Your research : 171 Results for ել

Entries' title containing ել : 1011 Results

Definitions containing the research ել : 3761 Results

Լիկն, լկան

s.

wash-hand basin.

• , սեռ. լկան. անստոյգ ձևով բառ, որ սեռ. լկան ձևով մէկ անգամ գործածում է Ոսկ. ես. 264 «Տեսանե՞ս զի բոլորակ իմն է երկիր... մի՛ ըստ արտաքնոց փիլիսոփայից առասպելացն պատրիցիմք, որք գառագղի և կարկնի և սկտեղ և լկան և այլ ինչ այսպի-սեաց սովոր են նմանեցուցանել զերկիր»։ Թուի նշանակել «մանր դրամ, իբր մասն լումայի» և այս իմաստով իբր նորագիւտ բառ մէկ անգամ գտնում եմ գործածուած Վրք. հց. Ա. 706 «Հայրն Դանիէլ հիւանդա-ցաւ և պէտք եղեն նմա իրս ինչ լկան միոյ լումայից. և վասն զի ոչ ուստեք կայր զի գնեսցէ...» (այլ խմբ. Հարկ եղև նմա պէտւ ինչ և ոչ ունէր զի գնեսցե)։

• ՆՀԲ ուղղականը ենթադրում է լիկն «լակա՞ն». իսկ ՋԲ կցելով վերի լիկ «լիճ» բառի հետ՝ իբրև սրա երկրորդ նշանա-կութիւնը, դնում է «կոնք»։


Յօրանջ

s.

yawn.

• «յօրանջելու գործողութիւնը» Կրպտ. ոտ. (տե՛ս Նոր ժղ. Գ. էջ 51). որից են յօրանջել Եզն. Վեցօր. եփր. պհ. Ոսկ. յհ. բ. 12. յօրանջիլ Եփր. թգ. 454. յօրանջումն Նիւս. կազմ. արմատը գտնում ենք նաև գըր-ուած յորանչ, յորոնջ Վրք. հց. բ. 510. յորաչ, յօրանչ ձևերով. իսկ բայը՝ յօրանչել, յորան-չել Ոսկ. եբր. 543, յորանջել Վեցօր. 86, յո-բոնչել Եփր. խր. 225. որոնչել Նեղոս 655. որոնջել, որոշտալ, որոնցից յորոնչուն «յօ-րանջող, ծոյլ» Անյ. հց. իմ. յարանչտիլ կամ յարանջտիլ «ստէպ յօրանջել» Մանդ. էջ 191։

• ՆՀԲ յիշում է հառաչել, շնչել, յօրանալ և յոյր բառերը։ Patrubány ՀԱ 1908. 278 լտ. aveo «փափագիլ» բայի հետ։-Karst, Յուշարձան 422 թթր. yar, yor, ույգուր. օսմ. yar-maq «ճեղքել»։ Պա-

• ԳՒՌ.-Ստացած է բազմաթիւ (մօտ 40) ձև, որոնք բոլոր բխում են 1. յօրանջել, 2. յօրանջկել, 3. յօրանջտել, 4. յօրանջտկալ, 5. յօրանջկտալ, յօրանջկոտալ, 6. յօրանջ-տոտալ ձևերից. այսպէս՝ 1. Կր օրան-ճէլ, Հմշ. օրընջուջ, Ասլ. հէօրանչէ՝լ, Մկ. Տիգ. օրօջալ, Ննխ. գօրնջալ (կ յաւելուածով, տես եռ-ալ).-2. օրոճկալ (ըստ ՆՀԲ) և շըրջ-մամբ՝ Հճ. էյէնգջօլ.-3. Ննխ. օրինջդալ, Ս.. օրընջդալ, Ննխ. գօրինջդալ, գօրինժդալ, Տփ. օրօշտիլ, օրշտալ, Ագլ. ըռըրտօլ.-4. Ասլ. Ռ. էրէժդգալ, Մկ. Սլմ. Վն. օրօշկըտալ, Երև. արըշկօտալ, Ոզմ. օրըշկըտալ, Ագլ. ըռըշկը-տօլ. -5. Մշ. Ննխ. օրընջգըդալ, Ալշ. Բլ. Տիգ. օրօջգդալ, Զթ. էրէնջգդօլ, գէրէնջգէդօլ, գէլ-էնջգէդօլ, Եւդ. գէրէջգդալ, Ախց. կօրընճկտալ, Բբ. գօրըջգդալ, Ակն. Եւդ. Սեբ. էրըժգըդալ. Արբ. Պլ. էրէժգըդալ, Սվեդ. ըրըժգըդիլ, Դվ. արօշկտալ.-6. Երև. արըրտօտէլ, Ջղ. առըշ՝ տոտալ, Շմ. հարըշտօտիլ, Ղրբ. ըրըշտօ՜՛տալ. -բացառիկ ձևեր են Խրբ. հավըջգըդալ, Քղի՝ հավէջգդալ, Ղրբ. պռշտօ՛տալ, պռկըշտա՛տալ։


Նազովրի

s.

scepter.

• = Եբր. [hebrew word] nēzer «արքայական թագ», որի վրայ աւելի ընդարձակ տես յեզեր։


Նախ

adj. adv.

first;
firstly, in the first place, at first;
— քան, before, ere;
— քան զամենայն, first of all.

• «առաջ, առաջուց. 2. գլխաւոր, հինը. առաջինը» ՍԳր. Եւս. քր. որից ածանցուած են բազմաթիւ բառեր (ԱԲ ունի 409 ձև) որոնց մեծագոյն մասը յետին է. ընտիր բա-ռերից յիշենք օր. նախաբարբառ Եզն. նա-խաբոյս Բուզ. նախադուռն Եզեկ. ը. 3. նա-խադիպիլ Ագաթ. նախաթոռ ՍԳր. նախակերտ Եւս. քր. նախաչար Սեբեր. նախավկայ Ա-գաթ. նախամեծար Ոսկ. նախանկար Ոսկ. ա-տիմ. նախնի ՍԳր. Եւս. քր. նախնական Ա-գաթ. ևն։ Յետին ձևերի մէջ կարևոր են նա-խան «երախայրիք, նուբար» Կանոն. նախկի Պղատ. օրին. Պրպմ. նախկին Արիստ. Յհ. իմ. ատ. նախուստ Պղատ. օրին. նախորդ (նոր բառ), նախակ «առաջնակարգ դիրք կամ պաշտօն» Տիմոթ. կուզ, էջ 222, 255. նախնի «իշխան, սատրապ (Կիլիկիոյ Հայոց)» Սմբ. դատ. 104. նոր գրականում շինուած բառեր են՝ նախաբան, նախագահական, նախագա-ւիթ, նախագուշակել, նախազգալ, նախա-զգացում, նախազգուշական, նախազգուշաց-նել, նախակարապետ, նախահարիւ, նախա-ձեռնարկ, նախաճաշ, նախաճաշել, նախա-ճաշիկ, նախամասնիկ, նախամտածութիւն, նախամտածուած, նախապաշարել, նախա-պաշարմունք, նախապատմական, նախասեն-եակ, նախասիրած, նախասրահ, նախատառ, նախաքրիստոնէական, նախընթրիք, նախ-ինտրական, նախընտրութիւն, նախնաբար, նախնականութիւն, նախորդ, նախորդել, նախօրօք, նախօրեակ ևն։

• ՆՀԲ «յածանցս լինի նահ. արմատն է արքի, յարգի, առաջ, առաջին, յորմէ յն. էն առխի՛ «ի սկզբան» և է՛նառխօս «նախկին»։ Böttich. Arica 77, 269, Spiegel, Huzw. Gram. 75 և Müller SWAW 38, 582 իրան. naxust ձևի հետ։ Lag. Arm. Stud. § 1585 նախուստ = պրս. naxust։ Հիւնք. պրս. նիւխզ, նիւ-խըզյ, նիւխուսթ։ Pedersen, Հայ դր. լեզ. 162 ն նախդիրով՝ ախոյեան բառին ար-մատակից։ Kорщъ, Հովիտ. 1914, 470 չէրքէզ. nax «ամենա-» գերադրական մասնիկի հետ։ Salemann ЗAH 8 (1908), էջ 98 պհլ. [hebrew word] nvx «սկիզբ» կամ «առաջին» բառի հետ։ Benveniste REA IK I (1929), էջ 7 հաստատում է որ կար պհլ. naxv (հիւս. արևմտեան բարբառ)՝ «ծագում, սկիզբ, առաջնու-թիւն» իմաստով, որ և անցել է հայե-րէնին։


Նախիր, խրաց

s.

herd of black-cattle.

• ՓՈԽ.-Վրաց. ნახირი նախիրի «նախիր». სანახირე սանախիրե «արօտատեղի, հովուին տրուած դրամը», მენახირე մենախիրե «հո-վիւ», მენახირობა մենախիրոբա «հովւու-թիւն», ինգ. բուդ. ջէք. naxir, խին. nixer «նախիր», nixervan «հովիւ, նախրապան», ցախ. nexir «նախիր», nexirvan «նախռա-պան», ռուտ. nexir «նախիր», nexirči «նախ-րորդ», կիւր. nexir, nexer «նախիր», քրդ. [arabic word] naxər «նախիր», naxər-qavan «նախ-ռաթող» (Justi, Dict. Kurde, էջ 414), թրք. գւռ. Կր. naxər «նախիր» (Բիւր. 1898, 627) Եւդ. [arabic word] naxər «նախիր» (Յուշարձան 330բ), արևել. թրք. naxər «նախիր», naxərči «նախ-րապան»։


Նահանջ, ից

s. adj.

retreat, rout, defeat;
bissextile;
— ամ, leap-year.

• լի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «յետ քաշուիլը, ընկրկում» Անյ. բրձր. Շնորհ. բրձր. «366 օր հաշուած տարի» Շիր. Խոսր. Տոմար. որից նահանջել «յետ քաշել, կանգնեցնել» Եւս. պտմ. Եզն. Ոսկ. ես. և մ. ա. 16. «դրդել, առաջ քշել» նանայ. Սկևռ. լմբ. նահանջումն Շիր. նա. հանջիչ Նար. աննահանջ Մագ. վերջանահանջ նոնն. 30. որուած ունինք նաև նհանջ, նհան-ջել (Լմբ. մատ. էջ 94, 119), նախանջել։

• = Պհլ. *n-ahanj «քաշել, յետ քաշել» ձե-ւից, որ կազմուած է n մասնիկով āhanǰitan «քաշել, յետ քաշել» բայից. նոյն է պրս. [arabic word] āhanǰīdan «քաշել» (Horn § 58)։

• ՆՀԲ լծ. նուաճել, պահանջել։-Պատկ. Maтep. I. II պրս. nā-hanjāri «ուղիղ ճանապարհից շեղուիլը»։ Հիւնք. նախանձ բառից։ Meillet REA 2, 6 իրանական փոխառութիւն է համարում. հմմտ. զնդ, niϑaxta, պհլ. nihaxtan և հյ. պահան» նոյն արմատից պա-մասնիկով։ Ուղիղ մեկնեց Meillet REA 2, 6։


Նահատակ, աց

s.

the first to begin a combat, champion, hero, martyr.

• . ի-ա հլ. «յառաջամարտիկ, բա-նակի ճակատի ախոյեանները» ՍԳր. «մար-տիրոս, վկայ» Եփր. վկ. արև. Շար. Նար. «քաջ, կտրիճ» Ոսկ. ես. Խոր. ոռես նահա-տակիլ «արիաբար կռուիլ, մարտիրոսանալ» ՍԳր. Ոսկ. բ. տիմ. նահատակեցուցանել Ոսկ. ես. նահատակութիւն ՍԳր. Ագաթ. նահա-տակական Ոսկ. ես. նահատակադիր Ոսկ. յհ բ. 13. նախանահատակութիւն Պղատ. օրին. ռռուած է նաև նախատակ Վրդն. սղ. նախա-տակութիւն Ոսկ. բ. տիմ.։

• Հներից Վրդն. սղ. ճծա, էջ 514 գրում է. «Կոչին նահատակք... և կամ ոստ լծորդին զհոն խէ դնել և նախատակ ա-սել, զի նախ Դաւիթ նախատակ եդեալ և հարեալ զախոյեանն»։ ՆՀԲ նախ-ատաև իբր նախազօր կամ նախայարձակ, շա-հատակ՝ վկայ քաջ։ ՓԲ «որ նախ ատի-կէ»։ Lag. Btrg. bktr. Lex. 64 և Arm.

• Stud. § 1588 մեկնում է իբր բարդուած նահ «նախ, առաջին» և տակ «վազք. արշաւ» բառերից. առաջինը գտնում է նաև նահապետ բառի մէջ (իբր նախա-պետ), իսկ երկրորդը գալիս է պհլ. tak, զնդ. tač, պրս. tāxtan «վազել, արշաւել» ձևից. հմմտ. ասպատակ։ Նոյնը նաև Հիւբշ. Arm. Gram. Չ00։ Հիւնք. պրս նուտէ «քաջազն»։ Մառ ЗВО 11, 172 դնում է իբր շահատակ բառի գւռ. ձևը (տե՛ս նաև նախարար)։ Meillet REձ 2, 3 թերևս իրան. *nāfa-taka ձևից, որ կազմուած պիտի լինի nāfa «պորտ, ցեղ, ժողովուրդ» (սրա վրայ տե՛ս նախարայ և նահապետ)+taka կրկնակ մասնիկով, որի մի ուրիշ օրինակն է ներկայացնում սոգդ. xšaϑratāk «արքայական», կազ-մուած xšaϑra-բառից։

• ԳՒՌ.-Ախց. Երև. Կր. Շմ. Սլմ. նահա-տակ, Ալշ. Ռ. նահադագ, Տիգ. նmհmդmգ, Գոր. Ղրբ. նհա՛տակ, Սեբ. նրհադագ, Զթ. նահադօգ, նահադոգ «մարտիրոս».-Տփ. նահատակ անիլ «չարչարել», Բլ. Մշ. նհադ-գել «նախատել, յանդիմանել».-Պլ. էշ նա-հադագ «զուր տեղը չարչարուած»։ Այս վեր-ջինիս օրինակով կազմուած է էնկ. էշէք-նա-հադագ հոմանիշը՝ թրք. ešek «էշ» բառով (Բիւր. 1898, էջ 789)։


Նաճայ

s.

mat, rush-mat.

• = Պրս. [arabic word] nayča «եղէգնիկ», որ [arabic word] nāy կամ ︎ nay բառի նուազականն է. պէտք Հ ենթադրել ուրեմն որ նաճայ եղէգի բարակ ճիլերով հիւսուած հասարակ խսիրն է. այս իմաստը չեմ գտնում պարսկերէն բառարա-նում, բայց անշուշտ գոյութիւն ունէր որևէ բարբառում, որից փոխառեալ է նաև ինգիլ. նեճա, նեճեբի «խսիր»։-Աճ.

• ՆՀԲ «բառ այլազգ. նէխ»։ ՋԲ դնում է պրս. (բայց չի ասում ո՛ր բառից)։ Շա-նիձէ ЗВО 22, 351 հայ բառին է կցում ինգիլ. ձևերը, առանց սրանց յարաբե-րութիւնը կամ ծագումը որոշելու։


Նատիկ

cf. Նատիփ.

• «մի տեսակ փոքրիկ խմորեղէն». Խնդրեաց նատիփս. Վրք. հռ. բ. 365 (ըստ ՆՀԲ նատիկս). Գնեա՛ ինձ պղակունտա, այսինքն նատիփ. Վրք. հց. բ. 358. երկուսն էլ ուղղելի նաստիկ։

• = Յն. ναστός. ναστίσxος «փոքր կարկան-դակ». գալիս է ναστός «սեղմուած, թանձր, հաստ», νασσω «սեղմել» բառից։-Հիւբշ. 367։

• Ուղիղ մեկնեց ՆՀԲ։ Պատահական նը-մանութիւն ունի արաբ. [arabic word] nada «ևառ. կանդակ շինել» (Կամուս, թրք, թրգմ. Ա. 57)։


Նատիփ

s.

small cake, crumpet, bun.

• «մի տեսակ փոքրիկ խմորեղէն». Խնդրեաց նատիփս. Վրք. հռ. բ. 365 (ըստ ՆՀԲ նատիկս). Գնեա՛ ինձ պղակունտա, այսինքն նատիփ. Վրք. հց. բ. 358. երկուսն էլ ուղղելի նաստիկ։

• = Յն. ναστός. ναστίσxος «փոքր կարկան-դակ». գալիս է ναστός «սեղմուած, թանձր, հաստ», νασσω «սեղմել» բառից։-Հիւբշ. 367։

• Ուղիղ մեկնեց ՆՀԲ։ Պատահական նը-մանութիւն ունի արաբ. [arabic word] nada «ևառ. կանդակ շինել» (Կամուս, թրք, թրգմ. Ա. 57)։


Նարգէս, գիսի

s. bot.

s. bot. narcissus, daffodil.

• = Իրանեան փոխառութիւն. հնագոյն ձևն է պհլ. *narkis, որից յառաջացել են յետոյ, պրս. [arabic word] nargis, քրդ. nargis, nergu. փռխառութեամբ ասոր. ❇ ︎ narqis, ա-րաբ. [arabic word] narǰis, վրաց. ნარვიზი նարգիզի, թրք. nergiz։ Նոյն է նաև յն. νάρϰισσος, որից փոխառեալ են լտ. narcissus, ֆրնս. narcis-se, գերմ. Narcisse, իտալ. narciso, ռուս. нарцисcъ ևն հոմանիշները։ (Համաձայն τοσος վերջաւորութեան՝ Boisacq 657 սրան» աղբիւրը միջերկրեան է դնում. հմմտ. ϰυπά-ρισσος «կիպարիս»)։ Մեր բառի հնագոյն ձևը անյայտ լինելով՝ կարելի չէ նրա բուն աղ-բիւրը որոշել. եթէ հնագոյն ձևն է նարկիս, ծագած է պհլ. *narkis-ից. նարգէս կամ նարգիս գալիս են սասանեան nargis ձևից. միւսները ներկայացնում են իրանեան նորա-գոյն ձևերը. մինչև նարճիս, նռճէս՝ որոնք տառադարձուած են արաբ. narǰis ձևից։-Հիւբշ. 201։


*Նարգիլակ, ի

s.

nutmeg.

• = Պհլ. *nargīlak ենթադրեալ ձևից, որի հետ հմմտ. պրս. [arabic word] nārgīl. սրանից է տառադարձուած արաբ. [arabic word] nārjil «հնդկընկոյզ». (արմաւենու նման ծառ է. մինչև մարդու գլխի մեծութեամբ ընկոյզներ է տալիս. շատ սննդարար ուտելիք է. նրա-նից են պատրաստում նաև մեղր, իւղ և կաթ. ընդարձակ նկարագրութիւնն ունի Իբն-ի-Բա-տուտա II. էջ 206-211)։


Նարդոս, ի

s. bot.

s. bot. nard, spikenard, nardus Indica, (oil and perfume).

• , ի հլ. «մի տեսակ բոյս և ծա-ղիկ, որից անուշահոտ և ազնիւ իւղ են պատ-րաստում. կազմորէ» Երգ. ա. 11, դ. 13, 14. ասւում է նաև նարդէս Փիլ. նխ. բ. նարդին Գաղիան. նարդան Ագաթ. *նարդնէս (սեռ նարդնիսայ) Տաղ. նարդ Տաղ. սեռ. նարդ-եան Մրկ. ժդ. 3. Յհ. ժբ. 3. որոնցից նարդիւ-նահոս Տաղ. նարդիւնաբեր Նար. տաղ. (են-թադրւում է ուղ. *նարդիւն, որ հանուած է ռեռ. նարդեան ձևից, ինչպէս արդիւն, սեռ. արդեան), նարդոսական Անան. եկեղ.-սը-խալման արդիւնք է ՀԲուս. § 2177 նարգեան «վայրի մկնսոխ», որ պէտք է ուղղել ըստ Նորայր ՀԱ 1923, 58 և 157 նարդեան։

• = Յն. νάρδος «նարդոս» (ածականը νάρδινος) ձևից, որից փոխառեալ են նաև լտ. nar-dus, գոթ. nardus, հբգ. narda, գերմ. Nar-de, անգլ. ֆրանս. nard, իտալ. nardo, վրաց. ნარდი նարդի ևն։ Նախնական աղբիւրը սանս. *narda ձևն է, որ բուն նշանակում է «եղէգ». սռանից փոխառութեամբ յառաջացել են պրս. [arabic word] nārdīn, եբր. [hebrew word] nērd, ասուր. lar. du (Gesenius17, 522) և փիւնիկերէնի միջո-ցով էլ յն. νάρδος Այնուհետև յոյն ձևը յետ դառնալով տուած է սանս. [other alphabet] nalada «նարդոս» (Boisacq 657, Horn § 1060)։ Ուշ ժամանակի հյ. նարդին ձևը պրս. nardīn-ից է։-Հիւբշ. 367։


Նարինջ, րնջի, րնջաց

s.

orange;
բանդակ ի նարնջոյ, conserve of oranges, marmalade;
շաքարապատ կեղեւ նարնջոյ, candied orange-peel.

• = Յետին պրս. [arabic word] nārinj ձևից։ Բառս բնիկ հնդկական է. հմմտ. սանս. [other alphabet] nārafga, որ կրճատուած է [other alphabet] naga-rafga «նարինջ» բառից. կազմուած է ձևա-աէս [other alphabet] naga «պղինձ» և ❇ rañg։ «երանգ, գոյն» բառերից, որով «նարինջ» նշանակում է բուն «պղնձագոյն»։ ԺԱ դա-րուն նարինջը Արաբների միջոցով անուան հետ Հնդկաստանից անցաւ Արևմտեան Ասիա և այստեղից էլ տարածուեցաւ Եւրոպա։ Այս-պէս յառաջացան իրարից փոխառութեամբ պրս. [arabic word] nārang, արաբ. [arabic word] ︎ naranǰ (ըստ որում արաբերէնում չկայ g), բելուճ. nērinǰ, nārunǰ, քրդ. nārinǰ, աֆղան. naranj, վրաց. ნარინჯი նարինջի, լազ. araranži, հինդուստ. naranji, յն. ναράντζιον, ալբան. narani. հունռ. narancs, սպան. naranja, la-ranja, իտալ. arancia, ֆրանս. orange. ստ. լատ. narantium ևն։ Հյ. նարանճ ձևը տա-ռադարձուած է արաբականից։-Հիւբշ. 271,

• ԳՒՌ.-Երև. նարինջ «գոյնը», Գոր. Ղրբ. Մշ. Ջղ. Շմ. նարինջ, Սլմ. նmրինջ, Սվեռ. լառանջ (վերջինիս մէջ ձայնափոխութիւնը ճիշտ այնպէս է, ինչպէս սպան. naranja, laranja)։ Նոր բառեր են նարնջաքոլ «մի տեսաև ծաղիկ», նարնջի Մշ. Վն. «նարնջա-գոյն», Սվ. «նռնագոյն մի խաղող», Ղրբ. «ներկատու մի փայտ», Երև. «մի տեսակ դեղձ»։ Արդեօք այստե՞ղ է պատկանում նաև Ոզմ. նարէնջ «ներկուած թել»


Նարկա

cf. Նարկայ.

• = Յն, νάρϰα, νάρϰη, νάρϰης «թմբրաձուկ». ծագում է ναρϰόω «թմրեցնել» բայից։-Հիւռ». 367։


Նարմ

s.

quiet, stillness.

• «հանռարտութիւն, մեղմութիւն». այս ձևը գիտէ միայն ԱԲ. ըստ իս պէտք է ուղղել նարմ «հանդարտ, մեղմ», որից նար-մաշարժ «մեղմաշարժ, հանդարտագնաց (գետ)» Կաղանկտ. և գւռ. նարմանազուկ (Գնձ. Ղրբ. Մշ.) «քնքոյշ, նրբին»։

• = Պհլ. ❇ narm «փափուկ, կակուղ», պրս. [arabic word] narm «կակուղ, մեղմ», քրդ. nerm, զա-զա nemr, աֆղան. բելուճ. narm «կակուղ», սանս. namrá-«խոնարհ, ակնածալի» (Horn § 1028)։-Աճ.


Նարտ, ից

s.

backgammon;
cf. Տապալի;
խաղալ ի —, to play at dice.

• «թավլու խաղի տախտակը կամ խաղը» Ոսկիփ. Տաթև. ամ. 232. գրուած նարդ Հայել. 123։

• = Պրս. [arabic word] nard՝ նոյն նշ. որից փոխառ-եալ են նաև արաբ. nard, վրաց. ნარდი նար-դի. բուն աղբիւրն է սանս [other alphabet] nard «խա-ղի քուէ, զար», որ ծագում է nard «բառաչել, մռնչել, գոչել» բայից (Böhtlingk, Sans. Wört. 4, 63 ա)։ Կամուս, թրք. թրգմ. Ա. 698 ասում է թէ այս խաղը Արտաշիր Բաբա-կանն է հնարել, որ յետոյ աւելի է զար-գացրել Բուզուրջմիհր. այս պատճառով էլ կոչւում է նաև ❇ [arabic word] nardšīr։ Այս խաղի հնարումը Ֆիրդուսին վերագրում է Բուզուրջ-միհրի, որ Նուշիրվանի իմազտասէրն էր, և անձամբ տարաւ Հնդկաստան (Շահն. հտ. 6, էջ 312՝ Mohl-ի փոքրադիր հրատարակու-թեան)։-Հիւբշ. էջ 272։


Նարօտ, ուց

s.

dye, tincture, hue;
thread, ribbon or tissue of various colours;
broidery or needle-work of divers colours;
*cockade, rosette;
— կենաց, thread of life.

• , ու, ի-ու հլ. «գոյնզգոյն թել կամ հիւսուածք» Դատ. ե. 30. Եզեկ. իէ. 16, 25. Ագաթ. Բուզ. Մանդ. որից նարօտաներկ «ներկարար, թել ներկող» Սեբեր. Վեցօր. 152 հարօտաներկութիւն Կանոն.։

• ՆՀԲ յիշում է արաբ. նիյր «գոյնզգոյն նկարել»։ Տէրվ. Նախալ. 102 մեկնում է *ն-արակ-տ, ինչպէս ունինք ն-երկ. երկուսն էլ ն մասնիկով հնխ. rag «ներ-կել» արմատից. հմմտ. սանս. raǰ, rakta «գունաւոր»։ Հիւնք. նօտար բառից։ Թի-րեաքեան, Արիահայ բռ. 286 պրս. [arabic word] nārū, որ սակայն թէ՛ ըստ ԳԴ և թէ՛ ըստ Բուրհանի նշանակում է «երգեցիկ


Նաւթ, ից

s.

naphtha.

• , ի, ո հլ. «մի տեսակ դիւրավառ ձիւթ, տճկ. նէֆթ եաղը, լտ. bitumen, pix» ՍԳր. Եւս. քր. Խոր. աշխ. Կաղանկտ. (արև-մըտեան գրականում բառս նշանակում է «նաւթային իւղ, naphte», իսկ արևելեան գրականի մէջ «քարիւղ, pétrole»). գրուած է նաև նափաթ Միխ. աս 339 (այլ ձ. նֆաթ). նֆատ Վրդ. պտմ. տպ. Վենետ. էջ 132, նփատ հրտր. Էմինի, էջ 172, նաև Մաղաք. աբ. 40 (սխալ տպուած որսայն փալտ, որի դէմ տպ. Երուսաղէմի, էջ 55 Սսայ նփատ)։ Որից նաւթել (գրուած նաֆտել) «քարիւղով ցօծել» Մին. համդ. 60, արդի գրականում՝ նաւթային, նաւթարդիւնաբերութիւն, նաւթ-արդիւնաբերական, նաւթահանք, նաւթահոր, նաւթաբեր, նաւթահող, նաւթաշրջիկ ևն։

• ԳՒՌ.-Ագլ. Ղրբ. Շմ. նօթ «նաւթ, քարիւղ» գալիս են հին հյ. նաւթ ձևից և ըստ օրինի աւ երկբարբառը վերածել են օ. ըստ այսմ էլ Բառ. երեմ. էջ 241 գրում է նօթ։ Նոր փղ-խառութիւն են Երև. Տփ. նաֆթ, Ջղ. նաֆտ, Ախց. Կր. Սլմ. Տիգ. նmֆթ, Պլ. նէֆթ, Մրղ. նmփտ և վերջապէս Ալշ. նըֆտ, Մշ. նըֆթ. (վերջին երկուսը նշանակում են «լուցկի») -Նոր բառեր են նօթաճրագ, նօթոտել, նօ-թոտուիլ, նօթոտ։


Նաքարակիտ, կտի

s.

a farthing, two mites, fourth part of a penny.

• = Պհլ. անյայտ մի ձևից, որի հետ նոյն են ռուռռայական սոգդ. nakaratá̄kə (գըր-«արծաթ» (տե՛ս Gauthiot, Gram. sogd. էծ 170 և Benyeniste MSL 23, 128)։ Հակա-ռակ վերջին բաղաձայնների յետևառաջու-թեան՝ նմանութիւնը անժխտելի է։ Տարբե-րութիւնը կարող էր բացատրւիլ կա՛մ պահ-լաւերէնով և կամ հայերէնի մէջ ժողովոռ-ռական ստուգաբանութեամբ (հմմտ. ակա-նակիտ)։ Չգիտեմ թէ վերի ձևերի հետ որևի-ցէ կապ ունի՞ն արաբ. օ ︎ nuqra, յգ. [arabic word] ︎ nuqār «հալած ոսկու կամ արծաթի կտոր» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 131) և [arabic word] naqd «դրամ», որից ռմկ. նաղդ «կանխիկ»։-Աճ.


Նգոյր

s.

three-legged table.

• Բառս Լծ. նիւս. մեկնում է «եռոտա-նի սեղան», որից առնում է նաև ԱԲ։ Հացունի գտնում է՝ որ մեկնիչը սխալ-ուելով յոյն բնագրի մէջ սրան յարա-կից «եռոտանի» բառից, մեկնել է այս-պէս։ Իր կարծիքով նգոյր նոյն է նքոյր «մաղ» բառի հետ, ըստ որում կոնքի մէջ կայ մաղանման ծակոտկէն մի խուփ, որից ցած է վազում ջուրը։


Մոգ, աց, ուց

s.

magician, astrologer;
diviner, enchanter, wizard, sorcerer;
fire-worshipper, follower of Zoroaster;
wise man of the East.

• , ու, ի-ա հլ. «զրադաշտական դե-նի կրօնաւոր, կախարդ, աստղագէտ» ՍԳր. Եզն. Եղիշ. Խոր. «զրադաշտական կրօնին հետևող» Եղիշ. ը, էջ 153, 154. որից յգ. մոգեան Փարպ. մոգել «կախարդութիւն ա-նել» Գծ. ը. 9. Ոսկ. եբր. մոգութիւն Գծ. ը. 11. Փարպ. Եղիշ. մոգակրօնիկ Ոսկ. մ. ա-6 և տիտ. մոգպետ «մոգերի գլխաւորը» Եղիշ. Փարպ. «զրադաշտական մի կեշտ» Եղիշ. ը, էջ 112. չարամոգական Պիտ. սրանց նորա-գոյն ձևերից են մովպետան մովպետ Եղիշ. գ. էջ 47, ը. էջ 124, 141. մուբիտան մուբիտ Կաղանկտ. Բ. ա. մովան հանդերձապետ Ե. ղիշ. ը, էջ 124, 128. մովան անդերձապետ Փարպ. մոգաց անդերձապետ Բուզ.։

• = Պհլ. moγ բառից փոխառեալ (գրուած է magu, արտասանւում էր maγ կամ moγ), որ է հպրս. magu-«կախարդ, մոգ», զնդ. mоγu-, պրս. [arabic word] muγ կամ mōγ «մոգ, կա-խառո». եռանականից են փոխառեալ նաև յն. μάγος «մոգ, զրադաշտական կրօնաւոր, կա-խարդ» (Boisacq 597), նյն. μάγνισσ, եբր. [hebrew word] māg «մոգ» (Երեմ. լթ. 3), արաբ. [arabic word] maǰūs, լտ. magus, ֆրանս. mage, իտալ. mago, գերմ. Magier ևն։-Մոգպետ գալիս է պհլ. moγpet (գրուած magupat) ձևից, որ է հպրս. *magupati-«մոգերի գլխաւորը». այս բառը Սասանեանների ժամանակ դար-ձաւ movpet կամ maupet, որից movnetān movpet կամ maupetān maupet «մոգպե-տաց մոգպետ», պրս. mōbedān mobed և հյ. մովպետան մովպետ։ Այս իրանական ձևերից են փոխառեալ նաև ասոր. [syriac word] mo-petā (Դ դար), յն. Καυῖπτας, Ναυῖπτουϑά (ուղղել Ναυπιτας, Καυτιτουϑα), ասոր. mōwe-δān mōweδ, արաբ. [arabic word] mūba-δan mūbaδ (Կամուս, թրք. թրգմ. Ա. էջ 740)։-Հիւբշ. 195։


Մոդ

cf. Մոթ.

• -Յն. μόδιος «մօտ 25 լիտր պարունակու-թեամբ մի չափ է», որ փոխառեալ է լտ. mo-dius «գրիւ, արդու» բառից։ (Այս լտ. բառը Mareel Devic, Dict. étym. դնում է սեմա-կանից. հմմտ. եբր. [hebrew word] mād-«չափ», [hebrew word] middāh «հարկ, տուրք», արաբ. ❇ al-mudd, որից պորտ. almude, սպան. almud, ֆրանս. almude, almoude «հեղուկաչափ», իսկ Walde, Lat. etym. Wört. 489 իբր բնիկ բառ՝ հանում է հնխ. *med «չափել» արմա-տից)։ Յոյնից են փոխառեալ նաև վրաց, მოდა մոդա, მოდი մոդի «ընդեղէնի չափ» ուտ. մոդի «լայնաբերան պուտուկ».-Հիւբշ. 366։


Մոթ, ոց

s.

bushel, muid.

• -Յն. μόδιος «մօտ 25 լիտր պարունակու-թեամբ մի չափ է», որ փոխառեալ է լտ. mo-dius «գրիւ, արդու» բառից։ (Այս լտ. բառը Mareel Devic, Dict. étym. դնում է սեմա-կանից. հմմտ. եբր. [hebrew word] mād-«չափ», [hebrew word] middāh «հարկ, տուրք», արաբ. ❇ al-mudd, որից պորտ. almude, սպան. almud, ֆրանս. almude, almoude «հեղուկաչափ», իսկ Walde, Lat. etym. Wört. 489 իբր բնիկ բառ՝ հանում է հնխ. *med «չափել» արմա-տից)։ Յոյնից են փոխառեալ նաև վրաց, მოდა մոդա, მოდი մոդի «ընդեղէնի չափ» ուտ. մոդի «լայնաբերան պուտուկ».-Հիւբշ. 366։


Մոզի, զւոյ

s.

bullock, young bull, sturk, steer.

• ՓՈԽ.-Կապառովկ. μουζία «երինջ» (Karoli-des, Γλ. συγϰρ. 93, 196, Bugge KZ 32, I1). քրդ. [arabic word] mսzik «հորթ. 2. կնոջ առաջին ամուսնուց ունեցած որդին» (այս նշանակու-թիւնն ունի նաև մոզիկ Բլ.), մոզի «զուարակ» Մտթ. իբ. 4. վրաց. მოზვერი մոզվերի, գւռ. mozvi, mezve, mezvi «հորթ», լազ. mu-zari «էգ հորթ» (Աճառ. Արրտ. 1911, 417). ուտ. mozi, թրք. գւռ. Կր. mozig «մոզիկ» (Բիւր. 1898, 627). -անշուշտ պատահական է դիդ. meši «հորթ». բայց յայտնի չէ թէ պատահակա՞ն է նաև արևել. թրք. ❇ ︎ muzay «հորթ», որի դէմ ունինք օսմ. ❇ buzaγu «հորթ» (սրանից է Ննխ. բուզօվ «հորթ»), buzaγəlamaq «հորթ ծնիւ»։


Մոլ

s. bot.

s. bot. suckers, sets, offshoots;
*mud mixed with straw.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. mol-«ծլիլ, ըն-ձիւղիլ» արմատից. հմմտ. յն. μολεύω, μολούω μωλմω (Հեսիւք.) «ծառի մոլերը կտրել և ուրիշ տեղ տնկել», βλαστέω, βλαστάνω, βλαστειν «ծլիլ, աճիլ»», βλαστός βλάστη «ծիլ, բող-բոջ», βώσϰω (աօր. ἐμολον, ապ. μολοῦμαι, ա-նորոշ՝ μολεῖν) «երթալ, գալ», αύτόμολος «ինքնեկ, կամաւորապէս կամ ինքնագլուխ եկող» ևն. այս բոլորի նախնականն է melo «դուրս գալ, յառաջ գալ, փխբ. բու-սերի աճիլ, ծլիլ», որի ստորին ձայնդարձի *ml-ձևից յառաջացել է յն. βλ-(Boisacq 121, 124, 643, Walde 301)։ Pokorny 2, 294 հնխ. արմատը դնում է melā' «դուրս գալ. երևալ», որից հանում է՝ բացի յն. ձևերից, նաև սլաւական ընտանիքից՝ սերբ. izmolīm «դուրս երևցնել», սլովէն. moliti «մեկնել, երկարել» ևն։ Սակայն «բոյսի աճիլ» իմաս-տով կայ միմիայն յունարէնը, որ ենթադ-րում է *μόλος «ծիլ, ընձիւղ»։-Աճ.

• Աճառ. MSL 15, 244 կցում է սանս. mula-«արմատ» բառին, որի հետ Boi-sacq 654 և Pokorny 2, 303 միացնում են յն. μῶλω «մոգական բոյս, դեղնածա-ղիկ սխտոր», նախաձևը դնելով mōul-Այս ձևի դէմ սպասելի էր հյ. *մող. ուս-տի լաւագոյն եմ համարում վերի մեկ. նութիւնը, որ թէ՛ ձևով և թէ նշանակու-թեամբ աւելի համապատասխան է։

• ԳՒՌ.-Մոլ. Բ. Զմշ. Չրս. «ծառի բարակ ճիւղ, ճպոտ», Ակն, Բնկ. Ննխ. Ջղ. «ծառի արմատի կողքերից դուրս եկած երկրորդական ճիւղեր», Տր. «ծառերի մատղաշ ճիւղեր և տերևներ՝ որ իբրև կեր տալիս են հորթիկնե-րին», Բիւթ. «թթենու տերև՝ որ կտրատելով տալիս են շերամին», «յարդախառն շա-ղախ», մող Տր. «թեղի, կաթնտերևի, մանի և ուրիշ ծառերի տերևներ, որ անասուններին իբր կեր են տալիս», մողկ Խտջ. (ձևի և կազ-մութեան համար հմմտ. բողկ, արմատը բող) «ժախի նման մի բոյս». սրանցից են մոլել Վն. «յարդախառն շաղախով ծեփել», Հմշ. «փուշերն ու թուփերը կտրատել», մոլուտ Ղզ. մոլնկուտ Շլ. «մացառուտ»։


Մոլոշ, ի, ից

s. bot.

s. bot. mallow, marsh-mallow.

• = Յն. μολόχη, μαλάχη հոմանիշից. հայերէ-նի մէջ բառավերջի շ և խ ձայները ներկա-յացնում են յն. γ-ի յետին հնչումները. հմմտ. շլոռոս<γλωρός, խարտաֆիլակ<γօρ ταφύλας. հին հնչման տառադարձութիւնն են ներկայացնում վրաց. მალოკი մալոքի, მალუკი մալուքի և լազ. molok'i «մոլոշ» Յոյն բառի ծագման մասին կան զանազան կարծիքներ (տե՛ս Boisacq 604), բայց հա-ւանաբար հին միջերկրեան փոխառութիւն է, որի հետ նոյն է գալիս եբր. [hebrew word] malluha «աղիմայ բոյսը, atriplex halimus L»։ Boi-sacq անդ տալիս է բառիս համար նաև յն. μάλβας, μάλβαϰον ձևերը, որոնք շատ կասկա-ծելի է համարում։ Հյ. բաղբակ=վրաս. ბალბა balba «մոլոշ» հոմանիշները ջնջում են այս կասկածները և թերևս մի ընդհանուր հին աղբիւր ենթադրում։-Հիւբշ. 366։


Մոշայ, ից

cf. Մոշենի.

• ԳՒՌ.-Մշ. մօրի «թուփ՝ որից ցախաւել են ռինում», Խրբ. մօշի «մի տեսակ ծառ է», Ագլ. Ղրբ. մօ՛շի «մորենու թուփը». արմատն է մոշ Ագլ. Ղրբ. Ղրդ. Ղք. Շմ. «մորենու պը-տուղը», որից նոր բառեր են՝ մոշուտ, մոշա-հոտ, մոշաքաղի, մոշաթսի, մառամոշ և թե-րևս մոշահաւ։ Նշանակութեան արժանի է Ննխ. մոտայ (վերջաձայն ց-ով) «մի տեսակ խոտ՝ որ անասունները արածում են». բայց այս բառը թաթարական փոխառութիւն պէտք է լինի և կապ չունի մեր մոշայի հետ՝ որ թուփ է (տե՛ս և իմ Քննութ. Նոր-Նախիջևա-նի բարբառի § 49)։


Մորչ

s. adj.

bough, branch;
green, fresh, tender.

• , ո հլ. «դալար գաւա-զան, ոստ, ճիւղ» Դամասկ. Վստկ. 142. Կոստ. երզն. 169. (որ և մորջ Վրդ. առ. 100). «ծառի արմատի կողքից դուրս եկած նոր ծիլ կամ ճիւղ» Սմբ. դատ. 99. «դալար, նոր, կա-նաչ, թարմ» Առաք.։ Գրուած է «մուրճ դա-լար»՝ Մոլութ. 211բ. «Յորժամ գաւազանն է մուրճ, դիւրաւ կրկնի յիւրաքանչիւր կողմն. իսկ յորժամ լինի բիրտ, փութով խորտակի, քան ուղղի».-որից մորճիկ «ոստիկ, ճիւ-կիկ» Քուչ. 47, 55. մորչել «ծլիլ կանաչիլ» Վստկ. 129 (երկուսն էլ նորագիւտ բառ)։

• Մառ, Վրդ. առ. I. էջ 20 համարում է վրացերէնից փոխառեալ. իսկ վրացին յաբեթական vrէ արմատից. հմմտ. եբր. [hebrew word] yrq «կանաչ, կանաչութիւն»։ Pe. tersson KZ 47, 280 լտ. marceo «թա-ռամիլ, թուլանալ», լիթ. mirkti «թրը-ջուիլ», կիմր. braen «փխրուն, փտած» բառերի հետ հնխ. meraq-արմատից։ Pokorny 2, 278 ընդունում է այս մեկ-նութիւնը և յիշում է մորճ բառը՝ հնխ, mer-«ջարդել» արմատի տակ։


Մորմոք

cf. Մորմոքումն.

• «կսկիծ, ցաւ, եռք». արմատ՝ որ առանձին գործածական է միայն նոր գրա-կանում. որից մորմոքիլ Առակ. իթ. 21. Անգ. բ. 15. Զաք. թ. 5. Գծ. ե. 38. մորմոքել Մա-րաթ. մորմոքեցուցանել Պրոկղ. ոսև. մոր-մոքող Նար. մորմոքանք Յայսմ. մորմոքումն Շնորհ. սրտամորմօք, մորմոքիչ (նոր բա-ռեր), մորմոքալից Մ. մաշտ. 339ա (նորա. գիւտ բառ)։

• ՆՀԲ լծ. բորբոքել, մարմաջել։-Տէրվ. Altarm. 32 և Նախալ. 99 սանս. marǰ «վիրաւորել, սպառնալ», յն. μαλϰέω «թմրիլ», լտ. marcere «թառամիլ, թու-լանալ, թմրիլ», murcus «մեղկ» բառերի հետ՝ հնխ. mark արմատից։ Հիւնք. մարմառոտ բառից։ Ղափանցեան ЗВO 23, 357 համարելով կրկնուած մոք ար-մատից՝ դնում է =պրս. [syriac word] ūZ, օ [arabic word]

• muža «ցաւ, վիշտ»։ Petersson KZ 47, էջ 291 -ոք մասնիկով կրճատ կրենա-կան մորմ ձևից, որ է հնխ. mor-mor-o, պարզ արմատը mor-. հմմտ. յն. μέρμηρα «հոգս», գոթ. maúrnan, հիսլ. morna. անգսք. murnan, հբգ. mornēn «հոգալ», լատ. memoro «յիշել», զնդ. mimara-սնս. smarati «յիշել»։ Pokorny 2, 686 ընդունում և յիշում է հնխ. smer-«յի-շել, հոգս անել, հոգս քաշել» արմատի տակ։

• ԳՒՌ.-Կր. մօրմօքալ, Տիգ. մօրմօքիլ, Սլմ. մօրմըքալ, Սեբ. Տփ. մօրմըքիլ, Շմ. մրմօքիլ, Մրղ. մօռմքալ, Ախց. մօրմօնքալ, Մկ. մուր-մուք'ալ, որոնք նշանակում են «կսկծալ». իսկ Ոզմ. մրմք'ալ «լալ, լալ ուզել, լալու պատրաստուիլ»։


Մորոս, աց

adj. s.

adj. s. foolish, mad, insane, idiot, simpleton, dolt.

• , ի-ա հլ. «յիմար, անմիտ, խենթ» ՍԳր. Սեբեր. 139. Կոչ. 247, 328. Ոսկ. ես. և մտթ. (Ի ծնէ իսկ մորոսքն փոքրագլուխ ծնա-նիցին. Ոսկ. ես. 425). «յիմարական» Ոսկ. եփես. դ. որից մորոսիլ Թղ. պրոկղ. ՀԱ 1921, 18. մորոսանալ Ոսկ. փիլիպ. եբր. և ես. մո-րոսութիւն Սիր. ե. 33. Սերեր. 143. Վեցօր. գ. էջ 45. Կոչ. 100. Լաբուբ. 26. Ոսկ. փիլիպ. Եզն. մորոսական Ոսկ. եփես. մորոսագոյն Եւագր. 243. մորոսաբանութիւն Ոսկ. կող. ժբ. մորոսախօսութիւն Ոսկ. եփես. Մանդ. էջ 102. շատ յետնաբար՝ մորոսել «ծաղրել, հեգ-նել» (իբրև թէ խենթի տեղ դնելով) Աբր. կրետ. 104։


Մուզ, մզոյ

s.

juice, extract, any liquid expressed, squeezed or obtained from fruits.

• = Արաբ. ❇ muz՝ նոյն նշ. որ յառաջա-ցել է յն. μέσον «միջին» բառից։


Մուխ

s. fig. adj.

cf. Ծուխ;
temper;
proof, trial;
tempered;
steeled;
red hot, fiery, burning.

• , ո հլ. «ծուխ» Փիլ. լին. 53. Սեբ. 109. Միխ. աս. 239. Ուռհ. որից մխախառն Եւս. պտմ. Յհ. կթ. Ուխտ. Ա. 88. թանձրա-մուխ Անան. եկեղ. մխռեցուցանել «մուխ տալ» Վստկ. 192. շատ գործածական է ար-դի լեզուի մէջ։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. smuqh-«ծխել, ծուխ» արմատից. ցեղակիցներից հմմտ. յն. σμნχω «քիչ և անբոց կրակով եփել կամ այ-րել, սպառել», հիռլ. müch «ծուխ», կիմր. mwg «ծուխ», կորն. mōk «ծուխ», բըրտ. mоug, mog «կրակ», moged «ծուխ», անգլսք. smooian, sméocan «ծխել», smoca «ծուխ», smiec «ծուխ, շոգի», անգլ. smoke «ծուխ, ծխել, մխալ», մբգ. smouch «ծուխ, շոգի». հհոլլ. smuucken «ծխել», գերմ. schmauch «թանձր ծուխ», schmauchen «ծխել», հոլլ. smoken «ծխել», smook «ծուխ», մ. հիւս. գերմ. smōken «ծխել, ծխով խեղդել, հեղ-ձամահ անել», լիթ. smáugiu, smáugti «խեղդել» և թերևս ռուս. cмуглыи «թուխ, սևորակ» =ուկր. smuhtyj (իբր «ծխագոյն»)։ Սրանց մէջ արմատը երևում է smeuqh-, šmeug-, smeugh-ձևերով. յատկապէս հմմտ. յն. σμδχω ձևի կտր. ἐομόγnν. որ ցոյց է տա-լիս γ-g ձայնը (Pokorny 2, 688, Boisacq 886, Kluge 429). տե՛ս նաև մուրկ։

• ՀՀԲ մխիլ բայից, որովհետև մուխը «մխի յաչս»։ ՆՀԲ նոյն ընդ ծուխ։ Ուղիղ մեկնութիւնը մտածել է նախ Lag. Ur-gesch. 805, որ բառը համեմատում է անգսք. smyc և անգլ. smoke «ծխել» ձևերի հետ. սակայն ինքը Arm. Stud. § 1524 մերժում է։ Վերի ձևով մեկնե-զին Bugge., Btrg. 18, KZ 32, 20 և յե-տոյ Meillet MSL 8, 294։ Հիւբշ. 475 ւիշում է այս մեկնութիւնը, բայց անա-պահով է համարում։ Հիւնք. մէգ բառից. Patrubány SA 1, 214 սանս. mukha «բերան» կամ muk «թողնել, արձակել» ձևերի հետ է միացնում։ Karst, Յուշար-ձան 424 թաթար. bug, buh, mug «ծուխ շոգի» բառերի հետ։ Պատահական նո-մանութիւն ունին թուշ. moxk «փոշի», արևել. թրք. [arabic word] mսγ «շոգի. արտա-շնչութիւն», որ է թրք. [arabic word] buγu «շոգի»։

• ԳՒՌ.-Ալշ. Ախց. Երև. Զթ. Խրբ. Կր. Հճ. Հմշ. Մկ. Մշ. Ննխ. Շմ. Պլ. Ջղ. Ռ. Սեբ. Սլմ. Սչ. Վն. Տիգ. Տփ. մուխ, Ոզմ. մուխ, Ասլ. միւխ, Սվեդ. մէօխ, Բ. մխէլ, «կոխել, խո-թել»։ Նոր բառեր են անմուխ, մխալ, մխածը-լուլ, մխակոլոլ, մխանք, մխաշապիկ, մըխ-մխալ, մխմխոտիլ, մխնոց, մխոտ, մխոտել, մխոտիլ, մխրիլ, մխրկտալ, մխրտալ, մխրցը-նել, մուխքաշ ևն։


Մուկն, մկան, մկունք, մկանց

s. pl.

mouse;
mice;
cf. Դնդեր;
ազգ մկանց, the micy tribe;
— մեծ, rat;
— վայրի, wood-mouse;
— դաշտի, field-rat;
— ջրային, craber, water-rat;
— ալպեան, marmot;
— լերանց, mountain-rat;
փարաւոնի, ichneumon, cf. Հետահան, cf. Հիլոս;
գեղացի եւ քաղաքացի —, the country mouse and the city mouse;
ծակ, բոյն, աղբ, ականատ մկանց, mouse-hole;
rat's nest;
mouse-dung;
mouse-trap;
որսորդ մկանց, rat-catcher, mouse-hunter;
(կատու) mouser;
որսորդութիւն մկանց, mouse-hunt;
— որսալ, to mouse, to catch a mouse;
— չչէ, the mouse squeaks.

• = Բնիկ հայ բառ, որ նոյն է նախորդ մուկն (կենդանին) ձևի հետ. նշանակութեան այս զարգացումը յառաջացած է ո՛չ թէ հայերէ-նի մէջ անկախաբար, այլ յատուկ էր հնդևրո-պական նախալեզուին, որից ժառանգաբար անցել է նաև նոր լեզուներին. հմմտ. յն. μῦς, լտ. musculus, ռուս. мышцa «մկան, դըն-դեր», հբգ. մբգ. mūs «դնդեր՝ յատկապէս վերնաբազկի», գերմ. Maus «ոտքի և ձեռքի մկաններ», հսլ. mуšica «թև, բազուկ», լեհ. mvszka, ռուս. мышкa «մկան, անթատակ» հոլլ. muis, անգսք. müs «մկան»։ Նոյն զար-գացումը ցոյց են տալիս նաև հպրուս. peles «մկանունք» (հմմտ. լեթթ. pele «մուկ») և ո՛չ-հնդևրոպական լեզուներ, ինչ. արաբ. օ [arabic word] fāra «մուկ. 2. նեարդ», ամհար. ayyit «մուկ. 2. բազկի մկանունք, bicepe» (BSL l8. 139), արաբ. [arabic word] yarbū' «խլուրդ, դաշտամուկ. 2. թիկունքի մսերը» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 580)։ Հնդևրոպական ձևերի համեմատութիւնը տե՛ս Pokorny 2, 313, Trautmann 191, Boisacq 652, Kluge 324, Walde 503։-Հիւբշ. 475։


Մուղ

adj.

tamed, tractable;
երիվար —, broken in or trained horse.

• «քշել, վարել, առաջ տանիլ, հրե-լը». այս արմատից են մղել «քշել, վարել, հրել» Թուոց լե. 20, 22. Սեբեր. Ոսկ. եբր. և մ. գ. 16. «պատերազմ վարել» ՍԳր. «ան-վարժ կենդանին կրթել, գործի քշել» Մեկն. ծն. մղիլ «նետուիլ» Կիր. 135 (մղիլ ի վախից «գահավիժուիլ»), մղօն «մղումն», որից մղօն տալ «հրել» Զենոբ 47. մուղ «գործի մէջ մը-տած, վարժ (անասուն)» Ոսկ. ես. ընդդիմա-մղել ԱԲ. ճակատամուղ Բուզ. մէզմուղ Բժշ, ջրմուղ ՍԳր. (շատ անմիտ սխալ է ջրմուղի՝ որ սկսել է գործածուել այժմ Երևանում, իբր թէ ուղի «ճանապարհ» բառից լինէր կազ-մուած), տրմուղ «անվարժ՝ չլծուած (անա-սուն)» Երեմ. լա. 18. Ոսկ. մ. ա. 6 և եբր. լա. Եւս. պտմ. Սեբեր. (կազմուած տր<տուր բացասական մասնիկով), որ և անմուղ Ոսկ. մտթ. և յհ. հակառակն է քաջամուղ «վարժ (ձի)» Աթան. էջ 607. հայկական կրկնու-թեամբ՝ տրմուղ կրմուղ Կոչ.։

• ՆՀԲ մղել «մխելով վարել ի բաց կամ ի մի կողմն», մուղ՝ լծ. լտ. mulus «ջո-րի»։ Lag. Urgesch. 218 լտ. molere «աղալ»։ Տէրվ. տե՛ս մոյծ։ Canini, Et, é́tym. էջ 157 մղել՝ կազմուած մեկնել բառի հակադրութեամբ և հյ. մածնուլ = պրս. makhidan «կցել, միանալ» բա-ռից։ Bugge, Etr. u. Arm. 71 ընդունում է երկու տարբեր բառ. մղել «վարել» և մղել «կակղացնել, վարժեցնել», մուղ «վարժ». առաջինի հետ է կցում ետր. mulu «նուէր», լտ. moveo «շարժել», լիթ. máuǰu և սանս. mīv «վարել». իսկ երկրորդի հետ յն. ἀμαλός «կակուղ, թոյլ»։ Հիւնք. մխել բայից։ Պատահա-կան նմանութիւն ունի յն. μῶλος «դժուար աշխատանք, ջանք, կռիւ» (Boisaq 654)։

• ԳՒՌ.-Այս բառը շրջմամբ ունինք Պրտ. ղմէլ ձևով։ Նոյն արմատից են մղան, մղա-նել, մղան մղան անել, մղանածակ։ Նոյն արմատի *մուլ ձևն է ներկայացնում մլել «հրել, մղել, վանել, վարել» Բլ. Խլ. Մկ. Մշ. Նբ. Սլմ. Վն. որի սաստկականներն են՝ զա-նազան մասնիկներով՝ մլշկել Մրղ. Սլմ. Վն. մլշտել Ապ., մլուիլ Դվ., մլսկվել Բլ. «բազ մութեան մէջ սողոսկելով մտնել»։

• Այս բառը երևան հանեց նախ Աճառ. Հայ. նոր բառեր մնաց. գրոց մէջ, էջ 24։ Մեր հատուածի դէմ եբրայականն ու Եօթանասնից թարգմանութիւնն ունին «Եւ բերէին նոցա ուզտուք և իշովք և ջորւովք և եզամբք». որից թւում է թէ մուղ պիտի նշանակէր «եզ». բայց ես աւելի լաւ եմ համարած առնել «գրաստ կամ ձի» նշանակութեամբ։ Որովհետև հատուածում ջորին արդէն յիշուած է, ուստի կարծել եմ որ մուղ չի կարող լի-

• նել «ջորի»։ Բայց Գ. Տ. Մկրտչեանը (անձնական) դիտել տուեց, որ պէտք է զանազանել երկու տեսակ ջորի. մին՝ արու էշի և էգ ձիու խառնուրդից յառա-ջացածը և երկրորդը՝ արու ձիու և էգ էշի խառնուրդից յառաջացածը. հայե-րէնում կարող էին սրանք զանազանուած լինել՝ առաջինը ջորի և երկրորդը մուղ բառով, թէև այսպիսի նուրբ զանազա-նութիւն ուրիշ լեզուի մէջ գոյութիւն չու-նի։ Այսպէսով մուղ դառնում էր «ջորի» և կապւում յայտնապէս լտ. mula հո-մանիշի հետ։ Պարսկաստան եղած ժա-մանակս ստուգեցի սակայն, որ ջորին միայն էգ ձիուց է ծնւում և էգ էշից ջո-րի չի յառաջանում։ Նոյնը ցոյց է տա-լիս նաև Առաք. լծ. սահմ. 276. «Կիս-էշն ջորին է և նա յիշոյ լինի և ոչ ձիոյ. այսինքն զի հարկ է որ էշն ի ձին վազէ և ի կով. և ոչ ձին յէշն վազէ կամ ի կով. և թէ ձին վազէ՝ ոչ ինչ ծնանի, այլ յիշոյ լինի»։ Այսպէսով Տէր-Մկրտչեանի ենթադրութիւնը չստուգուեցաւ։ Սակայն ստոյգ չէ նաև իմ տուած «գրաստ, ձի» նշանակութիւնը և բառը պէտք է հաս-կանալ «էգ էշ», ինչպէս ցոյց է տալիս ասորին։ Եւ շատ հաւանական է՝ որ հայ թարգմանութեան իբր բնագիր ծառայող օրինակումն էլ նոյն ասորի բառն էր գործածուած։ Կարելի չէ հյ. մուղ կցել լտ. mūlus «ջորի» բառին իբրև հնդևրո-պական ցեղակից, որովհետև հնխ. ձևն է mug'h-, որի վրայ աւելանալով -so, -slo, -sko մասնիկները, ստացուել են վենետ. musso «էշ», յն. փոկ. μυχλός «ցիռ», ալբ. mušk «ջորի», լտ. mulus «ջորի», նուազականը muscellus, muš-cella և լատինականից էլ ֆրանս. mu le, mulet, գերմ. Maul-esel և Maul-tier «ջորի», մբգ. mնl, հբգ. mül, հոլլ. muī', անգսք. mül, հիռլ. mül, անգլ. mule, ռուս. мулъ «ջորի» ևն (Pokorny 2, 311, Boisacq 653, Walde 501, Kluge 323) Հայերէնի մէջ բառը բնիկ լինելու դէպ-քում պիտի ունենայինք *մուծ կամ մուղձ։


Մուղտ

cf. Մղուտ.

• «մշուշ, խաւար». արմատ առան-ձին անգործածական. սրանից են մղտանալ «մթնել, մշուշ պատել» Գիւտ. (Կաղնկտ» հրտր. Էմ. էջ 19). Լմբ. մղտափարատ Նար. 267. մղտագոյն Վանակ. Ճառընտ. մղտագու-նութիւն Խոսր. 205. մղտաձև Անյ. բարձր. մղտատեսակ (չունի ԱԲ) Սասն. 33. Տաթև. ձմ. խը. մղտութիւն Շիր. 45. Պիտ. առ. Լեհ աղտամուղտ «մութ, մթին» Ոսկ. գծ. սխալ ձև է մղուտ «միգապատ, մթին» Պտմ. առ. Լեհ. (ուղղելի մղտուտ)։

• ԳԴ պրս. մաղ, մէղ, միյղ ձևից (որ է հյ. մէգ)։ ՆՀԲ լծ. հյ. աղտ, մղեղուտ, թրք. bulut «ամպ»։ Scheftelovitz BВ 29, 17 յն. μόρφνος «մթագոյն», գոթ. maurgins «առաւօտ, վաղը» բառերի հետ հնխ. morghyo-ձևից է դնում մուղջ։ Նմանապես Փառնակ, Անահիտ. 1906, 233 մուղջ ձևից է դնում ալբան. mourk «մութ, սև» (իբր փոխառեալ)։ Pokorny 2, 274 և 275 մերժելով Schei-telowitz-ի մեկնութիւնը ղ-ի անհամա-ձայնութեան պատճառաւ, մուղօ դնում է հնխ. mel-«սև» արմատից։ Սրանք ըն-դունում են առանձին արմատ մուղջ՝ որ գտնում ենք միայն աղջամուղջ բառի մէջ, որ աղջ բառի կրկնականն է մ յա-ւելուածով (այսպէս է ընդունում նաև Meillet MSL 18, 253)։ Պատահական նմանութիւն ունի ըստ այսմ լագ. lumi «գիշերանալ», որից dogilumju «գիշեր երաւ»։


Մուճակ, աց

s.

shoes;
slippers;
cf. Կօշիկ.

• -Պհլ. mōčak հոմանիշից. սրա հետ նոյն են բելուճ. mozaγ, mozag «մուճակ, կօշիև. երկար կօշիկ, տափատ», աֆղան. moza «գուլպայ, սռնապան, մոյկ», պազ. mōza «կօշիկ, գուլպայ», պրս. օ [arabic word] mōza «կըրկ-նակօշիկ, փապուճ»։ Բոլորի արմատն է muč, որ տես պատմուճան բառի տակ (Horn § 994)։ Իսկ կովկասեան լեզուներից կայ-մաչիկ, կար. դիդ. մաչի, չեչէն. ինգուշ. մաչէ «կոշիկ» բառերը կա՛մ իրանեան փոխառու-թիւն են և կամ պատահական նմանութիւն ունին։ --Հիւբշ. 196։


Մունետիկ, տկի, տկաց

s.

public crier, herald.

• «մի բան բարձրաձայն յայ-տարարող, ջառչի» Միխ. աս. էջ 261. Յկ. կր. 58. Փոնց. 7. Զքր. սարկ. Ա. 41, Բ. 5 (գըր-ուած մունէտիկ Տաթև. ձմ. հա. մոնէտիկ Զքր. սարկ. Ա. 23). ունի միայն ՀՀԲ. գործա-ծական է արևմտեան գրականում. սրանից է մունետկել «աճուրդի դնել, յայտարարել» Անսիզք 75, 79. Սմբ. դատ. 20. -առմատա-կան մունէտ ձևով ունի շատ անգամ Դրնղ. 112, 275, 326 ևն։

• = Արաբ. [arabic word] munādī նոյն նշ. որ ծագում է [arabic word] nidā «կանչել, բացագանչել» արմատից։-Աճ.


Մուշտ

s.

fisticuff.

• . անստոյգ բառ, որ նախդիրների ցանկի մէջ յիշում են Թր. քեր. 30 և Համամ. քեր. 267։ «Մուշտ. մուշտակեալ ասի մուշտ կամ հաւել ի հոյլս կամաւ ի ջոկս աւանաց (ըստ ՆՀԲ անասնոց)»։

• ՆՀԲ համարում է «որպէս ռմկ. մուշ-տա զարնել, մշտել». սա նախորդ բառն է, բայց տեղին անյարմար է գալիս։


Մուռ

cf. Լուռ մուռ.

• «լուռ ու մունջ լսող». արմատ առանձին անգործածական, որ երևան է գա-լիս նախ լուռմուռ բարդի մէջ՝ Ոսկ. ճառ. ապաշխ. էջ 47.-նոյն արմատից բայական ձևով ունինք մռել «լսել, անսալ, հնազանդ գտնուիլ». գործածւում է յետին հայերէն լե-զուի մէջ. ինչ. Վրդ. առ. 206. Մաղաք. ար. 5Ո. Կոստ. եռոն. 149. կենդանի է նաև արդի բարբառներում. հմմտ. մռել Ակն. Ասլ. Երև. Կյ. Կս. Պլ. Սվ. «խօսքը լսել, հնազանդ գտնուիլ, հլու լինել», մռուկ Բբ. «հնազանդ, հլու», խօսքմռուկ Ասլ. Բբ. Պլ. «հլու, հնա-զանդ, ուրիշի խօսքը լսող», նաև մունջ բառի հետ կրկնութեամբ մունջ ու մռունջ Տփ. «լը-ռիկ. մնջիկ»։ Տարօրինակ գործածութեամբ Անսիզք 15 չմռել նշանակում է «դատաևան պատասխանատւութիւնից ազատ մնալ, res-ter a couvert». Որ 17 աւուրն ընդ ներքսէ գայ, նա չմռէ։


Մուրկ, մրկաց

s.

roasted wheat.

• , ի-ա հլ. «ցորենի հատիկ, ա-ղանձ» Ղևտ. բ. 14, 16, իգ. 14. Մեկն. ղևտ. Փիլ. Մխ. երեմ. արդի գրականի և գաւառա-կանների մէջ այս արմատից ունինք մրկել, մրկիլ, մրկած «խանձել, խանձիլ, խանձած»։ Հմշ. մուրկ «լազուտի փուչ հասկ»։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. smug-ro-ձևից, որ կազմուած է smug-«քիչ կրակով այրել ծխել» արմատից՝ -ro-մասնիկով. այս ար-մատի մի այլ ձայնդարձն է smuqh-, որից ունինք հյ. մուխ (տե՛ս այս բառը)։ Հայե-րէնի մէջ smugro-շրջմամբ տուել է ոստ օրինի smurgo->մուրկ։

• Հիւնք. հանում է մկրտել բայից։ Վե-րի մեկնութիւնը տուաւ Petersson KZ 47, 267, որ դնում է նաև Pokorny 2, 688։ Պատահական նմանութիւն ունին լիթ. mirgčti, լեթթ. mirgt «կայծկըլ-տալ», հհիւս. myrkr, անգսք. mierce, հսաքս. mirki «խաւար, մութ», հհիւս miorkue, mуrkue «մթութիւն» (Boisacq 646, 1094, Trautmann 190)։


Մուրճ, մրճոց

s.

hammer;
— քարահատաց, stone-cutter's pick;
կտցաւոր —, pick-axe, mattock.

• Հիւնք. մուրկ բառից։ Patrubany Հև 1906, 347 ասում է թէ կապ չունի լտ. marcus «կռան», martulus «մուրճ». հաւ. mlatù, ռուս. молотъ «մուրճ» բա-ռերի հետ, այլ իբր բնիկ հայ կապւում է սանս. mr-náti «մանրել», mūrna-«մանրած, փշրած», յն. μαρϰίνω «ջըն-ջել», հիսլ. merja, marδa «ծեծել, ման-րել», հբգ. morsāri «սանդ» ևն բառե-րին։


Մուրտ, մրտի, մրտոյ

s. bot.

s. bot. myrtletree, myrtleberry.

• = Պհլ. mūrt «մուրտ» ձևից, որի հետ նոյն են պրս. [arabic word] mūrd, յն. μύρτος, կապադովկ. μοῦρτο, լտ. myrtus, գերմ. Myrte, ռուս. миртъ ևն. բոլորն էլ նոյն նշանակութեամբ։ Հայերէնը կարող էր ծագել թէ՛ յունականից և թէ իրանեանից. բայց որովհետև առաջին պարագային սպասելի էր *միւրտ ձևը, ուս-տի փոխառութիւնը իրանականից է։-Հիւբշ. 197։


Մռայլ, ից

s. adj.

mist, darkness, obscurity;
shadow, shade;
foggy, obscure, dark, dusk;
shady, woody.

• (ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վը-կայութեան) «մութ, նսեմ, խաւարին» Ա թագ. իգ. 14, 15, 19. Եւագր. «մթութիւն, խաւար, մշուշ» Ա. թագ. իզ. I. Վեցօր. 115. Շիր. 60. Նար. «աչքի բիժ» Եփր. վկ. արև. 42 (թէ Եզնիկի մէջ էլ մթարք բառը պէտք է ուղղել մռայլ՝ տե՛ս Վարդանեան ՀԱ 1928, էջ 533-535). որից մռայլեցուցանել Փարպ. մռայլութիւն ԱԲ. նոյն բառի զանազան ձե-ւերն են՝ մառայլ ԱԲ, շրջմամբ՝ մլար Ճառ-ընտ. Վստկ. 12. Սարգ. բ. պետր. դ. (էջ 586), Անկ. գիրք առաք. 65. Կոստ. երզն. 93, 133. Անան. գիտ. 6։

• ՆՀԲ կցում է մառն, մառախուղ բա-ռերի՞ն։ Տէրվ. Նախալ. 99 հյ. մառն, մայր, մուր, մրուր, մրրիկ, յն. μέλας «սև», սանս. malina «մութ» բառերի հետ՝ հնխ. mar «մարիլ, սևանալ» ար-մատից։ Քիւփէլեան, Բազմ. 1910, 153 սղուած մառախուղ բառից։ Petersson LuA 1916, 40 (առ Pokorny 2, 280) դնելով *մուռայլ (-այլ մասնիկով)՝ *մուռ-համարում է հնխ. mor-so-, որ է աճած -so-ով mor-«սև գոյնով, սևաց-նել» արմատից. հմմտ. յն. μόρνον, μօρ-τός, μόρυχος, μεμορυχμένος, ռուս. mará-ǰu ևն։

• ԳՒՌ.-Լ. մլար «աչքի մշուշ», Ակն. մլար «մթութիւն, յատկապէս գինի խմելուց աչքը պատած մութը», Հմշ. մռէլ «ամպ», Խտջ. մռալ «մառախուղ», Մշ. մլալ «մռայլ».-բա-յական ձևով Սեբ. մլարիլ «մթնել», Սվեդ մլարիլ «աչքը շաղուիլ»։-Այստե՛ղ է պատ. կանում մլլկիլ Խրբ. «ամպոտիլ»։


Մռուտ

adj.

surly, cantankerous, crabbed.

• ՆՀԲ նոյն ընդ մռուղ (իբր ձեռ. տար-բերութիւն) կամ մռմռացող «քրթմնջող. թիթիզ» և կամ մռտել «ապստամբիլ» բայից։ ԱԲ մեկնում է միայն երկրորդ ձևով։ Կայ նաև վրաց. მრუდი մրուդի [other alphabet]


Մսուր, մսրոց

s.

crib, manger;
stable;
զուարակ ի մսրոյ, a fat calf;
— or —ք բերանոյ, jaw bone or the interior of the mouth;
— or կառք մսրի, cf. Յարդգող.

• , ո հլ. (յետնաբար նաև ի հլ.) «կենդանիների խոտ ուտելու տեղը. լայնա-բար՝ ախոռ, գոմ» ՍԳր. Փիլ. Եփր. համաբ. «յարդգող, ծիր կաթին» Պիտառ. «խեցգետ-նի մօտ մի համաստեղութիւն» Անան. գիտ. 7 (չորս անգամ). «բերանի առջևի մասը, շրթունքները, պռունկք» Յայսմ. Ճառընտ. ո-րից մսրաբուտ «ընտանենալով մսուրից ու-տող (փղերի համար ասուած)» Կալիսթ. 165 (տպ. մսրամուտ. բառս գիտեն միայն ՋԲ և ԱԲ մորամուտ ձևով. թերևս ուղղելի մսրա-բուտ)։-Տիրոյեան, Հանրագրութ. էջ 203 և 52Ո ունի մսուրք և մսրուջ «որջ, բայոց» ի-մաստով. աղբիւրը անյայտ։

• ԳՒՌ.-Ալշ. Խրբ. Մկ. Մշ. Վն. մսուր, Ախց. Երև. Կր. Հմշ. Սեբ. Սլմ. մսուրք, Ննխ. մու-սուրք (տե՛ս տակը), Ասլ. մսիւրք, մսիւր՝, Ոզմ. մսօւր, Սվեդ. մսսէօր, Զթ. մօսույ, մօ-նուր։-Նոր բառեր են մսրթումբ, մսրմուտ, մորմնայ.-ըստ Ամատունի, Հայոց բառ ու բան, էջ 493 մսուրք անել «դիզել, կուտել»։


Յիմար, աց

adj.

out of one's senses, foolish, senseless, mad, crazy, silly;
ծայրագոյն —, an arch-fool, an out-fool and out fool.

• , ի-ա հլ. «խենթ, անմիտ» ՍԳր. Ոսկ. ա. 12. Եղիշ. որից յիմարանալ Ես. ժթ. 11. յիմարիլ ՍԳր. յիմարեցուցանել ՍԳր. յի-մարութիւն ՍԳր. յիմարակորոյս Ագաթ. ևն. գրուած նաև իմար Վրդն. առ. 73. նոր բա-ռեր են յիմարանոց, յիմարաբոյժ, յիմարա-բուժութիւն։


Յինունք, նանց

s.

the fifty days from Easter to Pentecost.

• յայտ առնէ՝ յինունք վերակոչելով». Շնորհ. ընդհ. տպ. եմ. էջ 64։-«Այլ և բազումք յինունք կոչեն ըստ ինն դա-սուցն հրաբուն զօրացն». Տօնակ.։-«Այս յիսուն օրս զատիկ է, վասն այն կոչի յինունք, որ է յիսունք և կամ յինունք, այսինքն ընդ ինն դասս հրեշտակաց ու-րախացեալ տօնեմք զյարութիւն Քրիս-տոսի». Տաթև. ձմ. ճխե։-ՆՀԲ մեկնում է իբր յն. δμήν «հարսանիք», ὸμνος «երգ հարսանեաց» կամ հյ. ինն բառից։ Քրն նասէր, Օրաց. հիւանդ. 1905, էջ 358 յի-սունք բառից է հանում։


Յոգն, յոգունք, գունց

adj.

much, many, more, several, numerous.

• , ն հլ. (յոգունք, յոգունց. գրուած է նաև լոքն) «շատ, բազում» Ոսկ. մ. բ. 10. Պիտ. Խոսր. սրանից ունինք կազմուած բազ-մաթիւ ածանցներ (ԱԲ ունի 135 հատ), որոնք սովորաբար յետին են. հնագոյններն են՝ յոգնագոյն Եզն. յոգնագնալի Ոսկ. յհ. բ. 27. յոգնաճարակ Ոսկ. յհ. բ. 23. յոգնաշնորհ Ոսկ. եփես.։ Այստեղ է պատկանում նաև յոգ-նիլ (գրուած նաև յօգնիլ, յաւգնիլ) «խոնջիլ, պարտասիլ» Թուոց իա. 4. Պիտ. Սեբ. 39. Վրք. և վկ. բ. 544. Արծր. հրտր. Պատկ. էջ 87. «ջանալ, հետամուտ լինել» Տիմոթ. կուզ. էջ 85 («Երովդէս սպանանել յոգնիւր»). նշա-նակութեան զարգացման համար հմմտ. յն. ὄχλος «բազմութիւն, ամբոխ, շփոթութիւն, նե-ղութիւն», ὄχλὲω «չարչարել, անհանգստա-նալ», ὄχληρός «յոգնեցուցիչ, ձանձրալի»։

• ՆՀԲ լծ. ճոխ, յաճախ, աճումն, լտ. auctus, թրք. čoq, yekun։ Տէրվ. Altarm. 52 Նախալ. 100 հնխ. yug «յօդել, լծել, յաւելուլ» արմատից։ Հիւնք. յոգն=յն. ὄχλοა, յոգնիլ=յն. ὄχλέω։ Lidén, Arm. Stud. էջ 76 յ նախդիրով և օ մասնի-կով գն<գուն<հնխ. guhen «ուռիլ, ուռ-ճանալ, առաւելուլ» արմատից. հմմտ. սանս. ghaná-«ամուր, կարծր, գունդ։ բոլորովին», պրս. ā-gan-dan «լցնել, խճողել», ā-ganiš «լիուլի», յն. εύ-ϑηνια «լիութիւն, ճոխութիւն», լիթ. gana «բա-ւական»։ (Այս մեկնութիւնը կրկնում են Boisacq 294, Walde 283, 363, Berne-ker 1, 327, Pokorny 1, 95)։ Pedersen, Հայ. դր. լեզ. 62 թուի կցել յաճախ բա-ռին։ Սագրզեան ՀԱ 1909, 336 սումեր. ug, uk, uku «մարդ, բազմութիւն»։ Karst, Յուշարձան 405 սումեր. gun «հաւաքում», 408 սումեր. uga. ukur ukkin «ժողովուրդ, բազմութիւն», 421 թրք. čoq «շատ», 422 չաղաթ. yogun «թանձր», ögumak «հաւաքել», ogum «հսկայական»։


Յոխորտ

cf. Խրոխտ.

• , ի հլ. «խրոխտ, յանդուգն» Իսիւք. «խրոխտութեամբ» Փարպ. որից յոխորտալ, յոխորտանալ Փիլ. Պիտ. յոխորտօրէն Պիտ. աւելի ընտիր է յախորտ Ոսկ. յհ. բ. 30. Սե-բեր. 96. որից յախորտիլ Մանդ. յախորտի կալ «յամառիլ» ՋԲ. ասւում է նոյնպէս յո-խորդութիւն Կնիք հաւ. էջ 300. ոխորտ, ողորդ Յհ. կթ. ոխորտիլ Ուխտ. բ. 106. յախուրդ Ոսկ. բ. տիմ. յահուրդ Ածաբ. ժզ. որոնք ան-շուշտ ազդուած են յախուռն և յահուր բառե-րից. արդի գրականը ընդունել է միայն յո-խորտ ձևը։