s. prep. adv.

weeping, wailing, noise;
— գործել, to weep;
prep. adv. on, up, above;
more, very, much.

• «ողբ, լաց, կոծ» (ունի միայն ԱԲ), որից գեր գործել «լալ, ողբալ» Ոսկ. պօղ. հտ. Ա. էջ 260, 492, 751, 832։ Բառս գտնում ենք նաև Գ. մակ. դ. 2 «Եւ քաջացն սուգ անհնա-րին և գեր արտօսրալից գոչմամբ եռանդն ի վեր հասեալ՝ զսիրտս ճմլէր» =յն. τοῖςδε *lουδαίοις (քաջացն) ἀνήϰεστον (անհնարին) πένϑος (սուգ) ὴν ϰαὶ (և) πανόδυρτος μετն δαϰρύων (գեր արտօսրալից) βօղ (=գոչ-մամբ)։ ՆՀԲ գրելով մէ՛կ բառ (գերարտօս-րալից), թարգմանում է «սաստիկ առ։ տառուიօ լի», իբր կազմուած գեր-ոչ-ոսկե-դարեան մասնիկով և համապատասխան յն. λανόδυοτος «յոյժ ողբալի» բառին։ Սակայն այս պարագային առանց թարգմանութեան է մնում με τα δαϰρύων «արտօսրալից»։ Նո-րայր, Կորիւն վրդ. և թարգ. էջ 455 ուղղում է հատուածը՝ «Եւ քաջացն սուգ անհնարին և գեր՝ արտօսրալից գողմամբ..», գեր առնե-լով իբր առանձին բառ և գոյական՝ «ողբ» նշանակութեամբ։ Հ. Ա. Վարդանեան, ՀԱ, 1911, 48-49 ցոյց է տալիս, որ յունարէնին համապատասխան լինելու համար պէտք է առնել գեր (ածական) «πανόδυρτος, յոյժ ողբալի», որով արտօսրալից ճշտիւ լինում է μετά δαϰούων։ Գեր ածականը գտնում ենք նաև Եղիշ. գ. էջ 44 «Ոմանք զգեր արտօսրն եբրև յաղբերականց հոսէին յաչաց իւրեանս» (ՆՀԲ գրում է իբրև մի՛ բառ՝ գերարտօսր, որ շատ անյարմար է գալիս տեղին)։ Նոյնը նաև Ոսկ. փիլ. էջ 482 «Մի ծոյլո, մի՛ մեղկս, մի՛ ի զեր մտաց», ուր յունարէնը երեք բառի դէմ ունի միայն օῦϰ ἀναπεπτωϰιτα «մեղկ, թոյւ»։ (Բայց ինչպէ՞ս պէտք է հասկանալ այստեղ հյ. գեր, «ողբալի՞» թէ՜ «ծոյլ»)։

• Տէրվ. Նախալ. 51, 55, 81 տե՛ս գեղգե-ղել բառի տակ։ Նորայր, Կորիւն վրդ. և Առոմ. էջ 455 վերի ձևով պարղաբանե-լով բառը՝ կցում է պրս. [arabic word] γiri բառին. այսպէս [arabic word] γiri kardan «լալ գոչմամբ և աղաղակաւ» (ճիշտ ինչպէս հյ. գեր գործել), [arabic word] γaran «ի ձայն լալ և ողբալ», [arabic word] γiri «լալիւն՝ որ լինի գոչմամբ և աղաղակաւ», [arabic word] γarang «լաց՝ որ լինի տրտմութեամբ. կերկե-ռումն յորկորի, որ լինի ի լալոյ կամ ի նեղանալոյ»։ Հայերէնը պէտք էր դնել իրանեան այս ձևերից փոխառեալ. բայց ոչ նրանց ծագումն է յայտնի և ոչ էլ գոնե պահլաւերէն ձևը կայ։ Բառասկզբի γկարող է տալ հյ։ գ (հմմտ. [arabic word] γund> գունդ), բայց ձայնաւորները համաաա-տասխան չեն։

• ԳՒՌ. Ըստ Ս. Մովսիսեանի (նամակ 192x սեպտ. 27) նոյնից է գերի գործել Բլ. «լալով աղերսել, խնդրել, պաղատիլ» ոձը։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Աւագերէց (րիցու)

Բազնագերան

Գերաբնութիւն (ութեան)

Գերաբուն

Գերագահ

Գերագգուեմ (եցի)

Գերագոյ (ից)

Գերագոյակ

Գերագոյն (գունի)

Գերագոյութիւն (ութեան)

Գերադասեմ (եցի)

Գերադրական (ի, աց)

Գերադրեմ (եցի)

Գերադրութիւն (ութեան)

Գերազանց

Գերազանցեմ (եցի)

Գերազանցութիւն (ութեան)

Գերազանցօրէն

Գերազարդ

Գերազօր

Voir tout