Your research : 4 Results for կունդ

Կունդ

adj.

bald, hairless.

• «ծառի կամ փայտի կոճղ». հնից չէ՛ աւանդուած, բայց կայ նոր բարբառների մէջ՝ զանազան ձևերով. այսպէս՝ կոնդ Ախց. Ախք. «գերան», կոնդ Բբ. Խտջ. «տանիքի գերան», կոնդ, կենդ, Ղրբ. «խաղի կեռ գա-ւազան», կոնդ Կղզ. Մշկ. «ծառի ճիւղ», կոնդ Ղզ. «անտաշ, անհարթ», կոնձի Ղզ. «անտաշ, անհարթ», կոնձի Ղզ. «գերան». մի քիչ աւելի հնից ունինք կունո «մահա-պարտի վիզը կամ ոտքը կապելու կոճղ» Հքր. սարկ. Բ. 3, 4. «Եւ ապա բերեալ կունդ՝ եդ ի պարանոցն և կախեաց ի բարձր որմէ.. և ջարդեաց զկունդն». Բ. 41. «Դնել կունդ ի պարանոցն» ևն։

• ԳՒՌ.-Ոզմ. կունդ «ճաղատ», Երև. կունդ անել «պատուաստելիք ծառի ճիւղերը բոլոր կտրատել», որից Մշ. Սլմ. կնդել, Ջղ. կնդել, կունդել, Շմ. կնդիլ, Պլ. գնդէլ «գլխի մա-զերը խոր կտրել» (նոյնն ունին նաև Ախց. Արբ. Եւդ. Մն. Խրբ. Սվ. Վն.), Ասլ. Արբ. «այծերի և ոչխարների բուրդը խուզել», Աստ. «ածիւել», Երև. «թուփի կամ ծառի բնից վեր գտնուած ճիւղերը բոլոր կտրա-տել», կնտլոզ Մշ. «մերկ», կնտոտել Երև «բոլորը կնտել», կնտուկ Տ. «մազերը խոր կտրած»։-Այս բառն է՝ որ շփոթուելով կամ նմանեցնելով գունդ բառի հետ՝ դարձել է զնդել «մազերը խուզել», ինչպէս ունինք Հճ. գ'mնդել։

• = Պհլ. *kund, որ հաստատում է և առս. [arabic word] kund «կորովի և քաջ» բառը, որից [arabic word] kunda «կորովի և քաջ», [arabic word] kundāgar կամ [arabic word] kundāvar «քաջ և կորովի» (Շահ-նամէում «հպարտ» նշանակութեամբ գոր-ծածուած)։ Որովհետև պրս. բառը նշա-նակում է նաև «բութ, գուլ», ուստի Horn § 868 բառը կցում է սանս. [other alphabet] kuntha-«բութ» բառին, որ սակայն «քաջ» նշանակութեան յարմար չէ։ (Պարս-կերէնից փոխառեալ ձևերի մասին տես նաև գունդ բառի տակ)։ Վերի հատուածում Խո-րենացին ուզում է ասել թէ Արամազդ աս-տուած իրապէս չկայ. բայց կան այդ անու-նը իրենց վրայ կրող անձեր. որոնցից չոր-սը յայտնի են և որոնցից մէկն էլ Կունդ Ա-րամազդն է. (հմմտ. Ագաթ. Մեծն արին Ա-րամազդ)։ Խորենացին ակնարկում է Սա-սանեան Որմիզդ անունով թագաւորները, ո-րոնք մինչև Զ դար չորս էին և որոնցից Որ-միզդ Ա (Գ դար) կրում է «քաջ» տիտղոսը։

• խորենացու իտալական թարգմանիչը (Վենետ. 1850, էջ 84) մեկնում է պրս. kund «քաջ»։ Նոյնը նաև Լանգլուա։ Միաբան, Խոր. պատմ. ուսումն. էջ 4-7 մերժելով այս՝ բնադիրը համա-րում է կատար (իբր «գլուխ, գլխաւոր»), որ յետոյ ընդօրինակողները սրբագրել են կունդ «ճաղատ», իբր անարգական ածական Արամազդին։ Ուղիղ մեկնու-թիւնը վերի ձևով տուաւ Նումէն (Մառ), Արաքս Գ (գիրք Բ), էջ 59-62։ Պրս. kund ձևով ունի նաև Թիրեաքեան, Կարնամակ ծան. 63։ Սիօն վրդ., Հովխ 1907. 567-9 մեկնում է «գնտլիկ՝ կլո-րիկ մարմնով»։ Աւդալբէգեան ՀԱ 1926, 391-6 գւռ. կունդ, կոնդ «հաստ, մեծ, ծայր, կատար, գլուխ» բառով։

• . անստոյգ բառ. մէկ անգամ գոր-ծածուած է Ոսկիփ. «Կին մի կախարդ և կունդ՝ չարագործացն բարի առնէր և բարե-դործացն պատուհաս»։

• ՆՀԲ համարում է սկունդ «շուն» բա-ռի ռամկականը։ Ինչո՞ւ չհասկանալ պարղապէս «կնտակ, ճաղատ, քաչալ»։


Ճաղատ

cf. Կնտակ.

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, թէև առանց վկայութեան) «հերաթափ, կունդ» Յայսմ. Վրդ. առակ. 53. որից ճաղատութիւն Մխ. աբլար.։


Կարկուտ (կտի)

s.

hail.

• ԳՒՌ.-Ագլ. Ախց. Գոր. Երև. Կր. Ղրբ. Մկ. Մրղ. Շմ. Սլմ. Վն. Տփ. կարկուտ, Ալշ. Մշ. կարգուդ, Ոզմ. կարկօտ, Խրբ. Հմշ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. գարգուդ, Տիգ. գmրգուդ, Զթ. գայգուդ, գարգուդ, ճճ. գայգուդ, Սվեդ. զ'արգ'էօդ, Ասլ. գարգիւնդ (վերջինի-մէջ ն ձայնը յիշեցնում է պատահաբար լտ. n, բայց կապ չունի նրա հետ և յառաջացած է ժողովրդական ստուգաբանութեամբ կա-պելով կունդ=գունդ բառին)։ Նոր բառեր են կարկտագիր, կարկտաթակ, կարկտատար. կարկտել «կարկուտի պէս տեղալ (արցուն-քը)», կարկտահատ «կարկուտի հատիկ»։


Գունդ (գնդի, աց)

s. adv.

assemblage, band;
troops, brigade, battalion, regiment, legion, cohort, phalanx;
globe;
sphere;
ball, bowl;
pincushion;
pommel;
sounding line, plummet;
— փոքրիկ, bullet;
globule;
— անսւոյ, nave of a wheel;
— կշռոց, weight;
— կապարեայ, lead;
չափել զծով գնտով, to sound;
— գունդ, cf. Գունդագունդ.

• , ի, ի-ա հլ. «գնդաձև մարմին» Արիստ. աշխ. Պղատ. օրին. Ճառընտ. Փարպ. Շիր., «երկնակամար, արևի կամ լուսնի գունտը» Փիլ. Շիր., «ճրագարանի գնդաձև մասը՝ որ է բուն լապտերը» Հքր. դ. 2, 3. Դան. է. 5, «ծովի խորութիւնը չափելու գոր-ծիք» Գծ. իէ. 28, «սայլի անիւ» Գէ. ես., «մարդու գլուխ» Վրք. և վկ. Ա, 21. 34 (տե՛ս ՀԱ, 1911, 553)։ Սրանից են՝ գնդակ Դան. ժդ. 26, Խոր., գնդել Եզն. Շիր. Նիւս. կազմ. գնդաձև Ոսկ. ես. փիլ., գնդղուկ «թօփլիկ գնդլիկ» Վստկ. 166, գունդխաղ «գնդակ խաղալը» ԱԲ։ Նոր գրականում կազմուած բառեր են՝ երկրագունդ, ձիւնագունդ, ձիւ-նագնդակ, գնդամուղ, գնդախաղ, գնդակա-հարել, գնդակահարութիւն, գնդասեղ, գնդա-ցիր, քարեգնդակ, խաղագնդակ ևն։ Ինչպէս արմատը, նոյնպէս և ածանցները գրւում են նաև տ-ով՝ ըստ յետին տառադարձութեան. այսպէս՝ գունտ, գնտակ, գնտաձև ևն։ Իսկ «անիւ» նշանակութեամբ ունինք կունտն (սեռ. -տան) կամ կունտ Պիտ. Երզն. քեր. Գէ. ես., կունդ Սիւն. քեր. 209. Զքր. սարկ. Բ. 21, կունդն Լծ. սահմ. 284։ Շինծու բառ է գնտաղ ՓԲ «տեսակ մը քաղցրեղէն. տճկ. լօխմա»։

• ԳՒՌ.-Ննխ. Պլ. Տիգ. Տփ. գունդ, Ախց. Կր. գ'ունտ, Ալշ. Երև. Խրբ. Մշ. Ջղ. Սեբ. գ'ունդ, Շմ. կունդ, Զթ. գ'օնդ, գ'ոնդ, Ոզմ. կոնտ, Ասլ. գիւնդ, գիւ*, Մկ. Մրղ. Սլմ. Վն. կ-իւնդ։ Այս բառերը ներկայանում են մեզ զանազան նշանակութիւններով. այսպէս՝ Վն. Տիգ. «գնդաձև», Երև. Զթ. Խլ. Խրբ. Կս. Մշ. Մրղ. Շիր. Շմ. Վն. Սեբ. «խմորի (կամ նտև կարագի) գունտ», Հմշ. «ընկոյզի ամ-բողջ դուրս եկած միջուկը», Պլ. «գնտաձև դի-զած», կամ «խոշոր կտորով», Հմշ. Մշ. Ոզմ. Վն. «սայլի, ճախարակի, գութանի և ջաղաց-քի անիւ, մանաւանդ անիւի գունդ մասը, որի մէջ անցած է սռնին», Ալշ. կունդ, յգ. կընդ-ներ «սայլի ակ»։ Այս վերջինը գործածւում է նաև կ նախաձայնով. այսպէս՝ հին մատե-նագրութեան մէջ կունտ, կունտն, նոր բաբ-բառներից Ոզմ. կօնտ։ Այս հանգամանքը կարող էր կարծել տալ թէ կունտ «անիւ» տարբեր բառ է. բայց հմմտ. գւռ. թրք. top (թօփ) «սայլի անիւ», որ բուն նշանակում է «գունդ, գնդաձև» և գործածական է նաև մի քանի հայ գաւառականների մէջ (օր. Ղրբ)։ Սրանցից դուրս ունինք նաև Ասլ. Պլ. գունղ և Ռ. քունդ «բթամիտ» նշանակութեամբ, ո-սից յատկապէս գունդգլուխ «հաստագլուխ, բթամիտ»։ Բառիս հետ համաձայն է գալիս պրս. [arabic word] kund «բութ, գուլ, հաստ, ոչ-սուր (դանակի համար գործածուած). 2. կորովի, քաջ, զօրաւոր», որից փոխառեալ են չաղաթ. [arabic word] ︎ qund«խոշոր, կոշտ, ծանր», օսմ. kund «ուժեղ, զօրաւոր», ույգուր. kóndek «կոշտ. տձև». ալթալ. kund «կոշտ, ուժեղ, բիրտ» (տե՛ս Vámbery, Etym. Wört. էջ 97), արե-վել. թրք. [arabic word] kund «կոշտ, ծանր» (Pavet de Court. Dict. Turc-Or.)։ Պարսկերէն բա-ռի հետ համեմատւում է սանս. kantha-«գուլ» (Horn, § 868). և որովհետև Ասլ. Պլ. գունդ ձևը կարող է ծագած լինել նաև կունտ ձևից, ուստի կարելի է կարծել, որ կունտ փո-խառեալ է պրս. kund բառից, իբրև բոլորո-վին տարբեր բառ՝ ծանօթ գունդ բառից։ Այս խնդիրը կարօտ է մեկնութեան։-Գունդ նշա-նակում է նաև «մահմետականների մարգա-րէն՝ Մահմետ» և այս իմաստով իբրև ծած-կալեզու գործածական է Պօլսի բարբառում (անշուշտ գլխին կապած փաթթոցի ձևից առնուած). սրա հին վկայութիւններն ունին Շնորհ. եդես. էջ 59 (Թէ ոչ ուժով իւրոյ բազ-կին կամ զօրութեամբ իւր պիղծ կընտին) և 1567 թուին Կաֆա գրուած վկայաբանական մի գրուածք (Դարձեալ տարան տունն գըն-տին, ուր սոխտաներն բնակէին). Նոր վկ. էջ 405։-Նոր բառեր են՝ գունդուկծիկ, գուն-դուկլոր, գունդուկ, գունդուլ, գունդուլուկ, գունդուկոլոշ, գնդալիւր, գնտագազ, գնտիկ, գնտիչ, գնտլել, գնտլիկ, գնտոց, գունդա-պուր.-տ>ծ ձայնափոխութեամբ ձևացած են՝ գնծիկ, գունծիկ, գունծուլ, գունձուլ։

• 302 նաև ասոր. gud։ Lag. Gesam. Abhd. 24 զնդ. vaϑwa «խումբ, բազ-մո ևեւն»։ Մորթման, ZDMG. 26, 59Ո բևեռ. umuvadinici=հյ. համազունդ։ Հիւնք. պղակունդ բառից։ Bugge, Lvk. Stud. 1, 62 լիւդ. xñtavata բառի մէջ է ուզում տեսնել, մեկնելով այս ձևը իբր «գնդապետ» (մերժում է ինքը 2, 16)։ Մ. Ս. Դաւիթ-Բեկ, Յուշարձ. 39z կորն. guntel, նոր գալլ. cynnull «հա-ւաքել», իռլ. comul «հաւաքում», լա. cumulo «դիզել», հին բրըտ. contulet «հաւարում»։ Karst, Յուչարձ. 405 սու-մեր. gun «հպւաքում»։-Պատահական նմանութիւն ունին սանս. gunitā, kān, da «գունդ, խումբ»։-Հյ. գունդ «կլոր» և զունդ «վաշտ» բառերի բաժանումը դրաւ Հիւբշման։


Entries' title containing կունդ : 5 Results

Կունդն

s.

wheel.


Մկունդ (կնդաց)

s.

halberd;
lance.


Սկունդ (կնդաց)

s.

small dog, poodle, lap-dog;
— ատամունք, canine teeth.


Սեկունդիկուռ

s.

secundicerus.


Պղակունդ

cf. Պղակունտ.

• «կարկանդակ» Ոսկ. մ. բ. 23. կող. էջ 569. հռովմ. 41. գրուած նաև պղա-կունտ, պղակունդա, պղակունտր, պղակուն (Ոսկ. մ. բ. 692-3 լուսանցքի վրայ), պա-ղակուտր, պլակինդի, պլակունտա Վրք. հց. Բ 358-9. Հին բռ. որից պղակունտրագորձ «կարկանդակ շինող» Ոսկ. մ. գ. 17։


Definitions containing the research կունդ : 9 Results

Լակոտ (ի, կոտոյ)

s.

puppy, pup, whelp;
cf. Սկունդ.


Կունտ (կնտի)

cf. Կունդ.


Բոյթ (բութի, թաց)

s.

thumb;
a tuning pin.

• «անիւի շրջանակ, հեց». նորագիւտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ գործած-ուած Սիւն. օեր. 209, հոմանիշների մի շար-քի մէջ՝ իբրև հոմանիշ հեց բառի. «Անիւ և ճղուղ, առեղ և աւարտք, հևան և դանդանք, կունդք և ականոց, հեց և բոյթ, կապերտ և գորգ, ձի և դզի, երամակապան և կուտպան, բիր և մահակ»։


Կոյ (ի)

s.

dung, cattle-dung.

• ԳՒՌ.-Ախց. Ախք. Կր. Մկ. Ոզմ. Սլմ. Վն. կու «թրիք, անասունի աղբ», Հմշ. գուղի «արջառի և ոչխարի աղբ», Մրղ. կու «տա-ւարի աղբ», իսկ կղը՛ «ոչխարի կամ ուղտի աղբ», Սվ. գըղ «ուղտի և ոչխարի աղբ»։ Նոր բառերն են կոյոտել, կուաթաթախ, կուա-հոտ, կուազցի, կուակալ, կուել, կուղել, կուոտ, կուոտել, կուղոտել, կուղոտիլ, կու-նարկ, կունարկնոց, կունդուռ, կունտեղ (վերջինների մէջ ն որոշիչ յօդն է, որ յետոյ, արմատական է դարձել. հմմտ. դրացին, ձին, մեղուն ևն)։


Հոյ (ոց)

s. fig.

battering-ram;
cf. Խոյ;
dismay, dread, fright, terror, fear.

• «երկիւղ, սարսափ». մէկ անգամ գոր-ծածուած է Ա. մկ. գ. 25 ահ հոմանիշին կից. «Սկսաւ ահն և հոյն երթալ առաջի Յուդայ և եղբարցն»։ Սրանից են կազմուած հոյակապ «զարմանակերտ, հրաշակերտ» ՍԳր Ագաթ. Եւս. քր. և պտմ. (գրուած խոյակապ Արծր.), հոյակապեալ Պիտ. հռյանուն Պիտ.։ Կայ նաև հոյկապ անստոյգ բառը, որ մէկ անռամ ու-նի Սեկունդ. (Das Leben und die Senten-zen des Phil. Secundus, Wien 1895, էջ 39 և Մատեն. մանր ուսումն. Տաշեանի, Ա. հտ. էջ 240). «Զի՞նչ է մշակ... ծառոց տնգիչ, աղքատութեան հոյկապ, բժիշկ հողմոց». այս կտորը չունի յոյն բնագիրը. Տաշեան, անդ՝ էջ 55 թարգմանում է բառս «Einer, welcher der Armuth enthoben, ist, յորմէ բարձեալ է աղքատութիւն իւր», ՆՀԲ «պատիչ և դար-մանիչ»։-Հոյակապ բառի մէջ իմաստի զար-ռաոման համար հմմտ. ահ և ահագին «սար-սափելի. 2. մեծ, խոշոր, վիթխարի»։


Երամ (ից)

s. adj. adv.

troop, flock;
assembly, company;
gathered, assembled;
— —, in several troops, in company;
— թռչնոց, flight;
— հօտից, անգեայց, flock, herd.

• (ի, ի-ա, ո հլ. բոլորն էլ յետին, ասկեդարեան հոլովումը պիտի լինէր ի-ա?) «բազմութիւն, խումբ (մարդոց, կենդանինե-րի, ձկների ևն)» Ագաթ. Եւս. պտմ., որից՝ ե-րամ երամ «խմբերով, խումբ խումբ» Գ. մակ. զ. 12. Վեցօր. 139, երամական «իշխանի հե-տևորդները, շքախումբ» Գոր. և շմ. էջ 52. ևփո. վկ. արև. 187, երամակ «անասունների խումբ». ՍԳր. (գրուած է արամակ Տիմսթ. կուղ, էջ 286 և Կնիք հաւ. 172, երմակ Մխ. ռտ.), երամովին «խմբով» Ես. և. 8=երա-մաւին Կոչ. 425, երամանալ «հաւաքուի,, խմբուիլ» Ագաթ., երամախմբեալ (չունի ՆՀԲ) Պարականոն շար. էջ 113, խոզերամակ Շ. հրեշտ., ուղտերամակ ՍԳր., երամակից Վեցօր. 163, ազատերամ Պիտ., բազմերամ Լմբ. սղ., մանրերամ Վեց. 141, շներամն Մագ. թղ. 165, խուռներամ Նար. տաղ. ծն. Տաղ., համերամ Ճառընտ. -ոտանաւորների համար յատկապէս սղուած մի ձև է րամ, ի հլ. «երամ, խումբ» Գնձ. Շար. ժմ. 46, որից էլ՝ րամայն «երամովին» Տաղ. յհ. եղբ. հեթ., րամապետ, րապետ «երամապետ» Գնձ. Շնորհ. տաղ., րամել «հաւաքել» Շնորհ. յիշ. Տաղ. Շար., րամօրէն Շնորհ. տաղ., րամեալ «ժողովուած» Շար։-Նոյն բարն է նաև ռււմ (ոամիկ), որի վրայ տե՛ս առանձին։-Բոլո-րովին նոր առում ունի երամակ «ոջիլ», որ մէկ անգամ գտնում են գործածուած Նար. 127 «Անիծք անկերպաւորք և երամակք ո-մանք քրտնածինք զազրաթորմիք կսկծեցու-զիչք և մարմաջողականք». որի անցման աս-տիճանն էլ ներկայացնում է Սեկունդու (հրտր. Տաշեան, Մատեն. մանը ուսումն. Ա. էջ 233) «Քանզի ի նոսա զեռունք խառան և ի քեզ ճճիք և երամակք ոջլաց»։ (Բառիս աւս առման մասին տե՛ս իմ Հայ. նոր բառեր հին մատեն. Ա. էջ 147 և Բ. էջ 288)։


Քանդուկ (դկի, դկաց)

s.

jar, large earthen vessel to contain corn.

• ԳՒՌ.-Ղրդ. քնդուկ «փայտէ աման՝ մէ-ջը ալիւր դնելու», Ջղ. քնդուկ «աթարի պա-հարան». կայ նաև կունդիկ «բղուղ», բայց գաւառականը յայտնի չէ։


*Քէնթ

s.

female of domestic animals, she-cat, hitch.

• ՆՀԲ լծ. լտ. catula «կատուի ձագ» և այս համեմատութիւնից ելնելով՝ բառն էլ մեկնում է «էգ շուն կամ կատու». մինչդեռ բնագրում միայն շուն է և կատւի խօսք չկայ. Տէրվ. Altarm. 62, Մասիս 1882 յուլ. 24 և Լեզու 160 շուն և սկունդ բառերի հետ հնխ. svan ար-մատից։ Թիրեաքեան, Բազմ. 1913, 342 թրք. [arabic word] qanǰəq և հյ. քած հոմանիշ-ների հետ։ Չգիտեմ թէ կապ ունի՞ պրս. kant (նոր հնչումով känt, օսմ. kent) «աղջիկ, աղախին». նշանակութեան տարբերութիւնը ճիշտ այնպէս է ինչ-պէս քած «էգ շուն» և քոծ «աղախին»։


Տունկ (տնկոյ, տնկի, տնկոց)

s. zool.

plant, shrub, tree;
planting;
տնկել —, to set plants, to plant trees;
լու տնկոց, podura.

• . ո հլ. «ծառ, բոյս» ՍԳր. Եւս. քր. (նոր գրականում միայն «փոքրիկ և մատ-ղաշ ծառ»), «տնկելու գործողութիւնը (այգու համար ասուած)» Միք. ա. 6. Դ. թագ. ժթ. 29. «խաղողի որթ» Բժշ. (վերջին նշանակու-թիւնը ունին ՀԲուս. § 2991 և Նորայր ՀԱ 1923, 347)։ Գրուած է նաև տունգ։ Սրանից տնկել կամ տնգել «ծառ տնկել, սերմանել, ցանել, 2. որևէ բան հաստատել, կարգել» ՍԳր. Եփր. եբր. Եւս. քր. Եզն. տնկաբեր Ագաթ. տնկակից Հռ. զ. 5. Գ. մկ. գ. 15, տնկարկ Վեցօր. նորատունկ ՍԳր. Վեցօր. մատաղատունկ ՍԳր. Եւս. քր. Ոսկ. տնկածոյ «տնկուած» Սեկունդ. ժգ. ծառատունկ ՍԳր. մանրատունկ Եզեկ. ժէ. 5. մարդատունկ Ագաթ. Եփր. պհ. 170. որթատունկ Մծբ. կենդանատունկ Նիւս. բն. տնկաղ (իբր տունկի աղ) «potasse, kali» (նորակերտ բառ)։