foster-brother.
• = Պհլ. *hamšīrak բառից, որ թէև աւան-դուած չէ, բայց հաստատւում է պրս. օ [arabic word] hamšīra ձևով. այս բառը բուն նշանակում է «կաթնկից» (ham «նոյն» և [arabic word] šir «կաթ» բառից), բայց այժմ գործածւում է քքոյր» նշանակութեամբ, ինչպէս որ [arabic word] hamšir գործածւում է իբրև «եղբայր»։-Հիւբշ. 176։
father;
papa, pa;
dad;
father, chief;
founder;
author, inventor;
— մեր, the Lord's prayer;
— երկնաւոր, գթութեան, heavenly Father, God of mercy;
հարք եկեղեցւոյ, the fathers of the church;
հարք միանձունք, old anchorites;
հարք մեր, our fathers, forefathers, ancestors;
— աշխարհի, Adam;
յարգոյ —, Reverend Father;
բարեյիշատակ —ն իսահակ, Father Isaac of blessed memory;
— սուրբ, holy father;
— խոստովանութեան, confessor;
հոգեւոր —, spiritual father;
— հայրենեաց, ժողովրդեան, աղքատաց, father of his country, of the people, of the poor;
քերթողաց —, father of Armenian literature, Moses of Khoren;
— պատմագրաց, father of history, Herodotus;
— եւ մայր, father and mother, parents;
որդի ի հօրէ, from father to son;
— իբրեւ զ—, like a fatherly, paternal;
ազնիւ, բարեգութ —, good, tender father;
— սիրտ, գութ, սէր հօր, the heart, tenderness, love of a father, paternal, fatherly affection;
սիրել, պատուել զ—, զօրավիգն լինել հօրին, to love, honour and succour one's father;
յաւելուլ առ հարս, to go the way of all flesh, to go to kingdom come, to die;
ննջեաց ընդ հարս իւր, he slept with his fathers;
— որդւովք բերկրեալ, a father happy in his children;
— մարդպետ, kislar-agasi, master of eunuchs.
• (հոլովւում է հօր, հարբ, հարք. հարս կամ հարանց) «հայր» ՍԳր. փոխաբերաբար նշանակում է նաև «ցեղի կամ ազգի նախա-հայր, վերակացու, տնօրէն» ՍԳր. Ագաթ «առբայ, վարդապետ» Յհ. իմ. երև. ածանց-ման մէջ մտնում է հետևեալ ձևերով.-հայր, որից հայրաբար Ագաթ. հայրաբարոյ Բուզ, Կորիւն. հայրաբուն Ագաթ. հայրանարգու Ոսկ. մ. ա. 3. հայրապետ ՍԳր. հայրենի ՍԳր. Ագաթ. Եզն. Եւս. քր. հայրենիք Ագաթ. Ոսկ. (այս բառի «հայր» նշանակութեան վը-րայ տե՛ս Նորայր, Կոր. վրդ. էջ 137). հայ-րենատուր Ա. պետ. ա. 18. հայրիկ Տոբ. ժա. 13. Եւագր. անհայր Եբր. է. 5. կնքահայր Եփր. խոստ. միահայր Եւս. քր. քաջահայք Բ. մակ. բ. 22. զուգահայր Խոր. նախահայր Փիլ. Պիտ. թագաւորահայր Յայսմ. խոստո-վանահայր Գր. հր. հայրենակից, հայրենակ-ցուի, հայրենակցական (նոր բառեր) ևն։-Հօր (սեռականի ձևը), որից հօրաբարոյ Ագաթ. հօրամոյն Բ. մակ. ժ. 10. Ագաթ. հօ-րաքոյր Ղևտ. ժը. 12. ի. 19. Եւս. քր. հօրեղ-բայր ՍԳր. հօրու «խորթ հայր» Մխ. դտ. հօր-որդի «ազնուական», հօրորղութիւն «ազնուա-կանութիւն» Զքր. ծործ. (տե՛ս Նորայր, Հալկ. բառաք. էջ 119 և Յուշարձան, էջ 169), համ-հօերայ Ղևտ. ժը. 11 ևն։-Հարանց (յոգնակի սեռականի ձևը), որից կազմուած է հարան-ցամոյն «հօրնմանակ» Կորիւն (տպ. հարուստ ամացն! էջ 12, որ ըստ Գ. Տ. Մկրտչեանի, Գորիա և Շմոն, էջ 19 պէտք է ուղղել հա-րանցամոյն, ինչպէս ունի էջմիածնի Թ. 611 ձեռագիրը)։-Յօր-, որից յօրայ «խորթ հայր» Սեբեր. Փիլ. Խոր. (այս բառի վրայ տե՛ս ա-ռանձին)։
a large drinking-glass.
• = Ֆրանս. hanap բառն է, որ նշանակում է «մի տեսակ բաժակ՝ ոտքով և կափարի-չով». այս ձևի բաժակը գործածական էր ամբողջ միջին դարում և աւելի ուշ. Ֆրան-սիայում մինչև ժՋ դարը, Գերմանիայում մինչև ԺԸ դարը։ Բառիս բուն աղբիւրը գեր-մանական է. հմմտ. հբգ. hanap, hnapf, մբգ, napi, գերմ. Napi, հսաքս. hnaep, հոլլ. nap, նոյն նշ։ Գերմանականից անցաւ լատին և ռոման ընտանիքին, ուր ունինք ստ. լտ. ha-nappus, anappus, nappa, իտալ. napрo և հֆրանս. hanap։ Դժուար է կարծել թէ նոյ-նից յառաջացած լինին նաև հսլ. konobu, ko-nobi, ռուս. конобъ, конобь «լւացքի տաշտ, պտուկ, փայտեայ կուժ» (Kluge 345, Boi. sarn 534. Berneker 558)։
plait, fold, doubling;
texture;
— կարթի, fishing-line.
• ՆՀԲ (ծալ բառի տակ) լծ. եբր. կալ։ Տէրվ. Altarm. 37 կուղ և քուղ դնում է հնխ. gu արմատից՝ համեմատելով սանս. guna «չուանի մի ոլորքը, լար, առասան» բառի հետ։ Bugge, Btrg 42 և IF 1, 457 հանում է հնագոյն *ku-vλ, tvuvλ ձևից, իբրև հնխ. *dwoplo-հմմտ. լտ. duplus, լիւկ. tbeplō, յն. δι-πλοῦς, հբգ. zwīfal. որով կուղ նշա-նակում է բուն «երկիցս», ինչպէս ու-նինք երկու, կր-կին՝ հնխ. dwō ձևից։ (Նոյնը ընդունում է Brugmann, Grdr 3 L 305)։ Scheftelowitz BВ 28, 308 լտ. gluo, անգսք. cleoven «ամփոփուիլ, կծկուիլ», յն. γλουτός «յետոյք» ևն բառերի հետ։ Նոյնը ընդունում են Wal-de 348 և Boisacq 151, բոլորը դնելով հնխ. gleu-արմատի տակ։ Մ. I. Դա-ւիթ-Բէկ, Յուշարձան 398 նգալլ. cul «նեղ», կորն. cul «նիհար», իռլ. cóil հբրըտ. culed «նիհարութիւն» ձևերի հետ։
bald, hairless.
• = Պհլ. *kund, որ հաստատում է և առս. [arabic word] kund «կորովի և քաջ» բառը, որից [arabic word] kunda «կորովի և քաջ», [arabic word] kundāgar կամ [arabic word] kundāvar «քաջ և կորովի» (Շահ-նամէում «հպարտ» նշանակութեամբ գոր-ծածուած)։ Որովհետև պրս. բառը նշա-նակում է նաև «բութ, գուլ», ուստի Horn § 868 բառը կցում է սանս. [other alphabet] kuntha-«բութ» բառին, որ սակայն «քաջ» նշանակութեան յարմար չէ։ (Պարս-կերէնից փոխառեալ ձևերի մասին տես նաև գունդ բառի տակ)։ Վերի հատուածում Խո-րենացին ուզում է ասել թէ Արամազդ աս-տուած իրապէս չկայ. բայց կան այդ անու-նը իրենց վրայ կրող անձեր. որոնցից չոր-սը յայտնի են և որոնցից մէկն էլ Կունդ Ա-րամազդն է. (հմմտ. Ագաթ. Մեծն արին Ա-րամազդ)։ Խորենացին ակնարկում է Սա-սանեան Որմիզդ անունով թագաւորները, ո-րոնք մինչև Զ դար չորս էին և որոնցից Որ-միզդ Ա (Գ դար) կրում է «քաջ» տիտղոսը։
bitumen, asphalt, pitch;
tar, naphtha;
petroleum, rock-oil;
cf. Նաւթ.
• = Ասոր. և արամ. [syriac word] kufrā, արաբ. [arabic word] kufr (փոխառեալ արամերէնից), եբր. [hebrew word] kofer, ասուր. kupru. բոլորն էլ նշանակում են «կուպր, ձիւթ»։-Հի.բշ. 308։
condensing, thickening;
condensed, compact, firm, solid, hard;
beaten, trodden, frequented;
massive, large, heavy;
carved, sculptured, hammered;
pure, refined;
vehemently, forcibly;
unceasingly, unremittingly, incessantly;
— վառեալ, armed with a cuirass, armed cap-a-pie, from head to foot;
— զմիմեամբ, — զմիմեանց զհետ, — զմիմեանց զկնի ou կնի, continually, one after the other;
blow after blow.
• ԳՒՌ.-Խրբ. Ք. գուռ «կուռ, խիտ, ամուր՝ աինդ կպած (հագուստ)», Երև. Վն. կռան «մեծ մուրճ», Ոզմ. կռան «ջաղացքի մասե-րից մէկն է», Պլ. Ռ. գուշդ ու գուռ, Սեբ. զուռուգուշտ «բոլորովին յազեցած», -շատ տեղ գործածական է կուռք (որ փոխառեալ է գրականից) և երկրորդաբար նշանակում է «անշարժ, արձանացեալ»։ Նոր բառեր են կռել Ասլ. Ննխ. Չն. «ճխտել, թխմել, կուռ կերպով լցնել», Ակն. «չափից աւելի լըց-նել», Ննխ. «մերձաւորիլ», և թերևս կռոր Երև. =կռօ Ղրբ. «պինդ, չկտորուող (ընկոյզ ևն)»։
will, testament, last will testament;
— առնել, to make one's will;
կտակաւ տալ՝ թողուլ, to bequeath by will, to leave a legacy to;
կատարել զ—, to execute a will.
• ԳՒՌ.-Ագլ. Ախց. Գոր. Երև. Կր. Ղրբ. Շմ. Ջղ. Վն. Սլմ. Տփ. կտակ. Մշ. կտագ, Ննխ. Պլ. Ռ. Սչ. գդագ (Սչ. նշանակում է «Աւագ եշ. գիշեր եկեղեցում կարդացուած Չար-չարանաց կտակը»)։
astragal;
door-post, side-post, jamb;
joint, articulation;
ankle-bone;
knuckle-bones (for play);
— վրացի, hellebore;
դար եւ — խաղալ, to play at cross & pile, or head & tail.
• . ընդարձակ զարգացում կրած ար-մատ. առաջին և հիմնական նշանակութիւնն է «ջարդել, կտրտել». այս իմաստով է կազ-մուած *կոճել բայը, որ առանձին աւան-դուած չէ հին մատենագրութեան մէջ, բայց կայ նրա կրկնականը կոշկոճել (փխ. *կոճկոճել), ինչպէս և մի քանի աճած ձև. վեր, որոնք են՝ կոճոպել, կոճոտանալ, կո-ճոտիլ, կոճկցել։ Սրանց վրայ տե՛ս իւրա-քանչիւրն առանձին։ Ունինք նաև *կոճիկ «ծեծելու գործիք», նորագիւտ բառ, որ գրծ. կոճկամբ ձևով մէկ անգամ գտնում եմ գոր-ծածուած Վրք. և վկ. Բ. 251 (Կոճկամբն իւրեանց անողորմ ծեծէին զբերան նորա)։ Այս առաջին իմաստից բխում են յաջորդա-բար՝ 2 «ճեւռերր կտրտուած ծառի բուն» կամ սրանից յառաջացած «կաղամբի կոթ, կոչան». այս նշանակութիւնը՝ որ անյայտ է բառարաններին, մէկ անգամ գտնում եմ գոր-ծածուած Յաւսմ. մըտ. 4 «Ջայնքան աւուր-սըն ոչինչ ճաշակեալ, բայց յամէն կիրա-կէի ուտէր կոճ մի կաղամբի». որից ո մաս-նիկով՝ կոճղ (ղ հլ. սեռ. կոճեղ) «ծառի բուն» Գէ. ես. «փայտի խոշոր կտոր» Ագաթ. «բանտարկեալների ոտքը պնդելու մեծ գե-րան» Յոբ լգ. 11. գծ. ժզ. 24, Եւս. պտմ. և քր. «մարդու իրան» Մարթին. կոճակ «փայ-տի մեծ կտոր» Յայսմ. «մեղուի փեթակ» Վստկ. 192. Սմբ. դատ. 152. 3. «Գեռան». այս իմաստով գործածուած է կոճ բառը Եզեկ. խա. 2, 3. «Խոյակք կոճոց դրանն կամ մտից»։ ՆՀԲ այս բառը հասևանում է «կոզակ կամ կողմանոց շի-նուածոյ որ բոլորովին սխալ է», ՋԲ մեկ-նում է «դրանդի», որ ստոյգ է։ Կոճ՝ որ ընդ-հանրապէս նշանակում է «գերան», տո-նուած է այստեղ յատուկ առումով և նշա-նակում է այն երկու գերանները՝ որոնք դռան աջ ու ձախ բարաւորներն են կազմում. Այս բանը ցոյց է տալիս յոյն բնագիրը՝ որ վերոյիշեալ տեղն ունի ἔπωμίς «դռան բա-րաւոր, montant d'une porte»։ Նոյնն են հաստատում նաև հին մեկնիչները. այսպէս՝ Նչ. եզեկ. մեկնում է. «Խոյակս կոճոց դրանն զդարձեկացն ասէ. (դարձեակ նորագիւտ բառը նշանակում է «գերան». հմմտ. դար-ձեկ Խրբ. «տանիքի հիմնական գերանների վրայ՝ նրանց հակառակ շարքով շարուած փոքր գերանները»). խոյակ կոճոց՝ որ ի վերայ որմին դնեն յայսկոյս և յայնկոյս, ապա զդրանդիքն դնեն»։ Ըստ Թորամա-նեանի (անձնական) վերոյիշեալ կոճը նշա-նակում է «դռան երկու կողքի սիւները՝ ո-րոնք գլխից միացած են շրջանակով և շէն-քի մարմնից մի քիչ դուրս են ընկած»։ 4. «Մարմի վրայ դուրս ցցուած ոսկրա-«ոտքի թաթից մի քիչ բարձր՝ երկու կողմից դուրս ցցուած ոսկորները» Վրք. հց. Բ. 381 «մատերի յօդերը» Ճառընտ. Պտմ. մծբ. 61. «վէգ» Պտմ. աղէքս. կոճակ «ոտքի կոճ» Ոսկիփ. որից կոճկոճել Վրք. և վկ. Ա. 195, որ մի քիչ վերևը կոչւում է կոճ կոճ լուծա-նել։ 5. «Գնտաձև ուռուցքներ կամ մասեր՝ բոյ-ռերի վրայ». որից կոճակ «բոյսի ակնուռ ծիլերի ուռեցքը կամ աչքը» Վստկ. 24. կոճ-ղէզ (որ և կոճղիզ, կոճողէզ, կոճողիզ) «բոյ-սերի տակի սոխը» Գաղիան. կոն վրացի կամ վրացի կոճ «եղեբորոս բոյսը, hellebo-τus» Բժշ. (անունը առնուած է բոյսի ար-մատի մօտ ցցուած կոճերից. հմմտ. թրք. doquz depeli, որ բուն նշանակում է «ինը գագաթով»). տարազ վրացի կոճակի «ա-ղարիկոն» Գաղիան. կոճապղպեղ «զէնճէ-ֆիլ բոյսը» Բժշ։ 6. «Նման փոքրիկ գնտաձև իրեր», որից կոնակ «զգեստի կամ ձիու սանձի կոճակ» Լմբ. զքր. կոճկէն Բ. թագ. ժգ. 18, 19 կամ կոճկենիկ Վանակ. ուրխ. «կոճակներով զար-դարուած (զգեստ)» (Հացունի, Պատմ. տրզ. 140 կոճկէն հասկանում է «մինչև ոտքի կոճերը հասնող (=պճղնաւոր)», ըստ որում յոյն բնագիրը Բ. թագ. ժգ. 18, 19 կոնկէն բառի դէմ ունի ϰορπωτός «մինչև ռաստա-կըն իջնող հագուստ»)։ Իմաստի նման զարգացում են սուր տա-լիս լտ. truncus «կտրտուած, խեղաթիւ-րուած. 2. ծառի բուն. 3. սիւն. 4. մարդու իրան», յն. ἀστράγαλος «ողնաշար, գար-շապար, վէգ, մի տեսակ սիւնազարդ, մի տեսակ բոյս», գւռ. կոնդ «ծառի ճիւղ, գե-րան, կոճղէզաւոր բոյսերի տակի գլուխը»։
side;
party;
cf. Կողմն;
towards, in the direction of;
ընդ ո՞ր կոյս, which way ? where ? ի կուսէ անտի, on that side or part;
յամենայն կուսաց, on all sides;
յոր եւ — կամիցի, wherever he pleases;
յայս — յայն —, from one side to another, on one side the other, here & there;
զգնալ յայս — եւ յայն —, to take a walk & thither, to & fro;
յայս —՝ յայն — զետոյն, on this side & on that of the river, here & there;
յայն — ծովուն, beyond the sea;
ի թիկունս —, յետ —, behind one's back, behind, from behind;
յարեւելից կուսէ, from the East;
յարեւմուտս —, towards the West;
ի մէնջ կուսէ, for us, for our part, as for us;
ի մեր — է, he is on our side, he is favourable to us;
ի կատարածն — թղթիս, towards the end of my letter;
ելանել ի բացեայ —, to retire aside;
ի չորս — վիմաց, of hewn stone.
• ԳՒՌ.-Շմ. կույս, Զթ. Ննխ. Սեբ. գույս, Մրղ. կուիս, Ախց. Երև. Կր. Մկ. Ոզմ. Ջղ. Սւմ. Մշ. Տփ. կուս, Ռ. գուս, բոլորն էլ փո-խառեալ են գրականից և նշանակում են «միանձնուհի, կրօնաւորուհի». Տփ. կուս ու կօկօմ «կոյս, անարատ»։
brief, bull, decree.
• = Յն. ϰονταϰιον (նյն, ϰονταϰι) բառից. որ նշանակում է «ոլորուած գլանաձև թուղթ գրեալ, կարճ օրհներգ». ծագում է ϰόντας (=ϰοντός) բառից՝ որ նշանակում է «ռա-ւազան, ձող, ճոկան կամ մական, iavelot» Sophocles 679). իմաստի զարգառման համար հմմտ. հյ. գաւազան և գաւառանա-գիրք։ Յունարէնից են փոխառեալ նաև վրաց. კონდაკი կոնդակի «մաղթանք յանուն սրբոց, աատարագամատոյց գիրք», ասոր. [syriac word] qōndaqā «volumen», հսլ. kondakù, լեհ, kondak դուս. конnакъ «Աստուածածնի վրայ եկեղեցական տաղ» (Berneker 558)։ Նոր յունարէնում «մական» իմաստից ստա-ցուել է «հրացանի կոթ» նշանակութիւնը, որից էլ փոխառութեամբ թրք. ❇ ︎ duñ-daq, qondaq, ալբան. kondák, բուլգար. kundák, ռմկ. ղօնդաղ «հրացանի կոթ» (Berneker՝ անդ)։-Հիւբշ. 359։
• ԳՒՌ.-Երև. Տփ. կօնդակ, Ախց. կօնտակ Ալշ. Մշ. կօնդագ. նշանակում է նաև «եր-կար նամակ կամ այլ գրութիւն» Ննխ։
villein or duty service.
• . անստոյգ նորագիւտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Մամբր. բ. ս պ. էջ 31 «Հրեշտակն զԱմբակում մարգա. րէ հացիւքն եփելովք և թանիւքն հասելովք ոբոլոր կերակուրն տարաւ հասոյց Կոռին յերկիրն Բաբելացւոց»։ Ակնարկում է Դան. ժդ. 32-37. հրատարակիչը համարում է «նշանակիչ գբոյն» և դնում է գլխատառ. միւս խմբագրութեան մէջ, էջ 56, խնդրա-կան բառը պակասում է և ասւում է պարզա-պէս «տարաւ ի Բաբելոն»։
mug, drinking-vessel.
• ծեցեալ ընդ յն. ϰότινος որ է հատ խաղողոյ կամ չամչի»։ Բայց այս բառը նշանակում է «վայրի ձիթենի». և սրա համաս ՀԲուս. § 1496 համարում է «վայրի ձիթենւոյ կուտ», իսկ ԱԲ «խմե-լու աման, գաւաթ». Նորայր ՀԱ 1921, 335 կարդալով կոնդինտ՝ կցում է յն. ϰόνὸν «մեծ բաժակ» բառի հետ և դնում է պրս. իբրև «բաժակ»։ Նոյնպէս և Հա-ցունի, Ճաշեր 104 համարում է «ռաս ժակ»։ Այս մեկնութիւնը չի կարող լի-նել ուղիղ, որովհետև վկայութեան մէջ ասուած չէ ի կոտինդն, այլ ընդ կո-տինդն։
conduit, pipe, tube, spout;
drain, channel, gutter
• ԳՒՌ.-Ալշ. Կր. Մշ. կօրի, Երև. գօրի Մշ. կօռի, Մկ. կուրը՛, Ոզմ. կուրէ՝, Հմշ. գօրին (Ճօշարա գիւղում՝ գօրիմ), գործած. ւում են զանազան նշանակութիւններով. այսպէս՝ Ալշ. Բիւթ. Երև. Նբ. Մղ. Մշ. Ոզմ. Մև. «արտի ոռոգման համար բացուած նեղ առու», Ղրբ. «արտը վարելու ժամանաև՝ ա-ռաջին անգամ վերևից ներքև քաշուած ա-կօսը, որով արտը երկու մասի են բաժա-նում և յետոյ աջ ու ձախ նոր ակօսներ բա-նաւով՝ վարը շարունակում են», Ակն. Կր Մշկ. Շիր. «արտի ամէն մի ածուն կամ բա-ժանմունքը», Հմշ. «երկու արտի սահմանը, միջավայրը», «արտի մի տեսակ չափ է, որ է մէկ քառորդ օրավար»։ Ոճով ասւում է Ռ. գօրին հանէլ (<կորին հանել) «իրեն բաժին ընկած մասը կատարել»։ Նոր բառեր են կո-րատ «բամբակի արտի մէջ բացուած կորի». կորատել «կորիներ բանալ», կորակտուր «նախորդ վարի հակառակ ուղղութեամբ»։
patient.
• «համբերող, դիմացող» Բռ. լեհ. որից հանդուրժել «համբերել, տոկալ» Յուդ. 9. Գծ. իէ. 15. Ոսկ. փիլիպ. հանդուր-ժական Վրդն. ծն. անհանդուրժական Սեբեր. Ոսկ. ես. հանդուրժելի (արդի գրականում), անհանդուրժելի Վրք. հց. Յհ. կթ. Խոսր. դժուարահանդուրժելի Ոսկիփ. նախաձայնի կամ շփողականի անկումով՝ ունինք անդուր-ժել Զենոբ. էջ 29, անհանդոյժ (գրուած նաև անհանգոյժ) Փիլ. սամփ. չանդուրժել Զենոբ։
intelligence, intellect, understanding, wit, sense;
genius, talent;
wisdom, prudence;
reason, sense, judiciousness;
enthymeme;
— բազմայեղանակ, a rare talent.
• -Պհյ. *hanč̌ār ձևից, որ թէև աւանռուած չէ, բայց հմմտ. պրս. [arabic word] hanǰār «ճա-նաաարհ. 2. կերպ, եղանակ». պյս նշանա-կութիւնից է բխում [arabic word] nā-hanǰār կամ 3. [arabic word] ❇ bi-hanǰār «անկարգ, ան-կանոն» (իբր անհանճար)։ Հյ. և պրս. բա-ռերի նշանակութեան տարբերութեան համար հմմտ. պրս. օ︎ rāh «ճանապարհ», որ սակայն նշանակում է նաև «կարգ, կանոն, միտք, խօսք, բանականութիւն, մարդու ներ-օինը». հայ գւռ. ճամբայ «ճանապարհ. 2. հնարք, ելք, հնարագիտութիւն», ճամբայ մը գտնել «մի հնարք մտածել»։ Պրս. ձևը կապ-ւում է ըստ Նէօլդէքէի սանս. samč̌āra-«պր-տոյտ, ճանապարհ» բառին, որ կազմուած է sam-մասնիկով՝ čār-արմատից (Horn, էջ 247)։
east-wind;
east-side;
shady place between mountains, cool & moist valley.
• ԳՒՌ.-Երև. Տփ. ბմակ, Մշ. ბմագ, Հմշ. ձմագ, Զթ. ձօմօգ, ձօմոգ, Ախց. Կր. Մկ. ծմա, Սլմ. Վն. ბմm, Խրբ. ձմա. այս բոլո-րը նշանակում են «հիւսիսահայեաց անարև՝ ստուեռոտ տեղ, լատկապէս անտառի մէջ». վերջին առումից ձևացել է Գոր. Ղրբ. ծմակ «անտառ»։ Նոր բառեր են ծմակթափան, ծը-մակկող, ծմատեղ, ծմակամոշ։
beetroot.
• ԳՒՌ.-Խտջ. ձ'իմէլ «մի տեսակ բոյս՝ որ խաշելով ուտում են», Հմշ. ձմէլ (?) «կա-նեփի արտերի մէջ բսնող՝ մութ-կարմրա-գոյն մի բոյս է», Երև. զի՛մէլ «անուտելի մի բանջար է», Ղզ. զի՛մբէլ «մոլոշի նման մի աղցան է»։-Հայբուսակ յիշում է գւռ. ծի-միլ ձևը, որ ըստ Տիրացուեան, Contributo § 337 նշանակում է «mercurialis annua L բոյսը» =կմշտրուկ, օղուլ օթը, եապան ֆէս-լիյէնի։
cf. Ղօղանջիւն.
• , ի հլ. «լացի ձայն» Լաստ. որից ղօղանջել «ձայն հանել (մարդու), հնչել (ծնծղայի), հաջել (շան), հայհոյել, տրտըն-ջալ» ՍԳր. Ոսկ. յհ. ա. 2. Ճառընտ. ղօղան-ջանք Շնորհ. այբ. ղօղանջեցուցանել Արչ. ղօղանջիւն Գէ. ես. ղօղանջումն «ցնռաբա-նութիւն» Ոսկ. յհ. հ. 14 ևն (Վրդ. առ. 182 գրուած խօղանջմունք). նոր գրական լեզուի մէջ նշանակում է միայն «զանգակի ձայն»։
flight, soaring;
turn, tumble;
wheeling about;
caper, somerset;
— առնուլ, to take wing or flight, to fly away, to fly up, to soar on high, cf. Շրջագայիմ;
to caper, to cut capers, to turn a somerset, to turn heels over head;
cf. Ձի.
• ԳՒՌ.-Բզ. ջախր, Խրբ. ջ'այր, ջ'այէր, Ակն ջ'այհ, ջար, Զթ. ջ'օհրը, ջ'օհյը, Հճ. ջ'օյհ, ջ'օհ, Սվեդ. ջ'ուր նշանակում են «ճա-խարակ» և հետևաբար հյ. ճախր «պտոյտ» ձևի շարունակութիւնը չեն, այլ ներկայաց-նում են անկախ *ճախր կամ *ճահր «ճա-խարակ» բառը։
cf. Կնտակ.
• = Թուի թէ կազմուած է -ատ (<հատ) մասնիկով *ճաղ «մազ» բառից, որի հետ հմմտ. հիւսիսային կովկասեան լեզուներից՝ լակ. դճարա, կիւր. ռուտ. խին. դճար, ցախ. դճեր, կազիկում. չարա, ագ. տաբ. ճար, արչ. ճարի, բուդ. ջաար, ջէկ. ճաար, որոնք բոլոր նշանակում են «գլխի մազ»։-Աճ.
small bone, ossicle, cockle.
• Թր. Նչ. և Երզն. քեր. համարում են ճանաչել բայի արմատը. այսպէս է մեկնում նաև ՆՀԲ։ Սխալ է, որովհետև այս պարագային պիտի լինէր -ճանաչ կամ -ծան։ Վերի ածանցներից մի օա-նիսի մէջ -ճան նշանակում է «սիրող, ցանկացող, մոլի». այսպէս են ճակա-ճան, գինեճան, տիրաճան. թերևս նաև ճոխաճան, դաւաճան. այս պարագային կարելի էր թերևս համեմատել հպրս. danah ձևի հետ. (հմմտ. Aspa-čanah «Չիասէր»). բայց ի՛նչպէս մեկնենք խրախճան և երախճան բառերը։ Մառ, ИАН 1911, 441 և Ղափանցեան, Տե-
fly;
եղանակ, ծիրտ, սատակիչ —ից, — time;
— blow;
— bane;
զ— փիղ գործել, to exaggerate, to make mountains of mole-hills.
• , ի հլ. (յետնաբար նաև ռ հլ.) «ճանճ» Ժղ. ժ. 1. Եզն. Վեցօր. 121. որից շանաճանճ ՍԳր. ճանճիկ Դ. թագ. ա. 2, 16. ճանճահանած կանոն. ճանճեան վրր. հց. ճանճիռն, ճանջիռն կամ ճանճիւռն «ճան-ճեր» Ես. է. 18=Ոսկ. ես. 91. Եփր. ծն. էջ 6. Գր. տղ. Գէ. ես. ճանճոց «փեթակ» Հա-յել. 165 (նորագիւտ բառ), ճանճաճերմակ ռսև ու ճեոմակ, պիսակաւոր» Մագ. թղ. 87. ճանճկէն Բուզ. Գ. 20. Գնձ. (վերջին երկու-սի հետ հմմտ. գերմ. Fliegenschimmel, ֆրանս. moucheté, պրս. asp-i-magasī, որոնք նշանակում են «ճանճկէն» և նոյնպէս ևազմուած են «ճանճ» բառից)։ Նոր բառեր են ճանճվան, ճանճանաւ, ճանճասպան ևն։
dinner, noon-day meal;
repast, entertainment, feast;
—ոյ ժամ, the three canonical hours, Third, Sixth and Ninth;
cf. Ճաշաժամ;
սպասք, սեղան, զանգակ —ոյ, dinner-service, dinner-table, dinner-bell;
— անպաճոյճ;
frugal meal or table;
— գործել, to get dinner ready;
— առնել, to give a dinner;
— մեծ գործել, to give a grand dinner-party;
պատրաստ է —ն, dinner is on the table;
—ք զ—ս մղեն եւ ընթրիք զընթրեօք անցանեն, dinners follow dinners and suppers follow hard on suppers;
cf. Ժամ.
• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Երև. Մկ. Մշ. Մրղ. Ոզմ. Սլմ. Վն. Տփ. ճաշ, Ղրբ. Շմ. ճmշ, Սեբ. ջաշ, Խրբ. ջmշ, Ագլ. ճօշ. սրանցից մի քանիսը նշանակում են «ապուր, փիլաւ կամ մի ու-հիշ տեսակ կերակուր, խաւիծ, հերիսայ». այսպիսի գործածութիւն ունին Ալշ. Ղրբ. Շմ. Մշ. Լ. Վն. Եւդ. Սեբ. Սլմ. Խն։-Իբր կոօ-նական բառ՝ ամէն տեղ կայ ճաշու «կէս օրուայ ժամերգութիւն»։ Նոր բառեր են ճա-շաժամ, ճաշաման, ճաշաքամի, ճաշկիթ. հաշթող, ճաշոց, ճաշք, ճաշքուն։ Ղրբ. կայ նաև չէշտաքուն՝ որ ուղղակի պրս. čašt «ճա-շու ժամ» բառից է կազմուած։
spread, dispersed, scattered;
diffusion, extension, dilatation.
• , ի հլ. «ծաւալուած, տարածուած, փռուած» Շիր. Վրդն. ծն. որից ճապաղել «սփռել, ծաւալել» Խոր. Ոսկ. կուս. «պարա-պիլ, զբաղուիլ» Խոր. Երզն. մտթ. ճաղապիլ «ցրուիլ» (նիւթապէս) Երզն. լս. Մեսր. եր. (մտքով) Երզն. մտթ. Վրդն. ծն. (յետնաբար ղումն Լմբ. իմ. Մաքս. ճապաղիք արեան «արիւնհեղութիւն, կոտորած» (գրուած նաև ճաղպախիք, ճաղպախի, ճաղճախիք) Ագաթ Ոսկ. մ. բ. 8. Զենոբ. Յհ. կթ. ասւում է նաև ճապաղ արեան Ոսկիփ. Ասող. գիսաճապաղ «հերարձակ» Երզն. քեր. ճապաղական «ցըր-ուած (զօրք)» Սեբ. 108. անճապաղ Դիոն. թղթ. կայ նաև Ճապաղ(ա)ջուր տեղական յատուկ անունը։ Ճաղճախիք ձևից է կազ-մուած նոճիաճաղճախ «նոճիաշատ (ան-տառ)» Նար. խչ. 394։ Արդի գրականում ճապաղ նշանակում է «տարտամ, անորոշ, ցրուած (ոճ)»։
remedy, means, expedient;
— or — եւ ճարակ գտանել, to find a means or a way, to contrive, to think of a device, to contrive;
չիք —, ոչ գոյ —, there is no way or means to, there is no help, it is done;
it is past all cure, it is irremediable;
cf. Ճարակ.
• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Գոր. Երև. Կր. Ղրբ. Մկ. Մշ. Մրղ. Շմ. Ոզմ. Ջղ. Սլմ. Վն. Տփ. ճար, Ասլ. Խրբ. Հմշ. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. ջար, Տիգ. ջmր, Ագլ. ճօր, Հճ. ջօյ. նշանակում են «ճար, հնար, միջոց և դեղ». գաւառական-ները գիտեն նաև ճար «ոյժ, կարողութիւն» -որից կազմուած են ճարել «հայթայթել, մատակարարել» (ըստ Արդ. «ծնիլ»), ան-ճար, անճարու, անճարիկ, ճարակտուր, ճա-րահատ. ճարարիլ, ճարակտրի, ճարի «ճար-պիկ, որ անճարակ չէ», ճարիկ, ճար-ճարակ, ճարուակ, ճարճրկել։-Ատանայի թրքախօս հայերն էլ ունին jar. օր. ճարըմա ճար եթիշ-տի «օգնութեան հասաւ ենձ»։
pasture, feed, food, forage, fodder, provender;
pasture ground or land, meadow;
food, pasture, aliment, nourishment, prey;
— հրոյ, fuel, combustible;
— լինել, to be food to, the prey of, a prey to;
հրոյ — լինել, մատնիլ, to be a prey to the flames, to be burnt, devoured, consumed by fire;
սրոյ — լինել, մատնիլ, to perish by the sword;
սրոյ — տալ, to put to the edge of the sword, to slay;
— գտանել, to spread over, to wind or creep about;
— տալ հերձուածոց, to keep up, to foment divisions;
առ — ախտից, for cherishing or caressing the passions;
բազմախողխող երկաթոյն նա տայր ի —, he mowed them down with the murderous steel, or sweeping brand;
գիտութիւնք — են մտաց, knowledge is the food of the mind;
ճար եւ — առնել, to find a remedy;
to repair, to redeem, to retrieve, to make reparation or amends for.
• , ո, ի-ա հլ. «անասունների ու-տելու խոտը» ՍԳր. Մծբ. նմանութեամբ «կը։ րակի, վէրքի, մեղքի տարածուելու նիւթ» Բ. տիմ. բ. 17. Եւս. պտմ. ը. 17. որից ճա-րակել «արածիլ, խոտ ուտել» ՍԳր. Եփր. աւետ. «տարածուելով ծաւալիլ» (կրակի, հի-ւանդութեան ևն համար խօսելով) ՍԳր. Ոսկ. գղ. ճարակակից Պղատ. օրին. ճարակաջատ Ոսկ. ես. ճարակաւոր Ոսկ. եփես. և մ. գ. 6. հարակումն Յհ. կթ. համաճարակ Նար. խո-տաճարակ Բ. մակ. ժ. 6. Ագաթ. Բուզ. հրա-ճարակ Թէոդ. մայրագ. մկնաճարակ Մագ. տե՛ս և ասպաճարակական։
clasp, hasp, buckle;
hutton;
loop, catch, hook;
— գրոց, clasp;
խառնել զօղսն ընդ ճարմանդսն or ճարմանդեմ, to put the taches into the loops, to clasp, to fasten, to hook.
• (որուած նաև ճարամանդ) «կարթաձև օղակ» ՍԳր. նոր գրականում նը-շանակում է «կեռմայբ, օղակկոճակ, չէնկէլ-կոճակ»։
dexterous, handy, industrious, ingenious, skilful, adroit, able, clever, expert;
artful, cunning, sharp, sly, shrewd, crafty;
artisan, mechanic, artificer, master;
ad. well, wisely, thoroughly, to the bottom;
— ի քանդակագործութիւն, excelling in sculpture;
— ի կեղծաւորել, adroit at dissembling, crafty;
— գիտել, to know perfectly, thoroughly.
• Kuhns u. Schleich. Btrg. s, 139 սանս. čatura-ra։ Lag, Beitr. bktr, Lex. 27 զնդ. čarətar «գործող, կերտող» (բայց այս բառը նշանակում է «քայլող, յա-ռաջացող». կայ նաև čarana «ձեռա-գործ, գործ» ըստ Justi, Zendsp. 109ա բայց նշանակութիւնը սխալ է. զնդ. čar արմատը նշանակում է «երթալ. 2. ա-րածելու երթալ»)։ Հիւբշ. 189 մեռժում է համեմատել čarətar ձևի հետ. Müller WZKM 8 (1894), 362 կցում է զնդ. čarətutārō բառին, որ գտնում է պհլ. բառարանում և մեկնուած է ❇ջ kartārtum «գործու-նէութիւ՞ն»։ Bartholomae, Altir., Wör-terb. 582 մերժում է Müller-ի այս հա-մեմատութիւնը, ըստ որում զնդ. յիշեալ բառը նշանակում է «մէկ ասպարէզ քայլող անցնող». իսկ ինքը հյ. ճարտար փոխառեալ է դնում իրան. *čartara-ձևից, որի հետ կցում է սանս. [other alphabet] čatura-«արագ, ճարպիկ, ճարտար»։ Հիւնք. ճարտ=պրս. kardan «գործել»։ ճարտար=պրս. kārdār «գործող»։ Թի-րեաքեան, Արիահայ բառ. 263 պրս. [arabic word] čāra-dār «ճարտար»։
cf. Կայռին.
• Պատահական նմանութիւն ունին վը-րաց. ჩუჩა չուչա «առնանդամի մաշ-կը, prépuce» և կազիկումուկ չեչ «առն-անդամ»։
associate, partner.
• = Պհլ. *haδakaš ձևից, որի առաջին մասն է = զնդ. haδa-«միասին» (տե՛ս հարազատ և հարևան բառերը), երկրորդը = զնդ. karša ռակօս», karšā «ցել», karš «ակօսներ քա» շել», a-karšta «անվար, անհերկ, կորռ. 2. առանց ցանելու բուսած, ինքնաբոյս», սանս. karšknsáti «ակօսներ քաշել, հերկել», պհլ. kiš «ակօս», kistan «հերկել», պրս. [arabic word] kaštan (ներկ. [arabic word] kāram) «սերմա-նել, սերմ ցանել», աֆղան. karal, բելուճ. kišag «ցանել» (Bartholomae, Altir. Wört. 457 և Horn § 836)։ Ըստ այսմ հարակաշ =պհլ. haδakas նշանակում է բուն «միա. սին ցանող»։
south wind;
the south;
արեւելեան —, south east;
արեւմտեան —, south west;
հողմ —ոյ, the south wind;
շնչէ —, it blows from the south.
• ԳՒՌ.-Տփ. հա՛րավ, Ախց. Երև. Կր. Մշ. Ջղ. Սեբ. հարաֆ, Սլմ. հmրmֆ.-իսկ Խրբ. հիսիսէն հարաֆէն դարձուածի մէջ, որ նշա-նակում է «դէսից դէնից, կցկտուր»։-Հարաֆ գրուած գտնում եմ արդէն 1788 թուին Կ. Սարաֆեան, Բանալի գիտութ. Սանկպետ. էջ շ2։
• ՓՈԽ.-Վրաց. არავი արավի, որ ըստ Չուբինովի նշանակում է «հիւսիս-արևելեան քամի», բայց ըստ Մառ, Гpуз. позма Bи. тнзь въ барc. шкурь, էջ 444 «հարաւային». որից և քարի արավի «քամի հարաւային»։
hundred;
cent;
տասն առ —, ten per cent.
• վերածուել է թուականի, ինչպէս են ռան. snes «քսան» և ol «ութսուն» թուականները, որոնք նախապէս նշա-նակում էին «ճիւղ, ցուպ». ըստ այսմ հյ. հարիւր բառի համար հմմտ. ւն. πέράς «վերջ», սանս. párvan «եղէգի և այլ տունկերի վարակ, յօդ», párvatā «լեռ»։ (Յիշում է Pokorny 2, 32 և ան-հաւանական է գտնում)։ Patrubány ՀԱ 1908, 153 հնխ. sero «հոսիլ» արմա-տից, իբրև «առատ»։ Մառ ИАН 1911, 145 սվան. ašir «հարիւր» բառի հետ, ուր š համարում է դարձած ր։ Tuttle REA 1927, էջ 324 չուվաշ. pr «մէկ» +jyz «հարիւր» ձևի հետ է համեմա-տում (նոյն է թրք.) bir yüz «մի հար-իւր»։
demand, interrogation, question, examination;
cf. Հարցն;
— եւ խնդիր առնել, to ask, to make inquiries, to inquire about;
ի — եւ ի փորձ արկանել, անկանել, to question, to examine;
ի — եւ ի խնդիր մտանել ընդ ումեք, to discuss, to argue, to dispute.
• , ի հլ. «հարցում, փորձ, քննու-թիւն» Ագաթ. Սեբեր. որից հարցանել ՍԳր. հարցափորձ ՍԳր. Եւս. պտմ. հարցուփորձ Յոբ. լա. 14. հարցփորձ Կորիւն. հարցաքըն-նել Ոսկ. յհ. բ. 11. հարցումն ՍԳր. Փարպ. հարցաւոր Ոսկ. յհ. բ. 14. գիտահարց Մծբ. հարցախնդիր, հարցաքննիչ (նոր բառեր). արմատը նշանակում է նաև «հմայել, կա-խարդութիւն անել, գուշակել», որից հարցուկ «կախարդ» ՍԳր. Կոչ. հարցկութիւն Ոսկ. ես-հատահարը «սերմերով հմայող» Ոսկ. բ. տիմ. ը. և տիտ. հաւահարց «թռչուններով գուշակութիւն անող» Օր. ժը. 10. բ. մն. լգ. 6. գետնահարց Ոսկ. ես. մեռելահարցութիւն Կոչ. (իմաստի զարգացման համար հմմտ. վրաց. მკითხავი մկիթխավի «հարցուկ, վհուկ», թուշ. յօთხობ կիթխոբ «դիւթու-թիւն». երկուսն էլ კითხ կիթխ «հարցնել» արմատից)։
• = Բնիկ հայ բառ, որ ճոխ ձևերով պահ-ուած է նաև բազմաթիւ ցեղակից լեզուների մէջ։ Հնխ. արմատն էր prek'-«հարցնել, խնդրել», որի ձայնդարձներն էին prok-prk'-, աճական ձևը *prk'-sk՛-։ Այս չորս ձևերից (ինչպէս նաև ամբողջական perek-ձևից) յառաջացած են՝ սանս. praçna-«հար-ցում, ծանօթութիւն, հակառակութիւն», prč-cháti «հարցանէ», prčchā-«հարցում, խըն-դիր», հինդուստ. [arabic word] pučhna, պալի pučchi, գնչ. pučava, pačava «հարցնել», քուչ. am-blāk-ante «առանց հարցնելու», զնդ. [other alphabet] pərəsaiti «հարցանէ», frašna «հարցում», հպրս. [hebrew word] [other alphabet] aparsam «հարցրի», պհլ. [other alphabet] ︎ [other alphabet] pursītan «հարցնել», [other alphabet] pur-sišn «հարցում, փուրսիշ», պրս. [arabic word] pursidan «հարցնել», քրդ. pərsin, աֆղան. puxtēdal, օսս. farsun, farsin, բելուճ. p'ur-s'aν (Horn § 299), յն. ϑεο-πρόπος (հնխ. prok'os) «մարգարէ» (այն է «աստուածա-հարց». հմմտ. հյ. հարցուկ ևն). լտ. precor, proco, posco (
bird;
hen;
cock;
grandfather;
beginning, rise, origin;
-ք, poultry;
ձագ հաւու, վառեկ, chicken, poult;
աղբ —ուց, hen-dung;
վանդակ —ուց, hen-coop;
դադարք —ուց, hen-roost, hen-house;
վաճառական —ուց, poulterer;
վաճառանոց —ուց, poultry-market;
միս —ու, fowl;
— խորովեալ, roast fowl;
—ն գրգռայ, the hen clucks;
եւ խօսեցաւ —, and the cock crowed.
• , ու հլ. (ըստ ՆՀԲ յետնաբար հո-ւովուած է նաև -ոյ, -աց, -է) «թռչուն» ՍԳղ. Եւս. քր. Փարպ. «հաւ, մարի» Մտթ. իգ. 37. Ղկ. ժգ. 34. «աքլոր» Գ. մակ. գ. 12. Մտթ. իզ. 34, 74, 75. ներկայ բարբառների մէջ և գրականում նշանակում է միայն «ընտանի հաւ, մարի». նշանակութեան զարգացման համար հմմտ. յն. ὄρνις «թռչուն. 2. հաւ-3. աքլոր», որ հիմայ յատկացուած է միայն ընտանի հաւին։ Սրանից են հաւաղէտ Ղևտ. ժթ. 26, Ոսկ. ես. հաւադիտութիւն Սիր. լա. 5. հաւալուսն ՍԳր. Վեցօր. 172-3. հաւախօս Մրկ. ժգ. 35. հաւակեր ՍԳր. հաւահարց Սր. ժը. 10. բ. մն. լգ. 6. հաւահմայ Երեմ. իէ 9. Կոչ. Ոսկ. տիտ. հաւահար լինել «թռչունի գիշատուիլը մի ուրիշ թռչունից» (նորագիւտ բառ) Ոսկ. տտր. տող 13. հաւօրհնէք (նորա-գիւտ բառ) «եկեղեցուն ընծայաբերուած թռչունները օրհնելու կարգը» Մ. Մաշտ. 89բ. հաւապատիր «մի տեսակ բու» ՈԳո. հաւորո ՍԳր. հաւփալ «մի տեսակ աղաւնի» (գրուած նաև հաւբալ, հովփալ, հոբալ ևն) Ոսկ. եզեկ Փիլ. Սահմ. Առաք. լծ. սահմ. 469 (այս վեր-ջինը ցոյց է տալիս թէ ի՛նչ տարբերութիւն ունի աղաւնուց). տարմահաւ Վեզօր. 174. քաջահաւ Ղևտ. ժա. 17. Դտ. ժդ. 16. երաշ-տահաւ Վանակ. հց. արտաւազդահաւ «կա-րապ» Փիլ. լին. բ. 117 (հմմտ. յն. ϰὸϰνος հոմանիշը, որ նաև յատուկ անուն է. տե՛ս Նորայր, Բառ. ֆրանս. էջ 657ա և ՀԱ 1920, 281). ժրահաւ Եպիփ. բարոյ. կիսահաւ Եպիփ. բարոյ. Խոր. աշխ. հաւապան (չունի ԱԲ) Զքր. սարկ. Ա. 42. հաւթափեալ «գիշե-րուայ ժամի եօթը» (ըստ արևելեան ժամա-ռոյցի. այսինքն՝ երբ հաւը արդէն խօսած է ըստ Ս. Վ. Նազարէթեան, Պատկեր 1893, էջ 160). հաւամրգի «մի տեսակ բոյս. ebenus laguroides Boiss.» (ըստ Տիրացուեան, Con. tributo § 254) կամ «erica arborea L» (ըստ նոյնի, անդ, § 341). եգիպտահաւ, հաւաբու-ծութիւն, հաւկթաձև ևն (նոր բառեր)։
• = Բնիկ հայ բառ՝ հնխ. auo-ձևից. ցեղա-կիցներն են լտ. avus «մեծ հայր, պապ, տիկ», գոթ. awō «մեծ մայր», հհիւս. afi «պապ», āi «պապի պապ», հիռլ. aue, haue. միռլ. óa, ua «թոռ», կապադովկ. avuka «մեծ հայր», լտ. avunculus, լիթ. avynas, հպրուս. awis, հսլ. uyi «մօրեղբայր». վերջին նշանակութեամբ են նաև անգսք. eam, հան-գըլ. eme, հֆրիզ. em, հբգ. ōheim, մբգ. oeheim, գերմ. Oheim, Ohm, հոլլ. oom որոնց նախնականն է ընդհ. գերմ. *awo -haimaz «նա՝ որ պապի տանն է բնակում». սրանից հետևում է որ հնխ. auo-բուն նշա-նակում էր «մօր կողմից պապ», կամիս. huhhaš «մեծ հայր»։ (Walde 78, Pokorny 1, 20, Ernout-Meillet 92, Kluge 355)։-Հիւբշ. 465։
consent, persuasion;
*cf. Սանդ;
consenting, persuaded, convinced;
— գտանիլ ընդ, to consent, to assent;
ի — ածել, cf. Հաւանեցուցանեմ;
ի — գալ, cf. Հաւանիմ;
— հաճութեամբ, willingly, with pleasure;
—ք եւ հաւասարք, agreeing together, unanimous.
• ԳՒՌ.-Շմ. հավանիլ, Երև. հավանէլ, Ալշ. Մշ. Սչ. հավնել, Ննխ. հավնէլ, Ախց. Ասլ. Խրբ. Կր. Պլ. Ռ. Սեբ. Տփ. հավնիլ, Զթ. հավ-նըլ, Հմշ. հավնուշ, Ագլ. հվա՛նիլ «հաւանիլ», հօ՛վան «հաւան», Սվեդ. Տիգ. հmվնիլ, Հճ, հէվնել, Ալշ. Գոր. Ղրբ. հավան կէնալ, Սլմ. Վն. խավնել, Մկ. Ոզմ. խավնիլ, Մրղ. խավ-նէլ, Ջղ. խօվանել. -այս բոլորը նշանակում են «գեղեցիկ՝ վայելուչ գտնել, դուրը գալ». արևմտեան գրականը զանազանելով երկու ձևերը՝ գործածում է հաւանիլ «համաձայնիլ» և հաւնիլ «դուրը գալ»։
wether, mutton.
• =Թթր. mal «արջառի վրայ դրուած հար-կըն էր. իւրաքանչիւր 20 ընտանի անասու-նից մէկը և 80 ստակ էլ դրամ էին առնում» (տե՛ս Գ. Ալթունեան, Արրտ. 1912, էջ 1121)։ նառում է արաբ. [arabic word] māl բառից, որ նշա-նակում է՝ «ստացուածք, ինչք. 3. ապրանք, վաճառք. 3. հասոյթ, եկամուտ. 4. դրամ. 5. տաւար»։ Նոյն թթր. բառից փոխառեալ է նաև վրաց. მალი մալի «փողով տուրք»։ որից მემალე մեմալե «հարկահաւաք» (տե՛ս և նախորդը)։
camel;
cable, hawser, rope;
*wedge;
դիւրին է մալխոյ մտանել ընդ ծակ ասղան, it is easier for a camel to go through the eye of a needle.
• = Ասուռ. maxullānu «հաստ չուան», որի արմատական ձևն է xullānu «չուան» (Muss-Arnolt. Ass. engl։ Handwb. էջ 522ա և 315ա). հայերէնի մէջ x-l շրջուելով դար-ձել են լ-խ. իսկ վերջաձայն -nu-ի անկումը նոյն է ինչ որ gisrinnu>կշիռ։-Աճ.
• ՆՀԲ. ՋԲ և ԱԲ բառս դնում են նա։ մալխ ձևով. սակայն սա ենթադրուած է մալխոյ սեռականից և գոյութիւն չունի. ուղղականն է միայն մալուխ, ինչպէս ունին Երզն. մտթ. Յայսմ։-ՆՀԲ և սրան հետևելով ԱԲ մալուխ բառը հասկանում են նաև «ուղտ» իմաստով։ Այսպէս նաև հներից ոմանք, ինչ. Բրս. մրկ. 83, 84. Դիւրին է մալխոյ, այսինքն ուղտու. .. Տէրն ազաց թէ մալխոն (1), որ է ուղտ. Դրնղ. 458։ Բայց այս բանը թիւր-իմացութեան արդիւնք է։ Արդարև Մտթ. ժթ. 24, Մրկ. ժ. 25, Ղուկ. ժը. 25 «Դիւ-րին է մալխոյ մտանել ընդ ծակ աս-ղան» հատուածում մալուխ բառի դէմ յոյն բնագիրն ունի ϰάμηλος, որ նշա-նակում է «ուղտ», ինչպէս գտնում ենք Աւետարանի բոլոր նոր թարգմանու-թեանց մէջ։ Ուղտը ասեղի ծակից անց կացնելու համեմատութիւնը անշուշտ ա-րևելեան ընթացիկ մի պատկեր էր, որ գտնում ենք նաև Ղուրանի մէջ (է. 38)։ Յիսուսի օրինակով Մուհամմէդ էլ ասում է. «Ամբարիշտն՝ որ հպարտութեամբն իւրով համարեսցի սուտ զվարդապե-տութիւն մեր, գտցէ զդրունս երկնից փակեալս։ Մտցէ նա անդր՝ յորժամ ուղտ մի անցանիցէ ընդ ծակ ասղան միոյ»։ Բայց մեր հայրերը նոյն յն. բառի տեղ գտնելով ϰάμιλος «չուան» կամ իրենք այսպէս կարդալով՝ թարգմանել են մա-լուխ «չուան»։ Ըստ Boisacq (էջ 403 ծան.) յունաց մէջ էլ ձգտում եղած է Աւետառանի ϰάμηλος «ուղտ» բառը կարդալու ϰαμιλος «չուան», իբրև տե-ղին աւելի յարմար։-Սխալւում են ՆՀԲ և միւսները կարծելով որ հյ. մալուխ նշանակում է «ուղտ», թէև սրանով մել
glued together, joined;
adhesive, sticking, adherent;
curdled, coagulated;
dense, compact.
• -Բնիկ հայ բառ՝ հնխ. mag'-«շաղախել, մածուցիկ խմոր շինել» արմատից. ցեղա-կիցներն են՝ հսլ. mažo, mazati «օծել, քսել», mazi «օծանելիք, սպեղանի», ռուս. мажу, мааать «օծել, քսել», мазь «սպեղանի», նաև հսլ. և ռուս. маслo «կարագ, իւղ», յն. μαγίς «շաղախուած խմոր, հաց», μαγεύί «հացթուխ», μάγειρος «խոհարար» (բուն նշանակում էր «հաց շաղուող»), μάγμα «չոր սպեղանի», μάϰτρά́ «խմորի տաշտ» (>հյ. մակտրայ), հիռլ. maistre «խնոցի», բրըտ. meza «շաղուել», միռլ. maistir «խնորի հա-րել», կիմր. maedd «կռուիլ, իրար խառ-նուիլ», հսաքս. makō̄n «շինել, կառուցանել» (հմմտ. հյ. տախտակամած), անգսք.. ma-clan, հբգ. mahhōn, գերմ. machen, անգլ. make «անել, շինել», գերմանականից փո-խառութեամբ՝ ֆրանս. maçon «որմնադիր» (նախապէս նշանակում էր «տան համար կաւ ու ցեխ շաղուող»)։ Նոյն արմատի *maq-և *meno-ձևերից են գալիս սանս. máčatē «փշրել», յն. μάσσω «շաղուել», μαϰαρια «ջրով և ալիւրով շինուած մի տեսակ կերա-կուր, խիւս», լտ. mācero «շաղուել. տրորե-լով՝ ճմռելով կակղացնել», maceria «պատ, ցանկապատ», լեթթ. mākt «ճնշել, նեղել», լիթ. minkyti «շաղուել», minksztas «կա-կուղ», հսլ. meknati «կակղիլ», mekukù «կակուղ», maka «ալիւր. 2. չարչարանք». բուլգ. mackam «շաղուել», չեխ. mackati «ճմռել», գերմ. mengen «իրար խառնեւ» ևն (Boisacq 597, Trautmann 173, Pokorny 2. 226-7, Walde 451, Ernout-Meillet 546)։ Հնխ. արմատի բուն նշանակութիւնը լաւա-ռոյն ձևով պահած է հայերէնը, որի ցոյց տուած զանազան առումները գեղեցիկ կեր-պով միացնում են միւս լեզուների երևան հանած նորանոր նշանակութիւնները։
death, decease, departure from this life;
massacre, slaughter, carnage, butchery;
plague;
— անասնոց, epizooty, murrain, rot;
—ունք, mortality;
արհաւիրք —ու, pangs, terrors of death;
վճիռ —ու, sentence, decree of death;
—ու չափ, mortally, to death;
at the cost of one's life;
մեղք —ու չափ, deadly or mortal sin;
այն հիւանդութիւն չէ ի —, that illness is not to death, not mortal, or fatal;
քեւ մազապուր եղէ ի —ուանէ, I owe you my life;
բնական, երջանիկ, փառաւոր, յաւերժական —, natural, happy, glorious, eternal death;
յանկարծական, անճողոպրելի, բռնական, տարաժամ, եղեռնական, աղետալի, ողբալի, ցաւագին, ամօթապարտ, խայտառակ —, sudden, certain, violent or unnatural, untimely, tragical, sad, deplorable, painful, shameful, ignominious death;
մերձ ի — լինել, to be dying, near one's last moment, to breathe one's last, to be at the point of death, at the last gasp;
ի դրունս —ու հասանել, to be at death's door;
հիւանդանալ ի —, to be deadly sick;
բնական —ուամբ մեռանել, to die a natural death;
ընդ —ուամբ արկանել, —ու պարտ առնել, to sentence, to condemn to death;
ի — մատնել, տալ ի —, —ու սպանանել, to deliver to death, to put to death;
երթալ ի —, to go in search of death;
to rush on death;
դիմագրաւ լինել, խիզախել ի —, to face, to dare death;
խնդրել — անձին, to desire, to wish for death;
երկնչել ի —ուանէ, to dread, to fear death;
—ու հասանել, to meet death;
խոցիլ առ ի —, to be mortally wounded;
զ—ու գան հարկանել, to beat to death;
—ու վախճանիլ, ճաշակել զ—, to die, to depart from this life;
ածել —ունս, to carry or bring death.
• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Ատն. Երև. Հմշ. Կր. Ննխ. Շմ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. Տփ. մահ (Պլ. սեռ. մահման՝ պահուած է միայն մահման դողերո՜ւ գաս ևն դարձուածների մէջ. իսկ Ռ. նշանակում է «ժանտախտ»). Տիգ. մmհ, Մշ. մա, Ակն. մայհ, սեռ. մայհման, Խրբ. մայ, Մկ. Ոզմ. Ջղ. Սլմ. Վն. մախ, Ագլ. Հճ. մօհ. -նոր բառեր են՝ մահաքրտինք, մահենիք, մահտէր, մահտուն, մահմանական Ննխ. «մահու (դող)», մահմեռուկ։
sieve, riddle, bolt, bolter;
կող —ից, hoop of sieve;
— մեղուաց, honey-comb, cell.
• ՓՈԽ.-Վրաց. მალაკი մալակի եթէ նշա-նակում է «մաղ», այս բառից է և ենթադ-րում է հյ. մաղակ, որ տե՛ս վերը. իսկ եթէ նշանակում է «խսիրէ փոքր տոպրակ», տե՛ս վերը մախաղ բառի տակ.-քրդ. [arabic word] kermaγ «մեծ ծակերով մաղ» (Justi, Dict. Kurde, էջ 330) գալիս է զւռ. քարմաղ բա-ռից։
new-cheese, curd;
cheese-cake.
• ՆՀԲ թուի հանել մածեալ բառից։ Հիւնք. մածուցանել բայից։ Patrubány SA 1, 223 հանում է Մաճառ ազգի ա-նունից, իբրև «հունգարական պանիր»։ Պատահական նմանութիւն ունին ուտ. մուճանաղ՝ «կաթ» և արաբ. [arabic word] ma' δar «կաթը թթուելով մածնանալ» (Կա-մուս, թրք. թրգմ. Բ. 110). առաջինը ստուգաբանւում է մուճա «անուշ, քաղ-ցըր» և նաղ՝ «թան» բառերից և բուն նը-շանակում է «քաղցր թան»։
moss;
lichen;
seaweed.
• «անխախտ կամ ջամախ կամ ղօզ կամ խոտ բարակ, որ ի ջուրն ոռւա-նայ». այսպէս՝ ունի Բառ. երեմ. էջ 203. բա-ցի առաջինից՝ մնացեալ բոլորը նշանակում են «մամուռ». ուստի անխախտ բառն էլ կա՛մ նշանակում է «մամուռ» և կամ կայ մի տարբեր մամուռ բառ, որ նշանակում է «ան-խախտ»։-Վերջինիս համար հմմտ. թերևս արաբ. [arabic word] ma'mūr «հոյակապ, շէն, բարգաւաճ, մշակեալ»։
sap, juice;
extract;
mucilage.
• , ո հլ. «ծառից վազած հիւթ, խէժ» Վեցօր. 101, 186. ունինք նաև հոյծ։ Բառ. երեմ. էջ 185 և հոյժ ՀՀԲ սխալագիր գրչու-թիւնները. նոր գրականում նշանակում է աոհասարակ «քամուած հիւթ», որից հուսա-թաղաևթ։
flux, fluxion;
effluvia;
effusion.
• ԳՒՌ.-Տփ. հուսիլ «հոսիլ», հուսան «հռ. սանք», Խրբ. հօսիլ «երնել» (նոյն բառն ու-նին նաև Բլ. Բն. Պրտ.), Երև. ֆօսան «բուք», որից հոսանակապ «բքարգել»։ Հետաքրքրա-կան է մանաւանդ հոսելի Ախք. Արբ. Կր. «հեծանոց, եղան», որ ունի Խտջ. հուսէլի Սվեդ. հիսսիլա, Բլ. հօռսէլի, Մշ. հօրսըլի, Ղզ. հուրսըլի, Երև. ֆօրսըլի ձևերը, որոնք ցոյց են տալիս հորս-արմատը. սրանից ր-ի անկումով յառաջացել է հոս-իլ։
• ՓՈԽ.-Թրք. գւռ. Թորթումի hösenk «հո-սանք, ջրվէժ», յատկապէս նշանակում է «Թորթումի լճին մէջ թափուող մեծ ջրվէժը» (Բիւր. 1898, էջ 627)։
pastor, shepherd, herdsman, neatherd;
հովուի գաւազան or բիր, shepherd's rod or staff, wild thistle, dipsacus sativus, damasonium;
մանուկ —, shepherd-boy;
աղջիկ —, shepherdess, shepherd-girl, shepherd-lass.
• = Բնիկ հայ բառ՝ հնխ. ovi-pā «խաշնա-պահ, հովիւ» ձևից. սա մի հին բարդութիւն է, որի մասերն են՝ հնխ. oui-«ոչխար»+pā «արածել, արածացնել». առաջինի ժառանգ-ներն են սանս. avi, յն. οίς, լտ. ovis, ումբր. oui, uvef, հիռլ. ōi, լիթ. ovis, լեթթ. avs, հսլ. ovica, ռուս. овцa, հիսլ. er, անգսք. ēowu, ēowe, հսաքս. ewi, հբգ. ouwi, ou. բոլորն էլ «ոչխար» (Pokorny 1, 167, Walde 550, Boisacq 692, Trautmann 20). երկրորդից ունինք՝ լտ. pāsco, հսլ. pasa, pasti «արածել», յն. πῶῦ «հօտ» ևն (Po-korny 2, էջ 72-73)։ Երկու արմատները առանձին պահուած չեն հայերէնի մէջ։ Հնխ. owi-նշանակում էր «ոչխար», առանց սեռի խտրութեան. այս վիճակը պահում են դեռ սանս. յն. և լտ. լեզուները. գերմանականում և կելտականում վերածուեց իգականի, լի-թուաներէնը նոյնպէս պահեց իգականի հա-մար, արականի համար ստեղծելով āvinas «խոյ». իսկ սլաւականը մասնիկների տար-բերութեամբ զանազանեց ovъ-nъ «խոյ» և ovь-ca «մաքի» (տե՛ս Ernout-Meiliet 684)։
• «երաժշտական մի խազ է». ու-նին միայն ՀՀԲ, ՋԲ և ԱԲ. ըստ Schroder նշանակում է «tremulatio դողդողում» (տե՛ս Peterm. ZDMG 1851, 365-72)
raw, unripe, sour, hard;
half-cooked;
cruel, ruthless, inhuman.
• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Գոր. Երև. Զթ. Խրբ. Կր. Հճ. Հմշ. Ղրբ. Մշ. Ննխ. Շմ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. Տիգ. Տփ. հում, Սվեդ. հօմ, Ասլ. հիւմ, Ագլ. Մկ. Մրղ. Ջղ. Սլմ. Վն. խում, Ոզմ. խօւմ։ Նոր բառեր են հումահում, հումահոտ, հում-լում, հումի, հումովի։-Ախք. և Կր. հում նը-շանակում է նաև «հում կաթի թթուած սե-րը»։
ford, shallow passage, way;
cf. Հոյն;
fordable, passable;
— մի, a little, something;
briefly, succinctly;
ի — ելանել, to obtain one's scope.
• = Բնիկ հայ բառ՝ հնխ. pont-ձևից. ցե-ռաևեռնեոն են սանս. pánthā̄s (սեռ. pa. paϑō» «ճամբայ», հպրս. paϑim (հյց.) «ճամռայ», (պհլ. ❇ pand և պրս. [arabic word] ︎ pand ստացել են «խրատ» իմաստր. Horn § 330). օսս. fāndag, fāndag «ճամբայ, փո-ղոց», յն. πόντος «ծով», πατος «շա-ւեռ», լտ. pons «կամուրջ, ճահիճի մէջ բաց-ուած կածան» (որից ֆրանս. pont, իտալ. ponte «կամուրջ»), հսլ. pati և հպրուս.* pin-tis «ճամբայ», սերբ. pút, ռուս. nуть «ճամ. բայ». բոլորի արմատն է հնխ. pent-«գալ, երթալ», ինչպէս ցոյց են տալիս հբգ. fendo «հետիոտն», funden «շտապել» ևն. այս pent-արմատի ձայնդարձն էր pont-, որ գտնում ենք յատկապէս յն. և լտ. ձևերում. հայերէնի մէջ վերջաձայն t-ի անկումով և ռնգականի մօտ o ըստ օրինի ու վերածուե-ւով՝ յառաջացած է կանոնաւորապէս հուն ձևը։ Նշանակութեանց զարգացման համար հմմտ. զնդ. pərətu-«կամուրջ» և pəšu-«հուն», յն. πόρος «հուն, ճամբայ, շաւիղ» ևն հնխ. per-«անցնիլ» արմատից (Walde 598, Boisacq 803, Ernout-Meillet 751, Trautmann 205, Pokorny 2, 26)։-Հիւբշ. 468։
salary;
bursary.
• = Բիւզ. յն. ῥὸγα «ժողովրդին բաշ-խուած դրամ», որ փոխառեալ է լտ. eroqatio ձևից (Sophocles 971). սա էլ ծագում է ero-go «ծախսել, դրամ բաժանել՝ յատկապէս ժողովրդական ծախսերի համար» բայից. յոյն բառը նշանակում է նաև «զինւորներին տրւած թոշակ, տարեթոշակ» (Կոստ. պերփ. de admin. imp. էջ 185, 187). յունարէնից է փոխառեալ նաև վրաց. როკი րոքի, როღაი րողաի «ռոճիկ. 2. պարգև»։-Հիւբշ. 362։