Your research : 44 Results for տուն

Entries' title containing տուն : 120 Results

Definitions containing the research տուն : 271 Results

Ճամբրուկ

s.

game-bag of horse-hair.

• ԳՒՌ.-Մշ. ճամբրուկ «ճամբի պաշար կամ նրա ծրարը», որ և ճամբրայ (Kivola) «ճամբորդական կամ հովուի պարկ»։ Նո՞յն է արդեօք նաև Լ. ճամբռուկ անել «քղանցքը բռի մէջ հաւաքելով վեր բարձրացնել» (Ազգ. հանդ. ժա. 40 և Ամատունի, Հայոց բառ ու բան, էջ 423-4)։


Ճշգրիտ (րտի)

adj. adv.

exact, just, punctual, precise, categorical, strict, effective;
—, ճշգրտիւ, cf. Ճշդիւ;
— ասել or ասելով, properly speaking.

• Բագրատունի, Քեր. զարգ. 1496 -իտ համարում է մասնիկ։ Հիւնք. բարդուած լտ. ǰus «իրաւունք» և յն. ϰριτής «դա-տաւոր» բառերից։ Մառ. ЗВО 11, 300 ճեշեկ<պրս. [arabic word] časmck «աչք» + զնդ. dīta «տեսանելի» բառերից բարդուած։ Pedersen, Հայ. դր. լեզ, 157, 219 ճիշտ + գիր բառերից։


Հարթ (ից)

adj. adv.

plain, flat, even, level;
polished, smooth;
uniform, alike, equal;
unitedly;
evenly, plainly;
— հաւասար, on a level with, even with;
— եւ ուղիղ հասակ, fine-shaped, of a fine stature or figure;
— առնել, to level, to smooth;
to facilitate;
եղիցին առապարքն ի — ճանապարհս, the rough places shall be made smooth.

• , ի հլ. «տափակ, ողորկ, դուրան, գետնի հաւասար, ուղիղ կերպով» ՍԳր. Ոսկ. ես. և մ. բ. I1. որից հարթել «դուրել, ողոր-կել, գետնին հաւասարել» Ես. խե. 2. Դատ. ե. 22. Ագաթ. Ոսկ. ա. կոր. «յապաւել, ծայ-րից կտրել (թև, մազ, միրուս)» Արծր. Ոս-կիփ. Յայսմ. անհարթ Եզն. հարթութիւն Բար. է. 7. անհարթութիւն Ոսկ. մ. ա. 15. Եփես. բ. տիմ. հարթայատակ Բ. մակ. թ. 14. ժդ. 33. հարթարդակ Պիտ. կամ հար-թարտակ Շիր. 38. հարթիկ պահել «լաւ պա-հել (պասը)» Մանդ. էջ 208=Մանդ. սիր. 13 միահարթ Վեցօր. դաշտահարթ Ճառընտ. երկնահարթ ԱԲ. սարահարթ Փարպ. հար-թավայր, հարթաքանդակ, հարթակար, հար-թաչափութիւն (նոր բառեր) ևն։ Արմատը գրուած է նաև խարթ Կնիք հաւ. էջ 77։-Նոր իմաստ է ստացել Նեմես. 66. «Բնաւորեցան հարթքն ի միոջէ ի միջնորդութենէ շարակա-յիլ. այսինքն ի համեմատութէնէ. իսկ հաս-ռատունքն՝ յերկուց միջնորդութեանց»։


Հարիւր (ոց)

adj. s.

hundred;
cent;
տասն առ —, ten per cent.

• վերածուել է թուականի, ինչպէս են ռան. snes «քսան» և ol «ութսուն» թուականները, որոնք նախապէս նշա-նակում էին «ճիւղ, ցուպ». ըստ այսմ հյ. հարիւր բառի համար հմմտ. ւն. πέράς «վերջ», սանս. párvan «եղէգի և այլ տունկերի վարակ, յօդ», párvatā «լեռ»։ (Յիշում է Pokorny 2, 32 և ան-հաւանական է գտնում)։ Patrubány ՀԱ 1908, 153 հնխ. sero «հոսիլ» արմա-տից, իբրև «առատ»։ Մառ ИАН 1911, 145 սվան. ašir «հարիւր» բառի հետ, ուր š համարում է դարձած ր։ Tuttle REA 1927, էջ 324 չուվաշ. pr «մէկ» +jyz «հարիւր» ձևի հետ է համեմա-տում (նոյն է թրք.) bir yüz «մի հար-իւր»։


Հարց (ից)

s.

demand, interrogation, question, examination;
cf. Հարցն;
— եւ խնդիր առնել, to ask, to make inquiries, to inquire about;
ի — եւ ի փորձ արկանել, անկանել, to question, to examine;
ի — եւ ի խնդիր մտանել ընդ ումեք, to discuss, to argue, to dispute.

• = Բնիկ հայ բառ, որ ճոխ ձևերով պահ-ուած է նաև բազմաթիւ ցեղակից լեզուների մէջ։ Հնխ. արմատն էր prek'-«հարցնել, խնդրել», որի ձայնդարձներն էին prok-prk'-, աճական ձևը *prk'-sk՛-։ Այս չորս ձևերից (ինչպէս նաև ամբողջական perek-ձևից) յառաջացած են՝ սանս. praçna-«հար-ցում, ծանօթութիւն, հակառակութիւն», prč-cháti «հարցանէ», prčchā-«հարցում, խըն-դիր», հինդուստ. [arabic word] pučhna, պալի pučchi, գնչ. pučava, pačava «հարցնել», քուչ. am-blāk-ante «առանց հարցնելու», զնդ. [other alphabet] pərəsaiti «հարցանէ», frašna «հարցում», հպրս. [hebrew word] [other alphabet] aparsam «հարցրի», պհլ. [other alphabet] ︎ [other alphabet] pursītan «հարցնել», [other alphabet] pur-sišn «հարցում, փուրսիշ», պրս. [arabic word] pursidan «հարցնել», քրդ. pərsin, աֆղան. puxtēdal, օսս. farsun, farsin, բելուճ. p'ur-s'aν (Horn § 299), յն. ϑεο-πρόπος (հնխ. prok'os) «մարգարէ» (այն է «աստուածա-հարց». հմմտ. հյ. հարցուկ ևն). լտ. precor, proco, posco (տունը կին տանիլ»). և ահա այս նշանակու-թիւնից են ծագում լտ. procus «աղջիկ հարց-նող, աղջիկ փնտռող, հարս ուզող», լիթ. peršu, piršti «հետը ամուսնանալու համար աղջիկ փնտռել», piršlys «խնդրաև. ամուս-նութեան միջնորդ» (Walde 604, Boisacq 330 Trautmann 216, Ernout-Meillet 758, Pokorny 2, 44)։ Հայերէնի մէջ առաջին նը-շանակութեամբ ունինք հարց, որ ծագում է հնխ. prk'-sk-աճած ձևից՝ արմատական k'-ի անկումով, ճիշտ ինչպէս ունինք լտ. posco<*porc-sco։ Երկրորղ նշանակութեամբ ունինք հարսն, որ ծագում է հնխ. prk՛-ար-մատական ձևից՝ հյ. ն մասնիկով։-Հիւբշ. 464։


Մած

adj.

glued together, joined;
adhesive, sticking, adherent;
curdled, coagulated;
dense, compact.

• ԳՒՌ.-Բայական ձևով ունինք միայն Մշ. մաձնիլ. -այլուր գրեթէ ամէն տեղ պահուած է մածուն բառը. այսպէս՝ Ախց. Գոր. Երև. Կր. Ղրբ. Մկ. Մրղ. Շմ. Սլմ. Վն. Տփ. մա-ծուն, Ալշ. Զթ. Խրբ. Հճ. Հմշ. Մշ. Ննխ. Ռ. Սեբ. Սչ. Տիգ. մաձուն, Ասլ. մաձիւն, Ոզմ. մածօն, Սվեդ. մmձձօն։ (Պլ. այս բառը ջնջուած է՝ փոխանակուելով թրք. եօղուրտ բառով. պահուած է «մածուն ծախեմ» ման-կական խաղի անուան մէջ, բայց այստեղ էլ արտասանւում է մաջուն, անծանօթ դարձած մածունը փոխանակելով թրք. maǰun սովո։ րական բառով)։ Նոր բառեր են մածնաբըր-դուճ, մածնալաւաշ, մածնաշոռ, մածնաշոր, մածնակարագ, մածնահամ, մածնասեր, մածնապուր, մածնաքսուկ, մածնեսպաս, մտծնահար, մածնապան, մահնատուն ևն։


Մահ (ու, ուան, ուց)

s.

death, decease, departure from this life;
massacre, slaughter, carnage, butchery;
plague;
— անասնոց, epizooty, murrain, rot;
—ունք, mortality;
արհաւիրք —ու, pangs, terrors of death;
վճիռ —ու, sentence, decree of death;
—ու չափ, mortally, to death;
at the cost of one's life;
մեղք —ու չափ, deadly or mortal sin;
այն հիւանդութիւն չէ ի —, that illness is not to death, not mortal, or fatal;
քեւ մազապուր եղէ ի —ուանէ, I owe you my life;
բնական, երջանիկ, փառաւոր, յաւերժական —, natural, happy, glorious, eternal death;
յանկարծական, անճողոպրելի, բռնական, տարաժամ, եղեռնական, աղետալի, ողբալի, ցաւագին, ամօթապարտ, խայտառակ —, sudden, certain, violent or unnatural, untimely, tragical, sad, deplorable, painful, shameful, ignominious death;
մերձ ի — լինել, to be dying, near one's last moment, to breathe one's last, to be at the point of death, at the last gasp;
ի դրունս —ու հասանել, to be at death's door;
հիւանդանալ ի —, to be deadly sick;
բնական —ուամբ մեռանել, to die a natural death;
ընդ —ուամբ արկանել, —ու պարտ առնել, to sentence, to condemn to death;
ի — մատնել, տալ ի —, —ու սպանանել, to deliver to death, to put to death;
երթալ ի —, to go in search of death;
to rush on death;
դիմագրաւ լինել, խիզախել ի —, to face, to dare death;
խնդրել — անձին, to desire, to wish for death;
երկնչել ի —ուանէ, to dread, to fear death;
—ու հասանել, to meet death;
խոցիլ առ ի —, to be mortally wounded;
զ—ու գան հարկանել, to beat to death;
—ու վախճանիլ, ճաշակել զ—, to die, to depart from this life;
ածել —ունս, to carry or bring death.

• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Ատն. Երև. Հմշ. Կր. Ննխ. Շմ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. Տփ. մահ (Պլ. սեռ. մահման՝ պահուած է միայն մահման դողերո՜ւ գաս ևն դարձուածների մէջ. իսկ Ռ. նշանակում է «ժանտախտ»). Տիգ. մmհ, Մշ. մա, Ակն. մայհ, սեռ. մայհման, Խրբ. մայ, Մկ. Ոզմ. Ջղ. Սլմ. Վն. մախ, Ագլ. Հճ. մօհ. -նոր բառեր են՝ մահաքրտինք, մահենիք, մահտէր, մահտուն, մահմանական Ննխ. «մահու (դող)», մահմեռուկ։


Մանր (նու, նունք, նունց)

adj. adv. fig.

small, minute, little, fine, subtile;
slender, thin, slight;
—, —նունս, scantily, in small portions, minutely;
in retail, in detail;
— or — հատանել, կոտորել, to cut into small bits or pieces, to mince, to hash, to divide into morsels;
to cut thin;
— փշրել, to pound, to beat small, to triturate, to grind, to crush;
— պատմել, ասել, to relate or narrate minutely, circumstantially;
— ժպտել, to smile;
— ծամել, to chew or masticate well, to chew the cud, to ruminate;
to examine, to study, to ruminate on;
—նունս դրոշմել, to write or note down in detail;
— միտ դնել, ի քնին արկանել, to ponder on, to consider or examine minutely, thoroughly.

• (-նու, -նունք, -նունց) «մանր, փոքրիկ, պստիկ» ՍԳր. Եւս. քր. Ոսկ. Եփր. ա. կոր. որից մանրել ՍԳր. մանրուած Ա-մովս. թ. 9. մանրիկ ՍԳր. Ագաթ. Կոչ. ման-ռամանր Եփր. ա. կոր. մանրապատում Ա-գաթ. մանրատունկ Եզեկ. ժէ. 5. մանրախին Յոբ. ը. 17. Կոչ. մանրախոտկ Ագաթ. ման-րակծծի Ոսկ. բ. տիմ. մանրամաղ Վեցօր. Ագաթ. մանրավաճառ Զքր. սարկ. Ա. 20 (չունի ԱԲ) ևն։ Գրուած է նաև գւռ. ձևերով՝ մանտր, մանտրունք Կիր. պտմ. մանորուն Կոստ. երզն. 110. սխալ գրչութեամբ ման-նոաւր Սուտ-Շաահ. էջ 3։ Նըր բառեր են ման-րանկար, մանրանկարիչ, մանրանկարչական, մանրանկարչութիւն, մանրամասնութիւն, մանրամասնօրէն, մանրատար. մանրէ ման. րազնին, մանրադէտ, մանրադիտական. մանրավէպ, մանրաճճի ևն։


Հոգ (ոց)

s.

care, solicitude, concern, trust, custody;
care, anxiety, solicitude, inquietude, mental pain;
—ք անդոհականք, տխուր, gloomy cares;
— առնել, տանել, — յանձին բերել, ունել, to care, to mind, to take care for, to be mindful, cf. Հոգամ;
— ունել, ի մտի արկանել, to care, to be concerned, to reck, to be anxious about;
—ս ցուցանել բարեխնամս, to show or express a lively interest, to take great pains with;
թող ինձ զ—դ զայդ, յիմ վերայ —դ այդ, leave that to me;
— տար վասն բարի անուան, take care of your reputation;
մաշեալ, ծիւրեալ ի —ոց, care-worn.

• ԳՒՌ.-Ալշ. Մշ. հոք, Խրբ. Կր. Պլ. Ռ. հօք, Երև. Շմ. Տփ. հօքս, Տիգ. հուք, Ասլ. հէօք, հէօ*, Զթ. Սվեդ. հիւք, Ակն. ֆօք, Սեբ. ֆէք. -բայական ձևով՝ Սչ. հոգ'ալ, Ախց. Խրբ. Կր, ննխ. Պլ. Ռ. Սեբ. Տիգ. հօքալ, Զթ. հիգ'օլ, հիգ'ոլ, Սլմ. խօքալ, Մկ. խոկ'mլ, Ոզմ. խու-կ'ալ. (սակայն իմաստի տարբերացմամբ Ախց. Սչ. «տունը՝ սենեակը մաքրել, խնամ տանիլ», Ննխ. «ցաւիլ, վրան ափսոսալ, մի բանի վրայ մտածել». գրական լեզուի մէջ էլ ընդունուած է հոգալ «հոգս տանել, խնամել, հոգատարութիւն անել» և հոգ ընել, հոգս անել «ցաւիլ, մտատանջուիլ»)։ Նշանակու-թեան արժանի են Ննխ. անհօք, անֆօք «ան-հոգ» (թէև հոգ բառը առանձին գոյութիւն չունի) և էնկիւրիի թրքախօս հայոց բարբա-ռով հօքսուզ «անհոգ» (կազմուած թրք. səz բացասական մասնիկով)։


Հերձ (ից)

adj. s.

split, cloven, riven;
cracked;
cleft, split, crevice, rift, fissure.

• Դան. ժգ. 54 յիշուած հերձի և սղոզի բառերի իմաստը չիմանալով՝ Վրդն. դան. ա. էջ 245 այլ ընդ այլոյ մեկնում է. «ասեն՝ հերձաւոր և բոլոր և սղոցաձև տերև և երկայն են ի ծառս. և այլք թէ՝ հերձեալ էին պատուաստ դնել ազնիւս. և թէ՝ զգօս ծառոյ ծայրս սղոցով կըտ-րեալ էին»։-ՆՀԲ հերձ լծ. թրք. եըրթ-մագ «պատռել», եարմագ «ճեղքել». իսկ խրամատել բառի տակ եբր. ֆարաձ (իմա՛ [hebrew word] feres «ճեղքել, պատ-ռել»)։ Lag. Urgesch. 899 հյ. հերկ բա-ռի հետ։ Bugge IF 1, 450 հնագոյն *խերձ<*խերդ ձևից՝ իբր = լիթ. skérd-žiu «ճեղքուիլ, բացուիլ ևն». սանս scrintu՝ նոյն նշ.։ Հիւնք. արաբ. ֆէրճ, ֆէրզ «պատառուած»։ Patrubány SA 1, 196 յն. πείρω «ծակել», πορϑαδς «նե-ղուց» բառերի հետ։ Անդրիկեան, Բազմ, 1ՉՈ5. 512 լծ. հերքել։ Petersson, Ar. u. Arm. Stud. 131 հսլ. prati «հերձել», ռուս. пороть «հերձել, քանդել, աատ-ռել» բայերի հետ՝ հնխ. per-g'h-ձևից։ Ղափանցեան, Տեղեկ. ինստիտ. 2, 86 շերտ բառից։-Հերձի ծառի մասին խօ-սած և ուղիղ մեկնութիւնը տուած են ՆՀԲ, Բանաս. 1902, 379 և Արթինեան Ածաշնչի տունկերը, էջ 12։


Ձայն (ից)

s. mus.

voice;
sound;
cry, shout;
noise, rumour, clamour;
term, word, speech, tongue, language;
tone, tune;
—ք պորփիւրի, the five universals, (term in logic);
— թռչնաց, warbling of birds;
— ցնծութեան, cry shout of joy;
— աղաղակի, cry, clamour;
cry of pain, moan, lament, groan;
նուագումն —ի, loss of voice;
կերկերումն —ի, hoarseness, raucity;
ի — բարձր, aloud;
զօաւոր, մեծավայելուչ, ախորժ, քաղցր, սասկայոյզ, տկար, դողդոջ, թրթռուն, անախորժ, կերեկրեալ or կերկեր, նուաղեալ —, loud or strong, grave or serious, agreeable, sweet or soft, passionate or pathetic, faint or weak, trembling, thrilling, tremulous or quivering, disagreeable or harsh, hoarse, falling voice;
—թաւ or թամբ, սուր or զիլ, base, deep, soprano, shrill sound or voice;
— բառնալ, արձակել, առնել, արկանել, առնուլ, to cry, to utter, to send forth cries, to cry out, to shout, to clamour;
— ածել, to cause a voice or cry to be heard;
to cry;
— տալ, to cry out, to exclaim, to shout;
to speak, to apostrophize;
to defy, to challenge;
ի — ասել, to say, to pronounce aloud, to tell, to recite;
ի մի — պատասխանել, to answer unanimously, with one accord;
աղաղակել ի — մեծ, to cry with a loud voice;
to shout, to clamour, to yell;
բարձրացուցանել կամ ցացուցանել զ—, to elevate, to raise;
to lower, to abase the voice;
բարձրացուցանել զ— աղաղակի, to raise one's voice;
— բարձեալ գոչել, to cry out, to vociferate;
— զկնի եդեալ կոչել ցոք, to call after one;
— տուեալ խրախուսել, to exhort aloud;
— տալ միմեանց, to provoke mutually, to defy;
to shout on, to exhort, to animate, to inspirit, to cheer up, to inspire with courage, to excite;
— տալ մարտի, to declare war, to declare oneself opposed to;
— տալ ըննդէմ երկնից խիզախել, to lift up the head against high heaven, to be proud, arrogant, boastful;
— նորա գելաւ, his voice failed him;
նուաղեալ է —ն, he has a dying voice.

• ՓՈԽ.-Գ. Փառնակ, Անահիտ 1906, 233 հայերէնից փոխառեալ է համարում ալբան. ze, zan «ձայն», որ բնիկ բառ է ըստ այլ գիտունների։


Ձիր (ձրից)

s.

gift, grace, present, boon;
faculty, talent;
privilege, advantage;
մի՛ ի —ս ինչ եւ ի շնորհս խօսել, not to adulate or flatter;
— պերճախօսութեան, the gift of eloquence.

• Brosset JAs. 1834, 369 ևն վրաց. ծիրվա «պատարագ», ցարիելի, ցարիե-րի «ձրի»։ (Սրան հետևելով Չուբինով՝ նոյն վրաց. բառի դէմ դնում է հյ. ցի-րել (իմա՛ ձիրել). նոյնպէս նաև Schif, ner, Versuch uber die Thusch-Sprache, իրար է միացնում հյ. ցիրել, թուշ. ծիրօ և վրաց. ծիրվա «պատարագ»)։ ՆՀԲ ձիր «ի ձեռանէ պարգև, լծ. և յն. δῶρον γάρις, լտ. gratia», ձրի «ի սեռականէ բառիս ձիր, լծ. և ընդ զուր, ռմկ. զուրի, որպէս և ընդ յն. լտ. δωρεαν, gratis»։-Lag. Urgesch. 250 har «առնել, բըռ-նել» արմատից։-Մառ ЗВO 7, 74 զնդ. data «տոուած» ձևից, ինչպէս դիր=da-ta։ Müller, Armen. VI, էջ 4, л 35 և Meillet MSL 9, 54 դնում են յն. γά́ρς և լտ. grātia բառերի հետ՝ իբրև բնիկ հայ։ Այսպէս ունի նաև Հիւբշ. 470։ Բայց նորագոյն գիտունները լտ. gratia ևն բաժանում են յն. χάρις ձևից, որով-հետև օսկ. brateis, պալ. bratom ցոյց են տալիս որ լտ. ձևը պատկանում է հնխ. gšerā արմատին (տե՛ս Walde, էջ 352 և 369)։ Հիւնք. ձեռք բառից։


Ագապ (ի)

s.

agapae, love-feasts.

• , ի-ա հլ. «աղքատներին տրուած սիրոյ ճաշ» Կանոն. 26, 27, Յհ. իմ. Մխ. դտ. էջ 162, որից ագապատէր Կանոն. էջ 113, ա-ռապատուն Կանոն. թարգմանաբար նաև սէր «հասարակական ճաշ», սէր առնել «հասարա-կական ճաշ տալ» Վրք. հց։ Ագապ բառի գոր-ծածութիւնը երևում է մեր մէջ դոնէ Զ դա-րուն. հմմտ. Գ. Վ. Յովսէփեան, Արրտ. 1912, էջ 997-1001։ Քանիցս անգամ գրուած է ա-գաբ Օրբ. հկճռ. էջ 137։ Հին հայոց ադապի մասին նկատողութիւններ տե՛ս Մառ, xрист. Bocт. 2(1913), էջ 145-7։


Ազդ

s.

sensation, feeling;
advice;
— առնել, to give notice or information, to notify;
to instruct;
to advise, to admonish;
to announce, to publish;
— առնել յառաջագոյն or կանխաւ, to precaution, to premonish, to put on guard;
— լինել, to be aware of, to be informed of;
to be announced or published.

• . արմատն անհոլով է և ոճերով մի-այն գործածական։ Առաջին և հիմնական իմաստն է «լուր», որից ազդ առնել «լուր տալ» ՍԳր. Ոսկ. ազդ լինել «լուր տրուիլ, լսուիլ» ՍԳր. ազդել «լուր տալ». Ազդեսջիք փողով (Թուոց 6. 9). ազդարար «լուր տուող». Ազդարարն ժամահար՝ փող (Յհ. իմ.)։ 2. Աւս առաջին իմաստից ծագում է «զգալ» իմաստը, ճիշտ ինչպէս աշխ. իմանալ «լուր լսել. 2. զգալ» (Ականջս չիմանար. Յաւ ի-մացայ). տճկ. duymaq «լսել. 2. զգալ». ռուս. слышать «լսել (ձայնը) և զգալ (հո-տը)» ևն։ Այս իմաստով են՝ ազդիլ «զգա-ցուիլ». Հուր ջերմութեամբն ազդի մարմնոյ. Եզն. Ի չարչարելն ոչ ինքն ինչ զայրանայ և ի տանջելն ոչ ինքն ազդի. Ոսկ. ես. ազ-դարան «զգայարանք» Նար. ազդելի «ըզ-գալի». Ազդելի աշխարհ կամ տարերք. Վեց-օր։ 3. «Զգալ» կրաւորական իմաստ է, որի ներգործականն է «ներգործել, ազդել», այ-սինքն «իմանալ տալ». այստեղից՝ ազդ «ազ-դեցութիւն». Զննելի հուրս երբեմն մերձեցաւ ի մարմինս և ազդ ինչ հրոյ ոչ եցոյց. Ոսկ. ես. 69. ազդել «զորել, ներգործել». Թէ աղն անհամի, ոչ իմիք ազդիցէ այնուհետև. Մտթ. և 13. ազռեցի, Ոսկ. ես. ազդող Եբր. դ. 12. ազդեցութիւն ՍԳր։ 4. Սրանից անբաժան է «զօրութիւն, ոյժ» իմաստը, որից ազդոյ (յետ-նաբար ազդու) «զօրաւոր» Ոսկ. ազդոյ վէրք Ոսկ. մտթ. յազդոջ (ազդ արմատի հնաւանդ ներգոյականը և նրա միակ հոլովեալ ձևը) «զօրաւոր ժամանակը» Ոսկ. Եբր. է։ Վերջին իմաստով բառս գրուած է նաև աստ (ինչպէս կայ ազդր և աստր). առանձին անգործածա-կան է. գտնւում է հետևեալ ձևերի մէջ. աս-տագոյն, աստիագոյն «սաստկագոյն» Ոսկ. յհ. ա. 3. աստևոր «հաստատուն» Ածաբ. ծն Պիտ. Խոսր. պտրգ. աստի, աստին, աստոյ «պինդ, տոկուն, հաստատուն» Փիլ. (ստէպ). Ոսկ. յհ. ա. 3. աստու, աստոյ «զտեղ» Վա-նակ. յոբ. բոլորն էլ յետին։ Բայց հնից կան՝ յաստւոջ պահել Ոսկ. ես. առաւել աս-տիք Եզն. (ըստ Թոռնեան, Հատընտ. 1891 էջ 53 ուղղելի առաւելան դիք). յաստիս ման-կութեան Բուզ. յաստիս մարմնոյ, յետ աս-տեացն մանկութեան «արբունք, առոյգ հա-սակ» Ոսկ. մտ. գ. 14. Եբր. Իդ. յաստիսս յուժի զօրութեան Ոսկ. ես։


Ալիւր (ալեր, ալերբ)

s.

meal, flour;
ցանել զ— ի վերայ, to powder or whiten with flour.

• ԳՒՌ.-Ակն. Ասլ. Գոր. Մկ. ալիւր, Մրղ. Շմ. Սլմ. Վն. mլիւր, Ագլ. m՛լլիւր, Ալշ. Ախց. Կր. Հմշ. Մշ. Ննխ. Պլ. Ջղ. Ռ. Սեբ. Սչ. Տփ. ալուր, Երև. Խրբ. ալիր, Տիգ. mլիր, Ղրբ. ա՛լ-յէր, ա՛լլէր, Կալաջուղ (Մարաղա) mլէօր, Հճ. էլիյ, Զթ. էլէյ, էլէր, Ոզմ. յէլօր, Ռում. լուր (վերջինը տե՛ս Պ.քհ. Մամիկոնեան, Ռու-մանահայոց ներկան և ապագան, էջ 81)։ Նոր բառեր են ալրտուն, ալրմաղ, ալրոտ, ալիւր-սրբի, ալրաթաթախ, ալրաշաղախ, ալրբերք, ալրահամ, ալրեճաշ, ալրմաղել, ալրքաշ ևն։


Ալք (ալուց, ալից)

s. pl.

s. pl. cf. Ալուց.

• -«խորք, խորունկ տեղ, անդունդ, ան-տակը» Փիլ. Սարկ. աղ. 62. Երզն. մտթ. 486, 491. որից ալուց «աւելի ներսը, խորը» Եզն. (Եզինն ձմերանի ընդ ալոց կողմն նստելոյ). սրանից է կազմուած նաև Պետրոս Դուրեա-նի անալի «անյատակ» բառը՝ որ գործա-ծուած է մի անգամ իր հռչակաւոր «Տրտունջ, քի» հետևեալ գեղեցիկ տողերի մէջ.


Ախորժ

adj. adv.

savoury;
sweet, agreeable, delicious;
— բանք, agreeable words;
— վայրք, enchanting places;
— յօժարութեամբ, with great pleasure, willingly.

• Բագրատունի, Քերակ. զարգ. 1470 իբր անխորշ, անխորշելի։ Հիւնք. յօժար բա-


Ածուխ (ածխոյ)

s.

coal;
charcoal.

• Աւետիքեան, Քերակ. 1815, էջ 206, էմին, Քեր. 1846, էջ 37, Բագրատունի, Զար-գաց. էջ 672, § 1470, որից նաև Երե-մեան, Բազմ. 1898, էջ 480, 545 մեկնում են ա բացասականով՝ ծուխ բառից, իբր ա-ծուխ (ծուխ չունեցող)։ Տէրվիշ. Նա-խալ. 60, 128, Muller WZKM 8, 361 սանս. āngāra, պրս. angišt, լիթ. anglis, հսլ. aglī «ածուխ» բառերին ցեղակից։ Այս մեկնութիւնը Հիւբշ. 412 սխալ է գտնում։ Թիրեաքեան, Պատկ աշխ. գր. Ա. 191 պրս. [arabic word] azax կամ [arabic word] āzaγ «հօտեցեալ այրելի ճիւղք որթոց»։ Նոյնը նաև Մէնէվիշ. ՀԱ 1896, 183 և 1897, 244, 248, որ մերժում է Հիւբշ, էջ xx ծան։ Մէնէվիշ. այնուհետև ՀԱ 1905, 347 համեմատում է ածուղ= ռուս. угoль, գերմ. Kohle «ածուխ», Հիւնք. ծաղիկ բառից։ Կուրտիկեան, Ճէ-րիտ. շարգ. л 3273 պրս. ասուղտէ «երտ»։ Pederien ՀԱ 1905, 348 համե-մատելով հսլ. ռոա. սնս. ձևերի հետ, աւելի հակամէտ է ընդունելու իբր= գերմ. Kohle, իռլ. gual «ածուղ»՝ զ ձայ-նով, առանց կարենալու բացատրել խ ձայնը։ Ածուխ բառի պատմութիւնը արել է Կէտիկեան ՀԱ 1905, էջ 346-8։ Վերջին անգամ Թիրեաքեան, Արիահայ բռ. դը-նում է պրս. [arabic word] asūx «չվառած, չեփած»։


Ակահ

adj.

having a knowledge of, well versed.

• = պրս. [arabic word] agāh, պազ. agah, պհլ. akas «գիտուն, հմուտ». ծագում են զնդ. kas, սանս. kāç «նայիլ, նկատել» արմա-տից. հմմտ. նաև օսսեթ. khaçun, khäçun, թրք. agšah «տեղեակ», չաղաթ. agah «ուշադիր»։-Հիւբշ. 94։


Ամբարիշտ (րշտի, շտաց)

adj.

ungodly, impious, irreligious, sacrilegious, unholy, unrighteous, profane, extremely wicked, flagitious.

• Հներից Լմբ. սղ. իէ և լզ. ստուգաբանում է ան-բարի. «Մի՛ համարիր ընդ ամբա-րիշտս զանձն իմ. անբարի նա՞ է՝ որ գիտէ զբարին և ոչ առնէ։ Ամբարիշտ է որ անմասն է ի բարտոյ, ի հաւատս և ի գործս պիղծ»։ Ուղիղ մեկնեց նախ Սի-մէօն Ջուղայեցի, Քերակ. Պօլիս 1725 էջ 154. «Թարց առաջին վանկին՝ է աա-րիշտ, որ է պաշտօն, զի անպարիշտ է որ ոչ ումեք հաւանի կամ լինի պաշտօնեայ, այլ է անպաշտօն»։ Ուղիղ մեկնեցին նաև ՀՀԲ, ՆՀԲ, ՋԲ, Բագրատունի, Քեր. զար-ռաց. 654, 690, Petermann 250, Müller WZKM 5, 186 ևն։


Ամբարհաւաճ (ի, ից)

adj.

proud, haughty, presumptuous, arrogant.

• Հներից Լծ. նար. մեկնում է «ոչ (=ան-) բարին հաճեայ»։ Մտթ. եւառը. 130 «ան-բարի հաճութիւն»։ ՀՀԲ ամբարտաւան և ամբարձեալ բառերից։ ՆՀԲ «ամբարձեալ մտօք, հաւան և հաճ ընդ ինքն», ՋԲ «որ ոնդ ամբառնալն հաճի»։ Բագրատունի, Քեր. զարգաց. էջ 652 և Պատկ. Изслыд 18 հաւան=յծ. հաւախ։ Թիրեաբեան, Կարնամակ, ծան. 35 ամբարտակ բառի հետ։


Ամուր

adj. s.

solid, stable, durable, tough, lasting;
hard, strong, firm, fast;
compact, massive, thick;
locked, fastened. —, ամրի, րաց, րոյ, ոց, fort, fortification, fortress;
grotto, cave, cavern.

• . ո. ի-ա հլ. «(իբր ած) զօրեղ, հաս-տատուն, պինդ. 2. (իբր գյ.) ամուր տեղ, բերդ. ամրոց» ՍԳր. Ագաթ. Ոսկ. որիզ ամ-րախիտ առնել «ամուր տեղերում պահել» Ա. մկ. ա. 56 (ուղղելի ամրախիթ, հմմտ. ծա-կախիթ Ագաթ.). ամրանալ ՍԳր. Ոսկ. ամրա-ծածուկ Գ. մակ. դ. 6. Վեցօր. 185. Ոսկ. Կո-Արմատական բառարտն.-11 ղոս. Ես. ամրական «ամուր. 2. բերդ. 3. բեռ-դական» Ա. մկ. ժա. 18. Ոսկ. ես. Ագաթ. ամրակողմն ՍԳր. ամրաշէն Ոսկ. ամրապան «բերդապահ» Բ. մկ. ժե. 31. ամրապարիսպ Եփր. թգ. և յես. ամրոց ՍԳր. ամրութիւն ՍԳր. Ոսկ. Ագաթ. անամրութիւն (նորագիւտ բառ) Ուոհ. 139. մեծամուր «շատ ամուր» Եղիշ.։

• ԳՒՌ.-Ախց. Ակն. Խրբ. Կր. Ննխ. Ռ. Սեբ. ամուր Ոոմ. համուր, Մկ. հmմուր, Հմշ. օ-մուր, Ասլ. էմիւր, Հճ. ամույ, Սչ. ամբուր, Մշ. յամբուր. նոր բառեր են ամուրփոկ, ամուր-կեկ, ամրափորի «խնայող», ամրել (Ջղ. ամ-րել, ամբրել, Հնդ. ամբռել) «գոցել, փակել»։ Գաւառաևաններում ամուր բառը ստացել է զանազան նոր նշանակութիւններ. այսպէս՝ «1. բարձրաձայն. 2. ուժգին, ծանր. 3. հաս-տատուն, անսասան. 4. արագ. 5. փորը պինդ». և վերջապէս դարձել է գերադրականի նշան (Կիւրինում). ինչ. ամուր աղէկ «շատ լաւ, ամենալաւ», ամուր անուշ «շատ քաղցը»։


Անագ (ի, ոյ)

s.

tin;
օծանել՝ գրուագել անագաւ, to tin, to cover with tin;
օծումն անագաւ, act or employment of tinning.

• Առաջին անգամ Schröder, Thes. 46 դրաւ արաբերէնից փոխառեալ։ ՆՀԲ յ-շում է սեմական լծորդները։ Botticher, Rudimenta, Berlin 1848, էջ 32 ասոր. anax և սանս. vanga։ Պասմաճեան. Մասես 1893, 251 աքքադ. անակու ձևից։ (Նոյնը յետոյ Սագրզեան ՀԱ 1909, 335 ևն)։ Հիւբշ. 300 թէև դնում է ասորական փոխառութեանց շարքում, բայց բուն փոխատուն անյայտ է համարում։ len-sen. Hittiter und Armenier, 209 հա-մարում է թէ հայերը Կիլիկիա եղած ժա-մանակ, այն է հաթեան շրջանին սեմա-կաններից փոխ են առել։


Աներ (ոյ)

s.

wife's father, father-in-law;
— Լիբանանու or Լիբանաներ, Antilibanus.

• , ո հլ. (յետնաբար ի-ա հլ.) «կնոջ հայրը» ՍԳր. տաներորդի, աներձագ» Խոր. բ. 77, 79. «աներանք, աներոջ տունը» Բուզ. գ. 5, Վահր. յար. որից Աներ Լիբանանու կամ Լիբանաներ «Լիբանանի դիմաց գտնուած մի սար, երկրորդ Լիբանան» Օրին. ա. 7, ժա. 24 աներանալ «աներ դառնալ» Եփր. ծն. էջ 92 նոր բառեր են աներորդի, աներձագ։


Անքիլոս

cf. Կողամայր.

• = Յն. ἔγγελος, ἐγγέλυος «օձաձուկ կամ կողամայր» բառն է, որի ուղիղ տառադար-ձութիւնն է ենքեղէս (տե՛ս այս բառը). ռե-տունները կարծում են, որ այս յն. բառի նա-խաձևն է *αγχάλυος (տե՛ս Walde 43, Boi-sacg 213). հայերէնն էլ ենթադրում է ճշտիւ յն. ἀγϰυλος ձևը, որից փոխառեալ է նաև ֆրանս. ancyle «կողամայր»։-Աճ


Աշուն (շնան)

s.

autumn.

• (ն հլ. սեռ. աշնան) «աշուն» Ագաթ. Եզն. ածանցման սկիզբը գտնում ենք երկու ձևով. 1. աշնան. օր. աշնանաբեկ լինել Ոսկ. լուս. աշնանային Փիլ. Պիտ. աշնանայք Եփր. փես. 383. աշնանատունկ Վստկ. աշնանի Կոչ. Յհ. կթ.-2. աշն-. ինչ. աշնանային Փիլ. աշնայնի Փիլ. լիւս.։


Ապարահ (ից)

cf. Ապահար.

• = պհլ. āp «ջուր»+ ras (կարդա՛ rah) «ճանապարհ» բառերից, իբր պրս. [arabic word] abrāh «ջրի անցք, ջրմուղ»։ (Նկատելի է ռահ, բարդութեան մէջ դարձած րահ, ճիշտ ինչպէս ռազմ բառի մէջ րազմ, որից պա-տերազմ)։ Բառիս ստուգաբանութիւնը ցոյց է տալիս, որ հին հայոց մէջ արտաքնոցները շինուած էին ջրի անցքի վրայ, ինչ որ հաս-տատում են նաև ճեմիշ և չաշմակ բառեռո (տե՛ս անդ)։ Հմմտ. նաև պրս. [arabic word] ābxā-na «արտաքնոց» (բուն «ջըտուն»)։ Սրա-նից բնականաբար հետևում է նաև որ արե-վելեան լուացումը հին հայոց էլ սովորու-թիւնն էր։ Ուրեմն կարող ենք այս մտքով հասկանալ Եզն. էջ 16 «կամ զջուրս՝ զոր հա-նապազն ըմպեմք... և զներքին և զարտաքին աղտեղութիւնս մեր նոքօք սրբեմք»։-Աճ.


*Թարխ

s.

sketch, essay.

• Գ. եպս. Այվազեան իր ձեռ. անտիպ բառարանում՝ էջ 38 դրել է արաբ. ❇ larīq «ճանապարհ, ձև, կերպ» բառիժ (ըստ Ամատունի, Հայոց բառ ու բան. էջ 206բ)։


Թեղօշ (ի)

s.

oak, oak-tree;
holm-oak.

• «մի տեսակ վայրի ծառ» (ըստ Ար-թինեան, Ածաշունչի տունկերը, էջ 82-93 մայրի, pinus) Ես. խդ. 14. Բ. մնաց. բ. 8։


Թեպեկ

s.

monkey, ape.

• ՆՀԲ թոբէկ մեկնում է «գուցէ կատու կամ ընտանի նապաստակ ևն, որպէս և իտալ. toppo է մուկն»։-ԱԲ թոբեկ մեկ-նում է «թերևս թեպեկ», որ է «մի տե-սակ կապիկ»։-Կայ նաև թրք. և արևել թրք. [arabic word] šebek, որ Աբիկեան բառա-րանը (Պօլիս, 1892) մեկնում է «երկայ-նատտուն կապիկ», իսկ Будaговъ II,


Դոն (ից)

s.

tunny;
loaf;
biscuit;
— յաղեալ, pickled tunny.

• «մի տեսակ հաց, պաքսիմատ». մէկ անգամ գտնում եմ գործածուած Յայսմ. դեկտ. 7. «Եդ սեղան և ի ներքս 3 պաքսիմաթ և սկսան օրհնել զԱստուած և զհացն ուտել և կերեալ հայրն Անտօն զմի դոնն»։ Այս բա-ռը չունին ՆՀԲ և ԱԲ. յիշում է միայն ՋԲ դոն ձևով, իսկ ՀՀԲ թոն գրչութեամր (իբր թէ «թսն ձկան ձևով մի տեսակ հաց՝ որ յատուկ էր ճգնաւորներին. պաքսիմատ»). բայց գըտ-նում եմ Բառ. երեմ. էջ 270 պաքսիմատ ռա-ռի բացատրութեան մէջ և Թորոսեան, Տետ-րակ համառօտ բառարանի, 1794, էջ 40, իըր «պաքսիմատ» նշանակութեամբ։ Այս երկու ցուցումներից երևում է, որ բառը այն ժամա-նակ կենդանի ժողովրդական բառ էր։ Այս բանը հաստատւում է նաև նրանով, որ նուն բառի նուազական ձևը՝ դոնիկ՝ գործածական է մինչև այժմ էլ Բուլանըխի և Մշոյ բարբա-ռում և նշանակում է «կէս կանգուն երկարու-թեամբ և մի մատ հաստութեամբ մի տեսակ տափակ հաց՝ մէջտեղը ծակով» (տես իմ Գա-ւառաևան բառարանը, էջ 283-4. ունի Ամա-տունին էլ, Հայոց բառ ու բան, էջ 173 դօն (Ղազախ) և դօնիկ ձևերով)։


Դունչ

s.

chin.

• ԳՒՌ.-Տփ. դունչ, Ախց. Երև. Ջղ. Սչ. դ'ունչ, Մշ. դ'ունչ, Հմշ. Շմ. տունչ, Հճ. Ննխ. Ռ. թունչ, Ակն. դ'իւնչ, Ղրբ. տիւնչ, Ոզմ. դ'օնչ, Զթ. դ'ը՛նչ։ Նոր բառեր են՝ դնչաման, դնչավար, դնչուց։


Զոհ (ից)

s.

victim, sacrifice, immolation, host;
— ողջակէզ, holocaust;
— մատուցանել, to make a sacrifice;
— առնել (զոք), to kill.

• -Պհլ. zōhr «զոհ» բառից. այս բառը ա-ւանդուած է իրանեան գրականութեան մէջ «օրհնեալ ջուր» նշանակութեամբ. այսպէտ նաև պազենդ. zōr «օրհնեալ ջուր», զնդ. ❇ ︎ zaoϑrā-«զոհաբերութեան հա-մար պատրաստուած ըմպելիքը», հառս zau ϑrā-. բայց սրանց բուն ժողովրդական նշանակութիւնը պիտի լինի «զոհ» (հմմտ. սանս. hōtrá-«զոհ, զոհաբերութիւն»), որ յետոյ զրադաշտական կամ պարսկական դե-նի մէջ ստացաւ վերի նշանակութիւնը։ Իրա-նեան բառերի արմատն է հնխ. gheu-, որից ունինք բնիկ հյ. ձօն և ձև (ավելի ընդարձակ տե՛ս այս բառերի տակ)։ Իրանեանից են փոխառեալ նոյնպէս ասոր. ❇ zauϑrā «դևերին ձօնուած հաց», վրաց. ზორვა զորվա «զոհ, զոհաբերութիւն, զոհել», საზორავο նազորավի, საზორაველი սազորավելի «ռո-հական, բագին, կռատուն, խորան, սեղան»։ -Հիւբշ. 151։


Զօր (ու, աց)

s.

army, host, soldiery, militia, soldiers, forces, troops;
հետեւակ —ք, infantry, foot-soldier;
— առնել, հատանել, cf. Զօրաժողով լինել;
ընտիր ընտիր —ուց, the flower of the troops, the best troops in an army;
— ծանր, սաուար, բազմաձեռն, great army, numerous troops, overwhelming forces;
քաջակիրթ, պատերազմափորձ, մարզիկ —, disciplined, experienced, troops inured to war;
—ք երկնից, երկնաւոր —ք, the host of angels;
—, strength, vigour, force;
մինչդեռ —ն եւ սգիքն անդէն կային, and still breathing, giving signs of life.

• ԳՒՌ.-Ագլ. Ալշ. Ախց. Մշ. Ննխ. Պլ. Ջղ. Տփ. զօրք «զօրութիւն» (օր. Աչքիս զօրքը պակսեր է. Զօրքի՛դ մեռնիմ, Ս. Սարգիս). Ջղ. զօրել, Երև. Պլ. զօրէլ «կարողանալ, ձե-որնհաս լինել, ուժը հասնիլ», Տփ. զօրութին, զօրիղ, զօրացնիլ, Սեբ. զօրավէր (ած. Ա. Ածածնի), Երև. Սչ. զօրություն, Շմ. գօրու-թուն, Սեբ. զօրութիւն, Ոզմ. զօրութին, Ախց. զօրութեն, Զթ. զօրութը՝ն.-Սլմ. զանազա-նում է զէօրք՝ «զինւոր» և զէօրս «զօրու-թիւն»։-Նոր բառեր են զօրնդեղ, զօրտուն, զօրքով «զօրաւոր»։ Նոր փոխառեալ ձևեր ևն զօռ «բռնութիւն», զօռով «բռնի» ևն, որոնք բոլոր բարբառներում էլ կան։


Զանգակ (աց)

s.

bell;
clock bell;
handbell, small bell hung on the neck of cattle;
— ելեքտրական, electric chimes;
— բուսոց, bell-glass;
— կանթեղի, lamp-glass, glass-globe, glass-shade;
գանգիւն —ի, stroke of a bell;
ձուլիչ —աց, bell-founder;
չուան —ի, bell-rope, bell-pull;
— հարկանել, to ring the bell;
— վասն ննջեցելոց, to toll for the dead;
հնչէին —ք պատարագի, the bells were ringing for church.

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «զանգակ կամ բոժոժ (մեծը և կամ փոքրը)» ՍԳր, որից՝ զանգականի «զան-գակներ» Մագ. մեծ են, էջ 20 զանգակագանչ Նարեկ., զանգակաձայն Եղիշ. չրչր. և խա-չել., զանգակատուն Յիշատ., զանգակեալ «բոժոժներով զարդարուած» Արծր. գրւում է նաև կ տառով՝ զանկակ, զանկակաձայն ևն։ Բուն արմատն է զանգ, որ ունի Վահր. գրուած զանկ ձևով. սրանից զանգիկ կամ զանկիկ «մակալեզու, պզտիկ լեզու, լեզուակ, voile de palais» Ոսկիփ.։ Արդի գրականում արե-վելեան բարբառը գործածում է զանգ, իսկ արևմտեան բարբառը՝ զանգակ։-Նոր բառեր են՝ զանգահարութիւն, զանգակաձև, զանգա-կածաղիկ (ըստ Տիրացուեան, Contributo, § 508 campanula crispa Lam. ծաղիկո)։


Զատ

adj. adv. prep.

isolated, separate;
apart, aside;
except;
— ի —, different, various;
diversely.

• ԳՒՌ.-Սլմ. Վն. զատ «հեռու», Ոզմ. զատ «հեռու», զատիլ «զատել», Մկ. զատն «հե-ռու», Մրղ. զmտէլ, Պլ. Ռ. Սեբ. զադ, զադէլ, Խրբ. Տիգ. զmդ, Ասլ. զադ, զա*, զադէ՝լ, Զթ. իզօդ, իզոդ, իզադիլ, Հճ. զօդ, իզօդ։ Նոր բա-հեր են՝ զատանց, զատամանց, զատու, զա-տուց, զատանալ, զատացնել, սատնեզատ, զատուիլ, զատտուն։-Բառս շատերի մօտ կորած է՝ փոխարէն գործածուելով ջոկ (Երև. Ախց.), դուրս (Սչ.)։


Երի (երւոյ)

s. prep.

spine, or part of the back of animals;
—, առ —, յ—, on the edge, towards, on the side of, near;
առ — ընթանալ, to go, to rank, to put on the same footing with, to agree, to be of one mind.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. perə «առջևը» ձե-վից. այս արմատն է որ իր per, pro, pri և այլ բազմաթիւ ձևերով ու ձայնդարձներով ծնունդ է տալիս ժառանգ լեզուների մէջ հա-րիւրաւոր բառերի. յիշենք դրանցից մի քանի կարևորները և ձևով կամ նշանակութեամբ մեզ մերձաւորները. -սանս. purás «առջևը», prá-«առաջ», prātár «կանուխ, առաւօտոյն» prathamas «առաջին», pratarám «աւելի լե-տոյ», զնդ. fratəma «առաջին», fratara «նախորդ», paurva «առջևը, առաջին». հպրս paruva «առաջնագոյն, կանխագոյն», յն πρίν «առաջ, նախապէս», πρό «առջևը, նա-խապէս, կանխաւ», πρὸσω «յառաջ», πρά «կողքին, առ երի, դէպի», πρόμος «առաջնա-կարգ», πρών «հողի յառաջակարկառ մաս», πρῶτσς «առաջին», πρότερος «առաջնագոյն». πρότεροι πὸδες «առաջի ոտները», πρώρα, πούμνη «նաւի յառաջակողմը, ցռուկ». πρυμ-νόν σxέλος «սրունքի վերի մասը», πρωῖ «ևա-նուխ, առաւօտը կանուխ», πρωέ-ϰαρπος «ե-րախայրիք», πρῶος «վաղահաս (պտուղ)». πρωῖμος «կանուխ եկող, վաղահաս», πρέσβυς «անդրանիկ», լտ. pro «առաջ», primus «առաջին», prior «առաջնագոյն», prandium «նախաճաշ», pridem «վաղուց», pridie «ե-ռանդ», prima «սկիզբ», primo «նախ», pri-scus «վաղնջական, նախնի», prius «աւելի շուտ, առաջուց». prae «առջևը», հբգ. IrdC, գերմ. fruhe «առտուն կանուխ». ռրթ. faúra «առաջ», fruma «առաջին». fram-alders «տարիքոտ», անգսք. forma «առաջին». հսաքս. formo «առաջին», լիթ. prō «առջևը», propernai «երկու տարի առաջ», pirmos «առաջին», pry-«առջևը, քովը», pry-butis բտան առջևի մասը», ալբան. ipare «առա-ջին», հսլ. prùvū «առաջին», pradédu «նա-խապապ», ռուս. nepвыи «առաջին», при «առ, ի» ևն ևն (տե՛ս Walde, 574 և այլուր)։ Հայերէնի մէջ նոյն հնդևրոպական արմատևն են պատկանում առ, երա(խայրի), երէց, հե-ռի, հերու, որոնց իւրաքանչիւրը տե՛ս առան-ձին։-Աճ.


Երկաթ (ոյ)

s.

iron;
iron weapon, sword, razor, nail;
— կակուխ, soft, malleable iron;
— գիւրայերձ, red-short iron, hot-short iron, red shear or sear iron;
— կալուանացեալ, galvanized iron;
— կռանահար, forged, tilted, bar, or malleable iron;
— հայելական, specular, oligist iron, iron ore;
— հրաբեր, pyrophoric iron;
— սպիտակ կամ թանագ, plate, white iron, tinned iron plate, tin, tin plate;
—ք, irons, chains, fetters, gyves;
— հնոտի, old iron;
կոտորք —ոյ, grape shot;
սայր —ոյ, tag;
վաճառական —, smith, blacksmith;
պատել —ով, to bind or mount with iron;
բազմախողխող —, sharp;
—ի դար, iron age;
կռանել զ— մինչ տարաշէկն է, to beat the iron while it is hot.

• Schrader, Sprachvergleich. und Ur-geschichte, Jena, 1890, էջ 294 ոսկի և պղինձ բառերի պէս՝ համարում է կով-կասեան լեզուներից փոխառեալ. հմմտ. վրաց. რკინა րկինա, კინა կինա «եր-կաթ», լազ. erkina «երկաթ», kina «դա-նակ», իմերել. kina «երկաթ, երկաթէ զէնք, կացին», մինգր. rkina, ինգիլ, kinay, ագ. ruγ, տաբ. ruγ, roγel «եր-կաթ»։ Շրադէր կարծում է թէ երկաթ բառի մէջ մասնիկ է -աթ՝ որ առնուած է արծաթ բառից։-Երկաթ բառին մեր-ձաւոր ձևեր ունին նաև ուգրօ-ֆիննա-կան լեզուները, որոնց մասին A. Ahl-quist, Die Kulturwörter der westfin-nischen Sprachen, Helsingfors, 1875. էջ 67, 70 գրում է. «Մինչդեռ բոլոր արե-ւելեան ֆիննական լեզուները մի ընդ-հանուր բառ ունին այս մետաղի հա-մար, որ չի կարող փոխառութիւն լի-նել, արևմտեան ֆիննական լեզուները իրենց բառը փոխ են առած Բալթիկի եզերքը գտնուած հնդևրոպական լեզու-ներից։ Ա՛յն է հաւանական, որ ֆինները երբ այս ծովի մօտակայ երկիրներն ե-կան, դեռ չէին հասած այն զարգաց-ման՝ որը երկաթի մշակութիւնն է են-թադրում և նրա գործածութիւնն է տա-լիս։ Խոհուն և գիտուն մի քննիչ ասում է. երկաթի գիւտը դարագլուխ է նշա-նակում քաղաքակրթութեան պատմաւ-թեան մէջ։ Երկաթը՝ արծաթի, ոսկու և պնձի պէս մաքուր չի գտնւում. երկա-թահանք գտնելու համար խուզարկել պէտք է. և զուտ մետաղը զտել հանելու սկզբունքը պարզ և դիւրին չէ։ Նոր-Ձե-լանդայի մէջ, որ երկաթով հարուստ է։ եւրոպացոց գալուստից առաջ ո՛չ մէկը չգիտէր երկաթի գործածութիւնը» (Max

• ՓՈԽ.-Հայերէն խաչերկաթ «թոնիրի բե-րանը դրուած խաչաձև երկաթը» գւռ. բառից փոխառեալ են Կեսարիոյ թրք. և յն. xecirget, Եւդ. թրք. գւռ. [arabic word] xäcurget, արաբ. գւռ. Սղերդի xačərget նոյն նշ. (տե՛ս Բիւր. 1898, 712, 1899, 116 և Յուշարձան, 330ա)։ Հայերէնից են նոյնպէս ռուս. кoчeprá «փու-ռի կամ հնոցի կրակը խառնելու երկաթեայ ևեռ». ուկր. kocérha, kucurha, լեհ. koczar-ga, գւռ. koczerka, kaczerka, koczerga, koc-zerha, koszor, kosior և Սպիտակ ռուսևտէնի միջոցով լիթ. kaczárga նոյն նշ.-այս բա-ռերի ծագումը Berneker, Slawisches ety-mologisches Wörterbuch, էջ 536 համարում է մութ և թերևս օտար փոխառութիւն։ Փո-խատուն է հայերէնը կա՛մ ուղղակի և կա՛մ թերևս թաթարների միջոցով։ Յատկապէս նը-կատելի է որ հյ. բառի կ ձայնը վերոյիշեալ-ների մէջ ներկայանում է թէ՛ k և թէ նորա-գոյն (արևմտեան) g հնշումով։ -Արդեօք հայերէնի՞ց է առնուած նաև կապադովկ. յս. ngáthi «հալոցից դուրս եկած մաքուր փայ-լուն երկաթ» (որ թուրքերը polát են կոչում և որից պատրաստում են հրահան, դանակ, սուր ևն). Kαρο-ίδης, Γλωτν. συγϰρ. էջ 199-200 սրա աւելի հին ձևը համարում է *αγϰάϑι և հանում է սանս. anյ «փայլիլ» արմատից։


Երմոս

cf. Եռմոս.

• = Յն. εἰρμός կամ εἰρμός «կապակցու-թիւն, կարգ, շարք», յատկապէս հռետո-րական արուեստի մէջ գործածուած ռառ ռ-րից և լտ. hirmos. աւելի յետոյ ստացել է «երգի կամ օրհնութեան առաջին տունը» նշանակութիւնը (այսպէս յունական ծիսարա-նի կամ Մաշտոցի մէջ, ըստ Sophocles, 426)։ -Հիւբշ. 349։


Նիգ (նգաց)

s.

bolt, lock, padlock;
lever, bar;
traverse, cross piece of timber;
trabs, trabeculae (a meteor);
— փայտեղէն, mortar;
փակել նգօք, to bar, to bolt, to fasten with a padlock.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. kneig2h-արմա-տից (ստորին knig2h-ձայնդարձից), որի նախնական նշանակութիւնն էր «յենուիլ» (Meillet, Dict. étym. It էջ 205), յետոյ, դարձաւ նաև «փակել» և «ծռել, թեքել» (Po-korny 1, 476)։ Յեղակիցներից հմմտ. լտ. гoniveo, conivo «փակել, յատկապէս կոպե-րը՝ աչքերը փակել, թարթել, աչք փակել (չտեսնելու տալ), ներողամիտ լինել, համա-ձայնուիլ, կուրանալ, բոյսի ծիլերը փակուիլ». hictare «աչքերը թարթել» (առաջին նշանա-կութիւնը եղել է «յենուիլ», ըստ վկայութեան Festus-և). nitor (հլտ. gnitor) «վրան յեն-ուիլ, ուժով թեքուիլ, ճիգ անել, երկնել (ծննդկանի)», nisus, nixus «ճիգ արած, ջանք գործ դրած, յենուող, յենուած (գաւա-զանի վրայ, ծառի դէմ ևն), հաստատուն». գոթ. hneiwon, hnaiw, հիսլ. hniga, hneig, hnē, անգսք. և հբգ. hnigan «թեքուիլ»։ Հա-յերէնի մէջ ունինք թէ «յենուիլ» և թէ «փա-կել» նշանակութիւնը, որովհետև նիգը այն փայտը կամ երկաթէ ձողն է, որ դռան ետին յենելով փակում է դուռը։ Լատիներէնի հետ բոլորովին նոյնանում են հյ. գւռ. ნիք տալ «սեղմուիլ (կղկղանքը դուրս տալու համար)» = լտ. nitor «faire des efforts pour aller 3 la selle ճիգ գործ դնել կղկղանքը դուրս տա-լու համար» և նիք տալ «ճիգ անել ծննդկա-նի՝ երախան արգանդից դուրս քշելու հա-մար»=լտ. nitor «enfanter, երախայ բե-րել»։-Աճ.


Նկար (ուց)

s.

painting, picture;
image, figure, effigy;
embroidery or needlework of divers colours;
lively description;
ի —ու հանել, to paint, to take or draw a portrait;
to describe;
cf. Թատրոնական;
cf. Մաւրիտանական.

• . ու հլ. (յետնաբար ի-ա հլ.) «կեն. դանագիր, պատկեր» Եզեկ. իգ. 14. Եզն, Եփր. համաբ. «երփներանգ՝ նախշուն բան-ուածք» ՍԳր. որից նկարել «գծագրել. 2, կերպարանել, ձև տալ. 3. գրել. 4. օրինակ տալ, ներկայացնել, գաղափարը տալ» ՍԳր Ոսկ. Եզն. Եւս. պտմ. Եփր. ծն. նկարէն ՍԳը նկարիչ Դ. թագ. ժբ. 12. Ոսկ. Բ. տիմ. նկա-րագիր Եբր. ա. 3. Ագաթ. Ոսկ. Եւս. պտմ նկարակերպ ՍԳր. Ոսկ. եփես. ոսկենկար Եփր. թգ. նախանկար Ոսկ. ա. տիմ. նորա-նկար Եւս. քր. դեղանկար Նար. խչ. երփնա-նկար Ճառընտ. բազմանկար Շնորհ. եռես խայտանկար Վրդն. սղ. լուսանկար Անան եկեղ. խաչանկար Լմբ. պտրգ. յոգնանկար Նար. հրաշանկար Յհ. կթ. նոր բառեր են դի-մանկար, իւղանկար, գիւղանկար, որմանը-կար, զարդանկար, ծաղկանկար, լուսանկա-րիչ, լուսանկարչատուն, նկարազարդ, նկար-չական, ծովանկարիչ, զարդանկարիչ ևն։-Պատկեր և նկար հոմանիշների զանազանու-թեան համար հմմտ. հետևեալ վկայութիւն-ները. Նկարիչ ոք որ զդեղսն ընդ միմեանս խառնիցէ՝ ի տգեղութիւն ածէ զնկար պատ-կերին. Ոսկ. եփես. 723.-Զբազում պատ-կերսն զոր ազգի ազգի նկարուք քանդակեալ դրօշեալ. Ոսկ. եփես. 781։-Արդի գրաևա-նում նկար գործածական է արևելեան բար-բառում, իսկ պատկեր՝ արևմտեան բարբա-ռում։


Նշխար (աց)

s.

bit, piece, particle, fragment;
rest, residue;
remains, mortal coil;
consecrated bread, eulogia;
—ք սրբոց, relic;
տուփ —աց, reliquary, shrine;
— պատարագի, host, wafer;
— կնքոյ, wafer;
— գործել or կազմել, to make wafers;
—ք եւ նշմարք հայաստանի, the antiquities of Armenia (Picturesque Armenia).

• , ի-ա հլ.? «հացի, կերակրի ևն մնաոռոր կտոր» ՍԳր. Վեցօր. 185. «սրբոց ոսկորների կամ մարմնի մաս» Ագաթ. «եկե-ղեցու օրհնեալ հաց» Տօնակ. Շնորհ. որից նշխարել «հացից կամ կերակրից մնացորդ թողնել» Դ. թագ. դ. 43. Յհ. զ. 12. նշխա-րակուժ Կանոն. նշխարատուն Յիշատ. գըր-ուած է նշխարհ Անան. ժմնկ. էջ 78։


Նոխազ (աց)

s.

he-goat, goat.

• = Պհլ. գաւառական մի ձևից, որի հետ հմմտ. պրս. [arabic word] nuhā̄z «արու այծ՝ որ հօ-տին է առաջնորդում», պհլ. n(u)hazīk «այծ-եղջիւր աստեղատունը»։ Մարքվարթ REձ 8 (1928), 222 իրան. բառը մեկնում է իբր պհլ. *naxv-az, հինը *naxv-aza «առաջից առաջնորդող» (նախ+ազ)։-Հիւբշ. 207։


Մթեր (ից, աց)

s.

mass, heap, pile, accumulation;
provision, store, hoard;
remainder;
filth, dirt;
— առ —, in a heap, like a heap, in quantity.

• ՓՈԽ.-Kraelitz-Greifenhorst հայերէնից փոխառեալ է դնում Ատրպտ. թրք. [arabic word] me-քek «շտեմարան ցորենոյ. վաճառատուն», որից յետ է առնուած հյ. մարագ (ՀԱ 1911, 259)։-Անճիշտ է. որովհետև մթերք բառը հայ. գաւառականների մէջ գործածական ձև չէ. թրք. merek փոխառեալ է հյ. մարագ բա-ռից։


Մացառ

adj. s.

thick, bushy;
cf. Մացառք.

• ՓՈԽ.-Թրք. գւռ. Հմշ. մացառլանմաք «փայտը կամ տախտակը փշփշոտիլ, ճղճըղ-ուիլ». ինչ. օտուն մացառլանմըշ։


Մեհեան (ենի, նաց)

s.

fane, heathen temple;
ara, altar;
idol, image.

• , ի, ի-ա հլ. «կռատուն, կուռքի տաճար», լայնաբար «բագին, զոհարան» ՍԳը. որից մեհենագիրք Եւս. քր. մեհենա-զարդ Գծ. ժթ. 35. մեհենական Եւս. քր. մե-հենակապուտ Գծ. ժթ. 37. մեհենաշէն Ագաթ. մեհենապետ Պիոն. 379, 388. մեհենասէր, Բուզ. մեհենատեղի Բուզ. յոգնակի ձևով կայ մեհենանի Մագ. մեծ են. էջ 66. սեռ. մեհեն-եաց Խոսր. 94։


Մոմոս (ի)

s.

Momus;
cf. Միմոս.

• ՆՀԲ ւիշում է արաբ. 'amūd «հաստա-տութիւն», matīn «հաստատուն», պրս. umūd, umid «յոյս»։ Տէրվ. Նախալ. 99 սանս. mū, յն. μόω բառերի հետ հնխ. mu «փակել, պնդել» արմատից և կամ հյ. մուծանել, մտանել, մղել, լտ. movere ևն ձևեռի հետ՝ հնխ. mu «մղել» արմա-տից։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ Schef-telowitz BВ 29 (1905) 24 ս 27, KZ 54 (1927), 252, որ ընդունում է նաև Meillet (նամակ 1 ապր. 1927)։


Մութ (մթոյ, ով)

cf. Մութն.

• ԳՒՌ.-Ախց. Ակն. Երև. Խրբ. Կր. Հճ. Հմշ. Մրղ. Մկ. Ննխ. Պլ. Ջղ. Ռ. Սեռ. Սլմ. Սչ. Վն. Տիգ. մութ, Տփ. մութ, մութը, Ոզմ. մօւթ. Ասլ. միւթ, միւ*, Ալշ. Մշ. մուտ, Սվեդ. մէօթ, Զթ. մունթ, Շմ. մը՛թնը, Ագլ. մօթ. այս բո-լորը ծագում են մութ բառից. իսկ Գոր. Ղրբ. մթէն, Ագլ. մթայն՝ ծագում են մթին բառից և նշանակում են թէ՛ «մութ» և թէ՛ «մթին» (գոյական և ածական).-Ագլ. մթան «երե-կոյ»։ Նոր բառեր են մթնագիշեր, մթնադէմ, մթնաժեռ, մթնախաղ, մթնակալել, մթնակեր, մթնակոխ, մթնաւուն, մթնդալ, մութկեկ, մթնշող, մթնել, մթնթաթախ, մթնտուն ևն։


Մսուր (մսրոց)

s.

crib, manger;
stable;
զուարակ ի մսրոյ, a fat calf;
— or —ք բերանոյ, jaw bone or the interior of the mouth;
— or կառք մսրի, cf. Յարդգող.

• ԳՒՌ.-Ալշ. Խրբ. Մկ. Մշ. Վն. մսուր, Ախց. Երև. Կր. Հմշ. Սեբ. Սլմ. մսուրք, Ննխ. մու-սուրք (տե՛ս տակը), Ասլ. մսիւրք, մսիւր՝, Ոզմ. մսօւր, Սվեդ. մսսէօր, Զթ. մօսույ, մօ-նուր։-Նոր բառեր են մսրթումբ, մսրմուտ, մորմնայ.-ըստ Ամատունի, Հայոց բառ ու բան, էջ 493 մսուրք անել «դիզել, կուտել»։


Պառական (ի, աց)

s.

hounds;
ջոկ —աց, a pack of hounds.

• . անյայտ նշանակութեամբ. գտնւում է հետևեալ տեղերում. «ժամ տուեալ որսոյ ամենայն զօրացն, ածեալ կուտեալ զպառականն, խուճապական ձգեալ». Ագաթ. -«Սակաւ սպասաւորօք հանդերձ և որսոցկ պառականօք». Բուզ. Գ. 20.-որից պառա-կական. «Թակարդեօքն և պառակական խըմ-բիւք և այլով հնարաւոր գործեօք զբովան-դակն արգելուին վայր» (այլ ձ. պառական) Պիտ։-ՆՀԲ մեկնում է «երագազ, ուռկան որսորդաց էրէոց՝ իբրև փարախ շրջափակ». նոյնը նաև ՋԲ. իսկ ԱԲ «որսի շներ», որով բառը նոյնանում է բարակ հոմանիշի հետ։ նոր քննիչները վարանում են այս երկուսի միջև. Ալիշան, Հայապատում Ա. 173 համա-րում է մի տեսակ որսորդական գործիք.-Հ. Ա. Բագրատունի, Քեր. զարգ. ե. 48, յ. 104, Նորայր, Կորիւն վրդ. էջ 227-8 և Թունեան, Հատընտիր Բ. 240 «որսի շներ» (յոգնակի կամ հաւաքական)։ Նորայր նկա-տում է յատկապէս, որ եթէ բառը նշանա-կէր «ցանց», Ագաթ. չպիտի կարողանար ա-սել ածեալ կուտեալ, այլ բերեալ կուտեալ։