք նախապէս նշա-նակում էին «ճիւղ, ցուպ». ըստ այսմ հյ. հարիւր բառի համար հմմտ. ւն. πέράς «վերջ», սանս. párvan «եղէգի և այլ տունկերի վարակ, յօդ», párvatā «լեռ»։ (Յիշում է Pokorny 2, 32 և ան-հաւանական է գտնում)։ Patrubány ՀԱ 1908, 153 հնխ. sero «հոսիլ» արմա-տից, իբրև «առատ»։ Մառ ИАН 1911, 145 սվան. ašir «հարիւր» բառի հետ, ուր š համարում է դարձած ր։ Tuttle REA 1927, էջ 324 չուվաշ. pr «մէկ» +jyz «հարիւր» ձևի հետ է համեմա-տում (նոյն է թրք.) bir yüz «մի հար-իւր»։


Հարց (ից)

s.

demand, interrogation, question, examination;
cf. Հարցն;
— եւ խնդիր առնել, to ask, to make inquiries, to inquire about;
ի — եւ ի փորձ արկանել, անկանել, to question, to examine;
ի — եւ ի խնդիր մտանել ընդ ումեք, to discuss, to argue, to dispute.

• = Բնիկ հայ բառ, որ ճոխ ձևերով պահ-ուած է նաև բազմաթիւ ցեղակից լեզուների մէջ։ Հնխ. արմատն էր prek'-«հարցնել, խնդրել», որի ձայնդարձներն էին prok-prk'-, աճական ձևը *prk'-sk՛-։ Այս չորս ձևերից (ինչպէս նաև ամբողջական perek-ձևից) յառաջացած են՝ սանս. praçna-«հար-ցում, ծանօթութիւն, հակառակութիւն», prč-cháti «հարցանէ», prčchā-«հարցում, խըն-դիր», հինդուստ. [arabic word] pučhna, պալի pučchi, գնչ. pučava, pačava «հարցնել», քուչ. am-blāk-ante «առանց հարցնելու», զնդ. [other alphabet] pərəsaiti «հարցանէ», frašna «հարցում», հպրս. [hebrew word] [other alphabet] aparsam «հարցրի», պհլ. [other alphabet] ︎ [other alphabet] pursītan «հարցնել», [other alphabet] pur-sišn «հարցում, փուրսիշ», պրս. [arabic word] pursidan «հարցնել», քրդ. pərsin, աֆղան. puxtēdal, օսս. farsun, farsin, բելուճ. p'ur-s'aν (Horn § 299), յն. ϑεο-πρόπος (հնխ. prok'os) «մարգարէ» (այն է «աստուածա-հարց». հմմտ. հյ. հարցուկ ևն). լտ. precor, proco, posco (դարձ հարցում, բարև», imm-chom-airc «հարցա-նէ», միռլ. arco «աղաչում եմ», հկիմր. archaf «հարցնել», հսլ. prositi «աղաչեւ» ռուս. прошy, проcить «խնդրել», cnnогить «հարցնել», լիթ. prasyti, լեթթ. prasu, pra-sit «աղաչել, խնդրել, պահանջել» նն։ Հնխ. prek-արմատը՝ պարզ «խնդրել, հարցնել» նշանակութիւնից դուրս, մասնաւորապէս նը-շանակում էր նաև «ամուսնութեան խնդրեյ. աղջիկ փնտռել». (հմմտ. հնխ. wedh-«ա-ռաջնորդել, տանիլ», բայց մասնաւորապէս «տունը կին տանիլ»). և ահա այս նշանակու-թիւնից են ծագում լտ. procus «աղջիկ հարց-նող, աղջիկ փնտռող, հարս ուզող», լիթ. peršu, piršti «հետը ամուսնանալու համար աղջիկ փնտռել», piršlys «խնդրաև. ամուս-նութեան միջնորդ» (Walde 604, Boisacq 330 Trautmann 216, Ernout-Meillet 758, Pokorny 2, 44)։ Հայերէնի մէջ առաջին նը-շանակութեամբ ունինք հարց, որ ծագում է հնխ. prk'-sk-աճած ձևից՝ արմատական k'-ի անկումով, ճիշտ ինչպէս ունինք լտ. posco<*porc-sco։ Երկրորղ նշանակութեամբ ունինք հարսն, որ ծագում է հնխ. prk՛-ար-մատական ձևից՝ հյ. ն մասնիկով։-Հիւբշ. 464։


Մագիստրոս (աց)

s.

master;
master of the horse;
chief, magistrate.

• = Յն. μάγιστρος, μαγιστριανός «կայսե-րական տան գլխաւորը», μαγιστρότης «մա-գիստրոսի պաշտօնը». յունարէնն էլ փո-խառեալ է լտ. magister «նախագահ, գլխա-ւոր, վարպետ» բառից, որ կազմուած է mag-nus «մեծ» բառից՝ կրկնակ բաղդատական մասնիկներով։ Նոյն լատին բառը ռոմանա-կան լեզուների մէջ դարձել է՝ իտալ. maes-tro, հֆրանս. maistre, ֆրանս. maitre, որոն-ցից էլ յետին մայստռ ևն ձևերը։-Հիւբշ. էջ 362։


Մազ (ոց)

s. adv.

hair;
hair, horse-hair;
nap, shag;
թուխ, սեաւ խարտեաշ, շագանակագոյն, կարմիր, աղեբէկ, սպիտակ —, dark, black, light, chestnut-coloured, sandy, grey, white hair;
գեղեցիկ, գանգուր, բարակ, կակուղ, երկայն —, beautiful, frizzled, fine, soft, long hair;
յարդարեալ, մանեկաւոր or ոլորեալ, գալարուն, խոպոպի —, dressed, crisped, in ringlets, curled hair;
կարճ, տափակ, դիզացեալ, խառնափնդոր, կարծր, իւղոտ —, short, straight, standing up, dishevelled, stiff, greasy hair;
կեղծ —, false hair;
—ք այծեաց, goat's hair;
—իւ չափ, a hair's breadth farther;
exactly, to a hair;
ի —է ոչ վրիպիլ, to hit the mark;
cf. Հեր.

• «ծեծ, խարազան, գաւազան». մէկ անգամ ունի Փիլ. լիւս. «Հեղգ ձի մի... պատճառէր կաղալ. մինչև բուծողացն մա-զովքն դարձեալ՝ քան զդանդաղանս ի վեր եղև»։


Մազտաքէ (ի)

s.

mastic;
— գիհոյ, sandarac, gum of the juniper-tree.

• (գրուած նաև մազտաք, մազ-թաքէ, մազտաքի, մազդիքի, մաստաքէ մազդիկ) «ծամոն, ձութ, կիւ» Խոր. աշխ. 600. Մխ. դտ. 326. Վստկ. 89, 127, Միխ. ասոր. 80. Անկ. գիրք առաք. 55 (վերջինս մաօդիկ ձևով). «հերձի ծառը՝ որից ծամոնն է հոսում» Վստկ. էջ 143. (ընդարձակ տես Seidel Մխ. բժշ. § 237)։