Your research : 15 Results for դու

Entries' title containing դու : 262 Results

Definitions containing the research դու : 809 Results

Ապիրատ (ից)

adj.

wicked, iniquitous, rascally, roguish, flagitious.

• (սեռ. ի. ըստ ՆՀԲ ի կամ ի-ա հլ.) «անօրէն, անարդար, անիրաւ» ՍԳր. Ոսկ. մ. ա. 9 և յհ. ա. 37, 44. Եզն. «դուրժ վռնտուած» Ոսկ. յհ. ա. 6 (մէկ անգամ). ո-րից ապիրատութիւն ՍԳր. Կոչ. ապիրատիլ, ապիրատել, ապիրատանալ. ապիրատաբար Պղատ. տիմ. և օրին.։


Թաթ (ից)

s.

hand;
palm of the hand;
— ոտից, foot;
the sole of the foot;
— կենդանեաց, paw, claw, talon;
— երկաթի, gauntlet;
— կշռոց, cf. Նժար.

• , ի հլ. «թէ՛ մարդու և թէ՛ անասունի ձեռքի կամ ոտքի առջևի մասը» ՍԳր. (նոր առումներ են՝ «կշիռքի աչքը, պարսատիկի մէջը» ԱԲ), որից թաթահատ Եփր. դտ. էջ 327. թաթահերձ ՍԳր. թաթպան «ձեռնոց» Մաշտ. ջահկ. թաթուլ «անասունների առջևի ոտքը» Վեցօր. էջ 193. Բուզ. 225. թաթել «խաբել» (փոխաբերական առում) Փիլ. լին. 427, 434. այս իմաստով է նաև Իրեն. 77 «Յակոբ կո-չեցաւ, որ է թաթօղ» (այլուստ յայտնի է՝ որ Յակոբ նշանակում է «խաբող»).-այստեղ է պատկանում նաև թաթառ բառը՝ որի վրայ ընդարձակ տե՛ս վարը թաթուռ։

• ՓՈԽ.-Վրաց. თათი թաթի «մարդու ձեռք, անասունի թաթ, ոտք», თათმანი թաթմանի «ձեռնոց» (մեր թաթպան բառից. հմմտ. գւռ. թաթման), մինգ. թվաթվի «ա-նասունի թաթ, ոտք», թօֆի (թերևս պէտք է կարդալ թօթի) «ձեռք» (Erckert, Die spra-Aben der Kauk. stammes, Wien 1895, K169), död «ձեռք»։ Կերևի թէ հայերէնից է փոխառեալ նաև թրք. [arabic word] tetik «հրացանի կամ ատրճանակի ոտք. détente», որ ըստ Будaговъ 1, 342 արդէն միայն օսմաներէնի մէջ է գտնւում և ուրիշ բարբառում չկայ։ Սրա մայրն է հյ. թաթիկ, որի մէջ ա՝ թուրքերէնի ներդաշնակութեան օրէնքի համաձայն՝ յա-ջորդ վանկի ի ձայնաւորի համեմատ *'դարձել է e. հմմտ. էնկիւրիի թրքախօս հայոց բար-բառով tat, tetig, ըստ Բիւր. 1898, էջ 789։-Սրանից տարբեր է սակայն թրք. [arabic word] tetik «արթուն, սթափ։ զգաստ», որի հետ համա-պատասխանում է չաղաթ. [arabic word] titik կամ [arabic word] tituk նոյն նշ. (Будaговъ 1, 342)։


Թակոյկ (կուկաց)

s.

pitcher, water-vessel, jug, jar, water-pot, vessel, pot;
cup, mug, goblet, bowl;
the saveall of a candlestick.

• Առաջին անգամ Աւգերեան, Բացատր. չփ. և կշռ. էջ 86 համեմատեց պրս. բա-ռի հետ. նոյնը նաև ՆՀԲ, որ ընդունում են Lak. Arm. Stud. § 838, Հիւնք. ևն։ Karst, Յուշարձան 403 սումեր. dug «աւման, սափոր»։


Թաղի

s. bot.

felt cloak;
cf. Թաղ;
cf. Կաճ;
wild artichoke.

• . անյայտ իմաստով. ունի Բժշ. Հև աևեալ հատուածում. «Կարմիր թաղի տապկէ ջրով, օծնէ նօդով (=նաւթով) և խարկէ ըզ-դուրս եկածն». ՀԲուս. § 761. -թուի թէ թա-դիքն է։


Թանկ

adj.

dear, high priced;
precious;
— է, it is dear;
փոքր մի —, rather dear;
— մարմնով, corpulent.

• = Պհլ. [arabic word] tang «նեղ», մանիք. պհլ, [hebrew word] tang (Salemann ЗAH 8, 128), պրս. [arabic word] tang, քրդ. tenk, բելուճ. tank. աֆղան. tang, գնչ. tang, tank, հինդուստ. tung, բո-լորն էլ «նեղ» նշանակութեամբ։ Բայց այս նախնական նշանակութիւնը յետոյ ձևափո-խուելով դարձաւ նաև «քիչ, հացուագիւտ». որից էլ «թանկ». այսպիսի իմաստ են պաբ-զում պրս. tang-rēš «սակաւամօրուս, քարց», tang-dast «չքաւոր» (բառացի «սակաւաձե-ռըն»), tang-yab «հազուագիւտ, սակաւա-զիւտ», tang-sāl «երաշտ, չորային տարի» (գւռ. թանկութեան տարի), իսկ պրս. [arabic word] tangī «նեղութիւն, անձկութիւն» բառը «սով, թանկութիւն» իմաստով գործածում է Շահն թ. 21 [arabic word] ︎ [arabic word] hamān bud ki tangi būd andar ǰihān «ե եղաւ որ սով լինի աշխարհում». հմմտ. նաև հյ. սուղ «կարճ, նեղ» և գւռ. «թանկագին, մեծագին», սղել «գինը բարձրանալ, թան-կանալ»։-Պրս. բառի բուն ծագումը տե՛ս թանձր բառի տակ (Horn § 398)։


Թաշկինակ (աց)

s.

handkerchief;
towel;
թաշկինակ ռնգաց, քրտան, pocket -;
թաշկինակ պարանոցի, neckcloth, neckerchief;
թաշկինակ մետաքսեայ, silk -.

• , ի-ա հլ. «քրտինքը սրբելու շոր» Գծ. ժթ. 12. Կոչ. 389. 412. Լմբ. ստիպ. աաւում է նաև թարշինակ Հին բռ. Մխ. ա-պար. (որ ՆՀԲ համարում է ռամիկ ձև). ար-ղի գրականում ընդունուած է միայն թաշկի-նակ ձևը և նշանակում է «քիթ սրբելու շոր» Ղարաբաղում զանազանւում է ձեռքի թաշկի-նակ (քիթ սրբելու համար) և գլխի թաշկինակ (Թիֆլիսի տարազով կանանց գլխին կապե-լու համար). վերջինիս հետ հմմտ. «Թաշկի-նակաւն զոր ընդ գլուխն իւր էր ածեալ». Բուզ. 225։


Թափ (ոյ, ու, ից, ուց)

s. adv.

bottom;
depth, profound depth, abyss;
fury, passion;
fire, spirit;
impetuosity, violence;
effort, furious attempt, struggle;
—ք, sheath, scabbard;
—, ընդ —, or զ— անցանել, to penetrate, to pierce, to run through, to bore;
to thread, to spit;
— անկանիլ, մտանել, to run rapidly, to pass through, or traverse with impetuosity, to enter with violence or impetus;
ընդ — անցուցանել՝ — հանել, to pass, to bore, to pierce, to transfix, to thread, to run through;
զ— առեալ շրջել, cf. Թափառիմ;
զ— առնուլ, to prepare for an effort, to gather one's self up;
— տալ, to hurl, to launch, to fling, to throw;
— կրից, fit, outbreak, hurst of passion;
ի —ս դժոխոց, in the depths of hell;
թափն ընդ թափն, penetrative, piercing, with penetration.

• ԳՒՌ.-Ալշ. Մշ. Ջղ. թափել «թափեւ». 2︎. թափել «լցնել», Սչ. թափել «թօթուել», թափ-թըփել «փոշին մաքրել», Ախց. Երև. Կր. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. թափէլ, Խրբ. Մկ. Շմ. Ոզմ. թա-փիլ, Զթ. թափըլ, Ղրբ. թափ «թութ թափելու ռռռծողութիւնը», Գոր. Ղրբ. Մրղ. Կր. Ախց. թափ տալ «թօթուել» Ղրբ. թա՛փուռ. =Ղզ. թա՛փուր «թափուր», Տփ. թա՛փիլ «թափել, ձուլել», թափ տալ «թօթուել», (ոճով ասւում է Թափվի՛ս ու ազատվիս, ուր թափվիլ բա-ռը նշանակում է «ազատուիլ»). Ագլ. թա՛փիլ «թափել», թօփ տօլ «թօթուել», Հմշ. թափուշ, Սլմ. Վն. թmփել, Մրղ. Տիգ. թmփէլ։ -Նոր բառեր են՝ անթփել, առթափ, թափահարել, թափառս առնել, թափեթափ, թափեզնել, թափթափանք, թափթփիլ, թափթփոտիլ, թա-փուկ, թափթփուկ, թափուցք, թափովի ևն։ -Մի քանի տեղ թափթփել ձևի դէմ գտնում ենք թախթփել (այսպէս Նբ. Ոզմ. Վն.). այս բառը թօթափել<թաւթափել ձևի ուղիղ շա-րունակութիւնն է որի մէջ ւ դարձել է խ, ճիշտ ինչպես եզթն>օխտը, օձ>օխծը։-Վերջա-պէս կարևոր ձև է Ռ. Սվ. թափ, թափք «թուրի կամ դանակի պատեան», բարդութեամբ էլ դանկիթափք Տր., որի սխալ ձևերն են Rivo-la, Բառ. հայոց 1633, էջ 129 թամք «պա-տեան». թամքել «պատեանը դնել», Ամաա. Հաւռո ռառ ու բան, էջ 203 թամք «պատեան» (Մաշտոցից բերուած վկայութեամբ)։ Այս բոլորը համապատասխանում են Օրբել. թափք (բցռ. ի թափուցն) «պատեան» բա-ռին. ըստ այսմ սխալվում է ՆՀԲ (տե՛ս թափ՝, որ Օրբելեանի յիշեալ բառը մեկնում է «ի ներքոյց նստուածոյն կամ ի խորոց քսակի թամբին կամ հանդերձին»։


Թեմ (ի)

s.

diocese, bishopric;
episcopal revenues.

• (սեռ. թեմի, գրծ. թիմով, յգ. գրծ. թեմօք) «եպիսկոպոսի առաջնորդա-կան վիճակը կամ գաւառը» Օրբել. Ուռհ. Զքր. ծործ. Վրդն. աշխ. «նահանգ, երկիր, թագա-ւորութիւն» Սամ. անեց. 105. որից թեմա-բերդ «բերդաքաղաք» Ուռհ. 80. նոր գրակա-նում ընդունուած է միայն թեմ, որից կազ-մուած են թեմակալ, թեմական, անթեմ, թե-մականցի, թեմականաւարտ։


Դորակ (աց)

s.

jar, pitcher;
half a bushel.

• = Պհլ. dorak, dolak «բաժակ, պարունա-կութեան մի տեսակ չափ է», պրս. օკ» dō-ra «սկահակ գինւոյ, սկաւառակ»։ Իրանեա-նից փոխառեալ են նոյնպէս ասոր. [syriac word] dauraqā «amphora ansata, ունկնաւոր մեծ աման». արաբ. [arabic word] dauraq, յոգնակին da-variq (տե՛ս Իբն-ի Բատուտա, Ա. 319), վրաց. დორა դորա «հեղուկների մի չափ է, որ պարունակում է 30 շիշ կամ 54 ֆունտ», დორაკი դորակի «15 շիշ առնող հեղուկա-չափ», დურაკი դուրակի «կաթ կթելու ա-ման»։-Հիւբշ. 144։


Դրոշմ (ից, աց)

s.

character, mark, print, note, impression, stamp;
seal;
bodkin;
blemish;
confirmation.

• ԳՒՌ.-Ղրբ. տրիւշմը «խոզի ականջի վրայ կտրելով արուած նշան՝ ճանաչելու համար (դամղա)», Ջղ. դ'րօշմել «կնքելու ժամանակ մանուկը մեռոնով օծել», Եւդ. Պլ. (կատակի լեզւով) թրօշմէլ, Ասլ. դ'ռօշմէլ՝ «լաւ ծեծել, գանահարել».-Կայ և դրոշմ Ակն. «մարդու բնական կազմուածքը»։


Դրօշ (ուց, ից)

s.

banner, ensign, flag, standard;
gonfalon;
idol, statue;
—ս արձակել, to hoist a flag;
ի ջուցանել զ—, to lower the flag, to strike one's colours.

• dirusi=դրօշ։ Բառիս վրայ ընդարձակ բայց աւելորդ մի յօդուած ունի Ներսէ-ռեան. Արևել. մամ. 1909. էջ 13-18։

• ՆՀԲ դրով յօշել, պրս. tlrāsidan «քանդակել»։ Canini, Et. étym. 89 պրս. darāyiš «գրել, տպել»։ Հիւնք. պրս. tirāšīdan «թրաշել, տաշել» բա-յից։ Müller, WZKM, 10, 354 յն. δρύπ-τω «ճանկռտել, պատառոտել» բայի հետ։ Աւելի լաւ և հաւանական է նոյն հեղինակի (անդ, էջ 353) տուած ծա-նօթութիւնը, որով ուզում է միացնել բառս նախորդի հետ, ասելով թէ դըօ-շակը հին ժամանակ ո՛չ թէ շորից էլ. այլ տարբեր տեսակի մի բան, օրինակի համար բարձր ձողի վրալ հասաատա-ած մի քանդակ, արծիվ, վիշապ ևն։ Այսպէս է ընդունում նաև Հացունի, Հայ դրօշները, էջ 7։


Եկեղեցի (ցւոյ, եցեաց)

s.

church, assembly of the faithful;
temple consecrated to God;
assembly;
զինուորեալ —, the church militant;
յազթական —, the church triumphant.

• = Յն. ἐxϰλησία «հաւաքոյթ ժոզովուրդի, զինւորների, յետնաբար՝ հաւատացեալների. 2. հաւաքատեղի, յետնաբար՝ եկեղեցի», εϰϰλησιάζω «ժողովի հրաւիրել, ժողով կազ-մել, խորհրդակցութեան ներկայ լինել». έϰϰιησιαστιϰός «եկեղեցական, կրօնաւոր». ծառում է ϰαλέω «կոչել», ἐx-ϰαλέω «դուրս կանչել» բայից. և սրա համար է որ հայերէ-նում երբեմն թարգմանուած է կոչումն, կս-չարան։ Քրիստոնէութեան տարածման հետ՝ փոխառութեամբ անցել է բազմաթիւ լեզու-ների. այսպէս՝ լտ. ecclesia, ֆրանս. eglise, գոթ. aikklēsǰō, իտալ. chiesa, վրաց. ვკლa-სοა եկլեսիա, թրք. պրս. [arabic word] kilisa. kilīse, չեչէն. k'ils, արաբ. [arabic word] kanisa (Կամուս, թրք. թրգմ. Բ. 285) ևն։-Բացա-ռութիւն են կազմում գերմանական և սլաւա-կան լեզուները, որոնք փոխ են առել յն. ϰυριαϰόν «տէրունի» բառը։ Այս բառի ժողո-վըրդական ձևը ϰυριϰόν գործածական էր Դ դարում, յունաց մօտ, «եկեղեցի» նշանակու-թեամբ, բայց շուտով ջնջուեց։ Արիոսական սոթացոց ձեռքով այդ բառը փոխ առնուելով Դ դարում, դարձաւ գոթ. *kyrikō և Ե դարից սկսեալ թափանցեց ամբողջ Գերմանիա։ Դրանից յառաջացան հին ստ. գերմ. kirika, անգլսք. cirice, հբգ. chirihha, գերմ. Kirche, անգլ. church ևն։ Գերմաններից փոխ առին սլաւները, որով ձևացան հսլ. cruky, ռուս. церковь, բուլգար. curkov, cerkva, լեհ. cerkiew ևն (Kluge, 256, Berneker, 132)։ -Հայերէնի մէջ բառի -եցի վերջավորութիւ-նը հայկական յարմարացում է և ո՛չ թէ յու-նարէնի հարազատ տառադարձութիւն։-Հիւբշ. 347։

• Հներից ունինք հետևեալ մեկնութիւն-ներր. «Եկեղեցի կոչեցեալ է անուն բա-րութեան, զի ամենեքին կոչեցեալ են և միանգամայն ժողովին». Կոչ.։-«էռար զանուն եկեղեցոյն, ուսի՛ր և զաւանդ թարգմանութեան. եկեղեսիայ (ըստ յն. տառադարձութեան) կոչումն անուանի». Եղիշ. յես.,-«Իկեղեցի յեբրայեցւոցն առ մեզ ժողով թարգմանի». Յհ. ի-մաստ. (տպ. Վենետ. էջ 143)։-«Եկե-ղեցիդ՝ ըստ եբրայեցւոցն՝ ժողովոյ բազ-մութիւն ասի». Մագ. թղ. 224։-«Եկե-ղեցին յեբրայեցւոցն ի մերս՝ ժողովուրո Աառոմանի». Շնորհ. ընդհ. տպ. Երու-սաղէմ, էջ 269։-«Եկեղեցի... առ ստու-գաբանելն այսպէ՛ս իմասցի. եկեալ, լցեալ և ակաղձեալ». Յհ. երզնկ. Արրտ. 1914, էջ 922։-«Համանունաբար սոցա կոչի եկեղեցի՝ իբր ժողովարան». Լմր. մատ. էջ 120։ -«Եկեղեցի, այսինքն զոր կամիս՝ լիցի». Տաթև, հարց. 614.-«եկ-լէսիայն՝ որ է եկեղեցին». Սմբ. դատ. էջ 56։-Նորերից ուղիղ մեկնութիւնը տուին նախ Schröder, Thesaur 4Z ւե-տոյ ՆՀԲ, Peterm. 23 ևն։-Ժողովրդա-կան և յարմարեալ ստուգաբանութիւն է ե՛կ եղիցի (արի՝ որ ուզածդ կատա-րուի)։-Fink, KZ, 43(1910), էջ 328-30 -եցի վերջաւորութիւնը բացատրելու համար ենթադրում է թէ բառը ազդուած է Եկեղեաց գաւառի անունից, ուր կար մի նշանաւոր մեհեան։


Եղջիւր (ջեր, ջերց, ջերաց)

s. bot. fig.

horn;
huntsmans horn, French horn;
vessel or cup made of horn;
salient angle;
power, force;
glory, honour, praise;
* cupping-glass;
carob-bean;
retort;
— խողովակաւոր, tubulated -;
— ածել cf. Եղջերցեմ;
to puff one's self up with pride;
to threaten, to menace;
— ամբառնալ, բարձացուցանել զ—ս, համբառնալ ի բարձունս զ—ս, բարձրանալ եղջեր ամբարտաւանութեան, to lift up the horns, to become insolent, arrogant, proud, tyrannical;
to raise one's crest, to rebel;
փշրել զ—, խորտակել զ— ամբարտաւանութեան, to break the horns, to humble, to humiliate, to break down, to lower the pride;
— փրկութեան իմոյ, horn of my salvation;
reliance, support, strength, prop;
բարձր եղիցի — արդարոյ, the just small shall lift up his head;
the righteous shall be exalted.

• (հնագոյն ձևն է ԵՂՋԵՒՐ), բ ջ. (-ջեր, -ջերէ, -ջերով, -ջերաւ, -ջերբ, -ջե-րաց, -ջերց, յետնաբար՝ -ջերիւ, -ջիւրիւ, -ջիւրով ևն) «կոտոշ, պոզ» ՍԳր. Փարպ.. «եղջիւրէ սրուակ, շիշ. 2. մի տեսակ ան-կիւնազարդ, 3. ուժ, զօրութիւն, յանձնապաս-տանութիւն (եբրայական ոճով). 4. այծեղջիւր պտուղը, տճկ. քէչի պույնուզի» ՍԳր., որիզ՝ եղջերու (մասնիկի համար հմմտ. մեղու. կազ-մութեան համար հմմտ. լտ. cervos, հպրուս. cagingis, հբգ. hiruz, գերմ. hirsch ոռռն» բոլոր նշանակում են «եղջերու». ռաւր ստռ. գաբանօրէն «եղջիւրաւոր», համեմատ այն սովորութեան, որով վայրենիները իրենց ա-նառուննեռին բուն անունով չէին կոչում. տռե՛ս MSL, 18, 262) «արու եղն» ՍԳր., եղջե-րաւոր Դան. ը. 6, եղջերեայ ՍԳր., եղջերիկ «պնդերես, եղջիւրի պէս պինդ երեսով» Եզեկ բ. 4, «մի տեսակ օձ» Նչ. եզեկ., եղջերուա-քաղ «քիմեռ, chimaera, եղջերուից և քաղ (այծ) անասունից կազմուած խառնուրդ» Սահմ., եղջերցել «խեթկել, հարու տալ» Փիլ, այլաբ., միեղջերու ՍԳր., բոլորն էլ կազ-մուած են եղջեր-բունով. իսկ եղջիւր ձևը ե-րևան է գալիս միայն բառավերջում. ինչ. մահիկեղջիւր Վեցօր. Շիր. 51, 53, ոնգեղջիւր խոր. աշխ. Վանակ. հց., այծեղջիւր Շիր Փիլ. ել., միեղջիւր Լմբ. պտրգ. բայց լետին հեղինակները շատ անգամ բարդութեանց առաջին մասումն էլ դնում են. ինչ. եղջիւրա-ար, եղջիւրաբոյս, եղջիւրահանդիպեալ ևն որոնք խորթ ձևեր են ոսկեդարեան ճաշակի համար։ Պարզ ձեռագրական սխալ է եղջենի փխ. եղջերենի Եղիշ. երէց, որ յիշում են ՆՀԲ, ՋԲ և ԱԲ,


Եղտիւր (տերաց)

cf. Աղտիւր.

• յն. αρδν «թրջել, ոռոգել» ե սանս. ar-drá-«խոնաւ, թարմ» բառերին, իբր թե եղտևր<*երտեր <*erdevr, որ կարելի է համեմատել ἀρδω ձևի հետ։ Հիւբշ. էջ 415 ընդունում է կասկածով և մտածուձ 4, որ հյ. եղտիւր բառի մէջ ե կարող է n-ի պատճառով աւելացուած լինել, ո-րով արմատը կլինի *ղտևր <*րտևր < *drevr (հմմտ. աղբիւր <*bhrevr) և արանով հեռանում է ἅρδω ձևից։ Երբ բառը ունինք թէ՛ եղտիւր և թէ՛ աղտիւր ձևով՝ անտարակոյս է, որ ե յաւելուած է։ Scheftelowitz, BВ, 29, 28 աղտ բառից Petersson, KZ, 47, 250-252 մերժե-լով Bugge-ի մեկնութիւնը՝ կցում է յն. πλάδος «թացութիւն», πλαδαρίς «խո-նաւ, թաց» բառերին, իբրև հնխ. *pld-որից աղտ «կեղտ» և -իւր մասնիկով աղտիւր կամ եղտիւր։


Զկեռ

s.

medlar;
medlar-tree.

• (գրուած նաև ըզկեռ, սգեռ, սկեռ, զղեռ, զղեար) «մի տեսակ պտուղ է. մուշմու-լա, mespilus, néfle» Գաղիան. Տաթև. ձմ. ձդ.-արևմտեան գրականը վերի ձեւերից ըն-դունում է ղղեար, արևելեան գրականը՝ զկեռ, որ և գաւառականների ցոյց տուած ձևն է։


Զոհ (ից)

s.

victim, sacrifice, immolation, host;
— ողջակէզ, holocaust;
— մատուցանել, to make a sacrifice;
— առնել (զոք), to kill.

• -Պհլ. zōhr «զոհ» բառից. այս բառը ա-ւանդուած է իրանեան գրականութեան մէջ «օրհնեալ ջուր» նշանակութեամբ. այսպէտ նաև պազենդ. zōr «օրհնեալ ջուր», զնդ. ❇ ︎ zaoϑrā-«զոհաբերութեան հա-մար պատրաստուած ըմպելիքը», հառս zau ϑrā-. բայց սրանց բուն ժողովրդական նշանակութիւնը պիտի լինի «զոհ» (հմմտ. սանս. hōtrá-«զոհ, զոհաբերութիւն»), որ յետոյ զրադաշտական կամ պարսկական դե-նի մէջ ստացաւ վերի նշանակութիւնը։ Իրա-նեան բառերի արմատն է հնխ. gheu-, որից ունինք բնիկ հյ. ձօն և ձև (ավելի ընդարձակ տե՛ս այս բառերի տակ)։ Իրանեանից են փոխառեալ նոյնպէս ասոր. ❇ zauϑrā «դևերին ձօնուած հաց», վրաց. ზორვა զորվա «զոհ, զոհաբերութիւն, զոհել», საზორავο նազորավի, საზორაველი սազորավելի «ռո-հական, բագին, կռատուն, խորան, սեղան»։ -Հիւբշ. 151։


Զուարակ (աց)

s. ast.

bullock, steer;
ox;
bull;
Taurus, the Bull.

• ՆՀԲ լծ. եբր. ֆար, դօր, հյ. դուար, վրաց. զուարակի։ Böttich. Rudimenta 32 և Arica 51 ասոր. ezwarax և յն-ζὄμβρος (չունին Bailly և Sophocles)։ Lag. Ges. Abhd. 12 միայն ասորի ձևը։ Lag. Arm. Stud. § 796 մերժում է լն. ձևը։ Հիւնք. աւազ բառից։ Բ. Խալա-թեանց ՀԱ 1908, 87 իբր սեմական բառ հմմտ. եբր և արաբ. [arabic word] ϑavr «եզն»։


Զօր (ու, աց)

s.

army, host, soldiery, militia, soldiers, forces, troops;
հետեւակ —ք, infantry, foot-soldier;
— առնել, հատանել, cf. Զօրաժողով լինել;
ընտիր ընտիր —ուց, the flower of the troops, the best troops in an army;
— ծանր, սաուար, բազմաձեռն, great army, numerous troops, overwhelming forces;
քաջակիրթ, պատերազմափորձ, մարզիկ —, disciplined, experienced, troops inured to war;
—ք երկնից, երկնաւոր —ք, the host of angels;
—, strength, vigour, force;
մինչդեռ —ն եւ սգիքն անդէն կային, and still breathing, giving signs of life.

• = Իրանեան փոխառութիւն է հմմտ. զնդ. ❇ zavarə «ուժ, զօրութիւն», հպոս. *zayar-? պհլ. պազենդ. [other alphabet] zōr «ուժ, զօ-րութիւն», պրս. [arabic word] zōr «ուժ, զօրութիւն, կարողութիւն, բռնութիւն», zōrāvar «ուժեղ. զօրաւոր»։ Այս բառի բուն ծագումը անյայտ է. բայց հմմտ. զնդ. zavah «ոյժ, զօրութիւն», ինչ. zavarə aojasča «զորութիւն և ուժ» (Horn § 674 bis և Bartholomae 1689)։-Մեր բառը ենթադրում է *zawr ձևը, որ գըտ-նըւում է հին պրս. *zavar-և պհլ. zor ձևերի միջև։ -Իրանեան բառը փոխառութեամբ տարածուած է նաև Հնդկաստան, Կովևաս և մինչև Բալքանները. օր. քրդ. աֆղան. բե-լուճ. zor «ուժ, զօրութիւն», զազա zor «ու-ժեղ», հինդուստ. zor «ուժ, կորով, կարողու-թիւն», zorawur «զօրաւոր», գնչ. zor «ուժ կարողութիւն», zoralo «զօրաւոր», ուտ. զօր «ուժ», թուշ. ზორა զօրա «զօրաւոր», արևել թրք. կամ չաղաթայ. zor «ուժ, բռնութիւն, զօրեղ, զօրաւոր», zorlamaq «ստիպել, մի բան բռնի անել, բռնադատել», օսմ. zor «ռժուառ. ոռնութիւն», zorlu «բռնի, խիստ», բուլգար, zor, ալբան. čorre, corro, միջին ռում. zore. նյն. čοε, Հόρι, արաբ. [arabic word] τur «ուժ, բռնութիւն, խելք, իմաստութիւն» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 881)։-Հիւբշ. 152։


Զամբիղ

s.

basket;
— մի, a — full;
— զգեստուց, գործոյ, պտղոյ, հացի, clothes-basket;
— գործոյ, work-basket;
— պտղոյ, basket of fruit;
— հացի, bread-basket.

• (ի, ո հլ. ըստ ՆՀԲ. բայց առանց վկայութեան) «ուռև-պրտուէ կամ արմաւենու տերևներից հիւ-սուած կողով» ՍԳր. Վրք. հց. Երզն. մտթ. գրուած է նաև զամբեղ, զամբիլ։ Նոր ոռա-կանում ընդունուած է միայն զամբիւղ ձև»։ Նոյն բառից է նաև զամբիւղ ծաղիկ «մի տօ-սակ ծաղիկ. թրք. զէմպիլ չիչէյի» Սալաձ (ըստ Նորայր, Բանաս. 1901, 109)


Զանգակ (աց)

s.

bell;
clock bell;
handbell, small bell hung on the neck of cattle;
— ելեքտրական, electric chimes;
— բուսոց, bell-glass;
— կանթեղի, lamp-glass, glass-globe, glass-shade;
գանգիւն —ի, stroke of a bell;
ձուլիչ —աց, bell-founder;
չուան —ի, bell-rope, bell-pull;
— հարկանել, to ring the bell;
— վասն ննջեցելոց, to toll for the dead;
հնչէին —ք պատարագի, the bells were ringing for church.

• = Պհլ. *zang ձևից, որ աւանդուած չէ. բայց նոյնն են հաստատում պրս. [arabic word] ︎ zang,) [arabic word] ︎ zangala, zangula, [arabic word] zangul, [arabic word] zangūla, [arabic word] zangulāla «զանգակ, բո-ժոժ, փոքր զանգակ». սրանցից փոխառեալ ևն նաև ասոր. ❇ zaggā «զանգակ», [syriac word] . zangā «հնչիւն», քրդ. zenk, zengil, zangei, zangil «բոժոժ», zengeluk «կոկորդ, կոկոր-դի ոսկոր» (հմմտ. վերը զանկիկ «մակալե-զու»), ուտ. զmնգ, օսս. žangarak մռառ ზანგალაკი զանգալակի «բոժոժ» ևն։-Հիւբշ. 149։


Զատ

adj. adv. prep.

isolated, separate;
apart, aside;
except;
— ի —, different, various;
diversely.

• ԳՒՌ.-Սլմ. Վն. զատ «հեռու», Ոզմ. զատ «հեռու», զատիլ «զատել», Մկ. զատն «հե-ռու», Մրղ. զmտէլ, Պլ. Ռ. Սեբ. զադ, զադէլ, Խրբ. Տիգ. զmդ, Ասլ. զադ, զա*, զադէ՝լ, Զթ. իզօդ, իզոդ, իզադիլ, Հճ. զօդ, իզօդ։ Նոր բա-հեր են՝ զատանց, զատամանց, զատու, զա-տուց, զատանալ, զատացնել, սատնեզատ, զատուիլ, զատտուն։-Բառս շատերի մօտ կորած է՝ փոխարէն գործածուելով ջոկ (Երև. Ախց.), դուրս (Սչ.)։


Զատիկ (տկի)

s.

Easter;
— Հրէից, the Passover;
գառն զատիկ, paschal lamb;
խթումն զատիկ, Easter Eve.

• զատուելու ժամանակ էր պատահում, որով և պատշաճապէս զուգորդուեց Հրէից պասեքին։ Մուշեղ եպս. (Գաւառի տարեցոյցը, 1911, էջ 55) հնդ. Սատի աստուծոյ և հյ. ազատ բառի հետ։ Հ. Ն, Անդրիկեան, Բազմ. 1907, 107 բուն նշա-նակութիւնը դնում է «զոհի անասուն» և կցում է գւռ. զատ «կերակուր» բառին։


Զերծ

adj. s.

exempt, frauk, free;
safe, sure;
deliverance, safety;
— առնել, cf. Զերծանեմ;
— կալ, լինել;
to be secure from, sheltered from, exempt from;
— կացուցանել, to shelter, to secure, to screen;
to exempt, to free, to dispense from.

• = Բնիկ հայ բառ. կազմուած է զ մասնի-կով՝ *երծ արմատից, որ հայերէնի մէջ պարզ ձևով գործածուած չէ. հմմտ. սանս. [other alphabet] srǰ, [other alphabet] sarǰ «արձակել, ազատել, ձեռքից բաց թողնել, նետել, դուրս գցել, թափել» զնդ. harəz «արձակել, թողնել», պհլ. hirz, պրս. [arabic word] hištan «արձակել». բոլորի արմատն է հնխ. serg', srg'. իրանեաններից փոխառութեամբ նոյն արմատից ունինք նաև հյ. արձակ և ապա-հարզան բառերը, որ տես առանձին։-Հիւբշ. 446։

• Առաջին անգամ ուղիղ մեկնեց Lag. IIroesch. 381՝ համեմատելով սանս. sr) և զնդ. uz-harez ձեւերի հետ։ Մորթ-ման, ZDMG, 26, էջ 517 բևեռ. is-zari համարում է «զոհ զերծանելոյ», այսին-քըն «հաշտութեան»։ Տէրվ. Լեզու, 1887, 18 զգերծուլ կամ զքերծուլ ձևից է հա-նում։ Հիւնք. գերծուլ բայից։ Տե՛ս նաև արձակել բառի տակ։ Pokorny, 2, 508 դնում է հնխ. selg'-, որի ժառանգներն է համարում սանս. srǰ-, զնդ. harəz «արձակել» ձևերից դուրս նաև հիռլ. selg «որս», մբգ. selken «կաթկթիլ», անգլսք. šolcen «ծոյլ, հեղգ» ևն։ Մերժում է հյ. զերծ բառի համեմատութիւնը։-Եթէ արմատը դրուի selg-, բնականաբար կարելի չէ այլ ևս կցել հյ. զերծ (ր-ի պատճառաւ՝ փոխանակ ղ)։ Բայց ի՞նչ կապ կայ «արձակել» և «որս» կամ «ծոյլ» բառերի միջև։ Պէտք է բաժանել կելտական և գերմանական խմբերը ա-րիականից, որ միանալով հայերէնի


Երահիկ

cf. Երահ.

• ՆՀԲ պրս. ֆերահ, ֆէրախ։ Փորթուգալ փաշա, Եղիշէ, 315 արաբ. [arabic word] rahī «անդորր, խաղաղ (կեանք), շարունակ կերպով տրուած (պարէն)»։ Պատահա-կան նմանութիւն ունի արաբ. [arabic word] rah «ուրախութիւն» (Будaговъ, 1, 586)։ Ա-կինեան, Եղիշ. վրդ. Ա. 237 կարդում է երանիկ և հասկանում է «իրանցի»! Այս ռէաքում ի՛նչ միտք ունի ասել «Առա-տաձեռն պարգևօք երահիկք լինէին ի նանի»։


Երամ (ից)

s. adj. adv.

troop, flock;
assembly, company;
gathered, assembled;
— —, in several troops, in company;
— թռչնոց, flight;
— հօտից, անգեայց, flock, herd.

• (ի, ի-ա, ո հլ. բոլորն էլ յետին, ասկեդարեան հոլովումը պիտի լինէր ի-ա?) «բազմութիւն, խումբ (մարդոց, կենդանինե-րի, ձկների ևն)» Ագաթ. Եւս. պտմ., որից՝ ե-րամ երամ «խմբերով, խումբ խումբ» Գ. մակ. զ. 12. Վեցօր. 139, երամական «իշխանի հե-տևորդները, շքախումբ» Գոր. և շմ. էջ 52. ևփո. վկ. արև. 187, երամակ «անասունների խումբ». ՍԳր. (գրուած է արամակ Տիմսթ. կուղ, էջ 286 և Կնիք հաւ. 172, երմակ Մխ. ռտ.), երամովին «խմբով» Ես. և. 8=երա-մաւին Կոչ. 425, երամանալ «հաւաքուի,, խմբուիլ» Ագաթ., երամախմբեալ (չունի ՆՀԲ) Պարականոն շար. էջ 113, խոզերամակ Շ. հրեշտ., ուղտերամակ ՍԳր., երամակից Վեցօր. 163, ազատերամ Պիտ., բազմերամ Լմբ. սղ., մանրերամ Վեց. 141, շներամն Մագ. թղ. 165, խուռներամ Նար. տաղ. ծն. Տաղ., համերամ Ճառընտ. -ոտանաւորների համար յատկապէս սղուած մի ձև է րամ, ի հլ. «երամ, խումբ» Գնձ. Շար. ժմ. 46, որից էլ՝ րամայն «երամովին» Տաղ. յհ. եղբ. հեթ., րամապետ, րապետ «երամապետ» Գնձ. Շնորհ. տաղ., րամել «հաւաքել» Շնորհ. յիշ. Տաղ. Շար., րամօրէն Շնորհ. տաղ., րամեալ «ժողովուած» Շար։-Նոյն բարն է նաև ռււմ (ոամիկ), որի վրայ տե՛ս առանձին։-Բոլո-րովին նոր առում ունի երամակ «ոջիլ», որ մէկ անգամ գտնում են գործածուած Նար. 127 «Անիծք անկերպաւորք և երամակք ո-մանք քրտնածինք զազրաթորմիք կսկծեցու-զիչք և մարմաջողականք». որի անցման աս-տիճանն էլ ներկայացնում է Սեկունդու (հրտր. Տաշեան, Մատեն. մանը ուսումն. Ա. էջ 233) «Քանզի ի նոսա զեռունք խառան և ի քեզ ճճիք և երամակք ոջլաց»։ (Բառիս աւս առման մասին տե՛ս իմ Հայ. նոր բառեր հին մատեն. Ա. էջ 147 և Բ. էջ 288)։

• ԴԻՌ.--Վն. էրամ «մարդոց խումբ, ժողո-վըրդի բազմութիւնը», Մկ. էրամ «թռչուննե-րի երամ», Ալշ. ազգ ու էրամ «ամբողջ գեր-դաստանը». Եւդ. Ննխ. Սեբ. էրամ «գերեզ-մանատան մէջ իւրաքանչիւր ընտանիքի մեռելներին յատկացուած թաղամաս, թաղ», Ննխ. էրամէ դուս «տարօրինակ», Ղրբ. ըրա՛-մակ ըղնել «մարդու կարգ անցնիլ, կարգի մտնել»։


Երիվար (աց)

s.

horse, palfrey;
saddle or riding-horse;
— քաջնթաց, pad, ambling nag, stead;
cf. Ձի.

• Ինճիճեան, Հնախօս. Գ. 20 և Capel. letti Armenia, թրգմ. Արշլ. արրտ. 1842, թիւ 108 «յերի վարօղ, կռնակը առնող տանող»։ ՆՀԲ պրս. [arabic word] rahvār «քա-օընթաց ձի»։ Klaproth, Mémoires, I, 437 սանս. arwa «արագ»։ Diefenbach, Berl. Jahrb. 1843, էջ 446 պրս. iswar (?)։ Windisch. 19 սանս. arvan, զնդ. aurvataspa։-Gosche, 48 զնդ. aurvat «ընթացիկ», սանս. arb, զնդ. āurv, պրս. rav, raftan «երթալ»։ Bötticher, ZDMG, 1850, 354 և Arica, 65, 63 ասոր. arvan, սանս. arvan։-ǰusti, Zendsp. 5 զնդ. aurva )t «արագ»։ Մորթման, ZDAG, 26, 591 բևեռ. iruiriagan։ Հիւնք. =ՆՀԲ. Patrubány. SA, 1, 209 սանս. arvr «արագ», բայց ազդուած հյ. երիս (3) բառից. իսկ MSL, 15, 136 հնխ. rêip արմատից՝ ար մասնիկով. հմմտ. ւն. ἐιείπω «տապալել»։ (Այս անմիտ ստու-գաբանութիւնը կրկնում է դժբախտաբար Walde, 654 և կցում լտ. ripa «եզերք» բառին)։ Մառ, Cpeд. nеpедвиж. 22 յն. elefas «փիղ» բառի հետ։


Երիտասարդ (աց)

s.

young man, young gentleman;
թէ գոյր —ի գիտութիւն եւ ծերոյն զօրութիւն, if young folks had experience, and old ones strength.

• , ի-ա հլ. «պատանիի և չա-փահասի մէջտեղը» ՍԳր., որից՝ երիտասար-ոական Բ. տիմ. բ. 22, երտասարդանալ Յոբ. լգ. 25, երտասարդանոց Բ. մակ. դ. 12, երիտասարդուհի Խոր. Պղատ. օրին. ևն։

• = Պհլ. *rētaksard «երիտասարդական տարիքով» բառից, որ գրականութեան մէջ աւանդուած չէ. կազմուած է պհլ. retak «ե-իիտասարդ, պատանի» և sard «տարի» բա-ռերից, որոնք գործածուած են պահլաւական գրականութեան մէջ և որոնց հետ նոյն են պազենդ. rēdak «տղայ, պատանի», պրս. [arabic word] ︎ rēdak «անմօրուս երիտասարդ» և զնդ. sarəda-, պրս. [arabic word] sal «տարի»։-Հիւբշ. 148։


Երիւար

cf. Երիվար.

• Ինճիճեան, Հնախօս. Գ. 20 և Capel. letti Armenia, թրգմ. Արշլ. արրտ. 1842, թիւ 108 «յերի վարօղ, կռնակը առնող տանող»։ ՆՀԲ պրս. [arabic word] rahvār «քա-օընթաց ձի»։ Klaproth, Mémoires, I, 437 սանս. arwa «արագ»։ Diefenbach, Berl. Jahrb. 1843, էջ 446 պրս. iswar (?)։ Windisch. 19 սանս. arvan, զնդ. aurvataspa։-Gosche, 48 զնդ. aurvat «ընթացիկ», սանս. arb, զնդ. āurv, պրս. rav, raftan «երթալ»։ Bötticher, ZDMG, 1850, 354 և Arica, 65, 63 ասոր. arvan, սանս. arvan։-ǰusti, Zendsp. 5 զնդ. aurva )t «արագ»։ Մորթման, ZDAG, 26, 591 բևեռ. iruiriagan։ Հիւնք. =ՆՀԲ. Patrubány. SA, 1, 209 սանս. arvr «արագ», բայց ազդուած հյ. երիս (3) բառից. իսկ MSL, 15, 136 հնխ. rêip արմատից՝ ար մասնիկով. հմմտ. ւն. ἐιείπω «տապալել»։ (Այս անմիտ ստու-գաբանութիւնը կրկնում է դժբախտաբար Walde, 654 և կցում լտ. ripa «եզերք» բառին)։ Մառ, Cpeд. nеpедвиж. 22 յն. elefas «փիղ» բառի հետ։


Երկ (ոց)

s.

work, labour;
endeavour;
pain, trouble, toil;
—ս արկանել, to strive hard, to make an effort to, to tire one's self;
to endeavour, to try, cf. Ճգնեմ, cf. Վաստակեմ, cf. Ջանամ.

• ՆՀԲ լծ. յն. ἔ́ργον «գործ» և պրս. (ի. մա՛ արաբ.) [arabic word] 'araq «քրտինք»։-Windisch. 8, 29 յն. ἐογνν։ (Յոյն բա-ռիս նմանութիւնը պատահական է. իբ-րև փոխառեալ պիտի տար *երգոն կամ առառաւելն *երգ, իսկ իբրև բնիկ՝ տա-լիս է գործ. տե՛ս այս բառը)։ Bugge, Btrg. 15 սանս. gurù-«ծանր», յն. βα-*erv, *gerv նախաձևից, ինչպէս ունինք երկան դութիւն» ևն ընտանիքի հետ։


Երկաթ (ոյ)

s.

iron;
iron weapon, sword, razor, nail;
— կակուխ, soft, malleable iron;
— գիւրայերձ, red-short iron, hot-short iron, red shear or sear iron;
— կալուանացեալ, galvanized iron;
— կռանահար, forged, tilted, bar, or malleable iron;
— հայելական, specular, oligist iron, iron ore;
— հրաբեր, pyrophoric iron;
— սպիտակ կամ թանագ, plate, white iron, tinned iron plate, tin, tin plate;
—ք, irons, chains, fetters, gyves;
— հնոտի, old iron;
կոտորք —ոյ, grape shot;
սայր —ոյ, tag;
վաճառական —, smith, blacksmith;
պատել —ով, to bind or mount with iron;
բազմախողխող —, sharp;
—ի դար, iron age;
կռանել զ— մինչ տարաշէկն է, to beat the iron while it is hot.

• [hebrew word] həsina, արաբ. [arabic word] xasin, ա-սուր. hassinu, ասոր. hassīnu, եթովպ. hasīn «երկաթ, սուր ևն». նաև նախա-ձայնի անկումով կայէն արմատը, ա-րաբ. [arabic word] qān «դարբնել», [arabic word] qayn «դարբին». եբր. [hebrew word] rq՝ «ծեծել, տրո. րել, ճզմել», [hebrew word] rāqī'a «երկնա-կամար», որով նաև հյ. երկինք, լազ. երկինաչխա «երեքշաբթի (օր երկնից)». Մառ չի ընդունում սրանց կցել հյ. სր-կաթ բառը, այլ հանում է *շկաթ ձևիզ. հմմտ. սվան. լիւշկադի «դարբնել», կա-դա «կացին», լազ. ճկադ «գամել». ևն։ -Oštir, Btrg. alarod. 22 հյ. երկաթ կցում է տաբասսարան roghel բառի հետ։-lpsen IF 39(1921), 235 երկաթ և արծաթ համարում է փոքր-ասիական ծագումից։

• ՓՈԽ.-Հայերէն խաչերկաթ «թոնիրի բե-րանը դրուած խաչաձև երկաթը» գւռ. բառից փոխառեալ են Կեսարիոյ թրք. և յն. xecirget, Եւդ. թրք. գւռ. [arabic word] xäcurget, արաբ. գւռ. Սղերդի xačərget նոյն նշ. (տե՛ս Բիւր. 1898, 712, 1899, 116 և Յուշարձան, 330ա)։ Հայերէնից են նոյնպէս ռուս. кoчeprá «փու-ռի կամ հնոցի կրակը խառնելու երկաթեայ ևեռ». ուկր. kocérha, kucurha, լեհ. koczar-ga, գւռ. koczerka, kaczerka, koczerga, koc-zerha, koszor, kosior և Սպիտակ ռուսևտէնի միջոցով լիթ. kaczárga նոյն նշ.-այս բա-ռերի ծագումը Berneker, Slawisches ety-mologisches Wörterbuch, էջ 536 համարում է մութ և թերևս օտար փոխառութիւն։ Փո-խատուն է հայերէնը կա՛մ ուղղակի և կա՛մ թերևս թաթարների միջոցով։ Յատկապէս նը-կատելի է որ հյ. բառի կ ձայնը վերոյիշեալ-ների մէջ ներկայանում է թէ՛ k և թէ նորա-գոյն (արևմտեան) g հնշումով։ -Արդեօք հայերէնի՞ց է առնուած նաև կապադովկ. յս. ngáthi «հալոցից դուրս եկած մաքուր փայ-լուն երկաթ» (որ թուրքերը polát են կոչում և որից պատրաստում են հրահան, դանակ, սուր ևն). Kαρο-ίδης, Γλωτν. συγϰρ. էջ 199-200 սրա աւելի հին ձևը համարում է *αγϰάϑι և հանում է սանս. anյ «փայլիլ» արմատից։


Երկիր (կրի)

s. adj. adv.

earth, globe;
ground, land, territory, soil, district, department, jurisdiction;
land, country, province, region, climate;
the world;
the earth;
յ— անկանել, խոնարհիլ, to prostrate one's self;
— ծննդեան, birthplace;
յ— կործանել (դիաթաւալ), to strike dead on the spot;
յ— օտար, in a foreign land;
թնդայր — յընթացս մեր, the ground shook beneath our feet;
-! -! land! land! — աւետեաց, the Holy Land. second;
secondly, in the second place.

• 319 պհլ. zamik. պրս. zamin հոմանիշ-ների հետ։ Bugge, Btrg. 14 *erweri-նախաձևից. հմմտ. յն. ἀrουρα «արտ. հաշտ», լտ. arvum, հլտ. arvae'= Fick II 41 կիմր. erw, հբգ. ero «եր-կիր», որ մերժում է Հիւբշ. 445։ Հիւնք. երևունք բառից։ Scheftelowitz, տե՛ս երկին։ Ենսէն, ՀԱ, 1904, 184 հաթ. rkatr. Pedersen, Նպաստ, 5 սանս. uryara ձե-վի հետ։ Patrubány, ՀԱ, 1908, 85 երկ--+կիր, ընդունելով կր(կ)<հնխ. perg «հարուած» (տե՛ս հար, որոտ), իսկ կիր «կրել, ընդունել». որով երկիր լինում է «որոտն ընդունող», ինչպէս երկինք «ո-րոտացող»։ Յ. Գ. Մ., Պտմ. գրակ. 15 եբր. ուիքրա։ Karst, Յուշառձան. 405 բառիս երկրորդ մասը համարում է սու-մեր. kur «երկիր, լեռ». բայց էջ 112՝ թթր. er, jer «երկիր» և kara «ցամաք». վերջի մասը փոփոխուելով երկին բառի համեմատ։ Կիմր. erw, հբդ. ero «եր-կիր», յն. ἐ ας, գոթ. airda, հհիւս. iorδ միռլ. ert «երկիր» համեմատութիւննև-րը, որ առաջարկել էր Fick, 2-րդ, 41 և որ մերժում է Հիւբշ. 445, նորից է որ-նում Pedersen, KZ, 38, 197 (կազ-մուած *երկ-<հնխ. *erw-ձևից՝ նմա-նութեամբ կրկին բառի)։ Կրկնում են Pokorny, 1, 142 և 79 հնխ. er-«երկիր» ձևի տակ, Boisacq, 270, ինչպէս նաև Müller. Vergl. ind.-sem. Vörtb 1911, էջ 68։ Վերջինս հնխ. er աճաևա-նով ert (>գերմ. Erde), կցում է սեմ. >արաբ. 'arda «երկիր» բառին։


Երմոս

cf. Եռմոս.

• օնդունում են ոմանք։ Մառ, Яз. и лит. 1, 244 վրաց. ese «սա», ափխազ. sa «ես» ևն։


Երշիկ (շկի)

s.

sausage.

• «աղած, պղպեղով ու զանազան համեմներով համեմած և ոչխարի աղիքների մէջ լցրած ու չորացրած ծեծած միս. տճկ. սունուք ռուս. anмянrкay кoлGaca (որ է «հայկական երշիկ»). հնից աւանդուած չէ, բայց այս ձևով գործածական է արևմտեան գրական հայերէնի մէջ։


Դիրտ

cf. Մրուր.

• «մրուր», ունին միայն ՀՀԲ, ՋԲ և ՓԲ, յիշում է Բառ. երեմ. էջ 217՝ մրուր բա-ռի բացատրութեան մէջ. աւելի հնից գտնում եմ՝ ղուրտ Հայել. էջ 20, տուրտին Վստկ. 16, 19, 29, 30, 44, դրտին Ադամ. 115, 137, 207, 265։-Նըրայր, Բառ. ֆրանս. (տե՛ս lie ռա-ռի տակ) յիշում է դրուրտ և դուրտին ձևերը. արդի արևմտեան գրականում ընդունուած է ղիրտ ձևով։

• -Պոս. [arabic word] durd, տաճկական աբտասա-նութեամբ durd «մրուր», որից փոխառեալ ևն նաև արաբ. [arabic word] durdī, թրք. [arabic word] tortə, tortu «մրուր, դիրտ», վրաց. დურდო դուրդո «ջրի երեսի կեղտը», ն. ասոր. durt' «դիրտ. մրուր», արևել. թրք. [arabic word] torta «հալած կարագի տակուցքը», քրդ. torte «դիրտ»։-Հիւբշ. 264։

• ԳՒՌ.-Մշ. դուրդ, Երև. դուռդ, Ղրբ. դիւոդ, Ագլ. դըռդ, դըռդի՛ (-պրս. [arabic word] durdī ձևից), Ջղ. դիրղ. նոր բառ է ղիրղահամ։


Դղորդ

s.

shivering, shudder, horrour.

• «սարսիլը, ցնցում, շարժիլը» Փարպ. Իսիւք. յոբ. 122. գրուած նաև դղուրդ Մար-թին. սեռ., դղրդի (ինչ. ձայն դղրղի «դղրդոցի ձայն») Զենոբ. էջ 32, որից՝ դղորղել կամ դղրղել «ցնցել, սարսել, սասանեցնել, վա-խեցնել, թնդացնել» Ոսկ. ես. և մ. ա. 7. Մտթ իա. 10, դղրդալ «թնդալ» Գնձ. Ճառընտ-ղղորդեցուցանել Ճառընտ. կամ դղրդեցուցա-նել Դատ. ը. 12, դղորդումն «երկրաշարժ» (այս նշանակութիւնը չունին բառարանները, Լաբուբ. 21, 27 (Վասն մեծի դղորդմանն՝ որ եղև ի ժամու խաչելութեանն նորա. Ահագին դղորդմունքն որ եղեն յայնմ ժամու), «սար-սիլը» Եղիշ. դտ. Փարպ., դղրդիւն Եւս. քը. անդղորդելի կամ անդղրդելի Նար., ուռնա-դըղորդ ԱԲ։ Նոր բառեր են՝ մեծադղորդ, ա-հագնադղորդ։


Դմակ (աց)

s.

tail of a sheep.

• = Պհլ. *dumak հոմանիշից. այս ձևը աւանդուած չէ իրանեան գրականութեան մէջ, բայց կան նրա բազմաթիւ ցեղակից-ները, ինչ. զնդ. duma-, պհլ. dum, dumb, dumbak, dunbak, dunb, պրս. ❇ dum, dumm, [arabic word] dunb, [arabic word] dunba, [arabic word] dunbāl., բելուճ. dunbag, քրդ. dunk, duw. աֆղան. lam, մինջ. ləm, օսս. dumág, də-mag «դմակ» (Horn, § 573)։ Իրանեան բառերի նախաձևն է ըստ Bartholomae, Stud. II. 101 *dhumbhma-։ Իրանեանից փոխառեալ են նաև ասոր. [syriac word] ︎ dunbā «պոչ», վրաց. დუმა դումա «դմակի իւղ», დუმი դումի «դմակաւոր ոչխար»։ Pokorny, 1, 816 իրանեան ձևերից է կզում հբգ. zumpfo, մբգ. zumpi «առնի». նախաձևը դնում է հնխ. dumb-(կամ dumbh-?) «առ-նի, պոչ» և թերևս նախապէս «գաւազան, վարոց»։-Հիւբշ. 144։


Դնդեր (աց)

s.

muscle.

• ՆՀԲ յն. ἔντερϰ «ընդերք, ներքինք»։ Պատահական նմանութիւն ունին սանս. tantri «աղեղի լար», dindira «լոք ձկան ոսկորը»։-ՓԲ բառիս եզակին դնում է դունդր։


Դողդոչ

cf. Դողդոջ.

• «երերոն. տա-տանոր. ռողդղացող» Սարգ. ա. պ. ժա. Ճա-ռընտ., որից՝ դողղոջել Եփր. ծն. Ոսկ. յհ., դողղոջալ Լմբ. ժող. Ճառընտ., դողդոջոտ Ոսև. ես. Եփր. եբր. 229, դողդոջուն Ոսկ. յհ. ա. 1, 2, ղողդոջումն Վրդն. սղ. բոլորն էլ գրուած են թէ՛ ջ-ով և թէ՛ չ-ով, իսկ արդի գրական լեզուն (թէ՛ արևելեան և թէ՛ արևմը-տեան բարբառը) ընդունած է միայն ջ-ով գրութիւնը, որ հնագոյնն է. հմմտ. բողբոջ։


Նեպակ

cf. Նեպուկ.

• , ի-ա հլ. «մի տեսակ հարկ» Օր-բել. հրտր. Էմ. էջ 149 և 159. («Տայ ի ձեռս նորա զԱրծիւ գիւղ և զբերդկաներիչ... ա-զատ յամենայն աշխարհական հարկաց և և նեպակաց. Առաք զԲեխ իւր սահմանովն և արքունի նեպակովն և տուաք զԱրուքս իւր սահմանովն և արքունի նեպակովն, որ էր երկու տասան դրամ»).-տե՛ս նաև Այտրն. ևան. Քնն. քերակ. 143։-Նեպակ բառը գրե-թէ նոյնպիսի իմաստով. գործածուած եմ գտնում նաև մէկ անգամ Թովմա Արծրու-նու պատմութեան մէջ (հրտր. Պատկ. էջ 27). «Եկեալ երեկոյին խնդալից (Որմիզդ)՝ ակն ունէր առլնուլ կերակրովն. եգիտ ապա-կանեալ և գիշակեր, զի մողէսք և կովիդայք, քարաթաթօշք և բնդռունք ի վերայ եկեալ կերան զորս նորա (նրա որսացածը)։ Արդ յայսմհետէ ըստ նեպուկի գեաղջն կապճա-համար ժժակք յամենայն ի դուռն արքունի ի սատակումն եկեսցեն. զի սոքա վնասա-կարք առ աստուծոյն եղեն»։ -Խնդրական բառի համար Պատկ. գրում է թէ հին օրի-նակն ունէր նեպակի. Պօլսոյ տիպը՝ էջ 26 ունի նեպուկի. ՆՀԲ-ի օրինակն ևս ունի նե-պակի, թէև մի քիչ տարբեր ձևով. «Մողէղք և կովիդեայք և բնդռունք, ըստ նեպակի գեղջն կապճահամար ժժակք» (տե՛ս նեպակ բառի տակ)։ ՆՀԲ այս բառը նոյն է համա-րում հյ. նեպուկ բառի հետ, որ նշանակում է «բազմոտանի մի ճճի» և Արծրունու հատ-ուածի մէջ բոլորովին անյարմար է։ Նախ պէտք է ընդունիլ այստեղ նեպակ ձևը, որի ճիշտ նշանակութիւնը իմանալու համար յի-շենք Եղիշէի համապատասխան մի հատուա-ծը, որից ազդուած է Արծրունին. «Օձք և մողէսք, գորտք և մրջմունք, և որ այլ ևս խառնափնդոր բազմաճճիք են՝ մի կացցեն. այլ վաղ թուով համարով ի մէջ բերցին ըստ արքունի չափոյն։ Եւ որ այլ ևս ինչ սպասք իցեն, կամ զոհից կամ սպանդից, ըստ տօ-նական կարգին՝ կարևոր թուականին և ըստ կապճաթիւ մոխրաչափ կարգին» (Եղիշ.բ)։ Եղիշէի այս հատուածից երևում է, որ վնա-սակար միջատները ջնջելու համար հին Պարսից կառավարութիւնը ամէն գիւղի վրայ որոշեալ մի չափ էր դրած. գիւղացիք՝ այս թիւը իրենց վրայ բաժանելով՝ ամէն մէկ անձի ընկած բաժինը որոշում էին և ըստ այնմ հաւաքելով միջատները՝ գիւղովին ներ-կայացնում էին դուռը։ Սա մի կերպով նման է Կովկասի մորեխակոռին, որ հաստատուած է ջնջելու համար մորեխը։ Նեպակը այսպէ, սով ըստ Արծր. «զրադաշտական օրէնքով ջնջելիք վնասակար միջատների համար կա-ռավարութեան կողմից նշանակուած կապ-ճահամարը կամ չափն է»։


Նեռն (ռին, ռինք)

s.

antichrist.

• =Ներոն կայսեր յունաձև Νέρων անունից ձևացած. (Ներոն<լտ. Nero նշանակում է բուն «ուժեղ» և ծագում է հնխ. ner-«այր, մարդ» բառից. հմմտ. սանս. nár-, զնդ. nar, պրս. nar, յն. ἀνήρ ևն. Walde 517)։ Այս ևայսեր վերայ արդէն Յայտ. ժգ. 18 մի ակ-նարկ կար՝ իբր դերաքրիստոսի վրայ. «Աստ է իմաստութիւն. որ ունի միտս՝ համարեսցի զթիւ գազանին. թիւ եղեալն մարդոյ և թիւ անուան նորա և այս. վեց հարևր վաթսուն և վեց»։ Ներոնի անունը տառահաշւով հա-նում էին 666 և քրիստոնեաներից ջատերը ա՛յնպես ընդունեցին նրան՝ իր հանած մե։ ծամեծ հալածանքների աատճառաւ հմմտ Ոսկ. բ. թես. «Խորհուրդն անօրէնութեան արդէկ իսկ զօրանայ. զՆերոնէ ասէր, որպէս թէ օրինակ էր Նեռինն»։-Հիւբշ. It' 19, 472։


Նժար (ից)

s.

balance-scale.

• =Նոյն է վրաց. ნიეარი նիժարի «յախճա-պակի, ճենապակի», ნიჟარა նիժարա «եւե-ցեմորթի կեղևը կամ խեցին, մարգարտի պատեանը, սադափ» բառերի հետ։ Նահապե-տական կեանքում նժարը խեցեմորթի մի խեցի կամ մի կեղև էր. հմմտ. յն. πλαστιγὲ «ոստրէի կեղև. 2. կշիռքի նժար»։ Ըստ այսմ հայ բառի նախնական նշանակութիւնն է «խեցի»։ Բայց որովհետև այս իմաստը չը-կայ հայերէնում, իսկ վրացերէնի մէջ էլ «նժար» իմաստը գոյութիւն չունի, ուստի երկուսն էլ բխում են մի երրորդ աղբիւրից, որ կարող է լինել կա՛մ խալդերէնը և կամ թերևս (ժ-ի պատճառաւ) կորած իրանեան մի ձև։-Աճ. 224. Նորագիւտ Ա. մնաց. ժզ. 19. որից նըժ-դեհիլ Ոսկ. ես. նժդեհանալ Արծր. նժդեհա-կից Բ. կոր. ը. 19։ Հոմանիշն է պանդուխտ. երկուսի տարբերութիւնն այն է, որ նժդեն շեշտում է օտար երկրի մէջ բնակութիւն, իսկ պանդուխտ օտար տան մէջ բնակութիւն սրա համար է որ Ծն. իգ. 4 և Ա. պետր. բ. 11 յն. πάροιϰος ϰαὶ παρεπίδημος թարգման-ուած է պանդուխտ և նժդեհ. նոյնն են հաս-տատում նաև պանդխտանոց բառը և նժ-դեհ բառի ծագումը։


Նիգ (նգաց)

s.

bolt, lock, padlock;
lever, bar;
traverse, cross piece of timber;
trabs, trabeculae (a meteor);
— փայտեղէն, mortar;
փակել նգօք, to bar, to bolt, to fasten with a padlock.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. kneig2h-արմա-տից (ստորին knig2h-ձայնդարձից), որի նախնական նշանակութիւնն էր «յենուիլ» (Meillet, Dict. étym. It էջ 205), յետոյ, դարձաւ նաև «փակել» և «ծռել, թեքել» (Po-korny 1, 476)։ Յեղակիցներից հմմտ. լտ. гoniveo, conivo «փակել, յատկապէս կոպե-րը՝ աչքերը փակել, թարթել, աչք փակել (չտեսնելու տալ), ներողամիտ լինել, համա-ձայնուիլ, կուրանալ, բոյսի ծիլերը փակուիլ». hictare «աչքերը թարթել» (առաջին նշանա-կութիւնը եղել է «յենուիլ», ըստ վկայութեան Festus-և). nitor (հլտ. gnitor) «վրան յեն-ուիլ, ուժով թեքուիլ, ճիգ անել, երկնել (ծննդկանի)», nisus, nixus «ճիգ արած, ջանք գործ դրած, յենուող, յենուած (գաւա-զանի վրայ, ծառի դէմ ևն), հաստատուն». գոթ. hneiwon, hnaiw, հիսլ. hniga, hneig, hnē, անգսք. և հբգ. hnigan «թեքուիլ»։ Հա-յերէնի մէջ ունինք թէ «յենուիլ» և թէ «փա-կել» նշանակութիւնը, որովհետև նիգը այն փայտը կամ երկաթէ ձողն է, որ դռան ետին յենելով փակում է դուռը։ Լատիներէնի հետ բոլորովին նոյնանում են հյ. գւռ. ნիք տալ «սեղմուիլ (կղկղանքը դուրս տալու համար)» = լտ. nitor «faire des efforts pour aller 3 la selle ճիգ գործ դնել կղկղանքը դուրս տա-լու համար» և նիք տալ «ճիգ անել ծննդկա-նի՝ երախան արգանդից դուրս քշելու հա-մար»=լտ. nitor «enfanter, երախայ բե-րել»։-Աճ.

• Տէրվ. Altarm. 67 և Նախալ. 90 սանս. nah «կապել», nahana-«գամ, պահանգ, նիգ», լտ. necto «կապել» բառերի հետ հնխ. nagh «կապել» արմատից։ (Ըստ WIalde 512 սրանց արմատն է հնխ. neg'h-, որ պիտի տար հյ. *նեձ, նոյն իսկ ենթադրելով հնխ. (երկար ē-ով) nēg'h>*նիձ, բայց ո՛չ նիգ)։ Հիւնք. ննքել ռայիզ։ Պատահական նմանութիւն ունին արաբ. [arabic word] 'ank, [arabic word] i'nāk «դուռը փակել», [arabic word] mi'nak «դռան նիգ կամ փականք» (Կամուս, թրք. թրգմ. Գ. էջ 106)։

• ԳՒՌ.-Ախց. նիք «դուռը փակելու համար յետևից գցուած ձողը», Խրբ. նիք՝, Ագլ. նագ՝ նոյն նշ։-Հին Ջղ. նիկը «ծանր բաներ շար-ժելու երկաթ ձող, լինգ» (գրուած է նինգ Սարաֆեան, Բանալի գիտութ. Սանկպետ. 1788. էջ 90, 119), Սիփ. նիգ (ըստ Ամատ Հայոց բառ ու բան, էջ 248), Երև. Բլ. Շիր. լինգ. (ըստ այսմ վերջինիս ծագման ըն-թացքն է եղել՝ նիգ-ն յաւելուածով՝ նինգ -առաջին ռնգականի տարանմանութեամբ էլ՝ լինգ, ինչպէս բացատրեց Արշակ Տօնեան դասախօս մեր համալսարանում)։-Թերևս նոյն է նաև Կր. Ննխ. Պլ. նիք «մի տեսակ փորկապութիւն, epreinte», նիք տալ Ակն. Կր. Մշ. Շիր. Պլ. «սեղմուիլ (կղկղանքը դուրս տալու կամ ծննդկանի՝ երախան արգանդից դուրս քշելու համար), որից Տփ. լքէցնիլ «փորը քիչ քիչ և ցաւով դուրս գալ»։


Նինջ

s.

slumber, sleep, repose;
մի՛ տար — արտեւանաց քոց, give not slumber to thine eyelids.

• Պատահական նմանութիւն ունի հին-դուստ. nind «քուն», որ գալիս է սանս-nidrā «քուն» բառից (արմատը drā' ni մասնիկով)։ Klaproth, Asia pol. 348 ռիբեթ. niig, 104 բենգալ. niin և սանս-niszdana։ Հիւնք. զննել բառից։ Patru-bany SA 1, 210 հնխ. *ni-nidh-lo ձևից. հմմտ. սանս. nidrā «քուն», ni-nidrā-su «քուն, քնկոտ», ni-dha-na «վերջ. մահ»։


Նիստ (նստի)

s.

sitting posture;
position, situation;
seat, residence, abode;
property, possession;
sitting, session, meeting;
— արքունական, seat of Government, capital city;
— բանակի, encampment;
ի — լինել, to sit up, to sit down, to be seated;
ի — ննջել, to sleep in a sitting posture;
— առնուլ, to be tranquillized, allayed, lulled into security;
ի — գումարիլ, to hold a sitting;
ի նստի անդ, during the sitting, forthwith, before separating;
երեք նստիւ նկարել զկենդանագիր, to paint a portrait in three sittings.

• ԳՒՌ.-Ալշ. Մշ. Ջղ. Սլմ. Վն. նստել, Սչ. նսդել, Գոր. Երև. Ղրբ. Մրղ. Ննխ. նստէլ, Ախց. Կր. Ագլ. Մկ. Շմ. Սվեդ. Տփ. նստիլ, Ակն. Ասլ. Խրբ. Պլ. Սեբ. Տիգ. նսդիլ, Հմշ. նսդուշ, Ռ. նսթիլ, Զթ. նը'սդը՝լ, Հճ. նmս-դել. -(Զթ. նախաձայնը միջին ատամնակա-նին նմանուելով՝ դառնում է նաև դը'սդը՝լ). -նոր բառեր են նստելատեղ, նստելիք, նստկան, նստման, նստուածք, նստուկ, նըս-տոտել։


Նիրհ

s.

light sleep, drowsiness, sleepiness, dozing.

• = Իրան. *niδra-ձևից, որ թէև աւանդուած չէ իրանեան գրականութեան մէջ, բայց են-թադրւում է հյ. նիրհ = սանս. [other alphabet] nidrā-«քուն», հինդուստ. nid, nind «քուն», nindasā «քնած», գնչ. nendir, lindr «քուն» ձևերի միջոցաւ։ Չայնական փոփոխութեան համար հմմտ. հայ. մուրհակ<իրան. muhr = սանս. mudrā-։-Հիւր». 204։


Նկան (աց)

s.

hearth-cake or griddle-cake;
loaf.

• -Պհլ. *nikan ձևից, որ կազմուած է ni բայական մասնիկով kan «փորել» արմա-տից. հմմտ. զնդ. nikan «հողը փորելով մե-ջը թաղել». nikanta «թաղուած, խորուած». ըստ այսմ նկան<*nikan նշանակում է «թաղուած» և յատկապէս ցոյց է տալիս «մոխրի տակ թաղելով եփուած հացը»։ Պհլ. *nikan բառի այս վերջին նշանակութիւնը աւանդուած չէ գրականութեան մէջ. իրանեան միւս ձևերը, որոնք ձայնապէս փոքր ինչ նը-ման են (այսպէս՝ պհլ. [other alphabet] nān, բելուճ naγan, սոգդ. nγn-, մինջ. naγn, պրս. [arabic word] hān. օրդ. nan, nāīi, non, զազա nāñ, na, դուժ. nōn), ծագում են *naγna-«հաց» բա-ռից և գործ չունին *nikan ձևի հետ. սակայն ունինք խորազմ. kand «հաց» (ըստ Ալ-Բիրունի), pknd «հաց» (ըստ Բուրհան-ի-Կաթիի), որոնք գալիս են նոյն kan արմատի անց. դերբ. kanta-«թաղեալ, թառուած» ձե-ւից և անուղղակի կերպով հաստատում են nikan «հաց» բառի գոյութիւնը։

• ՆՀԲ լծ. եբր. ուկա, օկկա, մաօկ։ Pir tet 2, 313 պրս. քրդ. բուխար. nān «հաց» բառի հետ։ Müller SWAW 46 465 և 48, 236 սրանց. և բելուճ. naγan ձևի հետ, իբր հին հյ. *նական։ Lag. Gesam. Abhd. 298 khan արմատի տակ։ Նոյն, Arm. Stud. § 1626 յիշում է խո-րազմ. pakand և ենթադրում է որ նկան լինի «մոխրի տակ եփուած հաց»։ Jus-ti Dict. Kurde 416 կցում է նոյն իրան-եան ձևերին։. Հիւնք. ունկն բառի սեռ ունկան ձևից։ Հիւբշ. Arm. Gram. 204 ընդունում է որ հյ. նկան<*nikan, բայո սրա հետ անհամաձայն է գտնում առս բելուճ. և մինջ. ձևերը։ Վճռական մեկ-նութիւնը վերի ձևով տուաւ Gauthiot MSI 19, 129։


Նշմար

s.

mark, trace, sign, vestige, indication;
— գեղոյ, some remains of beauty.

• ԳՒՌ.-Վն. նշմար տալ «կամքը յայտնել». ննխ. նշմարք «ակնարկութիւն, ակնարկ».-Թերևս նոյն բառն է Սս. մշմրել «նայիլ, դի-տել» (որտեղ ըստ օրինի միջին ա ձայնա-ւորը ընկած և նախաձայնը ազդուած միջա-ձայն մ-ից)։-Երև. Մշ. նշմարանք «երես» (Ամատ.)։


Նշտիր (տրոյ, ով)

cf. Նշտրակ.

• , ո հլ. «վիրաբոյժի դանակ» Եփր. Խրատ. (աւանդում է միայն գրծ. նշտրով ձևով). որից նշտրակ Անյ. պորփ. Վստկ. էջ 209։


Նոխազ (աց)

s.

he-goat, goat.

• = Պհլ. գաւառական մի ձևից, որի հետ հմմտ. պրս. [arabic word] nuhā̄z «արու այծ՝ որ հօ-տին է առաջնորդում», պհլ. n(u)hazīk «այծ-եղջիւր աստեղատունը»։ Մարքվարթ REձ 8 (1928), 222 իրան. բառը մեկնում է իբր պհլ. *naxv-az, հինը *naxv-aza «առաջից առաջնորդող» (նախ+ազ)։-Հիւբշ. 207։

• ❇Klaproth, As. polyg. 107 պրս. nиx-sar, nuxsān։ Ուղիղ մեկնեց նախ ԳԴ։ ՆՀԲ պրս. նիհազ ձևը յիշելով հանդերձ՝ հայ բառը մեկնում է «նախն յայծս»։ Ուղիղ են նաև Spiegel, Huzw. Gram. 187 190, Müller SWAW 42, 253, Lag. Btrg. bktr. Lex. 47։ Տէրվ. Altarm. 26, հայ բառը դնում է բարդուած նո<նաւ< նար (պրս. nar) «արու» և խազ<քաղ «այծ» ձևերից. իսկ պրս. nuhāz փո-խառեալ է դնում հայերէնից։


Մեց

s.

worm, wood-fretter;
maggot;
rottenness, putridity, corruption.

• ԳՒՌ.-Մշ. մեզ, ցեցումեց՝ «ցեց» իմաս-տով. իսկ Ախց. մէց «բրդի մէջ գտնուած կեղտեր և ոչխարի մորթի թեփեր, որ հե-ճինելով հանում են դուրս». որից և մեցոտ-